휴먼노마드
[아르메니아 신문기사] 2021년 11월 5일자 본문
Երևանի հայտնի պիցցերիաներից մեկում սնվելու հետևանքով 15 մարդ թունավորվել է, երկուսն անչափահաս են: 예레반의 유명한 피자집들중 하나에서 식사후 2명의 미성년자를 포함해 15명이
- անչափահաս 미성년자
- թունավորել = թունավոր(독이 있는) դարձնել 식중독에 걸리다
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ նոյեմբերի 4-ին Ինֆեկցիոն ազգային կենտրոն է ընդունվել 15 քաղաքացի՝ աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ։ 예레반, 11월 5일, 아르멘프레스: 아르메니아 공화국 보건부의 "국립질병통제 및 예방센터"로부터 받은 정보에 의하면 11월 4일 국립감염증센터에 사전진단으로 장염으로 인하여 15명의 시민이 입원하였다.
- ինֆեկցիո 전염성의
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից, քաղաքացիներից 2-ը երեխաներ են՝ 10 և 13 տարեկան։ "아르멘프레스"에 아르메니아 공화국 식품안전검사기관의 인지상담 및 공무과로부터 전달받은 바에 따르면, 시민들 중 10세와 13세의 어린이 2명이다.
- ՍԱՏՄ = սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին 식품안전검사기관
- հանրության հետ տարվող աշխատանքների բաժին 공무과
- իրազեկել = իրազեկացնել
Բոլոր քաղաքացիները նշել են, որ սնվել են «Տաշիրի պիցցա» հանրային սննդի կետում՝ 13-ը՝ Երևանի Հյուսիսային պողոտայում, իսկ 2-ը՝ Խանջյան փողոցում գտնվող: 모든 시민들은 "타쉬르 피자" 대중음식점의 예레반 북부대로의 13호점, 그리고 한지안거리에 위치한 2호점에서 식사를 하였다고 언급하였다.
Հիվանդների վիճակը միջին ծանրության է։ 환자의 상태는 중상이다.
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն արդեն սկսել են վերահսկողական միջոցառումներ նշված հանրային սննդի ցանցի երկու օբյեկտներում էլ: 아르메니아 공화국 식품안전검사기관의 조사관들은 언급된 대중음식체인의 두 시설에 대해 이미 안전조치를 시작하였다.
ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին, առողջությանը հասցված վնասի հատուցմանը կուղղվի 34.7 մլրդ դրամ: 아르메니아 공화국의 방위중 징집병의 생명과 건강에 발생한 피해보상에 관해 347억 드람이 사용될 것이다.
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման նպատակով 2022-ին կուղղվի 34.7 մլրդ դրամ: 예레반, 11월 5일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국토방어중 징집병의 생명과 건강에 발생한 피해를 보상할 목적으로 2022년에 347억 드람이 사용될 것이다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ԱԺ աշխատանքի եւ սոցիալական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով նախարարությանը հատկացվելիք բյուջեին: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 노동 및 사회문제부 장관 나렉 므크르뜨치안은 국회 노동사회와 재정예산문제에 관한 상임위원회의 공동회기에서 2022년 예산프로그램 논의과정에서 부처에 할당된 예산을 언급하면서 말했다.
«Ներկայացվել է 579.9 մլրդ դրամի հայտ, որը 2021-ի հաստատված բյուջեի նկատմամբ ավելի է 76.7 մլրդ դրամով: Սակայն սրանից 36.2 մլրդը՝ կուտակային հատկացումների մասնակցի կենսաթոշակային հաշվին, իսկ 34.7 մլրդը՝ ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցումն է»,-ասաց Մկրտչյանը: "2021년에 승인된 예산 대비 767억 드람이 증가한 5799억 드람에 관한 신청서가 제출되었습니다. 하지만 그 중 362억 드람은 누적 공헌참여자의 연금비용이고, 347억 드람은 아르메니아 공화국의 국토방위 중 징집병의 생명과 건강에 발생한 피해에 대해 보상금입니다."라고 므크르뜨치안은 말했다.
- կուտակ 누적
- հատկացում = հատկացնելը 공헌
- կենսաթոշակ 연금
Նա ներկայացրեց պարգևավճարների և պատվովճարների ծրագրի վերջնական արդյունքը՝ առանձին կատեգորիայի քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը: 그는 상여금과 사례금 프로그램의 최종 결과로, 특정 범주의 시민들과 그들의 가족구성원에 대한 사회보장수준의 제고를 발표하였다.
- պարգևավճար 상여금
- պատվովճար 사례금
Ծրագրի 2020-ի փաստացի ծախսը կազմել է 11 մլրդ դրամ, իսկ շահառուների թիվը՝ 34 հազար 521 անձ: 2021-ի պետբյուջեով այս նպատակով հատկացված է եղել 11.3 մլրդ դրամ, իսկ շահառուների թիվը կանխատեսված է եղել 36 հազար 437 անձ: 2022 թվականի համար այս մասով նախատեսվում է 11 մլրդ դրամ՝ 35 հազար 430 շահառուի համար: 프로그램의 2020년 실제지출은 110억 드람에 달하며, 수혜자의 수는 34,521명이다. 2021년 정부예산을 통해 이러한 목적으로 113억 드람이 할당되었으며, 수혜자의 수는 36,437명으로 추산되었다. 2022년에 이러한 부분은 35,430명의 수혜자에 대해 110억 드람이 예상되고 있다.
Մյուս ծրագիրը անապահով սոցիալական խմբերի վերաբերում է աջակցությանը: «2022-ի համար նախատեսվել է 30 մլրդ 921 մլն 306 հազար դրամ: 2020-ի ծախսը եղել է 30 մլրդ 797 մլն 536 հազար դրամ, իսկ 2021-ի պետբյուջեով այս նպատակի համար հատկացված եղել է 37 մլրդ 188 մլն 32 հազար դրամ»,- ասաց նախարարը: 또 다른 프로그램은 사회적 취약계층의 지원에 관한 것이다. "2022년에 309억 2130만 6천 드람이 예상되고 있습니다. 2020년의 지출은 307억 9753만 6천 드람이었으며 2021년 정부예산을 통해 이러한 목적으로 371억 8803만 2천 드람이 할당되었습니다."라고 장관은 말했다.
Հայաստանում նախատեսվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 85 հազար դրամ: 아르메니아에서 최저 인금은 8만 5천드람으로 인상될 예정이다.
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նվազագույն աշխատավարձը նախատեսվում է բարձրացնել՝ հասցնելով 85 հազար դրամի: 예레반, 11월 5일, 아르멘프레스: 아르메니아에서 최저임금은 8만 5천드람으로 인상될 예정이다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국 노동사회문제부의 차관 루벤 사르크시안은 상임위원회의 공동회기에서 2022년 정부예산 프로그램 논의과정에서 말했다.
«Մինչև 2026 թվականը նախատեսվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 85 հազար դրամ»,-ասաց փոխնախարար: "2026년까지 최저임금을 8만 5천드람으로 인상할 예정입니다."라고 차관은 말했다.
Նրա խոսքով՝ 2023-ից առաջին քայլերը կանեն, հիմա քննարկումների մեջ են ՀՀ ֆինանսների նախարարության գործընկերների հետ: 그의 말에 따르면, 2023년부터 첫단계가 실행될 것이고, 지금은 아르메니아 공화국 재정부의 파트너와 논의과정에 있다.
Երևանի և Տյումենի միջև նոյեմբերի 20-ից կհաստատվի ուղիղ ավիակապ: 예레반과 튜멘간 11월 20일부터 직항노선이 승인될 것이다.
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա նոյեմբերի 20-ից կմեկնարկի Տյումեն-Երևան ուղիղ չվերթը, որից հետո Տյումեն-Երևան-Տյումեն կանոնավոր չվերթեր կիրականացվեն շաբաթը մեկ անգամ։ Թռիչքները կիրականացնի «Utair» ավիաընկերությունը։ 예레반, 11월 5일, 아르멘프레스: 올해 11월 20일부터 튜멘-예레반의 직항편이 시작되며, 그후 튜멘-예레반-튜멘의 정기항공편이 일주일에 한번 실시될 것이다. 항공편은 "Utair" 항공사에서 운영할 것이다.
«Տեղեկացնելով այս մասին նախարար Վահան Քերոբյանին՝ Տյումենի մարզի հայերի միության նախագահ Աբրահամ Հովեյանը հույս է հայտնել, որ մշտական չվերթերը կնպաստեն պատմական հայրենիքի հետ Տյումենի հայ համայնքի մշակութային և հոգևոր կապերի ամրապնդմանը, կխթանեն Ռուսաստանի և Հայաստանի միջև բիզնես գործընթացները և զբոսաշրջության զարգացումը։ Նա նաև պատրաստակամություն է հայտնել գործադրել Տյումենի մարզի հայերի միության և շուրջ 25 հազարանոց հայ համայնքի ներուժը՝ առավելագույն արդյունավետությամբ օգտագործելու ստեղծված հնարավորությունը Հայաստանի հետ մարզի տնտեսական և մշակութային համագործակցությունն աշխուժացնելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: "이에 대하여 장관 바한 케로비안에게 전달받은 바에 따르면, 튜멘주의 아르메니아 연합회장인 아브라함 조베얀은 정기항공편이 역사적인 고향과 튜멘의 아르메니아 공동체의 문화와 유대관계의 강화에 기여하고, 러시아와 아르메니아간 비지니스 절차와 관광개발을 촉진하기를 희망한다고 표명하였습니다. 그는 또한 최대의 효율로 만들어진 기회를 활용하여 아르메니아와 주의 경제문화협력을 강화함으로써 튜멘주의 아르메니아 연합 및 대략 2만 5천명의 아르메니아 공동체의 잠재력을 활용하기 위한 의향을 밝혔습니다."라고 "아르멘프레스"의 전언에 따르면, 아르메니아 공화국의 경제부에서 통보하였다.
- հոգևոր = հոգի ունեցող 영혼을 가진, = կենդանի 생생한, 살아 있는
- պատրաստակամություն 의향
Վահան Քերոբյանը շնորհակալություն է հայտնել Աբրահամ Հովեյանին Տյումեն-Երևան-Տյումեն կանոնավոր ուղիղ չվերթը կազմակերպելու հարցում իր ջանքերի և հետագա համագործակցության պատրաստակամության համար՝ նշելով, որ չափազանց կարևորում է Սփյուռքի մասնակցությունը Հայաստանի տնտեսության զարգացման հարցում։ Նա նաև հավելել է, որ ակնկալում է ակտիվ համագործակցություն՝ իր հերթին վստահեցնելով, որ նախարարությունը նույնպես կօգտագործի ընձեռված հնարավորությունը Տյումենի մարզի հետ առևտրատնտեսական հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար։ 바한 케로비안은 아브라함 호베얀에게 튜멘-예레반-튜멘의 정기 직항편을 조직하는 문제에 그의 노력과 추가적인 협력의향에 관해 아르메니아의 경제발전문제에서 디아스포라(해외동포)의 참여가 매우 중요하다고 언급하면서 감사를 표명하였다. 그는 또한 부처 또한 튜멘주와의 대외경제관계를 새로운 수준으로 이끌기 위해 주어진 기회를 활용할 것이라 확신하며 적극적인 협력을 기대한다고 덧붙였다.
Անտառների պահպանության համար պատասխանատու 6 պաշտոնատար անձի վերաբերյալ քրեական գործեր են ուղարկվել դատարան: 산림보호담당의 공무원 6명에 대한 형사사건이 법원으로 보내졌다.
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապօրինի անտառահատումների դեմ պայքարում, անտառպահպանության և անտառախախտումների արձանագրման համար պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական պարտականությունների չկատարման հետ կապված հանցավոր դրսևորումներին իրավական գնահատականներ տալու, հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ոլորտում շարունակվում է Լոռու մարզի դատախազության հետևողական գործունեությունը: 예레반, 11월 5일, 아르멘프레스: 불법벌목에 맞선 투쟁에서, 산림보호 및 산림보호법의 위반을 기록하기 위해 담당공무원들에 의한 공무 불이행과 관련한 범죄 행위에 사법적 평가를 하고, 범죄와 연루된 공무원을 기소하는 분야에서 로리주의 검찰청은 지속적으로 노력하고 있다.
- անտառպահպանություն 산림보호 = անտառ+պահպանություն
- անտառախախտում -> անտառախախտելը = անտառապահության կանոնները խախտել 산림보호규정의 위반
- պաշտոնեական պարտականություն 공무
«Լոռու մարզի դատախազության դատախազների հսկողության ներքո քննվող քրեական գործերով կատարված նախաքննության ընթացքում բավարար ապացույցների գնահատմամբ 2021թ. հոկտեմբերի 25-30-նն ընկած ժամանակահատվածում «Հայանտառ» ՊՈԱԿ Լոռու մարզի անտառտնտեսությունների մասնաճյուղերի տարբեր անտառպետություններ 3 անտառապետի և 3 անտառապահի վերաբերյալ 6 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով առաջադրված մեղադրանքներով, ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: "로리주 검찰청의 검사들의 통제하 수사된 형사사건에 따라 실행된 예비조사과정에서 충분한 증거가 있다고 판단하여 2021년 10월 25일-30일동안 "하얀따르" 비영리단체 로리주의 임업지부의 여러 산림관리부의 3명의 산림감독관과 3명의 산림관리인에 대한 6건의 형사사건을 아르메니아 공화국 형법 제 315조 2항에 정해진 혐의에 따라 로리주 관할 1심 법원에 사실조사를 위해 보내졌습니다."라고 "아르멘프레스"의 전언에 따르면, 아르메니아 공화국의 검찰청으로부터 알려왔다.
- դատախազ 검사
- ժամանակահատվածում 동안
- ՊՈԱԿ = պետական ոչ առևտրային կազմակերպություն NGO
- մասնաճյուղ 지부
- անտառպետություն 산림관리 -> անտառապետ 산림감독관
- անտառապահ 산림관리인
- մեղադրանք 혐의
Նշվում է, որ տվյալ պաշտոնատար անձինք մեղադրվել են նրանում, որ ի պաշտոնե պարտավոր լինելով իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ և հսկողություն ապօրինի անտառահատումների ու անտառային օրենսդրության այլ խախտումների նկատմամբ, անհրաժեշտության դեպքում կազմել խախտման արձանագրություններ, ստուգել բնափայտի մթերման, այլ տեսակի անտառօգտագործման իրավունք ընձեռող փաստաթղթերն ու հսկողություն սահմանել անտառօգտագործողների կողմից դրանց կատարման նկատմամբ, անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք են դրսևորել իրենց ծառայության նկատմամբ, չեն կատարել իրենց վրա դրված պարտականությունները, իրենց վստահված պահաբաժիններում պարբերաբար շրջայցեր չեն իրականացրել, չեն կազմել շրջայցերի վերաբերյալ արձանագրություններ, չեն հայտնաբերել և չեն արձանագրել ապօրինի հատված ծառերը: Արդյունքում, նրանց հսկողության գոտիներում հայտնաբերվել է ապօրինի հատված 346 տարբեր տեսակի և տրամագծերով ծառ, որի հետևանքով բնությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 37մլն ՀՀ դրամի չափով վնաս։ 해당 관리인들은 직권으로 예방조치를 취하고 불법벌목과 기타 산림법규의 위반을 감독해야하며, 필요한 경우 위반사항을 작성하고, 목재조달 및 기타 유형의 산림사용권을 취득한 서류를 확인하고 산림사용자에 의해 행하여지는 행위에 대해 통제를 확립해야한다. 하지만 그들은 자신의 서비스에 대해 파렴치하고 태만한 태도로 일관하였으며, 의무를 다하지 않고, 담당지역에 대한 정기적 검사를 실시하지 않았으며, 순찰에 대한 기록을 작성하지 않았고, 불법적으로 벌채된 나무들을 기록하지 않았다는 혐의로 기소되었다. 결과적으로, 그들의 통제구역에서 불법 벌목된 346그루의 다양한 종류의 아름드리 나무가 벌목되었으며, 그러한 결과에 따라 막대한 규모의 37백만 드람에 해당하는 피해를 입혔다.
- ի պաշտոնե 직권으로
Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման համար կհատկացվի 6,6 մլրդ դրամ: 예레반 지하철의 재건을 위해 66억 드람이 할당될 것이다.
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքների կազմակերպման և վերակառուցման երկրորդ ծրագրի համար 2022 թվականի նախագծով նախատեսվել է 6,6 միլիարդ դրամ։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը: 예레반, 11월 5일, 아르멘프레스: 예레반 지하철의 업무조직과 재건의 2차 프로그램을 위하여 2022년 프로젝트를 통해 66억 드람이 예상된다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 이에 대하여 예레반 부시장 세르게이 네르세시안은 국회 상임위원회의 공동회기에서 2022년도 정부예산 프로그램 논의과정에서 말하였다.
«Իսկ մետրոպոլիտենի ենթակառուցվածքների, շարժասանդուղքների նորոգման համար` 500 միլիոն դրամ»,- հավելեց Ներսեսյանը։ "지하철 인프라개발과, 승강기의 수리를 위해 5억 드람이 할당되었습니다."라고 네르세시안은 덧붙였다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2021년 11월 7일자 (0) | 2021.11.07 |
---|---|
[아르메니아 신문기사] 2021년 11월 6일자 (0) | 2021.11.06 |
[아르메니아 신문기사] 2021년 11월 4일자 (0) | 2021.11.04 |
[아르메니아 신문기사] 2021년 11월 3일자 (0) | 2021.11.03 |
[아르메니아 신문기사] 2021년 11월 2일자 (0) | 2021.11.02 |