휴먼노마드
[아르메니아 신문기사] 2021년 11월 22일자 본문
Քաղաքացիների տարբեր խմբեր փակել էին Երևանի մի քանի փողոց: 다양한 시민그룹이 예레반의 여러 거리를 봉쇄하였다.
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացիների տարբեր խմբեր փակել էին մայրաքաղաք Երևանի փողոցները: 예레반, 11월 22일, 아르멘프레스: 다양한 시민그룹이 수도 예레반의 거리를 봉쇄하였다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ակցիայի մասնակիցները մտադիր են ժամը 14:00-ին հավաքվել կառավարության շենքի դիմաց՝ ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանից պահանջելու բացահայտել, իրենց խոսքով, սեղանին դրված փաստաթուղթը, որը վերաբերում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանագծմանն ու սահմանազատմանը: "아르멘프레스"의 보도에 따르면, 시위대는 14시에 정부청사앞에 모여, 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안에게, 그들의 말에 따르면, 아르메니아 공화국과 아제르바이잔간 국경 획정과 분계에 대한 탁자에 놓인 문서를 공개할 것을 요구할 예정이다.
- մտադիր 의도적으로
Փողոցը փակած ակցիայի մասնակիցներից «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը հայտարարել էր, որ ճանապարհները փակելու են 44 րոպե: Նա նշեց, որ դա սահմանին տիրող իրավիճակի ուղղությամբ քաղաքացիների ուշադրությունը հրավիրելու միակ ձևն է: 거리를 봉쇄한 시위대중 "자르통크" 국가기독당의 수장인 아라 조흐라비안은 도로는 44분간 봉쇄될 것이라 발표하였다. 그는 그것이 국경이 처한 상황에 대하여 시민들의 관심을 이끌 수 있는 유일한 방법이라고 언급하였다.
Ակցիայի՝ փողոց փակած մասնակիցներից մեկն էլ բարձրախոսով հայտարարեց, թե սկսել են ազատագրական շարժում, որը նպատակ ունի կանխել սահմանազատման և սահմանագծման հարցով ծրագիրը և իրենք էլ պատրաստվում են ժամը 17:00-ին հավաքվել Հանրապետության հրապարակում, իր խոսքով՝ տեր կանգնելու երկրին: 거리를 봉쇄한 시위대중 한명도 확성기를 통해 국경획정과 분계에 대한 문제에 대한 프로그램을 방지할 목적을 가진 해방운동을 시작했으며, 그들도 17시에 공화국광장에 모여, 그의 말에 따르면, 국가를 위해 일어설 준비가 되어 있다고 말하였다.
- տեր կանգնել 자리에서 일어서다
Ակցիայի մասնակիցը շեշտեց նաև, որ հավաքի նպատակներից է իրազեկել երկրում տիրող իրավիճակի մասին և կոչ արեց քաղաքացիներին՝ միանալ իրենց: 시위대는 집회의 목적중 하나는 국가가 처한 상황에 대한 인식을 높이고 시민들에게 자신들에게 합류할 것을 촉구하는 것이라 강조하였다.
Երևանում արձանագրվել է շմոլ գազից թունավորման դեպք. բնակիչներից մեկը մահացել է: 예레반에서 일산화탄소중독 사례가 등록되었다. 시민들중 한명이 사망하였다.
- շմոլ գազ 일산화탄소
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին ժամը 05:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայիսի 9 փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկում գազի հոտ է զգացվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բնակարաններից մեկի խոհանոցի գազի կաթսայից տեղի է ունեցել շմոլ գազի արտահոսք: 예레반, 11월 22일, 아르멘프레스: 국가위기관린센터는 11월 22일 5시 36분에 예레반의 5월 9일 대로의 12번 건물의 주민들중 한명에게서 가스냄새가 난다는 신고를 받았다. "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 공화국의 비상사태부는 비상사태부산하 구조대의 예레반시 구조부의 소방구조분대들 중 전투소대가 현장으로 출발했다고 알렸다. 주민들중 한명의 주방의 가스보일러로부터 일산화탄소의 누출이 발생했음이 밝혀졌다.
- ԱԻՆ = Արտակարգ իրավիճակների նախարարություն 비상사태부
- ՓԾ = Փրկարար ծառայության 구조대
- հրշեջ 소방관
- ջոկատ 분대
- մարտական հաշվարկ 전투소대
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Խ․-ն (ծնված 2009 թ.) հոսպիտալացվել է «Մուրացան» հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են Ա․ Խ․-ի (ծնված 1969 թ.) մահը: 구조대원이 호출장소에 도착하기전 A.KH(2009년생)은 "무라찬" 종합병원에 입원했으며, 그곳의 의사들은 피해자의 건강상태가 매우 심각하다고 평가하였다. 구급대원들은 A.KH(1969년생)의 사망을 보고하였다.
Փրկարարները Թ․ Խ․-ին (ծնված 2003 թ.) և Կ․ Հ․-ին (ծնված 1970 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: 구조대원은 T.KH(2003년생)과 K.H(1970년생)에게 구급차로 접근하여, 피해자들을 "아르메니아" 국립의료센터에 입원시켰으며, 의사들은 그들의 건강상태가 양호한 것으로 판단하였다.
Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակով հարցաքննության է կանչվել: 세르즈 사르크시안은 피고인으로 심의에 호출되었다.
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փաստաբան Ամրամ Մակինյանը հայտնում է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակով հարցաքննության է կանչվել Հակակոռուպցիոն կոմիտե: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում փաստաբանը գրել է, որ քիչ առաջ ծանուցում է ստացել: 예레반, 11월 22일, 아르멘프레스: 변호사 아므람 마끼니안은 아르메니아 공화국의 3대 대통령 세르즈 사르크시안이 피고인으로 반부패위원회의 심의에 호출되었다고 발표하였다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 변호사는 자신의 "페이스북"의 페이지에 조금전에 통지를 받았다고 게재하였다.
Ըստ փաստաբանի` Սերժ Սարգսյանը հարցաքննության է հրավիրվել գործարար Սիլվա Համբարձումյանի ցուցմունքի հիման վրա: 변호사에 따르면, 세르즈 사르크시안은 사업가 실바 함바르추미안의 증언에 근거하여 심의에 초대되었다.
«Եվ զավեշտն այն է, որ երեք ու կես տարի Սիլվայի ցուցմունքը վերցնել-դնելով այսօր «որոշել են», որ նա նաև Սերժ Սարգսյանին է կաշառք տվել և դա այն դեպքում, երբ նույն գործով դեռևս երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է որպես վկա և մինչ օրս որևէ նոր հանգամանք իրավական առումով չի փոխվել և չի ավելացել»,- հավելել է Մակինյանը: "그리고, 3년 반동안 실바의 증언을 받아들려 오늘 그녀가 세르즈 사르크시안에게 뇌물을 공여했으며 동일 사건을 통해 여전히 2년전 세르즈 사르크시안이 심의받았던 경우와 같이 "결정했다"는 것은 아이러니입니다. 그것은 최근 어떠한 새로운 상황이 법적 관점에서 변하거나 추가되지 않았음을 의미합니다."라고 마끼니안은 덧붙였다.
Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստվել է 1 միլիոնից ավելի մարդ: 아르메니아에서 COVID-19와 관련 백만명이상의 사람들이 백신접종을 하였다.
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումային գործընթացը շարունակվում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե մինչ օրս քանի քաղաքացի է պատվաստվել
«Նոյեմբերի 21-ի դրությամբ կատարվել է 1 միլիոն 110 հազար 891 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 738 հազար 887, երկրորդ դեղաչափ` 372 հազար 4»,- նշված է նախարարութան տարածած հաղորդագրության մեջ: 예레반, 11월 22일, 아르멘프레스: 아르메니아에서 코로나바이러스 질환과 관련하여 백신접종절차는 계속되고 있다. "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 공화국의 보건부는 지금까지 얼마나 많은 시민들이 백신접종을 하였는지 소개하였다. "11월 21일 기준 1,110,891건의 백신접종이 실행되었으며, 그중 1차 접종에 738,887명, 2차 접종에 372,004명이 백신접종을 받았다."고 부처에서 유포한 공지문에 언급되었다.
Նոյեմբերի 10-ի զանգվածային անկարգությունների գործով քրեական հետապնդման է ենթարկվել 53 անձ. ԱԱԾ: 11월 10일, 대규모 폭동사건과 관련하여 53명의 기소가 진행 중에 있다.
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայությունը ավարտել է նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում զանգվածային անկարգության դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունը: 예레반, 11월 22일, 아르멘프레스: 국가안보청은 11월 10일에 아르메니아 공화국의 정부, 국회청사와 기타 국가중요시설 및 공공장소에서 대규모 폭동사건과 관련하여 개시된 형사사건의 예비조사를 완료하였다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ զանգվածային անկարգություններին մասնակցելու, կողոպուտ և տարաբնույթ այլ հանցագործություններ կատարելու համար վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական հետապնդումներ են հարուցվել զանգվածային անկարգության շուրջ 53 մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ, որոնցից 27 անձի նկատմամբ անջատվել և մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 9 քրեական գործ: "아르멘프레스"의 보도에 따르면, 국가안보청은 대규모 폭동에 가담하고, 절도 및 기타 다양한 성향의 범죄를 저지른 것에 대하여 소송을 집행하는 기관에 의해 대규모 폭동의 약 53명의 가담자 또는 기관에 대한 기소가 시작되었으며, 그중 27명에 대해서는 취하되었고 9건의 형사사건은 기소결정으로 법원에 보내졌다고 알려왔다.
«Ընդ որում, դատարան ուղարկված քրեական գործերի դատաքննության արդյունքներով 7 անձանց վերաբերյալ արդեն իսկ կայացվել են մեղադրական դատավճիռներ, ովքեր դատապարտվել են ազատազրկման ձևով պատժատեսակների, իսկ մնացած անձանց մասով դատական քննությունն ընթացքի մեջ է:
Հարկ է նշել, որ նախաքննական մարմնի կողմից ձեռնարկված քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ իրականացված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզաբանվել են շուրջ 550-ից ավելի անձանց ինքնությունները, ինչպես նաև ճշտվել են զանգվածային անկարգության այլ մասնակիցների տվյալները, որոնց հայտնաբերման ուղղությամբ իրականացվում են ակտիվ որոնողական աշխատանքներ»,- նշված է ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ: "동시에, 법원으로 보내진 형사사건의 재판결과로 7명에 대해 이미 유죄가 선고되어 금고형을 판결받았으며, 나머지 사람들중 일부는 재판이 진행 중에 있습니다. 예비조사기관에 의해 착수된 수사 및 기타 사법조치 뿐만 아니라 그것과 병행하여 실시되었던 공조수사조치의 결과 대략 550명이상의 사람에 대한 신원 뿐만 아니라 대규모 폭동 가담자들의 자료가 확인되었으며, 그들의 적발을 위한 적극적인 수색작업이 실시되고 있음을 유념해야합니다."라고 국가안보청의 공지문에 언급되었다.
Ըստ ԱԱԾ-ի` քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել մեծածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ զանգվածային անկարգությունների կազմակերպիչների, ունեցած դերակատարության, կատարված հանցագործությունների ամբողջական պատկերի բացահայտման, դեպքի հետ առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունները պարզելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելու ուղղությամբ: 국가안보청에 따르면, 형사사건을 통해 대규모 폭동의 주최측과, 가진 역할, 저지른 범죄의 전체 윤곽의 공개, 사건과 관련한 기타 사람들의 신원을 밝히고, 그들에 대한 기소를 시작하기 위한 대규모의 첩보수사 및 조사활동이 지속적으로 착수되고 있다.
Երասխահուն գյուղի 22-ամյա բնակիչը ամուսնության նպատակով 13-ամյա աղջիկ էր փախցրել. Ոստիկանություն: 예라스하훈 마을의 22살 주민은 결혼을 위해 13살 소녀를 납치하였다.
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 15-ին Երասխահուն գյուղում դպրոցից տուն վերադառնալու ճանապարհին 13 տարեկան աղջիկ էին առևանգել, ինչի մասին ահազանգել էր վերջինիս մայրը: 예레반, 11월 22일, 아르멘프레스: 11월 15일에 예라스하훈 마을에서 학교에서 집으로 돌아오는 도로에서 13세의 소녀가 납치되었으며, 이에 대하여 후자의 어머니가 신고하였다.
- առևանգել 납치하다
«Պարզվել է, որ նրան, ամուսնության նպատակով, իր «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով, ընկերների հետ, առևանգել էր նույն գյուղի 22-ամյա մի բնակիչ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: "결혼을 목적으로 자신의 "VAZ-2107" 브랜드의 차량을 타고 친구와 함께 같은 마을의 22세 주민은 그녀를 납치한 것으로 밝혀졌습니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면, 경찰이 유포한 공지문에 언급되었다.
Նույն օրը, ժամը 23.30-ի սահմաններում օպերատիվ կառավարման կենտրոնից նոր ահազանգ է ստացվել՝ այս անգամ անչափահասին փախցրած երիտասարդի ընտանիքի անդամների կողմից: Վերջիններս հաղորդել են, որ աղջկա հարազատները վնասել են իրենց մեքենան, ծեծել ընտանիքի անդամներին։ 이번에는 미성년자를 납치한 청년의 가족구성원으로부터 같은 날, 23시 30분경 작전통제센터에 새로운 신고가 접수되었다. 후자는 소녀의 친척들이 자신들의 차량을 파손하고 가족구성원을 구타하고 있다고 신고하였다.
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 16-ին երիտասարդը Ծաղկալանջ գյուղում հայտնաբերվել և աղջկա հետ, իր մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել բաժին։ Նույն օրը Երասխահուն գյուղից բերման են ենթարկվել նաև նրա ընկերները։ 작전수사조치의 결과로 11월 16일에 청년은 짜흐깔란츠 마을에서 발견되었고, 소녀와, 자신의 차량과 함께, 지서로 이송되었다. 같은 날, 예라스하훈 마을로부터 그의 친구들도 연행되었다.
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կասկածյալները ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն և ձերբակալվել: 사실과 관련된 형사사건이 시작되었다. 용의자들은 아르마비르주 조사부로 이송되었으며 구금되었다.
Սիրիացի վարձկանները կրկին բողոքում են, որ Արցախի դեմ կռվելու համար չեն վարձատրվել: 시리아 용병들은 아르차흐에 맞선 전투에 대해 급료를 받지 못했다고 재차 불평하고 있다.
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիացի վարձկանները կրկին տեսանյութ են հրապարակել, որում բողոքում են, որ Աբու Համշան՝ «Սուլեյման շահ» բրիգադի առաջնորդը, չի վարձատրում իրենց՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ պատերազմելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր թվիթերյան էջում գրել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը։ 예레반, 11월 22일, 아르멘프레스: 시리아 용병들은 "술레이만 샤흐" 여단의 수장인 아부 함샨이 아제르바이잔에 의한 아르차흐 전쟁에 대하여 그들에게 급료를 지불하지 않고 있다고 불만을 제기하는 비디오를 재차 공개하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 미군기자인 린드시 스넬은 자신의 트위터에 게재하였다.
- առաջնորդ 지도자
https://twitter.com/LindseySnell/status/1462406978748264465?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1462406978748264465%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_c10&ref_url=https%3A%2F%2Farmenpress.am%2Farm%2Fnews%2F1068844.html
«Ունենք վիրավոր մարդիկ։ Շատ մարդկանց կորցրել ենք պատերազմում։ Նրանք խլել են մեր աշխատավարձերը։ Մարդիկ սովից մահանում են»,- տեսանյութում նշում է Սիրիացի վարձկաններից մեկը։ "우리에게는 부상당한 사람이 있습니다. 전쟁에서 많은 사람들을 잃었습니다. 그들은 우리의 급여를 빼앗아 갔습니다. 살마들이 굶주림에 죽어가고 있습니다."라고 시리아 용병들중 한명은 비디오에서 언급하였다.
Լրագրողը ևս մեկ տեսանյութ է հրապարակել, որում Աբու Համշան իր զորքերին դասախոսում էր աղոթքի կարևորության մասին։ «Այնպես է դասախոսում, կարծես՝ աղոթքները քչացնելու են առևանգումները, սպանությունները, բռնաբարությունները և գողությունները, որոնք նրանք տարիներ շարունակ Սիրիայում խաղաղ բնակիչներին հանդեպ են իրականացրել»,- տեսանյութին կից գրել է Լինդսի Սնելը։ 기자는 또 하나의 비디오를 공개하였으며, 거기에는 아부 함샨이 그의 군인들에게 기도의 중요성에 대해 강의하고 있었다. "거기에서 그는 기도가 그들이 수년간 지속적으로 시리아에서 민간인에게 저질렀던 납치, 살인, 강간 및 절도를 줄일 것처럼 강의하고 있습니다."라고 린드시 스넬은 비디오에 썼다.
- քչացնել 줄이다
ԱԳՆ-ն անդրադարձել է Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրերին: 외교부는 파쉬니안과 알리에프의 회담 가능성에 대한 소식을 언급하였다.
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավանական հանդիպման առնչությամբ տարբեր ձևաչափերով տարբեր առաջարկներ քննարկվում են: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ճիշտ են նոյեմբերի 26-ին Սոչիում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման մասին շրջանառվող լուրերը: 예레반, 11월 22일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안과 아제르바이잔의 대통령 일함 알리에프의 정상회담에 관한 다양한 계층으로부터 다양한 제안이 논의되고 있다. "아르멘프레스"의 질의답변에 대해 외교부 장관의 대변인 바한 후나니안은 과연 11월 26일에 소치에서 아르메니아 공화국의 총리와 아제르바이잔 대통령의 회담에 대해 떠돌고 있는 소식이 맞는지에 대한 질문에 답변하면서 말하였다.
«Տարբեր ձևաչափերով տարբեր հանդիպումների առաջարկներ քննարկվում են, և երբ որևէ համաձայնություն ձեռք բերվի ժամկետների, տեղի և ֆորմատների մասով, մենք նախօրոք խելամիտ ժամկետներում կտեղեկացնենք»,- ասաց Վահան Հունանյանը: "다양한 계층으로부터 회담에 대한 다양한 제안이 논의되고 있으며, 시간, 장소 및 형식에 대한 동의가 이루어지면, 우리는 미리 적당한 시기에 알려드릴 것입니다."라고 바한 후나니안은 말했다.
Շմոլ գազի արտահոսքի պատճառով ընտանիքի չորս անդամների թունավորման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: 일산화탄소 누출로 일가족 4명을 중독시킨 사건에 대해 형사사건이 시작되었다.
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ գազի արտահոսքի պատճառով ընտանիքի անդամներից երեքի առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելու, ևս մեկի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։ 예레반, 11월 22일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 조사위원회 예레반시 조사부, 센가비트 행정구역의 수사과에서 개시된 형사사건을 통해 가스누출로 일가족중 3명에게 신체상의 손실을 입히고, 한명이 사망한 모든 정황을 밝히기 위한 필요한 수사조치가 취해졌다. "아르멘프레스"에 이에 대하여 아르메니아 공화국의 조사위원회가 알려왔다.
«2021թ. նոյեմբերի 22-ին՝ ժամը 06:10-ին, ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Մայիսի 9 փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 52-ամյա տղամարդու դի: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և վերոհիշյալ հասցեում հայտնաբերել 52-ամյա տղամարդու դին՝ առանց բռնության հետքերի: Այնուհետև Երևան քաղաքի տարբեր բժշկական կենտրոններից ահազանգեր են ստացվել նաև այն մասին, որ «Թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել երեք քաղաքացի»,- ասվում է հաղորդագրության մեջ: "2021년 11월 22일, 6시 10분에, 아르메니아 공화국의 센가비트 경찰지서로 예레반시 5월 9일로의 주민들중 한명이 52세 남성의 시신을 발견했다는 신고를 접수하였습니다. 즉시 작전수사팀이 현장으로 출발하였고 위에 언급된 주소에서 폭행흔적이 없는 52세 남성의 시신을 발견하였습니다. 그 이후, 예레반시의 여러 의료센터로부터 "일산화탄소에 중독된" 진단을 통해 병원으로 3명의 시민이 이송되었다는 신고를 접수하였습니다."라고 공지문에 명시되었다.
ՀՀ քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ հիվանդանոց տեղափոխված անձինք ու 52-ամյա՝ մահացած տղամարդը նույն ընտանիքի անդամներ են և թունավորվել են իրենց տանը շմոլ գազի արտահոսքի պատճառով։ 아르메니아 공화국의 조사위원회의 사전자료에 따르면, 병원으로 이송된 사람들과 52세 사망한 남성은 일가족이며 자신들의 집에서 일산화탄소 누출로 인해 중독되었다.
Ըստ աղբյուրի՝ նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ վերցվել են փորձանմուշներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: 소식통에 따르면, 사전조사과정에서 검체를 채취하고 형사사건을 통해 실질적 중요성을 지닌 정황을 밝히기 위한 법의학 검진이 계획되는 등 여러 수사 및 기타 사법조치가 실행되었다.
Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ հրաձգություն է սկսվել. ՀՀ ՊՆ 게하르쿠니크주의 노라박 마을을 향해 총격이 시작되었다. 아르메니아 공화국의 국방부
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ հրաձգություն է սկսվել: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Արդյոք տուժածներ կան, թե ոչ հարցին պաշտպանության նախարարությունից պատասխանեցին, որ տվյալները ճշտվում են: 예레반, 11월 22일, 아르멘프레스: 게하르쿠니크주의 노라박 마을을 향해 총격이 시작되었다. "아르멘프레스"에 이에 대하여 아르메니아 공화국의 국방부가 알려왔다. 피해자가 있냐는 질문에 국방부는 현재 자료를 확인중에 있다는 답변이 돌아왔다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2021년 11월 24일자 (0) | 2021.11.24 |
---|---|
[아르메니아 신문기사] 2021년 11월 23일자 (0) | 2021.11.23 |
[아르메니아 신문기사] 2021년 11월 20일자 (2) | 2021.11.20 |
[아르메니아 신문기사] 2021년 11월 19일자 (0) | 2021.11.19 |
[아르메니아 신문기사] 2021년 11월 18일자 (0) | 2021.11.18 |