휴먼노마드

[아르메니아 신문기사] 2021년 11월 23일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2021년 11월 23일자

LifeChallenger 2021. 11. 23. 17:38
반응형

https://armenpress.am/static/news/b/2021/11/1068879.jpg

 

 

 

Երևանի քաղաքապետարանը կներդնի հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգ: 예레반시정부는 대중교통의 통합티켓시스템을 도입할 것이다. 

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը հայտարարում է հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման և ֆինանսական օպերատոր ընտրելու բաց հրապարակային մրցույթ: 예레반, 11월 23일, 아르멘프레스: 예레반의 시정부는 대중교통에 대한 통합티켓시스템의 도입과 재정운영자 선정을 위한 공개입찰을 발표하였다. 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտում տոմսային համակարգի ներդրումը նախատեսում է ոլորտի համալիր բարելավման ծրագիր, առանց որի նոր երթուղային ցանցը հնարավոր չի լինի լիարժեք շահագործել: "아르멘프레스"의 보도에 따르면, 예레반 시정부는 에레반시의 대중교통에서 그것없이 새로운 노선망이 완전히 작동할 수 없는 복합적 분야에 대한 개선 프로그램으로 티켓시스템의 도입을 예정하고 있다고 알려왔다. 

 

Նոր ծրագիրը ենթադրում է հասարակական տրանսպորտի ոլորտում ծառայության որակի բարձրացում, տոմսերի ձեռքբերման և մարման ժամանակին համահունչ և հարմարավետ ծառայության տրամադրում, տոմսերի վաճառքի, տոմսային հասույթի վերահսկելիության և թափանցիկության ապահովում, հասարակական տրանսպորտից օգտվողների քանակի ավելացում, եկամուտների ավելացում, սպասարկման ծախսերի նվազեցում, անվտանգության բարձրացման նպատակով ավտոբուսներում տոմսերի վաճառքի բացառում, կանգառներում տրանսպորտի կայանման ժամանակի նվազեցումը, երթի միջին արագության ավելացումը: 새로운 프로그램은 대중교통분야에서 서비스의 품질개선, 상황에 따른 티켓의 구매 및 판매, 편리한 서비스의 제공, 티켓의 판매, 티켓의 수익관리 및 투명성유지, 대중교통 이용자수의 증가, 수익의 증가, 서비스비용의 감소, 안전성 향상을 위한 버스내 티켓판매의 배제, 정거장에서 차량의 주차시간의 감소, 노선의 평균속도 증가를 구상하고 있다.

 

Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձինք: Մրցութային փաթեթները ընդունվում են մրցույթի հրապարակման օրվանից 10 աշխատանքային օրվա ժամկետում: Մրցույթը բաց է և անցկացվում է մեկ փուլով: Փաթեթների ներկայացման վերջնաժամկետը ոչ ուշ, քան մրցույթի հրապարակային ծանուցումից 10 աշխատանքային օր հետո  է՝ 2021թ. դեկտեմբերի 7-ը, ժամը՝ 17.00-ն, Արգիշտի 1 հասցեով: 법인은 입찰에 참여할 수 있다. 입찰패키지는 입찰 공고일로부터 영업일 기준 10일이내에 수락된다. 입찰은 1회에 공개 진행된다. 패키지의 제출마감일은 입찰공고후 영업일 기준 10일이내인 2021년 12월 7일 17시까지 아르기쉬뜨 1번 주소를 통해 늦지 말아야한다.  

 

 

ՀՀ մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու գործընթացում կատարվել են փոփոխություններ: 아르메니아 공화국의 고아원 졸업생에게 아파트구입증명서를 제공하는 과정에 변경사항이 있다.

 

- մանկատուն 고아원 -> մանկատան 고아원의

- շրջանավարտ = ուսումնական հաստատության դասընթացն ավարտող քաղաքացի 졸업생

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու գործընթացներում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ ընդլայնվել են բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցության իրավունք ունեցող շահառուների շրջանակը և դիմելու ժամկետները։ Փոփոխությունների արդյունքում բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու համար կարող են դիմել նաև մանկատան 18 տարին լրացած սաները, ովքեր ՀՀ մանկատանը խնամք և դաստիարակություն ստացել են առնվազն 7 տարի (բացառությամբ կենսաբանական ծնողի ընտանիք վերադարձածների), ՀՀ մանկատների 2021 թվականի շրջանավարտները։ 예레반, 11월 23일, 아르멘프레스: 아르메니아 공화국 정부 결정안을 통해 아르메니아 공화국의 고아원졸업생에게 아파트구입증명서를 제공하는 과정에서 변경 및 추가가 행하여졌다. "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 공화국의 노동사회부는 아파트구입증명서를 통해 재정지원을 하는 수혜자의 범주와 신청기한을 확대할 것이라 알려왔다. 변경으로 인해 아파트구입증명을 통한 재정지원을 받기 위해서 아르메니아 공화국의 고아원에서 돌봄과 양육을 최소 7년이상 받은 (친부모가정에게 돌아간 자는 제외한다) 고아원의 2021년 졸업생인 만 18세 의 재학생은 신청할 수 있다.  

 

Բնակարանի գնման վկայագրի գործողության վերջնաժամկետ է սահմանվել 2022 թվականի դեկտեմբերի 1-ը (2021 թվականի նոյեմբերի 1-ի փոխարեն), իսկ դիմումներ ընդունելու վերջնաժամկետ՝ 2022 թվականի հուլիսի 1-ը (2021 թվականի հուլիսի 1-ի փոխարեն): 아파트구입증명서의 유효마감일은 2022년 12월 1일 (2021년 11월 1일 대신)로 규정되었으며, 신청서 접수마감일은 2022년 1월 1일 (2021년 1월 1일 대신) 이다. 

 

Շահառուները բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք ունեն ՀՀ քաղաքացի հանդիսանալու, սեփականության կամ համասեփականության իրավունքով այլ բնակելի տարածք չունենալու և բնակելի տարածք  օտարած չլինելու դեպքում: 수혜자는 아르메니아 공화국의 시민이고, 개인소유 또는 공동소유권을 통해 다른 거주지역을 가지지 않고 주거지역을 이용하지 않는 경우 아파트 구입증명서를 받을 권리가 있다. 

 

 

Մանկական մահացության ցուցանիշները նվազում են: 영아 사망률이 감소하고 있다.

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նվազում են մանկական մահացության ցուցանիշները՝ շնորհիվ բուժաշխատողների անձնուրաց աշխատանքի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ ներկայացնելով վիճակագրական տվյալներ: 예레반, 11월 23일, 아르멘프레스: 의료진의 사심없는 업무덕분에 아르메니아에서 영아사망률이 감소하고 있다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 "페이스북" 소셜네트워크망의 페이지에서 예레반의 국립의료대학 총장 아르멘 무라디안은 통계자료를 소개하면서 언급하였다. 

 

- բուժաշխատող 의료진

 

Նշվում է, որ 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրվել է 0-1 տարեկան երեխաների մահվան 183 դեպք, որը 10 տոկոսով ավելի ցածր է, ինչպես նախորդ, այնպես էլ 2017-2020թթ. միջին ցուցանիշից: Նմանատիպ պատկեր է նաև 0-4 տարեկան երեխաների մահացության պարագայում: Մասնավորապես, 2021 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է մահվան 211 դեպք, ինչը 8 տոկոսով ցածր է 2020 թվականի և 14 տոկոսով նախորդ 4 տարիների միջին ցուցանիշից: 2021년 1월-9월에 0-1세 유아의 사망이 183건 등록되었으며, 이전년도 뿐만 아니라 2017-2020년 평균수치에서도 10% 낮아졌다고 언급되었다. 0-4세 유아의 사망에서도 유사한 그림이다. 특히, 2021년 동일 기간에 사망 211건이 보고되었으며, 이는 2020년에 비해 8% 낮으며, 이전 4년동안의 평균수치보다 14% 낮다. 

 

«Միանշանակ է, որ նման արդյունքներն առաջին հերթին բուժաշխատողների անձնուրաց աշխատանքի հետևանք են, որոնք համավարակի և գերհոգնածության պայմաններում մշտապես առաջնահերթություն են տալիս աճող սերնդի բժշկական օգնությանը և սպասարկմանը»,-նշել է Արմեն Մուրադյանը: "그와 같은 결과는 무엇보다도 팬데믹과 피로감의 조건에서 항상 성장하는 세대에 대한 의료지원과 서비스를 최우선을 두는 의료진의 사심없는 노력의 결과임이 분명합니다." 라고 아르멘 무라디안은 언급하였다. 

 

- առաջին հերթին 무엇보다도, 최우선적으로

 

Ոստիկանությունը բացահայտել է անտառում կատարված սպանության դեպք: 경찰은 숲속에서 저질러진 살인사건을 발견하였다.

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Այգեձոր բնակավայրում բնակվող 86-ամյա մի տղամարդ հոկտեմբերի 15-ին ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում էր տվել, որ հոկտեմբերի 13-ին եղբայրը՝ 65-ամյա Խաչատուր Սուլյանը, իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով տնից դուրս է եկել ու չի վերադարձել: 예레반, 11월 23일, 아르멘프레스: 타부쉬주의 아이게조르 정착촌에서 살고 있던 86세의 남성은 10월 15일에 경찰의 타부쉬지부는 10월 13일에 형제인 65세의 하차뚜르 술리안이 그의 "VAZ-2106" 브랜드의 차량을 타고 집에서 나와 돌아오지 않았다고 보도하였다.

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից, մանրամասնելով, որ Տավուշի մարզի Վազաշեն գյուղի հարակից անտառում հոկտեմբերի 16-ին հայտնաբերվել էր որպես անհետ կորած համարվող տղամարդու դին՝ գլխի և կրծքավանդակի վնասվածքներով: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 경찰에서 타부쉬주의 바자센 마을에서 인접한 숲속에서 10월 16일에 실종되었다고 여겨지는 남성의 시신이 머리와 흉부에 부상을 입은 채 발견되었다고 상세하게 발표하였다.  

«Նույն օրը Տավուշի մարզային քննչական վարչությունում քրեական գործ էր հարուցվել՝ սպանության հատկանիշներով։ Առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ՔՈԳՎ, Տավուշի մարզային վարչության, Տավուշի ու Իջևանի բաժինների, ինչպես և Տավուշի մարզային քննչական վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողություններն արդյունք տվեցին դեպքից ավելի քան մեկ ամիս անց»,- նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: "같은 날 타부쉬주의 수사과에서 살임혐의로 형사사건이 개시되었습니다. 특히, 중범죄를 밝히기 위해, 강력계, 타부쉬주지부, 타부쉬와 이제반 지부, 그리고 타부쉬주의 수사과 직원이 착수한 작전수사조치와 수사활동은 사건이후 한달이상이 지난 결과를 가져왔습니다."라고 경찰이 유포한 공지문에 언급되었다.  

 

- ՔՈԳՎ = քրեական ոստիկանության գլխավոր վարչություն

 

Նոյեմբերի 19-ին հայտնաբերված ու բաժին բերման ենթարկված 39-ամյա տղամարդն իրավապահներին հայտնել է, որ ինքն է սպանել Խաչատուր Սուլյանին՝ քարով ու փայտով խփելով գլխին։ 39-ամյա տղամարդը, որը Այգեձորի բնակիչ է, ձերբակալվել, ապա կալանավորվել է։ Դեպքի հանգամանքներն ու շարժառիթը նախաքննությամբ պարզվում են։ 11월 19일에 발견되어 지부로 이송되었던 39세 남성은 법진행기관에 자신이 하짜뚜르 술리안을 돌과 막대기로 머리를 내리쳐 살해했다고 말했다. 아이게쪼리 주민인 39세의 남성은 체포되어 구금되었다. 사건경위와 동기는 예비조사를 통해 밝혀지고 있다. 

 

 

Հանրապետության ամբողջ տարածքում ձեռնարկվել են համալիր օպերատիվ- հետախուզական միջոցառումներ. ՊԵԿ: 공화국 전역에서 복합적 작전수사조치가 취해졌다. -국세청

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն, մանրածախ վերավաճառքով զբաղվող տնտեսվարող սուբյեկտներից պարբերաբար տեղեկություններ են ստացվում առ այն, որ իրենց մատակարարված ապրանքների համար մեծածախ առևտրով կամ արտադրությամբ զբաղվող անձանց կողմից ոչ բոլոր դեպքերում են տրամադրվում համապատասխան հաշվարկային հաշիվներ: 예레반, 11월 23일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 수사 및 작전정보부는 소매업에 종사하는 경제주체로부터 공급받은 상품에 대해 도매업 또는 제조업에 종사하는 개인에 의해 모든 경우에 관련 결제영수증을 제공하지 않는다는 정기적인 정보를 받고 있다. 

 

- հետաքննություն 수사

- հետախուզություն 정보, 기밀 -> Ռազմական հետախուզություն 군사기밀

- մանրածախ վերավաճառք 소매

- պարբերաբար 정기적으로, 주기적으로


«Փոխարենը մեծածախ առևտրով զբաղվող տնտեսվարողների հայտնած տեղեկություններով՝ պատկերը հակառակն է ստացվում: Վերջիններս պնդում են, թե իրենցից պահանջում են, որ մատակարարված ապրանքների դիմաց համապատասխան փաստաթղթեր չկազմվեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՊԵԿ-ից: "대신 도매업에 종사하는 경제주체에서 말한 정보에 따르면, 양상은 정반대입니다. 후자는 제공받은 제품에 대해 관련 서류를 발급하지 않아도 된다고 소매업자로부터 요구받았다고 주장합니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 국세청에서 발표하였다. 

 

- պնդել -> պինդ+ել 주장하다

Նշված տեղեկությունների մասով փաստական տվյալներ ձեռք բերելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետի որոշման հիմքով վերջին մեկ ամսվա ընթացքում ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանրապետության ամբողջ տարածքում: Ձեռք բերվող տեղեկությունների լրիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նպատակով ամենօրյա ռեժիմով միջոցառումները միաժամանակ իրականացվել են ինչպես գնորդ, այնպես էլ մատակարար տնտեսվարողների մոտ: 언급된 정보들의 일부에 따르면, 사실자료를 획득하기 위해 국세청의 조사 및 작전정보부장의 결정에 근거하여 최근 한달동안 복합적인 작전정보 조치가 공화국 전역에 취해졌다. 구매자 뿐만 아니라 공급업체에게도 확보된 정보의 완전성과 다양성을 유지하기 위해 일상적인 조치가 동시에 실행되었다. 

 

- լրիվություն 완전성

- բազմակողմանիություն 다양성

- մատակարար տնտեսվարող 공급업체

 

«Սկզբում հետազոտվել են առևտրային կետերում առկա չփաստաթղթավորված ապրանքային մնացորդները, այնուհետև պարզվել են դրանց մատակարար տնտեսվարող սուբյեկտների տվյալները, մատակարարումների հաճախականությունը և ծավալները: Դրանից հետո աշխատանքները շարունակվել են մատակարումներ իրականացրած անձանց մոտ` համադրելով ձեռք բերված փաստական տվյալները հաշվապահական ձևակերպումների հետ: Ստացված ելակետային տվյալների հիմքով ՕՀ միջոցառումների շրջանակներում բացահայտվել են հարկային իրավախախտումներ կատարած անձանց շրջանակը, միաժամանակ հաշվարկվել են ինչպես գնորդ, այնպես էլ մատակարար անձանց ստվերային շրջանառության ծավալները: Արդյունքում, 131 հարկ վճարողի մոտ արձանագրվել է առանց համապատասխան ձեռք բերման  փաստաթղթերի ապրանքներ, իսկ վերջիններիս, առանց համապատասխան փաստաթղթերի ապրանքներ է մատակարարել 107 հարկ վճարող: Հաշվի առնելով օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակները, հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների նախազգուշացման և կանխման շրջանակներում, վերը նշված 131 տնտեսվարող սուբյեկտներից արդեն իսկ 45-ը ներկայացրել է ճշտված հաշվարկներ, որի արդյունքում իրացման շրջանառությունն ավելացել է շուրջ 339 միլիոն դրամով: 8 դեպքով հայտնաբերվել է պարտադիր դրոշմապիտակավորման ենթակա չդրոշմապիտակավորված ապրանքներ»,- նշված է ՊԵԿ հաղորդագրության մեջ: "처음에는 거래처에 존재하는 문서화되지 않은 제품의 잔고를 조사하였고, 그 다음에 공급업체의 자료, 공급빈도 및 규모를 알아냈습니다. 이후 확보한 실제자료는 회계장부와 비교를 통해, 공급을 실행한 개인들에 대한 작업이 계속되었습니다. 받은 초기자료를 기반으로 작전정보조치의 틀안에서 세금위반을 저지른 사람의 범주가 폭로되었으며, 동시에 구매자 뿐만 아니라 공급업체의 숨겨진 유통규모가 계산되었습니다. 결과적으로 131명의 납세자에게서 관련 확보서류가 없는 제품을 등록되었으며, 이들에게 107명의 납세자가 관련 서류가 없는 제품을 제공하였습니다. 작전정보활동의 목적을 고려하여, 세무당국에게 감독권한을 검토하는 법적행위에 대한 요구사항의 위반에 대해 사전경고 및 예방의 범주에서 위에서 언급한 131명의 경제주체들 중 이미 45명은 조정된 명세표가 제출되었고, 그 결과 판매매출액은 약 3억 39백만 드람으로 증가되었습니다. 8건은 의무표시대상의 미표시제품이 적발되었습니다."라고 국세청의 공지문에 언급되었다. 

 

- մնացորդ 잔고

- համադրել 비교하다, 같이 놓다

- ելակետ 초기, 출발선

 

 

Փաշինյանը, Պուտինը և Ալիևը կհանդիպեն Սոչիում: 파쉬니안, 푸틴 및 알리에프는 소치에서 만날 것이다.

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ բանակցություններ կանցկացնեն Սոչիում նոյեմբերի 26-ին: 예레반, 11월 23일, 아르멘프레스: 아르메니아의 총리 니콜 파쉬니안, 러시아의 대통령 블라디미르 푸틴과 아제르바이잔의 대통령 일함 알리에프는 소치에서 11월 26일에 협상을 개최할 것이다. 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ Փաշինյանը, Պուտինը և Ալիևը կնախանշեն Լեռնային Ղարաբաղում կայունությունն ամրապնդելու և խաղաղ կյանքի հաստատմանն ուղղված հետագա քայլերը: Հատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականագնման հարցերին: Բացի եռակողմ հանդիպումից, ՌԴ նախագահը Սոչիում նաև առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: "아르멘프레스"의 전언에 따르면, 이에 대하여 크렘린의 언론청이 발표하였다. 파쉬니안, 푸틴과 알리에프는 나고르고 카라바흐에서 안정성 강화와 평화로운 삶을 확립하기 위한 추가조치를 구상할 것이다라고 언급되었다. 무역경제와 교통연결의 회복문제에 특별한 주의를 기울일 것이다. 3자 회담이외에도 러시아 연방 대통령은 소치에서 아르메니아의 총리 니콜 파쉬니안과 아제르바이잔 대통령 일함 알리예프와 개별 회담을 갖을 것이다. 

 

Պարեկները հետապնդել են կարգազանց վարորդներին ու կիրառել «ճանապարհային ոզնի»: 순찰대는 난동을 부리는 운전자들을 쫓아가며 "도로 고슴도치"를 사용하였다.

 

- հետապնդել 쫓아가다

- կարգազանց 무질서한, 난동을 부리는

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները նոյեմբերի լույս 23-ի գիշերը ծառայության ժամանակ նկատել են առանց համարանիշերի BMW և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ, որոնց վարորդները, չենթարկվելով պարեկների «Կանգ առ» պահանջին, մեքենաներով փախել են։ Պարեկային կարգախմբերը հետապնդել են, փորձել հարկադրաբար կանգնեցնել նրանց՝ անգամ կիրառելով «ճանապարհային ոզնի», ինչի հետևանքով ծակվել է BMW-ի անվադողը։ 예레반, 11월 23일, 아르멘프레스: 순찰대의 예레반 연대의 경찰관들은 11월 23일 밤 순찰시간에 번호판이 없는 BMW와 "도요타" 브랜드의 자동차를 목격하였고, 운전자들은 순찰대의 "정지" 요구에 불응하며 자동차를 타고 도주하였다. 순찰팀은 추적하였으며 "도로 고슴도치"를 사용하여 그들을 강제로 세우기 위해 노력하였으며, 이로 인해 BMW의 타이어가 펑크가 났다. 

 

- հարկադրաբար 강제로

- անվադող ծակվել 타이어가 펑크나다

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, կարգազանց վարորդները շարունակել են փախուստը՝ այդ ընթացքում վնասելով նաև պարեկների մեքենաներից մեկը և վտանգելով երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը։ «Հետապնդումը շարունակվել է։ «BMW» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաների վարորդները, դուրս գալով մայրաքաղաքից, ընթացել են Աբովյան քաղաքի ուղղությամբ։ Այնուհետև «BMW»-ն մտել է Երևան-Սևան ճանապարհի հյուրանոցային համալիրներից մեկի ավտոտնակ, իսկ «Տոյոտայի» վարորդը մեքենան կայանել է հյուրանոցի հարևանությամբ։ Պարեկների հմուտ գործողությունների շնորհիվ հյուրանոցից ոստիկանության Կոտայքի բաժին բերման են ենթարկվել 6 անձ։ Բաժնում պարզվել է նրանց ինքնությունը։ Պարզվել է նաև, որ բերման ենթարկվածներից 28-ամյա երիտասարդը ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների, այդ թվում՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք»,- ասվում է հաղորդագրության մեջ։ "아르멘프레스"에 아르메니아 공화국의 경찰이 알려온 바와 같이, 난동을 부리는 운전자들은 계속하여 도주하였고, 그 과정에서 순찰대의 차량들중 하나를 손상시켰고, 다른 교통참여자의 생명과 안전을 위협하였다. "추적은 계속되었습니다. "BMW"와 "도요타" 브랜드 차량의 운전자들은 수도를 벗어나 아보비안시 방향으로 진행하였습니다. 그 다음 "BMW"는 예레반-세반 도로에 있는 호텔단지들 중 한 곳의 차고로 들어갔고, "도요타" 운전자는 호텔의 인근에 차량을 세웠습니다. 순찰대의 숙련된 행동 덕분에 호텔로부터 경찰의 꼬따이크 지부로 6명을 이송하였습니다. 지부에서 그들의 신원이 밝혀졌습니다. 연행된 28세의 청년은 경찰의 아랍끼르 지부에 의해 정부관리에 대한 폭력을 사용한 혐의로 형법의 여러 조항으로 수배중인 것으로 들어났습니다. 위반조치로 구금되었습니다."라고 공지문에 명시되었다. 

 

- հմուտ 숙련된

 

 

Փաշինյանը ներկայացրեց նոյեմբերի 9-ին Պուտինի և Ալիևի հետ հանդիպումից հրաժարվելու պատճառը: 파쉬니안은 11월 9일에 푸틴, 알리예프와의 회담을 거절한 이유를 밝혔다.

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմը պատրաստ էր նոյեմբերի 9-ին առցանց հանդիպել ադրբեջանական կողմի հետ, եթե այդ հանդիպումը հստակ խնդիր լուծեր, օրինակ` վերադարձվեին գերիները: Հակառակ պարագայում առաջարկ է արվել փոխել հանդիպման օրը՝ հաշվի առնելով այդ օրվա հետ կապված հայկական կողմի ցավոտ ընկալումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք եղել է Պուտին-Ալիև-Փաշինյան առցանց հանդիպման նախնական պայմանավորվածություն նոյեմբերի 9-17-ի միջակայքում, և եթե այո՝ ո՞վ է հրաժարվել հանդիպումից ու ինչո՞ւ: 예레반, 11월 23일, 아르멘프레스: 만약 그 회담이 명백한 문제, 예를 들어, 포로의 귀환 등을 해결한다면, 아르메니아 측은 11월 9일에 온라인으로 아제르바이잔 측과 회담할 준비가 되어 있었다. 그렇지 않다면 그날과 관련하여 아르메니아 측의 고통스러운 인식을 고려하여 회담일자를 변경하는 것이 요구되었다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 언론매체와 비영리단체의 대표들을 위해 마련된 온라인 기자회견의 범주에서 아르메니아 총리 니콜 파쉬니안은 과연 푸틴-알리예프-파쉬니안의 온라인 회담에 대한 11월 9일에서 17일 사이에 사전합의가 있었는지, 만약 그렇다면 누가 회담을 거절하고 왜인지에 대한 질문에 답변하면서 말하였다. 

 

«Եղել է գաղափար նոյեմբերի 9-ին օնլայն եռակողմ հանդիպում անցկացնել: Ես ասել եմ, որ այդ հանդիպման գաղափարը մեզ համար քննարկելի է և խնդրահարույց է: Ես հստակ ասել եմ, մեր դիրքորոշումն անկեղծ հայտնել եմ, որ նոյեմբերի 9-ը դժվար և ծանր, դառը օր է մեզ համար, բայց եթե պարզվի, որ նոյեմբերի 9-ի հանդիպման արդյունքներով մենք կկարողանանք համաձայնվել հստակ արդյունքի շուրջ, օրինակ` լուծել գերիների հարցը, ես պատրաստ եմ այդ դառնությունը վերցնել և մասնակցել այդ օնլայն համաժողովին: Հետո, երբ պարզվել է, որ նման համաձայնության, ցավոք, չենք կարող գալ, տեսակետները տարբեր են, պարզապես արձանագրելով, որ նոյեմբերի 9-ի սիմվոլիկան մեզ համար այդքան լավը չէ, ես խնդրել ու առաջարկել եմ, որ հանդիպումը տեղափոխվի նոյեմբերի 15»,- ասաց վարչապետ Փաշինյանը: "11월 9일에 온라인 3자 회담을 개최하자는 아이디어는 있었습니다. 나는 해당 회담에 대한 아이디어가 우리에게 있어 논쟁의 여지가 있고 문제가 있다고 말했습니다. 나는 분명히 말했듯이, 11월 9일은 우리에게 있어 어렵고 침중하고 쓰라린 날이라고 우리의 입장을 솔직하게 말했습니다. 그러나 만약 11월 9일의 회담결과로 우리가 예를 들어 포로문제 해결과 같은 확실한 결과에 대해 합의할 수 있다고 밝혀진다면, 나는 그런 괴로움을 감내하고 그 온라인 회의에 참여할 준비가 되어 있습니다. 이후 우리는 그와 같은 합의에 이르지 못할 것으로 밝혀졌을 때, 간단히 말해 11월 9일의 상징성이 우리에게 있어 좋지 않다는 견해가 엇갈렸고 나는 11월 15일로 회담을 연기하자고 제안했습니다."라고 총리 파쉬니안은 말했다.  

 

- գաղափար 아이디어

 

Նա ընդգծեց, որ նոյեմբերի 15-ից առաջ եղել է նոյեմբերի 26-ին հանդիպման առաջարկ: Իսկ հետո առաջացել է գաղափար՝ անել հանդիպում ոչ թե առցանց, այլ առերես: «Ես պաշտպանել եմ այդ գաղափարը, և պարզվել է՝ դա ընդունելի է նաև Ռուսաստանի նախագահի ու Ադրբեջանի նախագահի համար, և ձեռք է բերվել պայմանավորվածություն»,- ասաց Փաշինյանը: 그는 11월 15일이전에 11월 26일에 회담을 하자는 제안이 있었다고 강조하였다. 이후 온라인이 아닌 직접 대면으로 하자는 아이디어가 있었따. "나는 그 아이디어를 지지했고, 그것이 러시아 대통령과 아제르바이잔 대통령도 받아드릴 수 있다고 밝혀졌으며, 합의가 이루어졌습니다."라고 파쉬니안은 말했다. 

 

Նա կրկնեց, որ Հայաստանը պատրաստ է բանակցել, աշխատել, չարչարվել և գտնել փոխընդունելի լուծումներ: 그는 아르메니아는 협상하고, 일하고, 고통을 감내하고 상호 수용가능한 해결책을 찾을 준비가 되어 있다고 거듭 강조하였다. 

 

«Բայց երբեմն սիմվոլիկայի կամ այլ ձևերով Ադրբեջանը փորձ է անում Հայաստանի նկատմամբ իրացնել ագրեսիվ հարկադրանքի և շանտաժի քաղաքականություն: Եվ ես Անվտանգության խորհրդի վերջին նիստում էլ ասացի, որ Հայաստանը չի տրվելու այդ շանտաժային քաղաքականությանը՝ որքան էլ որ հասկանում ենք մեր վիճակի խոցելիությունը, որովհետև արդեն Ադրբեջանը, այլ երկրների քաջալերմամբ, այդ գործելակերպով թիրախավորում է Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը և ժողովրդավարությունը: Եվ ես ասացի, որ պետք չէ Հայաստանի հետ խոսել հարկադրանքի լեզվով»,- հայտարարեց Փաշինյանը: "하지만, 때때로 상징적 또는 다른 방식으로 아제르바이잔은 아르메니아에 대해 공격적인강압과 협박의 정책을 실시하려 노력하고 있습니다. 그리고 나는 안보리회의의 마지막 회의에서도 아르메니아는 아무리 우리가 처한 상황의 취약성을 이해한다고 하더라도 그러한 협박의 정책에 굴복하지 않을 것이라 말했습니다. 왜냐하면 이미 아제르바이잔은 다른 나라들의 격려와 함께 실제로 아르메니아의 안보, 주권, 국가 및 민주주의를 목표로 하고 있기 때문입니다. 그리고 나는 그들이 아르메니아와 강압의 언어로 말하지 말아야한다고 말했습니다."라고 파쉬니안은 말했다.  

 

 

Փաշինյանն անդրադարձել է նոր պատերազմի հավանականությանն ու Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապին: 파쉬니안은 새로운 전쟁의 가능성과 아르메니아와 아제르바이잔의 국방부 장관간 직접적인 연결에 대해 언급하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե կա՞ արդյոք Ադրբեջանի հետ նոր պատերազմի վտանգ: 예레반, 11월 23일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 과연 아제르바이잔과 새로운 전쟁위험이 있는지에 대한 문제를 언급하였다. 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ առցանց ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ կա Ադրբեջանի ագրեսիվ պահվածք, որը պետք է զսպվի, այդ թվում՝ միջազգային լծակներով: "아르멘프레스"의 보도에 따르면, 온라인 기자회견 과정에서 아르메니아 공화국의 총리는 아제르바이잔의 공격적인 행동이 있으며 국제적인 수단을 포함하여 억제해야한다고 다고 강조하였다. 

 

- պահվածք 행동

 

«Բայց մենք չենք խուսափում նաև Ադրբեջանի հետ ուղիղ շփումներից և չենք խուսափելու: Ինչի համար է պաշտպանության նախարարների միջև միջազգային միջնորդությամբ կոմունիկացիան ձևավորվում: Եկեք այս հարցին մի քիչ չեզոք անդրադառնամ. ի վերջո, բավական է, որ երկու կողմերը միմյանց մեղադրեն սադրանքների և այլնի մեջ: Հիմա ես մեր պաշտպանության նախարարին հանձնարարել եմ, որ այդ կոմունիկացիան ակտիվորեն օգտագործի և Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի խախտման դեպքերի մասին տեղեկատվություն փոխանակի Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ՝ առաջարկելով որ նույնն անի նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարը, որպեսզի մենք տեսնենք, թե ով ինչպես է արձագանքում: Եվ սրանից ավելի ակնհայտ կդառնա, թե ով է ավելի շահագրգիռ սադրանքների մեջ: Եթե պարզվի, որ երկու կողմն էլ շահագրգիռ չեն սադրանքների մեջ, շատ ավելի լավ: Նկատի ունեմ, որ հարցի միջազգային ձևակերպումը շատ կարևոր է, բայց սա չի նշանակում, որ մենք հրաժարվելու ենք Ադրբեջանի հետ այս հարցերը քննարկել, ուղիղ խոսել»,- մանրամասնեց Փաշինյանը: "하지만 우리는 아제르바이잔과의 직접적인 접촉을 피하지 않았으며, 피하지 않을 것입니다. 국방부 장관들간 국제적인 중재를 통해 대화하는 형식은 무엇을 위해서입니까? 이 문제에 대해 조금 중립적으로 말해봅시다. 결국 양측이 서로 도발 등을 비난하는 것은 충분합니다. 지금 나는 우리의 국방부 장관에게 해당 대화를 적극적으로 활용하여 누가 어떻게 반응하는지 보기 위해 아제르바이잔 국방부 장관에게 같은 것을 제안하라고 아제르바이잔의 군대에 의해 휴전위반사례에 대한 정보를 아제르바이잔의 국방부 장관과 교환하라고 지시하였습니다. 그리고 이것으로부터 누가 도발에 더 관심이 있는지에 대해 보다 분명해 질 것입니다. 만약 양측이 도발에 관심이 없다고 밝혀지면, 훨씬 좋습니다. 문제의 국제적인 해결은 매우 중요하지만 이것이 우리가 아제르바이잔과 이 문제를 논의하고, 직접 대화하는 것을 거부한다는 것을 의미하지는 않습니다." 라고 파쉬니안은 자세하게 설명하였다.

 

Նա հավելեց, որ հավանականություն կա, որ Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ դեմ առ դեմ քննարկում լինի, և ինքը պատրաստ է այդ քննարկմանը: «Բայց ես ասել եմ, որ այդ քննարկումը պետք է ունենա կոնկրետ թեմա: Առաջին թեման պետք է լինի ընդհանուր իրադրության շուրջ գնահատականները և այդ քննարկման ընթացքում պետք է պարզվի՝ ի վերջո, ով է շահագրգիռ իրավիճակի ապակայունացմամբ: Եթե պարզվի, որ ոչ ես, ոչ ինքը շահագրգիռ չենք, իսկ ես կարող եմ երաշխավորել, որ մենք շահագրգիռ չենք, շատ ավելի լավ»,- նշեց Փաշինյանը: 그는 브뤼셀에서 아제르바이잔 대통령과 얼굴을 맞대고 논의할 가능성이 있으며, 스스로도 그 논의에 준비가 되어 있다고 덧붙였다. "하지만 나는 해당 논의는 구체적인 주제를 가져야한다고 말했습니다. 첫번째 주제는 일반적인 상황에 대한 대략적인 평가여야 하며, 해당 논의과정에서 결국 누가 상황의 불안정에 관심이 있는지 밝혀져야만 합니다. 만약 나도 그도 관심이 없는 것으로 밝혀진다면, 나는 우리는 관심이 없다는 것을 보증할 수 있으며, 훨씬 좋습니다."라고 파쉬니안은 언급하였다. 

 

 

Փաշինյանը ներկայացրեց ստորագրվելիք հնարավոր փաստաթղթի բովանդակությունը: 파쉬니안은 서명가능한 문서의 내용을 밝혔다.

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ Ռուսաստանի վերջին առաջարկը շատ չի տարբերվում նախկինում ռուսական կողմի արած առաջարկներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ Ռուսաստանի՝ արդեն 4-րդ առաջարկությունը բովանդակությամբ տարբերվում է 2021 թվականի մայիսի 12-ից հետո արված նախկին երեք առաջարկներից և ի՞նչ փուլում է այդ գործընթացն այդ պահին: 예레반, 11월 23일, 아르멘프레스: 아르메니아와 아제르바이잔간 국경획정 및 분계에 대한 러시아의 최근 제안은 이전 러시아측이 했던 제안들과 크게 다르지 않다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 대중매체 및 비영리단체의 대표들을 위해 마련된 온라인 기자회견의 범주에서 아르메니아 총리 니콜 파쉬니안은 과연 국경획정과 분계의 사전준비단계에 대한 러시아의 4차 제안은 내용적으로 20221년 5월 12일 이후 행해졌던 이전의 세가지 제안들과 다른 것인지와 현재 해당 절차가 어느 단계에 있는지에 대한 문제에 답변하면서 말했다. 

 

«Երբ մենք ասում ենք, որ այդ առաջարկն ընդունելի է Հայաստանի համար, չենք ասում, որ դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի պատկերացումներին: Մենք ուզում ենք դրանով ոչ թե ձևականորեն, այլ իրականում ի ցույց դնել, որ ցանկանում ենք գնալ լուծումների»,- ասաց Փաշինյանը: Նա հիշեցրեց, որ հայկական կողմը նախկինում հանդես էր եկել առաջարկություններով՝ զորքերի հայելային հետքաշում, ինչից հետո ՌԴ-ն առաջարկներ էր արել, որը լիարժեք չէր համապատասխանել հայկական կողմի առաջարկների տրամաբանությանը: «Ռուսաստանը փորձ է անում Ադրբեջանի և մեր դիրքորոշումներից ինչ-որ միջին բան դուրս բերել: Այս առումով ուզում եմ բարձր գնահատել Ռուսաստանի Դաշնության նախագահի անձնական ջանքերը, պաշտպանության նախարարության, արտաքին գործերի նախարարության ջանքերը»,- հայտարարեց վարչապետը: "해당 제안이 아르메니아에게 있어 수용가능한 것이라고 말했으며, 그것이 100%로 아르메니아의 생각에 일치한다고 말하지 않았습니다. 우리는 그것을 통해 비유가 아닌 현실에서 해결책을 찾고 싶다는 것을 보여줍니다."라고 파쉬니안은 말했다. 그는 아르메니아 측은 이전에도 제안을 했음을 상기시켰다. 군대의 철수 이후 러시아 연방은 완전히 아르메니아 측의 제안논리와 일치하지 않는 제안을 했었다. "러시아는 아제르바이잔과 우리의 입장에서부터 중립적인 위치에 있으려 노력하였습니다. 이런 측면에서 나는 러시아 연방의 대통령의 개인적인 노력, 국방부와 외교부의 노력을 높게 평가합니다."라고 총리는 밝혔다.

 

Նա շեշտեց, որ դինամիկ գործընթաց է տեղի ունենում, կա տարվող դիվանագիտական աշխատանք, որը հրապարակայնացնելը կխաթարի ու կզրոյացնի ողջ գործընթացը: Փաշինյանը հավաստիացրեց, որ այդ ամենի շուրջ աշխատանք է տարվում ամենօրյա ռեժիմով: 그는 다이나믹한 절차가 진행되고 있으며, 공개되는 것이 전체과정을 방해하고 무효화될 수 있는 외교적인 성과가 있다고 강조하였다. 파쉬니안은 그 모든 대략적인 업무가 매일 수행되고 있다고 확신하였다. 

 

«Տպավորություն կա, որ թուղթ է ստորագրվելու սահմանազատման և սահմանագծման արդյունքների մասին: Այսպիսի բան հնարավոր չէ: Ստորագրվելիք հնարավոր փաստաթուղթը լինելու է հետևյալի մասին՝ Հայաստանը և Ադրբեջանը ձևավորում են հանձնաժողով, որը սկսում է զբաղվել սահմանազատման և սահմանագծման աշխատանքներով»,- ասաց Փաշինյանը: Նա նշեց, որ այդ թղթի մեջ գրված չի լինելու՝ որտեղով է անցնելու սահմանը, և որ դա արվելու է տվյալ հանձնաժողովի աշխատանքի հիման վրա: "국경획정과 분계결과에 대한 종이에 서명할 것이라는 인상이 있습니다. 이런 것은 불가능합니다. 서명가능한 문서는 다음과 같아야합니다. 아르메니아와 아제르바이잔은 국경획정과 분계작업을 시작하기 위한 위원회를 구성해야합니다."라고 파쉬니안은 말했다. 그는 해당 문서에는 국경이 어디를 통과하는지, 그것이 상기 위원회의 업무를 기반으로 행하여질 것인지 명시되지 않을 것이라고 언급하였다. 

 

«Սահմանազատումն ու սահմանագծումն այնքան բարդ գործընթաց է… Փաստաթուղթը լինելու է այն մասին, որ հանձնաժողով է ձևավորվում, և սկսվում են աշխատանքները. ի՞նչ մեթոդաբանությամբ դա պետք է տեղի ունենա, ի՞նչ իրավական հիմքերի վրա հենվի: Շատ է խոսվում քարտեզների մասին: Պետք է բոլորս հասկանանք, որ քարտեզը նկար է, որն առանց իրավական հիմնավորման որևէ արժեք չունի»,- հայտարարեց կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ այսօր հայկական կողմը միլիմետրի ճշտությամբ գիտի Խորհրդային Հայաստանի՝ դե յուրե նշանակություն ունեցող սահմանները որտեղով են անցնում: "국경획정과 분계는 매우 복잡한 과정입니다. 문서는 위원회가 구성되고 업무를 시작하는 것, 어떤 방법론에 따라 그것이 진행되어야하고, 어떤 법적근거로 행하여지는지에 대한 것입니다. 지도에 관해서도 많은 사람들이 말합니다. 우리는 지도가 법적으로는 아무런 가치를 지니지 못하는 그림이라는 것을 이해해야합니다."라고 정부지도자는 오늘 아르메니아 측은 밀리미터 단위로 소비에트 아르메니아의 그 자체로도 중요성을 지니는 국경이 어디를 통과하는지 정확하게 알고 있다고 덧붙이면서 밝혔다. 

 

«Կարող է հնչել հարց և քննադատություն՝ ինչո՞ւ Սովետական Հայաստանի: Պատասխանը շատ պարզ է՝ որովհետև Հայաստանի Հանրապետությունն անկախություն հռչակել է Սովետական Հայաստանի տարածքով, և միջազգային հանրությունը ճանաչել է ՀՀ-ն այդ տարածքով»,- ասաց Փաշինյանը: "왜 소비에트 아르메니아인지에 대한 질문 및 논쟁이 있을 수 있습니다. 대답은 매우 간단합니다. 왜냐하면 아르메니아 공화국은 소비에트 아르메니아의 영토에서 독립을 선언했으며, 국제사회는 아르메니아 공화국을 해당 영토로 인정하고 있기 때문입니다."라고 파쉬니안은 말했다. 

 

 

 

Պետք է հասկանանք՝ քարտեզի վրա անկլավները նկարած են, թե իրավական հիմք ունեն. Փաշինյան: 우리는 지도상에 소수민족의 거주지가 그려졌는지, 법적근거를 가지고 있는지를 이해해야한다. -파쉬니안

 

- անկլավ 소수민족의 거주지

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը դիտարկել է՝ արդյոք անկլավները քարտեզի վրա ուղղակի «նկարված» են, թե իրավական հիմք ունեն, սակայն առայժմ խաղաքարտեր չի բացում:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված օնլայն ասուլիսի շրջանակում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք բանակցային սեղանին դրված է անկլավների վերադարձի,

փոխանակման հարցը, արդյոք ՀՀ-ն դրանց պահպանման հարցում ինչ-որ բան պետք է զիջի: 예레반, 11월 23일, 아르멘프레스: 아르메니아는 과연 소수민족의 거주지가 지도상에 단순히 "그려져" 있는지, 법적 근거를 가지고 있는지를 들여다 보았지만 아직까지 카드를 공개하지 않았다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 언론매체와 비영리단체의 대표를 위해 마련된 온라인 기자회견의 범주에서 과연 소수민족의 거주지의 반환과 교환문제가 협상테이블에 놓일지, 아르메니아 공화국은 그것을 유지하는 문제에서 어떤 것을 양보할지에 대한 문제에 답변하면서 말하였다. 

 

«Այն, որ Ադրբեջանը հետապնդում է և նույնիսկ նոյեմբերի 9-ին փորձ է արվել անդրադարձ կատարել այդ հարցին, ես դրա մասին խոսել եմ: Բայց մեր դիրքորոշումը հետևյալն է՝ քարտեզի վրա, որ անկլավ նկարած է, դա իրավական հիմք ունի՞, թե՞ չունի, թե՞ դա ուղղակի քարտեզի վրա արված ուրվագիծ է և երկու «կոլխոզների» որոշում, թե մի «կոլխոզը» այդ մի տարածքից նվիրում է «եղբայրական Ադրբեջանին»: Դա իրավական հիմք ունի՞, թե՞ չունի. մենք խիստ կասկածում ենք, որ դա իրավական հիմք ունի», ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ այդ բոլոր հարցերը հենց դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացում պետք է քննարկվեն: "네, 아제르바이잔은 11월 9일에 해당 문제에 대한 해결을 시도하였음을 말했습니다. 하지만, 우리의 입장은 다음과 같습니다. 지도상에 소수민족의 거주지가 그려져 있으며, 그것은 법적 근거를 가지고 있는지 없는지, 그것이 단순히 지도상에 행하여진 표식인지와 두 곳의 "집단농장" 구역인지, 아니면 하나의 "집단농장"으로 해당 구역이 "형제 아제르바이잔"에게 공여되었는지에 관한 것입니다. 그것이 법적 근거가 있는지 없는지, 우리는 그것이 법적 근거가 있음을 강력하게 의심하고 있습니다."라고 파쉬니안은 그 모든 문제들은 획정과 분계과정에서 논의되어야한다고 강조하면서 말하였다.  

 

Վարչապետը կարևորեց հասկանալը, թե ինչ հարց է դա, որտեղից են ծագել այդ անկլավները: «Մենք գիտենք՝ այդ պնդումն իրավական հիմք ունի՞, թե՞ չունի: Մենք գիտենք նաև, թե Արծվաշենն ինչ կարգավիճակում է: Աշխարհում ընդունված է, կան դեպքեր, երբ անկլավները փոխանակվել են այն տրամաբանությամբ, որ դրանք մնացել են այն երկրների սահմաններից այն կողմ, որով պարփակված են: Բայց դրանից առաջ մենք պետք է իրավական հիմքերը հասկանանք՝ այդ անկլավը քարտեզի վրա նկարած նկա՞ր է, թե՞ դա իրավական հիմք ունի»,-ասաց Փաշինյանը: 총리는 그것이 무슨 질문인지, 해당 소수민족의 거주지가 어디에서 파생되었는지 이해할 수 있었다. "우리는 그러한 주장이 법적 근거를 가지고 있는지 아닌지를 알고 있습니다. 우리는 아르츠바센이 무슨 상황에 처했는지 알고 있습니다. 세계적으로 받아드려지고 있으며, 소수민족의 거주지를 그들이 둘러쌓인 다른 나라들의 국경들 중 일부로 남겨 있다는 논리로써 변경되었던 사례가 있습니다. 하지만 그전에 우리는 그 소수민족 거주지가 지도상에 그려진 그림인지 아니면 그것이 법적 근거를 가지고 있는지에 대한 법적 근거를 이해할 필요가 있습니다." 라고 파쉬니안은 말했다.

 

- կարևորել = կարևորություն տալ 권한을 부여하다, = բանի տեղ դնել 제자리에 놓다, = իմաստավորել 이해하다

- ծագել 파생하다

 

Նա վստահեցրեց, որ իրենք լրջորեն դիտարկել են այդ հարցերը: «Պարզապես մենք չենք ուզում որևէ քաղաքական ճնշման ներքո Հայաստանի համար կարևոր խաղաքարտեր բացել»,-ասաց վարչապետը:

Նա վստահեցրեց, որ կառավարությունը հստակ, միլիմետրի ճշտությամբ գիտի, թե ՀՀ սահմանը որտեղով է անցնում, մնացածը բանակցությունների թեմա է: 그는 그들이 해당 문제를 심각하게 바라보고 있다고 확신하였다. "단순히 우리는 어떠한 정치적 압박하에 아르메니아를 위해 중요한 카드를 공개하고 싶지는 않습니다."라고 총리는 말했다. 그는 정부가 확실히 밀리미터 단위로 아르메니아 공화국의 국경이 어디를 통과하는지 알고 있으며, 나머지는 협상의 주제라고 확신했다. 

 

«Մենք ճանապարհային անլուծելի խնդիրներ չունենք: Կան խնդիրներ, որոնք մենք, ցավոք, չենք հասցրել լուծել, բայց նաև ինչ-որ առումով որոշ չափով հասցրել ենք լուծել և կլուծենք առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ պատկերացնում են բոլոր բարդությունները տեղերով, թե որտեղ քանի մետր, միլիմետր, կիլոմետր խնդիր կա, և բոլոր այդ խնդիրները կառավարությունը համարում է լուծելի: "우리는 해결할 수 없는 도로문제를 가지고 있지 않습니다. 안타깝게도 우리는 해결하지 못한 문제가 있지만 그 또한 어떤 방식으로든 어느 정도 해결되었으며, 향후 몇 주, 몇 개월내에 해결될 것입니다."라고 파쉬니안은 몇 미터, 밀리미터, 킬로미터의 문제가 있는 곳에서 모든 복잡함을 상상하며 그러한 모든 문제는 정부는 해결할 수 있다고 여긴다고 덧붙이면서 말하였다. 

 

Նա վստահեցրեց, որ ՀՀ-ն շատ կառուցողական է տրամադրված, ուզում է գնալ լուծումների, չի ուզում հարցերը մտցնել փակուղի: «Մենք փոխադարձ հարգանքի վրա հիմնված, իրար շահերը հաշվի առնելով, նաև շատ իրողություններ հաշվի առնելով, տարածաշրջանի և միջազգային իրավունքի նրբությունները հաշվի անելով՝ պատրաստ ենք գնալ լուծումների և ցույց են տվել, որ մենք գնում ենք լուծումների: Բայց մեր կոչն է նաև, որ մեր այդ գործելակերպը որևէ կերպ չմեկնաբանվի որպես հարկադրանքի տրվելու տրամադրվածություն կամ պատրաստակամություն»,-ասաց Փաշինյանը: 그는 아르메니아 공화국이 매우 건설적이며, 해결책을 찾기를 원하고, 문제를 교착상태로 남겨두기를 원하지 않는다고 확신하였다. "우리는 상호 존중을 바탕으로 서로의 이익을 고려하며, 현실을 고려하고, 이 지역과 국제법의 미묘한 차이를 고려하며, 해결책을 찾고 우리가 해결책을 찾고 있음을 보여줄 준비가 되어있습니다. 그러나 우리의 소명은 또한 우리의 행동이 어떤 방식으로든 강제로 굴복시키려는 의지나 준비로 해석되서는 안 된다는 것입니다."라고 파쉬니안은 말했다. 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments