휴먼노마드

[아르메니아 신문기사] 2021년 11월 4일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2021년 11월 4일자

LifeChallenger 2021. 11. 4. 16:34
반응형

https://armenpress.am/static/news/b/2021/11/1067254.jpg

 

 

 

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 12-ից մինչև 18 տարեկան շուրջ 45 երեխա: 아르메니아에서 코로나바이러스에 맞서 12세부터 18세까지 약 45 어린이가 백신을 접종했다. 

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան, տեղեկացրել է, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվել է 12-ից մինչև 18 տարեկան շուրջ 45 երեխա: Պատվաստումն անվճար է, իրականացվում է կամավորության սկզբունքով: 예레반, 11월 4일, 아르멘프레스: 국립 질병통제관리센터는 "아르멘프레스"의 질의에 응답하며 아르메니아에서 코로나바이러스 질환에 맞서 12세부터 18세까지 약 45명의 어린이가 백신접종을 하였다고 알려왔다. 백신접종은 무료이며, 자발성의 원칙으로 실시되고 있다. 

 

- կամավորություն 자발적 행동

 

Հայաստանում առկա պատվաստանյութերից միայն «Մոդեռնա»-ի ուղեցույցում է կատարվել փոփոխություն, ըստ որի, թույլատրվում է պատվաստել 12-ից բարձր տարիքի անձանց: Հայաստանում 12-ից մինչև 18 տարեկան անձանց պատվաստումն իրականացվում է ըստ դիմելիության՝ ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնության ներկայացման դեպքում: 아르메니아에서 백신들중 오직 "모더나"의 가이드지침만이 12세 이상의 사람에게 백신접종이 허락되는 개정안이 실행되었다. 아르메니아에서 12세에서 19세까지 개인의 백신접종은 부모나 기타 법적대리인의 서면동의서가 제출되는 경우에 요청에 따라 실시되고 있다.  

 

- ուղեցույց 가이드

 

 

Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի հետ միջտարածաշրջանային համագործակցության ծրագրին: 러시아 정부는 아르메니아와 지역협력 프로그램을 승인하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի կառավարության հետ միջտարածաշրջանային համագործակցության 2022-2027 թվականների ծրագրին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: 예레반, 11월 4일, 아르멘프레스: 러시아 정부는 아르메니아 정부와 지역협력 2022-2027년 프로그램을 승인하였다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 이에 대하여 타스 통신은 보도하였다. 

 

Նշվում է, որ կառավարությունը հավանություն է տվել ՌԴ տնտեսական զարգացման նախարարության առաջարկին, որը քննարկվել է ՌԴ ԱԳՆ-ի և գործադիր իշխանության շահագրգիռ այլ մարմինների հետ:

Տնտեսական զարգացման նախարարությանը հանձնարարվել է ՌԴ կառավարության անունից ստորագրել Հայաստանի հետ միջտարածաշրջանային համագործակցության 2022-2027 թվականների ծրագիրը: 정부는 러시아 연방 외교부와 행정부의 기타기관과 논의된 러시아연방 경제개발부의 제안을 승인하였다. 경제개발부는 러시아연방 정부를 대신하여 아르메니아와 2022-2027년도 지역간 협력프로그램에 서명하도록 지시받았다.

 

 

Բացահայտվել է անհետ կորած զինծառայողի ծնողից խարդախությամբ խոշոր չափով գումար հափշտակելու դեպք. ԱԱԾ 실종된 군인의 부모로부터 사기로 거액의 돈을 갈취한 사례가 적발되었다. 

 

- անհետ կորած 실종된

- խարդախություն 사기 -> խարդախությամբ 사기로

- հափշտակել = բռնի ուժով գրավել 강제로 빼앗다.

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում նախապատրաստված նյութերով առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու փաստական տվյալներ են ձեռք բերվել: 예레반 11월 4일, 아르멘프레스: 아르메니아 공화국 국가안보청의 예레반시 부서에서 사전준비된 자료를 통해 별도로 거액의 사기행각에 대한 사실자료를 입수하였다. 

 

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ-ից, մանրամասնելով, որ Հ. Մ-ն, տեղեկանալով, որ ժամկետային զինծառայողը, մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին, անհետ կորել է, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ վերջինիս մորը հայտնել է, թե իբր արտերկրում, մասնավորապես՝ Չեչենական Հանրապետությունում և Սիրիայի Հանրապետությունում ունեցած հեղինակավոր կապերն օգտագործելով, կարող է միջոցներ ձեռնարկել անհետ կորած որդու հայտնաբերման և Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու ուղղությամբ` այդ կերպ ձեռք բերելով նրա վստահությունը: 이에 대하여 "아르멘프레스"에 아르메니아 공화국의 국가안보청은 2020년 9월 27일에 아제르바이잔에 의한 발발한 전쟁에 참여한 징집병이 실종되었다는 정보를 알게된 H.M은 사기로 거액을 갈취하기 위해 의도적으로 후자의 어머니에게 마치 외국, 특히 체첸 공화국 및 시리아 공화국에 권위가 있는 관계를 사용함으로써 실종된 아들을 발견하고 아르메니아 공화국으로 이송하기 위한 조치를 취할 수 있다고 말하고, 그런 식으로 그녀의 신뢰를 얻었다고 상세하게 알려왔다. 

 

- ժամկետային զինծառայող 징집병

- դիտավորությամբ 의도적으로

- թե իբր 마치 

- մասնավորապես 특히

- հեղինակավոր = հեղինակություն ունեցող 명망을 가진, 위신이 있는

 

Իրագործելով իր հանցավոր մտադրությունը՝ մոր հետ հետագա հանդիպումների ժամանակ Հ. Մ-ն, մոլորեցնելով վերջինիս, նախ որդու գտնվելու տեղի վերաբերյալ ստույգ տեղեկություններ ստանալու, իսկ այնուհետև, նրան իբր Ադրբեջանի Հանրապետության բերդերից մեկից Բաքու քաղաք տեղափոխելու պատրվակով, 2021 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին անհետ կորած զինծառայողի մորից մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 3.430.000 ՀՀ դրամին համարժեք 7.000 ԱՄՆ դոլար ու 60.000 ՀՀ դրամ և, խաբեությամբ հափշտակելով նշված գումարը, օգտագործել անձնական կարիքների համար: 그의 범죄의도를 구현하기 위해, 어머니와 추가적인 만남을 가질 때, H. M은 후자를 속여 먼저 아들의 행방에 대한 정확한 정보를 얻기 위해 그가 마치 아제르바이잔 공화국의 진지들중 한곳으로부터 바쿠시로 이송할 것이라는 핑계로, 2021년 1월에서 8월까지 실종된 병사의 어머니로부터 조금씩 거액인 3,43만 드람에 해당하는 7천달러와 6만 드람을 받았으며, 사기로 갈취한 언급된 금액은 개인의 필요을 위해 사용하였다. 

 

- իրագործել 구현하다, 실현하다

- մոլորեցնել 속이다

- բերդ 요새, 진지

 

Ազգային անվտանգության ծառայությունից նշում են, որ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում Հ. Մ-ն ձերբակալվել է: Նախաքննությամբ ձեռք բերված հիմնավոր ապացույցների հիման վրա նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, և որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան: 국가안보청은 거액사기행각에 대해 아르메니아 공화국의 국가안보청의 조사과에서 개시된 형사사건의 틀에서 H.M을 체포하였다고 언급하였다. 예비조사를 통해 입수된 주요 증거를 근거로 그를 아르메니아 공화국의 형법과 관련한 조항을 통해 기소하였으며, 예방조치로써 법원에 구금요청서가 제출되었다. 

 

Օրենքով սահմանված կարգով մեղքը հաստատվելու դեպքում Հ. Մ-ին սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում: 법률로 정한 절차에 따라 유죄가 확정될 경우 H.M은 최대 8년의 징역형에 직면해 있다. 

 

Քրեական գործի քննության ներկա փուլում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ, օպերատիվ-հետախուզական և այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և հիշյալ անձի կողմից նմանատիպ եղանակով կատարված հնարավոր այլ հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ: 형사사건의 현 조사단계에서 사건의 모든 경위를 밝히고 해당 인물에 의해 유사한 방법으로 행하여진 기타 가능한 범죄를 적발하기 위해필요한 법적조치, 운영추적 및 기타 조치를 취하였다. 

 

Ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է զերծ մնալ հանցավոր հակումներ ունեցող անձանց հետ կասկածելի գործարքների մեջ մտնելուց՝ վստահեցնելով, որ պետությունը շարունակում է ձեռնարկել գործուն միջոցներ՝ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: 국가안보청은 다시 한번 국가는 우리 동포를 조국에 송환하기 위해 효과적인 조치를 취하고 있음을 확신시키면서 범죄성향을 가진 사람들과 의심스러운 거래를 하는 것을 삼가해줄 것을 당부하였다. 

 

 

 

Դպրոցների արձակուրդները երկարաձգելու մասին նոր որոշում դեռ չկա. ԿԳՄՍ մամուլի քարտուղար: 학교의 방학을 연장하는 것에 대하여 새로운 결정안은 아직 없다. - 교육과학문화체육부의 대변인

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում, համավարակով պայմանավորված, դպրոցների արձակուրդները երկարաձգելու մասին նոր որոշում դեռ չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը նշեց, որ այսօրվա դրությամբ առաջնորդվում ենք այն որոշմամբ, որը կա: 예레반, 11월 4일, 아르멘프레스: 공화국에서 팬데믹으로 인해, 학교의 방학을 연장하는 것에 대한 새로운 결정안은 아직 없다. "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 공화국의 교육과학문화체육부의 대변인 게함 멜릭베끼안은 현재 기존 결정안에 따라 실시되고 있다고 언급하였다. 

 

«Առաջնորդվում ենք արձակուրդների հետ կապված ունեցած որոշմամբ: Եթե փոփոխություններ լինեն, ապա մենք կտեղեկացնենք»,- ասաց Գեղամ Մելիքբեկյանը: "방학과 관련하여 기존에 가지고 있는 결정안에 따라 실시되고 있습니다. 만약 변경사항이 있다면, 우리는 통보할 것입니다." 라고 게함 멜릭베끼안은 말했다. 

 

Հոկտեմբերի 25-ին ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության համաձայն աշնանային արձակուրդները 1-12-րդ դասարանցիների համար երկարաձգվել են ևս մեկ շաբաթով՝ մինչև 2021 թվականի նոյեմբերի 7-ը ներառյալ: Արձակուրդները երկարաձգելու մասին նոր որոշում չլինելու պարագայում դասերը կվերսկսվեն նոյեմբերի 8-ից: 10월 25일에 교육과학문화체육부에서 유포한 공지문에 따르면 가을방학은 1학년에서 12학년은 2021년 11월 7일을 포함하여 1주일 연장되었다. 방학연장에 대한 새로운 결정안이 없다면, 수업은 11월 8일부터 재개됩니다. 

 

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատությունների հետ կապված էլ, համաճարակային իրավիճակը վերահսկելու ու հիվանդության տարածումը զսպելու նպատակով, առաջարկվել էր 2021 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 15-ը ուսումնական գործընթացի կազմակերպումն իրականացնել առցանց ուսուցմամբ: 고등 및 대학원 전문교육기관과 관련해서도 팬데믹 상황을 통제하고 질병의 확산을 억제하기 위해, 2021년 10월 26일부터 11월 15일까지 교육과정의 구성을 온라인 수업으로 실시하자고 제안되었다. 

 

 

2018-ից սկսած սուբվենցիոն ծրագրերով մարզերում իրականացված ծրագրերը հասնում են 200 մլն դոլարի: 2018년부터 시작된 보조금 프로그램을 통해 주에서 실행된 프로그램이 2억 드람에 도달하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն 9 մարզերի մարզպետարաններին գումար է հատկացնում՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում: 예레반, 11월 4일, 아르멘프레스: 정부는 9개 주의 주지사들에게 보조금 프로그램을 실행하기 위해 자금을 할당하였다. "아르멘프레스"가 보도한 바와 같이 이에 대하여 국무회의에서 결정안이 채택되었다. 

 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ կարիք է առաջացել ՀՀ պետական բյուջեից մարզպետարաններին հատկացնել ևս 532 մլն դրամ՝ համապատասխան շինարարական աշխատանքները ֆինանսավորելու համար։ 국토행정 및 인프라개발부 장관 그넬 사노시안은 아르메니아 공화국의 국가예산으로부터 주행정처에 관련 건설업무에 자금재원을 위한 5억 32백만 드람을 할당했다고 언급하였다. 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2018 թվականին քաղաքական որոշում են կայացրել, որ սուբվենցիոն ծրագրերը պետք է դառնան տարածքային համաչափ զարգացման առանցքային գործիքը։ «Սուբվենցիոն ծրագրերի էությունը հետևյալն է՝ մենք համայնքներին առաջարկում ենք ներկայացնել ենթակառուցվածքների զարգացման և կապիտալ ներդրումների ծրագրեր, որոնք ներկայացվում են կառավարություն։ 총리 니콜 파쉬니안은 2018년에 보조금 프로그램이 균형잡힌 지역 발전을 위한 핵심도구가 되어야한다는 정책결정이 내려졌음을 언급하였다. "보조금 프로그램의 본질은 다음과 같습니다. 우리는 자치구에 정부에 제출될 인프라개발 및 자본투자 프로그램을 제출하도록 제안합니다. 

 

- առաջարկել 제안하다

 

Կառավարությունը քննարկում է, հավանություն է տալիս այդ ծրագրերին և իրականացնում է համալիր ֆինանսավորում. ըստ բովանդակության տարբեր տոկոսներով է իրականացնում այդ համաֆինանսավորումը։ Եվ այսօր մենք հերթական չափաքանակն ենք հատկացնում 9 մարզերին՝ սուբվենցիոն ծրագրերն իրականացնելու և վճարելու համար։ Նախկինում մենք Սյունիքի մարզին առանձին վճարումներ իրականացրել ենք։ Ընդհանարապես Սյունիքի մարզին, բացի սուբվենցիոն ծրագրերից, նաև 1 մլրդ դրամ հատկացում արեցինք՝ մարզի դիմակայունությունը բարձրացնելու նպատակով։ Նաև վերջերս ևս 500 մլն դրամի հատկացում արեցինք, որը նույնպես պետք է այս ընդհանուր ծրագրերի իրականացման պրոցեսում հաշվի առնել»,- ասաց վարչապետը։ 정부는 해당 프로그램을 논의하고 승인하며, 통합된 자금조달을 실행하고 해당 자금조달은 내용에 따라 다른 비율로 실행됩니다. 또한 오늘 우리는 다음 금액을 보조금 프로그램을 실행하고 지불하기 위해 9개의 주에 할당합니다. 과거에 우리는 슈니크주에 별도의 지불을 실행했습니다. 일반적으로 슈니크주는 보조금 프로그램외에도 주의 내성을 높일 목적으로 10억 드람이 할당되었습니다. 또한, 최근에도 일반적인 프로그램의 실행과정을 고려하여 5억 드람이 할당되었습니다." 라고 총리는 말했다. 

 

- հավանություն 승인 -> հավանություն տալ 승인하다

- համալիր 통합된

- բովանդակություն 내용

- դիմակայունություն 내성

 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2018-2020 թվականների ընթացքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում բոլոր մարզերում իրականացվել է 1193 ծրագիր։ Ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 47 մլրդ դրամ։ Ծրագրերի բովանդակությունը հետևյալն է՝ բնակավայրերի փողոցների կառուցում, նորոգում, ասֆալտապատում, խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցում, նորոգում, հիմնանորոգում, ոռոգման համակարգերի կառուցում կամ նորոգում, փողոցային լուսավորության կառուցում, վերականգնվող էներգետիկա, բնակարանների գազաֆիկացում, մանկապարտեզների կառուցում կամ նորոգում և այլն։ 니콜 파쉬니안의 말에 따르면, 2018-2020년 동안 보조금 프로그램의 일환에서 모든 주에 1193개의 프로젝트가 실시되었다. 전체 금액은 470억 드람이상에 달한다. 프로그램의 내용은 다음과 같다. 정착지의 도로건설, 수리, 아스팔트포장, 상하수도 시스템의 건설, 수리, 혁신, 관개시스템의 건설 또는 수리, 가로등 설치, 재생에너지, 아파트의 도시가스화, 유치원건설 또는 수리 등.

 

«Ըստ էության, երբ ծրագրերը վերլուծում ենք, հասկանալի է դառնում, որ 2018-2020 թվականներին գործնականում պիտի չունենանք գեթ մեկ բնակավայր, որտեղ շատ կոնկրետ շոշափելի սուբվենցիոն ծրագրեր չեն իրականացվել։ Սուբվենցիոն ծրագրերով առաջատար են այն մարզերը, որտեղ խոշորացումն արդեն տեղի էր ունեցել և լիարժեք գործարկման մեջ էր։ Եթե 2018-2020 թվականներին իրականացրել ենք ավելի քան 47 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր, ապա միայն 2021 թվականին այս պահին ընթացքի մեջ են 678 ծրագրեր՝ 48 մլրդ 400 մլն դրամ արժեքով»,- ասաց կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ 2018-ից սկսած մարզերում սուբվենցիոն ծրագրերի ծավալը ընդհանուր հասնում է 200 մլն դոլարի: "실제로 프로그램을 분석할 때, 2018-2020년도에 매우 구체적인 유형의 보조금 프로그램이 실시되지 않은 정착지가 적어도 하나이상 없어야한다는 것은 분명합니다. 보조금 프로그램은 확장이 이미 이루어지고 완전하게 운영상태에 있는 주에게는 매우 중요합니다. 만약 2018-2020년에 우리가 470억 드람이상의 보조금 프로그램을 실시하였다면, 오직 2021년 현재에는 678건의 프로그램, 484억 드람의 가치에 해당합니다."라고 정부지도자는 2018년부터 시작된 주에 보조금 프로그램의 규모는 전체적으로 2억 달러에 달한다고 덧붙이면서 말했다. 

 

- առաջատար 가장 중요한 = առաջ+ա+տանել 앞으로 가져오는 

- խոշորացում 확대

 

 

Ներդրողները զարմացած են Հայաստանում ինժեներների մասնագիտական կարողություններով. վարչապետ: 투자가들은 아르메니아에서 엔지니어의 전문능력에 놀랐다. -총리

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող ներդրողները զարմացած են Հայաստանում ինժեներների ունեցած մասնագիտական կարողություններով ու գիտելիքներով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 예레반, 11월 4일, 아르멘프레스: 첨단기술분야에서 활동하는 투자가들은 아르메니아에서 엔지니어가 가진 전문능력과 지식에 놀랬다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 이에 대하여 국무회의에서 총리 니콜 파쉬니안이 언급하였다. 

 

«Նրանք ասում են, որ Հայաստանի ինժեներները իրենց գիտելիքներով ոչ միայն չեն զիջում, այլ՝ շատ դեպքերում ակնհայտորեն մեծ պոտենցիալ ու առավելություն ունեն, սա մեծացնում է Հայաստանի ներդրումային գրավչությունը», - ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ ինքն էլ ներդրողներին այլ վիճակագրություն է ներկայացրել, որը պետք է ոգևորի նրանց: "그들은 아르메니아의 엔지니어들은 지식에서 인정될 뿐만 아니라 많은 경우에 확실히 큰 잠재력과 이점을 가지고 있어, 이것은 아르메니아의 투자매력을 증가시킨다고 말합니다."라고 총리는 말했다. 스스로도 투자가들에게 영감을 줄 다른 통계자료도 제출했다고 덧붙이면서 말했다. 

 

- զիջել 인정하다 -> զիջում 인정

- ակնհայտորեն 확실히

 

«Ես հաճույքով իմացա՝ երբ իրականացրել ենք ուսուցիչների ատեստավորման գործընթացը, պարզվեց՝ ամենաբարձր միավորները ստացել են մաթեմատիկայի ուսուցիչները: Սա շատ հաճելի փաստ է, նշանակում է, որ տեխնոլոգիական ոլորտի զարգացման առումով այն ռազմավարությունը, որ ունենք, մեծ ներուժ ունի, մնում է, որ մեր այդ բարձր որակավորում ունեցող ուսուցիչներն ավելի բարձր աշխատավարձ ստանան», - ասաց վարչապետը: "나는 우리가 교사인증과정을 실시하였을 때, 수학교사들이 가장 높은 점수를 받았다고 밝혀진 것을 알게되어 기쁩니다. 이것은 매우 즐거운 사실이며, 기술분야의 개발측면에서 우리가 가진 전략이 큰 잠재력을 가지고 있음을 의미하며, 우리의 그러한 높은 수준을 가진 교사들이 보다 높은 월급을 받는 것만 남았을 뿐입니다." 라고 총리는 말했다.

 

 

Հայաստանում առկա են հազարավոր թափուր աշխատատեղեր. Նիկոլ Փաշինյան: 아르메니아에서 수천개의 비어있는 일자리가 존재합니다. -니콜 파쉬니안

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Հայաստանում այսօր առկա են հազարավոր թափուր աշխատատեղեր: 예레반, 11월 4일, 아르멘프레스: 총리 니콜 파쉬니안의 확신에 따르면, 아르메니아에 오늘날 수천개의 비어있는 일자리가 존재한다. 

 

- համոզ 확신

 

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ շինարարության ոլորտում կա խնդիր: "아르멘프레스"가 보도한 바와 같이, 그에 대하여 국무회의에서 총리 니콜 파쉬니안은 건설분야에 문제가 있음을 덧붙이면서 언급하였다. 

 

«Հիմա բիզնեսից ստացվող ամենահաճախ ահազանգն աշխատուժի խնդիրն է, ընդ որում, բոլոր ոլորտներում՝ սկսած շինարարության ոլորտից, ավարտած բարձր տեխնոլոգիաների ոլորտով, ամենուր մենք աշխատակիցների խնդիր ունենք», - ասաց վարչապետը՝  հավելելով, որ այս հարցը պետք է իրենց աչքի առաջ ունենան ու զբաղվեն դրանց լուծմամբ: "지금 비지니스에 존재하는 가장 흔한 경고는 노동문제이고, 더욱이 모든 분야에서, 건설분야를 시작으로 첨단기술분야에 이르기까지 우리는 노동문제글 가지고 있습니다.'라고 총리는 이 문제를 주목하고 해결해야한다고 덧붙이면서 말했다. 

 

 

Դեկտեմբերի 1-ից ՊՇՌ թեստի բացասական պատասխանը պետք է ներկայացվի 7 օրը մեկ. Անահիտ Ավանեսյան: 12월 1일부터 PCR 검사의 음성결과는 7일에 한번 제출되어야한다 -아나히뜨 아바네시안

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դեկտեմբերի 1-ից աշխատավայրում ՊՇՌ թեստի  բացասական պատասխան ներկայացնելու պարբերականությունը կկրճատվի մեկ շաբաթով. չպատվաստված աշխատակիցները 14 օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխան ներկայացնելու փոխարեն ստիպված կլինեն այն ներկայացնել 7 օրը մեկ: 예레반, 11월 4일, 아르멘프레스: 아르메니아에서 12월 1일부터 직장에서 PCR 검사의 음성결과를 제출하는 빈도가 1주일에 한번으로, 백신접종을 하지 않은 직원은 14일에 한번 PCR 검사결과를 제출하는 대신 7일에 한번 제출해야한다. 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: "아르멘프레스"의 보도에 따르면, 국무회의이후 기자들과의 대담에서 이에 대하여 아르메니아 공화국의 보건부 장관 아나히뜨 아바네시안은 말했다. 

 

«Այսօր շրջանառվելու է հրամանի փոփոխության նախագիծ: Մենք առաջարկելու ենք, որ դեկտեմբերի 1-ից աշխատատեղերում ներկայացվող թեստերի բացասական պատասխանի համար 14-օրյա ժամկետը փոխվի և դառնա 7-օրյա»,- ասաց նախարարը: "오늘 지시문의 개정안이 회람될 것입니다. 우리는 12월 1일부터 직장에서 제출되는 검사의 음성결과에 대해 14일기한은 7일로 변경될 것입니다."라고 장관은 말했다. 

 

 

Հակապատվաստումային քարոզ իրականացնող որոշ բժիշկներ աշխատանքից ազատվել են. Ավանեսյան: 백신반대설교를 실행하던 일부 의사들이 직장에서 해고되었다. -아바네시안

 

- քարոզ 설교

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոքրաթիվ բժիշկները, որոնք հակապատվաստումային քարոզ են տանում, շատ ակտիվ են, օր ու գիշեր զբաղված են վնասարարությամբ: 예레반, 11월 4일, 아르멘프레스: 백신반대설교를 하는 소수의 의사들은 밤낮으로 악의적인 활동을 하는데 매우 적극적이다. 

 

- վնասարարություն 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության  նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսային պատվաստանյութերին դեմ արտահայտվող և հակապատվաստումային քարոզ իրականացնող որոշ բժիշկներին: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 기자들과의 브리핑에서 보건부 장관 아나히뜨 아바네시안은 코로나바이러스 백신에 관해 백신접종의 반대설교를 실시하는 일부 의자들을 언급하면서 말했다. 

 

Ավանեսյանի խոսքով՝ իրենք մոնիթորինգ են իրականացնում, փորձում առաջնային օղակի հետ աշխատանք տանել՝ հասկանալու, արդյոք բժիշկն իրավունք ունի՞ զբաղեցնելու մի պաշտոն, որին հակառակ է կառուցում հանրային խոսքը: 아바네시안의 말에 따르면, 과연 의사들이 대중연설에서 반대의 입장을 고수할 권리를 가지고 있는지를 알아보기 위하여 1차 의료시설과 작업하려 노력중이며, 모니터링을 실시하고 있다.

 

- աշխատանք տանել 작업하다

 

«Բժիշկների լիցենզավորման ինստիտուտը պետք է լիներ այն գործիքը, որ բժիշկը չի կարող հակագիտական, հակապատվաստումային գործողություններ իրականացնել։ Մենք լուրջ պլաններ ունենք՝ առաջիկայում պատրաստվում ենք լայնածավալ քննարկումներ անցկացնել, նախապատրաստական աշխատանքներ տանել, որ հետագայում ունենանք այդ ինստիտուտը։ Չի կարող բժիշկը իր լիցենզիան պահպանել, եթե նման գործունեությամբ է զբաղվում»,- ասաց Ավանեսյանը: "의사면허협회는 의사가 비과학적이고, 백신접종 반대행위를 수행할 수 없다는 도구여야만 합니다. 우리는 미래에 그러한 협회를 가지도록 진지한 계획을 가지고 있으며, 가까운 장래에 광범위한 논의를 거칠 준비를 하고 있으며, 사전작업을 하고 있습니다. 의사는 만약 그와 같은 행위를 하는 경우, 자신의 면허를 유지할 수 없을 겁니다."라고 아바네시안은 말했다. 

 

Նախարարը հայտնեց, որ կոնկրետ բժշկական կենտրոններ որոշ բժիշկների աշխատանքից ազատել են նման վարքագիծ դրսևորելու համար: 장관은 특정 의료센터는 그러한 행동을 보이는 일부 의사들을 해고하였다고 밝혔다.

 

 

 

«Azimuth Airlines»-ը սկսել է Աստրախանից Երևան ուղիղ չվերթներ իրականացնել: "Azimuth Airlines"는 아스뜨라한에서 예레반까지 직항노선을 시작하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Azimuth Airlines» ավիաընկերությունը սկսել է ուղիղ կանոնավոր չվերթներ իրականացնել Աստրախանից Երևան: 예레반, 11월 4일, 아르멘프레스: "Azimuth Airlines" 항공사는 아스트라한에서 예레반까지 정기직항노선을 실시하였다. 

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Russian Aviasion»-ը, Աստրախան-Երեւան -Աստրախան չվերթներն իրականացվում են շաբաթական մեկ անգամ ամեն երեքշաբթի՝ ժամանակացույցի համաձայն: "러시안 아비아션"을 인용하여 "아르멘프레스"가 보도한 바와 같이, 아스트라한-예레반-아스트라한 노선은 일주일에 한번 매주 화요일에 스케줄에 따라 실시되고 있다. 

 

Տոմսերը և ժամանակացույցը հասանելի են «Azimuth Airlines» ավիաընկերության պաշտոնական կայքում: 항공권과 일정은 "Azimuth Airlines" 항공사의 공식사이트에서 확인할 수 있다. 

 

 

ՀՀ-ում այսուհետ ավտոմեքենայի համարանիշերի հափշտակության դեպքում նույն համարանիշերը կվերականգնվեն: 아르메니아에서는 지금부터 자동차 번호판을 도난당한 경우에 동일 번호판으로 복원될 것이다. 

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այսուհետ ավտոմեքենայի համարանիշերի կորստի կամ հափշտակության դեպքում նույն համարանիշերը կվերականգնվեն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: 예레반, 11월 4일, 아르멘프레스: 아르메니아에서는 지금부터 자동차 번호판을 분실하거나 도난당하는 경우에 동일 번호판으로 복원될 것이다. 이에 대하여 "아르멘프레스"에 아르메니아 공화국의 경찰청 공보처에서 알려왔다. 

 

Հայաստանում բազմաթիվ դեպքեր էին արձանագրվել, երբ հանցագործները տեղեկացված լինելով, որ ավտոմեքենայի երկու համարանիշերի կորստի դեպքում նույն համարը վերականգնելը հնարավոր չէ, գողացել են սովորականից թանկ, որոշ դեպքերում նույնիսկ մի քանի միլիոն դրամանոց, այսպես ասած «գոլդ համարանիշեր», և «Տելեգրամ»-ի միջոցով կապ հաստատելով տերերի հետ կապ հաստատել, պահանջել գումար դրանք վերադարձնելու դիմաց: 아르메니아에서 범죄자들이 두장의 번호판을 분실하는 경우 동일 번호로 복원할 수 없다는 사실을 알고 일반적인 것보다 비싼, 어떤 경우에는 수백만 드람에 해당하는 이른바 "골드 번호판"을 훔쳤고, "텔레그람"을 통해 소유자에게 연락하여, 그것을 돌려주는 댓가로 돈을 요구하는 수많은 사례가 기록되고 있다. 

 

Քաղաքացիների դիմում-բողոքները հաշվի առնելով, հուլիսի 15-ին ավտոմեքենայի զույգ համարանիշների կորստյան դեպքում սեփականատիրոջը նույն տվյալներով համարանիշեր տրամադրելու վերաբերյալ ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունված որոշման մեջ տեղի է ունեցել փոփոխություն: Կառավարության տվյալ որոշմամբ թույլատրվել է 2020 թվականի հունվարի 1-ից կորցված կամ հափշտակված համարանիշերի փոխարեն տրամադրել դրանց կրկնօրինակը համապատասխան արաբական թվով թվագրված: 시민들의 신고와 항의를 고려하여, 7월 15일에 자동차의 짝수 번호판을 분실하는 경우, 소유자는 동일한 자료를 ㅌ오해 번호판을 제공하는 것에 대하여 아르메니아 공화국 정부의 2010년 12월 9일에 채택된 결정안에서 개정안이 이루어졌다. 정부의 상기 결정안에 따라 2020년 1월 1일부터 분실되거나 도난당한 번호판 대신 아라비아 숫자로 된 번호판 사본을 제공받도록 허용되었다. 

 

소제목

 

 

 

 

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments