휴먼노마드
[아르메니아 신문기사] 2021년 12월 2일자 본문
Մահվան դեպքերը նվազագույնի հասցնելու համար պատգամավորը անհրաժեշտ է համարում պատվաստման գոնե 80 տոկոսի հասնելը: 사망사례를 최소화하기 위해 국회의원은 백신접종이 적어도 80%에 도달할 필요가 있다고 생각한다.
- պատգամավոր 국회의원
- գոնե 적어도
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը Հայաստանում պատվաստումների տեմպը գնահատում է լավ, սակայն սա դեռ բավարար չէ, պետք է հասնել պատվաստման պատշաճ մակարդակի՝ ծանր և մահվան դեպքերը կանխելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը: 예레반, 12월 2일, 아르멘프레스: 아르메니아 공화국 국회의 보건문제 상임위원회는 회장 나렉 제이날리안은 아르메니아에서 백신접종의 속도는 좋은 것으로 평가되지만 이것은 충분하지 않으며, 중증 및 사망사례를 예방하기 위해서는 백신접종의 적절한 수준에 도달해야한다. "아르멘프레스"와의 인터뷰에서 이에 대하여 아르메니아 공화국 국회의 보건문제 상임위원회의 회장 나렉 제이날리안은 말했다.
- տեմպ 템포, 속도
Հայաստանում վերջին շրջանում կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճից հետո նվազման միտում է նկատվում: 아르메니아에서 최근 코로나바이러스 확진의 급격한 증가이후 감소추세가 관찰되고 있다.
«Փաստացի բուժվողների թիվը իջել է, հասել շուրջ 12 հազարի: Սակայն, ցավոք, ունենք մահացության բարձր թվեր, թեև շատ ավելի բարձր է եղել: Հիմա օրական արձանագրվում է 20-40 դեպք, 2-3 շաբաթ առաջ մեկ օրվա կտրվածքով, ցավոք, ունեցել ենք շուրջ 80 դեպք»,-ասաց Զեյնալյանը: "실질적인 환자수는 내려갔으며, 대략 1만 2천명에 도달하였습니다. 하지만, 안타깝게도 우리는 높은 사망수를 가지고 있으며, 또는 훨씬 높았습니다. 요즘 20-40건을 기록하고 있으며, 2-3 주전에는 하루에 안타깝게도 약 80건을 가지고 있었습니다."라고 제이날리안은 말했다.
Պատգամավորը նկատեց, որ զուգահեռ Հայաստանում առկա է պատվաստումների լավ տեմպ՝ ընդհանուր առմամբ 1 մլն 200 հազարից ավելի, բայց այդ թվերը դեռ բավարար չեն: «Մենք պետք է գոնե հասնենք 80 տոկոս պատվաստվածության մակարդակի, որպեսզի նաև մահացության թվերը սկսեն իջնել: Վարակվածության թվերը, այո, իջնում են, բայց որպեսզի չունենանք ծանր դեպքեր, մահացու դեպքեր, պետք է պատվաստվածության պատշաճ մակարդակ ունենանք»,-ասաց Զեյնալյանը: 국회의원은 동시에 아르메니아에서는 전체적으로 120만건 이상의 백신접종의 좋은 속도를 가지고 있지만, 그 숫자는 아직 충분하지 않다고 지적하였다. "우리는 사망수를 낮추기 위해서 적어도 80%의 백신접종률에 도달해야합니다. 네, 감염수는 내려가고 있지만, 중증사례와 사망사례를 가지지 않기 위해서는 백신접종의 적절한 수준을 가져야만 합니다."라고 제이날리안은 말했다.
Մահացության դեպքեր, ցավոք, դեռ լինելու են, քանի դեռ չկա պատվաստումների պատշաճ մակարդակ: Հայաստանում արդեն օրական իրականացվում է 15-20 հազար պատվաստվում: «Սա կարծում եմ, որ ոչ ցանկալի, բայց բավարար ցուցանիշ է, որ մենք առնվազն գարնան առաջին ամիսներին ունենանք պատվաստման ցանկալի մակարդակ»,-նշեց Զեյնալյանը: 백신접종의 적절한 수준이 없다면 사망사례는 안타깝게도 여전히 존재할 것이다. 아르메니아에서는 이미 매일 1만 5천명에서 2만명의 백신접종을 실시하고 있다. "나는 이것이 바람직하지 않다고 생각합니다. 그러나 우리가 적어도 봄의 첫번째 달에는 바람직한 백신접종 수준을 가질 것이라는 충분한 지표입니다."라고 제이날리안은 언급하였다.
Պատգամավորը խիստ անհրաժեշտ է համարում պատվաստման տեմպերն ավելացնելը և բնակչության շրջանում ինֆորմացիոն հոսքերը պատշաճ մակարդակի պահելը, որպեսզի մարդիկ գիտակցեն, որ վարակը կանխելու միակ տարբերակը պատվաստումն է: 국회의원은 사람들이 감염을 예방하는 유일한 방법이 백신접종이라는 것을 알도록 하기 위해서 백신접종의 속도를 증가시키고 인구간 정보교환을 적절한 수준으로 유지하는 것은 매우 필요하다고 여긴다.
Կորոնավիրուսի նոր՝ «Օմիկրոն» շտամի վերաբերյալ դեռ շատ բան հայտնի չէ, սակայն, առնվազն հայտնի է, որ վարակելիության աստիճանն ավելի բարձր է, քան նախկին շտամերի դեպքում: Թե այս շտամի դեպքում հիվանդությունը ծանրության ինչ ընթացք է ունենում կամ մահաբերության տոկոսն ինչքան կլինի, դեռ հայտնի չէ: «Բայց առնվազն այն, որ վարակելիության աստիճանն ավելի բարձր է, ևս մեկ ազդակ է, որ քննարկվեն սահմանափակումների այն բոլոր հնարավոր գործիքները, որ անհրաժեշտության դեպքում պետք է մտցնել, եթե ունենանք այդ շտամի մուտք Հայաստան և նման տարածվածություն»,-ասաց Զեյնալյանը: 코로나바이러스의 새로운 "오미크론" 변종에 대해 아직 많은 것이 알려지지 않았지만, 적어도 감염률이 이전의 변종사례보다 훨씬 높다는 것은 알려져있다. 이 변종의 경우, 질병의 심각성이 얼마나 진행될지 또는 사망률이 얼마나 있을지 아직 알려지지 않았다. "하지만 적어도 감염률이 훨씬 높다는 것은 만약 우리가 그 변종의 아르메니아로의 유입 및 유사한 확산을 가진다면 필요한 경우 접근해야할 규제의 가능한 모든 수단이 논의되어야한다는 또 하나의 신호입니다."라고 제이날리안은 말했다.
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարը հայտնել էր, որ նոր շտամով պայմանավորված՝ նախատեսում են մի շարք երկրներից, որոնք ենք Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Բոտսվանայի Հանրապետությունը, Լեսոտոյի Թագավորությունը, Նամիբիայի Հանրապետությունը, Զիմբաբվեի Հանրապետությունը, Մոզամբիկի Հանրապետությունը, Մադագասկարը և Տանզանիան, քաղաքացիների մուտքը Հայաստան ժամանակավոր սահմանափակել: Անդրադառնալով հարցին, թե արդյոք անհրաժե՞շտ է մուտքի սահմանափակումներ կիրառել նաև այն երկրներից ժամանողների համար, որտեղ ևս հայտնաբերվել է վիրուսի նոր շտամը՝ Զեյնալյանը նկատեց, որ սահմանափակումը հնարավոր է իրականացնել տոտալ լոքդաունի պայմաններում միայն: Կարելի է նոր շտամի մուտքը ՀՀ կանխել ցանկացած թռիչք, ՀՀ մուտքը, ելքը ամբողջությամբ արգելելու դեպքում, սակայն պատգամավորի կարծիքով՝ այնուամենայնիվ, ամբողջական կանխում հնարավոր չէ: «Հնարավոր չէ ընդմիշտ փակել սահմանները, ինչ-որ փուլում բացվելու է, և վիրուսը միևնույն է մտնելու է Հայաստան: Դրա համար կարևոր է ճիշտ պլանավորել՝ բոլոր հնարավոր սցենարներով, թույլ սահմանափակումներ, մի քիչ ավելի խիստ կամ ավելի խիստ սահմանափակումներ: Պետք է քննարկել բոլոր սցենարները, ունենալ գործիքակազմը, որպեսզի անհրաժեշտության դեպքում դրանք արագ գործի դրվեն»,-ասաց պատգամավորը: 앞서 아르메니아 공화국의 보건부 장관은 새로운 변종으로 인하여, 남아프리카 공화국, 보츠와나 공화국, 레소토 왕국, 나미비아 공화국, 짐바브웨 공화국, 모잠비크 공화국, 마다가스카르와 탄자니아 등 여러 국가로부터의 시민들은 아르메니아로의 입국이 일시적으로 제한될 예정이다. 새로운 바이러스 변이가 발견된 나라들에서 도착한 사람에 대한 입국제한의 적용이 필요한지에 대한 질문에 답변하면서, 제이날리안은 제한은 완전한 봉쇄조건에서만 실시될 수 있다고 언급하였다. 어떠한 항공편의 아르메니아 공화국의 입국 및 출국을 완전히 금지한 경우 아르메니아 공화국으로의 새로운 변이의 유입을 예방할 수는 있겠지만, 하지만, 국회의원의 생각에 따르면, 완전한 예방은 불가능하다. "국경을 영원히 닫는 것은 불가능하며, 어떤 단계에서 개방될 것입니다. 그리고 바이러스는 동시에 아르메니아에 들어올 것입니다. 그것을 위해서는 모든 가능한 시나리오, 약한 제재, 조금 더 엄격하거나 더 엄격한 제한을 정확하게 계획하는 것이 중요합니다. 필요한 경우 빠르게 구현할 수 있도록 모든 시나리오를 논의하고, 수단을 가져야만 합니다."라고 국회의원은 말했다.
Առողջապահության նախարարությունը նոր նախագծով նախատեսում է 2022 թվականի հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը թույլատրել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքի կամ պատվաստման հավաստագրի առկայությամբ: 보건부는 새로운 법안에 따라 2022년 1월 1일부터 대중음식점에서, 문화행사에서의 시민들의 입장은 오직 PCR 검사의 음성결과서나 백신접종확인서로만 허락할 예정이다.
Զեյնալյանը նկատեց, որ տարբեր երկրներում տարբեր խստության սահմանափակումներ են կիրառվում, որով փորձ է արվում կանխել վարակի տարածումը: Հայաստանում տարբեր սահմանափակումներ են քննարկվել, որոնցից մեկն էլ եղել է հանրային վայրերում միայն պատվաստված անձանց մուտքը թույլատրելու տարբերակը: «Դա ամիսների շարունակ կիրառվում է եվրոպական երկրներում, Ռուսաստանում. այն մարդիկ, որոնք պատվաստված չեն, իրավունք չունեն մուտք գործել ռեստորաններ, սրճարաններ, մշակութային հաստատություններ և այլն: Մեզ մոտ դա ևս բավականին ակտիվ քննարկվել է այն փուլում, երբ կտրուկ սկսեց աճել փաստացի բուժվողների թիվը»,-ասաց Զեյնալյանը՝ նկատելով, որ ներկայում փաստացի բուժվողների թվի նվազում է նկատվում: 제이날리안은 다양한 국가에서 여러 엄격한 제한을 적용하고 있으며, 이에 따라 감염확산을 에방하기 위해 노력하고 있다고 언급하였다. 아르메니아에서 다양한 제한이 논의되었으며, 그것들 중 하나는 공공장소에서 오직 백신접종을 한 사람들의 입장을 허용하는 옵션이었다. "그것은 여러 달 동안 지속하여 유럽국가들와 러시아에서 적용되고 있습니다. 백신접종을 하지 않은 사람들은 레스토랑이나 커피솝, 문화시설 등에 입장할 권리를 가지지 않습니다. 우리는 실질적인 환자가 급격하게 증가하기 시작한 단계에서 그것을 매우 적극적으로 논의하였습니다."라고 제이날리안은 현재 실질적인 환자수의 감소가 관찰되고 있다고 언급하면서 말하였다.
Պատգամավորը կարծում է՝ եթե նկատվի թվերի աճ, նոր շտամի մուտք Հայաստան, ինչն անխուսափելի է, ապա խելամիտ կլինի գնալ հանրային վայրեր չպատվաստված անձանց մուտքն արգելելուն: Եթե դեպքերի նվազման տեմպը շարունակվի այնքան, որ Հայաստանը ԱՀԿ-ի սանդղակով «կանաչ գոտի» մտնի, ապա, ըստ պատգամավորի, նման խիստ սահմանափակման կարիք չի լինի: «Կախված է աճի տեմպից, բոլոր հնարավոր գործիքները քննարկվում են: Առողջապահության նախարարությունը փորձում է կանխել՝ բոլոր հնարավոր սցենարները պլանավորելով: Եթե ունենանք թվերի աճ, նոր շտամի մուտքը լինի, ինչը կարծում եմ, որ անխուսափելի է, բնականաբար այլ գործիքներ ևս կկիրառվեն, որպեսզի փորձենք կանխել այդքան մահերը և վարակի ակտիվ տարածումը»,-ասաց Զեյնալյանը: 국회의원은 만약 숫자의 증가가 관찰된다면, 새로운 변이의 아르메니아 유입은 불가피하고 공공장소에 백신접종을 하지 않은 사람들의 입장을 금지하는 것은 타당하다고 생각한다. 만약 확진사례의 감소속도가 아르메니아에서 WHO 등급에 따라 "녹색지대"에 가까워진다면 국회의원에 따르면, 그와 같은 엄격한 제한이 필요하지 않을 것이다. "증가속도에 따라 모든 가능한 수단이 논의될 것입니다. 보건부는 모든 가능한 시나리오를 계획함으로써 예방하려 노력하고 있습니다. 만약 숫자가 증가한다면, 새로운 변이의 유입이 있는 것이고 그것은 불가피한 것입니다. 그와 같은 사망자나 감염확산을 예방하기 위해 당연히 다른 수단도 적용될 것입니다."라고 제이날리안은 말했다.
Ավտոմեքենաների չեզոքացման համակարգերի ապամոնտաժման նկատմամբ կսահմանվի խիստ վերահսկողություն: 차량중화시스템의 해체에 대한 엄격한 통제가 규정될 것이다.
- չեզոքանալ 중화하다 -> չեզոքացնել 중화시키다 -> չեզոքացում 중화
- ապամոնտաժ 해체 -> ապամոնտաժել 해체하다 = ապասարել
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը մշակել և հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով նախատեսվում է խիստ վերահսկողական մեխանիզմներ սահմանել ավտոմեքենաների չեզոքացման համակարգերի (катализатор) ապամոնտաժման նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ նախագծի ընդունման արդյունքում կկատարելագործվի տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացը: 예레반, 12월 2일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 환경부는 차량중화시스템(촉매)의 해체에 대한 엄격한 관리기술규정을 정하도록 구상하는 법안을 상정하여 공개논의에 제출하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 공화국의 환경부 장관 로마노스 뻬뜨로시안은 자신의 "페이스북" 소셜네트워크에 초안의 채택결과로 차량의 기술검사절차가 개선될 것이라 언급하였다.
- մշակել = աճեցնել (안건 따위를) 올리다, 상정하다
«Առավելագույն չափով կնվազեն ավտոտրանսպորտային միջոցների՝ սարքին վիճակում գտնվող չեզոքացման համակարգի ապամոնտաժման, առանց չեզոքացման համակարգի և դրա անսարք վիճակում ավտոտրանսպորտային միջոցի շահագործման դեպքերը, էականորեն կնվազեն մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումների ծավալները, ինչպես նաև դրանց վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու կյանքի ու առողջության վրա»,-նշել է նախարարը: "장치가 설치된 상태에 놓인 중화시스템의 해체, 중화시스템이 없거나 그러한 장치가 없는 상태에서 운행되는 차량이 대규모로 축소된다면, 대기중으로 유해물질의 방출규모 뿐만 아니라 환경 및 인간의 삶과 건강에 악영향도 크게 감소할 것입니다."라고 장관은 말했다.
Նախագիծը ներկայացված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում, որտեղ մանրամասն ներկայացված են խնդիրներն ու հիմնավորումները: Նախագծի հիմնավորում բաժնում նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերի ու օգտագործողների կողմից ապամոնտաժվում և վաճառվում են կատալիզային չեզոքարարները։ Պատճառը դրանց բարձր գինն է, քանի որ կատալիզային չեզոքարարի արտադրության համար կիրառվում են թանկարժեք մետաղներ՝ ոսկի, պլատին, պալադիում և ռոդիում: Առանց այդ սարքավորման շահագործվող ավտոմեքենաները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետությունում գործող պահանջներին ու նորմատիվներին: Արդյունքում տրանսպորտային միջոցն առանց չեզոքացման համակարգի կամ անսարք չեզոքացման համակարգով շահագործման դեպքում վտանգավոր նյութերն (ածխաջրածիններ, ազոտի օքսիդներ, ածխածնի օքսիդ) անարգել արտանետվում են մթնոլորտային օդ, ինչը չափազանց վտանգավոր է, մանավանդ, եթե այն ստանում է զանգվածային բնույթ, ինչը ներկայումս նկատվում է Հայաստանի Հանրապետությունում: 법안은 문제와 합법성이 자세히 제시된 사법행위에 대한 법안상정을 위한 통합플랫폼에 제출되어 있다. 초안의 근거부분에서는 아르메니아 공화국에서 차량의 소유주와 이용자에 의해 촉매역할을 하는 중화장치가 해체되어 판매되고 있다고 명시되었다. 그 연유는 그것들의 가격이 매우 높기 때문이다. 왜냐하면 촉매중화장치에는 금, 백금, 팔라듐과 로듐같은 귀금속이 적용되었기 때문이다. 그러한 장치없이 운행되고 있는 차량은 아르메니아 공화국에서 운영중인 요구사항과 규칙에 적합하지 않는다. 그로 인해 차량은 중화시스템이 없거나 중화시스템의 장착없이 운행되는 경우 유해물질(탄화수소, 질소산화물, 일산화탄소)을 대기중으로 방출하는데 방해받지 않으며, 이는 특히, 현재 아르메니아 공화국에서 관찰되고 있는 자연에 대량으로 퍼진다면 매우 위험하다.
- կատալիզային 촉매의 = катализатор
Անահիտ Ավանեսյանը պնդում է` կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվ չի թաքցվել: 아나히뜨 아바네시안은 코로나바이러스에 따른 사망자의 수는 은폐되지 않았다고 주장한다.
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ Ազգային վիճակագրական ծառայության և Առողջապահության նախարարության կորոնավիրուսի հետևանքով մահացածների թվերի տարբերությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վիճակագրական ծառայությունն ամփոփում է Հայաստանում գեներացվող բոլոր տեղեկատվական աղբյուրներից ինֆորմացիան և Հայաստանում իրավիճակի մասին թափանցիկ կերպով տվյալներ տալիս: 예레반, 12월 2일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 보건부장관 아나히뜨 아바네시안은 국가통계청과 보건부의 코로나바이러스에 따른 사망자의 수의 차이점을 언급하였다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 아바네시안은 기자들과의 인터뷰에서 통계청은 아르메니아에서 생성되는 모든 정보의 출처로부터 정보를 요약하여 아르메니아에서의 상황에 대해 투명하게 자료를 제공하고 있다고 말하였다.
«Արմեդ» համակարգը ժամանակի ընթացքում, երբ ընդլայնել է իր տեղեկատվական շտեմարանի բովանդակությունը, ինչ-որ պահի ինֆորմացիայի կորուստ է եղել, բայց դա չի նշանակում, որ այն ինչ-որ առումով թաքցվել է կամ չի մտել մեր երկրում արձանագրված տվյալների մեջ»,- ասաց Ավանեսյանը: "ARMED" 시스템은 정보데이터베이스의 내용을 업데이트하는 동안 어느 시점에서 정보를 상실하지만 그것이 우리나라에서 기록된 정보를 어느 측면에서 은폐하거나 포함되었음을 의미하지는 않는다고 아바네시안은 말했다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2021년 12월 4일자 (0) | 2021.12.04 |
---|---|
[아르메니아 신문기사] 2021년 12월 3일자 (0) | 2021.12.03 |
[아르메니아 신문기사] 2021년 12월 1일자 (0) | 2021.12.01 |
[아르메니아 신문기사] 2021년 11월 30일자 (0) | 2021.11.30 |
[아르메니아 신문기사] 2021년 11월 29일자 (0) | 2021.11.30 |