휴먼노마드
[아르메니아 신문기사] 2021년 11월 27일자 본문
Նոր քաղաքային ավտոբուսները Երևանում մի քանի փուլերով կմտնեն երթուղի. Հայկ Մարության: 새로운 도시형 버스는 예레반에 여러 단계로 노선에 투입될 것이다. -하이크 마루챤
ԵՐԵՎԱՆ, 27ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնել է, որ արդեն մի քանի օրից մայրաքաղաքի փողոցներում կտեսնենք նոր քաղաքային ավտոբուսները, որոնք մի քանի փուլերով կմտնեն երթուղի։ 예레반, 11월 27일, 아르멘프레스: 예레반 시장 하이크 마루챤은 여러 단계로 노선에 투입될 이미 몇일전부터 수도의 거리에 새로운 도심형 버스를 볼 것이다.
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 211 հատ 8,6 մետրանոց այս ավտոբուսները ձեռք են բերվել Երևանի քաղաքային բյուջեի միջոցներով։ "아르멘프레스"가 보도한 바와 같이, 211대의 8.6 미터급 버스들은 예레반시 예산을 통해 구매되었다.
«Բնականաբար, մենք շարունակում ենք տրանսպորտի ռեֆորմը, և արդեն նախապատրաստում ենք ավտոբուսների նոր խմբաքանակի գնման մրցութային փաթեթը»,- հայտնել է Մարությանը։ "당연히, 우리는 교통개혁을 계속하고 있으며, 이미 새로운 다수의 버스를 구매하기 위한 입찰패키지를 준비하고 있습니다."라고 마루챤은 발표하였다.
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանություն: 귬리의 이전 시장 바르단 후까시안의 아들이 적발되어 경찰서로 연행되었다.
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդինէ՝ Սպարտակ Ղուկասյանը, հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: 예레반, 11월 27일, 아르멘프레스: 귬리의 이전 시장 바르단 후까시안의 아들 스파르딱 후까시안이 발견되어 경찰서로 연행되었다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 검찰총장 고르 아브라하미안은 발표하였다.
«Ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու սպառնալիքի դեպքի առթիվ քննվող քրեական գործով ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար մեղադրվող Սպարտակ Ղուկասյանը, ում նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2021թ. սեպտեմբերի 17֊ից, հայտնաբերվել է և բերման ենթարկվել ոստիկանություն»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Աբրահամյանը։ "경찰관에 대해 폭력을 사용하겠다는 위협 사건과 관련하여 조사중인 형사사건에 따라 아르메니아 공화국의 형법 제 316조 1항에서 규정된 범죄로 기소된 스빠르딱 후까시안은 수배중 2021년 9월 17일에 발견되어 경찰서로 연행되었습니다."라고 아브라하미안은 자신의 "페이스북" 페이지에 게재하였다.
2021 թվականի օգոստոսի 19-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Գյումրի քաղաքի բնակչուհին դիմում է ներկայացրել այն մասին, որ 2021թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 23:00-23:15-ի սահմաններում, Գյումրի քաղաքի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը որդու՝ Սպարտակ Ղուկասյանի և երեք-չորս տղամարդկանց հետ մտել է իր տան բակ՝ իր թոռան հետ պարզաբանումներ կատարելու նպատակով։ 2021년 8월 19일에 아르메니아 공화국의 조사위원회는 2021년 8월 17일 23시부터 23시 15분경, 자신의 손자와 해명하기 위해 귬리시의 이전시장 바르단 후까시안이 아들인 스빠르딱 후까시안과 서너명의 남성과 자신의 집 마당으로 들어왔다고 귬리의 시민이 제출한 신청서에 대해 공지문을 유포하였다.
«ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցները, քաղաքացու դիմումում մատնանշված հանգամանքներն ստուգելու նպատակով, այցելել են Գյումրու նախկին քաղաքապետի բնակության վայր, սակայն Սպարտակ Ղուկասյանը նախ՝ հրաժարվել է տան դուռը բացել, այնուհետև՝ ժամեր անց, զանգահարել է իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին, սպառնացել բռնություն գործադրել նրա նկատմամբ` կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, քրեական հետախուզության բաժանմունքի պետը ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել դեպքի հանգամանքների վերաբերյալ։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում՝ Ս.Ղուկասյանը հայտնաբերվել և ձերբակալվել է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով»,- ասված էր հաղորդագրության մեջ։ "아르메니아 공화국의 꾸마이리 지부의 범죄수사관들은 시민의 신청서에 언급된 경위를 확인하고자 귬리의 이전시장의 주거지를 방문하였지만, 스빠르딱 후까시안은 먼저 집문을 열기를 거절하였고, 이후 시간이 지나, 당국대표를 맡고 있는 아르메니아 공화국의 꾸마이르 경찰지부의 범죄수사과장에게 전화를 걸어 후자의 공적임무 수행과 관련하여 그에게 폭력을 가하겠다고 위협하였습니다. 준비된 자료에 형사사건을 개시할 법적 근거와 사유가 있다는 점을 고려하여, 아르메니아 공화국의 조사위원회 쉬락주 수사과에서 아르메니아 공화국의 형법 제 316조 1항에 따라 형사사건이 개시되었으며, 범죄수사과장은 피해자로 인정되었으며 사건경위에 대해 증언하였습니다. 긴급수사 및 기타 사법조치가 이루졌을 뿐만 아니라 아르메니아 공화국의 경찰청과 함께 실행되어진 필요한 조치의 결과로 스빠르딱 후까시안은 발견되었고 당국대표에 대해 폭력을 행사한 혐의로 체포되었다. 입수된 충분한 증거를 기반으로 아르메니아 공화국의 형법 제 316조 1항에 따라 그를 기소하였습니다."라고 공지문에 명시되었다.
ՊԵԿ-ը հորդորում է վճարել դրոշմանիշային վճարի գծով պարտավորությունները: 국세청은 인지세를 납부하라고 촉구하였다.
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դրոշմանիշային վճարները պարտադիր ու ժամանակին կատարելու համար ՊԵԿ–ը հարկ վճարողների շրջանում իրազեկման տարբեր գործիքներ է կիրառում։ Դրոշմանիշային վճարը նախատեսված է զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն: «Չկատարված դրոշմանիշային վճարի գծով պարտավորությունները գանձելու նպատակով հարկային մարմնի կողմից հարուցվում են վարչական վարույթներ և կայացվում են գումարը գանձելու վերաբերյալ որոշումներ։ Պարտավորությունների գանձման որոշումները չկատարվելու դեպքում և անբողոքարկելի դառնալուց հետո ներկայացվում են ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ կատարման համար»,- ասված է հաղորդագրության մեջ։ 예레반, 11월 27일, 아르멘프레스: 인지세를 의무적이고 시기적절하게 행하기 위해 국세청은 납세자들에게 다양한 도구를 적용하고 있다. 인지세는 군인의 생명과 건강에 야기된 피해에 대해 보상을 제공하기 위해 계획되었다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 국세청은 공지문을 유포하였다. "실행되지 않은 인지세의 납부책임을 부과할 목적으로 세무기관에 의해 행정소송절차가 개시되었으며 금액징수를 위한 결정이 내려졌습니다. 의무징수결정을 이행하지 않는 경우 및 항소할 수 없게 된 후 아르메니아 공화국의 법무부의 강제이행을 위한 용역이 내려집니다. "라고 공지문에 명시되었다.
- գանձել 부과하다, 징수하다
Նշվում է, որ վճարումների գործընթացն արագ կազմակերպելու համար ՊԵԿ-ը ներդրել է էլեկտրոնային կառավարման համակարգ։ Արդյունքում՝ էլեկտրոնային եղանակով կհարուցվեն վարչական վարույթներ և կկայացվեն որոշումներ չկատարված պարտավորությունների գանձման վերաբերյալ։ Էլեկտրոնային եղանակով իրականացվող վարույթի փաստաթղթերը կտեղադրվեն հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում։ Սակայն այս եղանակով, եթե հարկ վճարողը 5 աշխատանքային օրվա ընթացքում չի իրազեկվում՝ վարույթի փաստաթղթերը տեղադրվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում, որի մասին հարկ վճարողը ծանուցվում է հարկային մարմնում առկա իր էլ․ փոստով։ 신속한 결제절차를 구성하기 위해 국세청은 전자관리시스템을 도입하였다고 언급되었다. 이로 인해, 전자방식으로 행정소송이 개시될 것이고 이행되지 않은 의무징수에 대한 결정이 내려질 것이다. 전자방식으로 실행되어진 소송관련 문서는 세무당국의 전자회계신고시스템의 납세자의 개인 페이지에 제공될 것이다. 하지만, 이 방식으로 만약 납세자가 영업일 5일이내 소송문서를 아르메니아 공화국의 공시사이트에서 제공받지 못하는 경우, 이에 대해 납세자는 세무기관에 등록된 이메일로 통보받는다.
Քաղաքական ղեկավարությունը կաջակցի զինված ուժերի մարտունակության բարձրացման համար անհրաժեշտ ցանկացած քայլի. Պապիկյան: 정치지도부는 군대의 전투력을 높이기 위해 필요한 어떤 조치도 지원할 것이다. -빠삐끼안
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ վարչական համալիրում նոյեմբերի 27-ին, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, անցկացվել է խորհրդակցություն ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ։ 예레반, 11월 27일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국방부 행정단지에서 11월 27일에 국방부 장관 수렌 빠삐끼안의 주도로 국방부 지도부, 국군 참모총장이 참석한 회의가 개최되었다.
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից, պաշտպանության նախարարը կարևորել է բանակում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումների շարունակականությունն ու արդյունավետ ընթացքը և վստահեցրել, որ երկրի քաղաքական ղեկավարությունը վճռական է՝ զինված ուժերի մարտունակության բարձրացման համար անհրաժեշտ ցանկացած քայլի աջակցելու հարցում։ "아르멘프레스"에 아르메니아 공화국의 국방부가 알려온 바와 같이, 국방부 장관은 군대에서 시작된 대규모 개혁의 연속성과 효과적인 절차를 강조하면서 국가의 정치지도층은 군대의 전투성을 높이기 위해 필요한 모든 조치를 지원하는 문제를 결정하였음을 확신하였다.
Միևնույն ժամանակ, Սուրեն Պապիկյանը պահանջել է գործադրել առավելագույն ջանք՝ զինված ուժերում կարգապահական խնդիրների լուծման համար։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է զինվորական մասնագիտության գրավչության բարձրացումը, ինչպես նաև սպայի հանդեպ պետության հոգածության շեշտադրումը, համոզմունք հայտնելով, որ տեսանելի ապագայում այս ուղղությամբ էական քայլեր կիրականացվեն։ 동시에 수렌 빠삐끼안은 군대에서 규율문제를 해결하기 위해 모든 노력을 기울일 것을 요구하였다. 국방부 장관은 군직업의 매력재고 뿐만 아니라 장교에 대한 국가적 배려강화를 강조하였으며, 가까운 장래에 이러한 방향으로 큰 진전이 있을 것이라 확신하였다.
Ոստիկանները բերման են ենթարկել «օրենքով գողերի» ու հանցավոր հեղինակությունների: 경찰은 "법도둑"와 범죄조직을 검거하였다.
- հեղինակություն 권한, 지휘권
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը շարունակում է հանցավորության դեմ ամենօրյա ռեժիմով հետևողական պայքար մղել՝ իրականացնելով բազմաբնույթ ու ծավալուն միջոցառումներ։ Այս համատեքստում ՔՈԳՎ, ԵՔՎ և մարզային վարչությունների ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները տարբեր քրեական գործերի շրջանակներում մայրաքաղաքում ու մարզերում խուզարկել են ընդհանուր 5 ավտոմեքենա և 128 հասցե, այդ թվում, այսպես ասած՝ «օրենքով գող» և հանցավոր հեղինակություն համարվող անձանց: 예레반, 11월 27일, 아르멘프레스: 경찰은 다양하고 광범위한 조치를 실시함으로써 범죄와 맞서 매일 고군부투하고 있다. 이런 맥락에서, 형사과 주무부서, 예레반시 부서와 지방부서 및 예하부서의 직원들은 다양한 형사사건의 틀안에서 수도와 주지방에서 소위 "법도둑"이라 불리는 자들과 범죄조직에 가담한 사람들을 포함하여 총 5대의 자동차와 128곳의 주소를 수색하였다.
- ՔՈԳՎ = քրեական ոստիկանության գլխավոր վարչություն 형사과 주무부서
- ԵՔՎ = Երևան քաղաքի վարչություն 예레반시 부서
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը: Հայտնաբերվել են մարտական ատրճանակներ, տարբեր տեսակի հրացաններ, փամփշտատուփ, տարբեր հրազենների ու տրամաչափի մի քանի տասնյակ փամփուշտ, սառը զենքեր, մահակներ, զրահաբաճկոններ, կեղծ թղթադրամներ, կորցրած համարանիշեր, 24 գրամից ավելի մարիխուանա, հոգեմետ դեղահաբեր և այլն։ "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 경찰은 공지문을 배포하였다. 전투권총, 다양한 종류의 소총, 탄창, 다양한 총기류 및 여러 구경의 총알, 방한무기, 곤봉, 방탄복, 위조지폐, 분실된 차량번호판, 24그램 이상의 마리화나, 향정신성 마약 등을 발견하였다.
«Հատուկ միջոցառման շրջանակներում ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել մի քանի տասնյակ անձ, այդ թվում, այսպես ասած, «օրենքով գող» և հանցավոր հեղինակություն համարվող անձինք։ Նրանցից մեկը՝ Գյումրու բնակիչ 38–ամյա տղամարդը, որը բերման ենթարկվեց ոստիկանության Մուշի բաժին, հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Ոստիկանությունը նույն հետևողականությամբ շարունակելու է հանցավորության դեմ տարվող ամենօրյա և շուրջօրյա պայքարը»,- ասված է հաղորդագրության մեջ։ "특별조치로 경찰의 다양한 지부는 소위 "법도둑"이라 칭하는 사람과 범죄조직에 가담한 사람을 포함하여 수십명을 검거하였습니다. 그들중 한명은 경찰관에 대한 폭력을 행사한 혐의로 수배중인 귬리시민인 38세의 남성이며 무쉬 경찰지부에서 검거하였으며, 구속조치되었습니다. 경찰은 한결같이 범죄와의 전쟁을 매일 24시간 계속할 것입니다."라고 공지문에 명시되었다.
«Ազատագրական շարժում» նախաձեռնությունը հանրահավաք է անցկացնում Հանրապետության հրապարակում: "해방운동" 추진위원회는 공화국광장에서 집회를 개최하고 있다.
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության հրապարակում «Ազատագրական շարժում» նախաձեռնությունը հանրահավաք է անցկացնում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Զարթոնք» կուսակցության հիմնադիր Արա Զոհրաբյանն իր ելույթում հիշեցրեց նախաձեռնության պահանջները, այն է` կանխել սահմանազատման և սահմանագծման, ըստ իրենց, հակահայկական ծրագիրը, հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը, Սյունիքով միջանցք չտրամադրել հակառակորդին և զինել բանակը: 예레반, 11월 27일, 아르멘프레스: 공화국광장에서 "해방운동" 추진위원회는 집회를 열고 있다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, "자르통"당의 창립자 아라 조흐라비안은 그의 연설에서 그들에 따르면, 국경의 획정과 분계에 대한 반아르메니아 프로그램이 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안에 의해 서명될 문서의 내용을 공개하고, 슈니크를 통해 회랑을 적군에게 제공하지 말고 군대를 무장시키자는 위원회의 요구사항을 강조하였다.
Արա Զոհրաբյանը նշեց, որ նոյեմբերի 26-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը հիմնված էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վրա, որի դրույթները ի վնաս Հայաստանի խախտվել են: 아라 조흐라비안은 11월 26일에 서명되어진 3자 선언은 2020년 11월 9일자 3자 선언에 기반하며, 그 조항을 위반하여 아르메니아에 피해를 입혔다고 언급하였다.
«Ադրբեջանական ուժերը չեն մնացել իրենց զբաղեցրած դիրքերում, այլ առաջ են եկել դեպի հայկական ուժերի զբաղեցրած դիրքեր, ընդհուպ ներխուժել են ինքնիշխան Հայաստանի տարածք: Ռազմագերիները և պատանդառված անձինք չեն վերադարձվել հայրենիք: Մինչև վերջերս էլ ռազմական բախումներում ունենք զոհեր: Սա նշանակում է՝ մեր անվտանգության հարցը լուծված չէ: Չգիտենք, թե ինչ է լինելու Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը, երբ այդ սահմանազատման և սահմանագծման ծրագիրը փորձ արվի իրագործել»,- իր ելույթում ասաց Զոհրաբյանը: "아제르바이잔 세력은 자신들이 점령한 위치에서 머물지 않고 아르메니아가 점령한 위치를 향해 전진하여 아르메니아의 주권영토까지 침입하였습니다. 전쟁포로와 인질들은 돌아오지 못하고 있습니다. 최근까지도 군사적 충돌로 사망자가 있습니다. 이것은 우리의 안보문제가 해결되지 않았음을 의미합니다. 해당 국경획정과 분계 프로그램을 실행하려 노력했을 때 아르차흐 공화국의 지위문제가 무엇인지를 우리는 모르겠습니다."라고 조흐라비안은 그의 연설에서 말했다.
- ընդհուպ 까지
«Զարթոնք» կուսակցության հիմնադրի կարծիքով`«Ազատագրական շարժման» նպատակները չեն կարող իրագործվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ: "자르통"당의 창립자의 의견에 따르면, "해방운동" 추진위원회는 총리 니콜 파쉬니안의 의도를 파악할 수 없다.
«Վերոգրյալից ելնելով «Ազատագրական շարժումը» պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը: Կոչ եմ անում բոլոր կուսակցություններին, հասարակական միավորներին, մասնագիտական համայնքներին, անհատներին միավորվել այս պահանջների ներքո»,- եզրափակեց Զոհրաբյանը: "이를 바탕으로 "해방운동"은 니콜 파쉬니안 총리와 아르멘 사르크시안의 사임을 요구합니다. 모든 당사자, 국가비영리단체, 전문가그룹, 개인이 이 요구사항아래 합류할 것을 촉구합니다."라고 조흐라비안은 결론지었다.
소제목
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2021년 11월 30일자 (0) | 2021.11.30 |
---|---|
[아르메니아 신문기사] 2021년 11월 29일자 (0) | 2021.11.30 |
[아르메니아 신문기사] 2021년 11월 26일자 (0) | 2021.11.26 |
[아르메니아 신문기사] 2021년 11월 25일자 (0) | 2021.11.25 |
[아르메니아 신문기사] 2021년 11월 24일자 (0) | 2021.11.24 |