휴먼노마드

[아르메니아 신문기사] 2021년 11월 25일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2021년 11월 25일자

LifeChallenger 2021. 11. 25. 16:31
반응형

https://armenpress.am/static/news/b/2021/11/1069085.jpg

 

 

 

Կառավարությունը հավանություն տվեց կրթական համակարգի բարելավմանն ուղղված նախագծին: 정부는 교육시스템의 개혁프로젝트를 승인하였다.

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Հանրակրթության մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն է ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ, անցնել համընդհանուր ներառական հանրակրթությանը, վերանայել չափորոշիչները, ուսումնական պլանը և առարկայական ծրագրերը: 예레반, 11월 25일, 아르멘프레스: 정부는 학교행정개선시스템을 도입하고, 보편성을 포함한 일반교육으로 전환하고, 기준, 교육계획 및 과목프로그램을 검토하는 것에 목적을 둔 "일반교육에 관한" 법률에서 개정 및 추가에 대한 아르메니아 공화국의 법률 초안을 승인하였다. 

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստում Կրթության, գիտության,  մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ օրենքի լրացումները և փոփոխությունները ուղղված են հանրակրթության կառավարման, ուսուցիչների մասնագիտական զարգացման, ատեստավորման և խրախուսման, ինչպես նաև հանրակրթության ներառականության և բովանդակային բարեփոխումներին՝ նպատակադրելով առավել ճկուն և արդիական մոտեցումներ ներդնել մի շարք գործընթացներում, ինչպես նաև կիրառել գործիքակազմեր: "아르멘프레스"가 보도한 바와 같이, 국무회의에서 교육, 과학, 문화 및 체육부 장관인 바흐람 두마니안은 법률의 추가 및 개정은 여러 과정에서 뿐만 아니라 도구를 활용하여 보다 유연하고 최신의 접근방식을 도입하는 목표를 통해 일반교육행정, 교사의 전문성개발, 인증 및 장려 뿐만 아니라 일반교육을 포함한, 컨텐츠의 개선을 목표로 하고 있다고 언급하였다.  

«Դրանք թույլ կտան մեծացնել համակարգի արդյունավետությունը, ընդլայնել զարգացման հնարավորությունները, ապահովել ուսուցիչների մասնագիտական կատարելագործման շարունակականությունը, բարելավել ուսումնական հաստատությունների կառավարման մեխանիզմները: Մասնավորապես` համակարգում ուսուցչի մասնագիտական չափորոշիչների ներդրումը հնարավորություն կտա գործարկել ուսուցչի աշխատանքային առաջխաղացման մեխանիզմը` այն դարձնել չափելի և տեսանելի, ինչպես նաև փոխկապակցել վարձատրության համակարգին` տարակարգերի շնորհման միջոցով: 그것들은 시스템의 효율성을 증가시키고, 발전기회를 확대하며, 교사의 전문성의 개발에 관한 연속성을 보장하고, 교육기관의 행정메카니즘을 개선하도록 허가할 것이빈다. 특히, 시스템에서 교사의 전문성 기준의 도입은 측정가능하고 가시적일 뿐만 아니라 등급의 부여수단을 통해 보상시스템과 연결되도록 하여 교사의 업무에 있어 승진의 메카니즘을 운영하도록 기회를 부여할 것입니다. 

 

Նաև կհստակեցվի ուսուցիչների մասնագիտական զարգացման քաղաքականությունը` հրաժարվելով միատեսակ և միաչափ վերապատրաստումներից և անցում կատարելով մասնագիտական չափորոշիչներից բխող պատրաստումներին: Հնարավորություն կստեղծվի իրականացնել ատեստավորման տարբեր ընթացակարգեր, այդ թվում` գիտելիքների ստուգման վրա հիմնված կամավոր ատեստավորումը»,- ասաց Դումանյանը: 또한, 동일하고 일률적인 훈련을 탈피하고 전문성에 대한 표준에 기반한 훈련으로 전환함으로써 교사의 전문성에 대한 발전정책을 명확하게 할 것입니다. 지식테스트에 기반한 자발적 인증을 포함하여 다양한 증명절차를 실행할 기회를 창조할 것입니다. 

 

Ըստ Դումանյանի` նախագծի իրագործմամբ դպրոցները մանկավարժական ինքնավարության հնարավորություն կստանան: 두마니안에 따르면, 프로젝트의 실행을 통해 학교는 교육의 자율성에 대한 기회를 갖게 될 것이다. 

 

 

Մեծաթիվ այցերի ու ստուգումների կարիք կլինի. Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է սննդային թունավորումներին: 많은 수의 방문과 점검이 필요할 것이다. 아나히뜨 아바네시안은 식중독에 대해 언급하였다.

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարբեր սննդի կետերում ու մանկական կրթահամալիրներում վերջերս գրանցված սննդային թունավորումների դեպքերն ամբողջական ուսումնասիրում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Իր գործառույթների շրջանակներում դեպքերն ուսումնասիրում է նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը: 예레반, 11월 25일, 아르멘프레스: 아르메니아의 다양한 음식점과 아동교육시설에서 최근 벌어진 식중독 사례는 국립질병통제관리센터에서 철저한 조사를 진행하고 있다. 그의 기능내에서 식품안전검사기관 또한 사례를 점검하고 있다. 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ կարվեն երկու կառույցների միասնական վերլուծությունից բխող գործողություններ: "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 공화국 국무회의이후 기자와의 브리핑시간에 아르메니아 공화국의 보건부 장관 아나히뜨 아바네시안은 2 기관의 공동분석에 기반한 활동이 행하여질 것이라고 언급하였다. 

 

«Կանխարգելիչ միջոցառումների համատեքստում գուցե ավելի մեծաթիվ այցերի ու ստուգումների կարիք լինի, որպեսզի բացառենք նման դեպքերը»,-ասաց նախարարը: "예방차원에서 그와 같은 사례를 배제하기 위한 더 많은 수의 방문과 점검이 필요할 것입니다." 라고 장관은 말했다.

 

Լրագրողների ճշգրտող հարցին, թե արդյոք ջրի նմուշառում կատարվում է, նախարարը նշեց, որ այդ գործողությունն արվում է պարբերաբար ու ամբողջ հանրապետության տարածքով և ջրի առումով որևէ շեղում այս պահին գրանցված չէ: 수질검사를 실시하고 있냐는 취재진의 명확한 질문에 장관은 해당 기능은 정기적으로 공화국 전역에서 실시되고 있으며 물과 관련해서는 어떠한 편차도 현재 등록되지 않았다고 언급하였다. 

 

 

Ադրբեջանցիները փորձում են հավաքագրել Արցախի քաղաքացիների անձնական տվյալներ. ԱԱԾ զգուշացումը: 아제르바이잔인들은 아르차흐 시민들의 개인자룔르 수입하려 노력하고 있다. -국가안보청

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները շարունակում են իրականացնել սոցիալական ցանցերում ԱՀ քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման տարաբնույթ փորձեր: 예레반, 11월 25일, 아르멘프레스: 아르차흐 공화국의 국가안보청은 아제르바이잔의 특수청이 계속하여 소셜네트워크에서 아르차흐 공화국 시민들의 개인자료를 수집하는 것에 대해 다양한 시도를 하고 있다고 알려왔다. 

 

«Կոչ ենք անում զերծ մնալ սոցիալական ցանցերում տարբեր օգնություններ առաջարկող կասկածելի օգտահաշիվներին և կազմակերպություններին անձնական տվյալներ տրամադրելուց: Սոցիալական տարբեր ծրագրերի շահառու լինելու համար անձնական տվյալներ փոխանցեք միայն պետական կառույցներին: Կասկածելի հայտարարությունների հանդիպելու դեպքում անհապաղ դիմեք ԱՀ ԱԱԾ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է Արցախի ԱԱԾ հաղորդագրությունում: 소셜네트워크에서 다양한 도움을 지원하는 의심스러운 단체나 기관들에게 개인자료를 제공하는 것을 자제해주시기를 촉구합니다. 다양한 소셜네트워크의 혜택을 받기 위한 개인자료는 오직 국가기관에게만 이전하십시오."라고 "아르멘프레스"의 보도에 따르면, 아르차흐의 국가안보청의 공지문에 명시되었다. 

 

- զերծ մնալ 자제하다, 삼가다

 

 

Կպարզեցվի զինծառայողներին կարիքավոր հաշվառելու և նրանք բնակարանային պայմանները բարելավելու գործընթացը: 궁핍한 군인들을 등록하고 그들의 주거환경을 개선하는 절차가 간소화될 것이다.

 

- պարզեցնել = պարզ դարձնել 단순해지다, 간소화하다

- կարիքավոր 궁핍한

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 25-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետը ներկայացրել է նորանշանակ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին, ով նախորդ երեք տարիներին պաշտոնավարել է որպես Արմավիրի մարզպետ: 예레반, 11월 25일, 아르멘프레스: 11월 25일에 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안이 주죄하는 아르메니아 공화국의 정기 국무회의가 개최되었다. "아르멘프레스"의 보도에 따르면, 안건을 논의하기전 총리는 새로 임명된 지난 3년동안 아르마비르 주지사로 역임한 부총리 함바르춤 마테보시안을 소개하였다. 

 

«Փոխվարչապետի պաշտոնը թափուր էր մնացել Սուրեն Պապիկյանի՝ ՀՀ պաշտպանության նախարար  նշանակվելուց հետո: Ուզում եմ պարոն Մաթևոսյանին շնորհավորել փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով և հաջողություններ մաղթել ի նպաստ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի գործունեություն ծավալելու իմաստով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: "슈렌 빠삐끼안이 아르메니아 공화국 국방부장관으로 임명된 후에 부총리의 지위는 공석으로 남아있었습니다. 나는 마테보시안씨가 부총리의 지위에 임명된 것에 대해 축하하고 아르메니아 공화국과 아르메니아 국민들의 활동을 수행하는 의미에서 성공하기를 기원합니다."라고 니콜 파쉬니안은 말했다. 

 

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել բարձր վստահության համար. «Կփորձեմ անել հնարավորը, որպեսզի արդարացնեմ Ձեր և մեր հայրենակիցների ակնկալիքները»: 함바르춤 마테보시안은 높은 신뢰에 대해 감사를 표명하였다. "여러분과 우리 동포의 기대에 부응하도록 최선을 다하겠습니다."

 

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` նախկինում ընդունած որոշումներից մեկում և գումար է հատկացրել Սյունիքի մարզպետարանին՝ մարզում բացահայտված խնդիրների օպերատիվ արձագանքման նպատակով: Հիմնավորման համաձայն՝ պատերազմական գործողությունների հետևանքով ՀՀ Սյունիքի մարզի մի շարք համայնքներ դարձել են սահմանամերձ, որտեղ առկա են առաջնահերթ լուծման կարիք ունեցող մի շարք սոցիալական և հրատապ խնդիրներ։ Ըստ այդմ՝ նախատեսվում է մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով ՀՀ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին ներկա պահին այս փուլի աշխատանքների իրականացման համար հատկացնել 400 մլն դրամ գումար՝ մարզային և համայնքային ենթակայության ենթակառուցվածքներում, ինչպես նաև բնակչության համար սոցիալական և կենսական նշանակություն ունեցող կարևորագույն և հրատապ ծրագրեր իրականացնելու համար: Մասնավորապես, ճանապարհները փակվելու կապակցությամբ ձեռք է բերվել 3 հատ ՈՒԱԶ ավտոմեքենա, որի արժեքը կազմում է 22.2 մլն դրամ: Նախատեսվում է ձեռք բերել 43 հատ սենդվիչ պանելային շարժական տնակներ, որի արժեքը կկազմի 223.7 մլն դրամ: Կապան-Ճակատեն ճանապարհը փակ լինելու կապակցությամբ նոյեմբերի 14-16-ը բնակչությանը տրամադրվել է վառելիք 6.5 մլն դրամ և բնական գազ` 1 մլն դրամ: 정부는 정부예산중 이전에 채택된 결정안 중 하나에서 변경과 추가를 재분배하였고 슈니크주정부에 주에 들어난 문제에 대응하기 위해 자금을 할당하였다. 실증에 따르면, 전쟁활동으로 인해 아르메니아 공화국 슈니크주의 여러 자치구는 우선적으로 해결할 필요가 있는 긴급한 여러 사회적 문제가 있는 국경지역이 되었다. 그에 따라, 주에 우선적으로 해결이 요구되어지는 기본문제를 해결할 목적으로 아르메니아 공화국 슈니크주의 개발 및 투자기금에 현재 이 단계를 구현하기 위해,  주와 자치구에 종속된 인프라개발 뿐만 아니라 인구를 위한 사회적이고 필수적인 의미를 가진 가장 중요하고 긴급한 프로그램을 구현하기 위해 4억 드람의 자금을 할당할 계획이다. 특히, 도로의 폐쇄와 관련하여 가치가 2220만 드람에 달하는 UAZ 차량 3대를 구매하였다. 43동의 이동식 샌드위치 판넬집을 구매할 예정이며 가치는 2억 2370만 드람이다. 카판-자까덴 도로를 폐쇄하는 것과 관련하여 11월 14일에서 16일까지 주민들은 연료 650만 드람과 천연가스 1백만 드람을 제공받았다. 

 

- վերաբաշխել = նորից բաշխել 재분배하다

- ՈՒԱԶ = UAZ 러시아제 자동차 상표

 


 

 

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 10 ամսում աճել է 4.3 տոկոսով: 경제활동지수는 10개월동안 4.3% 증가하였다.

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021-ի հունվար-հոկտեմբերին 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.3 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում է ՀՀ վիճակագրական կոմիտեն՝ հրապարակած տվյալներով: 예레반, 11월 25일, 아르멘프레스: 아르메니아에서 경제활동지수는 2021년 1월-10월에 2020년 동일기간에 비해 4.3% 증가하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 통계위원회가 게시된 자료를 통해 증명하고 있다. 

 

Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-հոկտեմբերին 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.1 տոկոսով, շինարարության ծավալը՝ 5.9 տոկոսով: 산업제조규모는 1월-10월에 2020년 동일 기간에 비해 1.1% 증가하였으며, 건설업 규모는 5.9% 증가하였다. 

 

Առևտրի շրջանառությունում հունվար-հոկտեմբերին աճը կազմել է 7 տոկոս, իսկ մատուցված ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 6.4 տոկոսով: 무역매출액은 1월-10월에 7% 증가하였으며 제공된 서비스규모는 (무역제외) 6.4% 증가하였다.

 

2021 թվականի հունվար-հոկտեմբերին սպառողական գների ինդեքսն աճել է 6.9 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 9.9 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը նվազել է 3.1 տոկոսով: 2021년 1월-10월 소비자 물가지수는 6.9% 증가하였으며, 공산품물가지수는 9.9%, 전력생산규모는 3.1% 감소하였다. 

 

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է 13.6 տոկոս աճ: Ընդ որում, արտահանումն աճել է 16.9 տոկոսով, ներմուծումը՝ 11.8 տոկոս: 대외무역 매출액규모에서 올해 1월-10월에 이전년도의 동일기간에 비해 13.6% 증가가 관찰되었다. 더욱이 수출은 16.9%, 수입은 11.8% 증가하였다. 

 

Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2021-ի հունվար-հոկտեմբերին միջինացված եղել է 508.24: 드람의 환율은 미국 달러기준 2021년 1월-10월에 평균 508.24 드람이었다. 

 

 

Երեսունյոթ անձի մեղադրանք է առաջադրվել կաշառքով վարորդական իրավունքի վկայականների տրամադրման և ձեռքբերման համար: 서른일곱명이 뇌물로 운전면허증의 발급 및 획득한 혐의로 기소되었다. 

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ դատախազությունը, մյուս իրավապահ մարմիններն իրենց իրավասությունների շրջանակում համագործակցությամբ հետևողական պայքար են մղում հանցավոր ճանապարհով վարորդական վկայականներ ձեռք բերելու արատավոր երևույթի դեմ՝ հաշվի առնելով նաև ճանապարհային երթևեկության անվտանգության և երթևեկության մասնակիցների համար դրանից ածանցվող ռիսկերը: 예레반, 11월 25일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 검찰청, 다른 사법기관은 그들의 권한내에서 협력하여 도로교통안전과 교통 참여자에 대한 그것으로 야기되는 위험을 고려하여 범죄방식을 통해 운전면허증을 획득하는 악의적인 관행에 대한 일관된 투쟁을 하고 있다. 

 

- հետևողական = անշեղ, որի մեջ շեղումներ ու հակասություններ չկան 일관된, 일탈과 흔들림이 없는

- արատավոր 악의적인

- երևույթ 관행, 모습, 비전

 

ՀՀ ԱԱԾ Լոռու մարզային վարչությունում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2021թ. օգոստոսի 9-ին հարուցվել է քրեական գործ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալով մի քանի տասնյակ անձանց օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու՝ վարորդական վկայականի տրման ապօրինի հիմքեր ստեղծելու դեպքի առթիվ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում: «Արմենպրես»-ին այս տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից: 아르메니아 공화국의 국가안보청 로리주지부에서 사전준비한 자료에 근거하여 아르메니아 공화국의 국가안보청의 수사과에서 2021년 8월 9일에 아르메니아 공화국의 반부패위원회에서 실시된 사전조사를 통해 운전면허증을 발급하는 것에 대한 불법근거를 만들어낸 사건과 관련하여 공무원에 의해 거액의 뇌물을 받은 여러 수십명에게 유리하게 자신의 권한내에 확실한 불법활동을 저지른 것에 대한 형사사건이 개시되었다. "아르멘프레스"에 아르메니아 공화국의 검찰청은 이에 대해 알려왔다.

 

«Այս գործով նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության Երևան քաղաքի հաշվառման-քննական բաժնի տեսուչ Ա.Ս.-ն 2020թ. օգոստոսից մինչև 2021թ. հուլիս իր մտերիմ անձնավորության միջնորդությամբ, մի քանի տասնյակ անձանց վարորդական վկայականի տրման համար նախատեսված գործնական քննությունները սահմանված կարգի խախտմամբ անցկացնելու, դրական գնահատելու և դրա հիման վրա նրանց վարորդական վկայական տրամադրելու համար յուրաքանչյուրից ստացել է 75.000-150.000-ական ՀՀ դրամ կաշառք: Արդյունքում գործնական քննությանը փաստացի չմասնակցած կամ ձևական մասնակցած անձանց տրվել են վարորդական վկայականներ: Նախաքննության ընթացքում, ապացույցների բավարար գնահատմամբ, ՃՈ տեսուչին 24.08.2021թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ նրան օժանդակած անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով»,- ասվում է հաղորդագրության մեջ: "이 사건에서 사전조사를 통해 입수된 증거에 따라 아르메니아 공화국 경찰청의 교통경찰청 예레반시 등록심사과장 A.S는 2020년 8월부터 2021년 7월까지 그의 지인의 중재를 통해, 수십명의 사람들에게 운전면허증을 발급하기 위해 예정된 실기시험에서 정한 절차를 위반하여 통과시키고, 긍정적인 평가와 그를 기반으로 그들에게 운전면허증을 발급하는 것에 대해 각자에게서 75,000 드람에서 150,000 드람의 뇌물을 받았음이 입증되었습니다. 그로 인해 실기시험에 응시하지 않거나 형식적으로 참여한 사람들에게 운전면허증을 발급하였습니다. 사전조사과정에서 증거가 충분하다고 판단한 교통경찰검사관은 2021년 8월 24일 아르메니아 공화국의 형법 제 308조 1항과 제 311조 4항 2절에 따라, 그에 대해 예방조치로 구금을 채택하여 기소하였고, 그를 도운 사람은 아르메니아 공화국의 형법 제 38-311 조 4항 2절에 따라 기소하였습니다."라고 공지문에 명시되었다.   

 

- Ճանապարհային ոստիկանություն 교통경찰

 

Ըստ աղբյուրի՝ նախաքննության ընթացքում կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ձեռք բերելու և կաշառքի միջնորդության համար մեղադրանքներ են առաջադրվել նաև 35 անձի: 소식통에 따르면, 사전조사과정에서 뇌물로 운전면허증을 입수 및 뇌물 알선으로 기소된 사람은 35명에 달한다.

 

«Այս գործով պատշաճ դատախազական հսկողության ներքո ձեռնարկվում են միջոցներ հիշյալ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը բացահայտելու և նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով: Ավելի վաղ տեղեկացվել է, որ նույնատիպ սխեմայով գործնական քննությանը փաստացի չմասնակցած կամ ձևական մասնակցած անձանց վարորդական վկայականներ տրամադրելու վերաբերյալ բազմադրվագ մեկ այլ քրեական գործով առերևույթ կաշառք ստացած ՀՀ ոստիկանության ՃՈ հաշվառման-քննական տարածքային բաժանմունքի տեսուչի և կաշառք տվողներից մեկի մասով ներկայումս դատական քննություն է իրականացվում, իսկ վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով կաշառք տված 6 անձի մասով դատարանը կայացրել էր մեղադրական դատավճիռներ: Ելնելով դատական ակտը վերջնական ուժի մեջ մտնելու հանգամանքից՝ ՀՀ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ, հանցավոր ճանապարհով այդ անձանց ստացած վարորդական իրավունքի վկայականները ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության որոշումներով ճանաչվել են անվավեր»,- հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ հավելելով, որ գործընթացը լինելու է շարունակական: "이 사건을 통해 합당한 기소관리하에 위에서 언급한 범죄계획에 연루된 사람들의 전체범주를 파악하고 그들의 행위에 대해 범죄적 평가를 내리기 위한 조치가 취해지고 있습니다. 앞서 유사계획을 통해 실기시험에 응시하지 않거나 형식적으로 참여한 사람들에게 운전면허증을 발급한 것에 대해 또 다른 형사사건과 관련하여 뇌물을 수수한 아르메니아 공화국 경찰청산하 교통경찰의 지방등록심사 과장과 뇌물공여자들 중 일부는 현재 법원조사가 진행중이며 운전면어증을 받기 위해 뇌물을 공여한 6명에 대해서 법원은 유죄를 선고하였다. 사법행위가 최종적인 효력을 발생한다는 사실로 인하여 아르메니아 공화국의 검찰총장의 발의로, 범죄방법으로 해당 사람들에게 발급된 운전면허증은 아르메니아 공화국의 경찰청 산하 교통경찰청의 결정에 따라 무효처리되었습니다."라고 아르메니아 공화국의 검찰청은 절차는 계속 진행되고 있다고 덧붙이면서 발표하였다. 

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

 

 

반응형
Comments