휴먼노마드
[아르메니아 신문기사] 2021년 11월 1일자 본문
ԱԱԾ-ի բյուջեն կավելանա ավելի քան 22 տոկոսով: 국가안보청의 예산이 22%이상 증가할 것이다.
ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2022 թվականի պետբյուջեի նախագծով նախատեսվում է Ազգային անվտանգության ծառայության բյուջեն 2021-ի նկատմամբ ավելացնել 22.85 տոկոսով: 예레반, 11월 1일, 아르멘프레스: 아르메니아에서 2022년도 정부예산프로그램을 통해 국가안보청의 예산이 2021년 대비 22.85% 증가할 예정이다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ բյուջետային քննարկումներում՝ ներկայացնելով ԱԱԾ-ի 2022-ի պետբյուջեով նախատեսված ծախսերի հարցը: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 경제부 장관 띠그란 하차뜨리안은 국회 국방안보 및 재정예산문제 상임위원회의 합동회의, 예산논의에서 국가안보청의 2022년 정부예산에 따라 예상되는 지출문제를 논의하는 과정에서 말하였다.
«ԱԺ-ին առաջարկվել է պետբյուջեի նախագծով ԱԱԾ-ին 2022 թվականի համար հատկացնել 42 մլրդ 669 մլն դրամ, որը 2021-ի հաստատված բյուջեի նկատմամբ ավել է 22.85 տոկոսով, հաստատված բյուջեով ֆինանսավորումը 2021 թվականին կազմել է 34 մլրդ 733 մլն դրամ»,-ասաց Խաչատրյանը: "국회에서 정부예산프로그램을 통해 국가안보청에 2022년에 426억 69백만 드람이 책정되도록 제안하였으며, 이는 347억 33백만드람에 달하였던 2021년에 비해 예산이 22.85% 증가된 것입니다."라고 하차뜨리안은 말했다.
ԱԱԾ-ն 2022-ին պետք է իրականացնի 2 ծրագիր՝ պետական պահպանության ապահովումը և ազգային անվտանգությունը, և 11 միջոցառում: 국가안보청은 2022년에 국가수호와 국가안보인 2가지 프로그램과 11가지 조치를 실시해야한다.
Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտների թիվն ավելացել է 1251-ով: 아르메니아에서 산업위험시설의 수가 1251개로 증가하였다.
ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտների թիվն ավելացել է 1251-ով, գերակշռող մասն են վերելակները, գազալցակայանները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոսյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ բյուջետային քննարկումներում՝ անդրադառնալով Գևորգ Պապոյանի հարցին: 예레반, 11월 1일, 아르멘프레스: 아르메니아에서 산업위험시설의 수가 1251개로 증가하였다. 많은 부분이 엘레베이터, 주유소이다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 긴급사태장관인 안드라니크 필로시안은 국회 국방안보 및 재정예산문제 상임위원회의 합동회의, 예산논의에서 게보르크 빠포얀의 질의에 답변하면서 말하였다.
- վերելակ 엘레베이터
Նա նշեց, որ Արտադրական վտանգավոր օբյեկտների և տեխնածին վթարների թվի աճը պայմանավորված է 2021-ի ընթացքում արտադրական վտանգավոր օբյեկտների թվի աճով: 그는 산업위험시설과 인명사고의 수적 증가는 2021년 동안 산업위험시설의 수적 증가에 기인한다고 언급하였다.
«Ավելացել են 1251-ով, որոնց գերակշռող մասը կազմում են վերելակները, գազալցակայանները և նավթամթերքի լցակայանները: Հիմնականում դժբախտ դեպքերի, պատահարների առյուծի բաժինը հենց դրանց է բաժին ընկնում»,-ասաց նախարարը: 1251개소로 증가하였으며, 그것들의 대부분이 엘리베이터, 주유소 및 석유제품 충전소입니다. 주로 불행한 사고, 사건의 가장 큰 부분은 바로 그것들에 있습니다."라고 장관은 말했다.
- առյուծի բաժինը 사자의 몫 = 가장 큰 부분
Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստ է հրավիրվել: 아르멘 챠르치안의 사건에 따라 긴급법원회의가 소집되었다.
ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐՒ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանի գործով ժամը 15:30-ին հրատապ դատական նիստ է հրավիրվել`նրա առողջական խնդրով պայմանավորված: 예레반, 11월 1일, 아르멘프레스: "햐야스탄" 정당의 국회의원이자 "이즈미르리안" 의료센터의 이전 사장인 아르멘 챠르치안의 사건으로 15시 30분에 그의 건강문제로 기인한 긴급 법원회의가 소집되었다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 그의 대리인 에릭 알렉사니안이 밝혔다.
«Բժշկական հանձնաժողովն արդեն ստեղծված է»,- հավելել է նա: "의료위원회는 이미 조직되었습니다."라고 그는 덧붙였다.
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով: "햐야스탄" 정당의 국회의원이자 "이즈미르리안" 의료센터의 이전 사장인 아르멘 챠르치안은 "이즈미르리안" 의료센터의 직원들에게 국회 보궐선거에 참여하도록 강요한 혐의로 아르메니아 공화국의 형법 제 154.2조 4항 2절 (선거권자에게 뇌물수수 및 공여, 선거중 자선금지위반 또는 선거권자의 자유의지 행사방해) 혐의로 기소되었다.
- արտահերթ ընտրություններ 보궐선거
2021 թվականի հունիսի 23-ին դատարանը բավարարել էր ՀՔԾ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։ Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ 2021년 6월 23일에 법원은 특수수사본부에 의해 제기된 예방조치를 위한 아르멘 챠르치안에 대한 구금요청을 승인하였다. 챠르치안은 그에게 제기된 기소를 받아드리지 않았다.
- ՀՔԾ = հատուկ քննչական ծառայություն 특수수사본부
- միջնորդություն 중재, 요청
- կալանավորում 구류
- մեղադրանք 기소
Ավելի քան 2 ամիս կալանավորված Արմեն Չարչյանը նախորդ դատական նիստին չէր մասնակցել իր դատավարությանը: «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրենը նամակ էր ուղարկել բանտից՝ ասելով, որ առողջական վիճակի պատճառով չի կարող մասնակցել նիստին։ Դեռ մեկ ամիս առաջ դատարանը որոշել էր, որ դատաբժշկական հանձնաժողովը պետք է գնահատի պրոֆեսորի առողջական վիճակը, որից հետո անհրաժեշտության դեպքում կքննարկվի նրան գրավով ազատ արձակելու հարցը։ 2개월이상 구금된 아르멘 챠르치안은 지난 법정에 그에 관한 재판에 출석하지 않았다. "이즈미르리안" 의료센터의 이전 사장은 건강상태로 인하여 재판에 출석할 수 없음을 제소하는 편지를 법원에 보내었다. 한달전 법원은 법원의료위원회가 교수의 건강상태를 평가하여 이후 필요한 경우 보석으로 석방되는 문제를 논의하기로 결정하였다.
Գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է: 등록된 전체 범죄의 수가 증가하였다.
ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը աճել է 6.1 տոկոսով կամ 1201 դեպքով, ինչը գլխավորապես պայմանավորված է խարդախությունների, գողությունների և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերի ավելացմամբ: 예레반, 11월 1일, 아르멘프레스: 아르메니아 공화국에서 등록된 전체 범죄수가 1201건으로 6.1% 증가하였으며, 이는 주로 사기, 절도 및 교통법규위반사례의 증가에 기인한다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: "아르멘프레스"의 보도에 따르면, 국회 국방안보 및 재정예산문제 상임위원회의 합동회의에서 이에 대하여 아르메니아 공화국의 경찰청 차관 아라 피다니안은 밝혔다.
« 2020 թվականի 9 ամիսներին կազմել է 19662 դեպք, իսկ 2021 թվականին 9 ամիսներին՝ 20863, ինչը գլխավորապես պայմանավորված է խարդախությունների, գողությունների և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերի աճով»,- ասաց Ֆիդանյանը: "2020년 9개월간 19,662건, 2021년 9개월간 20,863건에 달하였으며, 이는 주로 사기, 절도 및 교통규칙위반사례의 증가에 기인하였습니다."라고 피다니안은 말했다.
Ոստիկանության պետի տեղակալի խոսքով`գրանցված 20863 դեպքերի մեջ հիմնական բաժինն ընկնում է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններին, որոնք համարվում են առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցատեսակներ: 경찰청 차관의 말에 의하면, 등록된 20863건 중 사회적으로 덜 위험하지 않는 것으로 여겨지는 범죄유형인 크지않은 규모의 범죄가 대부분이다.
«Դրանք կազմում են գրանցված ընդհանուր հանցագործությունների 84 տոկոսը»,- հավելեց Ֆիդանյանը: "그것들은 등록된 전체 범죄행위의 84%에 달합니다." 라고 피다니안은 덧붙였다.
Ոստիկանության պետի տեղակալը հավելեց նաև, որ առանձին հանցատեսակներից աճել են սպանության, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված, գողության, ավազակության, խարդախության, համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների, տրանսպորտային միջոց փախցնելու և ճանապարհային երթևեկության խախտելու դեպքերը: 경찰청 차관은 또한, 특정유형의 범죄로부터 살인, 성추행, 절도, 강도, 사기, 컴퓨터기술을 통한 절도, 차량절ㄹ도 및 교통위반사례라고 덧붙였다.
- հափշտակություն 절도, 훔침
Ոստիկանապետի տեղակալը հայտնեց ավտովթարների աճի հիմնական պատճառը: 경찰청 차관은 교통사고의 주요원인을 밝혔다.
ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների աճի կարևորագույն հանգամանքը պայմանավորված է ավտոմեքենաների քանակի ավելացմամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: 예레반, 11월 1일, 아르멘프레스: 아르메니아에서 교통사고 증가의 가장 중요한 요인은 자동차 수의 증가에 기인한다. "아르멘프레스"의 보도에 따르면, 국회 국방안보 및 재정예산문제에 관한 상임위원회 공동회기에서 이에 대하여 아르메니아 공화국의 경찰청 차관인 아라 띠다니안이 밝혔다.
«Ցավոք, արձանագրվել են ավտոտրանսպորտային պատահարների և դրա հետևանքով զոհերի թվի աճ: Դա պայմանավորված է տարբեր հանգամանքներով: Դրանք մշտապես առկա են եղել, սակայն պետք է հաշվի առնենք մի կարևորագույն հանգամանք, որը բնորոշ է վերջին տարիներին` մեծածավալ ավտոտրանսպորտային միջոցների ներկրումը Հայաստան: Եթե նախկինում որոշ ճանապարհային հատվածներ նախատեսված էին որոշակի քանակի տրանսպորտային միջոցների համար, այսօր այդ հատվածներում ունենք քանակի էական ավելացում»,- ընդգծեց Ֆիդանյանը: "아쉽게도, 교통사고와 그에 따른 피해자의 증가가 기록되고 있습니다. 그것은 다양한 용인에 의해 기인합니다. 그것들은 항상 존재하여 왔지만, 가장 중요한 원인인 최근 몇년간 실행되었던 아르메니아로의 대규모 교통수단 수입을 고려해야만 합니다. 과거에 일부 도로구간이 일정 수의 운송차량을 위해 예정되었다면, 오늘날 그 구간에서 우리는 실질적인 수의 증가를 가지고 있습니다." 라고 띠다니안은 강조하였다.
Ոստիկանապետի տեղակալը նշեց, որ ՃՏՊ-ների աճը պայմանավորված է թեթև ճանապարհատրանսպորտային պատահարներով, իսկ մահվան ելքերը հիմնականում պայմանավորված են Երևանից դուրս արագ երթևեկության հանգամանքով կամ ճանապարհների վատ լուսավորության ու անմխիթար վիճակով: 경찰청 차관은 교통사고의 수가 경미한 교통사고에 기인한 것이며 사망자는 주로 예레반 외곽의 고속교통에 기인하거나 또는 도로의 열악한 조명에 기인합니다.
Հին անձնագրերը պետք է հետզհետե դուրս գան շրջանառությունից. փոխոստիկանապետ: 구여권은 단계적으로 폐지되어야한다. -경찰국장
ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունն ակտիվ քայլեր է ձեռնարկում կենսաչափական տվյալներ պարունակող նոր համակարգի ներդրման ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը` պատասխանելով անձնագրի վավերականության ժամկետի մասին փոփոխության վերաբերյալ պատգամավորներից մեկի հարցին: 예레반, 11월 1일, 아르멘프레스: 경찰청은 적극적으로 생체 데이터를 포함한 새로운 시스템의 도입을 위한 단계를 취하고 있다. "아르멘프레스"의 보도에 따르면, 국회 국방안보 및 재정예산문제에 관한 상임위원회 공동회기에서 이에 대하여 아르메니아 공화국의 경찰청 차관 아라 띠다니안은 여권유효기간에 대한 개정에 관해 국회의원들 중 한명의 질의에 답하면서 밝혔다.
«Այդպիսով, մենք փորձ ենք անելու մեր հանրությանը տրամադրել բացառապես կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրեր, այսինքն՝ հին անձնագրերը պետք է հետզհետե դուրս գան շրջանառությունից։ Եվ եթե մենք դեռևս 2022 թվականին տրամադրենք 10 տարի վավերականության ժամկետով հին նմուշի անձնագիր, մենք ստիպված ենք լինելու մինչև 2032 թվականը կիրառել և հանրապետությունում շրջանառել հին նմուշի անձնագրերը։ Այս փոփոխության նպատակը բացառապես այդ հանգամանքով է պայմանավորված։ "따라서, 우리는 우리 사회에 독점적으로 생체 데이터를 포함한 여권을 제공하도록 노력할 것입니다. 다시 말해, 구여권은 단계적으로 폐지되어야 합니다. 또한 우리가 2022년에도 10년의 유효기간을 가진 구식 여권을 제공한다면, 우리는 2032년까지 적용이 예상되며 공화국은 구식여권이 사용될 것입니다. 이 개정안의 목적은 전적으로 해당 상황에 기인합니다.
Բազմիցս շրջանառվում է նաև այն թեզը, թե այս կերպ խախտում ենք որոշակի միջազգային պայմանագրեր։ Ո՛չ, չենք խախտում, որովհետև ունենք այլընտրանք։ Այսօր ևս շարունակում են տրամադրվել կենսաչափական անձնագրեր 10 տարի վավերականության ժամկետով։ Խոսքն այդ անձնագրերին չի վերաբերելու, այլ վերաբերելու է բացառապես հին նմուշի անձնագրերին»,- ասաց Ֆիդանյանը։ 이러한 방식으로 특정 국제규약을 위반하고 있다는 주장이 여러번 유포되고 있습니다. 아닙니다. 우리는 위반하지 않았습니다. 왜냐하면 우리는 대안이 있기 때문입니다. 오늘날에도 10년의 유효기간을 가진 생체 여권을 지속적으로 제공하고 있습니다. 그 주장은 해당 여권을 참조하지 않고 전적으로 구식여권을 참조하고 있습니다."라고 띠다니안은 말했다.
Փոխոստիկանապետը հավելեց, որ խոսքն առայժմ նախագծի մասին է, որը դրվել է հանրային քննարկման։ 차관은 공개논의를 위해 올려진 최근 프로그램에 관한 것이라고 덧붙였다.
Ձերբակալվել է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը: 예레반의 NORK-MARASH 행정구역의 인사담당 부국장이 체포되었다.
ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի կողմից առերևույթ խարդախության փորձ կատարելու, կաշառք ստանալու դեպքի մի շարք հանգամանքներ: 예레반, 11월 1일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 조사위원회 예레반시 조사부의 중범죄 조사과에서 수사중인 형사사건에 따라 실시된 조사 및 기타 사법조치의 결과로 NORK-MARASH 행정구역의 인사담당 부국장에 의한 사기시도 및 뇌물수수 사례의 여러 정황이 포착되었다.
«Մասնավորապես, քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, խարդախությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող և համայնքի սեփականությունը հանդիսացող հողատարածքը ներկայացնելով որպես փաստացի իրեն պատկանող, ձեռք բերելով հողատարածքը գնել ցանկացող քաղաքացու վստահությունը, փորձել է խարդախությամբ վաճառել այն և հափշտակել առանձնապես խոշոր չափի՝ 4.834.900 ՀՀ դրամ գումար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: "특히, 수사를 통해 예레반시 NORK-MARASH 행정구역의 인사담당 부국장은 사기를 통해 일부 자산에 대해 대규모의 횡령을 저지를 의도로 예레반시의 NEW-NORK 행정구역에 위치하고 자치구에 속한 토지를 실제 자신의 것으로 소개하여, 토지를 구매하고자 하는 시민에게 신뢰를 확보하여 사기로 그것을 팔려고 하였으며, 의도적으로 막대한 4,834,900 드람을 편취한 정황을 확보하였습니다." 라고 "아르멘프레스"의 보도에 따르면, 조사위원회에서 유포한 공지문에 언급되었다.
Բացի այդ, վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իր կողմից վաճառվող նշված հողատարածքի սեփականաշնորհման գործընթացը կազմակերպելու, մինչև սեփականաշնորհման գործընթացի սկսվելը հողատարածքում ինքնակամ շինություն կառուցելու ընթացքում հնարավոր խոչընդոտները վերացնելու, խորհուրդներ տալու և ծառայության բերումով այլ գործողություններ կատարելու համար գնորդից պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 4000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչին վերջինս տվել է իր համաձայնությունը: 그외에도 행정구역의 인사담당 부국장은, 공직을 이용하여 그에 의해 판매된 위에서 언급된 토지의 민영화 절차를 조직하고, 민영화 절차의 개시까지 해당 토지에서 무단으로 건설하는 과정에서 가능한 장애물을 제거하고, 조언하고, 서비스 제공을 통해 기타 행위를 하기 위해 구매자로부터 개별적으로 막대한 규모인 4천달러의 뇌물을 요구하였고, 후자들은 그에 동의하였다.
Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: NORK-MARASH 행정구역의 인사담당 부국장은 아르메니아 공화국의 형법 제 34-178 조의 3항 1절과 311 조 4항 2절에서 규정한 범죄행위 혐의로 체포되었다.
Պարեկները Երևանի Նալբանդյան փողոցում գտնվող ավտոմեքենայում թմրանյութ են հայտնաբերել: 순찰대는 예레반의 날반디안 거리에 위치한 자동차에서 마약을 적발하였다.
ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի ծառայողները Նալբանդյան փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, հոկտեմբերի 30-ին, ժամը 00.50-ին բերման են ենթարկել նույն փողոցի 28-ամյա մի բնակչի՝ իր վարած ԲՄՎ մակնիշի մեքենայով: 예레반, 11월 1일, 아르멘프레스: 경찰 순찰서비스 4대대 대원들은 날반디안 거리로부터 마약을 소지하고 사용한 혐의로 10월 30일 0시 50분에 해당 거리에서 자신이 운전한 BMW 차량에서 체포하였다.
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, նրա մոտ հայտնաբերվել է կաթուցիչ՝ մոխրացած հետքերով, և թղթե չորս փաթեթ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով, յուրաքանչուրի կշիռը՝ շուրջ երկու գրամ: "아르멘프레스"에 아르메니아 공화국의 경찰청에서 알려온 바와 같이 그에게서 회색흔적이 있는 드리퍼와 각각의 무게가 2그램의 연두색 덩어리로 채워진 4개의 종이 패키지가 발견되었다.
- դեղնականաչավուն = դեղնին տվող կանաչ 연두색
Ըստ աղբյուրի՝ մեքենան տեղափոխվել է Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք: 소식통에 따르면, 차량은 중부지점에 위치한 특수지역으로 옮겨졌다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2021년 11월 3일자 (0) | 2021.11.03 |
---|---|
[아르메니아 신문기사] 2021년 11월 2일자 (0) | 2021.11.02 |
[아르메니아 신문기사] 2021년 10월 31일자 (0) | 2021.10.31 |
[아르메니아 신문기사] 2021년 10월 30일자 (0) | 2021.10.30 |
[아르메니아 신문기사] 2021년 10월 29일자 (0) | 2021.10.29 |