휴먼노마드
[아르메니아 신문기사] 2021년 11월 7일자 본문
Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է: 이제반-노엠베리안 자동차도로에 있는 협곡으로 구른 자동차 운전수가 입원했다.
- ձոր 협곡, 골짜기
- գլորել 구르다
- հոսպիտալացվել -> հոսպիտալացնել 입원시키다
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 7-ին, ժամը 00:19-ին ահազանգ է ստացել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: 예레반, 11월 7일, 아르멘프레스: 따부쉬주 위기관리센터는 11월 7일 0시 19분에 이제반과 노엠베리안 자동차도로 5번 구간에 교통사고가 발생했으며 피해자가 있다는 경보를 받았다.
- ճգնաժամային -> ճգնաժամ = ժամանակավոր ծանր կացություն 일시적인 어려운 상황, 위기
- ահազանգ 알람, 경보
- ՃՏՊ = ճանապարհատրանսպորտային պատահար 교통사고
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ «Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mitcubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1973 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել ձորը»,- ասվում է հաղորդագրության մեջ: "아르멘프레스"에 아르메니아 공화국의 비상사태부에서 알려온 바와 같이, 사고지점으로 비상사태부 구조대의 지역구조부산하 소방대들 중 임시경비대는 현장으로 출발하였다. "이제반과 노엠베리안 자동차도로의 5번 구간에서 "미츠비시" 자동차(운전자 : H. H 1973년생)가 도로의 노선를 빠져나와 약 30미터를 협곡으로 굴렀습니다." 라고 공지문에 언급되었다.
- ԱԻՆ = արտակարգ իրավիճակների նախարարություն 비상사태부
- փրկարար 구조 -> փրկել 구조하다
- հրշեջ-փրկարարական ջոկատ 소방대
- մարտական հաշվարկ 임시경비대
Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Իջևան բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: 소식통에 따르면, 구조대는 차량의 전원을 끄고, 가스실린더의 밸브를 닫고, 운전수를 차량으로부터 꺼냈으며, 구급차로 접근하였다. 피해자는 이제반의료센터로 입원시켰으며, 그곳의 의사들은 그의 건강상태가 양호하다고 평가하였다.
- հոսանքազրկել = էլեկտրական հոսանքից զրկվել 전기전원을 끄다
- փական 밸브
ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Իրաքի վարչապետի դեմ մահափորձը
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմիի դեմ մահափորձը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատապարտող հայտարարությունը ԱԳՆ-ն տեղադրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։
«Մենք խստորեն դատապարտում ենք մահափորձը Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմիի դեմ։
Մենք մեր աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում բարեկամ Իրաքի՝ ահաբեկչության դեմ պայքարում և տարածաշրջանային և ներքին անվտանգությանն ու կայունությանը միտված ջանքերին»,- ասվում է հայտարարության մեջ։
Անցած գիշեր Բաղդադում մահափորձ է կատարվել կառավարության ղեկավարի դեմ՝ ականակիր անօդաչուների օգնությամբ: Ալ Քազիմին չի տուժել, հարձակման հետեւանքով վիրավորվել են վարչապետի անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ: Նստավայրին նյութական լուրջ վնաս է հասցվել. շենքում կոտրվել են պատուհանները, դուրս են եկել դռները, վնասվել են կառուցատարրերը: Դրանից հետո «կանաչ գոտի» բոլոր մուտքերին զգալիորեն ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։
Իրաքի ներքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ հարձակման մեջ ներգրավված է եղել երեք անօդաչու սարք, որոնցից երկուսը խոցվել են, երրորդը հայտնվել է նստավայրում: Բացի այդ, հարձակմանը նախորդել է ինտենսիվ փոխհրաձգությունը մայրաքաղաքի կենտրոնում։ Սկզբում հաղորդվում էր, որ վարչապետը վիրավորվել է, սակայն ավելի ուշ նա Twitter-ում գրել էր, որ իր հետ ամեն ինչ կարգին է։
Ինչ դիրքորոշում ունի Հայաստանը 3+3 ֆորմատի վերաբերյալ․ մեկնաբանել է ՀՀ վարչապետը: 아르메니아는 3+3 포멧에 대해 어떤 입장인가? 아르메니아 공화국의 총리는 논평하였다.
- մեկնաբանել 논평하다
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետը ներկայացրել է Հայաստանի կառավարության դիրքորոշումը տարածաշրջանային համագործակցության 3+3 հնարավոր ֆորմատի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը թեմայի վերաբերյալ խոսել է Հանրային հեռոստաընկերությանը տված հարցազրույցում։ 예레반, 11월 7일, 아르멘프레스; 아르메니아 공화국의 총리는 이 지역의 가능한 3+3 협력형식에 관하여 아르메니아 정부의 입장을 발표하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 총리는 이 주제에 관하여 공영TV와의 인터뷰에서 말하였다.
«Մեր դիրքորոշումը հետևյալն է, որ 3+3 հնարավոր ֆորմատը չպետք է իր օրակարգում ունենա այնպիսի հարցեր, որոնք մենք արդեն համաձայնեցված քննարկում ենք այլ ֆորմատներով»․- ասել է Փաշինյանը։ "우리의 입장은 다음과 같습니다. 가능한 3+3 형식은 우리가 이미 합의한 다른 포맷을 통해 논의하고 있는 그와 같은 의제가 있어서는 안된다는 것입니다."라고 파쉬니안은 말했다.
Վարչապետը ներկայացրել է կոմունիկացիաների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի գործունեության արդյունքները: 총리는 통신차단해제에 관한 3자 실무그룹의 업무성과를 발표하였다.
- կոմունիկացիա 통신, 소통, 연락
- ապաշրջափակում = ապա+շրջափակում (봉쇄) -> 봉쇄 해제
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի (համանախագահությամբ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի) կատարած աշխատանքների վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը թեմայի վերաբերյալ խոսել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ 예레반, 11월 7일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 이 지역의 경제 및 운송의 통신차단해제에 관한 3자 실무그룹 (공동의장은 아르메니아 공화국, 러시아 연방 및 아제르바이잔의 부총리)이 실행한 업무에 대하여 세부 사항을 발표하였다. "아르멘프레스"의 전언에 따르면, 총리는 이 주제에 관해 공영 TV와의 인터뷰에서 말했다.
Անդրադառնալով հարցին, թե աշխատանքային խմբի անցկացրած 8 հանդիպումների արդյունքներով կա՞ն առարկայական, երևացող միտումներ՝ վարչապետը պատասխանել է․ 실무그룹이 개최한 8번의 회담결과를 통해 주제와 관련하여 눈에 띄는 경향이 있는지에 대한 질의에 답변하면서 총리는 대답하였다.
- առարկա 주제
- երևացում = երևալը -> երևալ = տեսանելի լինել 눈에 띄다. 보이다
- միտում = միտելը 의도, 경향
«Եռակողմ աշխատանքային խումբն ահռելի աշխատանք է կատարել, որը ես բարձր եմ գնահատում։ Պետք է ասեմ, որ սկզբից կատարվել է տեխնիկական աշխատանք։ Օրինակ՝ ինչ ճանապարհներ են գոյություն ունեցել և ինչ ճանապարհներ կարող են գոյություն ունենալ։ Ես ուզում եմ, որ մենք անդրադառնանք նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի բովանդակությանը։ Այդ կետի առաջին նախադասությամբ ասվում է, որ բացվում են տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաները, որից հետո անդրադարձ կա այն մասին, որ Հայաստանը երաշխավորում է տրանսպորտային հաղորդակցությունը Նախիջևանի և Ադրբեջանի միջև, որից հետո խոսք է գնում կողմերի համաձայնությամբ նոր տրանսպորտային կոմունիկացիաների կառուցման վերաբերյալ։ Ինչի՞ մասին է այս տեքստը։ Սա նրա մասին է, որ գոյություն ունեցած կոմունիկացիաները պետք է բացվեն, և, եթե ժամանակի ընթացքում պարզվի, որ բեռնափոխադրումներն այնքան ծավալուն են, որ արդեն մենք նոր կոմունիկացիաների մասին պիտի մտածենք, այդ ժամանակ պիտի մտածենք նոր կոմունիկացիաների մասին»։ "3자 실무그룹은 엄청난 일을 했으며 나는 그것을 높게 평가합니다. 나는 처음부터 기술작업이 행해졌음을 말해야합니다. 예를 들어, 어떤 도로가 존재했고, 어떤 도로가 존재할 수 있는지에 대해, 나는 우리가 11월 9일자 공지문의 9항의 내용을 참조하기를 원합니다. 이 항의 첫번째 문장을 통해 이 지역의 모든 운송 및 경제통신은 개방되었고, 이후 아르메니아는 나히체반과 아제르바이잔간 교통통신을 보장하며, 이후 당사자의 합의하에 새로운 운송통신의 구축한다는 사실에 관해 언급되어 있습니다. 이 글은 무엇에 관한 것입니까? 이것은 존재하던 통신이 개방되고, 시간이 지나 화물운송이 이미 우리가 새로운 통신에 관해 생각해야할 정도로 규모가 커진다면, 그 때 우리는 새로운 통신에 관해 생각해야한다는 것입니다."
- ահռելի 엄청난
Վարչապետը հավելել է՝ շատ կարևոր է արձանագրել, որ հայկական կողմի ընկալումն այն է, որ, Ադրբեջանը պիտի ՀՀ սուվերեն ճանապարհներով Նախիջևանի հետ հաղորդակցվելու հնարավորություն ունենա, ՀՀ-ն էլ իր հերթին Ադրբեջանի տարածքով հաղորդակցություն պիտի ունենա Իրանի և ՌԴ-ի հետ։ «Երբ մենք խոսում ենք, որ Ադրբեջանը հաղորդակցություն կունենա Նախիջևանի հետ, խոսում ենք նաև նրա մասին, որ Ադրբեջանը հաղորդակցություն կունենա նաև Թուրքիայի հետ։ Այսինքն, այստեղ չի կարող խոսքը լինել միայն ներքին հաղորդակցությունների մասին, մենք նաև միջազգային հաղորդակցության թեման ենք հետապնդում, որպեսզի կարողանանք գալ հնարավորինս արագ լուծումների»,- մանրամասնեց Փաշինյանը։ 총리는 아르메니아 측의 인식은 아제르바이잔이 아르메니아 공화국의 주권도로를 통해 나히체반과 소통할 기회를 가져야하고, 아르메니아 공화국도 아제르바이잔의 영토를 통해 이란과 러시아연방과 소통할 기회를 가져야한다는 것이라고 덧붙였다. "우리가 아제르바이잔이 나히체반과 소통할 것이라 말할 때, 아제르바이잔이 터키와도 소통을 가지는 것에 대해 말하고 있는 것입니다. 다시말해, 여기에서 말하는 것이 오직 내부소통에 대한 것이 아닌, 우리도 국제적인 소통이라는 주제를 추구하며, 그렇게 함으로써 가능한 빨리 해결책을 찾을 수 있는 것입니다."라고 총리는 상세하게 설명하였다.
- ընկալում 인식
Վարչապետը հավելեց, որ աշխատանքային խումբը գծագրել, ուսւմնասիրել է բոլոր հնարավոր երթուղիները՝ Իջևան-Ղազախ հատված, Բերդ-Թովուզ հատված, Անգեղակոթ-Բիչենեք հատված, Հորադիզ-Երասխ հատված, Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Երասխ հատված։ «Եվ մեր ընկալումն այն է, որ Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին պետք է կառուցվի, ՀՀ-ն՝ իր տարածքում, Ադրբեջանը՝ իր տարածքում։ Աշխատանքային խումբը սեղանին դրել է բոլոր ուղիները՝ նաև ՌԴ և իրան հասանելիութան ուղիները, և մենք հիմա քննարկումներով պետք է գանք համաձայնության այդ երթուղիների վերաբերյալ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ 총리는 실무그룹이 가능한 모든 노선, 이제반과 하자흐 구간, 베르트-토부즈 구간, 안게하코트-비체네크 구간, 호라디즈-예라스흐 구간, 호라디즈-메흐리-오르두바트-예라스흐 구간을 연구하고 작성하였다고 덧붙였다. "또한 우리의 인식은 예라스흐-오르두바트-메흐리-호라디즈에 아르메니아 공화국의 영토에, 아제르바이잔은 그의 영토에서 철도가 건설되어야한다는 것입니다. 실무그룹은 러시아 연방 및 이란에 대한 접근방향에 관한 모든 방향을 테이블위에 놓았습니다. 그리고, 우리는 지금 논의로써 해당 노선에 대해 동의해야합니다."라고 니콜 파쉬니안은 말했다.
- գծագրել (사물의 이미지를) 선으로 표현하다, 그리다.
Նրա խոսքով՝ տեխնիկական մասը իրականում աշխատատար, բայց ամենադժվար մասը չէ, ամենադժվար մասը հենց բանաձևերի խնդիրն է, թե ինչ բանաձևերով պետք է կոմունիկացիաները բացվեն և աշխատեն։ «Բանաձևերի հետ կապված հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ շատ հստակ գրված է, նաև նախորդ օրը Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկն այդ մասին խոսեց, որ արձանագրված է, որ այդ սահմանային կետերում պետք է գոյություն ունենան մաքսային, անձնագրային, ֆիտոսանիտարական հսկողության կետեր։ Սրանք նրբություններ են, որտեղ պետք է նրբորեն աշխատել և քննարկել։ Այս գործընթացը գնում է, բայց ունի դժվարություններ, կան նաև տեխնիկական հարցեր․ աշխատանքային խումբը ներկայացրել է, թե որ տեխնիկական խնդիրը ինչպես կարելի է լուծել, բայց մնացածը քաղաքական որոշումների տիրույթում է մնում, որոնք չեն կարող չկրել տեխնիկական հիմնարարների ազդեցությունը, որոնք գոյություն ունեն»,- նշել է Փաշինյանը։ 그의 말에 따르면, 기술적인 부분은 노동집약적이지만, 가장 어려운 부분은 아니며, 가장 어려운 부분은 바로 어떤 방식으로 통신을 개방하고 작용시킬지에 대한 결의의 문제입니다. 결의와 관련된 1월 11일자 3자 성명문에는 매우 분명하게 명시되어 있습니다. 과거 러시아 부총리인 오베르츄크가 이에 대하여 해당 국경지점에 세관, 여권, 식물검역소가 존재해야한다고 기록되었다고 말하였습니다. 이것들은 원할하게 작동되고 논의되어야한다는 늬앙스입니다. 이 절차는 진행되고 있지만 어려움이 있으며, 또한 기술적 문제가 있습니다. 실무그룹은 기술적 문제를 어떻게 해결할지 제안하였지만, 나머지는 정치적 결단의 영역으로 남아있으며, 존재하는 기술기반의 영향을 받지 않을 수 없습니다." 라고 파쉬니안은 언급하였다.
- աշխատատար 노동집약적
- բանաձևել = բանաձև կազմել 결의하다
Անդրադառնալով հարցին, թե կարելի է ՌԴ ԱԳՆ-ի վերջին հայտարարությունից հետո, որտեղ ասվում է, որ եթե ճանապարհները բացվեն, ապա երկրները պետք է իրենց տարածքում ճանապարհների վերահսկողության սուվերեն իրավունք ունենան, միջանցքի հետ կապված զարգացումների թեման փակված համարել՝ Փաշինյանն ասել է․ «Այդ թեման փակված է եղել դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ին, երբ հայտարարությունը ստորագրված է եղել, և ես այդ թեմայով բազմիցս եմ արտահայտվել։ Մյուս կողմից ես շատ բարձր եմ գնահատում Ռուսաստանի դիրքորոշման հրապարակայնացումն այս հարցում, որովհետև մեծ հաշվով Ռուսաստանը երբեք այլ դիրքորոշումչի ունեցել։ Պիտի արձանագրենք, որ հրապարակարայնացվել է նաև Ադրբեջանի դիրքորոշումը, որովհետև հստակ ասվում է, որ եռակողմ աշխատանքային խմբում կողմերն այդ մասին պայմանավորվել են։ Ես կուզենայի ձեր ուշադրությունը հրավիրել նաև նախորդ օրը Թուրքիայից հնչած հայտարարությանը, որտեղ նրանք, ճիշտ է օգտագործում են միջանցք արտահայտությունը, բայց ասում են, որ այդ միջանցքը պետք է լինի Հայաստանի վերահսկողության ներքո։ Այսինքն, իրականում մենք կարող ենք արձանագրել, որ, անկախ բառամթերքի նախընտրություներից, մենք խոսում ենք տարածաշրջանային կոմունիկացինարի բացման մասին։ Եվ պիտի ասեմ, որ ՀՀ-ն շահագրգռգռված է տարածաշրջանի կոմունիկացիաների բացմամբ, ես բազմիցս այդ մասին հրապարակել եմ։ Ադրբեջանն էլ է շահագրգռված, ՌԴ-ն էլ է շահագրգռված, Իրանն էլ Թուրքիան էլ շահագրգռված են։ Խնդիրն այստեղ բանաձևերի վերաբերյալ ընկալումները նույնակացնելու և մոտեցնռելու մասին է»,- եզրափակել է վարչապետը։ 만약 도로가 개방된다면 나라들은 자신들의 영토에 도로의 통제주권을 가져야한다는 러시아 연방의 외교부의 마지막 발표이후, 통로와 관련된 개발에 대한 주제는 닫힌 것으로 간주하냐는 질문에 답하며, 파쉬니안은 말했다. "그 주제는 2020년 11월 9일 성명문이 서명되면서 이미 마감되었습니다. 나는 해당 주제에 관해 여러번 대답하였습니다. 다른 한편으로 나는 이 문제에 관해 러시아의 입장에 대해 밝힌 것을 높게 평가합니다. 왜냐하면 대체로 러시아는 결코 다른 입장을 취하지 않았기 때문입니다. 아제르바이잔의 입장도 밝혀졌음을 유념해야합니다. 왜냐하면 2자 실무그룹에서 당사자들은 이에 대하여 동의하였음이 분명히 명시되었기 때문입니다. 나는 전날 터키로부터 언급된 성명에서 그들은 회랑이라는 용어를 정확히 사용한 점에 대해 당신이 주목하기를 원합니다. 하지만, 그들은 해당 회랑이 아르메니아의 통제하에 있어야함을 말하고 있습니다. 즉, 실제로 우리는 어휘의 선택에 상관없이 우리는 이 지역의 통신 개방에 대해 말하고 있습니다. 그리고, 나는 아르메니아 공화국은 이 지역의 통신을 개방함에 있어 관심이 있음을 말해야하며, 나는 수없이 이에 대하여 발표하였습니다. 아제르바이잔도 관심이 있으며, 러시아 연방도 관심이 있으며, 이란도 터키도 관심이 있습니다. 문제는 여기에서 방법에 대한 인식을 파악하고 접근하는 것에 대한 것입니다."라고 파쉬니안은 결론지었다.
- հրապարակայնացում 밝히다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2021년 11월 9일자 (0) | 2021.11.09 |
---|---|
[아르메니아 신문기사] 2021년 11월 8일자 (0) | 2021.11.08 |
[아르메니아 신문기사] 2021년 11월 6일자 (0) | 2021.11.06 |
[아르메니아 신문기사] 2021년 11월 5일자 (0) | 2021.11.05 |
[아르메니아 신문기사] 2021년 11월 4일자 (0) | 2021.11.04 |