휴먼노마드

[아르메니아 신문기사] 2021년 11월 26일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2021년 11월 26일자

LifeChallenger 2021. 11. 26. 16:10
반응형

https://armenpress.am/static/news/b/2021/11/1069175.jpg

 

 

 

ԱԱԾ-ն բացահայտել է պաշտոնատար անձանց կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառելու դեպք: 국가안보청은 공무원에 의해 국가에 거액의 피해를 입힌 사건을 적발하였다.

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել, որ Արագածոտնի մարզի Արագածավան խոշորացված համայնքի ղեկավարը պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները: 예레반, 11월 26일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국가안보청의 작전수사조치로 인해 아라가조뜨니주의 아라가짜반 확장자치구의 자치장, 국가특수서비스를 실행하는 사람들은 이익을 얻고 다른 개인적인 관심을 쫓기 위해 자신들의 공식적인 임무를 수행하지 않았다는 사실자료를 획득하였다. 

 

- շահագրգռվածություն = շահագրգռված լինելը 관심을 가지다

- շահադիտական = շահ ստանալու նպատակով կատարվող 이익을 얻을 목적으로 행하여지는

 

«Հաստատապես տեղեկացված լինելով համայնքի վարչական տարածքում ապօրինի ընդերքօգտագործման, ապօրինի ձեռնարկատիրության դեպքի մասին որևէ միջոց չեն ձեռնարկել ապօրինի հողօգտագործումը կանխարգելելու, կասեցնելու, վերացնելու, ինչպես նաև հանցագործության դեպքը բացահայտելու, հանցանք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ, որպիսի պայմաններում Արագածավան համայնքի մի շարք բնակիչներ տևական ժամանակ առանց խոչընդոտների, պաշտոնատար անձանց հովանավորչությամբ, մեկ միասնական դիտավորությամբ 2017 թվականից մինչև 2021 թվականի նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում համայնքի վարչական տարածքում, առանց ընդերքօգտագործման համապատասխան լիցենզիայի, ընդերքօգտագործման պայմանագրի և հողի գործառնական նշանակությունը փոխելու, իրականացրել են ընդերքի ապօրինի արդյունահանում, ինչի հետևանքով ապօրինի արդյունահանվել է շուրջ 754.000 կգ օբսիդիան տեսակի քարի հանքանյութ, ինչպես նաև իրականացված ապօրինի ձեռնարկատիրության արդյունքում պետությանը չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ 156.424.708 ՀՀ դրամի տարբեր հարկեր և այլ պարտադիր վճարներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ: Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: "분명하게 알려진 바에 따르면, 자치구 행정구역에서 불법적 심토사용과 불법영업 사례에 대해 불법토지사용을 방지하고 중지시키며 제거할 뿐만 아니라 범죄행동사건을 적발하고 범죄를 저지른 개인에게 책임을 묻기 위한 조치를 취하는 등 어떠한 조치도 취하지 않았다. 이와 같은 상황에서 아라가짜반 자치구의 여러 주민들은 공무원들의 후원하에 오랜시간동안 제재없이 하나의 통합된 의도로 2017년부터 2021년 11월 16일 언급된 기간동안 자치구의 행정구역에서 심토이용과 관련된 면허와 심토이용에 대한 계약 및 토지운영계획의 변경없이 심토의 불법적 채굴을 실행하였으며, 이로 인해 불법적으로 약 754,000 킬로그램의 흑요석 광석을 채굴했을 뿐만 아니라 실행된 불법영업으로 인해 국가에 거액인 156,424,708 드람의 다양한 세금 및 다른 의무수수료를 지불하지 않았습니다."라고 "아르멘프레스의 보도에 따르면, 국가안보청이 유포한 공지문에 언급되었다. 사건과 관련하여 아르메니아 공화국의 국가안보청의 수사과에서 아르메니아 공화국의 형법에 관련된 조항에 따라 예비조사를 하기 위해 아르메니아 공화국의 반부패위원회으로 보낸 형사사건을 개시하였다. 

 

- ընդերքօգտագործում = ընդերքի օգտագործումը 심토사용

 

 

Այգեկ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել: 아이겍 자치장이 기소되었다.

 

- մեղադրանք = մեղադրելը, մեկին մի բանում մեղավոր համարելը 어떤 것에 대해 누군가를 비난하다

- մեղադրանք է առաջադրվել 기소되다


ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է համայնքի ղեկավարի կողմից պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 예레반, 11월 26일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 조사위원회의 아르마비르주의 수사과에서 자치장에 의해 국가 또는 자치구에 속해있는 토지에 대해 스스로 점유 뿐만 아니라 건물과 구조물에 대해 무단건설을 막고, 방지하기 위한 법률에서 정한 절차에 따라 조치를 취하지 않은 사건과 관련하여 개시된 형사사건의 예비조사가 완료되었다. 

 

- զավթում = զավթելը 예속, 종속

- ինքնակամ = իր կամքով 자신의 소유로

«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի Այգեկ համայնքի ղեկավարը, 1999 թվականից զբաղեցնելով նշված պաշտոնը, տեղյակ լինելով համայնքի մի շարք բնակիչների կողմից իրենց սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասում ինքնակամ ջերմոցներ և բնակելի տներ կառուցելու մասին, դիտավորությամբ որևէ միջոց չի ձեռնարկել՝ տեսչական մարմնի կողմից արձանագրված խախտումները վերացնելու ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: "수사를 통해 입수된 자료에 따르면, 1999년부터 언급된 공직에 종사해온 아르마비르주의 아이겍 자치장은 자치구의 여러 주민들에 의해 자치구에 속한 농업 목적의 토지에 스스로 비닐하우스와 주택을 건설하는 것에 대해 인지하고서도 고의로 검사기관에 의해 등록된 위반사항들을 제거하기 위한 아무런 조치를 취하지 않았습니다." "아르멘프레스"의 보도에 따르면, 조사위원회에서 유포한 공지문에 명시되었다.  

 

- տեղյակ լինել 인지하다

 

Նշվում է, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Այգեկ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածով (4 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: 입수된 충분한 증거로 볼 때, 아이겍 자치장은 아르메니아 공화국의 형법 제 315조 (4항)에 따라 기소되었다, 그에 대해 예방조치로써 불구속조치가 채택되었다. 

 

 

Ճանապարհային ցանցը վերջին տարիներին մեծ տեմպերով բարելավվում է. Քրիստինե Ղալեչյան: 도로망은 최근 몇년동안 높은 비율로 개선되고 있다. -크리스띠네 할레치안

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհային անվտանգությունը այսօր Հայաստանի մարտահրավերներից մեկն է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Վերափոխելով Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգությունը՝ տվյալների, մարդկանց և ճանապարհային քաղաքականությունների միավորմամբ» ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը: 예레반, 11월 26일, 아르멘프레스: 교통안전은 오늘날 아르메니아의 과제중 하나이다. "아르멘프레스"가 전한 바와 같이, "자료, 사람들 및 도로정책의 결합을 통한 아르메니아의 도로교통안전에 대한 혁신" 프로그램의 시작을 기념하는 행사시간에 이에 대하여 아르메니아 공화국의 국토행정 및 인프라개발부 차관 크리스띠네 할레치안은 그녀의 연설에 말하였다. 

 

«Հայաստանի ճանապարհային ցանցը վերջին տարիներին մեծ տեմպերով բարելավվում է, հիմնանորոգվում են բազմաթիվ ճանապարհներ, բարեփոխումներ են իրականացվում ճանապարհային ենթակառուցվածքների տարբեր ոլորտներում: Պետք է նշեմ, որ մեր ուշադրության կենտրոնում են նաև ճանապարհային անվտանգության բարելավման խնդիրները, ուստի ճանապարհային անվտանգության ոլորտի բարեփոխումները հանդիսանալու են մեր ոլորտի զարգացման հրամայականը: Պետք է արձանագրենք, որ ճանապարհային անվտանգությունն այսօր Հայաստանի մարտահրավերներից մեկն է»,- ընդգծեց Ղալեչյանը: "아르메니아의 도로망은 최근 몇년동안 높은 비율로 개선되었으며 수많은 도로가 수리되고 있으며 도로인프라의 다양한 분야에서 개혁이 실행되고 있습니다. 우리의 관심사는 도로안전에 관한 개선문제에 초점을 맞추고 있습니다. 따라서, 도로안전부문의 개선은 우리 분야의 발전을 위해 필수적이라고 말할 수 있습니다. 도로 안전은 오늘날 아르메니아의 과세중 하나라고 기록해야만 합니다."라고 할레치안은 강조하였다. 

 

Նախարարի տեղակալը կարևորեց Հայաստանում ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարությունը ընդունելու և ունենալու հրամայականը և հույս հայտնեց, որ 2022 թվականին Հայաստանն արդեն կունենա ազգային ռազմավարություն: 차관은 아르메니아에서 도로안전에 관한 국가전략을 채택하고 가질 필요성을 강조하고 2022년 아르메니아가 이미 국가전략을 가질 것이란 희망을 표명하였다. 

 

«Առաջիկա մեր ռազմավարությունն ուղղված է լինելու ոլորտում օրենսդրական, ինստիտուցիոնալ, կրթական էական փոփոխություններ բերելուն »,- եզրափակեց Ղալեչյանը: "우리의 미래 전략은 이 분야에서 입법과 제도, 교육의 본질적 변화를 가져오는 것을 목표로 하고 있습니다."라고 할레치안은 끝맺음 하였다.

 

 

Կիրականացվեն 300 դպրոցի, 500 մանկապարտեզի շինծրագրեր. մանրամասնում են ԿԳՄՍ-ն և ՔԿ-ն: 300개의 학교와 500개의 유치원의 건설이 실행될 것이다. 교육과학문화체육부와 조사위원회는 상세하게 발표하였다.

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը խնդիր է դրել իրականացնել 300 դպրոցի և 500 նախադպրոցական հաստատության հիմնանորոգման, վերանորոգման և կառուցման ծրագրեր: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այս ուղղություններով աշխատանքներն ինտենսիվ ընթանում են: 예레반, 11월 26일, 아르멘프레스: 아르멘니아 공화국의 정부는 300개의 학교와 500개의 유치원시설에 대한 개보수, 수리 및 건설프로그램을 실행하는 임무를 설정하였다. "아르멘프레스"의 기자회견장에서 가진 기자회견에서 아르메니아 공화국의 교육과학문화체육부 차관 잔나 안드레아시안은 이러한 방향으로 업무가 면밀하게 진행되고 있다고 언급하였다. 

 

«Երբ խոսում ենք նախադպրոցական հաստատությունների մասին, պետք է նշեմ, որ ծրագրերը վերաբերում են և՛ դասական մանկապարտեզների հիմնանորոգմանն ու կառուցմանը, և՛ փոքրաքանակ երեխաներով համալրված բնակավայրերում այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների մատուցմանը: Օրինակ, մինչև 20 երեխա ունենալու պարագայում ոչ թե դասական մանկապարտեզ է ստեղծվում, այլ նման ծառայություն է ներդրվում: Արդեն 10 նման բնակավայրերում նախադպրոցական ծառայություն ստեղծել ենք»,- ասաց Ժաննա Անդրեասյանը: "미취학 시설에 대해 말할 때, 프로그램은 기존 유치원의 개보수와 건설이, 소수의 어린이를 통해 재보충되는 정착촌에서 대안적인 미취학서비스의 제공이 검토되고 있다는 점을 언급해야합니다. 예를 들어, 20명 이하의 어린이를 가진 경우 기존 유치원을 만들 뿐만 아니라 그와 같은 서비스를 도입합니다. 이미 10곳의 유사한 정착촌에서 미취학서비스를 만들었습니다."라고 잔나 안드레아시안은 말했다.

 

- համալրել 다시 채우다 -> համալրվել -> համալրված 다시 채워진 

- ընտրանք 옵션 -> այլընտրանք 대안

 

Հանրակրթության ոլորտում ծրագրերը ևս բազմաթիվ են: Խոսքը թե մոդուլային դպրոցների կառուցման մասին է, թե ընթացիկ հիմնանորոգումների: Ժաննա Անդրեասյանն առանձնացրեց Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերում իրականացվող իր բնույթով բոլորովին նոր ծրագիրը: Այն խնդիր է դրել ապահովել կրթական որակյալ ծառայություն: 일반 교육분야에서 프로그램은 많이 있다. 모듈식 학교의 건설에 대한 것이나 진행중인 개보수에 관해 말하고 있다. 잔나 안드레아시안은 카판 확장자치구의 농촌 정착촌에서 실행되고 있는 본질적으로 완전히 새로운 프로그램을 언급하였다. 해당 문제는 양질의 교육서비스를 유치하는 것에 있다. 

 

«Մեր նպատակն է միասնական աշխատանք իրականացնել, թե ենթակառուցվածքների զարգացման, թե որակյալ կրթության ապահովման միջոցով: Մենք նախատեսում ենք Կապանի 31 գյուղական բնակավայրերի համար ստեղծել նման 13 արդիական ենթակառուցվածքներ, որոնք իրենց բնույթով լինելու են կրթահամալիրներ: Այսինքն՝ իրենց մեջ ներառելու են թե դպրոցական, թե նախադպրոցական ծառայությունները»,- ասաց Ժաննա Անդրեասյանը: "우리의 목표는 인프라시설의 개발과 양질의 교육을 유지하는 측면에서 통합업무를 실행하는 것입니다. 우리는 카판의 31개 농촌 정착촌에 본질적으로 교육단지가 될 그와 같은 13개의 현대적 인프라시설을 만들 계획입니다. 다시말해, 그 안에는 학교나 미취학서비스가 포함될 것입니다."라고 잔나 안드레아시안은 말했다. 

 

 

Ոստիկանության շտաբի պետն անհանգստացնող է համարում ՃՏՊ-ների աճը: 경찰총장은 교통사고의 증가를 우려하고 있다. 

 

- ՃՏՊ = ճանապարհատրանսպորտային պատահար 교통사고

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունում մշտապես իրականացվում են ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը: 예레반, 11월 26일, 아르멘프레스: 경찰은 끊임없이 도로교통안전을 높이기 위한 업무를 실행하고 있다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 기자와의 인터뷰에서 아르메니아 공화국의 경찰총장 아르멘 므끄르뜨치안은 말했다. 

 

«Ներկա դրությամբ ունենք որոշակի անհանգստացնող պատկեր ճանապարհատրանսպորտային պատահարների աճի հետ կապված: Կան ուսումնասիրություններ, կան վերլուծություններ այս ուղղությամբ: Իհարկե, պատահարների պատճառները տարբեր են` ունենք պատահարներ վարորդների մեղավորության հետևանքով, խնդիրներ կան ճանապարհների և ենթակառուցվածքների հետ կապված, հնարավոր լուսավորության պակասի հետևանքով և այլն: Այս բոլորը վերլուծվում են և թիրախավորվում են այդ հատվածները և իրականացվում են համապատասխան միջոցառումներ»,- ասաց Մկրտչյանը: "현재 기준 우리는 교통사고의 증가와 관련된 어느 정도 우려스러운 현상을 가지고 있습니다. 거기에는 이 방향으로의 연구와 분석이 있습니다. 물론 사고의 원인은 다양합니다. 운전자의 잘못으로 인한 사고가 있으며, 가능한 조명부족 등 도로와 인프라시설과 관련된 문제도 있습니다. 이 모든 것을 분석하고 해당 구간을 표적화하여 적절한 조치를 취하고 있습니다."라고 므크르뜨치안은 말했다. 

 

Ոստիկանության շտաբի պետի կարծիքով` միջոցառումների իրականացման արդյունքում իրավիճակը որոշակի չափով զսպվում է, այդուհանդերձ, ըստ Մկրտչյանի, անհրաժեշտություն կա համալիր միջամտության, ինչը և հիմա իրականացվում է: 경찰청장의 생각에 따르면, 조치의 실행으로 인해 상황은 어느 정도의 규모로 억제되었으나, 그럼에도 불구하고 므끄르뜨치안에 따르면, 포괄적인 개입이 필요하며, 이는 지금도 실행되고 있다. 

 

- այդուհանդերձ ~에도 불구하고

 

 

Բացահայտվել է չհայտարարագրված ապրանքների ներմուծման դեպք. hարուցվել է քրեական գործ: 신고되지 않은 상품의 수입사례가 적발되었다. 형사사건이 시작되었다.

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք: Բագրատաշենի մաքսային կետ-բաժին մուտք գործած բեռնատարում առկա են եղել չհայտարարագրված ապրանքներ: 예레반, 11월 26일, 아르멘프레스: 국세청은 세관지점의 새로운 위반사례를 적발하였다. 바그라따센의 세관지점으로 진입하려는 트럭에는 신고되지 않은 상품들이 존재하였다. 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՊԵԿ-ից, նշելով, որ մաքսային հսկողության շրջանակներում իրականացված զննությունից պարզվել է, որ բեռնատարի ապրանքները ոչ իրենց անվամբ են հայտարարագրված։ "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 국세청은 세관통제의 틀안에서 실행된 검사에서 트럭의 상품은 그들의 이름으로 신고되지 않았음이 밝혀졌다는 것을 언급하면서 발표하였다. 

 

Այսպես, մաքսային մարմնին ներկայացված փաստաթղթերի համաձայն բեռնատարում պետք է լիներ կահույքի լամինացված շերտեր, կահույքի մետաղական ոտքեր, սահաձողեր, բռնակներ, խոհանոցի էլեկտրական վառարաններ և օդաքաշ պահարաններ: Մեքենայում, սակայն, փաստացի հայտնաբերվել են այլ ապրանքներ, լրիվ այլ քանակությամբ: 이처럼 세관기관에 제출된 서류에 따라 트럭에는 가구용 합판, 가구용 금속다리, 슬라이드, 손잡이, 주방용 전기스토브 및 통풍기가 있어야한다. 하지만, 차량에는 실제로 전혀 다른 수량의 다른 제품들이 발견되었다. 

 

- լամինացվել -> լամինացված 합판으로 된

 

Նշվում է, որ արկղերի զննումից ի հայտ են եկել վերապիտակավորման հատկանիշներ, ինչպես նաև պարզվել է, որ փաստաթղթերում ապրանքի ծագման երկիրը նշված է ՌԴ, իսկ տուփերի վրա փակցված է այլ երկիր՝ Չինաստան: Փաստի առթիվ մաքսային ծառայողների կողմից հայտնաբերված ապրանքը և տրանսպորտային միջոցը վերցվել են, կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն: 상자들을 검사한 결과 라벨이 재부탁되었음이 밝혀졌고, 뿐만 아니라 문서에는 제품의 원산지가 러시아 연방으로 명시되어 있으나 상자위에는 다른 나라인 중국이 명시되어 있었다고 언급되었다. 사실과 관련하여 세관직원에 의해 적발된 상품과 운송차량은 압수되었고, 세관규정을 위반한 것에 대한 신고서가 작성되었다. 

 

- արկղ 상자

 

ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի համաձայն՝ ապրանքների ծագումը հավաստելու նպատակով ապրանքը տեղափոխող ընկերության տնօրենին առաջարկվել է ներկայացնել ապրանքի ծագման հավաստագիր, քանի որ արդեն իսկ հայտնաբերված փաստերը վկայում են այն մասին, որ մաքսային հայտարարագրի մեջ ներկայացված՝ ապրանքի ծագման վերաբերյալ տեղեկությունները հավաստի չեն։ 유라시아 경제연합의 관세법에 따르면, 상품의 원산지를 증명할 목적으로 상품을 운송하는 회사의 대표에게 상품의 원산지 증명서를 제출하도록 요구하고 있다. 왜냐하면 이미 적발된 사실이 세관신고서에 기재된 것이 상품의 원산지에 관한 정보를 신뢰할 수 없음을 나타내기 때문이다. 

 

Նմանատիպ բոլոր դեպքերում, նյութերի նախապատրաստման շրջանակներում, կատարվում է պակաս վճարված մաքսային վճարների հաշվարկ։ Եթե հաշվարկի արդյունքում պետությանը պատճառված վնասի չափը գերազանցվում է 4 մլն դրամը, ապա քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվում է քրեական գործ և հետաքննիչի որոշմամբ բեռն առգրավվում։ 그와 같은 모든 경우에, 원자재의 사전준비의 틀안에서 미지급된 관세의 계산이 행하여진다. 만약 계산결과 국가가 입은 피해액의 규모가 4백만 드람을 초과하는 경우, 형법 제 205조의 규정에 따라 형사사건이 개시되며 수사관의 결정에 따라 화물은 압수된다. 

 

Բացահայտված այս դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, կատարվում է բազմակողմանի քննություն։ Ի դեպ, պարզվել է նաև, որ ապրանք տեղափոխող ընկերության տարանցման հայտարարագրով ՀՀ տեղափոխված ապրանքը փաստացի ձեռք է բերվել Վրաստանում և հենց Վրաստանից է ներմուծվել  Հայաստանի Հանրապետություն՝ վերաարտահանում՝ (ռեէքսպորտ) մաքսային ընթացակարգով: 공개된 이 사건과 관련하여 형사사건이 시작되었으며, 종합적인 조사가 실시되었다. 또한 상품을 운송한 회사의 운송신고서에 따르면, 아르메니아 공화국으로 운송된 제품은 실제로 조지아에서 운송되었고, 바로 조지아에서 아르메니아 공화국으로 세관절차에 따라 재수출되어 수입되었음이 밝혀졌다. 

 

Այս դեպքին առնչվող նյութերը փոխանցվել են ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն՝ հետագա ընթացքը որոշելու նպատակով։ 이 사건과 관련된 자료들은 추가적인 절차를 결정하기 위해 아르메니아 공화국의 국세청 조사 및 작전수사부로 이관되었다.  

 

 

Վլադիմիր Պուտինը հանդիպում է անցկացնում Իլհամ Ալիևի հետ, այնուհետև տեղի կունենա եռակողմ հանդիպում: 블라디미르 푸틴은 일함 알리예프와 회의를 개최하였으며, 그 이후 3자 회담이 개최될 것이다. 

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է անցկացնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, այնուհետև տեղի կունենա եռակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ: 예레반, 11월 26일, 아르멘프레스: 소치에서 러시아 연방의 대통령 블라디미르 푸틴은 아제르바이잔 대통령 일함 알리예프와 회의를 개최하였으며, 그 다음 아르메니아 총리 니콜 파쉬니안의 참여로 3자 회담이 이루어질 것이다. 

 

Եռակողմ հանդիպումից հետո ՌԴ նախագահն առանձին հանդիպում կունենա ՀՀ վարչապետի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: 3자 회담이후 러시아 연방의 대통령은 아르메니아 공화국의 총리와 개별회담을 가질 것이다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 이에 대하여 러시아 연방의 대통령 대변인인 드미띠르 뻬스꼬프는 기자들에게 발표하였다. 

 

«Քիչ առաջ մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առանձնազրույցը Սոչիում: Հանդիպման ավարտին սպասվում է Պուտինի, Ալիևի և Փաշինյանի հանդիպումը: Դրանից հետո Պուտինն առանձնազրույց կունենա Փաշինյանի հետ: Այսինքն ՝ երկու երկկողմ հանդիպում ունի Պուտինը և մեկ հանդիպում ՝ եռակողմ», - ասել է Պեսկովը: "조금전 러시아 대통령 블라디미르 푸틴과 아제르바이잔 대통령 일함 알리예프의 사적인 대화가 소치에서 시작하였습니다. 회담 종료후 푸틴과 알리예프, 파쉬니안의 회담이 예상됩니다. 그 이후 푸틴은 파쉬니안과 사적 대화를 가질 것입니다. 즉, 푸틴은 두번의 양자회담과 한번의 3자회담을 가질 것입니다."라고 뻬스꼬브는 말했다. 

 

 

«Սև ուրբաթը» Հայաստանում ընդլայնում է շրջանակները. նախաձեռնությանն են միանում տարբեր ոլորտների ընկերություններ: "블랙 프라이데이" 아르메니아에서 범위를 확장하고 있다. 다양한 분야의 기업들이 해당 행사에 참여하고 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը, հետ չմնալով միջազգային թրենդներից, վերջին տարաներին ավելի ակտիվ է մասնակցում «Սև ուրբաթ» նախաձեռնությանը: Օրվան միանում են ոչ միայն կենցաղային և այլ իրեր վաճառող խանութները, այլև բիզնես, զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպությունները: 예레반, 11월 26일, 아르멘프레스: 아르메니아는 국제적 추세에 뒤떨어지지 않기 위해 최근 몇년동안 보다 적극적으로 "블랙 프라이데이" 행사에 참여하고 있다. 이 날에는 생활용품 및 기타 제품을 판매하는 상점 뿐만 아니라 비지니스 및 관광서비스업을 제공하는 기업들도 참여하고 있다. 

 

«Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է մարքեթինգի մասնագետի, տարբեր ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչ զեղչեր են առաջարկում նրանք և որքանով է Հայաստանում լայն տարածում գտել «Սև ուրբաթը»: "아르멘프레스"의 특파원은 그들이 어떤 할인을 제안하고 있는지와 아르메니아에서 "블랙 프라이데이"가 얼마나 광범위하게 퍼져있는지를 이해하기 위해 마케팅 전문가와 다양한 기업의 대표들과 대화하였다. 

 

Մարքեթինգի մասնագետ Ռոման Դանեղյանը վստահեցնում է, որ Հայաստանում «Սև ուրբաթը» շատ մեծ տարածում է ստացել, և մարդիկ սպասում են այդ օրվան։ «Երբ ասում էինք զեղչեր, հիմնականում մտածում էինք էլեկտրոնիկային ապրանքների, հագուստի և այլնի մասին, իսկ հիմա ակցիաներ են անցկացնում նաև բիզնես, մարքեթինգային և այլ ծառայություններ մատուցող ընկերությունները։ Սա, իհարկե, փաստում է, որ Հայաստանում «Սև ուրբաթը» մեծ տարածում է գտել»,- նշում է մասնագետը։ 마케팅 전문가 로만 다네히안은 아르메니아에서 "블랙 프라이데이"가 매우 광범위하게 받아드려지고 있으며, 사람들은 해당 일을 고대하고 있다고 확신하였다. "우리가 할인이라고 하면 주로 전자제품, 의류 등에 대해 생각하지만, 지금은 비지니스, 마케팅 및 기타 서비스를 제공하는 기업도 프로모션을 진행하고 있습니다. 이것은 물론 아르메니아에서 "블랙 프라이데이"가 큰 인기를 얻고 있다는 것을 증명합니다."라고 전문가는 언급하였다. 

 

Նրա խոսքով՝ «Սև ուրբաթի» շրջանակում պրոդուկտները լուրջ սպառում ունեն, սակայն հստակ թվեր հնարավոր չէ նշել։ «Իրականում ոչ բոլոր ընկերություններն ու խանութներն են միանում «Սև ուրբաթ»-ին։ Հավանաբար, նրանց ռազմավարությունն այլ է։ Օրինակ՝ նպատակահարմար են գտնում ամանորյա զեղչեր կիրառել»,- ընդգծում է Դանեղյանը։ 그의 말에 따르면, "블랙 프라이데이"에 상품들이 심각하게 소비되고 있지만, 정확한 수치를 언급할 수는 없다. "현실적으로 모든 기업과 상점이 "블랙 프라이데이"에 참여하는 것은 아닙니다. 아마도 그들의 전략은 다른 것일 겁니다. 예를 들어, 새해할인을 적용하는 것이 편리하다고 생각하고 있을겁니다."라고 다네히안은 강조하였다.  

 

Ռոման Դանեղյանը դժվարանում է ասել, թե օրվա շրջանակում ներկայացված զեղչերը որքանով են իրական: «Ընկերություններն ու խանութներն են որոշում՝ ինչպես վարվել հաճախորդների կամ պոտենցիալ հաճախորդների հետ։ Եթե իրական գնիջեցում չլինի, հնարավոր է՝ գնորդները հիասթափվեն, ինչի համար խորհուրդ է տրվում իրական զեղչեր սահմանել։ Եթե շահութաբերության հարց է առաջացել, անհրաժեշտ է այնպիսի զեղչեր ներկայացնել, որոնք չեն հիասթափեցնի հաճախորդներին»,- շեշտում է Դանեղյանը: 로만 다네히안은 주간동안 제공되는 할인이 얼마나 실질적인지 말하기는 어렵다. "기업 및 상점은 어떻게 고객 및 잠재고객을 대할지 결정합니다. 만약 실질적인 할인이 없다면, 구매자는 실망할 수 있기에, 이에 대하여 실질적인 할인을 정해두는 것을 권고합니다. 만약 수익성의 문제라면, 고객을 실망시키지 않는 정도의 할인을 제시할 필요가 있습니다."라고 다네히안은 강조하였다. 

 

Հայկական «DANZ» ապրանքանիշը, որը հանրությանն է ներկայացնում արևային, օպտիկական ակնոցների և շրջանակների լայն տեսականի, գործունեության սկզբնական շրջանից ի վեր մասնակցում է «Սև ուրբաթ» նախաձեռնությանը: 2021-ը ևս բացառություն չէ: Ապրանքանիշը «Սև ուրբաթ»-ին է միացել նոյեմբերի 25-ից: 50 տոկոս զեղչը, որը գործում է ամբողջ տեսականու համար, կպահպանվի մինչև նոյեմբերի 28-ը: 대중들에게 선글라스, 광학안경 및 안경테의 다양한 종류를 선보이고 있는 아르메니아 브랜드 "DANZ"는 출범초기부터 "블랙 프라이데이" 행사에 참여하고 있다. 2021년에도 예외는 아니다. 해당 브랜드는 11월 25일부터 "블랙 프라이데이"에 참여하고 있다. 전 종류에 대해 운영되는 50% 할인는 11월 28일까지 유지될 것이다. 

 

 

Վերաքննիչ դատարանը մերժեց Քոչարյանին արդարացնելու որոշման դեմ դատախազության բողոքը: 항소법원은 코차리안에 대한 무죄결정에 대한 검찰의 항소를 기각하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, մերժեց դատախազության՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ՍԴ դիմելու և սույն քրեական գործով վարույթը կասեցնելու միջնորդությունը՝ անփոփոխ թողնելով Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ 예레반, 11월 26일, 아르멘프레스: 판사 나리네 호바끼미안이 주재하는 형사항소법원은 검찰의, 예레반 시의 1심 일반관할법원의 결정을 유지함으로써 아르메니아 공화국의 2대 대통령 로베르트 꼬차리안과 그 외의 사건들에 대해 헌법재판소에 신청하고 다른 형사사건에 대한 소송절차를 중지해달라는 신청을 기각하였다. 

 

- վարույթ = քրեական գործի նախաքննությունն ու քննությունը, որով նախապատրաստվում է գործը դատարանին հանձնելը 법원에 사건을 파송하기 위해 사전 준비되고 있는 형사사건의 예비조사 및 수사 

- կասեցնել = ետ պահել 억제하다, 기다리다

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատարանը նաև մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և տուժող կողմի ներկայացուցիչների միջնորդությունները։ "아르멘프레스"의 보도에 따르면, 법원은 또한 아르메니아 공화국의 제 2대 대통령 로베르트 꼬차리안의 변호자와 피해 당사자 대표의 신청도 기각하였다. 

 

Որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան՝ ստանալու պահից մեկամսյա ժամկետում: 결정은 통보받은 후 1개월내에 대법원에 항소할 수 있다. 

 

 

Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի նախագահը և Ադրբեջանի նախագահն ընդունել են համատեղ հայտարարություն: 아르메니아 총리, 러시아 대통령과 아제르바이잔 대통령은 공동성명을 채택하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունել են համատեղ հայտարարություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, դրանում, մասնավորապես, նշված է. 예레반, 11월 26일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안, 러시아 연방 대통령 블라디미르 푸틴과 아제르바이잔 대통령 일함 알리예프는 3자 회담의 결과를 통해 공동성명을 채택하였다. "아르멘프레스"에 아르메니아 공화국의 총리실에서 알려온 바와 같이, 특히 그안에는 다음과 같이 언급되어 있다. 

 

«Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ․Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ. Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ․Պուտինը, 2021թ. նոյեմբերի 26-ին հանդիպեցինք Սոչի քաղաքում և քննարկեցինք 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման իրագործման, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին հայտարարության կատարման ընթացքը: "우리, 아르메니아 공화국 총리 니콜 파쉬니안, 아제르바이잔 공화국 대통령 일함 알리예프와 러시아 연방 대통령 블라디미르 푸틴은 2021년 11월 26일에 소치시에서 만나 나고르노 카라바흐의 분쟁지역에서 휴전과 모든 군사행위의 완전한 중단 이행 뿐만 아니라 2021년 1월 11일자 이 지역에서 모든 경제 및 운송연결에 대한 차단해제에 대한 선언을 이행하는 과정을 담은 2020년 11월 9일자 발표문에 대해 논의하였습니다. 

 

Վերահաստատեցինք 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների հետագա, հետևողական իրականացման և անվերապահ պահպանման հանձնառությունը՝ ի շահ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման։ Պայմանավորվեցինք ակտիվացնել համատեղ ջանքերը՝ ուղղված 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարություններից բխող մնացած խնդիրների շուտափույթ լուծմանը։ 우리는 남부 코카서스의 안정, 안보 및 경제발전을 위해 2020년 11월 9일자와 2021년 1월 11일자 선언의 모든 조항에 대해 더욱 일관되게 이행과 무조건적 준수에 관한 약속을 재확인하였습니다. 우리는 2020년 11월 9일자 및 2021년 1월 11일자 선언을 기반으로 남겨진 문제의 즉각적인 해결을 위한 공동의 노력을 기울이는 것에 동의하였습니다. 

Նշեցինք Ռուսական խաղաղապահ առաքելության կարևոր ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում։ 우리는 러시아의 평화유지임무에 대한 중요한 역할은 이 지역에서 상황을 안정하고 안보를 보장하는 것이라 언급하였습니다. 

Պայմանավորվեցինք ադրբեջանա-հայկական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ՝ կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։ 우리는 아제르바이잔과 아르메니아의 국경에 대한 안정과 안보수준을 향상하기 위한 발걸음을 취하고 아르메니아 공화국과 아제르바이잔 공화국간 국경의 획정하고 그 이후 분계문제에 대한 양측의 절차를 촉진하며, 당사자의 요청에 따라 러시아 연방의 컨설팅 참여로 위원회의 구성에 동의하였습니다.

Բարձր գնահատեցինք 2021թ. հունվարի 11-ի հայտարարության համաձայն ստեղծված՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ գործող տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։ Ընդգծեցինք տարածաշրջանի տնտեսական ներուժը բացահայտելու համար կոնկրետ ծրագրերի հնարավորինս արագ մեկնարկի անհրաժեշտությունը։ 우리는 2021년 1월 11일자 선언에 따르 조성되어진 아제르바이잔 공화국, 아르메니아 공화국과 러시아 연방의 부총리의 공동의장을 통해 운영되는 이 지역의 모든 경제 및 운송연결을 위한 차단해제 문제에 대한 3자 실무팀의 활동을 높게 평가합니다. 우리는 이 지역의 경제적 잠재력을 제고하기 위한 구체적인 프로그램의 가능한 신속한 개시의 필요성을 강조하였습니다. 

Ռուսաստանի Դաշնությունն այսուհետ ևս կշարունակի ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն` Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման, ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ձևավորման, ինչպես նաև տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների ստեղծման նպատակով»: 러시아 연방은 이후에도 아제르바이잔 공화국과 아르메니아 공화국간 관계를 정상화하고, 아제르바이잔인과 아르메니아인간 신뢰 분위기 형성 뿐만 아니라 이 지역에서 사이좋은 이웃관계를 조성하기 위해 필요한 지원을 계속 제공할 것입니다.  

 

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

 

반응형
Comments