휴먼노마드

[아르메니아 신문기사] 2021년 11월 6일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2021년 11월 6일자

LifeChallenger 2021. 11. 6. 17:52
반응형

https://armenpress.am/static/news/b/2021/11/1067481.jpg

 

 

 

 

Ռուսաստանի և Հայաստանի համար «Հյուսիս-Հարավ»-ի իրագործման լրացուցիչ հեռանկարներ են ի հայտ գալիս. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը: 러시아와 아르메니아를 위한 "남북" 구현의 추가전망이 나타난다 - 러시아 연방 외교부 발표

 

- իրագործել = իրականացնել 실행하다

- հեռանկար 관점, 시각, 전망

- ի հայտ գալ 표면상으로 나오다 -> 나타나다

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը նպատակ չունի Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման բացառիկ իրավունք ձեռք բերել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակի առթիվ ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: 예레반, 11월 6일, 아르멘프레스: 러시아는 아르메니아 및 아제르바이잔과 연락할 독점권을 확보할 의도가 없다. "아르멘프레스"의 전언에 따르면, 타스가 보도한 바와 같이, 이에 대하여 2020년 11월 9일에 러시아, 아르메니아 및 아제르바이잔 지도자의 삼자성명에 대한 서명 1주년을 맞이하여 러시아 연방 외교부의 성명문에 언급되었다.

 

- շփել 손으로 비비다 -> շփում 마찰, 연락

 

«Ռուսական կողմը չի հավակնում Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման մենաշնորհի, թեպետ մեզ այդ երկրների և ժողովուրդների հետ կապում է երկար և սերտ բարեկամությունը, լայնածավալ գործընկերություն բոլոր ազիմուտներում։ Մենք հանդես ենք գալիս միջազգային հանրության առկա ներուժի արդյունավետ օգտագործման օգտին՝ հաշվի առնելով տարածաշրջանային փոփոխված իրողությունները»,- նշվում է փաստաթղթում: "러시아측은 아르메니아 및 아제르바이잔과의 통신독점을 목표로 하지 않지만, 우리는 전방위적으로 그 나라들 및 국민들과 오랫동안 친밀한 관계와 광범위한 협력을 유지해왔다. 우리는 해당 지역에 변화하는 현실을 고려하여 국제사회에 존재하는 잠재력을 효과적으로 활용해야합니다."라고 문서에 언급되어 있다. 

 

- հավակնել 노력하다, 목표로 하다

- մենաշնորհ 전매권

- թեպետ 그렇지만

- ազիմուտ 방위각, 전방위

- հանդես 연회, 전시, 지역


ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ եռակողմ հայտարարության ընդունումից մեկ տարի անց կարելի է վստահ հերքել սոցիալական ցանցերում և ինտերնետային ռեսուրսներում հաղորդումներն այն մասին, որ «Ռուսաստանի խաղաղապահ ջանքերն ուղղված էին Լեռնային Ղարաբաղն անջատելուն, Ադրբեջանին հանձնելուն, Հայաստանը «պրոտեկտորատի» վերածելուն»: «Նմանօրինակ հայտարարությունները կրում են պոպուլիստական բնույթ, կատարում են ակնհայտ արտաքին պատվեր և իրականության հետ որևէ աղերս չունեն», - նշել են ՌԴ ԱԳՆ-ից։ 외교부는 삼자성명을 채택한지 1년이 지나 소셜네트워크 및 인터넷 리소스에서 "러시아의 평화유지의 노력이 나고르노 카라바흐를 분리하여 아제르바이잔에게 양도하고, 아르메니아는 "보호령"으로 전환한다"는 것에 대한 소식을 자신있게 부인했다는 사실에 주목하였다. "그와 같은 발언은 포퓰리즘 성향을 띄며, 현실과 무관한 명백한 외적질서를 이해하는 것이다."라고 러시아연방 외교부는 언급하였다. 

 

- ուշադրություն է հրավիրել 관심을 이끌다, 주목하다

- հաղորդել 보도하다, 방송하다 -> հաղորդում 방송프로그램

- հերքել 부인하다

- անջատել 분리하다, 끄다

- նմանօրինակ = նույն տեսակ 같은 유형


Նախարարությունում նշել են, որ Մոսկվայի նախաձեռնած բոլոր եռակողմ փաստաթղթերն ու մեխանիզմները չեն պարտադրվել կողմերին, այլ հիմնվել են շահերի ստուգված հավասարակշռության վրա, չափազանց հարգալից են եղել Բաքվի և Երևանի ինքնիշխանության և շահերի նկատմամբ։ «Մեր մի շարք նախաձեռնությունների շուրջ համաձայնություն չի եղել, և դա նորմալ է: Փոխարենը, արդեն իսկ հաստատված համաձայնությունը, ինչպես ասում են, ձեռք է բերվել տառապանքով և արդյունավետորեն իրականացվում է գործնականում»,- ասվում է հայտարարության մեջ: 모스크바에서 작성된 모든 3자 문서와 메카니즘은 당사자들에게 교부되지 않았지만, 검증된 이해균형에 기반을 두었으며, 바쿠와 예레반의 입장과 이익에 부합하도록 몹시 존중하였다고 부처는 언급하였다. "우리의 여러 계획에 대한 대략적인 합의가 이루어지지 않았고, 그것은 정상입니다. 대신, 이미 승인된 합의는 그것이 말한바와 같이 애통하게 확립되었으며 결과적으로 구현되었습니다."라고 성명문에 언급되었다. 

 

- նախաձեռնություն 이니셔티브, 계획, 주도성

- տառապանք 통탄, 애통

 

Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-ադրբեջանական սահմանի որոշման շուրջ բանակցությունների մեկնարկին՝ դրա հետագա սահմանազատման համար: 러시아는 아르메니아-아제르바이잔의 국경선 결정을 둘러싼, 그것의 추가적인 경제확정에 대해 협상개시를 지지할 준비를 표명하였다. 


«2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունում արձանագրվել է կարևոր դրույթ՝ տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում։ <...> Մենք կարծում ենք, որ խնդրի երկարաժամկետ լուծումը հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկն է` դրան հաջորդելիք սահմանագծմամբ։ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ խորհրդատվական օգնություն ցուցաբերել, կողմերի խնդրանքով տրամադրել անհրաժեշտ քարտեզագրական նյութեր, կիսել սահմանազատման իր հարուստ փորձը այլ երկրների հետ»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։ "2020년 11월 9일자 성명문에는 이 지역의 모든 경제 및 운송연결의 차단해제에 관한 중요한 항목이 기록되었습니다. 우리는 문제의 장기적인 해결책은 아르메니아와 아제르바이잔간 국경분계과정의 시작이라 믿습니다. 러시아는 필요한 컨설팅 지원을 제공하고, 당사자의 요청에 따라 필요한 지도제작에 필요한 자료를 제공하고, 국경분계에 대한 다른 나라와의 풍부한 경험을 공유할 준비가 되어있습니다."라고 러시아연방 외교부는 언급하였다. 

 

Ընդգծվել է, որ ռուս սահմանապահները ներկա են սահմանի ամենախնդրահարույց հատվածներում՝ կանխելու կոնֆլիկտային իրավիճակները և կարգավորելու միջադեպերը։ Շուրջօրյա ռեժիմով կազմակերպվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի սահմանային գերատեսչությունների կոնտակտային անձանց աշխատանքը՝ ակտուալ տեղեկատվության փոխադարձ փոխանակման նպատակով: Որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների, ինչպես նաև Հարավային Կովկասում ընդհանուր իրավիճակի կարգավորմանն ուղղված համատեղ աշխատանքի առանցքային տարրերից մեկն է նշվել եռակողմ աշխատանքային խմբի (ԵԱԽ) աշխատանքը։ 러시아 국경수비대가 국경의 가장 문제가 많은 구역에 상주하여 충돌상황을 예방하고 중재를 한다는 점을 강조하였다. 러시아, 아제르바이잔 및 아르메니아의 국경 사무소의 담당자는 최신정보의 교환목적으로 24시간 체제로 운영된다. 아르메니아-아제르바이잔의 관계로써, 남부 코카서스에서의 일반적인 상황의 통제를 위한 공동업무의 핵심요소들중 하나는 3자 작업그룹(TSC)의 업무이다. 

 

- գերատեսչություն 대행인, 사무소

 

 

Չինաստանը ՀՀ-ի արտահանման հիմնական ուղղություններից է. նախարարը տեսնում է նաև չիրացված հնարավորություններ: 중국은 아르메니아 공화국의 주요 수출대상들중 하나이다. - 장관은 또한 실현되지 않은 기회를 본다. 

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը Հայաստանի համար արտահանման հիմնական ուղղություններից է, ապրանքների արտահանումը կազմում է 300 մլն դոլար, սակայն ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեռ չիրացված մեծ հնարավորություններ է տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քերոբյանն այս մասին ասաց նոյեմբերի 6-ին Երևանում անցկացվող «Ինչպես հաջողությամբ արտահանել դեպի Չինաստան» թեմայով կլոր սեղան-քննարկմանը: 예레반, 11월 6일, 아르멘프레스: 중국은 아르메니아에게 있어 주요 수출대상들 중 하나이다. 제품수출은 3억 달러에 달하지만 아르메니아 공화국의 경제부 장관 바한 케로비안은 아직 실현되지 않은 큰 기회를 보고 있다. "아르멘프레스"의 보도에 따르면, 케로비안은 이에 대하여 11월 6일에 예레반에서 개최된 "어떻게 성공적으로 중국으로 수출할까?"라는 테마로 원탁 토론회에서 말했다. 

 

Նախարարը նախ ներկայացրեց 2021 թվականի 9 ամիսներին Հայաստանից ապրանքների արտահանման ծավալների մասին տեղեկատվություն: Այս տարվա 9 ամիսներին Հայաստանից ապրանքների արտահանումն աճել 17.2%-ով, իսկ եթե բացառենք հանքահումքային ապրանքները՝ 27.5%-ով։ Արտահանվող ապրանքներից ամենախոշոր ծավալը բաժին է ընկնում պղնձի խտանյութին՝ 578 մլն դոլար, որից հետո՝ սիգարետները՝ 162 մլն դոլար, կոնյակ և այլ թունդ խմիչքներ՝ 158 մլն դոլար, երկաթամիահալվածքներ՝ 120 մլն դոլար։ Հայաստանից արտահանման մեջ հիմնական ապրանքներն են ռեսուրսների վրա հիմնված ապրանքները՝ 1,270 մլն դոլար կամ 60%, ցածր տեխնոլոգիական ապրանքները՝ 225 մլն դոլար կամ 10.5%, միջին տեխնոլոգիական ապրանքները՝ 9.3%, հետո՝ բարձր տեխնոլոգիական ապրանքները: 장관은 먼저 2021년 9개월간 아르메니아로부터 제품수출규모에 관한 정보를 소개하였다. 올해 9개월간 아르메니아에서의 제품수출은 17.2% 증가하였으며 원자재를 제외하면 27.5%에 달한다. 수출된 제품들중 가장 거대한 규모는 구리제품으로 5억 78백만 달러에 달하며, 담배제품이 1억 62백만달러, 꼬냑과 기타 알코올음료는 1억 58억 달러, 제철군이 1억 2천만달러에 달한다. 아르메니아의 수출품목중 주요제품은 자원기반의 제품이 12억 7천만 달러이며 60%에 해당하고, 낮은 기술제품은 2억 25백만 달러로 10.5%에 달하며, 중간 기술제품은 9.3%이고 그 다음 첨단기술제품 순이다. 

 

«Մեր կողմից ապրանքների արտահանման հիմնական ուղղություններն են Ռուսաստանի Դաշնությունը՝ 550 մլն դոլար, Չինաստանը՝ 300 մլն դոլար, Շվեյցարիան՝ 237 մլն դոլար, ԵՄ երկրները՝ 500 մլն դոլար, Իրաքը՝ 115 մլն դոլար։ Չինաստան արտահանվող ապրանքները համարյա 100%-ով հանքահումքային ապրանքներ են», -ասաց նախարարը: "우리에 의한 주요 제품의 수출대상은 러시아 연방이, 5억 5천만 달러, 중국은 3억 달러, 스위스 2억 37백만 달러, EU국가가 5억달러, 이라크가 1억 15백만 달러입니다. 중국으로 수출되는 상품은 거의 100%가 광물제품입니다."라고 장관은 말했다. 

 

Նա, սակայն նկատեց, որ շատ չնչին է դեպի Չինաստան ծառայությունների արտահանումը: Այս առումով, նա Digital Pomegranate ընկերությունը բացառություն համարեց այս համատեքստում, քանի որ նրա հաճախորդների մեծ մասը հենց չինական ընկերություններ են։ 하지만 그는 중국으로의 서비스 수출이 매우 미미하다고 지적하였다. 이런 측면에서 그는 Digital Pomegranate 사는 이러한 맥락에서 예외로 간주하였다. 왜냐하면 그들의 고객의 대다수가 바로 중국 회사이기 때문이다.  

 

«Ակնհայտորեն, կան նաև շատ մեծ չիրացված հնարավորություններ։ Հայաստանի կառավարությունն ու Էկոնոմիկայի նախարարությունը հաջորդ հինգ տարիներին պլանավորել են թե՛ փոխել արտահանման բաղադրությունը, թե՛ դիվերսիֆիկացնել ուղղությունները։ Այժմ վերանայվում է մեր արտահանման քաղաքականությունը, որտեղ մենք շեշտադրումները փոխելու ենք բարձր աճի պոտենցիալ ունեցող բարդ ապրանքների արտահանման վրա։ Այդ առումով մեր ուշադրության կենտրոնում են լինելու այն ընկերությունները, ովքեր ունեն նորարարական ուղղություն, աճի մեծ պոտենցիալ և մեծ նպատակներ»,-ասաց Քերոբյանը: "분명히 거기에는 매우 큰 실현되지 않은 기회가 있습니다. 아르메니아 정부와 경제부는 향후 5년간 수출의 다변화와 수출 구성을 변화하도록 계획하고 있습니다. 이제 우리는 우리가 높은 성장가능성을 지닌 복잡한 제품의 수출에 중점을 두도록 수출정책을 검토하고 있습니다. 그런 의미에서 우리의 관심을 혁신적인 방향, 큰 성장가능성 및 큰 목표를 가진 회사에 집중할 것입니다."라고 케로비안은 말했다.  

 

- շեշտադրումները փոխել 중점을 두다 

 

 

 

«Տաշիր պիցցա»-ում թունավորված քաղաքացիների թիվը հասել է 122-ի, 6-ի վիճակը գնահատվում է ծանր: "타쉬르 피자"에서 식중독에 걸린 시민의 수가 122명에 도달하였고, 6명의 상태는 중태이다.

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտված և «աղիքային վարակին» բնորոշ ախտանշաններով ընդհանուր դեպքերի թիվը 122 է, որոնցից 21-ը մինչև 18 տարեկան են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Նոյեմբերի 6-ի՝ ժամը 16:00-ի դրությամբ բուժումը շարունակում են 88 քաղաքացի, որոնցից 19-ը՝ մինչև 18 տարեկան: 34 պացիենտ, որոնցից 2-ը՝ մինչև 18 տարեկան, դուրս է գրվել: 예레반, 11월 6일, 아르멘프레스: "타쉬르 피자" 피자체인을 이용한 후 "장염"의 전형적인 증상을 가진 전체건수는 122명이며, 그들 중 21명은 18세미만이다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 보건부가 밝혔다. 11월 6일 오후 4시 일자로 88명의 시민이 계속해서 치료를 받고 있으며, 그중 19명은 18세 미만이다. 34명의 환자중 2명은 81세 미만이고 퇴원했다. 

 

Հոսպիտալացվածներից 64-ը բուժօգնություն է ստանում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, որոնցից 18-ը մինչև 18 տարեկան են: 10 քաղաքացի բուժօգնություն է ստանում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, որոնցից 1 –ը՝ մինչև 18 տարեկան, 12-ը՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում, 2-ը՝ Մարտունու բժշկական կենտրում։ 입원환자들중 64명은 국립감염센터에서 치료를 받고 있으며, 그중 18명은 18세미만이다. 10명의 시민은 "아르메니아" 외과협회에서 치료를 받고 있으며, 2명은 마르뚜니 의료센터에서 치료받고 있다. 

 

Պացիենտներից 6-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը՝ բավարար: 환자들중 6명의 건강상태는 중상이며, 나머지는 양호한 것으로 평가되었다. 

 

 

Պատվաստումների առաջիկա գործընթացի առանցքում լինելու են բարձր տարիքի անձինք և քրոնիկ հիվանդները. նախարար: 백신접종의 향후 과정의 핵심은 고령자와 만성환자가 될 것이다. -보건부 장관

 

- առանցք 핵심, 중심선

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատը մարդաշատ է, բավական ակտիվ է անցնում Պատվաստումների օրը: Միաժամանակ գործող պատվաստումային 4 կետերում մեկ ժամում 6 տասնյակից ավելի մարդ պատվաստվել է, հերթագրվել է շուրջ 300 հոգի: 예레반, 11월 6일, 아르멘프레스: 바나조르의 찰스 아즈나부르 문화궁전은 번잡하고 매우 활발한 백신접종일을 보냈다. 동시에 4개의 백신접종지점에서 1시간동안 6십명 이상의 사람들이 백신접종을 하였으며 대략 300명이 등록되었다. 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, միջոցառմանը ներկա է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, առողջապահության ոլորտի մասնագետներ, որոնք հետևում են պատվաստումների գործընթացին: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ նման հանրային նախաձեռնությունները մեծ նշանակություն ունեն, ու պատվաստողների թիվը օրեցօր ավելանում է: "아르멘프레스"의 보도에 따르면, 행사에 아르메니아 공화국의 보건부 장관 아나히트 아바네시안, 로리 주지사인 아람 하차뜨리안, 보건분야의 전문가들이 참석하였으며, 백신접종절차에 따랐다. 보건부 장관 아나히뜨 아바네시안은 그와 같은 공공 인니셔티브는 큰 의미를 지니며, 백신접종자의 수는 나날이 증가하고 있다고 언급하였다. 

 

«Պատվաստվողների թիվն օրեցօր աճում է և մենք պետք է ամեն ինչ անենք, որ օր առաջ հնարավորինս շատ քաղաքացիներ պատվաստվեն: Ցավոք, մենք հետևում ենք, թե օրը քանի մարդ է մահանում մի հիվանդությունից, որը հնարավոր է կանխարգելել, որի ընթացքը հնարավոր է մեղմ անցկացնել: Առաջիկա շաբաթների աշխատանքի թիրախային խումբը լինելու են 65 և բարձր տարիքի քաղաքացիները և քրոնիկ հիվանդություններով տառապող անձինք: Հորդորում եմ մեր տատիկ, պապիկներին, խնդրում եմ, մի սպասեք, օր առաջ պատվաստվեք»,-ասաց Անահիտ Ավանեսյանը: "백신접종자의 수는 나날이 증가하고 있으며, 우리는 하루전 가능한 많은 시민들이 백신접종을 하도록 최선을 다해야만 합니다. 안타깝게도 예방하고 완화시킬 수 있음에도 우리는 매일 얼마나 많은 사람들이 이 질환으로 죽는지 보고 있습니다. 향후 몇 주동안 작업그룹은 65세 이상의 고령자와 기저질환을 가지고 있는 사람이 될 것입니다. 우리의 할머니, 할아버지에게 기다리지 말고 하루전에 백신을 접종하실 것을 권해드립니다."라고 아나히트 아바네시안은 말했다. 

 

- հնարավորինս 가능한 많은

- կանխարգելել 예방하다

 

«Եկեք պատվաստվենք» խորագրով միջոցառումն անցկացվում է Հայաստանի տարբեր քաղաքներում և առաջիկայում այն շարունակական է լինելու: Նոյեմբերի 7-ին ժամը 11:00-ին, Երևանի «Հիլլս» սպորտային համալիրում տեղի կունենա «Պատվաստումների օր»՝ ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ: Միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանը առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել հանրային բարձր գիտակցություն՝ պատվաստման կարևորության վերաբերյալ: "백신을 맞으십다"라는 제목의 행사는 아르메니아의 여러 시에서 개최되고 있으며, 향후에도 지속될 것이다. 아르메니아 공화국의 보건부의 주도로 아르메니아 공화국의 교육, 과학, 문화 및 체육부, 예레반 자치구 및 아르메니아 적십자와의 협력을 통해 11월 7일 11시에 예레반의 "힐스" 체육단지에 "백신접종의 날"이 열릴 것이다. 행사의 목적은 백신접종을 장려하고 대중들에게 그와 관련된 정보를 더 많이 알리고, 백신접종의 중요성에 대해 대중의 높은 인식을 재고하는 것이다. 

 

- խրախուսել 장려하다

 

Նոյեմբերի 7-ին մայրաքաղաքում գործող շարժական պատվաստումային կետերը չեն գործելու, ամբողջ պատվաստումային գործընթացն իրականացվելու է «Հիլլս» սպորտային համալիրում: 11월 7일에 수도에서 운영중인 이동백신접종소는 일하지 않을 것이고 전체 백신접종은 "힐스" 체육단지에서 실시될 것이다. 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments