휴먼노마드
[아르메니아 신문기사] 2021년 12월 23일자 본문
Ընտանիքում նոր ծնված երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխան ամսական 50 հազար դրամ կստանան մինչև 6 տարեկան դառնալը: 가족에서 새로이 태어난 세번째와 각각의 아이들은 매월 5만드람을 최대 6살이 될 때까지 받을 것이다.
ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատել է ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծնվելու առիթով դրամական աջակցություն նշանակելու և վճարելու կարգը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության դեկտեմբերի 23-ի նիստի ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ նախագծի ընդունումը նպատակ ունի նպաստել ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, մասնավորապես` աջակցել և պետության կողմից լրացուցիչ երաշխիքներ տրամադրել այն ընտանիքներին, որոնք պլանավորում են երրորդ կամ հաջորդ երեխաների ծնունդը: 예레반, 12월 23일, 아르멘프레스: 정부는 가정에서 셋째이상 새로 태어난 아이들의 출생과 관련하여 재정지원의 제공 및 지불절차를 승인하였다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 정부는 12월 23일 국무회의시간에 노동사회부 장관 나렉 므크르뜨치안은 이 초안의 채택은 인구통계학적 상황의 개선에 기여하는 것을 목표로 하고 있으며 특히, 세째나 그 이상의 아이들의 출생을 계획하고 있는 가정들에게 국가에 의한 추가적 보장을 제공하는데 그 목적이 있다.
«Նախագծով առաջարկվում է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ երեխային աջակցություն նշանակել և մինչև 6 տարեկանը լրանալը վճարել ամսական 50 հազար դրամ: Որոշման դրույթները տարածվելու են 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնվող երեխաների վրա»,- ասաց Մկրտչյանը: "이 초안을 통해 셋째 이상의 아이들을 출생과 관련하여 아이들에 대한 양육비를 할당하고 최대 6세까지 매월 5만드람을 지급하도록 제안하고 있습니다. 결정문의 조항은 2022년 1월 1일부터 2026년 12월 31일에 태어난 아이들에게 적용될 것입니다."라고 므크르뜨치안은 말했다.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ այս աջակցության վճարումը չի ազդում երեխայի ծննդյան միանվագ վճարման վրա: 아르메니아 총리 니콜 파쉬니안은 이 지원금의 지급이 자녀출산에 대한 일회성 지급에 영향을 끼치지 않는다는 점을 분명히 하였다.
«Երրորդ երեխայի դեպքում արդեն մեր մոտ նախատեսված է 1 միլիոն դրամի միանվագ աջակցություն: Այս որոշումը չի ազդում նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վրա»,- ասաց Փաշինյանը: "셋째 아이의 경우에 이미 우리는 1백만 드람의 일회성 지원금이 계획되었습니다. 이 결정은 2세미만의 아동의 양육수당에는 영향을 미치지 않습니다."라고 파쉬니안은 말했다.
ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են կատարել Երևանում, Արարատի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում. հայտնաբերվել են խախտումներ: 식품안전검사기관의 검사관들은 예레반, 아라라뜨, 바요츠 조르와 게하르쿠니크 주에서 검사를 실시하였으며 위반사항이 적발되었다.
ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները դեկտեմբերի 22-ի երեկոյան կորոնավարակի դեմ ձեռնարկվող միջոցառումների վերահսկողությանն ուղղված ստուգայցեր են կատարել հանրապետության՝ թվով 30 հանրային սննդի կետերում և իրացման ցանցում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից, նշելով, որ Արարատի մարզում գործող սննդի շղթայի միայն մեկ կազմակերպությունում են հայտնաբերվել խախտումներ, կազմվել է արձանագրություն: 예레반, 12월 23일, 아르멘프레스: 아르메니아 식품안전검사기관의 검사관들은 12월 22일 저녁 코로나감염에 관한 조치의 통제를 위한 검사를 공화국에서 실시하였으며, 그 안에는 30개의 대중음식점과 음식체인점이 포함되었다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 식품안전검사기관은 아라라트 주에서 운영중인 음식체인점의 한 시설에서만 위반사항이 적발되었으며 보고서가 작성되었다고 언급하면서 발표하였다.
Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: 위반이 등록되는 경우에 경제주체는 경고장이 발급되거나 행정적 책임을 져야한다. 벌금은 10만 드람에서 30만 드람이며, 위반이 반복되는 경우 15만 드람에서 50만 드람이 부과된다.
Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։ 코로나감염에 대한 예방을 위하여 정해진 기본 요구사항은 직원들과 고객은 마스크를 착용하고 사회적 거리두기를 해야하며, 매장에서는 접근이 용이한 장소에 손 소독제를 비취해야하며, 표면은 정기적으로 소독해야하고, 소독등록부가 있어야하며, 직원들은 백신접종을 받거나 PCR 음성결과서를 가져야만 한다.
Հայաստանը 200 հազար դեղաչափ Pfizer պատվաստանյութ ձեռք կբերի: 아르메니아에서 20만회의 화이자 백신을 구매할 것이다.
ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը Pfizer պատվաստանյութի ձեռքբերման համար հատկացրել է 1.2 միլիարդ դրամ: 예레반, 12월 23일, 아르멘프레스: 정부는 화이자 백신의 구매를 위해 12억 드람을 할당하였다.
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստին այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ Pfizer պատվաստանյութի հետ կապված եղել է բավականին երկար և ստուգող գործընթաց: "아르멘프레스"가 보도한 바와 같이, 국무회의에 이에 대하여 보건부 장관 아나히뜨 아바네시안은 화이자 백신과 관련된 다소 긴 검사과정이 있었다고 언급하면서 말하였다.
«Բոլոր այս գործընթացներն ավարտին են մոտեցել: Կառավարությունը այսօր գումար հատկացրեց 200 հազար դեղաչափ Pfizer պատվաստանյութի ձեռքբերման համար: Հաջորդիվ նաև ունենք նվիրատվության խոստումներ և ակնկալում ենք, որ բացի այս 200 հազար դեղաչափից, որպես նվիրատվություն կստանանք նոր խմբաքանակներ»,- ասաց Ավանեսյանը: "이 모든 과정이 거의 완료되었습니다. 정부는 오늘 20만회 분량의 화이자 백신 구매를 위한 자금을 할당하였습니다. 그외에도 우리는 기증 약속이 있으며, 20만회 이외에도 기증으로써 새로운 분량을 받게될 것입니다."라고 아바네시안은 말했다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2021년 12월 25일자 (0) | 2021.12.25 |
---|---|
[아르메니아 신문기사] 2021년 12월 24일자 (0) | 2021.12.24 |
[아르메니아 신문기사] 2021년 12월 22일자 (0) | 2021.12.23 |
[아르메니아 신문기사] 2021년 12월 21일자 (0) | 2021.12.21 |
[아르메니아 신문기사] 2021년 12월 20일자 (0) | 2021.12.21 |