휴먼노마드

[아르메니아 신문기사] 2021년 12월 3일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2021년 12월 3일자

LifeChallenger 2021. 12. 3. 21:29
반응형

https://armenpress.am/static/news/b/2021/12/1069758.jpg

 

 

 

Ինչով են պայմանավորված սննդի օբյեկտներում նկատվող թունավորումները. պարզաբանում է ՍԱՏՄ ղեկավարը: 음식시설에서 목격되고 있는 식중독은 무엇에 기인합니까? 식품안전검사기관의 수장이 설명한다. 

 

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում հանրային սննդի տարբեր օբյեկտներում քաղաքացիների թունավորումների դեպքերը որևէ ձևով միմյանց հետ առնչություն չունեն, հումքի մեջ հարուցիչներ չեն հայտնաբերվել, ՍԱՏՄ-ն եզրահանգել է, որ պարզապես չեն պահպանվել սանիտարահիգիենիկ պայմանները, առկա է մարդկային գործոն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը: 예레반, 12월 3일, 아르멘프레스: 최근 대중음식시설에서 시민들의 식중독사례는 어떤 점에서는 서로 아무런 관련이 없으며, 식재료에는 병원균이 검출되지 않았다. 식품안전검사기관은 단순히 위생조건이 준수되지 않았으며 인적요소가 있다고 결론지었다. "아르멘프레스"와의 인터뷰에서 이에 대하여 식품안전검사기관의 수장인 게오르키 아베띠시안은 말했다.  

 

«Ընդհանրացված խնդիր, որպես այդպիսին, չկա: Այսինքն աղբյուրը նույնը չէ: Երկու դեպքում էլ մենք ունեցել ենք երկրորդային վարակման հարց: Երբ ստուգեցինք սնունդը, կիսաֆաբրիկատները, մենք գտանք հարուցիչներ, բայց հումքի մեջ այդ հարուցիները չկային: Այսինքն՝ մենք եկանք այն եզրահանգման, որ, ամենայն հավանականությամբ, սանիտարահիգիենիկ պայմանների խախտման պատճառով է եղել դա»,-ասաց Ավետիսյանը: "그와 같은 보편화된 문제는 없습니다. 즉, 출처가 다릅니다. 2건의 경우에도 2차 감염문제가 있습니다. 음식과 반제품을 검사했을 때, 우리는 병원균을 찾아냈지만, 식재료에서 그러한 병원균은 존재하지 않았습니다. 즉, 우리는 가장 가능성이 높은 것으로 위생조건에 대한 위반사유일 것으로 결론지었습니다."라고 아베띠시안은 말했다.  

 

- ընդհանրանալ 일반화하다, 보편화하다 -> ընդհանրացնել -> ընդհանրացվել 

- կիսաֆաբրիկատ = վերջնական վերամշակում պահանջող արտադրանք 최종처리가 필요한 제품, 반제품

 

Թունավորման դեպքերը որևէ ձևով ընդհանուր կապ չունեն իրար հետ: ՍԱՏՄ-ն ևս մտահոգություն, կասկած է ունեցել, որ Հայաստան է մուտք գործել արդեն իսկ թունավորված թռչնամիս, սակայն այդ կասկածները հերքվել են: Երրորդ երկրներից ներմուծվող թռչնամիսը Հայաստան է ներմուծվում միայն սահմանին լաբորատոր հետազոտություն անցնելուց հետո, սակայն ԵԱՏՄ-ից եկող թռչնամիսը չի անցնում այդ հետազոտությունը սահմանին: Քանի որ ապրանքը տեղաշարժվում է նույն մաքսային տարածքի շրջանակում, զննվում են միայն ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերը: 중독사례는 어떤 점에서는 서로 일반적인 연결점이 없다. 식품안전검사기관은 또한 아르메니아에 이미 중독된 가금육이 들어왔을 것이라 우려와 의심을 하였지만, 그러한 의심은 반박되었다. 제 3국에서 수입된 가금육은 오직 국경에서 실험실 검사를 거친 후 아르메니아에 수입되고 있지만 유라시아경제연합에서 들어오는 가금육은 그러한 검사를 거치지 않는다. 왜냐하면 제품을 동일한 세관구역에서 운송하며, 오직 수의학적 서류만이 검사되기 때문이다. 

 

«Մենք սկզբում այդ կասկածն ունեինք, դրա համար հետագծելիությամբ մատակարարի և ներմուծված հումքի լաբորատոր հետազոտություն էլ արեցինք, և պարզվեց, որ հումքի մեջ այդ հարուցիչները չկան: Դա մեզ թույլ տվեց եզրակացնել, որ խնդիրը հումքի մեջ չի եղել, խնդիրն ավելի շատ մարդկային գործոնն է եղել: Բոլոր կազմակերպությունները տարբեր թռչնամիս էին օգտագործել»,-ասաց տեսչական մարմնի ղեկավարը: "우리는 그런 의심을 가지기 시작하여, 그를 위해 이력추적을 통해 공급업체와 수입된 식재료에 대한 실험실 검사도 수행했으며, 식재료에는 해당 병원균이 존재하지 않았음이 밝혀졌습니다. 그것은 우리로 하여금 문제가 식재료에 있지 않고, 문제는 인적요소에 더욱 존재한다는 결론을 짓게 하였습니다. 모든 조직이 다양한 가금육을 사용했습니다."라고 검사기관의 수장은 말했다. 

 

ՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացնում՝ ըստ պլանի, նաև բողոքների հիման վրա: Ավետիսյանը նշեց, որ անգամ լավագույն համակարգ ունեցող պետություններում թունավորումներ լինում են և լինելու են, քանի որ կա մարդկային գործոն: ՍԱՏՄ-ն տարվա ընթացքում հայտնաբերել է ընդհանուր 18 թունավորման դեպք, որոնցից մի մասի դեպքում եղել է մարդկային գործոնը, մի մասի պատճառն էլ սանիտարահիգիենիկ պայմանների, սննդի հետ սխալ վարվելակերպն է: Ավետիսյանը վստահեցնում է, որ բոլոր տեղերում, որտեղ խնդիրներ էին հայտնաբերվել, հիմա ամբողջությամբ վերացվել են: Բոլոր տեղերում, որտեղ սանիտարահիգիենիկ պայմանների խախտում է նկատում տեսչական մարմինը, կասեցնում է գործունեությունը և տալիս ժամանակ՝ վերացնելու դրանք: 식품안전검사기관은 계획에 따라 불만사항을 기반으로 검사를 수행한다. 아베띠시안은 최고의 시스템을 가진 국가에서도 식중독이 발생하고 있고, 발생할 것이다. 왜냐하면 인적 요소가 있기 때문이라고 언급하였다. 식품안전검사기관은 한해 동안 총 18건의 식중독사례를 적발하였으며, 그 중 일부 사례에서 인적 요소가 있었으며, 일부에서도 열악한 위생조건과 음식물의 잘못된 취급에 있었다. 아네띠시안은 문제가 적발되던 모든 장소에서 이제 완벽히 제거되었음을 확신하였다. 위생조건을 위반한 모든 곳에서 검사기관이 목격되고 있으며, 활동이 재개되고 있다. 

 

«Թունավորման պահին սննդի օբյեկտներում եղած ամբողջ սննդամթերքը ոչնչացվել է, և ախտահանման աշխատանքներ են իրականացվել, որից հետո միայն թույլ ենք տվել, որ շարունակեն գործունեությունը»,-ասաց Ավետիսյանը: "중독된 순간에 음식시설에 있던 모든 식재료는 파괴되었고, 소독작업이 실시되었으며, 그 이후에만 운영을 계속할 수 있도록 허가됩니다.'라고 아베띠시안은 말했다. 

 

 

Հայաստանն այս ձմեռ զբոսաշրջիկներին ներկայանալու հետաքրքիր առաջարկներ ունի: 아르메니아는 이번 겨울에 관광객들에게 제시할 재미있는 제안을 가지고 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձմեռային ռաֆթինգ, սնոուքայթինգ, սնոուբորդինգ. այս տարի Հայաստանը զբոսաշրջիկներին նորովի ներկայանալու հետաքրքիր առաջարկներ ունի։ Համավարակով և պատերազմով պայմանավորված զբոսաշրջիկների կորուստը այս տարի վերականգնելու շանսեր ունենք՝ նշում են ոլորտի մասնագետները։ «Արմենպրես»-ի հետ զրույցում զբոսաշրջության կոմիտեից վստահեցրին՝ ամեն քայլ անում են զբոսաշրջիկներին մեր երկիր բերելու համար։ 예레반, 12월 3일, 아르멘프레스: 겨울철 래프팅, 패러글라이딩, 스노보드, 올해 아르메니아는 관광객들에게 새롭게 제시할 흥미있는 제안을 가지고 있다. 팬데믹과 전쟁으로 인하여 관광객의 손실을 올해 회복할 기회가 있다고 이 분야 전문가들은 언급한다. "아르멘프레스"와의 인터뷰에서 관광위원회는 관광객들을 우리나라에 데려오기 위한 모든 조치를 하고 있다고 확신하였다. 

 

- սնոուքայթինգ 패러글라이딩

 

 

 

Զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի և թվային մարքետինգի փորձագետ Գայանե Այվազյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ձմռան ամիսներին արդեն իսկ նախատեսել են մի շարք արշավներ թվային դաշտում, որոնք հենց միտված են բարձրացնելու Հայաստանի գրավչությունը՝ որպես ձմեռային հետաքրքրությունների երկիր։ 관광위원회의 홍보 및 디지털 마케팅 전문가인 가야네 아이바지안은 "아르멘프레스"와의 인터뷰에서 이미 겨울철 동안 겨울철 흥미있는 나라로써의 아르메니아 매력을 고양시킬 여러 캠페인이 디지털 분야에서 계획되고 있다고 언급하였다. 

 

Զբոսաշրջության կոմիտեից վստահեցնում են՝ ձմեռը բարենպաստ է թիրախավորված մարքեթինգային արշավներ անելու համար։ Խոշորացույցի տակ են հիմնականում Ռուսաստանը, եվրոպական որոշ երկրներ, ԱՄՆ-ն և վերջերս ակտիվություն ցուցաբերած Ուկրաինան։ Պնդում են՝ շատ անելիքներ կան ավելի բարենպաստ դիրքերից Հայաստանը դիրքավորելու և ցույց տալու մեր երկրի բոլոր գրավչությունները, որոնք հաստատ կհետաքրքրեն զբոսաշրջիկներին։ 관광위원회는 겨울이 타케팅화된 마케팅을 위한 캠페인을 하기에 유리하다고 확신하였다. 러시아, 일부 유럽국가, 미국과 최근 적극적인 활동을 보여주고 있는 우크라이나가 주목받고 있다.  보다 유리한 입장에서 아르메니아를 위치하고 우리나라의 모든 매력을 보여주기 위해 거기에는 많은 해야할 일이 있으며, 그것들은 확실히 관광객들의 관심을 끌 것이다. 

 

Տուրիստական ընկերություններն առաջարկներով են հանդես գալիս, նշում՝ ձմռանը զբոսաշրջիկների հոսքը ակտիվացնելու համար միջոցները շատ են։ Հայաստանը Ծաղկաձորից և Ջերմուկից բացի զբոսաշրջիկներին ներկայանալու շատ ուրիշ տարբերակներ ունի։ 여행사들은 겨울은 관광객들의 흐름을 활성화하기 위한 수단이 많이 있다고 제안을 했다. 아르메니아는 짜흐까조르와 제르무크 외 관광객들에게 많이 다른 옵션을 제공할 것이다. 

 

«One way tour»-ի հիմնադիր տնօրեն Մաթևոս Բարսեղյանը նշում է՝ հարկավոր է շատ մեծ միջոցառումներ կազմակերպել, գովազդել Հայաստանը՝ առաջին հերթին որպես ապահով երկիր: "One Way Tour"의 창립이사인 마테보스 바르세히안은 무엇보다도 아르메니아를 안전한 나라로 알리기 위해 매우 큰 행사를 조직할 수 있다고 언급하였다. 

 

Նրա խոսքով՝ հարկավոր է կապեր հաստատել այն երկրների զբոսաշրջային գործակալների հետ, որտեղից Հայաստանը ցանկանում է զբոսաշրջիկների ներգրավել: 그에 따르면, 아르메니아가 관광객을 유치하고픈 해당 국가의 관광종사자와 연결을 할 수 있다.  

 

Մաթևոս Բարսեղյանն ընդգծում է, որ դա անհրաժեշտ է, որպեսզի զբոսաշրջիկների ներգրավելու առումով Հայաստանի համար հետաքրքիր երկրներում աշխատող զբոսաշրջային գործակալները մարդկանց առաջարկեն Հայաստան այցելելու տարբերակները: 마테보스 바르세히안은 관광객을 유치하는 측면에서 아르메니아에 흥미가 있는 나라에서 일하고 있는 관광종사자들은 사람들에게 아르메니아를 방문할 옵션을 제공해야한다고 강조하였다. 

 

 

Նախադպրոցական հաստատություններում մանկավարժները կընտրվեն մրցույթով. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նոր նախագիծ: 유치원시설에서 아동교사들은 공모에 의해 채택될 것이다. 교육과학문화체육부는 새로운 법안을 제출하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական հաստատությունների մանկավարժների ընտրության կարգի նախագիծը։ 예레반, 12월 3일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 교육과학문화체육부는 유치원시설의 아동교사의 선발에 관한 법안을 공개토론에 제출하였다. 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է, որ նախադպրոցական կրթության ոլորտում մինչ այս ներդրված չեն եղել մանկավարժական աշխատողների ընտրության և նշանակման մեխանիզմներ: Տնօրենների կամայական մոտեցումների հետևանքով հաճախ նախադպրոցական հաստատություններ են մուտք գործում անհրաժեշտ մանկավարժահոգեբանական գիտելիքներ և հմտություններ չունեցող անձինք: "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 공화국의 교육과학문화체육부는 유치원 교육분야에서 교육종사자의 채용과 임명에 관한 메카니즘이 지금까지 도입되고 있지 않다고 통보하였다. 교사의 자의적인 접근으로 인해 자주 유치원시설은 필요한 교육심리지식과 기술을 갖추지 않은 개인들이 입장하였다.  

 

ԿԳՄՍ նախարարությունն ակնկալում է, որ մանկավարժական աշխատողների ընտրության միասնական կարգի սահմանումը թույլ կտա մրցութային եղանակով համակարգը համալրել որակյալ կադրերով: Նախադպրոցական կրթական ծառայությունների արդյունավետության բարձրացումը կարևոր պահանջ է մանկապարտեզից դպրոց երեխաների սահուն անցման համար, որն անմիջական ազդեցություն կունենա տարրական դասարաններում սովորողների կրթական արդյունքի վրա: 교육과학문화체육부는 교육종사자들의 채용을 위한 통합된 절차의 설립은 경쟁방법을 통해 우수한 인력을 채울 수 있을 것이라 기대하고 있다. 유치원교육서비스의 효율성 제고는 유치원에서 학교로 아동의 원할한 전환을 위해 중요한 요구사항이며, 이는 초등학교에서 학습자의 교육성과에 직접적인 영향을 미친다. 

 

Նախագծով սահմանվում է, որ նախադպրոցական հաստատությունում թափուր տեղ առաջանալու դեպքում 3-օրյա ժամկետում հայտարարվում է մրցույթ: Եթե մրցույթը չի կայանում, անկախ պատճառներից՝ թափուր տեղը լրացնելու համար առնվազն ամիսը մեկ անգամ հայտարարվում է նոր մրցույթ մինչև հաղթող ճանաչվելը:

Թափուր տեղի մասին հաստատության տնօրենը տեղյակ է պահում համայնքի ղեկավարին: Մրցույթի հայտարարությունը հրապարակվում է համայնքի և մարզպետարանի պաշտոնական կայքերում: Մրցույթին մասնակցելու վերաբերյալ փաստաթղթերն ընդունվում են պաշտոնական հրապարակման օրվանից` 20 աշխատանքային օրվա ընթացքում: Մրցույթի անցկացման օր նշանակվում է փաստաթղթերի ընդունման ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում: 초안에 따라 유치원 시설에서 공석이 발생할 경우에 3일의 기한안에 공모를 발표하는 것으로 정해져 있다. 만약 개별사유로 공모가 개최되지 않는 경우, 공석을 채우기 위해 최소한 한달에 한번 우승자가 인정되기 전까지 새로운 공모를 발표한다.. 공모의 발표는 자치구 및 주정부의 공식 홈페이지에서 실시한다. 공모에 참여하는 것에 대한 서류는 공식발표일로부터 영업일 20일이내에 접수된다. 공모개최날짜는 서류접수완료일로부터 5일 근무일내로 설정된다.

 

Մրցույթը կանցկացվի երկու փուլով` գրավոր և բանավոր: Յուրաքանչյուր փուլի համար նախարարության կողմից մշակվում է հարցաշար՝ կազմված 50 հարցից և դրանց ճիշտ պատասխաններից: Հարցաշարերը հաստատվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով և հրապարակվում նախարարության պաշտոնական կայքէջում: 공모는 서면과 구두로 2단계로 구성되어질 것이다. 각 단계에서 부처에 의해 질문지가 고안되며, 이는 50개의 문항과 그것들의 정답으로 구성되어진다. 설문지는 아르메니아 공화국의 교육과학문화체육부 장관의 명령으로 승인되며 부처의 공식 사이트에서 실시된다.  

 

 

Ոստիկանության նախկին պաշտոնյանին մեղադրանք է առաջադրվել հանցավոր ճանապարհով ստացված գումարներ օրինականացնելու համար: 이전 경찰관이 범죄방법으로 받은 자금을 세탁한 혐의로 기소되었다.

 

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավմամբ կոռուպցիոն սխեմա բացահայտելու մասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ Առանձնապես խոշոր չափերով գումարների յուրացումը կազմակերպելու և հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 875 մլն ՀՀ դրամն օրինականացնելու համար մեղադրանք է առաջադրվել ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյայի: 예레반, 12월 3일, 아르멘프레스: 반부패위원회는 전직 고위경찰관들이 연루된 부패계획을 폭로한 것에 대해 발표하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 반부패위원회는 거액의 금품을 편취하고 범죄방법으로 획득한 8억 7500만 드람이상을 세탁한 혐의로 전직 고위경찰관이 기소되었다는 공지문을 유포하였다. 

 

- յուրացնել -> ապօրինաբար ուրիշի ունեցածը իրենով դարձնել 불법적으로 남의 것을 자신의 것으로 만들다. 

 

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով գումարների յուրացման կազմակերպման և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման/փողերի լվացում/ կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են ՀՀ ոստիկանության նախկին պաշտոնատար անձինք: Քրեական գործի նախաքննությամբ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվել է, որ Վարդան Մինասյանը, 2015-2016թթ-ին զբաղեցնելով ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնը, իր ղեկավարած վարչության ենթակա ստորաբաժանման պետի և մյուս աշխատակիցների օժանդակությամբ կազմակերպել է առանձնապես խոշոր չափերով գումարների յուրացումը, ինչպես նաև օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` 875.203.992 ՀՀ դրամը»,- ասված է հաղորդագրության մեջ: "아르메니아 공화국의 반부패위원회에서 조사되고 있는 형사사건의 예비조사를 통해 거액의 금품을 편취하고 범죄행위로 받은 거액의 자산을 합법화/세탁/부패계획이 폭로되었습니다. 거기에는 아르메니아 공화국의 전직 경찰관이 연루되어 있습니다. 형사사건의 예비조사를 통해 충분한 증거가 확보되었으며, 이를 통해 바르단 미나시안이 2015-2016년에 아르메니아 공화국 경찰의 국가안보수석부장으로 재직하면서 자신의 관할부서에 속한 부서장과 다른 직원의 도움으로 거액의 자금횡령을 조직하였을 뿐만 아니라 범죄행위로 받은 거액의 875,203,992 드람을 세탁하였습니다."라고 공지글에 명시되었다. 

 

Նշվում է, որ, տարբեր տնտեսվարողների հետ կնքված պայմանագրերի հիման վրա Արմավիրի պահպանության բաժանմունքի ծառայողները համապատասխան գումարների դիմաց իրականացրել են առանձին օբյեկտների պահպանությունը: Արմավիրի պահպանության բաժանմունքի պետ Խոսրով Անդրոյանը, չունենալով հիշյալ տնտեսվարող սուբյեկտների հետ կանխիկ գործարքներ իրականացնելու լիազորություն, Վարդան Մինասյանի կազմակերպմամբ և թողտվությամբ, նրանց հետ ձեռք է բերել բանավոր պայմանավորվածություն օբյեկտների պահպանության դիմաց ստացվելիք վարձավճարները բաժանմունքի հաշվեհամարին փոխանցելու փոխարեն դրանք նույն բաժանմունքի ջոկի հրամանատարին առձեռն տալու վերաբերյալ: 다양한 경제주체와 체결한 계약을 기반으로 아르마비르 보안부서의 직원들은 해당 금액에 따라 개별시설의 보안을 실시하였다고 언급되었다. 아르마비르의 보안부서장의 말에 따르면, 언급된 경제주체와 현금거래를 실시할 권한이 없는 안드로얀은, 바르단 미나시안의 승인과 허락을 통해 시설안보에 대해 유지비를 부서의 계정으로 이전하지 않는 대신 그것들을 동일 부서의 분대장에게 넘기기로 그들과 구두합의에 이르렀다고 언급되었다. 

 

Այնուհետև` Խ. Անդրոյանի հրահանգով, յուրաքանչյուր ամիս վերը նշված ջոկի հրամանատարը տնտեսվարող սուբյեկտներից առձեռն հավաքել է պահպանության իրականացման համար պայմանագրով սահմանված գումարները, որոնք ամբողջությամբ առձեռն հանձնել է Խ. Անդրոյանին, ով նշված գումարները չի մուտքագրել բաժանմունքի արտաբյուջետային հաշվեհամարին, այլ իր վերադաս Վ. Մինասյանի պահանջով յուրաքանչյուր ամիս յուրացված գումարից 1000 ԱՄՆ դոլար տվել է նրան: Դրանից հետո` Խ. Անդրոյանի հրահանգով, բաժնի հաշվապահը բաժանմունքի կողմից ՊՊԳՎ ներկայացվող հաշվետվություններում ներառել է տնտեսվարող սուբյեկտների քանակի և նրանց կողմից վճարված գումարների չափի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ նման կերպ քողարկելով Վ. Մինասյանի կազմակերպմամբ կատարված հափշտակությունները: "따라서 안드로얀의 지시에 따라, 매달 위에서 언급된 분대장은 경제주체로부터 직접 유지를 위한 계약에 따라 정해진 금액을 수집하였으며, 그것들을 온전히 직접 안드로얀에게 넘겨주었다. 언급된 금액을 부서의 추가예산을 위한 계정에 입금하지 않고 그의 상사인 바르단 미나시안의 요구에 따라 매월 편취한 금액들 중 1000달러를 받았다. 그런 다음 안드로시안의 지시에 따라 부서의 회계사는 국가안보수석부에 제출된 회계보고서에 경제주체의 수와 그들에 의해 지급된 금액에 대한 허위정보를 포함시켯으며, 그런 방식으로 바르단 미나시안의 조직을 통해 저질러진 횡령을 가장하였다. 

 

- ՊՊԳՎ = պետական պահպանության գլխավոր վարչություն 국가안보수석부

 

 

Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու գործով երեք անձի մասով նախաքննությունն ավարտվել է: 성매매 알선혐의로 3명에 대해 예비조사가 종료되었다. 

 

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են երկու և ավելի անձանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքի հանգամանքները։ 예레반, 12월 3일, 아르멘프레스: 아르메니아 공화국 조사위원회의 특수사건본부에서 실시한 종합조사로 2명이상의 사람이 성매매 알선을 한 사건경위가 밝혀졌다. 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Մասիս քաղաքի 33 և 39-ամյա բնակիչները, քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ նախնական համաձայնության գալով Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում մարմնավաճառությամբ զբաղվող անձանց պոռնկությամբ զբաղվելու նպատակով նշված տարածքում կանգնելը թույլատրելու, գործունեության ընթացքում առաջացած խոչընդոտները հարթելու, տեղափոխման համար տրանսպորտային միջոցներ տրամադրելու եղանակով նպաստելու, ինչպես նաև նրանց կողմից հաճախորդներից ստացված գումարները հավաքագրելու միջոցով օգուտ ստանալու շուրջ, մարմնավաճառներից մեկի օժանդակությամբ, 2021թ. մարտից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում նպաստել են մի շարք անձանց պոռնկությամբ զբաղվելուն: "아르멘프레스"에 아르메니아 공화국 조사위원회가 알려온 바에 따르면, 재판전 절차에서 실시한 수사 및 기타 사법조치로 인해 마시스시의 33세과 39살의 주민들은 수사를 통해 여전히 신원이 밝혀지지 않은 남자와 사전협의를 거쳐 예레반시의 바그라뚜니아츠 대로에서 매춘에 종사하는 사람들의 성매매를 할 목적으로 언급된 지역에서 서있는 것을 허락하고, 활동과정에서 발생한 장애를 완화하고, 이동을 위한 운송차량을 제공하는 방식으로 기여하였을 뿐만 아니라 그들이 고객에게 받은 금액을 수금하는 것을 통해 이익을 내엇으며, 매춘부들 중 한명의 도움으로 2021년 3월부터 6월까지 언급된 기간동안 여러 사람들이 매춘에 연루되었다. 

 

Նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Մասիս քաղաքի բնակիչներն ամենօրյա ռեժիմով վերոնշյալ մարմնավաճառներից պահանջել են գումար: 39-ամյա տղամարդը ինչպես անձամբ, այնպես էլ մարմնավաճառներից մեկի միջոցով ամբողջությամբ կամ մասամբ ստացել է պոռնկությամբ զբաղվելու ընթացքում ստացված գումարը, որի մի մասն էլ իր հերթին պարբերաբար փոխանցել է 33-ամյա համաքաղաքացուն և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց: 사전에 합의된 내용에 따르면, 마시스시의 주민들은 매일 위에 언급된 매춘부에게 돈을 요구하였다. 39세의 남성은 직접 또는 매춘부들 중 한명을 통해 성매매 알선중에 받은 금액의 전체 또는 일부를 받았으며, 그중 일부를 정기적으로 차례로 33세의 고향주민과 조사중 신원이 밝혀지지 않은 다른 개인에게 보냈다. 

 

Պարզվել է նաև, որ նշված տարածքում պոռնկությամբ զբաղվող կանանցից մեկը պարբերաբար տեղեկատվություն է տրամադրել 39-ամյա տղամարդուն՝ այլ մարմնավաճառի գտնվելու վայրի, սեռական բնույթի ծառայություններ մատուցելու և դրա արդյունքում աշխատած գումարների վերաբերյալ՝ օժանդակելով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելուն: 언급된 지역에서 성매매를 하던 여성들 중 한명은 정기적으로 39세의 남성에게 다른 매춘부의 소재, 성적 서비스의 제공여부와 그로 인해 매춘을 통해 번 돈에에 관한 정보를 제공하였다. 

 

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments