휴먼노마드

[아르메니아 신문기사] 2021년 11월 24일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2021년 11월 24일자

LifeChallenger 2021. 11. 24. 16:03
반응형

https://armenpress.am/static/news/b/2021/11/1068977.jpg

 

 

 

«Մետրոգիպրոտրանս»-ը ՀՀ կառավարությանը 500 մլն դոլար արժողությամբ մետրոպոլիտենի զարգացման նախագիծ է առաջարկել: 러시아의 "메트로깁프로트란스"는 아르메니아 공화국 정부에 5억 달러에 달하는 지하철 개발 프로젝트를 제안했다.

 

- արժողություն = արժեք 가치

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մետրոյի նոր՝ Աջափնյակ կայարանի նախագծման մրցույթում հաղթող է ճանաչվել, ռուսաստանյան «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը: Նախագծման աշխատանքների և մետրոյի հեռանկարային զարգացման խնդիրներ են քննարկել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը: 예레반, 11월 24일, 아르멘프레스: 예레반 메트로의 새로운 아자프냑 역사의 설계입찰에서 러시아의 "메트로집프로트란스"사가 수주했다. 예레반 시장 하이크 마루치안과 "메트로집프로트란스"사의 이사회장 발레리 아프람손은 설계업무와 메트로의 미래를 위한 개발문제를 논의하였다. 

 

- հեռանկար 관점, 시각, = ապագայի համար 미래를 위한

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ քաղաքային տրանսպորտային բարեփոխումների մեջ կարևոր տեղ ունի մետրոպոլիտենի զարգացումը, և Երևանի քաղաքապետարանը հստակ քայլեր է ձեռնարկում նոր կայարանը կառուցելու նպատակով: "아르멘프레스"의 보도에 따르면, 예레반 시정부가 유포한 공지문에 시의 교통개선에서 지하철의 개발은 중요한 위치를 차지하고 있으며 예레반 시정부는 새로운 역사의 건설을 위한 특별한 조치를 취하였다고 언급되어 있다.

 

«Տրանսպորտային ընդհանուր բարեփոխումները, որոնք շատ կարևոր են Երևանի համար, բաղկացած է մի քանի մասերից և, իհարկե տարբեր փուլերից: Մենք այժմ շատ ակտիվ զբաղվում ենք վերգետնյա տրանսպորտով, այսինքն՝ ավտոբուսների համալրմամբ և արդեն դրանց շահագործմամբ, որը շարունակական բնույթ է կրում և զուգահեռաբար զբաղվում ենք նաև ստորգետնյա տրանսպորտով, որը մետրոպոլիտենն է: Երևանի քաղաքապետարանի կողմից բավականին բարդ աշխատանք է կատարվել, մենք մեր շուրջն ենք հավաքել մետրոպոլիտենի աշխատանքին տեղյակ բոլոր մասնագետներին, որոնք այս պահին Հայաստանում են և համախմբված կարողացանք անցկացնել այդ մրցույթը, որը վերաբերում է նախագծման փուլին: Մրցույթի նախապատրաստումը և անցկացումը տևեց համարյա մեկուկես տարի: Այս պահին մենք հասել ենք ավարտական փուլին. մրցույթն ունեցավ հաղթող, որի հետ արդեն ստորագրվել է պայմանագիր»,- նշել է քաղաքապետը: "예레반에 있어 일반적인 교통의 개혁은 아주 중요하며, 여러 부분과 당연하게 다양한 단계로 구성되어 있습니다. 우리는 이제 지상운송을 통해, 즉 버스의 복합성 및 이미 그것을 운용하는 것을 통해 매우 적극적으로 운영하고 있으며, 지속적인 성향을 지니고 병행하여 지하운송도 운영하고 있습니다. 그것이 바로 지하철입니다. 예레반 시정부는 매우 어려운 일을 해냈습니다. 우리는 우리 주변에 지하철 업무에 전통한 모든 전문가를 모았으며, 그들은 현재 아르메니아에 있으며 함께 설계단계라고 여겨지는 이 입찰을 개최할 수 있었습니다. 입찰을 위한 사전준비와 개최는 거의 1년반이 걸렸습니다. 현재 우리는 완성단계에 도달하였으며, 입찰을 따낸 승자와 이미 계약서에 서명하였습니다."라고 시장은 말했다. 

 

«Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը հանդիպման ընթացքում քաղաքապետին է ներկայացրել Աջափնյակի կայարանի նախագծման էսքիզային տարբերակները: "메트로집프로트란스"사의 이사회 회장 발레리 아프람손은 회의동안 시장에게 아자프냑 역사의 설계초안의 옵션을 제출하였다. 

 

«Ինձ թվում է՝ մետրոպոլիտենը, քաղաքի զարգացման տեսակետից, շատ բան է որոշում, և երբ մետրոն նախագծվում է մինչև հիմնական շինարարությունը, նշանակում է, որ քաղաքն ապրում է, իսկ մարդկանց միջև կապը՝ ընդլայնվում, քանի որ նրանք կարող են քաղաքի մի հատվածից հասնել մյուսը: Պետք է ինչ-որ բանից սկսել, և այն, որ մենք հաղթեցինք մետրոյի նոր կայարանի փոքրիկ մի հատվածի նախագծման մրցույթում, դա նույնպես լավ սկիզբ է ու նշանակում է, որ պետք է առաջ ընթանալ: Նկատելի է, որ քաղաքային իշխանությունը մտածում է ռազմավարական լուծումներ գտնել նոր շենքերի կառուցման, տրանսպորտային ենթակառուցվածքների արդյունավետ զարգացման համար՝ անգամ սահմանափակ հնարավորություններով,- նշել է «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահը: "지하철은 도시개발의 관점에서 많은 것을 결정하는 것 같습니다. 그리고 지하철이 본공사까지 설계되었다는 것은 도시가 살아있으며 사람들을 연결하는 것을 의미합니다. 왜냐하면 그들은 도시의 한 구역에서 다른 곳으로 도달할 수 있기 때문입니다. 우리는 무엇인가 시작해야하며, 그것은 우리가 지하철의 새로운 역사의 작은 하나의 구역에 대한 설계를 위한 입찰에서 낙찰되었으며, 그 또한 좋은 시작이고 앞으로 나아가야한다는 것을 의미합니다. 제한된 기회에도 불구하고 시당국이 새로운 건물의 건설, 교통인프라의 효과적인 개발을 위한 전략적인 해결책을 찾고 있다는 것을 고려하면 주목할 만합니다."라고 "메트로집프로트란스"사의 이사회 회장은 언급하였다. 

 

«Մետրոգիպրոտրանս» ընկերությունն, ի դեպ, Հայաստանի կառավարությանը 500 մլն դոլար արժողությամբ մետրոպոլիտենի զարգացման նախագիծ է առաջարկել։ Ծրագրին շահավետ պայմաններով պատրաստ է աջակցել Արտահանման վարկերի ապահովագրությա ռուսաստանյան գործակալությունը։ 그런데, "메트로집프로트란스"사는 5억달러 규모의 지하철개발 프로젝트를 아르메니아 정부에 제안했다. 이 프로그램에 유리한 조건으로 러시아 수출신용보험기관이 지원할 준비를 하고 있다.

 

- ի դեպ 그런데

 

«Մենք այդ միջոցներով երևի կկարողանանք թարմացնել նաև հին մետրոպոլիտենի ենթակառուցվածքները, ու նաև կարող ենք նախատեսել քաղաքի այն հատվածները, դեպի ուր կարող են ընդլայնվել կայարանները»,- ասել է Վալերի Աբրամսոնը: "우리는 해당 자금을 통해 오래된 지하철의 인프라시설을 개선할 수 있으며 역사를 확장할 수 있는 도시의 구역도 계획할 수 있을겁니다."라고 발레리 아프람손은 말했다. 

 

 

Ոստիկանությունը Երևանի մետրոյի կայարանից բերման է ենթարկել բողոքի ակցիայի 2 մասնակցի: 경찰은 예레반의 지하철역에서 시위참가자 2명을 체포하였다.

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը Երևանի մետրոյի «Երիտասարդական» կայարանից բերման է ենթարկել բողոքի ակցիայի 2 մասնակցի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի և լրատվության բաժնից: «Նրանք ոստիկանությունում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար»,- նշեցին ոստիկանությունից: 예레반, 11월 24일, 아르멘프레스: 경찰은 예레반의 "예리따사르다깐" 지하철 역에서 시위참가자 2명을 체포하였다. "아르멘프레스"와의 인터뷰에서 이에 대하여 아르메니아 공화국의 경찰 홍부부에서 밝혔다. "그들은 행정위반에 대한 아르메니아 공화국의 법률 제 182조에 따라 (경찰소속 군인 또는 경찰관의 합법적인 요구에 따르지 않음) 규정된 행위를 저지른 것에 대하여 경찰서에 있다. 

 

 

Շմոլ գազից թունավորման կասկածանքով 3 երեխա տեղափոխվել է հիվանդանոց: 일산화탄소 중독으로 의심되는 3명의 어린이가 병원으로 이송되었다.

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շմոլ գազից թունավորման կասկածանքով, «Մուրացան» համալսարանական հիվանդանոց են ընդունվել է 3 երեխա: 예레반, 11월 24일, 아르멘프레스: 일산화탄소 중독으로 의심되는 "무라찬" 대학병원에 3명의 어린이가 입원했다. 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 예레반 국립의료대학의 비서실장인 슈샨 다니엘리안이 밝혔다. 

 

«Երեխաների վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Դանիելյանը: "어린이들의 상태는 중간상태로 판단됩니다."라고 다니엘리안은 그녀의 "페이스북" 페이지에 게재하였다. 

 

 

«Տաթև» կրթահամալիրի սաներից 4-ը հոսպիտալացվել են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով: "타테브" 교육단지의 재학생들중 4명이 장감염의 전형적인 증상으로 입원하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ «Տաթև» կրթահամալիրի սաների շրջանում գրանցված դեպքերից աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված է 4 երեխա, 2-ը՝ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, 2-ը՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում։ 예레반, 11월 24일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 보건부산하 국립질병통제관리센터는 11월 24일 11시 기준 "타테브" 교육단지의 재학생들 중에 등록된 사례로부터 장감염의 전형적인 증상으로 4명의 어린이가 입원했으며, 2명은 국립감염증센터에, 2명은 "무라찬" 대학병원에 입원했다고 전해왔다. 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով, նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Նոր դեպքեր չեն արձանագրվել։ Աշխատանքները շարունակվում են։ "아르멘프레스"의 보도에 따르면, 국립질병통제관리센터의 자료에 따르면, 그들의 상태는 중경상으로 판단되었다. 새로운 사례는 등록되지 않았다. 작업은 계속되고 있다. 

 

 

Զինծառայող Գևորգ Ավետյանի մահվան դեպքով երկու անձ կալանավորվել է: 군인 게보르크 아베띠안의 사망사건과 관련하여 2명이 체포되었다.

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճամբարակ համայնքում տեղակայված զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Գևորգ Ավետյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ նշանակվել են փորձաքննություններ, հարցաքննվել է մարտական հենակետի ողջ անձնակազմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: 예레반, 11월 24일, 아르멘프레스: 참바락 자치구에 배치된 군부대의 계약군인인 일반병 게보르크 아베띠안의 사망에 대한 사건경위를 밝히기 위해 조사관이 파견되었고, 군부대 전체인원에 대한 심문이 행하여졌다. "아르멘프레스"의 보도에 따르면 이에 대하여 아르메니아 공화국의 검찰총장 고르 아브라하미안은 자신의 "페이스북" 페이지에 게재하였다. 

 

«Այսինքն՝ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցները՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, զինծառայողի մահվան հանգամանքները լիարժեք պարզելու և ներգրավված անձանց գործողություններին վերջնական իրավական գնահատականներ տալու համար»,- գրել է Աբրահամյանը: "즉, 완전하고, 객관적이며 포괄적인 수사를 보장하고, 군인의 사망경위를 완전하게 밝히며 연루된 사람들의 행동에 최종적인 법적평가를 주기 위해 필요한 조치가 취해졌습니다." 라고 아브라하미안은 게재하였다. 

 

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը հայտնում է, որ նոյեմբերի 15-ին զինծառայող Գևորգ Ավետյանի՝ մարտական դիրքում ըստ նախնական տվյալների արթուն հերթափոխի ժամանակ իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցների հետևանքով որովայնի շրջանում ստացած վիրավորումներից մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ: 아르메니아 공화국의 검찰총장은 예비자료에 따르면, 11월 15일에 군인 게보르크 아베띠안의, 교대시간에 진지에서 자신이 소지하고 있던 "AK-74" 유형 소총에서 발사된 총알에 의해 입은 복부 부상으로 사망한 사건과 관련하여 아르메니아 공화국 조사위원회산하 군사수사국 제 5연대의 수사과에서 같은 날 형사사건이 시작되었다고 알려왔다.  

 

- ԶՔԳՎ = Զինվորական քննչական գլխավոր վարչություն 군사수사국

 

Աբրահամյանը նշեց, որ կատարված նախաքննության արդյունքում մեղադրանք է առաջադրվել մարտական հերթապահություն կրելու ընթացքում, նույն գումարտակի պայմանագրային զինծառայողների` Ավետյանի նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու, նրա անձնական պատիվն ու արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու, բռնություն գործադրելու միջոցով վերջինիս ինքնասպանության հասցնելու, զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու, նույն զորամասի պայմանագրային զինծառայողի ծեծի ենթարկելու, ֆիզիկական ցավ պատճառելու համար: 아브라하미안은 행하여진 예비조사 결과, 같은 대대의 계약군인들이 군복무중 아베띠안에 대해 잔혹한 태도로 일관했으며, 정기적으로 그의 개인적인 명예와 존엄성을 모욕하고, 폭력을 가함으로써 후자를 자살에 이르게 하였고, 군인 상호관계규칙을 위반하고 같은 대대의 계약군인을 구타하고 신체적 고통을 유발한 것에 대한 혐의로 기소되었다고 언급하였다. 

 

- դաժան 잔혹한

 

 

Մատչելի գներով չվերթեր 8 ուղղություններով. Flyone Armenia-ն սկսում է ավիատոմսերի վաճառքը: 8개의 목적지로 운행하는 저렴한 항공편, Flyone Armenia가 항공권 판매를 시작한다.

 

- չվերթեր 항공편

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Flyone Armenia ավիաընկերությունը առաջիկայում կսկսի չվերթերը 8 ուղղություններով: Ընկերությունը հայտնում է այդ ուղղություններով մատչելի ավիատոմսերի վաճառքը սկսելու մասին: 예레반, 11월 24일, 아르멘프레스: Flyone Armenia 항공사는 곧 8개의 목적지로 항공편을 시작할 것이다. 항공사는 해당 목적지로 사용가능한 항공권 판매를 시작하는 것에 대해 밝혔다. 

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ավիաընկերությունից, առաջին չվերթը կիրականացվի դեկտեմբերի 15-ին դեպի Մոսկվա՝ «Վնուկովո» միջազգային օդանավակայան: Տոմսերի գները կսկսվեն 39 եվրոյից, իսկ Flyone club-ի անդամների համար՝ 34 եվրոյից։ "아르멘프레스"에 항공사가 알려온 바와 같이, 첫 항공편은 12월 15일에 모스크바의 "브누꼬보" 국제공항를 향해 운행될 것이다. 티켓가격은 39 유로에서 시작될 것이며, Flyone club의 회원인 경우 34 유로에서 시작된다.  

 

Նշվում է, որ բոլոր չվերթերը կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ հարմար չվացուցակով և բոլորի համար մատչելի գնով։ 모든 항공편은 편리한 일정과 모두를 위한 저렴한 가격으로 "츠바르트노츠" 국제공항으로부터 운행될 것이라고 언급하였다. 

 

Ընկերությունից հայտնում են, որ Երևան-Մոսկվա ուղղությամբ կիրականացվի օրական 2 չվերթ: 예레반-모스크바 방향으로 매일 2회의 항공편이 운행될 것이라고 항공사는 밝혔다. 

 

Հինգշաբթի և կիրակի օրերին կիրականացվեն Երևան-Թեհրան չվերթեր, ավիատոմսերի արժեքը՝ սկսած 39 եվրոյից: 목요일과 일요일에 예레반-테헤란 항공편이 운행되며, 항공권 가격은 39 유로에서 시작한다.  

Չորեքշաբթի և շաբաթ օրերին կիրականացվեն չվերթեր Երևան-Լիոն ուղղությամբ, ավիատոմսերի արժեքը՝ սկսած 44 եվրոյից: 수요일과 토요일은 예레반-리온행 항공편이 운행되며, 항공권 가격은 44 유로에서 시작한다.

Երևան-Թել Ավիվ չվերթեր կիրականացվի հինգշաբթի և կիրակի օրերին, ավիատոմսերի արժեքը՝ սկսած 39 եվրոյից: 예레반-텔아비브 항공편은 목요일과 일요일에 운행되며, 항공권가격은 39 유로에서 시작한다. 

Երկուշաբթի և ուրբաթ օրերին կիրականացվեն չվերթեր Երևան-Կրասնոդար ուղղությամբ, ավիատոմսերի արժեքը՝ սկսած 39 եվրոյից: 월요일과 금요일에 예레반-크라스노다르행 항공편이 운행되며, 항공권 가격은 39유로에서 시작한다. 

Երևան-Թբիլիսի ուղղությամբ չվերթեր կիրականացվեն չորեքշաբթի և շաբաթ օրերին, ավիատոմսերի արժեքը՝ սկսած 39 եվրոյից: 예레반-트빌리시행 항공편은 수요일과 토요일에 운행되며, 항공권가격은 39유로에서 시작한다. 

Երևան-Քութայիս ուղղությամբ չվերթեր կիրականացվեն հինգշաբթի և կիրակի օրերին, ավիատոմսերի արժեքը՝ սկսած 39 եվրոյից: 예레반-쿠타이시 행 항공편은 목요일과 일요일에 운행되며 항공권 가격은 39유로에서 시작한다.

Ընկերությունը չվերթեր կիրականացնի նաև Երևան-Ստամբուլ ուղղությամբ, ավիատոմսերի արժեքը սկսած 39 եվրոյից: 항공사는 예레반-이스탄불행 항공편이 운행될 것이며, 항공가격은 39 유로에서 시작한다고 밝혔다. 

 

Ընկերությունն առաջարկում է սակագնային երեք փաթեթ՝ Standard, Loyal և Advantage: Standard սակագնային փաթեթը նրանց համար է, ովքեր նախընտրում են թռիչքի ամենապարզ տարբերակը։ Loyal և Advantage փաթեթները ներառում են բազմաթիվ առավելություններ և զեղչեր, այդ թվում՝ ուղեբեռի փոխադրում և մի շարք այլ հավելյալ ծառայություններ։ 항공사는 스탠다드, 로얄 및 어드밴티지의 3가지 요금패키지를 제공하고 있다. 스탠다드 요금패키지는 가장 간단한 비행옵션을 선호하는 사람들을 위한 것이다. 로얄 및 어드밴티지 요금은 수하물 운송 및 여러 다른 추가적인 서비스를 포함한 많은 혜택과 할인이 포함되어 있다. 

 

소제목

 

 

 

소제목

 

 

 

소제목

 

 

 

 

 

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments