휴먼노마드
[아르메니아 신문기사] 2021년 11월 2일자 본문
Թռչնագրիպի օջախ են հայտնաբերել Հարավային Կորեայում: 대한민국에서 조류독감 항원이 검출되었다.
- Թռչնագրիպ 조류독감
- օջախ 온상,
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայրի թռչունների շրջանում բարձրախտածին գրիպի օջախ Է հայտնաբերվել Կորեայի Հանրապետությունում, ինչի պատճառով իշխանությունները վախենում են երկրի թռչնաֆերմաներում վարակի տարածումից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 2-ին այդ մասին հայտնել Է պարենի, գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության նախարարությունը: 예레반, 11월 2일, 아르멘프레스: 대한민국에서 야생조류사이에서 인플루엔자 항원이 검출되었으며, 이로 인하여 당국은 국내 가금류 농장에서 감염확산을 두려워하고 있다. "아르멘프레스"가 보도한 바에 따르면, 11월 2일 이에 대하여 농림축산식품부가 밝혔다.
- բարձրախտածին գրիպ 인플루엔자
- թռչնաֆերմաներ 가금류 농장
Նախարարության տվյալներով՝ հիվանդության օջախը հայտնաբերվել Է Չհունչհոն Նամդոյի նահանգի Չհոնան քաղաքում: Դա երկրում առաջին նման դեպքն Է վերջին յոթ ամսվա ընթացքում: 농림축산식품부의 자료에 따르면, 질병의 항원은 충청남도 천안시에서 검출되었다. 지난 7개월간 국내에서 첫 사례이다.
Այդ առանչությամբ վարակի տարածման վտանգի նախազգուշաման մակարդակը բարձացվել Է մինչեւ առավելագույնը, սահմանվել Է լիակատար կարանտին վարակված թռչունների հայտնաբերման վայրից 500 մետր շառավղով: 21 օրվա ընթացքում սահմանափակված Է երթեւեկը մերձակա թռչնաֆերմաների միջեւ: 그와 동시에 감염확산 위험경보수준이 최고수준으로 상향되었으며, 감염된 조류의 검출장소로부터 반경 500미터 이내로 완전 격리가 설정되었다. 21일동안 인근 가금류농장간 교통은 제한되었다.
- մերձակա 인근, 가까운
2016 թվականի նոյեմբերին բարձրախտածին շտամի վիրուսը հանգեցրեց թռչունների զանգվածային համաճարակի: Կորեայի Հանրապետությունում հետագա չորս ամսում ոչնչացվեց 38 միլիոն թեւ թռչուն, ինչը հանգերեց դեֆիցիտի եւ գների կտրուկ աճի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: 2016년 11월에 인플루엔자 유형의 바이러스는 대규모 조류전염성으로 이어졌다. 그후 대한민국에서 4개월동안 38백만 마리의 조류가 도살되었으며, 이는 부족과 가격의 급격한 상승으로 이어졌다고 타스 통신은 보도하였다.
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բյուջեն կավելանա մոտ 90 տոկոսով: 첨단기술산업부의 예산은 약 90%로 증가될 것이다.
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2022 թվականի պետբյուջեի նախագծով նախատեսվում է Էկոնոմիկայի նախարարության բյուջեն ավելացնել 26.9 տոկոսով, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ 31.6 տոկոսով, իսկ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը՝ 89.4 տոկոսով: 예레반, 11월 2일, 아르멘프레스: 아르메니아에서 2022년 정부예산 프로그램을 통해 경제부의 예산은 36.9% 증가, 국토행정 및 인프라개발부는 31.6%, 첨단기술산업부는 89.4% 증가할 예정이다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում կայացած բյուջետային քննարկումների ժամանակ: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 재정부 장관 띠그란 하차뜨리안이 국회 경제 및 재정예산문제 상임위원회의 공동회기에서 개최된 예산논의시간에 말하였다.
«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համար 2022-ի պետբյուջեի նախագծով նախատեսված ունենք 17 մլրդ 278 մլն դրամ, որը 2021-ի 9 մլրդ 123 մլն դրամի նկատմամբ ավելի է 8 մլրդ 155 մլն դրամով, կամ աճը կազմում է 89.4 տոկոս»,- ասաց Խաչատրյանը: "첨단기술산업부에 대한 2022년 정부예산 프로그램을 통해 172억 78백만 드람이 책정되었으며, 이는 2021년의 91억 23백만 드람 대비 81억 55백만 드람이 증가되며, 증가율은 89.4%입니다."라고 하차뜨리안은 말했다.
Անդրադառնալով Էկոնոմիկայի նախարարությանը հատկացվելիք բյուջեին՝ նա ասաց, որ ներկայացված է 13 ծրագիր, որում ընդգրկում են 56 միջոցառումներ: «Ընդհանուր առմամբ ունենք 2022-ի պետբյուջեի նախագծով նախատեսված 41 մլրդ 8 մլն դրամ ծախսեր, որոնք 2021-ին հաստատված 32 մլրդ 319 մլն դրամի նկատմամբ ավել են 26.9 տոկոսով կամ 8 մլրդ 689 մլն դրամով»,- ասաց Ֆինանսների նախարարը: 경제부에 배정된 예산을 언급하면서 그는 56개의 조치를 포함한 13개의 프로그램이 소개되었다고 말했다. "일반적으로 우리는 2022년 정부예산 프로그램을 통해 410억 8백만 드람의 지출을 예상하였으며, 이는 2021년에 승인된 323억 19백만 드람 대비 26.9%인 86억 89백만 드람이 증가하였습니다."라고 재정부 장관은 말했다.
Նա հավելեց՝ 2021-ին նախարարության գծով պետբյուջեի ծախսերը ենթարկվել են պարբերական ճշտումների և ավելացումների՝ պայմանավորված իրականացվող ծրագրերի ծավալային փոփոխություններով: Այս պահին 2021-ի համար ճշտված բյուջեով նախարարության գծով կան 39 մլրդ 177 մլն դրամի նախատեսված ծախսեր: 그는 2021년에 부처에 대한 정부예산지출은 실행된 프로그램의 양적변화로 인하여 정기적인 조정과 추경의 대상이 되었다고 덧붙였다. 현재 2021년에 대한 조정된 예산을 통해 부처에 대해 391억 77백만 드람의 예정된 지출이 있다.
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համար նախատեսված է 22 ծրագիր, որոնք ընդգրկում են 129 միջոցառում: Պետբյուջեի նախագծով նախարարության համար նախատեսված են 278 մլրդ 590 մլն դրամի չափով ծախսեր, 2021-ին պետբյուջեի մասին օրենքով հաստատված է եղել 211 մլրդ 667 մլրդ դրամ, աճը 2021-ի նկատմամբ կազմում է 66 մլրդ 922 մլն դրամ կամ 31.6 տոկոս: Խաչատրյանը նշեց՝ 2022-ի բյուջեն առանձնահատուկ է հատկապես ենթակառուցվածքային ներդրումների ուղղությամբ զգալի ավելացող ծավալներով իրականացվող ծրագրերով: Աճը կազմում է 31.6 տոկոս: 국토행정 및 인프라개발부에 대해서는 129개 조치를 포함한 22개의 프로그램이 예정되어 있다. 정부예산 프로그램을 통해 해당 부처에 대해 2785억 90백만 드람 규모의 지출이 예정되어 있고, 2021년에 정부예산에 대한 법률에 따라 2116억 67백만드람이 승인되었고 증가폭은 2021년 대비 669억 22백만 드람인 31.6%에 달한다. 하차뜨리안은 2022년의 예산이 특히 인프라개발분야에 상당히 증가된 규모로 실시되어진 프로그램을 통해 특징지어진다고 언급하였다. 증가폭은 31.6%에 달한다.
Հավաքագրված հարկային եկամուտները աճել են 12.7 տոկոսով: 징수된 세수수입이 12.7% 증가하였다.
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2021-ի հունվար-հոկտեմբերին հավաքագրված հարկային եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակի նկատմամբ աճել են 12.7 տոկոսով: 예레반, 11월 2일, 아르멘프레스: 아르메니아에서 2021년 1월-10월에 징수된 세금수입은 이전년도 동일기간 대비 12.7% 증가하였다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում կայացած բյուջետային քննարկումների ժամանակ: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 국세청장 루스딴 바다시안은 국회 경제 및 재정예산문제에 관한 상임임원회 공동회기에서 제기된 예산논의시간에 말했다.
«2021-ի հունվար-հոկտեմբերին հարկային եկամուտների բացարձակ աճը 2020-ի նույն ժամանակի համեմատ կազմում է շուրջ 144 մլրդ, 12.7 տոկոսով ավելի հարկ է հավաքագրվել»,- ասաց Բադասյանը: "2021년 1월-10월에 세금수입의 절대치 증가는 2020년 동일 기간에 비해 약 1440억에 달하며, 12.7%이상의 세수가 징수되었습니다." 라고 바다시안은 말했다.
Անդրադառնալով գրանցված աշխատատեղերին՝ ՊԵԿ նախագահն ասաց, որ հունվար-սեպտեմբերին հարկման բազա ունեցող անձանց թվաքանակը կազմում է 651 հազար 141: «Սա պատմության մեջ բացարձակ ռեկորդ է: Երբեք այսքան ակտիվ եկամտային հարկ վճարող անձ չենք ունեցել: Անձի հաշվարկով միջին աշխատավարձը 223 հազար 137 է, ընդհանուր հարկման բազան կազմել է 145.294 մլրդ»,-նշեց Բադասյանը: 등록된 일자리를 언급하면서 국세청장은 1월-9월 과세기준을 가진 개인의 수는 651,141명에 달하였다고 말했다. "이는 역사상 유례없는 기록입니다. 우리는 결코 이처럼 적극적인 소득납세자를 가진 적이 없습니다. 1인당 평균 급여는 223,137 드람이며, 총 과세기준은 145,294 드람에 달합니다."라고 바다시안은 말했다.
- հարկման բազա 과세기준
Պետությունը նախատեսում է անցում կատարել ներդրումների վրա հիմնված տնտեսական աճի: 국가는 투자기반 경제성장으로의 전환을 계획하고 있다.
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը նախատեսում է փոխել տնտեսության կառուցվածքը, սպառման վրա հիմնված տնտեսական աճից անցում կատարել ներդրումների վրա հիմնված տնտեսական աճի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ԱԺ-ում տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում կայացած բյուջետային քննարկումների ժամանակ: 예레반, 11월 2일, 아르멘프레스: 국가는 경제구조를 소비기반 경제성장으로부터 투자기반 경제성장으로 변경하도록 계획하고 있다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 경제부 장관 바한 케로비안은 국회에서 경제 및 재정예산문제에 관한 상임위원회 공동회기에서 제시된 예산논의시간에 말했다.
2022-ի բյուջեի նախագծով Էկոնոմիկայի նախարարության ոչ գյուղատնտեսական բլոկի համար հատկացվել է մոտ 17 մլրդ դրամ գումար: 2022년 예산프로그램을 통해 경제부의 비농업분야에 약 170억 드람의 자금이 할당되었다.
Նախարարը հիշեցրեց. «Կառավարությունն իր առջև նպատակ է դրել առաջիկա 5 տարիների ընթացքում տարեկան 7-9 տոկոս տնտեսական աճ ապահովել: Դրա համար ամենակարևոր անելիքներից մեկը, որ մենք նախատեսում ենք, տնտեսության կառուցվածքը փոխելն է և սպառման վրա հիմնված տնտեսական աճից անցում կատարելը ներդրումների վրա հիմնված տնտեսական աճի»: 장관은 "정부는 향후 5년간 연간 7-9%의 경제성장을 달성한다는 목표를 설정하였습니다. 그를 위한 가장 중요한 것들 중 하나로 우리는 경제구조를 소비기반 경제성장에서 투자기반 경제성장으로 바꾸는 것입니다."라고 상기시켰다.
Քերոբյանը նշեց, որ շատ կարևորում են ներդրումների սպասարկումն ու ուղեկցումը՝ մինչև այն պահը, երբ ներդրողները սկսեն աշխատել: Նախատեսվում է նաև որոշակի խթանող գործիքների ներդրում: 케로비안은 투자자가 일을 시작하는 순간까지 투자에 대한 서비스와 안내는 매우 중요하다고 언급하였다. 또한 특정 판촉도구를 도입할 예정이다.
Մասնավոր ներդրումներն աճել են. նախարարն ընդունում է՝ ոլորտում դեռևս խնդիրներ կան: 민간투자는 증가하였지만, 장관은 부문에서 아직도 문제가 있다고 언급하였다.
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցնում է, որ մասնավոր ներդրումները նախորդ տարվա համեմատ աճել են մոտ 15 տոկոսով, սակայն ներդրումների ոլորտում դեռևս կան խնդիրներ, կան ներդրումային ծրագրեր, որոնք բախվում են խնդիրների: 예레반, 11월 2일, 아르메니아 공화국 경제부 장관 바한 케로비안은 민간투자는 이전년도에 비해 약 15% 증가하였지만 투자부문에서 아직도 문제가 있으며, 문제에 직면한 투자프로그램이 있다고 확신했다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումներին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանի՝ տնտեսական աճի կանխատեսմանն առնչվող հարցին: "아르멘프레스"의 보도에 따르면, 장관은 이에 대하여 국회 상임위원회의 공동회기에서 예산논의과정에서 "햐야스탄" 정당의 아르투르 하차뜨리안의 경제성장 전망과 관련된 질의에 답변하면서 말했다.
«Մասնավոր ներդրումներն աճել են անցյալ տարվա նկատմամբ և, իմ կարծիքով, կազմում են ՀՆԱ-ի մոտ 15 տոկոսը»,- ասաց Քերոբյանը: "민간투자는 작년 대비 증가하였고, 저의 생각으로는 GDP의 약 15%에 달합니다."라고 케로비안은 말했다.
Նա հիշեցրեց, որ կառավարության ծրագրով նախատեսում են առաջիկա 5 տարում ավելացնել ներդրումների չափաբաժինը ՀՆԱ-ի նկատմամբ: 그는 정부 프로젝트에 따라 향후 5년간 투자규모는 GDP 대비 증가될 것임을 상기시켰다.
«Ասել, թե մեր երկիրը կարողանում է սահուն ձևով կլանել բոլոր ներդրումային ծրագրերը, սխալ կլինի: Եվ մենք մեր ներդրումների աջակցման կենտրոնում էլ, Էկոնոմիկայի նախարարությունում էլ ունենք շատ ծրագրեր, որոնք բախվում են բազմաթիվ խոչընդոտների: Եվ մեր ամենօրյա աշխատանքի մաս է կազմում նախ օգնելը, որ այդ ներդրումները հասնեն իրենց նպատակին և միաժամանակ ուղղելն այն օրենսդրական խնդիրները, որոնց պատճառով այդ խոչընդոտներն առաջացել են»,- ասաց նախարարն ու հավելեց, որ այդ առումով շատ գործ ունեն անելու: 우리나라가 모든 투자 프로젝트를 원할한 방식으로 흡수할 수 있다고 말하는 것은 잘못된 것입니다. 또한 우리는 우리의 투자지원센터에서도, 경제부에서도 수많은 장애물에 직면한 여러 프로젝트를 가지고 있습니다. 그리고 그러한 투자가 스스로의 목표에 도달하도록 사전에 돕고 동시에 그로 인해 해당 장애물을 만든 사법적 문제를 해결하는 것은 우리 일상업무의 일부입니다."라고 장관은 말하며 해당 측면에서 할 일이 많다고 덧붙였다.
- սահուն ձևով 원할한 방식으로
Նա նկատեց՝ կան միջոցառումներ, որոնց համար գումար չի պահանջվում, օրինակ՝ գործարար միջավայրի բարելավումը: Էկոնոմիկայի մի փոխնախարարի ամբողջ գործն ուղղված է հենց գործարար միջավայրի բարելավումը: 그는 이를 위하여 돈이 들지 않는, 예를 들어 비지니스 환경을 개선하는 등의 조치가 있다고 지적하였다. 경제부 차관의 모든 업무는 바로 비지니스 환경의 개선하는데 있다.
Նախարարը նշեց, որ ամենակարևոր գործոններից մեկը, որը պետք է բերի ցանկալի տնտեսական աճին, աննախադեպ ծավալի կապիտալ ծախսերն են: 장관은 경제성장을 이끄는 가장 중요한 요인중 하나는 전례없는 규모의 자본지출이라고 언급하였다.
Անդրադառնալով Խաչատրյանի հարցին, թե տնտեսական աճի 7 տոկոսի կանխատեսումը որտեղի՞ց է գալիս, ակնկալում են, որ Ամուլսա՞րը կշահագործվի, Քերոբյանն ասաց. «Եթե նույնիսկ այս պահին բոլոր հարցերը լուծվեն, հանքը վերադառնա աշխատելու ռեժիմին, այն լավագույն դեպքում կսկսի աշխատել 12 ամիս հետո: Մենք հիմա սպասում ենք քրեական գործի հանգուցալուծմանը, որ տեսնենք, թե ինչ արդյունքներ են ի հայտ գալիս: Դրանից են կախված լինելու Ամուլսարի վերաբերյալ հետագա քննարկումները»: 경제성장의 7% 전망은 어디에서 기인하는지, 아물사르 광산은 운영될 것인지에 대한 하챠뜨리안의 질의에 답변하면서, 케로비안은 말했다. "만약 현재 모든 문제가 해결된다고 하더라도, 광산은 광산이 작업모드에 돌아오려면 가장 최선의 경우에 12개월 후에 업무가 시작될 것입니다. 우리는 지금 보시다시피 어떤 결과가 도출될지에 대해 형사사건의 종결을 기다리고 있습니다. 그에 따라 아물사르에 대한 추가논의가 이루어질 것입니다."
- հանգուցալուծում = հանգույցի լուծում 매듭의 해결
Գնաճը «ներկրված է», 90 տոկոսով վերաբերում է ներմուծված ապրանքներին. Քերոբյան: 인플레이션은 "수입되었다", 90% 이상이 수입물품에서 나타난다. -케로비안
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պնդում է, որ երկրում նկատվող գնաճը 90 տոկոսով պայմանավորված է ներմուծվող ապրանքների բարձր գնով՝ նշելով, որ գնաճը զսպելու ԿԲ-ի ունեցած գործիքներն այս պարագայում բավարար չեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քերոբյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: 예레반, 11월 2일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 경제부 장관 바한 케로비안은 인플레이션을 억제하기 위한 중앙은행이 가진 수단들이 이와 같은 경우에 충분하지 않다고 지적하면서 국내에서 관찰된 인플레이션은 90% 이상이 수입제품의 높은 가격에서 기인한다고 주장하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 케로비안은 의회에서 기자들과의 대화에서 그와 같은 의견을 표명하였다.
«Կա գնաճի խնդիր: Ըստ էության գնաճի համար առաջին պատասխանատուն Կենտրոնական բանկն է: Բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ այն գործիքները, որ ունի ԿԲ-ն, այս պարագայում կիրառելի չեն»,-ասաց նախարարը: "인플레이션 문제가 있습니다. 사실, 인플레이션에 대한 1차적 책임은 중앙은행에 있습니다. 하지만 우리는 중앙은행이 가진 수단들이 이런 경우에는 적용되지 않는다는 것을 잘 이해하고 있습니다."라고 장관은 말했다.
Նա հիմնավորեց՝ խնդիրը բացարձակապես արտարժույթի փոխարժեքի կամ վերաֆինանսավորման տոկոսադրույքների ճշգրտումների դաշտում չէ. 그는 문제들이 전적으로 환율조정이나 리파이낸싱의 비율조정에 있지 않음을 입증하였다.
«Ընդհանուր գնաճը «ներկրված է», քանի որ 90 տոկոսով վերաբերում է այն ապրանքներին, որոնք ներմուծված են, իսկ 10 տոկոսով էլ այն ապրանքներին, որոնք կրկին դրսի շուկաներում կտրուկ բարձրացել են, դրա պատճառով տեղական շուկայում էլ գները զուգահեռ բարձրացել են: Այս պարագայում այն գործիքակազմը, որն ունի ԿԲ-ն խիստ անբավարար է, որ հնարավոր լինի պայքարել գնաճի դեմ»,-ասաց Քերոբյանը: "전체 인플레이션은 "수입되고 있습니다.", 왜냐하면 90% 이상이 수입되는 상품에서 나타나며, 10%도 해외시장에서 급격히 상승되었던 상품에서 나타납니다. 그로 인하여 현지 시장에서도 가격은 동반 상승합니다. 이런 경우에는 중앙은행이 가진 수단들은 인플레이션에 맞서 싸울 수 있을 만큼 충분하지 않습니다."라고 케로비안은 말했다.
Նա շեշտեց՝ թեև Էկոնոմիկայի նախարարության ուղիղ գործառույթը չէ պայքարել գնաճի դեմ, այնուամենայնիվ, իրենք գործընկերներին ամեն կերպ փորձում ենք օգնել՝ նաև հասկանալով, թե լոգիստիկ ինչ խնդիրներ պետք է լուծվեն: Նախարարը նշեց, որ անգամ ապրանքների գնման համար իրենք են բանակցում՝ օգտագործելով պետության լծակները, որ կարողանան տնտեսավարողներին էժան գնով ապրանք Հայաստան բերելու հնարավորություն տալ: 그는 경제부의 직접적인 기능은 인플레이션에 맞서 싸우는 것이 아니라 가능한 모든 방법으로 어떤 문제를 해결해야만 하는지에 대해 파트너를 이해시키는데 있다고 강조하였다. 장관은 심지어 제품구매를 위해 경제주체에 보단 싼 가격을 가진 상품을 아르메니아로 가져오는 기회를 부여할 수 있도록 국가라는 수단을 사용하도록 협상하고 있다고 지적했다.
Անդրադառնալով ավելի վաղ 2021-ի արդյունքում երկնիշ տնտեսական աճի իր խոստմանը՝ Քերոբյանը նշեց, որ անվանական տնտեսական աճը կլինի մոտ 13-14 տոկոս: «Էկոնոմիկայի նախարարությունը գնաճի համար որևիցե ուղիղ պատասխանատվություն չի կրում, բնականաբար մեր թիրախը հենց անվանական տնտեսական աճի բարձր լինելն է: Դա չի նշանակում, որ ես փորձում եմ մանիպուլյացիա անել և ասել, թե այն ժամանակ ի նկատի ունեի անվանական աճ»,-ասաց նա ու առաջարկեց այդ խոսակցությունը թողնել, երբ տարին կավարտվի ու արդյունքները պարզ կլինեն: 보다 이른 2021년 결과에서 두자리 성장에 대한 그의 약속을 언급하면서 케로비안은 명목 경제성장은 약 13-14%가 될 것이라 언급하였다. "경제부는 인플레이션에 대해 직접적인 책임을 지닌 것은 아니고, 물론 우리의 목표는 바로 명목 경제성장을 높이는 것에 있습니다. 그것은 제가 시작조작하려 한다는 것을 의미하는 것이 아닌, 당시 명목적 성장에 대해 말한 것입니다."라고 그는 말했으며 올해가 끝나고 결과가 명확해지면 대화해 나가겠다고 제안했습니다.
- մանիպուլյացիա 시장조작
ԿԲ նախագահը նշեց ներկայում գնաճի վրա ազդող երեք հիմնական գործոնները: 중앙은행장은 현재 인플레이션에 영향을 미치는 3가지 주요 요인을 언급하였다.
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ներկայումս գնաճի մակարդակի վրա ազդում են հիմնականում 3 գործոն, առաջինը՝ համաշխարհային շուկայում գների աճը, երկրորդը՝ բեռնափոխադրումների, լոգիստիկ շղթաների խաթարումը և երրորդը՝ ՀՀ-ում արտադրողական առաջարկի նկատմամբ պահանջարկի ավելի մեծ աճը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: 예레반, 11월 2일, 아르멘프레스: 아르메니아에서 최근 인플레이션의 레벨에 영향을 미치는 3가지 주요 요인은 첫째, 세계 시장에서 가격의 상승, 두번째, 화물운송 및 물류체인의 붕괴이며, 셋째는 아르메니아 공화국에서 제조공급에 대한 요구의 보다 큰 증가이다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 중앙은행장 마르띤 갈스띠안은 말했다.
Նա նախ անդրադառնալով հարցին, թե փոխարժեքն այս պահին ինչքանո՞վ է ազդում գնաճի, գների մակարդակի վրա՝ ասաց. «Ազատ լողացող փոխարժեք ունենք: Փոխարժեքը մակարդակն այս պահի դրությամբ մոտ 480 դրամի շրջանակներում է: Դա որոշակիորեն ազդում է նաև գների վրա»: 그는 먼저 현재 환율이 인플레이션 및 가격수준에 얼마만큼 영향을 미치는 지에 대한 질의에 답변하면서 말하였다. "우리는 변동환율을 가지고 있습니다. 환율은 현재 일자로 약 480 드람의 수준에 머물러 있습니다. 그것은 어느 정도 가격에 영향을 미칩니다."
Սակայն ԿԲ դիտարկումներով՝ ապրանքախմբերի մեծ մասում փոխարժեքն էական ազդեցություն չի ունենում: 하지만, 중앙은행에 따르면, 제품군의 대부분에서 환율은 크게 영향을 미치지 않는다.
Սակայն ԿԲ նախագահն առաջարկեց նայել գնաճի բացվածքը, թե գնաճային երևույթներն ինչով են պայմանավորված: «Կտեսնենք, որ կա 3 հիմնական գործոն, որոնք ազդում են գնաճի ներկայիս մակարդակի վրա: Գործոններից առաջինը առաջարկի գործոններով պայմանավորված գնաճն է: Համաշխարհային շուկայում կա պարենի և այլ տիպի սննդամթերքի գների աճ: Երկրորդը՝ առաջարկի գործոնների հետ կապված բեռնափոխադրումների և լոգիստիկ շղթաների խաթարման արդյունք է: Եվ երրորդ գործոնը, որով պայմանավորված է ՀՀ-ում գնաճը, պահանջարկի որոշակի առաջանցիկ ավելի մեծ աճն է՝ արտադրողական առաջարկի նկատմամբ, որի արդյունքում ունենում ենք գնաճի այն մակարդակը, որն ունենք այսօր՝ 8.9 տոկոս»,-ասաց Գալստյանը: 하지만, 중앙은행장은 인플레이션의 원인이 무엇에 기인하는지에 대해 인플레이션의 격차를 보라고 제안했다. "거기에는 인플레이션의 현재 수준에 영향을 미치는 3가지 요인이 있습니다. 요인들중 첫번째는 공급요인에 의한 인플레이션입니다. 세계 시장에서 식품과 기타 유형의 식품류에 대한 가격 상승이 있습니다. 두번째는 공급요인과 관련된 화물운송 및 물류체인의 붕괴의 결과입니다. 그리고 아르메니아에서 인플레이션을 초래하는 세번째 요인은, 제조공급대비 공급에 따른 수요가 보다 큰 폭으로 성장한 탓입니다. 그 결과로 우리는 인플레이션의 그와 같은 수준을 가지고 있습니다. 이는 오늘 8.9%에 해당합니다."라고 갈스띠안은 말했다.
Անդրադառնալով օրինակ շաքարավազի գներին՝ նա նշեց, որ շաքարավազի գները այս պահի դրությամբ 2019-ի դեկտեմբերի համեմատ համաշխարհային շուկայում մոտ 50 տոկոսով ավելի են: «Սա ավելի լուրջ գործոն է, քան փոխարժեքը»,-նշեց նա: 예로써 설탕가격을 언급하면서 그는 설탕가격은 현재 일자로 2019년 12월에 비해 세계시장에서 대략 50% 인상되었다고 지적하였다. "이것은 환율보다 심각한 요인입니다."
Իսկ ինչ վերաբերում է նավթի գներին՝ նա հիշեցրեց, որ այս պահի դրությամբ նավթի գները 1 բարելի դիմաց 80 դոլարից ավել մակարդակի վրա են, որը, 2019-ի դեկտեմբերի համեմատ, բավականին աճել է: «Գների աճը Հայաստանում այդքան մեծ չի եղել, որքան կարելի էր ակնկալել»,-ասաց Գալստյանը: 유가에 관해서 그는 현재 일자로 유가는 1 배럴당 80달러를 상회하는 수준이며, 이는 2019년 12월에 비해 상당히 오른 수준임을 상기시켰다. "가격의 상승은 아르메니아에서 예상만큼 큰 폭이 아닙니다."라고 갈스띠안은 말했다.
Հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվելու ժամանակ սոցփաթեթի իրավունքն այսուհետ պահպանվելու է: 임신 및 출산휴가 중에 사회보장을 받을 권리가 이제부터 보장될 것이다.
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լայնածավալ փոփոխությունների արդյունքում սոցփաթեթի ծառայություններից օգտվողների թիվը կարող է հասնել շուրջ 700 հազարի: Կառավարության վերջին նիստում ընդունված որոշման համաձայն վերանայվել է սոցփաթեթի շահառուների ընտանիքի անմիջական անդամների շրջանակը: Փոփոխության համաձայն՝ ընտանիքի անմիջական անդամ է համարվում նաև շահառուի ծնողը, որդեգրողը, որդեգրվածը, խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, տատը, պապը, թոռը, համատեղ բնակվող եղբայրը և քույրը։ Ստացվում է, որ սոցփաթեթի ոչ առողջապահական հատվածը՝ 72 հազար դրամը, շահառուն կարող է ծախսել նաև ընտանիքի անդամների համար: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նշեց, որ գումարը ծախսելու ուղղությունները ևս ընդլայնվել են: Մասնավորապես, հնարավոր է դառնում այդ գումարով մարել մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու վճարը։ Ծառայությունից կկարողանա օգտվել շահառուն և (կամ) նրա ընտանիքի անմիջական անդամը: 예레반, 11월 2일, 아르멘프레스: 대규모의 변혁으로 사회보장서비스의 이용자수가 대략 70만명에 도달하였다. 지난 국무회의에서 채택된 결정안에 따라 사회보장에 관한 수혜자의 직계가족의 구성원에 대한 범위가 수정되었다. 개정안에 따르면, 직계 가족의 구성원은 수혜자의 부모, 양부모, 입양인, 후견인 또는 수탁아래 위치한 개인, 할머니, 할아버지, 손자, 동거 형제 및 자매로 간주한다. 비건강 사회보장패키지인 72000 드람에 관해 수혜자는 가족구성원을 위해 지출할 수 있는 것으로 밝혀졌다. "아르멘프레스"의 기자회견장에서 개최된 기자회견에서 아르메니아 공화국의 노동사회문제부의 노동고용부 국장 조라 사르크시안은 자금의 지출방향도 확대되었다고 언급하였다. 특히, 해당 자금으로 스포츠 건강 및 스포츠 단지, 수영장과 기타 스포츠 기관의 서비스를 이용하는 요금을 지불할 수 있다. 수혜자와 (또는) 그의 직계가족 구성원은 서비스를 이용할 수 있다.
- որդեգրող 양부모
- հոգաբարձություն 신탁관리, 수탁
«Այս դրույթն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 12-ից: Քննարկումներ են անցկացվել Բանկերի միության հետ, խնդրել էին ժամանակ ծրագրային ապահովում ունենալու համար, որ այդ ծառայությունը հնարավոր լինի մատուցել»,-ասաց Ժորա Սարգսյանը: 본 조항은 12월 12일부터 발효됩니다. 은행연합과 논의가 진행되었으며, 해당 서비스를 제공하기 위한 소프트웨어의 공급을 위한 시간이 요청되었습니다."라고 조라 사르크시안은 말했다.
Սոցփաթեթով նախատեսված գումարով հնարավոր կլինի մարել առողջապահական փաթեթի մեջ չներառված լրացուցիչ ծառայություններից օգտվելու վճարը, օրինակ՝ ստոմատոլոգիական ծառայությունները՝ թերապևտիկ և վիրաբուժական։ Այս անգամ ևս շահառուն ծառայությունից կկարողանա օգտվել դեկտեմբերի 12-ից: 사회보장패키지에 따라 예상된 자금으로 건강패키지에 포함되지 않은 추가적인 서비스 이용요금, 예를 들어, 치과진료서비스인 치료 및 수술 등을 지불할 수 있다. 이런 경우에도 수혜자는 12월 12일부터 해당 서비스를 이용할 수 있다.
- ստոմատոլոգիա 치과진료
- թերապևտիկ 치료, 테라피
Առաջարկվող փոփոխությամբ հնարավորություն է ստեղծվում նաև մարել պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկը, նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների վճարները, գույքի ձեռքբերման կամ կառուցապատման նպատակով տրամադրված բոլոր հիփոթեքային վարկերի ամսական վճարը: Կարևոր փոփոխություն է կատարվել նաև հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվողների համար: 제안된 개정안에 따라 국가보조금을 통한 학자금 대출, 취학전 교육프로그램을 실행하는 교육기관의 요금, 부동산 취득 또는 건축목적에 따라 제공되는 모든 모기지론의 월별 요금에 대한 기대가 만들어졌다. 임신 및 출산휴가자에게도 중요한 변화가 생겼다.
«Հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում, այն է` առնվազն 140 օր, սոցփաթեթի շահառուն չէր կուտակում գումար սոցփաթեթի գումար: Այս նոր որոշմամբ արդեն այդ ամբողջ ժամանակահատվածի ընթացքում, գտնվելով հղիության և ծննդաբերության արձակուրդում, սոցփաթեթի իրավունքը շարունակելու է պահպանվել»,-ասաց Ժորա Սարգսյանը: "임신 및 출산휴가기간에서 그것은 최소 140일 있었으며, 사회보장패키지의 수혜자는 사회보장금을 모으지 않았다. 이 새로운 결정안에 따라 임신 및 출산기간에 사회보장에 관한 권리는 계속 유지됩니다."라고 조라 사르크시안은 말했다.
- կուտակել 모으다
Սոցփաթեթի շահառուների՝ սոցփաթեթից օգտվելու իրավունքի շարունակականության ապահովման նպատակով առաջարկում է հետևյալ փոփոխությունը: Եթե սոցփաթեթի շահառուն մեկ կազմակերպությունից մինչև մեկ ամսվա ընթացքում ընդունվի կամ տեղափոխվի մեկ այլ սոցփաթեթի շահառու կազմակերպությունում աշխատանքի, սոցփաթեթի գումարները՝ հաջորդող ամսվանից սկսած փոխանցվեն նոր աշխատավայրի կազմակերպության միջոցով՝ նոր աշխատավայրի իր դրույքին համապատասխան։ 사회보장 수혜자가 사회보장의 이용권리에 대한 지속적인 유지를 위해 다음과 같이 개정안이 제안되었다. 만약 사회보장수혜자가 하나의 기관으로부터 1개월이내 받아드려지거나 다른 사회보장 수혜자의 조직에서 일자리를 이전하는 경우, 사회보장패키지의 자금은 다음 달부터 시작되는 새로운 직장의 조직을 통해 새로운 일자리의 비율에 따라 변경된다.
«Եթե աշխատանքից ազատվելու և ընդունվելու միջակայքը մեկ ամսից ավելի չէ, ապա սոցփաթեթի իրավունքը շարունակելու է պահպանվել: Եթե մեկ ամիս հետո է ընդունվում աշխատանքի, ապա 6 ամիս պետք է սպասի, նոր դառնա սոցփաթեթի շահառու»,-հավելեց Ժորա Սարգսյանը: "만약 해고 및 고용 기간이 한달을 넘기지 않는다면, 사회보장 권리는 계속 유지됩니다. 만약 한달후에 고용되면, 사회보장 수혜자가 되기 위해 6개월을 기다려야 합니다." 라고 조라 사르크시안은 덧붙였다.
Ուկրաինական Bees Airline-ն սկսել է կանոնավոր բեռնափոխադրումներ կատարել Երևան և Թբիլիսի: 우크라이나의 Bees Airline은 예레반과 트빌리시에서 정기 화물운송을 개시하였다.
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինական Bees Airline ավիաընկերությունը հայտարարել է իր կանոնավոր երթուղիներով բեռների և փոստի փոխադրումների մեկնարկի մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը։ 예레반, 11월 2일, 아르멘프레스: 우크라이나의 Bees Airline 항공사는 정기노선에서 화물 및 우편운송의 개시에 대하여 발표하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 AnalitikaUA.net에서 밝혔다.
Ըստ աղբյուրի՝ այս փուլում ավիաընկերությունն ընդունում է ընդհանուր և հատուկ բեռներ (կենդանիներ, արժեքավոր բեռներ, դիվանագիտական փոստ և արագ փչացող ապրանքներ)՝ Կիև-Թբիլիսի-Կիև, Կիև-Երևան-Կիև և Կիև-Շարժա-Կիև կանոնավոր երթուղիներով փոխադրման համար: 소식통에 따르면, 이 단계에서 항공사는 키에프-트빌리시-키에프, 키에프-예레반-키에프 및 키에프-샤르쟈-키에프의 정기노선으로 운송을 위해 일반 및 특수화물 (동물, 귀중품, 외교우편 및 부패하기 쉬운 제품)을 채택하고 있다.
«Բեռնափոխադրումների վաճառքը կիրականացվի համապատասխան երկրներում նշանակված գլխավոր գործակալների միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ "화물운송의 판매는 관련 국가에 선임된 주요 대리점을 통해 실시될 것입니다."라고 공지글에서 밝혔다.
Կայքը հիշեցնում է, որ ուկրաինական Bees Airline նոր ավիաընկերությունը մայիսի 3-ից սկսել է թռիչքներ իրականացնել Երևան։ 웹사이트에는 우크라이나의 새로운 Bees Airline 항공사는 5월 3일부터 예레반행 항공편을 운항하기 시작하였음을 상기시켰다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2021년 11월 4일자 (0) | 2021.11.04 |
---|---|
[아르메니아 신문기사] 2021년 11월 3일자 (0) | 2021.11.03 |
[아르메니아 신문기사] 2021년 11월 1일자 (0) | 2021.11.01 |
[아르메니아 신문기사] 2021년 10월 31일자 (0) | 2021.10.31 |
[아르메니아 신문기사] 2021년 10월 30일자 (0) | 2021.10.30 |