휴먼노마드
[아르메니아 신문기사] 2021년 12월 1일자 본문
Դասագրքերը կլինեն նաև էլեկտրոնային. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նոր նախագիծ: 교과서도 전자화될 것이다. 교육과학문화체육부는 새로운 프로젝트를 발표하였다.
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել դասագրքերի ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգի նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով դասագրքի հանդեպ պետության պահանջները: 예레반, 12월 1일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 교육과학문화체육부는 교과서의 제작, 출판 및 일반교육의 국가표준에서 교과서의 적합성평가라는 주제에 대한 위원회의 설립절차에 관한 법안을 공개토론을 위해 제출하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공화국의 교육과학문화체육부 차관 잔나 안드레아시안은 교과서에 관한 국가의 요구사항을 제출하면서 자신의 "페이스북" 소셜네트워크 페이지에 게재하였다.
Նշվում է, որ դասագիրքը պետք է ներկայացնի միայն ստույգ, գիտականորեն հաստատված և ճշգրիտ տեղեկատվություն, օգտագործի միայն գիտականորեն շրջանառվող վարկածներ: Դասագրքում պետք է ապահովված լինեն պատշաճ հղումնեը: 교과서는 오직 검증되고, 과학적으로 입증되고 정확한 정보만을 제시해야하며, 오직 과학적으로 통용되는 가설만을 활용해야한다고 언급되었다. 교과서에서 합리적인 참조를 제공하여야한다.
«Դասագիրքը պետք է հնարավորություն ընձեռի բազմակողմանիորեն ծանոթանալու ներկայացվող նյութին կամ թեմային և նպաստի սովորողի մոտ դրա վերաբերյալ սեփական դիրքորոշման ու կարծիքի ձևավորմանը: Դրանից բացի դասագրքի շարադրանքի լեզուն պետք է համապատասխանի տվյալ տարիքային խմբի լեզվամտածողության առանձնահատկություններին՝ խուսափելով մասնագիտական և գիտական եզրույթների անհարկի գործածումից, երկարաշունչ նախադասություններից՝ կիրառելով հնարավորինս պարզ կառուցվածքով և հասկանալի բովանդակությամբ նախադասություններ»,-նշել է Ժաննա Անդրեասյանը։ "교과서는 여러 방면으로 제시된 재료나 주제에 접할 수 있는 기회를 제공해야하며, 학습자가 그에 대하여 개인적인 입장이나 의견을 형성하도록 해야합니다. 그외에도 교과서에 쓰여지는 언어는 전문과학용어의 불필요한 사용과 장황한 문장을 피하고 가능한 간단한 구조와 이해할 수 있는 내용을 가진 문장을 사용함으로써 주어진 연령대의 언어사고적 특성과 일치해야합니다."라고 잔나 안드레아시안은 언급하였다.
- բազմակողմանիորեն = բազմակողմանի կերպով 다각적으로, 다목적으로
- շարադրանք 이야기, 어떤 사건에 대한 장황한 설명
- առանձնահատկություն 특성
Նախատեսվում է, որ դասագիրքը կարող է լինել թղթային, էլեկտրոնային կամ հիբրիդ (համակցված)։ Թղթային դասագիրքը ունենում է իր թվայնացված տարբերակը, որը ձեռք է բերվում դասագրքի հետ միաժամանակ։ Սովորողը, ծնողի գրավոր համաձայնության դեպքում, կարող է հրաժարվել թղթային դասագրքերից և օգտվել էլեկտրոնային դասագրքերից: 교과서는 종이나 전자 또는 하이브리드(조합된)일 수 있다고 예상된다. 종이 교과서는 그것의 디지털 버전을 가지고 있으며, 교과서와 동시에 획득되어질 것이다. 학습자는 부모의 서면동의하에 종이로된 교과서를 거부할 수 있으며 전자 교과서를 이용할 수 있다.
«Նախատեսում ենք, որ դասագրքերի ստեղծման մրցույթը կառանձնացվի դասագրքի հրատարակման մրցույթից։ Դասագրքերի ստեղծման մրցույթին կարող են մասնակցել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք: Ներկայացված է նաև դասագրքերի փորձաքննության կարգը՝ համապատասխանության, բովանդակային, վարկանիշային գնահատման փուլերի միջոցով, ինչպես նաև գնահատող հանձնաժողովների ձևավորման կարգը՝ սահմանված պահանջներին համապատասխանող փորձագետների շտեմարան ձևավորելու և ձևավորված շտեմարանից համակարգչի միջոցով ընտրության միջոցով։ Սահմանված է, որ հանձնաժողովում պետք է ընդգրկվեն հետևյալ մասնագետները՝ տվյալ առարկայի դասավանդող ուսուցիչ, մանկավարժ-մեթոդիստ, մանկավարժ-հոգեբան, հայոց լեզվի մասնագետ, նկարիչ-ձևավորող, բժիշկ-հիգիենիստ»,-նշել է Ժաննա Անդրեասյանը: "우리는 교과서의 제작공모전이 교과서의 출판공모전과 분리될 것이라 예상하고 있습니다. 교과서의 제작공모전은 법인 뿐만 아니라 개인도 참여할 수 있습니다. 정해진 요구사항에 맞는 전문가의 데이터베이스를 형성하고, 형성된 데이터베이스로부터 시스템적 수단을 통한 채택방법을 가진 적합성, 내용, 등급별 평가단계의 수단 뿐만 아니라 평가위원회의 설립절차에 관한 교과서의 심의절차도 제안되었습니다. 위원회에는 다음과 같은 전문가들로 구성되어야한다고 명시되어 있습니다. 주어진 과목을 수업하고 있는 교사, 방법론의 교육자, 심리 교육자, 아르메니아어 전문가, 일러스트디자이너, 위생의"라고 잔나 안드레아시안은 언급하였다.
Ավարտվել է պետական դավաճանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 국가반역사건과 관련하여 개시된 형사사건의 예비조사가 완료되었다.
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի լրումն ս.թ. հունիսի 7-ին ՀՀ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ համաձայն որի բացահայտվել էր կազմակերպված խմբի կողմից իրականացված պետական դավաճանության դեպք, ԱԱԾ-ն տեղեկացնում է այդ դեպքով հարուցված քրեական գործի նախաքննության ավարտի մասին: 예레반, 12월 1일, 아르멘프레스: 올해 6월 7일, 아르메니아 공화국의 국가안보청이 유포한 공지문에는 조직적인 집단에 의해 저질러진 국가반역사건이 들어나 있다. 국가안보청은 그 사건에 따라 개시된 형사사건의 예비조사의 완료에 대해 알려왔다.
- Ի լրումն (앞에 언급된) 거기에
- ս.թ. = Ս/Թ = Սույն թվական 금년, 올해
«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ երկու քաղաքացիները, չունենալով մշտական աշխատանք և եկամտի աղբյուր, աշխատանք փնտրելու նպատակով միասին մեկնել են Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաք, որտեղ հայտնվել են Ադրբեջանի հատուկ ծառայությունների տեսադաշտում և ընդունել նյութական օգուտներ ստանալու դիմաց նրանց կողմից հավաքագրվելու և ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության գործելու առաջարկը:
Վերջիններս վարձատրության դիմաց անցել են թշնամու կողմը, լրտեսության, այլ օգնություն ցույց տալու եղանակներով հանձնելու նպատակով հավաքել, պահել և օտարերկրյա պետության ինքնությունը դեռևս չպարզված ներկայացուցիչներին հանձնել են պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ, որով հակառակորդին ընձեռել են իրական հնարավորություն՝ կատարելու ուժերի և միջոցների ճշգրիտ հաշվարկներ, որոշել տարբեր հատվածներում իրենց կողմից խնդիրների կատարմանն ընդգրկվող ուժերի և միջոցների քանակը, տեղադիրքերը, տեղաբաշխումները, դրանց համապատասխան կատարել տակտիկական փոփոխություններ, ինչպես նաև կանխորոշել ՀՀ ԶՈԻ տարբեր զորամասերի կողմից իրականացվելիք խնդիրների հնարավոր ծավալներն ու գործողությունների հավանական բնույթը, մարտական գործողությունների վարման ընթացքում նպատակային և արդյունավետ խոցման համար նպաստավոր պայմաններ ստեղծել ու արդյունքում խոչընդոտել Արցախի ՊԲ և ՀՀ ԶՈԻ ստորաբաժանումների առջև դրված խնդիրների պատշաճ իրականացմանը, ստեղծվել են նպաստավոր պայմաններ թշնամական զորքի կողմից այդ ուղղությամբ պաշտպանության գծի ճեղքման և հետագա առաջխաղացման համար՝ այդ կերպ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության կատարել պետական դավաճանություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ: "예비조사과정에서 정규적인 일이나 수입원이 없는 아르메니아 공화국의 2명의 시민은 일자리를 찾기 위하여 함께 터키공화국의 이스탄불시로 출발하였고, 그곳에서 아제르바이잔의 특수청의 눈에 띄었으며 물질적 이익을 받는 댓가로 아르메니아 공화국의 영토보전에 피해를 주고 외부에서 안보를 해치는 행위를 하는 제안을 수락하였다. 후자는 보수의 댓가로 적의 편에서, 스파이활동을 하였고, 도움이 되는 다른 방법을 통해 넘겨줄 목적으로 수집하고 유지하며 외국국적의 신분을 아직 밝혀지지 않은 대표에게 국가 및 공식기밀이 포함된 정보와 함께 전달되었다. 이를 통해, 적들은 행하여질 부대와 수단을 정확하게 계산하고, 다양한 구역에서 그들에 의해 임무의 수행과 관련된 부대와 수단의 수, 배치, 할당을 결정하며, 그에 따라 전술적 변화를 꾀할 뿐만 아니라, 아르메니아 공화국 군대의 다양한 군부대에 의해 실행될 임무의 가능규모와 활동의 가능한 성격을 미리 정하고 전투행위의 운영과정에서 표적화하고 효과적으로 공격을 위한 유리한 조건을 만들고 결과적으로 아르차흐 방위군과 아르메니아 공화국의 군부대의 앞에 놓인 임무의 적절한 구현을 방해할 실질적인 기회를 제공하였으며, 적군에 의해 해당 방향으로 방어선을 돌파하고 더 진격하여 아르메니아 공화국의 영토보전과 대외안보에 피해를 주는 유리한 조건이 만들어졌고, 국가반역을 저질렀다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면, 국가안보청이 유포한 공지문에 명시되었다.
- լրտեսություն 스파이활동
- կանխորոշել 미리 정하다
Քրեական գործով ձեռք բերված ապացույցներով պետական դավաճանություն կատարած անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ, և 2021 թվականի նոյեմբերի 26-ին նրանց նկատմամբ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: 형사사건에 따라 획득한 증거를 통해 국가반역을 저지른 개인은 피고인으로 연루되었으며, 2021년 11월 26일에 그들에 대해 형사사건은 기소의견으로 예비조사의 적법성을 감독하는 검사에게 이를 확인하고 법원에 송치하기 위해 보내졌다.
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը շարունակելու է հետևողական պայքար տանել օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ և նախազգուշացնում, որ ձեռնարկելու է գործուն միջոցառումներ՝ անձի, հասարակության և պետության անվտանգությունը, սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները ներքին և արտաքին սպառնալիքներից պաշտպանելու ուղղությամբ: 아르메니아 공화국의 국가안보청은 외국의 특수청과 기타 기관 뿐만 아니라 개별 개인의 정보활동을 폭로하고, 방지 및 예방하기 위해 계속하여 싸워 나갈것이며, 개인의, 사회 및 국가안보, 헌법질서, 시민의 권리와 자유를 대내외의 위협으로부터 보호하기 위한 효과적인 조치를 취할 것임을 경고한다.
ՊԵԿ աշխատակիցներն արդեն ծառայություն են իրականացնում Գորիս-Կապան ավտոճանապարհին. Բադասյան: 국세청의 직원들은 이미 고리스-카판 자동차도로에서 서비스를 실시하고 있다. -바다시안
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայողները արդեն ծառայություն են իրականացնում Գորիս-Կապան ավտոճանապարհին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: 예레반, 12월 1일, 아르멘프레스: 국세청의 세관직원들은 이미 고리스-카판 자동차도로에서 서비스를 실시하고 있다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 국회에서 기자와의 인터뷰에서 국세청장 루스딴 바다시안은 말했다.
«Մաքսային բուն գործառույթներին դեռ հարցը չի հասել, դա կլինի այն դեպքում, երբ համապատասխան որևէ մեքենա հատի ՀՀ սահմանը և մաքսային հսկողություն իրականացնելու անհրաժեշտություն առաջանա: Այս պահին որոշակի աշխատանքներ են տարվում՝ մաքսային ծառայողների համար հավելյալ աշխատանքային պայմաններ ապահովելու համար»,- ասաց Բադասյանը: "세관 본연의 활동에는 아직 문제가 되지 않으며, 그것은 관련 차량이 아르메니아 공화국의 국경에 도달하고 세관통제를 실시할 필요가 있는 경우에 해당합니다. 현재 세관직원에 대한 추가 근무조건을 보장하기 위한 일부 작업이 진행되고 있습니다."라고 바다시안은 말했다.
Հարցին՝ թե արդյոք Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիներն այս ընթացքում մաքսային գործառույթ իրականացրել են, ՊԵԿ նախագահը պատասխանեց, որ այն, որ նրանք տեղակայված են ավտոճանապարհին, արդեն նշանակում է, որ իրականացնում են մաքսային գործառույթ: 고리스-카판 도로에서 아제르바이잔이 이 기간동안 세관기능을 수행하였는지에 대한 질문에, 국세청장은 그들은 자동차도로에 배치되었고, 이미 세관업무를 수행하고 있음을 나타낸다고 답변하였다.
Ապավինելու ենք քաղաքացիների ողջամտությանը. Ասոյանը` հունվարի 1-ից կիրառվող սահմանափակումների մասին: 시민들의 의지를 수렴할 것이다. - 아소얀, 1월 1일부터 적용되는 규제에 대하여
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թվականի հունվարի 1-ից հանրային սննդի կետեր քաղաքացիների մուտքը միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունք կամ պատվաստված լինելու հավաստագրի վերաբերյալ սահմանափակումների կիրառումը վերահսկելու մեխանիզմները մշակման փուլում են: 예레반, 12월 1일, 아르멘프레스: 2022년 1월 1일부터 대중음식점에 대한 시민들의 입장은 오직 PCR검사의 음성결과나 백신접종을 확인하는 것에 대한 증명서로만 적용을 검토하는 메카니즘은 개발단계에 있다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես են վերահսկելու հունվարի 1-ից կիրառվող սահմանափակումները: "아르멘프레스"의 보도에 따르면, 기자와의 인터뷰에서 이에 대하여 아르메니아 공화국의 총리실의 검사기관 조정실장 아르투르 아소얀은 1월 1일부터 적용되는 규제를 어떻게 통제할 것인지에 대한 질문에 대답하면서 말하였다.
«Ամեն պարագայում ապավինելու ենք քաղաքացիների ողջամտությանը և տնտեսավարողների բարեխղճությանը՝ կիրառելով նաև վարչական պատասխանատվությունը, որը, իհարկե, շատ կարևոր է, սակայն բոլոր դեպքերի համար լուծում չէ»,- ասաց Ասոյանը: 어째든 우리는 행정적 의무를 적용하는 시민들의 상식과 기업인들의 청렴성에 의존할 것입니다. 물론 그것은 매우 중요하지만, 모든 경우를 해결할 수는 없습니다."라고 아소얀은 말했다.
32- ամյա տղամարդը սոցիալական ցանցի միջոցով անառակաբարո գործողությունների է դրդել անչափահասներին ու գումար շորթել: 32세의 남성은 소셜네트워크를 통해 미성년자에게 음란행위를 부추겼으며, 금품을 갈취하였다.
- անառակաբարո 음란한 -> անառակաբարո գործողությունների է դրդել 음란행위를 부추기다
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 32-ամյա տղամարդու կողմից 12 և 10 տարեկան երեխաների նկատմամբ անառակաբարո գործողություններ, շորթում կատարելու, պոռնկագրական նյութեր պահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 예레반, 12월 1일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 조사위원회의 슈니크주 수사과에서 32세의 남성에 의해 12세와 10세의 아동을 대상으로 한 음란 행위, 금품갈취, 음란물 소지 등의 사건과 관련하여 개시된 형사사건의 예비조사를 완료하였다.
- պոռնկագրական 포르노
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, նշելով, որ մինչդատական վարույթում իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 조사위원회는 재판전 절차에서 실시된 필요한 조사 및 기타 사법조치로 인해 해당 사건의 본질적인 의미를 갖는 정황이 밝혀졌음을 언급하며 알려왔다.
Մասնավորապես, քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 32-ամյա տղամարդը, հաստատապես իմանալով, որ համացանցի միջոցով իր հետ ծանոթացած անձն ընդամենը 12 տարեկան աղջիկ է, թաքցնելով իր իրական տվյալներն ու նպատակը, ներկայանալով որպես հասակակից աղջիկ, սեփական սեռական պահանջմունքները բավարարելու շարժառիթով, «Tiktok» սոցիալական ցանցում գրանցված կայքէջով խաբեությամբ պահանջել է պարբերաբար կատարել իր սեռական բնազդը գրգռող, անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնող գործողություններ, այնուհետև երեխային ստիպել է այդ ամենը լուսանկարել, տեսանկարահանել և ուղարկել իրեն: Ենթարկվելով տղամարդու պահանջին՝ աղջիկը լուսանկարներն ու տեսագրություններն «Instagram», «Viber» հավելվածների միջոցով ուղարկել է նրան: 특히, 조사를 통해 32세의 남성은 인터넷을 통해 그와 알게된 개인은 12살에 불과한 소녀였음 확실하게 인지하고 있었으며, 자신에 대한 실질적인 자료와 목적을 은폐하고, 동갑내기 소녀로 위장하여, 자신의 성적 욕망을 충족하고자 소셜네트워크 "Tiktok"에 등록된 사이트를 통해 속임수로 정기적으로 자신의 성적본능을 자극하는, 해로운 성적관심을 유발하는 행동을 요구하였으며, 이에 따라 아동에게 사진을 찍고, 영상을 촬영하여 자신에게 보내도록 강요하였다. 남성의 요청에 따라, 소녀는 사진과 영상을 "Instagram"과 "Viber" 앱을 통해 그에게 보냈다.
Այնուհետև, երեխայի մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով նրա հորից պահանջել է գումար փոխանցել «Totogaming» խաղային կայքէջի և «IDram» էլեկտրոնային դրամապանակի՝ իր հաշվեհամարներին, իսկ որպեսզի սպառնալիքները լուրջ ընկալվեն, մինչև գումարի ստանալը, «Tiktok» սոցիալական ցանցում գրանցված կայքէջում հրապարակել է աղջնակի կիսամերկ լուսանկարը, որը ջնջել է գումարը ստանալուց հետո: 이후, 아이에 관해 중상모략한 정보를 유포하겠다고 위협하면서 그녀의 아버지로부터 돈을 "totogaming" 게임사이트에 보내어 "IDram" 전자지갑을 통해 자신의 계좌로 이체하도록 요구하였고, 협박을 심각하게 받아드리도록 하기위해 돈을 받기전 "Tiktok" 소셜네트워크에 등록된 페이지에 딸의 반쯤 벗은 사진을 유포하였으며, 금액을 받은 후에 삭제하였다.
Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել՝ հիշյալ տղամարդու կողմից կատարված այլ հանցավոր դրսևորումների վերաբերյալ ևս: 예비조사과정에서 상기 남성에 의해 저질러진 다른 범죄징후에 대해서도 자료가 입수되었다.
Խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՃՈ տեսուչ է կալանավորվել: 교통경찰의 조사관은 거액의 뇌물을 받은 혐의로 체포되었다.
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել բավարար ապացույցներ, որով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Է. Ս.-ն չարաշահել է պաշտոնեական լիազորությունները: 예레반, 12월 1일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 반부패위원회에서 수사되고 있는 형사사건의 예비조사 과정에서 충분한 증거가 확보되었으며, 이를 통해 아르메니아 공화국 경찰의 "도로경찰청"의 꼬따이크 등록심의부서의 조사관 E.S가 공직의 권한을 남용하였다는 것이 밝혀졌다.
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կիմիտեից, մանրամասնելով, որ Է.Ս-ն իր համագյուղացի Գ. Գ.-ի օժանդակությամբ ստացել է 350.000 ՀՀ դրամ կաշառք` Երևանի բնակչուհի Լ. Բ.-ին վարորդական իրավունքի վկայական տալու համար անհրաժեշտ տեսական քննությունը կազմակերպելու և դրական գնահատելու համար: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 반부패위원회는 E.S가 자신의 같은 마을 주민 G.G의 지원으로 예레반의 여자주민 L.B에게 운전면허증을 교부하기 위한 필요한 이론실험을 치르고 긍정적인 평가를 하는 조건으로 35만 드람의 뇌물을 받았다고 설명하면서 발표하였다.
Ըստ առաջադրված մեղադրանքի` Գ. Գ.-ն Լ. Բ.-ի հետ հանդիպման ընթացքում վերջինիս վստահեցրել է, որ իր օժանդակությամբ ՃՈ տեսուչ Է. Ս.-ին 350.000 ՀՀ դրամ կաշառք տալու դեպքում վարորդական իրավունքի վկայական ստանալու համար անցկացվող տեսական քննությունը ձևական բնույթ կկրի, և հնարավոր խնդիրները կհարթեն ոստիկանության ծառայողները: Դրանից հետո` նոյեմբերի 27-ին, Լ. Բ.-ն Ճանապարհային ոստիկանության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքում մասնակցել է վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննությանը, որի ընթացքում չի կարողացել ճիշտ պատասխանել առաջադրված հարցերին: Տեսական քննությունն ընդունող տեսուչ Է. Ս.-ն, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, ուղղորդել է Լ. Բ-ին` նշելու ճիշտ պատասխանները, որի արդյունքում վերջինիս քննությունը դրական է գնահատվել: 기소된 혐의에 따르면, G.G는 L.B와 만나는 과정에서 후자에게 자신의 도움으로 교통경찰의 검사관인 E.S에게 35만드람의 뇌물을 주는 경우 운전면허증을 받기 위해 거쳐야할 이론실험은 형식적으로 치루어지며 가능한 문제는 경찰관이 처리할 것이라고 확신시켰다. 이후 11월 27일에 L.B는 교통경찰의 꼬따이크 등록심의과에서 운전면허증을 받기 위한 이론시험에 참여하였으며, 그 과정에서 제기된 문제에 맞게 답할 수 없었다. 이론시험을 접수하는 E.S는 자신의 지위를 이용하여 공공이익에 반하는, L.B에게 언급된 정답을 알려주었으며, 이로 인해 후자는 시험에 긍정적인 평가를 받았다.
Հայաստանում լիարժեք պատվաստվածների թվում օտարերկրացիները կազմում են 1.6 տոկոս: 아르메니아의 전체 백신접종자 수에서 외국인은 1.6%에 달한다.
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս պահի դրությամբ կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստում ստացածների մեջ օտարերկրացիները կազմում են 1.6 տոկոս: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: 예레반, 12월 1일, 아르멘프레스: 아르메니아에서 현재 기준 코로나바이러스에 대해 전체 백신을 접종한 사람들 안에 외국인은 1.6%에 달한다. "아르멘프레스"와의 인터뷰에서 이에 대하여 아르메니아 공화국의 보건부에서 알려왔다.
Նոյեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 1 մլն 262 հազար 961 պատվաստում, որից 1 դեղաչափ՝ 797 հազար 642, երկրորդ դեղաչափ կատարվել է 465 հազար 319 պատվաստում: 11월 30일 기준 아르메니아에서 126만 2961건의 백신접종이 행해졌으며, 그 중 1차 접종은 79만 7642건이고, 2차 접종은 46만 5319건에 달한다.
Նախարարությունից հայտնեցին, որ այս պահի դրությամբ ամբողջական՝ այսինք երկու դեղաչափ պատվաստվում ստացածների մեջ օտարերկրացիները կազմում են ընդամենը 1.6 տոկոս:
Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստումներ իրականացվում են Sputnik V, Sinopharm, AstraZeneca, Moderna պատվաստանյութերով: 보건부는 현재 기준 전체, 즉 2차 백신접종을 받은 사람들 중 외국인은 단지 1.6%에 달한다고 알려왔다. 아르메니아에서 COVID-19에 대한 백신접종은 Sputnik V, Sinopharm, AstraZeneca, Moderna 백신으로 실행되고 있다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2021년 12월 3일자 (0) | 2021.12.03 |
---|---|
[아르메니아 신문기사] 2021년 12월 2일자 (0) | 2021.12.02 |
[아르메니아 신문기사] 2021년 11월 30일자 (0) | 2021.11.30 |
[아르메니아 신문기사] 2021년 11월 29일자 (0) | 2021.11.30 |
[아르메니아 신문기사] 2021년 11월 27일자 (0) | 2021.11.27 |