휴먼노마드

[아르메니아 신문기사] 2021년 12월 24일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2021년 12월 24일자

LifeChallenger 2021. 12. 24. 16:38
반응형

https://armenpress.am/static/news/b/2021/12/1071574.jpg

 

 

 

Ադամանդագործությունից մինչև դեղագործություն. պետությունը մտադիր է խթանել արդյունաբերական 5 գերակա ոլորտները: 다이아몬드 산업에서 의약제조까지, 국가는 5개의 우선순위 제조부문을 장려할 계획을 가지고 있다.  

 

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակում է արդյունաբերական 5 գերակա ոլորտների զարգացման ռազմավարություն. դրանք են՝ ադամանդագործությունն ու ոսկերչությունը, թեթև և ծանր արդյունաբերությունները և դեղագործությունը. ոլորտների խթանման համար տարբեր ուղղություններով կլինեն աջակցության ծրագրեր: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին պատմեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը: 예레반, 12월 24일, 아르멘프레스: 아르메니아 경제부는 5개의 우선순위 제조부분의 개발전략을 계획하고 있다. 그것들은 다이아몬드 산업과 보석류, 경공업 및 중공업과 의약제조업이며, 부문을 촉진하기 위하여 다양한 방향에서 지원 프로그램이 있을 것이다. "아르멘프레스"와의 인터뷰에서 이에 대하여 아르메니아 경제부 차관인 나렉 떼리안은 이야기하였다. 

 

Կառավարության ծրագրում նախանշվել էր արդյունաբերական զարգացման 5 գերակա ոլորտների մասին: 정부의 프로그램에서 제조발전의 5개 우선순위 분야에 대하여 계획되고 있다. 

 

«Գերակա ոլորտներն են ոսկերչությունն ու ադամանդագործությունը, թեթև արդյունաբերությունը (սնունդ, տեքստիլ և այլն), ծանր արդյունաբերությունը (լեռնամետալուրգիա և քիմիա,) սարքաշինությունը (սարքեր, մեքենաներ, արևային տեխնոլոգիաներ) և դեղագործությունը»,-ներկայացրեց Տերյանը: "우선 순위 분야는 보석 및 다이아몬드 산업, 경공업 (음식, 섬유 등), 중공업 (광업 및 화학), 장치산업 (장치, 기계, 태양광 기술)과 의약제조입니다."라고 테리안은 발표하였다. 

 

5 գերակա ոլորտների զարգացման հայեցակարգերը պատրաստման փուլում են: Այս հինգ ոլորտի զարգացման համար պետությունն աջակցության ծրագրեր է մշակում տարբեր ուղղություններով՝ այդ թվում լիզինգի սուբսիդավորում և այլն: 5개의 우선순위 발전개념은 준비단계에 있다. 이 5개 분야의 발전을 위해 국가는 다양한 방향을 통한 지원 프로그램을 고안하고 있다. 여기에는 임대 보조금 등이 포함되어 있다.  

 

- հայեցակարգ 개념

 

Փոխնախարարը հավատացած է՝ ոլորտների զարգացմամբ լուծելու են նաև սոցիալական հարցեր, նոր աշխատատեղեր են ստեղծվելու ադամանդագործության, ոսկերչության, թեթև արդյունաբերության ոլորտներում, իսկ դեղագործության, ծանր արդյունաբերության ոլորտներում նախատեսում են կիրառել նոր տեխնոլոգիաներ, այսինքն` ավելի շատ անցում կատարել ավտոմատացման: 차관은 분야의 발전을 통해 사회적인 문제도 해결하고 다이아몬드 산업, 보석산업, 경공업분야에서 새로운 일자리를 창출하고 중공업 분야에서 새로운 기술, 즉, 보다 많은 부분들이 자동화가 적용될 것이라 확신하고 있다. 

 

Փոխնախարարը հիշեցրեց՝ Հայաստանն ադամանդագործության ոլորտում միշտ է ներուժ ունեցել: «Մինչև 2003 թվականը ադամանդի մշակման, արտահանման մեջ միշտ աճ ենք ունեցել, որից հետո, հումք ներմուծելու լավ պայմաններ չունենալով, այդ թվերը նվազեցվել են»,-նշեց նա: 차관은 아르메니아의 다이아몬드 산업부문에서 언제나 잠재력이 있음을 상기시켰다. "2003년도까지 다이아몬드의 가공 및 제조가 언제나 증가하고 있었으나, 그 이후 원자재 수입조건이 좋지 않아 그 수는 감소하였습니다."라고 그는 말하였다. 

 

Կառավարությունը նախորդ շաբաթ ընդունել է «Հայ ալմաստ» պետական ընկերության հիմնադրման որոշումը: Ընկերությունը պայմանագրեր կունենա ռուսական «Ալռուսա» և «Գոխրան» ընկերությունների հետ, որոնցից կստանա հումք և կփոխանցի հայկական ընկերություններին: Առանձին մասնավոր ընկերություններն, օրինակ, դժվարությամբ են երկարաժամկետ պայմանագիր կարողանում ձեռք բերել «Ալռուսա» ընկերության հետ։  «Ալռուսա»-ի հետ պայմանագիր ունի 37 ընկերություն, որոնցից մեկն էլ նախատեսվում է, որ կլինի «Հայ ալմաստ»-ը: «Այսպիսով, հումքի հարցն այդ ոլորտում մենք կլուծենք: Կարծում եմ՝ շատ արագ աճ կգրանցենք ոլորտում»,-ասաց Տերյանը: 정부는 지난 주 "하이 알마스트" 국영회사를 설립하기로 한 결정안을 채택하였다. 회사는 러시아 "알루사"와 "고흐란"사와 계약을 체결할 것이며, 그들로부터 원자재를 공급받고 아르메니아 회사로 이전할 것이다. 예를 들어, 일부 민간기업은 "알루사"사와의 장기계약을 맺기 어렵다. 37개 기업이 "알루사"와의 계약을 맺고 있으며, 그들 중 한곳도 "하이알마스트"사 일 것으로 예상되고 있다. "즉, 원자재의 문제를 해당 분야에서 우리는 해결할 것입니다. 내가 생각하기에는 해당 부문에서 매우 빠른 성장이 기록될 것입니다."라고 테리안은 말했다.   

 

Պետությունը նպատակ է դրել 2026 թվականին արդեն մշակող արդյունաբերության դերը ՀՆԱ-ի մեջ հասցնել առնվազն 15 տոկոսի: 국가는 2026년도에 이미 가공업의 역할이 GDP에서 최소한 15%까지 도달하는 것을 목표로 하고 있다. 

 

Խոսելով դեղագործության ոլորտի զարգացումից՝ Տերյանը հիշեցրեց, որ այս տարի արդեն հայկական դեղագործական ընկերությունը սկսել է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրությունը: Սա, ըստ նրա, թերևս առաջին քայլերից է: Կզարգանա տեղական արտադրությունը, արտահանումը: 의약제조분야의 발전에 대해 말하면서, 떼리안은 올해 이미 아르메니아 제약회사가 "스푸트닉 라이트" 백신의 제조를 시작했음을 상기시켰다. 그에 따르면, 이것은 가벼운 첫걸음 중 하나이다. 현지 생산과 수출은 발전할 것이다. 

 

 

Սաուդյան Արաբիան հարվածներ Է հասցրել Եմենի մայրաքաղաքին: 사우디아라비아가 예멘의 수도를 공격하였다.

 

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական կոալիցիան Եմենի մայրաքաղաք Սանային հարվածներ Է հասցրել Եմենի գլխավոր մարզադաշտի տարածքից զենքի դուրսբերման շուրջ վերջնագրի կատարման ժամկետը լրանալուց հետո, որն առաջադրվել Էր Եմենի հյուսիսում (հուսիներին) կառավարող «Անսար Ալլա» շարժմանը: 예레반, 12월 24일, 아르멘프레스: 사우디아라비아의 주도로 아랍연맹은 예멘의 북부(후티 반군)에서 거행되었던 "안사르 알라" 운동이 제안되었던 예멘의 주 경기장 구역으로부터 무기를 철수하라는 최후 통첩이 완료된 후에 예멘의 수도인 사나를 공격하였다.  

 

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հաղորդել Է Սանայում իշխանության տեղական մարմինների մի աղբյուր: «Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական կոալիցիայի մարտական ինքնաթիռները երկու հարձակում են կատարել մայրաքաղաք Սանայի վրա՝ հարվածներ Է հասցնելով մայրաքաղաք Սանայի կենտրոնում տեղակայված մատակարարման ճամբարին»,-հաղորդել Է աղբյուրը: 그에 대하여, "아르멘프레스"가 보도한 바와 같이, 사나에서 현지 집권기관의 한 소식통이 리아 노보스티사에 알려왔다. "사우디 아라비아가 주도하는 아랍연맹의 전투기는 수도인 사나를 두차례 공급하였으며, 수도 사나의 중심에 배치되었던 보급기지를 타격하였습니다."라고 소식통은 보도하였다. 

 

Իր հերթին «Ալ Իհբարիա» սաուդյան հեռուստաալիքի համար կոալիցիայի հայտարարության մեջ ասվում Է, որ հուսիներին տրված ժամանակում նրանք մարզադաշտից զենք են տեղափոխել ճամբար եւ հաջողվել Է խփել զենքի ինը թաքստոցներին: Դեկտեմբերի 24-ի վաղ առավոտյան արաբական կոալիցիան հայտարարել Է վեցժամյա ժամկետի ավարտվելու մասին, որն անհրաժեշտ Էր Սանայի «Ալ Թաուրա» մարզադաշտից հուսիների կողմից զենքի դուրսբերման վերջնագրի կատարման համար, որտեղ բազավորվում եւ վարժանքներ Է անցկացնում ֆուտբոլի ազգային թիմը: "알 이흐바리아" 사우디 TV채널에서 게재된 연맹의 성명에는 후티 반군에게 주어진 시간에 그들은 경기장으로부터 무기를 기지로 이송하였고 무기의 은닉처를 공격하는데 성공하였다. 12월 24일 이른 아침에 아랍연맹은 국가축구팀이 소속되어 훈련중인 사나의 "알 타우라" 경기장으로부터 후티 반군에 의해 무기를 철수하는 것에 관한 최후통첩을 이행하는데 필요한 6시간이 종료한 것에 대해 발표하였다. 

 

Ի պատասխան մարզադաշտը մաքրելու կոալիցիայի պահանջի, Եմենի «Անսար Ալլա» խմբավորման առաջնորդներից մեկը՝ Մուհամեդ Ալի ալ Հուսին, կոչ Է արել ՄԱԿ-ի ներկայացուցիչներին՝ գնալ Սանայի հյուսիսում գտնվող սպորտային փոքրիկ քաղաքի «Ալ Թաուրա» մարզադաշտ՝ այնտեղ զենքի առկայությունն ստուգելու համար, որը պահելու մեջ արաբական կոալիցիան մեղադրում Է խմբավորմանը՝ խոստանալով այդ զենքի հանձնել ՄԱԿ-ի աշխատակիցներին: Նա սաուդցիների գործողությունները համեմատել Է իսրայելցիների կողմից Գազայի հատվածը ռմբակոծելու հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: 경기장을 소거하라는 연맹의 요구사항에 대한 응답으로 예멘의 "안사르 알라" 파벌의 지도자들 중 한명인 무하메드 알리 알 후세인은 유엔의 대표들에게 무기의 존재여부를 확인하기 위해 사나의 북부에 위치한 작은 체육도시인 "알 타우라" 경기장으로 가라고 촉구하였으며, 아랍연맹은 무기를 유엔직원들에게 넘겨주기로 약속하면서 해당 파벌을 비난하였다. 그는 사우디의 행동을 이스라엘의 가자지구 폭격에 비유하였다고 리아 노보스티는 보도하였다. 

 

 

Հանրապետությունում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն: 공화국에서 급성 호흡기감염으로 인한 고활동성이 지속적으로 등록되고 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես ամբուլատոր պոլիկլինիկական, հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության, այնպես էլ շտապ օգնության կանչերում Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն։ 예레반, 12월 24일, 아르멘프레스: 외래 보건소, 병원조직의 창구 뿐만 아니라 구급차 호출에서 아르메니아 공화국에 지속적으로 급성 호흡기감염으로 인한 고활동성이 등록되고 있다. 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, մանրամասնելով, որ առավել բարձր ակտիվություն է արձանագրվել Երևանում, Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի և Կոտայքի մարզերում։ "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 보건부는 예레반, 아라라트, 게하르쿠니크, 타부쉬 및 꼬따이크 주에서 가장 높은 활동성이 보고되었다고 설명하면서 발표하였다. 

 

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացվող մշտադիտարկման արդյունքների համաձայն՝ հիվանդացությունը համաճարակային շեմից բարձր է 2․2 անգամ, իսկ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ՝ 2 անգամ։ Ըստ տարիքային խմբերի վերլուծությունը փաստում է, որ հիվանդացությունն առավել բարձր է մինչև 4 և 5-14 տարեկանների շրջանում։ 보건부의 국립 질병통제 및 예방센터의 전문가에 의해 실시되었던 모니터링 결과에 따르면, 해당 질환은 전염병의 한계치보다 2.2배 높으며, 이전년도 동일 기간에 비해 2배가량 높다. 연령대의 분석에 따르면, 질환은 평균 5와 5-14세 사이에서 보다 높은 것으로 판명되었다. 

 

Ոլորտի գերատեսչությունից տեղեկացնում են, որ դետքային համաճարակաբանական հսկողության շրջանակներում վերջին 4 շաբաթվա ընթացքում լաբորատոր հաստատվել է գրիպ Ա տեսակի H3 ենթատեսակի վիրուսի 76 դեպք, որից 30-ը՝ հղիների շրջանում։ 부처의 부서에서 알려온 바에 따르면, 피상적인 역학통제의 틀안에서 지난 4주 동안 실험실에서 A형 독감의 H3 아형 바이러스 79건이 발견되었으며, 그 중 30건은 임산부에게서 발견되었다. 

 

 

ՍԴ որոշումը չի պարտավորեցնում գործատուին վճարելու աշխատողի ՊՇՌ թեստի գումարը․ պարզաբանում է նախարարության իրավաբանը: 헌재의 결정으로 고용주가 근로자의 PCR검사비용을 지불할 의무가 없다. 부처의 변호사가 설명하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանի որոշմամբ ո´չ պետությունը, ո´չ գործատուն, ո´չ որևիցե այլ անձ ուղղակիորեն չեն պարտավորեցվել վճարելու աշխատողի ՊՇՌ հետազոտություն անցնելու գումարը: 예레반, 12월 24일, 아르멘프레스: 헌법재판소의 결정에 따라, 국가나 고용주, 기타 타인도 근로자의 PCR 검사에 따른 비용을 지불할 직접적인 의무가 없다. 

 

Ինչպես «Արմենպրես»-ին ասաց ՀՀ առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ Աննա Մկրտումյանը, աշխատող բոլոր անձինք պետք է նույն ընթացակարգով անցնեն ՊՇՌ հետազոտություն, պարզապես ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել առողջապահության նախարարի հրամանի բոլոր հավելվածների միայն «իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին» ձևակերպումը: "아르멘프레스"에 아르메니아 보건부의 법무부장 안나 므크르뚜미안이 말한 바와 같이, 모든 근로자는 동일한 절차를 통해 PCR 검사를 통과해야만 하며, 헌재는 단순히 보건부 장관의 모든 지시서에서 오직 "직원은 그의 비용으로 실시한다"라는 구절을 위법으로 인정하였다. 

 

«Այսինքն՝ «իր հաշվին» ձևակերպումը կանխորոշել է բացառապես հստակ շրջանակ աշխատողների համար, այժմ ՍԴ-ն ասում է, որ մի դրեք այդ սահմանափակումն անձի վրա, որ ինքը իր հաշվին իրականացնի, կարող է իրականացնել ցանկացած այլ անձի հաշվին, ով կամային մոտեցմամբ կտա իր համաձայնությունը վճարելու աշխատողի ՊՇՌ հետազոտության գումարը, դա սեփական ցանկությամբ է և կարող է լինել նույնիսկ գործատուն, եթե նա նման ցանկություն հայտնի: Սա է եղել ՍԴ-ի որոշման եզրափակիչ մասի համապատասխան դրույթի բովանդակությունը»,-ասաց Մկրտումյանը՝ պարզաբանելով, սակայն, որ ո´չ պետությունը, ո´չ գործատուն, ո´չ որևիցե այլ անձ չեն պարտավորեցվել վճարելու աշխատողի ՊՇՌ թեստի գումարը։ "즉, "자신의 비용으로"라는 구절은 예외적으로 특정 범위내의 직원들에게만 결정되었지만, 헌법재판소는 해당 제한을 스스로 자신의 비용으로 실시하는 사람에게 적용하지 말라고 판단하였습니다. 그것은 자발적인 접근을 통해 자신의 동의하에 근로자의 PCR검사비용을 지불하려는 개인의 소망에 따라 어떤 다른 사람의 비용으로 실시할 수 있으며, 또한 만약 그가 유사한 소망을 표명한다면 고용자가 낼 수도 있습니다. 이것은 헌법재판소의 결정에 대한 결론적인 부분에 해당하는 조항의 내용이었습니다."라고 므크르뚜미안은 그러나 국가도, 고용주도, 기타 어떤 개인도 근로자의 PCR 검사비용을 낼 의무가 없다고 설명하면서 말하였다. 

 

 

ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրակաշառք տալու փորձի գործով մեղադրական դատավճիռ է կայացվել. կաշառքի առարկա 9 մլն դրամը բռնագանձվել է: 국회의원 보궐선거에서 선거인에게 뇌물을 주려고 시도한 사건에 대한 기소판결이 내려졌다. 뇌물의 9백만 드람은 몰수되었다. 

 

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզի դատախազությունում սույն թվականի հունիսի 10-ին հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի շրջանակներում Ռ. Խլղաթյանին և Գ. Պետրոսյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: 예레반, 12월 24일, 아르멘프레스: 아르마비르주의 검찰청에서 올해 6월 10일에 개시되고 아르메니아 반부패위원회에서 조사된 형사사건의 틀안에서 R. 흘하티안과 G. 뻬뜨로시안에게 아르메니아 형법 제 34-154 조 4항의 1절과 2절에 따라 기소의견이 접수되었다. 

 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, նախաքննությամբ հիմնավորվել էր, որ 2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար գրանցված «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի կողմից ներկայացված պատգամավորների թեկնածուների ցուցակի 16-րդ համարի ներքո հանդես եկող Արմավիրի նախկին քաղաքապետ, նույն քաղաքի բնակիչ Ռ. Խլղաթյանը նախնական համաձայնություն է ձեռք բերել ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ. Պետրոսյանի հետ` կայանալիք արտահերթ ընտրություններին «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին կողմ քվեարկելու նպատակով Արմավիրի մարզի առնվազն 147 ընտրողների գումարի տեսքով ընտրակաշառք տալու վերաբերյալ: "아르멘프레스"가 아르메니아 검찰청이 유표한 공지문을 전한 바와 같이, 예비조사를 통해 2021년 6월 20일에 정해진 아르메니아 국회의원 보궐선거에 참여하기 위해 등록된 "명예" 정당에 의해 선출된 국회의원후보 목록의 16번에 있던 이전 아르마비르 시장이자 같은 시의 주민인 R. 흘하티안은 아르메니아 아르마비르주의 짠피다 마을의 주민인 G. 뻬뜨로시안과 사전합의를 체결하고 다가오는 보궐선거에서 "명예" 정당에게 유리한 투표를 하기 위해 아르마비르 주의 적어도 147명의 선거인에게 자금형식으로 선거뇌물을 주었음이 입증되었다. 

 

Այնուհետև, պայմանավորվածության համաձայն, 2021թ. հունիսի 10-ին, ժամը 16:30-ի սահմաններում, Ռ. Խլղաթյանը գնացել է Ջանֆիդա գյուղում գտնվող Գ. Պետրոսյանի տուն` ընտրակաշառքի առարկա հանդիսացող 9.000.000 ՀՀ դրամը նրան փոխանցելու և վերջինիս կողմից այդ գումարը նախապես կազմված ցուցակներին համապատասխան ընտրողներին հասցեական տալու համար: Սակայն գումարի փոխանցման պահին ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շրջանակներում վերջիններս բերման են ենթարկվել, իսկ ընտրակաշառքի առարկա գումարը հայտնաբերվել և վերցվել է դեպքի վայրի զննությամբ` Գ. Պետրոսյանի տան բակից: 그런 다음, 협정에 따라, 2021년 6월 10일 오후 4시 30분경 R. 흘하티안은 선거뇌물인 9백만 드람을 그에게 전달하고 후자에 의해 해당 자금은 사전에 작성된 목록에 따라 선거인들에게 주기 위해서 짠피다 마을에 위치한 G. 뻬뜨로시안의 집에 갔다. 하지만, 돈의 전달시 아르메니아 경찰관에 의해 착수된 조치의 틀안에서 후자들은 연행되었으며 선거뇌물의 대상인 돈이 적발되었으며 현장조사를 통해 G. 뻬뜨로시안의 집마당에서 압수되었다.  

 

Նշված հանցավոր արարքները կատարելու համար Ռ. Խլղաթյանին և Գ. Պետրոսյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նախաքննության ընթացքում մեղադրյալները ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքները: 언급된 범죄행위를 이행하기 위해 R. 흘하티안과 G. 뻬뜨로시안은 아르메니아 형법 제 34-154.2 조의 4항 1절과 2절에 따라 기소되었다. 예비조사과정에서 피고인들은 자신들이 저지른 혐의를 인정하였다. 

 

 

Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստանյութերից ամենամեծ սպառումն ունի Sinopharm-ը: 아르메니아에서 COVID-19 백신들 중 가장 많은 소비는 시노팜이다. 

 

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերից ամենից շատ սպառվում է չինական արտադրության «Սինոֆարմ» պատվաստանյութը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանում ավելի շատ ո՞ր պատվաստանյութով են պատվաստվում: 예레반, 12월 24일, 아르멘프레스: 아르메니아에서 코로나바이러스 백신들중 중국산 "시노팜" 백신이 가장 많이 소비되고 있다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 기자와의 인터뷰에서 보건부의 국립 질병통제 및 예방센터의 부센터장이자 국립 면역프로그램의 책임자인 가야네 사하끼안은 아르메니아에서 어떤 백신을 통해 백신접종이 이루어지고 있는지에 대한 질문에 대답하면서 말하였다. 

 

Պետությունը պատվաստանյութերը բերում է փոքր-փոքր չափաբաժիններով՝ պիտանելիության ժամկետի հետ կապված: Սահակյանը նշեց, որ նախարարությունը մշտապես մոնիթորինգ է անում՝ հասկանալու, թե որն է ավելի շուտ սպառվում. այս պահի դրությամբ՝ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութն է: 국가는 백신을 유통기한으로 인해 소량으로 가져오고 있다. 사하끼안은 부처는 어느 것이 훨씬 많이 소비되는지를 이해하기 위해 지속적으로 모니터링하고 있다고 언급하였다. 현재로써는 중국산 "시노팜"백신이다. 

 

««Sinopharm-ը Հայաստանում 3-ից 4 անգամ ավելի մեծ սպառում ունի, քան մյուս պատվաստանյութերը»,-ասաց Սահակյանը: "시노팜은 아르메니아에서 다른 백신들보다 3-4배 더 많이 소비되고 있습니다."라고 사하끼안은 말했다. 

 

소제목

 

 

 

 

 

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments