휴먼노마드
[아르메니아 신문기사] 2021년 11월 30일자 본문
ԿԳՄՍՆ-ն կդիտարկի ուսուցիչներին վերապատրաստող կազմակերպությունների հետ աշխատանքի նպատակահարմարությունը: 교육과학문화체육부는 교사를 훈련시키는 기관과 업무의 적절성을 고려할 것이다.
- նպատակահարմարություն = նպատակահարմար լինել 합리성, 적절성
- դիտարկել 고려하다, 심사숙고하다
ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կդիտարկի պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստող կազմակերպությունների հետ աշխատանքի նպատակահարմարությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն՝ անդրադառնալով պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստող կազմակերպությունների աշխատանքին: 예레반, 11월 30일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 교육과학문화체육부는 의무인증대상 교사들을 훈련시키는 기관과 업무의 적절성을 고려할 것이다. "아르멘프레스"와의 인터뷰에서 이에 대하여 교육과학문화체육부 차관 잔나 안드레아시안은 의무인증대상 교사를 훈련시키는 기관의 업무를 언급하면서 지적하였다.
«Ընթացքում մենք բնականաբար ստացել ենք տարբեր արձագանքներ, թե՛ դրական, թե՛ բացասական: Ասեմ, որ մոնիթորինգը իրականացնում է «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամը, և նրանք այս ընթացքում մշտադիտարկումներ են իրականացրել: Շարունակելու են արդեն աշխատել հենց վերապատրաստված ուսուցիչների հետ, որպեսզի հասկանան, թե վերապատրաստված ուսուցիչը կարողանո՞ւմ է կիրառել ստացած գիտելիքներն ու հմտությունները դասապրոցեսում: Մենք նաև հավաքագրելու ենք ուսուցիչների կարծիքները կազմակերպված վերապատրաստման դասընթացների ու մասնագետների որակի մասին: Բնականաբար, այս բոլոր տվյալները համախմբելու և քննարկելու ենք, որպեսզի հասկանանք հետագա փուլերում այդ կազմակերպությունների հետ աշխատանքը շարունակելու նպատակահարմարությունը»,-ասաց Ժաննա Անդրեասյանը: "물론, 그동안 우리는 긍정적이든, 부정적이든 다양한 반응을 받아왔습니다. 모니터링은 "국립교육발전 및 혁신센터" 재단에서 실시되었으며, 그들은 이 과정에서 모니터링을 실시하고 있었습니다. 그들은 훈련받은 교사가 획득한 정보와 기술을 교실에서 적용할 수 있는지에 대해 이해하도록 계속하여 바로 훈련받은 교사들과 협력할 것입니다. 또한, 우리는 체계적인 훈련과정과 전문가의 자질에 대한 교사들의 생각을 수렴할 것입니다. 당연히, 미래의 단계에서 해당 기관과 업무를 계속할 적절성을 이해하기 위해서 이 모든 자료를 통합하고 논의할 것입니다."라고 잔나 안드레아시안은 말했다.
- ընթացք -> ընթացքում ~동안
- մշտադիտարկում = մոնիթորինգը 모니터링
- հավաքագրել 모집하다
Փոխնախարարը շեշտեց, որ այս հարցում իրենց պետք է շատ օգնեն նաև ուսուցիչները, որովհետև որակի առաջին պահանջատերը հենց իրենք են: Եթե ուսուցիչը տեսնում է, որ այդ կազմակերպությունը բարեխիղճ չէ և չի իրականացնում իր աշխատանքը, ապա, բարձրաձայնելով և հաջորդ անգամ չընտրելով այդ կազմակերպությանը, կնպաստի, որ այն կամ կփոխի իր գործելաոճը և կսկսի որակյալ աշխատանք անել, կամ դուրս գա դաշտից: 차관은 이 질문에서 교사들에게 많은 도움을 주어야한다고 강조하였다. 왜냐하면 질적 1차 청구자가 바로 그들이기 때문이다. 만약 교사가 해당 기관이 근면하지 않고 열심히 일하지 않는다는 것을 본다면, 다음 번에는 해당 기관을 선택하지 않고, 목소리를 높임으로써 그것은 작업장식을 바꾸고 양질의 업무를 시작하거나 현장에서 나가도록 촉진시킬 것이다.
- բարեխիղճ = ջանասեր 근면한, 열심히 일하는
- նպաստել 도움이 되다, 촉진시키다
Փոխնախարարի խոսքով՝ ամենակարևոր գործոնը այն է, որ մոնիթորինգը չի ներառում միայն թղթերի, այլ նաև դասապրոցեսի դիտարկում, այսինքն, եթե ուսուցիչը գիտելիք ու հմտություններ ձեռք չի բերել, ապա դասապրոցեսում այն չի կիրառելու: Որակական մոնիտորինգը հնարավորություն է տալու բացահայտել նաև այն, որ միգուցե, ընտրված մեթոդները չեն եղել բավարար կամ դասախոսական կազմի խնդիր է առաջացել: 차관의 말에 따르면, 가장 중요한 요소는 모니터링이 논문 뿐만 아니라 수업절차의 관찰도 포함된다. 만약 교사가 지식 및 기술을 습득하지 않는다면, 수업과정에서 그것은 적용되지 않을 것이다. 품질 모니터링은 아마도 선택된 방법이 충분하지 않거나 교직원에게 문제가 있었음을 들어낼 가능성을 부여할 것이다.
- որակական = որակի 품질의
- միգուցե 아마도
- մեթոդ 방법, 수단
Դասընթացների ընդհանուր տևողությունը կազմելու է 110 ժամ: Դրանից հետո կազմակերպությունները շարունակելու են աշխատանքները, հետազոտությունները ուսուցիչների ու դպրոցների հետ: Այս տարի պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստելու համար երաշխավորվել էր 48 կազմակերպություն: Նրանց թվում գտնվող «Տաթև» գիտակրթական համալիրի տնօրեն Սոկրատ Մկրտչյանը նշեց, որ վերապատրաստումների հետ կապված ունեն բազմաթիվ առաջարկություններ: 교육과정의 총 지속시간은 110 시간으로 구성되었다. 이후 기관은 교사와 학교와 함께 연구와 업무를 계속할 것이다. 올해 의무인증대상의 교사들을 훈련을 위하여 48개의 기관이 할당되었다. 그 숫자에 들어있는 "타테브" 과학단지의 이사 소크라뜨 므끄르뜨치안은 훈련기관과 관련하여 수많은 제안이 있다고 언급하였다.
- երաշխավորել -> երաշխավորվել = հանձնարարել 할당하다
«Մենք ունենք բազմաթիվ առաջարկություններ առաջիկա երկու տարիների վերապատրաստումների հետ կապված՝ ինչպե՞ս ընտրել ուսուցիչներին, ի՞նչ խմբերի բաժանել նրանց, որպեսզի արդյունավետ լինի, քանի որ մենք այս պահին ոչ թե վերապատրաստողներ ենք, այլ նաև պատրաստողներ: Եթե մենք սա իմանայինք նախօրոք, ապա մենք կընտրեինք նոր մեթոդներ ու մոտեցումներ: Սա մեր առաջին փորձն էր և բնական է, որ արդեն երկրորդ և երրորդ տարիներին արդյունավետությունը շատ ավելի կբարձրանա, քանի որ մենք արդեն հստակ տեսանք խնդիրները, բացերն ու թերությունները»,-ասաց Սոկրատ Մկրտչյանը: "우리는 향후 2년간의 훈련과 관련하여, 효과적이기 위해 어떻게 교사들을 받아들일지, 그들을 어떤 그룹으로 나눌지, 수많은 제안을 받았습니다. 왜냐하면 우리는 현재 훈련자이자 트레이너이기 때문입니다. 만약 우리가 이것을 미리 알았다면, 우린느 새로운 방법과 접근법을 채용했을 것입니다. 이것은 우리의 첫번째 시도이었고 이미 2년차와 3년차에는 효율은 훨씬 높아질 것은 당연합니다. 왜냐하면 우리는 이미 문제와 격차 및 단점을 분명히 보았기 때문입니다."라고 소끄라뜨 므끄르뜨치안은 말했다.
- բացեր 격차
- թերություն 단점
Նրա խոսքով՝ հաջորդ տարիներին ծրագրի իրականացման ընթացքում ներառվող քայլերից մեկը պետք է լինի ուսուցիչների կարիքների գնահատումը, որպեսզի ուսուցողական մոդուլները, որոնք արդեն իսկ ստեղծված էին, փոփոխվեն՝ ելնելով նրանց կարիքներից: 그의 말에 따르면, 내년에는 프로그램을 실행하는 과정에 포함될 단계들 중 하나는 이미 조성된 교육모듈이 그들의 필요에 따라 수정되기 위하여 교사들의 필요에 대한 평가가 있어야 한다.
«Պետք է նշեմ, որ մենք ոչ միայն վերապատրաստել ենք 800 ուսուցչի, այլև այդ ընթացքում կատարել ենք գնահատում, հասկանալու համար, թե նրանց ի՞նչ է հարկավոր, և արդեն հաջորդ վերապատրաստումների ժամանակ մեր մոտեցումների մեջ էական փոփոխություններ կլինեն, ու դրանք կբխեն ուսուցիչների այսօրվա պահանջներից»- ասաց Մկրտչյանը: "우리는 900명의 교사를 훈련시켰을 뿐만 아니라 그 과정에서 그들에게 무엇이 필요한지와 이미 다음 훈련시 우리의 접근법에 상당한 변화가 있을것이며, 그것들은 교사들의 일상업무에서 나올것이라는 것을 언급할 필요가 있습니다."라고 므끄르뜨치안은 말했다.
Մանկավարժական համալսարանի վերապատրաստման ծրագրի ղեկավար Արթուր Թադևոսյանը նշեց, որ իրենց մոտ վերապատրաստումները իրականացրել են միայն մանկավարժական համալսարանի դասախոսները, և քանի որ ի սկզբանե դասընթացների հիմքում դրված է եղել նորարարական տեխնոլոգիաների և մեթոդների ուսուցանումը, դասախոսների ընտրությունն էլ արվել է՝ ելնելով այդ պահանջներից: 사법대학에 관한 훈련프로그램의 책임자인 아르투르 타데보시안은 오직 사범대학의 강사들이 그들에게 훈련을 실시했다. 왜냐하면 처음부터 수업과정이 혁신적인 기술적용과 방법론의 교육에 기반하며, 그러한 요구사항에 따라 강사를 선택하였기 때문이다.
Արթուր Թադևոսյանը շատ կարևոր է համարում նմանատիպ դասընթացների իրականացումը: «Լինելով մանկավարժական համալսարանի Ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ՝ մի փոքր մեր տեսանկյունից նայեմ. մենք ունենք շատ փայլուն ուսուցիչներ թե՛ դասավանդման մեթոդներով, թե՛ գիտելիքներով, որոնք թերանում էին տեղեկատվական տեխնոլոգիաների մասով, և սա իրենց շատ անհրաժեշտ էր: Պետք է նշեմ, երբ մի գործընթաց սկսվում է, և կան որոշակի թերություններ, ապա ոչ թե պետք է դա դնել մի կողմ և չշարունակել, այլ պետք է թերությունները քննարկել և շտկել: Կային որոշակի թերություններ, որոնք էլ նախարարության հետ կքննարկվեն, և համոզված եմ, որ այդ բոլոր բացերը կվերացվեն, և արդեն հաջորդ փուլում կունենանք էլ ավելի արդյունավետ դասընթաց»-ասաց նա: 아르투르 타데보시안은 그와 같은 수업과정의 수행을 매우 중요하다고 여긴다. "사범대학의 정보과장으로써, 우리의 입장으로 보면, 우리는 교육의 방법론에서든, 지식에서든 정보기술분야에서 결점이 있는 매우 우수한 교사들을 가지고 있으며, 이것은 그들에게 매우 필요했습니다. 과정이 시작되었을 때 일부 단점이 있었고, 그것을 한쪽으로 제쳐두고 지속되지 않기 위해 해당 단점을 논의하고 수정할 필요가 있다는 것을 언급해야합니다. 어느 정도 결점이 있었는데, 그 또한 부처와 논의될 것이며, 나는 그 모든 격차가 제거될 것이라 확신하며, 이미 다음 단계에서 보다 효율적인 수업과정을 가지게 될 것입니다."라고 그는 말했다.
- թերանալ = պակասներ ունենալ 결점이 있는, = զլանալ 누락된
Արթուր Թադևոսյանի խոսքով, իրենց մոտ վերապատրաստում անցած 110 ուսուցիչների մոտ ակադեմիական գիտելիքների պակաս չի նկատվել, ինչը և այս վերապատրասման հիմքում էր դրված, այսինքն՝ ոչ թե տալ ակադեմիական գիտելիքներ, այլ նորարարական մեթոդներ և մոտեցումներ: 아르투르 타데보시안의 말에 따르면, 훈련을 마친 110명의 교사들에게는 기술부족이 관찰되지 않았으며, 이는 해당 훈련에 기반합니다. 즉, 학문적 지식을 제공하는 것이 아닌 혁신적인 방법론과 접근법에 기인하기 때문이다.
Սոչիի եռակողմ հայտարարությամբ հերքվում են «միջանցքի» մասին տարածվող քարոզչական թեզերը. ԱԳՆ: 소치의 3자 선언을 통해 "회랑"에 대해 유포되고 있는 선전 의제에 반박하다 -외교부
- - թեզեր 논제
ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիի եռակողմ հայտարարությամբ կողմերը վերահաստատում են իրենց պարտավորությունը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթների հետևողական և անվերապահ իրականացման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն՝ ի պատասխան նոյեմբերի 26-ի Սոչիի եռակողմ հայտարարության վերաբերյալ լրատվամիջոցների հարցերին: 예레반, 11월 30일, 아르멘프레스: 소치의 3자 회담을 통해 당사자들은 2020년 11월 9일자 3자선언의 모든 조항의 일관되고 무조건적인 이행에 대한 공약을 재확인하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 외교부 대변인 바한 후나니안은 11월 26일자 소치의 3자선언에 대한 언론매체의 질문에 대답하면서 언급하였다.
«Սա վերաբերում է նաև Ադրբեջանի կողմից մինչ այժմ չկատարված, նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետով ամրագրված՝ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձին և այլ կետերով չկատարված պարտավորություններին։ Նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարությամբ ևս մեկ անգամ վերահաստատվում է հունվարի 11-ի հայտարարությամբ արձանագրված տարածաշրջանում տրանսպորտային բոլոր ուղիների ու տնտեսական կապերի ապաշրջափակման դրույթը և հերթական անգամ հերքվում են «միջանցքի» կամ միջանցքային տրամաբանության մասին տարածվող քարոզչական թեզերը»,-նշել է ԱԳՆ մամուլի քարտուղարը: "이것은 아제르바이잔에 의해 지금까지 이행되지 않은, 11월 9일자 선언문의 제 8항에 규정된, 전쟁포로, 인질 및 기타 억류자의 귀환과 다른 항목에 따라 이행되지 않은 의무를 나타내고 있습니다. 11월 26일자 소치의 선언문을 통해 다시 한번 1월 11일자 선언문에 규정된 이 지역의 모든 운송노선과 경제적인 연결의 차단해제에 대한 조항을 재확인하고 다시 한번 "회랑" 또는 회랑논리에 대해 유포되고 있는 선전문구를 반박하고 있습니다."라고 외교부 대변인은 언급하였다.
Վահան Հունանյանն ընդգծել է նաև, որ ըստ հայտարարության, պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել: Իսկ այդ ուղղությամբ առաջնային ու առավել կարևոր քայլը պետք է լինի լարվածության նվազեցմանը միտված քայլերի իրականացումը։ 또한, 바한 후나니안은 선언문에 따라, 아르메니아와 아제르바이잔 국경에서 안전과 안보수준을 향상시키기 위한 조치를 취하는데 합의하였다고 강조하였다. 그리고 이런 방향에서 진전된 중요한 단계는 긴장완화를 목표로 하는 단계를 구현하는 것이다.
«Համոզված ենք նաև, որ եռակողմ հայտարարությունների դրույթների լիարժեք կյանքի կոչումը կնպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո»,-հավելել է Վահան Հունանյանը: "우리는 3자 선언문 조항의 완전한 이행이 유럽안보협력기구 민스크 그룹의 공동의장의 위임하에 나고르노 카라바흐 분쟁지역의 평화로운 해결에 기여할 것이라 확신하고 있습니다."라고 바한 후나니안는 덧붙였다.
- ԵԱՀԿ = Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն 유럽안보협력기구
Քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը կկրճատվի: 시민권 취득신청서의 심의기간이 단축될 것이다.
ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հավանություն տվեց գործադիրի ներկայացրած օրենքի նախագծին, որով ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը 6 ամսվա փոխարեն սահմանվում է 90 աշխատանքային օր: 예레반, 11월 30일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국회 주권문제에 관한 상임위원회는 2차 심의에 대한 논의를 위하여 행정부가 제출한 법안을 승인하였으며, 이를 통해 아르메니아 공화국의 시민권을 취득하기 위한 신청서의 심의기간은 6개월에서 90일 영업일로 정해졌다.
- պետաիրավական = պետական և իրավական
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը: "아르멘프레스"의 보도에 따르면, "아르메니아 공화국의 시민권에 대한" 법률에서 추가와 변경에 대한 법안은 국회 회기에서 아르메니아 공화국의 부총리 아라 피다니안이 제출하였다.
«Օրինագծի բուն նպատակն է առավել պարզեցնել, հստակեցնել քաղաքացիության տրամադրման գործընթացը, մասնավորապես ներկայիս 6 ամսվա ժամկետի փոխարեն նախատեսվում է 90 աշխատանքային օր սահմանել»,- ասաց Ֆիդանյանը: "법안의 주된 목적은 시민권의 발급절차를 간소화하고 투명하게 하는데 있으며, 특히 현행 6개월의 기간대신 90일 영업일로 정할 예정입니다."라고 피다니안은 말했다.
Այսպիսով, օրինագծի նպատակը ժամկետների կտրուկ կրճատումը, վարչարարության կրճատումն է, որ քաղաքացիները հնարավորություն ունենան արագ ստանալ ՀՀ քաղաքացիությունը: 따라서, 법안의 목적은 시민들에게 아르메니아 공화국의 시민권을 신속하게 취득할 기회를 부여하기 위해 기간을 대폭 줄이고, 행정을 축소하는데 있다.
«Օրինագծի ընդունումից հետո այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին գրավոր հավաստման հիման վրա ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում անձի՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ կմտնի օտարերկրյա պետության քաղաքացիություն ստանալու ապացույցը նրա կողմից անձնագրային ծառայություն ներկայացնելու պահից»,-ասաց Ֆիդանյանը: "법안의 채택이후 다른 국가의 시민권을 획득할 법적 가능성에 대해 서면 확인서를 근거하여 아르메니아 공화국의 시민권을 중지하는 경우에 아르메니아 공화국의 시민권을 중지하는 것에 대해 아르메니아 공화국의 대통령령은 외국 국적의 시민권을 취득하는 증명을 여권서비스를 제출하는 순간부터 발효됩니다."라고 피다니안은 말했다.
Հոգեմետ դեղահաբերի ապօրինի իրացման ու կաշառք ստանալու համար հոգեբուժարանի բուժաշխատողներ են կալանավորվել: 향정신성 약물의 불법판매와 뇌물수수로 정신병원의 직원들이 체포되었다.
ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի նարկոլոգը, նախնական համաձայնության գալով նույն կենտրոնի նարկոլոգիական բաժանմունքի բուժքրոջ հետ, խախտելով համապատասխան կանոնները, փաստաթղթեր կեղծելու եղանակով, իրացման նպատակով 2021թ. Ապրիլի-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, կենտրոնի հաշվեկշռից դուրս է գրել և ապօրինի ձեռք բերել մի քանի տեսակի հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր և դեղեր, որոնք վաճառել է իր հետ նախնական համաձայնության եկած մի շարք քաղաքացիների։ 예레반, 11월 30일, 아르멘프레스: "귬리의 정신건강센터"의 마취과의는 사전협의를 통해 동일센터의 마취학과 간호사와 관련 규범을 위반하고, 서류를 위조하는 방법으로 판매 목적의 2021년 4월부터 9월까지의 기간동안 센터의 재고에서 빼내어 여러 종류의 향정신성 물질과 약물을 불법적으로 취득하였으며, 그것들을 사전합의된 여러 시민들에게 판매하였다.
- նարկոլոգ = наркология 마취과, 마취의
«Բացի այդ, պարզվել է, որ նույն նարկոլոգը, նախնական համաձայնության գալով նարկոլոգիական և հոգեբուժական բաժանմունքի 2 բուժքույրերի հետ, իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս, օժտված լինելով վարչատնտեսական գործառույթներ կատարելու լիազորություններով, 2021թ. Ապրիլ-հուլիս ժամանակահատվածում մի շարք քաղաքացիներից պահանջել և ստացել է խոշոր չափերով կաշառք: Մասնավորապես՝ ալկոհոլային կախվածության դեմ բուժում իրականացնելու, ալկոհոլային կախվածությունից հանելու և համապատասխան ներարկումներ կատարելու, առանց գրանցելու ալկոհոլային կախվածության դեմ բուժում իրականացնելու, առանց համապատասխան բժշկական ստուգումների և եզրակացության կենտրոնի նարկոլոգիական բաժանմունքի հաշվառումներից հանելու, վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու նպատակով նարկոլոգիական բաժանմունքի հաշվառումներից հանելու համար տարբեր պացիենտներից կամ նրանց հարազատներից պահանջել և ստացել է 5000-ից մինչև 30.000 դրամ կաշառք՝ առանձին դեպքերում մասնաբաժին հատկացնելով բուժքրոջը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: "그외에도, 같은 마취과의는 사전합의를 통해 마취과와 정신과의 2명의 간호사와, 자신이 전문의 활동을 수행하고 있을 당시, 행정기능을 수행할 권한을 가지고, 2021년 5월부터 7월기간동안에 여러 시민들로부터 거액의 뇌물을 요구하여 받았습니다. 특히, 알코올중독에 대한 치료를 수행하고 알코올중독을 제거하며, 관련 주사를 행하고, 등록없이 알코올 중독에 대한 치료를 수행하고, 관련 건강검진없이 센터의 마취과 계정을 제거하며 운전면허증을 갱신할 목적으로 마취과 계정들을 제거하는 것에 대해 다양한 환자들이나 그들의 친척들에게 5천 드람에서 3만 드람까지의 뇌물을 요구하여 받았습니다. 일부의 경우에는 참여한 간호사의 몫으로 할당하였습니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 공화국의 검찰에서 알려왔다.
Նախաքննության ընթացքում քաղաքացիների բնակության հասցեներում, բուժկենտրոնի նշված աշխատակիցների բնակության հասցեներում, աշխատասենյակներում կատարվել են խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբեր, նյութեր: 예비 조사과정에서 시민들의 거주지에서, 의료센터의 언급된 직원들의 주거지에서, 직장사무실에서 검색이 실시되었으며, 그 과정에서 향정신성 약물과 물질이 발견되었다.
Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ, գործի համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նաև նշանակվել է մասնագիտական ստուգում: 법의학 실험이 지정되었고, 직무에 대한 중요한 의미를 갖는 여러 정황을 밝힐 목적으로 전문가의 검사가 지정되었다.
Նշվում է, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի նարկոլոգ Ա. Ս.-ին և նույն կենտրոնի նարկոլոգիական բաժանմունքի բուժքույր Ջ. Ս.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 267-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ 획득된 충분한 증거의 조합을 통해 "귬리정신건강센터"의 마취과 A.S와 동일센터의 마취과 간호사 Z.S는 아르메니아 공화국의 형법 제 266조 2항 1절, 제 267조 1항과 제 311조 3항에 따라 기소되었다고 명시되었다. 그들에 대해 예방조치로써 구금이 채택되었다.
Կառավարությունը նախատեսում է կանոնակարգել ԶՈՒ ՀՕՊ-ի կողմից զենքի և տեխնիկայի կիրառման ընթացակարգը: 정부는 군대의 방공무기와 장비의 사용절차를 규제할 예정이다.
- ՀՕՊ = հակօդային պաշտպանություն 방공
ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը նախատեսում է կանոնակարգել օդային տարածքում ՀՀ պետական սահմանը պահպանելիս և ՀՀ պետական սահմանի օդային տարածքում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների չեզոքացման համար հակաօդային պաշտպանության և ռազմական ավիացիայի ուժերի կողմից զենքի և մարտական տեխնիկայի օգտագործման ընթացակարգը, դրանց կիրառման վերաբերյալ որոշումներ ընդունելու իրավասություններ ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը: 예레반, 11월 30일, 아르멘프레스: 정부는 영공에서 아르메니아 공화국의 국경을 수호할 때와 아르메니아 공화국의 영공에서 테러행위의 위협을 무력화하기 위해 방공과 전투편대의 무기와 전투기술의 활용절차, 그것들을 적용하는 것에 대한 결정을 채택할 권한을 가진 공무원의 범주를 규제할 예정이다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ ներկայացնելով «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցը: "아르멘프레스"의 보도에 따르면, 국회의 국방 및 안보문제에 관한 상임위원회의 회기에서 이에 대하여 아르메니아 공화국의 국방부 차관 아르만 사르크시안은 "국경에 대한" 법률에서 추가하는 것에 대한 문제를 제안하면서 말하였다.
«Նախագծի համաձայն պետական սահմանի պահպանության ոլորտում հակաօդային պաշտպանության զորքերի լիազորությունները սահմանող օրենքի 29-րդ հոդվածում առաջարկվում է նախատեսել, որ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցներն օգտագործվում են Կառավարության սահմանած կարգով: Օրենքի նախագծի ներկայացման համար հիմք է հանդիսացել նույն հոդվածի 2-րդ մասի գ. Կետը՝ համաձայն որի հակաօդային պաշտպանության զորքերն իրավասու են ՀՀ անվտագունթյանը սպառնալու դեպքում կամ ՀՀ նկատմամբ թշնամական որևէ գործողություն կատարելիս ուղեկցել և ստիպել օդանավին կամ թռչող այլ սարքին վայրէջք կատարել օդանավակայաններում կամ համապատասխան այլ տարածքում, եթե օդանավը կամ թռչող այլ սարքը շարունակում է նշված գործողությունները: Հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումները ոչնչացնում են նշված օդանավը կամ թռչող այլ սարքը»,- ասաց Սարգսյանը: "초안에 따라 국경수호분야에서 방공군의 권한을 정한 법률 제 29조에서 방공군이 방공수단을 정부가 정한 절차에 따라 사용할 것을 제안하고 있습니다. 법안의 제출근거는 동일 조항의 제 2항의 g절에 있으며, 이에 따르면, 방공군은 아르메니아 공화국의 안보가 위협당하거나 아르메니아 공화국에 대한 적대행위가 있는 경우 만약 비행기나 기타 비행물체가 계속하여 언급된 행위를 한다면, 비행기 또는 기타 비행물체를 공항이나 기타 관련구역에 착륙시킬 권한을 갖습니다. 방공부대는 언급된 비행기 또는 기타 비행물체를 파괴합니다."라고 사르크시안은 말했다.
Բացի այդ, ըստ նախարարի տեղակալի, ՀՀ և ՌԴ միջև ՀԱՊԿ Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու մասին համաձայնագրով խաղաղ ժամանակ կողմերն իրենց իրավունք են վերապահում որոշում կայացնել ՀՕՊ միավորված համակարգի կազմի մեջ մտնող իրենց զորքերի կիրառման մասին: Սարգսյանն ընդգծեց` ընդ որում զենքի կիրառման կարգը սահմանվում է այն կողմի օրենսդրությամբ, որի օդային տարածքում գտնվում է օբյեկտը, որի նկատմամբ կիրառվում է զենքը: 그외에도 차관에 따르면, 아르메니아 공화국과 러시아 연방간 집단안보협력기구의 코카서스 지역에서 방공통합시스템을 구성하는 것에 관한 협정에 따라 평상시 당사자들은 방공통합시스템의 구성에서 자신들의 군대를 사용하는 것에 대해 결정을 내릴 권한을 갖는다. 사르크시안은 무기의 사용절차는 물체가 위치한 영공에서 그것에 대해 무기를 사용하는 것은 해당 당사자의 법률조항에 따라 정해진다.
- ՀԱՊԿ = Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն 집단안보협력기구
Արշակ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը թաքցնելու և փողերի լվացման համար: 아르샥 하꼬비안은 신고대상인 막대한 규모의 자산을 은폐하고 자금을 세탁한 혐의로 기소되었다.
ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամուտների հայտարարագրման տվյալները թաքցնելու և փողերի լվացման փաստերով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, ինչի արդյունքում մեղադրանք է առաջադրվել Արշակ Հակոբյանին: 예레반, 11월 30일, 아르멘프레스: 막대한 규모의 자산과 소득신고자료를 은폐하고 자금을 세탁한 사실에 대해 아르메니아 공화국의 반부패 위원회에서 조사된 형사사건의 예비조사과정에서 획득한 충분한 증거의 조합으로, 이에 따라 아르샥 하꼬비안은 기소되었다.
«Հիմնավորվել է, որ Արշակ Հակոբյանը, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ զբաղեցնելով ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը և հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում դիտավորությամբ թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը` 22.007.259 ՀՀ դրամը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: Ըստ առաջադրված մեղադրանքի` Արշակ Հակոբյանը, 2017 թվականին ներկայացրած` պաշտոնը ստանձնելու և նույն թվականի տարեկան հայտարարագրերում, ինչպես նաև 2018 թվականին ներկայացրած` պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում դիտավորյալ թաքցրել է հայտարարագրման ենթակա` սեփականության իրավունքով իրեն պատկանող, առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 7 մլն ՀՀ դրամ կադաստրային արժեքով տունը: "아르샥 하꼬비안은 2017년 7월 1일 기준 아르메니아 공화국 경찰의 관련부서장의 직위를 역임하며 신고대상 공무원이었고, 고위공직자 윤리위원회에 제출되어진 신고서에서 고의적으로 막대한 규모의 자산의 미신고 뿐만 아니라 범죄수단으로 받은 막대한 자산인 22,007,259 드람을 합법화하였다는 신고대상자료를 은폐하였다는 것이 입증되었습니다. "아르멘프레스"의 보도에 따르면, 반부패위원회가 유포한 공지문에 언급되었다. 제기된 혐의에 따르면, 아르샥 하꼬비안은 2017년에 제출된, 공직에 임명되고 같은 해 연례보고서에서 뿐만 아니라 2018년에 제출된, 공직에 사임한 신고서에서 고의적으로 소유권을 가진 자신이 소유한, 막대한 규모의, 7백만 드람 이상의 가치를 가진 주택을 신고대상에서 은폐하였다.
Բացի այդ, ՀՀ ոստիկանության վերը նշված պաշտոնատար անձը 2017 թվականի տարեկան հայտարարագրում դիտավորությամբ թաքցրել և չի հայտարարագրել նույն տարեթվին նվիրատվության պայմանագրով ձեռք բերված և նվիրատվության պայմանագրով օտարված` համապատասխանաբար 2017 թվականի արտադրության, 90.000 ԱՄՆ դոլարին համարժեք 43.069.500 ՀՀ դրամ արժեքով Mersedes-Benz GLS 500 4matik մակնիշի և 2008 թվականի արտադրության Samand Soren 1.8 մակնիշի ավտոմեքենաները: 그외에도 아르메니아 공화국 경찰의 위에서 언급된 공무원은 2017년 연레보고서에서 고의적으로 은폐하였고, 같은 해에 기부동의로 획득하고 기부동의에 의해 소외된, 각각 2017년에 제조된 9만달러에 해당하는 43,069,500 드람의 가치를 가진 Mersedes-Benz GLS 500 4matik와 2008년 제조된 Samand Soren 1.8의 자동차를 신고하지 않았다.
Նշվում է, որ մասնավորապես, նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել, որ Արշակ Հակոբյանը «Mersedes-Benz GLS 500 4matik» մակնիշի տրանսպորտային միջոցը գնել է կանխիկ վճարմամբ, ապա` վճարված գումարի իրական բնույթն ու հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, կանխիկ եղանակով կատարված առուվաճառքի հիշյալ գործարքը ձևակերպել է իբրև նվիրատվություն և այդ եղանակով փաստացի թաքցրել ու խեղաթյուրել է իր ունեցած` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի՝ 22.007.259 ՀՀ դրամ կանխիկ գումարի իրական ծագումը: 특히, 예비조사를 통해 증거를 획득하였다. 아르샥 하꼬비안이 "Mersedes-Benz GLS 500 4matik"의 자동차를 현금지불로 구매하였고, 지불된 금액의 합법적인 성격과 범죄출처를 은폐할 목적으로 현금방식으로 행하여진 언급된 매매거래를 기부금으로 조성하였으며, 해당 방식으로 사실을 은폐하였고, 그가 보유한, 범죄방법으로 획득한 막대한 규모의 22,007,259 드람의 현금의 합법적인 출처를 왜곡하였다고 명시하였다.
«Բուրգըրի» հանրային սննդի օբյեկտի հավի և տավարի մսի խճողակներում հայտնաբերվել է սալմոնելա: "불거리" 대중음식점의 치킨 및 소고기패티에서 살모넬라균이 발견되었다.
ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեսչական մարմնի մասնագետները նոյեմբերի 20-ին վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Բուրգըրի» հանրային սննդի օբյեկտում, նմուշառում կատարել պատրաստի սննդամթերքից և հումքից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության: Համաձայն փորձաքննության արդյունքների՝ նմուշառված «Հավի մսի խճողակ» և «Տավարի մսի խճողակ» արտադրատեսակներում հայտնաբերվել է սալմոնելա: 예레반, 11월 30일, 아르멘프레스: 검사기관의 전문가는 11월 20일에 "불거리" 대중음식점에서 통제조치를 실시하였고 준비된 식재료와 원료에서 시료를 채취하여 실험실에 제출하였다. 실험실 결과에 따르면, 시료가 채취된 "치킨패트"와 "소고기패티"의 제품에서 살모넬라균이 발견되었다.
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ-ից, հիշեցնելով, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին նոյեմբերի 20-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ նոյեմբերի 18-ին մի քանի քաղաքացի է հոսպիտալացվել՝ «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국 식품안전검사기관은 아르메니아 공화국 식품안전검사기관에 11월 20일에 11월 18일에 여러 시민이 "장감염"의 예비진단으로 입원했다는 신고를 접수받았다는 것을 상기시키면서 알려왔다.
Համճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ 13 քաղաքացի է հոսպիտալացվել Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում: Պարզվել է նաև, որ հոսպիտալացված բոլոր անձինք սնվել են «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին պատկանող «Բուրգըրի» (հասցե՝ Ամիրյան 3/37, «Burgery Angus & More») հասարակական սննդի կազմակերպությունում: 역학조사결과 13명의 시민이 국립감염병센터에 입원했음이 밝혀졌다. 입원한 모든 사람들은 "예레미안의 아버지와 아들"사에서 제공된 "불거리" (주소 : 아미리안 3/37, "불거리 안구스앤모어")에서 대중음식기관에서 식사를 하였음이 밝혀졌다.
«Բուրգըրի» հանրային սննդի օբյեկտում բոլոր աշխատակիցներն ունեցել են սանիտարական գրքույկներ, որոնցում բժշկական պատշաճ ստուգումների պարբերականությունը պահպանված է եղել: "불거리" 대중음식점에서 모든 직원들은 적법한 건강검진의 빈도를 유지하는 위생가이드를 가지고 있었다.
Հետագծելիությունն ապահովելու նպատակով՝ նմուշառումներ են իրականացվել նաև նշված արտադրատեսակների հումքից, որոնց լաբորատոր փորձարկումը դեռ ընթացքի մեջ է: 추적을 유지할 목적으로 언급된 제품의 원료에서 시료채취를 실시하였으며, 아직 실험실 실험이 진행중에 있다.
Վարորդը փորձել է գումար դնել պարեկի գրպանն արձանագրություն չկազմելու համար: 운전자는 등록되지 않기 위해 순찰대의 주머니에 돈을 넣으려 시도하였다.
ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում իրավախախտում կատարած վարորդը փորձել է գումար դնել պարեկի գրպանն արձանագրություն չկազմելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ քաղաքացին բերման է ենթարկվել: 예레반, 11월 30일, 아르멘프레스: 예레반에서 위법행위를 저지른 운전자는 등록되지 않기 위해 순찰대의 주머니에 돈을 넣으려 시도하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 공화국의 경찰은 시민이 연행되었다고 알려왔다.
«Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները Սեբաստիայի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում նկատել են «Միցուբիշի» մակնիշի մեքենա, որի դիմապակին թաղանթապատ է եղել, բացի այդ՝ մեքենան չի ունեցել ԱՊՊԱ պայմանագիր։ Պարեկները ցանկացել են արձանագրություն կազմել Երևանի 24-ամյա վարորդի նկատմամբ։ Այդ ընթացքում նա, արձանագրություն չկազմելու նպատակով, պարեկներից մեկի գրպանում փող է դրել։ Պարեկները նրան բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ նախապատրաստված նյութերն ուղարկվել են Երևան քաղաքի վարչություն՝ հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու համար։ Հանգամանքները քննությամբ պարզվում են»,-ասված է հաղորդագրության մեջ: "경찰 순찰대의 예레반연대의 4대대의 3분대 직원들은 세바스띠아와 라피로의 교차로에서 "미츄비시" 차량을 목격하였습니다. 앞유리가 코팅되어있고, 그외에도 차량에는 운전자책임보험이 없었다. 순찰대는 예레반시의 24세의 운전수에 대해 신고서를 작성하기를 원하였습니다. 그 과정에서 그는 신고서를 작성하지 않기 위해 순찰대원들 중 한명의 호주머니에 돈을 넣었습니다. 순찰대는 그를 경찰의 말라티아지부로 연행하엿꼬, 사전준비된 자료를 반부패 위원회에 보내기 위해 예레반시의 지부로 보냈습니다. 조사를 통해 정황이 밝혀지고 있습니다."라고 공지글에 명시되었다.
Պետական պաշտոնյաների բազային աշխատավարձը հաջորդ տարի կմնա նույնը: 공무원의 기본급여가 내년에도 그대로 유지될 것이다.
ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախատեսվում է 2022 թվականին պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը չբարձրացնել, ուժի մեջ կմնա գործող բազային աշխատավարձը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն: 예레반, 11월 30일, 아르멘프레스: 아르메니아에서 2022년에 국가공직과 국가서비스공직에 종사하는 사람들의 기본급여의 규모를 올리지 않고 기존의 기존급여로 유지된다. "아르멘프레스"의 보도에 따르면, "국가공직과 국가서비스공직에 종사하는 사람들의 보수에 관한" 법률에서 추가하는 것에 대한 법안은 국회 노동사회문제의 위원회에서 긍정적인 결론을 받았다.
Հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացնելիս ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Վաչե Քալաշյանը նշեց՝ սահմանվում է, որ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2022 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից: 위원회의 회의에서 법안을 제출한 아르메니아 공화국의 총리실 정책실장의 대리인 바체 칼라쉬안은 국가공직 및 국가서비스직에 종사하는 사람들의 기본급여의 규모는 2022년에 정해진 최저 월급의 명목금액의 70%보다 낮아질 수 없다는 법률에 따른다고 언급하였다.
«Գործող իրավակարգավորմամբ՝ բազային աշխատավարձը պետք է աճեր նվազագույն անվանական աշխատավարձի 80-120 տոկոս չափով, սակայն կառավարությունը համապատասխան միջոցներ դեռ չունի, որ կարողանանք այդ աճն ապահովել: Եվ անցումային դրույթով 2022-ի համար առաջարկում ենք, որ գործող բազային աշխատավարձը մնա ուժի մեջ, այն է՝ մոտ 66 հազար 140 դրամի կարգի»,-ասաց Քալաշյանը: "현행법상, 기본급여는 최저명목급여의 80-120% 규모로 인상해야하지만 정부는 해당 증가를 보장할 수 있는 관련수단을 아직 가지지 않고 있습니다. 그리고 과도기적 조항으로써 2022년에 대해 기존 기본급여를 약 66,140 드람으로 그대로 유지할 것을 제안하고 있습니다."라고 칼라쉬안은 말했다.
Մյուս փոփոխությամբ առաջարկվում է պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող վարժական հավաքներին կամ զինվորական վարժանքներին կամ զորավարժություններին ներգրավվելու ժամանակահատվածում համապատասխան պաշտոնատար անձանց կատարողականի բացասական լինելու կամ այսինքն` կառավարության կողմից սահմանված նվազագույն շեմից ցածր լինելու դեպքում չկիրառել օրենքով նախատեսված սանկցիաները: Դրանք վերաբերում են կամ աշխատավարձի բնականոն աճի կասեցմանը, կամ վարձատրության չվճարմանը, կամ էլ պաշտոնի իջեցմանը: Առաջարկվում է նաև, որ այդ ժամանակահատվածն ընդգրկվի պարգևատրումների իրավունք տվող ժամանակահատվածի մեջ: 다른 개정안을 통해 예비훈련의 틀안에서 실시되고 있는 훈련캠프나 군사훈련 또는 제식훈련의 참가기간에 관련 공무원의 실적이 저조하거나 다시말해 정부에 의해 정해진 최저한계치 미만의 경우에 법률로 정해진 제한을 적용하지 않도록 제안되었다. 그것들은 급여의 정상적인 인상의 중단이나 보수의 미지급, 또는 직위의 강등을 의미한다. 또는 이 기간을 자격심사기간에 포함되도록 제안하고 있다.
- վարժվել 훈련하다, 연습하다 -> վարժական -> վարժանք 훈련
- զորավարժություն 제식훈련
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2021년 12월 2일자 (0) | 2021.12.02 |
---|---|
[아르메니아 신문기사] 2021년 12월 1일자 (0) | 2021.12.01 |
[아르메니아 신문기사] 2021년 11월 29일자 (0) | 2021.11.30 |
[아르메니아 신문기사] 2021년 11월 27일자 (0) | 2021.11.27 |
[아르메니아 신문기사] 2021년 11월 26일자 (0) | 2021.11.26 |