휴먼노마드
[아르메니아 신문기사] 2021년 12월 22일자 본문
Արմեն Գալջյանը Երևանի քաղաքապետարանում նկատում է կոռուպցիոն երևույթների և ռիսկերի դրսևորումներ: 아르멘 갈지안은 예레반 시정부에서 부패양상과 위험 징후가 목격되고 있다.
ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետարանում շարունակվում են դրսևորվել կոռուպցիոն երևույթներ և ռիսկեր։ 예레반, 12월 22일, 아르멘프레스: 예레반의 시정부에서 부패의 양상과 위험이 지속적으로 보여지고 있다.
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ պատասխանելով Երևանի ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովի հարցին, թե քաղաքապետարանում կա՞ արդյոք համակարգային կոռուպցիա, թե՞ ոչ։ "아르멘프레스"가 전한 바와 같이, 예레반의 장로회의에서 이에 대하여 "나의 발걸음"의 정당대표 아르멘 갈지안은 시정부에 과연 제도적인 부패가 있는지 없는지에 대한 예레반의 장로위원회의 일원인 아바네소브의 질문에 대답하면서 말하였다.
«Համակարգային ձևակերպում տալը այս դեպքում չեմ կարծում, որ խիստ անհրաժեշտություն է՝ կարելի է տալ կամ չտալ, բայց որ կոռուպցիոն ռիսկեր և երևույթներ կան, և մենք՝ որպես ավագանու անդամներ, նկատել ենք և փորձել ենք բարձրաձայնել, կարծում եմ, անհերքելի փաստ է»,- ասաց Գալջյանը։ "제도적 형식에서 제시하는 이와 같은 경우에 나는 주거나 주지않을 수 있음을 엄격하게 말할 필요는 없다고 생각하지만 부패의 위험과 징후가 있으며 우리는 장로의 일원으로써 인지하고 있었으며, 목소리를 높이려 노력하였습니다. 나는 그것이 부인할 수 없는 사실이라고 생각합니다."라고 갈지안은 말했다.
Հայկական գենոֆոնդն ունի ավելի քան 6000 տարվա շարունակական գենետիկական պատմություն. գիտական ապացույց: 아르메니아의 유전자풀은 6천년이상의 지속적인 유전적 역사를 가지고 있다. -과학적 증거
ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում իրականացվել է Հայկական լեռնաշխարհի և Բալկանների հնագույն և ժամանակակից ԴՆԹ նմուշների ամբողջական գենոմների համեմատական վերլուծություն: 예레반, 12월 22일, 아르멘프레스: 아르메니아 국립과학아카데미의 분자생물학 연구소에서는 아르메니아 고원과 발칸의 고대와 현대로부터 DNA 샘플의 완전한 게놈에 대한 비교분석을 실시하였다.
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից, նշելով, որ այդ վերլուծությունը ցույց է տվել, որ հայերը տարբերվում են Բալկանների հնագույն և ժամանակակից բնակչությունից՝ հերքելով հայ ժողովրդի ծագման վերաբերյալ պատմագիտության մեջ գերակշռող տեսություններից մեկը համարվող «բալկանյան վարկածը»։ Հետազոտություններն ուղղված են Հայկական լեռնաշխարհի բնակչության գենետիկական շարունակականության վերականգնմանը, հայկական գենոֆոնդի քարտեզագրմանը և իրականացվել են Քեմբրիջի, Կոպենհագենի, Տարտուի համալսարանների, ինչպես նաև Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հետ համագործակցությամբ: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 국립과학아카데미의 정보분석청은 해당 분석이 아르메니아 사람들이 발칸의 고대와 현생인류와 다르다는 것을 보여준다고 언급하고 아르메니아 민족의 기원에 대한 역사학에서 지배적인 이론 중 하나인 "발칸가설"에 대해 반박하면서 발표하였다. 이 연구는 아르메니아 고원인구의 유전적 연속성의 복원, 아르메니아 유전자풀을 매핑하는데 목적을 두고 있으며 캠브리지, 코펜하겐, 타르투 대학 뿐만 아니라 러시아과학아카데미와 협력하여 실시되었다.
- ԳԱԱ = գիտությունների ազգային ակադեմիա 국립과학아카데미
«Հայկական լեռնաշխարհում հայերի նախնիների բնիկության կամ եկվորության հարցը վաղուց ի վեր բուռն բանավեճերի առարկա է հնագետների, մարդաբանների, պատմաբանների և լեզվաբանների հանրությունում։ Ակադեմիական գրականության մեջ շրջանառվող՝ հայ ժողովրդի ոչ բնիկ ծագման վերաբերյալ վարկածների թվում գերակշռում է, այսպես կոչված, «բալկանյան տեսությունը», որը հիմնված է հին հույն պատմիչ Հերոդոտոսի (մ.թ.ա. 440 թ.) հաղորդած տեղեկությունների վրա։ Պատմագիրը հայերին համարում էր փռյուգիացի գաղութարարներ իրենց լեզվի և զինվորական հանդերձների պատճառով, որը նրանք կրում էին պարսից արքա Քսերքսեսի բանակում»,- նշել է գիտական աշխատանքների ղեկավար, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը: "아르메니아 고원에서 아르메니아인의 조상에 대한 기원과 도래에 관한 문제는 오랫동안 고고학자, 인류학자, 역사학자와 언어학자들의 커뮤니티에서 열띤 토론의 주제였습니다. 학술문헌에 회람되고 있는, 아르메니아 민족의 비원주민 기원에 대한 가설에는 고대 그리스 역사가 헤로도토스(기원전 440년)가 기술한 정보를 근거로 한 이른바 "발칸이론"이 우세하고 있다. 역사가는 페르시아 왕 크세르크세시 군대에서 사용하였던 그들의 언어와 군복으로 인하여 아르메니아 인들을 프리지아 식민지로 간주하였습니다." 라고 과학연구책임자이자 아르메니아 국립과학아카데미 분자생물학연구소의 진화유전연구소의 소장인 레본 에피스꼬뽀시안 교수는 언급하였다.
Լեզվական, պատմական և հնագիտական համոզիչ ապացույցների բացակայության պարագայում հայերի բալկանյան ծագման վարկածն անհրաժեշտ է ստուգել ավելի զգայուն և օբյեկտիվ գործիքակազմի կիրառմամբ, ինչպիսին է ժամանակակից գենետիկան։ 언어학적, 역사학적 및 고고학적으로 설득력있는 증거가 없는 상황에서 아르메니아인들의 발칸기원설은 현대유전학과 같은 보다 세밀하고 객관적인 도구를 사용하여 검사할 필요가 있다.
«Այդ տեսանկյունից Հերոդոտոսի «տարբերակը» հնարավոր է միայն բալկանյան գենետիկական սուբստրատի որոշակի ազդակների առկայության դեպքում Բալկաններից մինչև Հայկական լեռնաշխարհ ընկած տարածաշրջանի ինչպես հնագիտական նյութում, այնպես էլ ժամանակակից բնակչության, այդ թվում՝ հայերի գենոֆոնդում», - ասել է պրոֆեսորը: "그러한 관점에서 헤로도토스의 "버전"은 오직 발칸 유전기질에 대한 특정신호가 존재하는 경우에만 발칸에서 아르메니아 고원에 이르는 지역의 고고학적 자료에서 뿐만 아니라 아르메니아인의 유전풀을 포함하여 현생인류일 수도 있습니다."라고 교수는 말했다.
Անցյալի ժողովրդագրական գործընթացների մասին գենետիկական առումով «գրավոր» ապացույցներ ստանալու համար հետազոտվել են վերոնշյալ աշխարհագրական տարածքից ստացված հնագույն ԴՆԹ-ի նմուշներ, որոնք պատկանում են ժամանակագրորեն հաջորդական դարաշրջաններին (նեոլիթից մինչև անտիկ)՝ համեմատելով դրանք համապատասխան տարածաշրջանի ժամանակակից բնակչության գենետիկական նյութի հետ։ 과거 인구통계과정에 대한 유전적 관점에서 "기록되어진" 증거를 얻기 위해서는 시간순으로 연속적인 연대에 (신석기에서 고대에 이르기 까지) 속한 위에서 언급한 지리학적 지역에서 취득한 고대 DNA의 자료를 해당 지역에서의 현대 인류의 유전자 자료와 비교하여 검사하였다.
Ամբողջական գենոմային վերլուծության արդյունքում պարզվել է, որ հայկական գենոֆոնդն ունի ավելի քան 6000 տարվա շարունակական գենետիկական պատմություն։ Այս պատկերն էականորեն տարբերվում է հարավարևմտյան Ասիայի այլ պոպուլյացիաների ժողովրդագրական պատմությունից, որոնք ենթարկվել են արտաքին գենետիկական զգալի ազդեցությունների։ 완전한 게놈의 분석으로 인하여 아르메니아 유전풀은 6천년이상의 연속적인 유전 역사가 있음이 밝혀졌다. 이 그림은 외부에서 상당한 유전적 영향을 받은 서남아시아의 다른 인구통계학적 역사와 크게 다르다.
Տեղի ունեցավ չինարեն ուսուցանող և դասավանդող մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: 중국어 교원상 시상식이 개최되었다.
ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առցանց ձևաչափով տեղի ունեցավ Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) դեսպանության կողմից արդեն չորրորդ անգամ կազմակերպվող չինարեն ուսուցանող և դասավանդող մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ իր ողջույնի խոսքում Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը նշեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում չինարենի ուսուցումը հաղթահարել է համաճարակը և տվել դրական արդյունքներ: 예레반, 12월 22일, 아르멘프레스: 온라인 형식으로 아르메니아 주재 중화인민공화국 대사관에 의해 이미 4차례 개최된 중국어 교원상 시상식이 개최되었다. "아르멘프레스"의 특파원이 보도한 바와 같이, 아르메니아 주재 중화인민공화국의 특명전권대사인 판융은 환영사에서 최근 1년동안 아르메니아에서 중국어 교육이 팬데믹을 극복하고 긍정적인 결과를 얻었다고 언급하였다.
Դեսպանի խոսքով՝ ազգերի միջև բարեկամությունը մարդկանց մտերմության մեջ է, իսկ մարդկանց մտերմությունը՝ սրտերի հաղորդակցության: Այդ առումով մեծ դեր է խաղում լեզուն՝ որպես մարդկային հաղորդակցության կամուրջ և մարդկային քաղաքակրթության կրող: 대사의 말에 따르면, 국가간의 우정은 사람들간의 친밀함에 있으며 사람들간의 친밀함은 마음의 소통에 있다. 이러한 점에서 언어는 인간의 소통을 위한 다리로써 인류문명의 전달자로 큰 역할을 한다.
«Չինարենը եզակի լեզու է, որը պահպանում է չին ազգի մշակութային ինքնությունը և չին մշակույթը: Ե՛ւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, ե՛ւ Հայաստանի Հանրապետությունը հին քաղաքակրթություններ են՝ երկար պատմությամբ և հոյակապ մշակույթներով: Երկու կողմերի միջև բարեկամական կապերի փոխանակումների պատմությանը կարելի է հետևել դեռևս հին մետաքսի ճանապարհի ժամանակներից: Չինարենին տիրապետելը կարող է ոչ միայն օգնել երկու ժողովուրդներին կառուցելու հաղորդակցության կամուրջ, այլ նաև ավելի հասկանալու Չինաստանի անցյալը, ներկան և ապագան, ինչպես նաև զարգացնելու երկու ժողովուրդների միջև փոխադարձ ուսումն ու փոխըմբռնումը», - ասաց դեսպան Ֆան Յոնգը: "중국어는 중화민족의 문화적 정체성과 중국문화를 보존하는 독특한 언어입니다. 중화인민공화국도, 아르메니아 공화국도 오랜 문명을 가지고 있으며, 장구한 역사와 장엄한 문화를 지니고 있습니다. 양국간 우호교류의 역사는 고대 실크로드시대로 거슬러 올라갈 수 있습니다. 중국어를 마스터하는 것은 양국의 국민들 사이에 건설되는 소통의 다리일 뿐만 아니라 중국의 과거, 현재 및 미래를 더 많이 이해하는 것 뿐만 아니라 두 민족간 상호 학습과 이해를 발전시키는데 도움이 됩니다."라고 판융 대사는 말하였다.
Անդրադառնալով հայ-չինական բարեկամական և համագործակցային հարաբերություններին՝ չին դիվանագետը նշեց, որ Հայաստանի և Չինաստանի միջև մշակութային փոխանակումները շարունակաբար խորացել են, իսկ կրթության ոլորտում համագործակցությունը գնալով բարելավվում է: Ըստ դեսպանի՝ երկու երկրների համատեղ ջանքերով չինարենի ուսուցումը Հայաստանում մեծ վերելք է ապրում, իսկ Երևանի Բրյուսովի անվան համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի և Հայ-չինական բարեկամության դպրոցի ուսանողների և աշակերտների թիվը շարունակաբար աճում է: Դեսպանի հաղորդած տվյալներով Կոնֆուցիոսի դասարաններում գրանցվել է ավելի քան 3000 ուսանող, և ուսուցման տարբեր փուլերում ուսուցման որակը ավելի է բարելավվել: 아르메니아와 중국의 우호협력관계를 언급하면서 중국 외교관은 아르메니아와 중국간 문화교류는 지속적으로 심화되었으며 교육분야에서 협력은 개선되고 있다고 언급하였다. 대사에 따르면, 양국의 공동노력으로 인하여 중국어교육은 아르메니아에서 큰 상승세를 보이고 있으며 예레반 브루소브 대학의 공자학원과 아르메니아와 중국우호 학교의 교원들의 수는 지속적으로 증가하고 있다. 대사가 언급한 자료에 따르면, 공자학원에서 3천명이 넘는 학생이 등록되었으며 다양한 교육단계에서 교육의 질이 더욱 향상되고 있다.
«Ավելի ու ավելի շատ հայ ուսանողներ և աշակերտներ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում դեպի Չինաստան և չին մշակույթ, իսկ հայ հասարակության մեջ աճ է նկատվում չինարենի և չին մշակույթի ուսումնասիրության ոլորտում», - ընդգծեց Չինաստանի դեսպանը: "점점 더 많은 아르메니아 대학생들과 학생들이 중국어와 중국문화에 대해 관심을 보이고 있으며, 아르메니아 사회에서도 중국어와 중국문화에 대한 연구분야도 증가추세를 보이고 있습니다."라고 중국대사는 강조하였다.
Եվ քանի որ 2022 թվականին լրանում է ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձը՝ Չինաստանի դեսպանը այդ առիթով շեշտեց, որ հայ-չինական բարեկամական և համագործակցային հարաբերությունները նոր փուլ են թևակոխել, և հավելեց, որ Չինաստանն էլ, գտնվելով պատմական նոր սկզբնակետում, պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ՝ շարունակելու նպաստել տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը: 그리고 2022년에 아르메니아와 중화인민공화국간 수교 30주년이 되는 해이기에 중국 대사는 이러한 관점에서 아르메니아와 중국간 우호협력관계는 새로운 단계로 접어들었음을 강조하였으며 중국도 새로운 역사적 출발점에 위치하여 계속하여 다양한 분야에서 양국간 협력의 확대와 강화에 기여할 아르메니아와 협력할 준비가 되어 있다고 덧붙였다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2021년 12월 24일자 (0) | 2021.12.24 |
---|---|
[아르메니아 신문기사] 2021년 12월 23일자 (0) | 2021.12.24 |
[아르메니아 신문기사] 2021년 12월 21일자 (0) | 2021.12.21 |
[아르메니아 신문기사] 2021년 12월 20일자 (0) | 2021.12.21 |
[아르메니아 신문기사] 2021년 12월 18일자 (0) | 2021.12.20 |