휴먼노마드
[아르메니아 신문기사] 2021년 12월 21일자 본문
Առաջարկվում է ՀԷՑ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի միջին կշռված սակագինն ավելացնել 4.7 դրամով: 아르메니아 전기망에 의해 고객들에게 전기의 평균가중요금에서 4.7 드람 인상안이 제안되었다.
- ՀԷՑ = Հայաստանի էլեկտրական ցանցեր 아르메니아 전기네트워크
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը աշխատանքային քննարկում է կազմակերպում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման վերաբերյալ: 예레반, 12월 21일, 아르멘프레스: 공공서비스 규제위원회는 "아르메니아 전기망"사에 의해 고객들에게 판매되는 전기요금개정에 관한 실무토론을 구성하고 있다.
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ հայտնելով, որ քննարկումը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 공공서비스규제위원회는 논의가 12월 23일 개최될 것이라 발표하였다.
Հաղորդագրության համաձայն՝ որոշ գործոնների առկայության պայմաններում անհրաժեշտություն է առաջացել սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի միջին կշռված սակագինն ավելացնել 4.7 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն): 공지문에 따르면, 일부요인으로 인해 소비자에게 판매되고 있는 전기에너지의 평균가중요금은 킬로와트당 4.7 드람이 증가할 것이다. (부가세 포함)
Ընդ որում, առաջարկվում է՝ 또한 다음과 같이 제안되었다.
- սոցիալապես անապահովների համար (կազմում են բնակիչ-բաժանորդների 11%-ը) սակագները թողնել անփոփոխ, 사회취약층에 대해 (주민가입자의 11%에 해당) 요금은 변경없이 남겨진다.
- ամսական մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (կազմում են բնակիչ-բաժանորդների 55%-ը) համար սակագներն ավելացնել 1.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն), 매달 최대 200 킬로와트를 소비하는 주민들에 대해 (주민가입자의 55%에 해당) 요금은 킬로와트당 1.5 드람이 증가된다. (부가세 포함)
- ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (կազմում են բնակիչ-բաժանորդների 25%-ը) համար սակագներն ավելացնել 3.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն), 매달 201-400 킬로와트를 소비하는 주민들에 대해 (주민가입자의 25%에 해당) 요금은 킬로와트당 3.5 드람이 증가된다. (부가세 포함)
- մնացած սպառողների համար սակագներն ավելացնել 5.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։ 나머지 소비자에 대해 요금은 킬로와트당 5.5드람이 증가된다. (부가세 포함)
Նշվում է, որ էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցող ընկերությունների սակագների վերանայման գործընթացի շրջանակում բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում 2022 թվականի փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարվա համար էլեկտրաէներգետիկական համակարգում սպառողների համար սահմանված գործող սակագների պարագայում առաջացող ֆինանսական ճեղքվածքը կազմում է 23.8 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի)։ Ի թիվս էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի ունեցած գործոնային այլ փոփոխությունների՝ նշված գումարի առաջացման հիմնական գործոններն են՝ 전기발전시스템의 대형 발전소와 용역업체의 요금을 검토하는 과정에서 모든 긍정적인 것과 부정적인 요인을 분석한 결과 2022년 2월 1일부터 시작되는 요금연도에 전기발전시스템에서 소비자에 대해 정해진 적용요금에 대해 향후 제안되고 있는 재정적 격차는 238억 드람 (부가세 미포함)에 달한다. 이 수에는 전기발전시스템에서 발생하는 다른 요인의 변화는 언급된 자금의 주요 요인이 되었다.
1) ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրվող համաձայնագրով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանի նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարումը։ Մասնավորապես, ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև դեռևս 02.12.2013թ. ստորագրված «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրով հայկական կողմը պարտավորվել էր ապահովել «Հրազդան-5» կայանում ռուսական «Գազպրոմ» ընկերության կատարած ներդրումների վերադարձը և համապատասխան եկամտաբերության ներքին նորմա, մինչդեռ ընկերության կատարած ներդրումները ոչ միայն hետ չեն գնվել, այլև կայանի վերակառուցման համար ներգրավված վարկային պարտավորություններն ավելացել են։ Առաջացած խնդրի շուրջ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 10 տարվա ընթացքում՝ սկսած 01.02.2022թ-ից, ապահովել «Հրազդան-5» կայանի բնականոն գործունեությունը՝ հզորության վճարի տեսքով ընկերությանը տրամադրելով տարեկան 31.79 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսական միջոցներ։ Միևնույն ժամանակ, նշված պայմանավորվածությունների շրջանակում հնարավորություն է ստեղծվում առաջիկա 10 տարիների ընթացքում ունենալ ՌԴ-ից բնական գազի ներկրման կայուն գին՝ 7900 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում 165 ԱՄՆ դոլար/հազար խմ (գնի փոփոխություն տեղի է ունենում փաստացի կալորիականության հաշվառման մեխանիզմի ներդրման արդյունքում։ 아르메니아와 러시아 정부간 체결된 합의를 통해 "가즈프롬 아르메니아" 주식회사의 "흐라즈담-5" 발전소에 대한 약속이행이 있다. 특히, 아르메니아와 러시아 연방정부간 여전히 2013년 12월 2일자 체결된 "하이루스가자르트" 주식회사의 지분의 판매 및 향후 운영조건에 대한" 협의서를 통해 아르메니아 측은 "흐라즈담-5" 발전소에서 러시아 "가즈프롬"사가 지불한 투자금의 회수와 관련 수익률의 내부규정을 보장하기로 약속하였으나, 한편 회사가 투자한 금액은 반환되지 않았으며, 발전소의 재건에 따른 신용부채도 증가하였다. 언급된 문제에 대해 아르메니아와 러시아 정부간 개최된 협상의 결과로 2022년 2월 1일부터 "흐라즈담-5" 발전소의 정상적인 운행을 유지하고 용량에 따른 지불방식으로 회사에 매년 3179만 달러에 해당하는 자금을 제공하기로 10년간 의정서가 체결되었다. 동시에 언급된 협정의 틀안에서 향후 10년 동안 러시아로부터 7900킬로칼로리의 낮은 열량에 대해 입방미터당 165달러에 달하는 천연가스의 안정적인 가격을 공급받을 기회를 얻었다. (가격의 변화는 실제 칼로리의 계산방식의 도입결과에 따라 발생한다.)
2) Էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերություններում՝ առավելապես «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ում, զգալիորեն ավելացել են ՀՀ կառավարության երաշխիքով ստացված արտոնյալ վարկերի մարման և սպասարկման ծախսերը։ 전기발전시스템의 회사들중, 특히 "아르메니아 원자력"주식회사는, 아르메니아 정부의 보증을 통해 받은 우대대출의 상환과 서비스 비용이 크게 증가하였다.
Կառավարությունը Վերին Լարսի ճանապարհի այլընտրանք է փնտրում. առաջարկվում է փոխհատուցել լաստանավերով բեռնափոխադրումների ծախսերը: 정부는 베린 라르스 도로의 대안을 찾고 있다. 여객선을 통한 화물운송비용을 상환하도록 제안되고 있다.
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը կառավարությանն առաջարկում է փոխհատուցել Փոթի-Կովկաս նավահանգիստ-Փոթի ուղղությամբ լաստանավերով բեռնափոխադրում իրականացնող հայկական ընկերությունների ծախսերը: 예레반, 12월 21일, 아르멘프레스: 아르메니아 경제부는 정부에 포티-코카서스 항구-포티에 대한 여객선을 통해 화물운송을 실시하는 아르메니아 여객선의 비용을 상환하도록 요구하고 있다.
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «e-draft» իրավական ակտերի նախագծերի միասնական կայքէջից:
Նշվում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՌԴ-ից ՀՀ միակ գործող ցամաքային ուղու` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով պարբերաբար փակվելու հետևանքով ՀՀ բեռնափոխադրումների շրջանում առաջացող խնդիրների նվազեցմամբ: 이에 대하여 "아르멘프레스"는 "E-Draft"의 법적행위 프로젝트의 공동 사이트를 통해 알렸다. 법안의 채택에 관한 필요성은 러시아로부터 아르메니아로의 유일하게 운영되는 육상도로인 스떼판츠민다-라르스 자동차도로가 악천후로 인해 정기적으로 폐쇄되는 결과로 인해 아르메니아 화물 운송중에 야기되는 문제를 줄이기 위해서이다 라고 언급되었다.
«Հաշվի առնելով, որ վերոնշյալ ցամաքային ուղուն որպես այլընտրանք դիտարկվող լաստանավի օգտագործումը առավել թանկ է բեռնափոխադրողների համար, և կարող է նվազեցնել հայկական արտադրանքի մրցունակությունն արտաքին շուկաներում, ուստի բեռնափոխադրումների նշված այլընտրանքային միջոցի օգտագործման հետևանքով առաջացող ծախսերի փոխհատուցումը Կառավարության կողմից կարող է էականորեն նվազեցնել առկա խոչընդոտները՝ նպաստելով բեռնափոխադրումների արդյունավետության բարձրացմանը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ: "위에서 언급한 육상도로의 대안으로써 거론되고 있는 여객선의 이용이 화물운송에 관해 더욱 비싸고 아르메니아 제품의 해외시장에서의 경쟁력을 감소시킬 수 있다는 점을 고려하여 화물운송의 언급된 대체수단의 이용으로 인해 발생되는 비용의 상환을 정부에 의해 존재하는 장벽을 크게 줄일 수 있으며, 화물운송의 효율성을 향상하는데 기여할 수 있습니다."라고 초안의 주요부분에 명시되었다.
Նախագծում նշված է, որ Հայաստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ անդամակցությունից ի վեր անդամ երկրների հետ առևտրաշրջանառությունը տարեցտարի աճում է։ 초안에는 아르메니아 공화국이 유라시아경제연합에 가입한 이후 상기 회원국과 대외무역액이 증가하고 있다고 명시되었다.
«ԵԱՏՄ անդամ երկրների հետ ՀՀ-ը կապող միակ ցամաքային ճանապարհը Վերին Լարսն է, որի նախագծային թողունակությունը կազմում է օրական 170 բեռնատար և 200 մարդատար ավտոմեքենա՝ երկու ուղղություններով։ Այժմ այդ թիվն աճել է մի քանի անգամ՝ 650 բեռնատար և 1700 մարդատար մեքենա՝ երկու ուղղություններով։ Այդ թիվն ավելի է աճում ամռան սկզբից սկսած՝ հանգեցնելով կուտակումների։ Փոխադրողները Հայաստանից տարեկան առնվազն 10 հազար անգամ անցնում են Վերին Լարսի անցակետով երկու ուղղությամբ "유라시아경제연합의 회원국과 아르메니아를 연결하는 유일한 육상도로는 베린 라르스으로 고안허용치는 하루 양방향으로 170대 트럭과 200대 자동차로 계획되었습니다. 지금 그 수는 양방향으로 650대의 트럭과 1700대의 차량으로 수배 증가하였습니다. 이 수는 여름초부터 시작되어 누적면에서 더욱 증가하였습니다. 운송업체는 매년 아르메니아로부터 적어도 1만번 이상으로 베린 라르스검문소를 양방향으로 지나가고 있습니다.
Ռուս-վրացական սահմանին ավտոմեքենաների կուտակումը լուրջ խնդիր է։ Ինչպես հայտնի է, Ռուսաստանից Հայաստան միակ գործող ցամաքային ուղին` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը, պարբերաբար փակվում է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։ Արդյունքում Ռուսաստանի և Վրաստանի սահմանին պարբերաբար մեծ երկարությամբ հերթեր են առաջանում։ Դա, անշուշտ, լուրջ լոգիստիկ խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար»,- ասված է նախագծում: 러시아-조지아 국경에 자동차의 정체는 심각한 문제입니다. 알려진바와 같이 러시아로부터 아르메니아의 유일하게 운영되는 육상도로는 스떼판츠민다-라르스 자동차도로이며 정기적으로 악천후로 인해 폐쇄되곤 합니다. 결과적으로 러시아와 조지아 국경에서 정기적으로 긴 대기열이 생겨나게 됩니다. 그것은 물론, 아르메니아에 심각한 물류문제를 야기시킵니다."라고 초안에 명시되었다.
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ՀՀ բեռնափոխադրող ընկերությունների համար սեզոնային բարձր գների ժամանակահատվածում բեռների տեղափոխմանն առնչվող լոգիստիկ ենթակառուցվածքներն առավել հասանելի դարձնել և նվազեցնել խոչընդոտները, խթանել միջազգային շուկա հայկական արտադրության ապրանքների արտահանումը, էականորեն մեծացնել բեռնափոխադրումների ծավալները։ Լաստանավով տեղափոխման ծախսերի փոխհատուցումը նոր խթան կհանդիսանա ՀՀ տնտեսության համար, ինչպես նաև արժանի մրցակցություն կապահովի Վերին Լարսին: 초안의 채택은 아르메니아 화물운송사를 위해 성수기동안 화물운송과 관련된 물류인프라를 보다 쉽게 접근할 수 있게 하고 방벽을 낮추며, 국제시장에서 아르메니아산 제조품의 수출을 촉진시키고, 화물운송의 규모를 크게 증가시킨다. 여객선을 통한 운송비용의 보전은 아르메니아 경제에 새로운 동력원이 될 뿐만 아니라 베린 라르스에 합당한 경쟁을 보장할 것이다.
Նախագծում նշվում է, որ Փոթի - Կովկաս նավահանգիստ - Փոթի ուղղությամբ մեկ չվերթի համար շահառուներին լաստանավերով բեռների տեղափոխման ծառայության մատուցման արժեքի փոխհատուցման նպատակով ընկերությանը տրամադրվող գումարի չափը կազմում է յուրաքանչյուր շահառուի բեռների տեղափոխման ծառայության մատուցման արժեքի 100 % -ը, բայց ոչ ավելի, քան մեկ շահառուի հաշվով մեկ չվերթի համար 1 մլն դրամը, իսկ մեկ ուղղության համար 0.5 մլն դրամը։ 초안에는 포티-코카서스 항구-포티에 대한 일회 운행에 대해 수혜자들에게 여객선을 통한 화물운송서비스의 공급가격을 보상하기 위해 회사에 제공되는 금액규모는 각 수혜자의 화물운송서비스 공급가의 100% 이지만 한명의 수혜자에 한하여 1회운행에 대해 1백만 드람을 초과하지 않으며 한방향으로는 50만 드람을 초과하지 않는다.
Պարսից ծոց-Սև ծով երթուղու գործարկումը կարող է զարկ տալ տարածաշրջանային համագործակցությանը. Փաշինյան: 페르시아만과 흑해 노선의 개통은 이 지역에서 협력을 강화할 수 있다. -파쉬니안
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Պարսից ծոց-Սև ծով միջազգային երթուղու կյանքի կոչումը կարող է զարկ տալ տարածաշրջանային համագործակցությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին ասել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի ընթացքում ունեցասծ ելույթում: 예레반, 12월 21일, 아르멘프레스: 아르메니아 공화국 총리 니콜 파쉬니안은 페르시아만과 흑해의 국제노선의 개통은 이 지역에서의 협력을 강화할 수 있다고 생각한다. "아르멘프레스"의 보도에 따르면, 총리는 이에 대하여 아르메니아 공화국과 조지아간 경제협력에 관한 양정부의 위원회의 제 11차 회의동안에 가진 연설에서 말하였다.
«Հայաստանի և Վրաստանի միջև տրանսպորտային ոլորտում երկկողմ համագործակցությունն առաջնահերթություն է մեզ համար։ Մենք համագործակցում ենք տրանսպորտային միջազգային մի շարք կառույցների շրջանակներում, մեծ կարևորություն ենք տալիս Պարսից ծոց - Սև ծով միջազգային տրանսպորտային երթուղին և տրանսպորտի ոլորտում այլ նախաձեռնությունների կյանքի կոչմանը։ Հարկ եմ համարում նշել, որ Պարսից ծոցը Սև ծովին կապող ուղին, իրավամբ, կարող է զարկ տալ տարածաշրջանային համագործակցությանը: Ընդ որում, ես ուզում եմ նշել կարևոր մի հանգամանք, որ վարչապետ Ղարիբաշվիլին ընդգծեց, որ մենք Վրաստանի հետ հարաբերությունները դիտարկում ենք ոչ միայն երկկողմ հարթության, այլև տարածաշրջանային համագործակցության տիրույթում: Սա չափազանց կարևոր է մեր հարաբերությունների համատեքստում: Այո, Հայաստանը և Վրաստանը համագործակցության բավականին լուրջ դաշտ ունեն և կարող ենք մենք փոխադարձաբար մեկս մյուսին աջակցել»,- ասել է Փաշինյանը: "아르메니아와 조지아간 운송분야에서 양자간의 협력은 우리에게 있어 최우선순위입니다. 우리는 운송에 관한 여러 국제구조의 틀안에서 협력해오고 있으며, 페리시아만과 흑해를 잇는 국제운송노선과 운송분야에서 다른 프로젝트의 개통을 매우 중요하게 여기고 있습니다. 페르시아만을 흑해와 연결하는 노선이 이 지역의 협력을 강화할 수 있다는 점을 언급할 필요가 있습니다. 더욱이 나는 하리바쉬빌리 총리가 우리가 조지아와의 관계를 단순히 양자간의 측면에서 뿐만 아니라 이 지역의 협력차원에서 보고 있다는 점을 강조한 정황을 언급하고 싶습니다. 이것은 우리의 관계라는 맥락에서 무척 중요합니다. 네, 아르메니아와 조지아는 꽤 진지한 협력관계를 구축하고 있으며, 우리는 서로를 지원할 수 있습니다."라고 파쉬니안은 말했다.
Նրա խոսքով՝ Պարսից ծոց- Սև ծով երթուղու առումով երկու նախագիծ կա. ավտոմոբիլային երթուղի եւ երկաթուղային երթուղի: «Ավտոմոբիլային երթուղու զարգացման ուղղությամբ մենք իրականացնում ենք Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումը, որը հայ-վրացական սահմանը կապում է Հայաստան-Իրան սահմանի հետ: Ճանապարհի առավել արդյունավետ աշխատանքի համար մենք ակտիվ քննարկումների մեջ ենք մեր իրանցի եւ վրաց գործընկերների հետ ու շատ կարևոր է, որ այստեղ լիարժեք փոխըմբռնման հասնենք: Ընդ որում, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, որ եթե մեզ հաջողվի Հայաստան-Ադրբեջան ավտոմոբիլային հաղորդակցության վերաբերյալ համաձայնության գալ Ադրբեջանի հետ, այս նախագիծն էականորեն կփոխվի, դառնալով Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք երթուղի»,- նշել է ՀՀ վարչապետը: 그의 말에 따르면, 페르시아만과 흑해노선과 관련하여 두가지의 프로젝트가 있으며 자동차노선과 철도노선이 그것이다. "차량노선을 개발하기 위해 아르메니아와 조지아의 국경을 아르메니아와 이란의 국경과 연결하는 남북도로의 건설을 실행하고 있습니다. 도로의 가장 효과적인 작업을 위해 우리는 적극적으로 이란과 조지아의 파트너와 논의를 진행중에 있으며 여기에서 완전한 이해에 도달하는 것이 매우 중요합니다. 또한, 나는 만약 우리가 아르메니아와 아제르바이잔의 차량연계에 대해 아제르바이잔과 합의에 도달한다면 이 프로젝트는 남북동서의 노선을 잇는 커다란 변혁이 될 것임을 여러분들의 관심을 끌고 싶습니다."라고 아르메니아 총리는 말했다.
Փաշինյանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպումների արդյունքներով հնարավորություն է առաջացել, որ Ադրբեջանի հետ կարող են համաձայնության գալ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ: «Իսկ երկաթուղային հաղորդակցության վերականգնման շուրջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ արդեն իսկ սկզբունքային պայմանավորվածություն ենք ձեռք բերել: Խոսքը Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման մասին է և հույս ունենք այդ աշխատանքն ավարտել առաջիկա 2-3 տարվա ընթացքում: Իհարկե, պետք է աշխատել, որ մեր պայմանավորվածություններն ինչպես կան` հստակ արձանագրվեն»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը: 파쉬니안은 11월 26일에 소치에서 러시아 연방의 대통령 블라디미르 푸틴과 12월 14일에 EU 이사회 의장 샤를 미쉘의 중재를 통해 개최된 회담 결과에 따라 아제르바이잔과 차량통행 재개를 위한 합의에 도달할 기회가 있었다고 언급하였다. "그리고 철도통행의 재개에 관하여 아제르바이잔 대통령인 일함 알리예프와 이미 원칙적인 합의에 착수하였습니다. 에라스흐-줄파-오르두바드-메흐리-호라디즈 철도의 재개에 관한 대화가 있었으며 우리는 해당 업무가 향후 2-3년안에 종료될 것이라 희망하고 있습니다. 물론, 우리의 협약을 명확하게 기록하기 위해 노력해야합니다."라고 니콜 파쉬니안은 덧붙였다.
Վարչապետը նաև անդրադարձել է որոշ փորձագետներ կարծիքներին, թեերկաթուղային հաղորդակցության բացումը կարող է շահեկան չլինել Վրաստանի համար: «Պիտի կտրականապես չհամաձայնվեմ այդ դիրքորոշման հետ, որովհետև եթե Ջուլֆայով բացվի Հայաստան-Նախիջևան-Իրանի Իսլամական Հանրապետություն երկաթուղին, կունենանք Պարսից ծոց-Սև ծով ամենաարդյունավետ և օպտիմալ երկաթուղային հաղորդակցությունը, և այդ երկաթուղին կանցնի Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի տարածքով` դառնալով ոչ միայն տնտեսական զարգացման, այլև տարածաշրջանային անվտանգության կարևորագույն գործոն»,- ասել է Փաշինյանը: 총리는 또한 철도의 개통이 조지아에는 도움이 되지 않을 것이라는 일부 전문가의 생각을 언급하였다. "나는 그와 같은 입장에 강하게 동의할 수 없습니다. 왜냐하면 만약 줄파를 통해 아르메니아-나히체반-이란 이슬람 공화국의 철도가 개통된다면, 페르시안만과 흑해를 잇는 가장 효율적이고 최적의 철도통신을 가지게 될 것이며 이 철도는 이란, 아제르바이잔, 아르메니아, 조지아의 영토를 통과할 것입니다. 경제개발 뿐만 아니라 이 지역의 안보의 핵심요소가 될 것입니다.
Բացահայտվել է թմրամիջոցի առանձնակի խոշոր քանակի մաքսանենգության դեպք. շուկայական արժեքը կազմում է ավելի քան 600.000 ԱՄՆ դոլար: 다량의 마약을 밀수한 사레가 적발되었다. 시장가치는 60만달러 이상에 해당한다.
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված հետևողական հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցի առանձնակի խոշոր քանակի մաքսանենգության դեպք: 예레반, 12월 21일, 아르멘프레스: 아르메니아 국세청의 밀수퇴지부서의 직원들에 의해 착수된 사후관리업무로 인해 대량의 마약을 밀수한 사건이 적발되었다.
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊԵԿ-ից հայտնում են, որ օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Արևմտյան մաքսատուն-վարչության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում մաքսային հսկողության է ենթարկվել Սան Պաուլո-Դուբայ-Երևան ավիաչվերթով Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանած Բրազիլիայի Դաշնային Հանրապետության քաղաքացին՝ ուղեբեռով: "아르멘프레스"의 보도에 따르면, 국세청은 국세청산하 밀수퇴치부서, 동부세관부서와 국가안보청의 직원들에 의해 실시된 합동 조치로 인해 상파울로-두바이-예레반 항공편을 통해 예레반의 "츠바르트노츠" 공항에 도착한 브라질연방공화국의 시민이 수하물과 함께 세관통제를 받았다.
Հայաստան ժամանած քաղաքացու ուղեբեռի մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է «կոկաին» տեսակի թմրամիջոցի սպիտակ փոշենման զանգվածների պարունակությամբ 2 փաթեթ: Դրանք թաքցված են եղել նրա ուղեբեռի ներքին հատվածներում նախապես պատրաստված թաքստոցներում: Մաքսային զննման արդյունքում հայտնաբերված «կոկաին» տեսակի թմրամիջոցի զանգվածների ընդհանուր քաշը կազմել է 1721 գրամ: Այս խմբաքանակի շուկայական արժեքը կազմում է ավելի քան 600.000 ԱՄՆ դոլար: 아르메니아에 도착한 시민의 수하물에 대한 세관검사로 인해 "코카인" 류 마약의 흰색가루 덩어리가 포함된 2개의 포장을 발견하였다. 그것들은 수하물내부구역에 사전에 준비된 은신처에 감춰져 있었다. 세관검사로 인해 적발된 "코카인"류 마약의 덩어리는 대략 1.721그람에 달한다. 이 수량의 시장가치는 60만 달러이상에 달한다.
Փաստի առթիվ, կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում նախապատրաստվել են նյութեր, իսկ օտարերկրացին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել ՊԵԿ քննչական վարչություն: Բրազիլիայի Դաշնային Հանրապետության քաղաքացին ձերբակալվել է: ՀՀ քրեական օրենսգրքի 267․1 հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 사실과 관련하여, 국세청의 밀수퇴지부서에서는 자료를 사전준비하고 있으며, 외국인은 예레반의 "츠바르트노츠" 공항으로부터 국세청 조사부로 이송되었다. 브라질연방공화국의 시민은 체포되었다. 아르메니아 형법 제 267조 1항과 제 266조 1항에서 정해진 범행으로 인하여 형사사건이 개시되었다.
Քրոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 20-ամյա եղբայրը: 누나에 대한 살해시도를 감행한 혐의로 20세의 동생이 체포되었다.
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում 2021թ. դեկտեմբերի 20-ին եղբոր կողմից քրոջ նկատմամբ սպանության փորձի դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 예레반, 12월 21일, 아르멘프레스: 아르메니아 조사위원회의 아라가쪼뜨니 주의 조사과에서 2021년 12월 20일에 남동생에 의해 누나에 대한 살해시도사건의 모든 정황을 밝히기 위해 조사가 착수되었다.
«Դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է Արագածոտնի մարզի՝ 1997թ. ծնված բնակչուհուց, ով հայտնել է, որ եղբայրն իրենց տանը խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել իրեն։
Նախնական տվյալներով 20-ամյա երիտասարդը, քրոջն ապօրինի կյանքից զրկելու դիտավորությամբ, դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով բազմաթիվ կտրած-ծակած վերքեր, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ տուժողին ցուցաբերված շտապ բուժօգնության շնորհիվ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են Քննչական կոմիտեից: "사건에 대해 아라가쪼뜨니 주에 1997년생 여자주민으로부터 남동생이 자신의 집에서 주방에 있는 칼로 그녀에게 수많은 자상을 입혔다는 신고가 접수되었습니다. 사전자료에 따르면, 20세의 청년은 누나를 불법적으로 살해할 목적으로 칼로 후자의 신체 여러 부위를 수차례 찔렀지만, 수차례 베고 찌른 상처를 남겼지만, 그의 의도와는 달리, 피해자에게 달려온 구급차로 인하여 범행을 끝내지 못하였습니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면, 조사위원회는 발표하였다.
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: 사건과 관련하여 아르메니아 조사위원회의 아라가쪼뜨니 주의 조사과에서 형사사건이 개시되었다.
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, առգրավվել է որպես հանցագործության գործիք հանդիսացող դանակը, նշանակվել են փորձաքննություններ: 사전조사과정에서 여러 여러 수사활동이 실시되었다. 현장조사, 사건당시 피해자가 입었던 의류를 가져왔으며, 범행도구로 사용되어진 칼이 압수되었으며, 검식이 지정되었다.
ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում երիտասարդը հայտնաբերվել, բերման է ենթարկվել: Վերջինս ձերբակալվել է՝ քրոջ սպանության փորձի կասկածանքով։ 아르메니아 경찰직원들과의 합동으로 실시된 조치로 인하여 청년은 발견되어 연행되었다. 후자는 누나의 살해미수혐의로 체포되었다.
Տաքսիստը ձերբակալվել է ուղևորի նկատմամբ ավազակային հարձակման կասկածանքով: 택시기사가 승객에 대한 강도혐의로 체포되었다.
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Վարդենիս քաղաքի բնակչի նկատմամբ կատարված ավազակային հարձակման հանգամանքները պարզելու ուղղությամբ: 예레반, 12월 21일, 아르멘프레스: 아르메니아 조사위원회의 게하르쿠니크 주의 조사과에서 바르데니스 시의 주민에 대해 저질러진 강도정황을 밝히기 위한 조사가 착수되었다.
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, նախնական տվյալներով՝ 2021թ. դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր «ՎԱԶ 21104» մակնիշի` որպես տաքսի ծառայություն մատուցող ավտոմեքենայով, Սևան քաղաքի տարածքում առկա գազալցակայանում հանդիպել է Վարդենիս քաղաքի 44-ամյա բնակիչին և, տեղեկանալով Վարդենիս մեկնելու վերջինիս ցանկության մասին, առաջարկել է 5000 ՀՀ դրամի դիմաց նրան տեղափոխել: «Ճանապարհին մտնել են Սևան քաղաքի հարակից տարածքում գտնվող ռեստորան, որտեղ 44-ամյա տղամարդը 15000 ՀՀ դրամ գումար է տվել վարորդին՝ տաքսի ծառայության մատուցման և սննդի համար։ Ժամը 15։30-ի սահմաններում, հասնելով Դրախտիկ գյուղին հարակից տարածք, նշված տաքսու վարորդը հարձակում է գործել 44-ամյա տղամարդու վրա, վերջինիս մեքենայից քաշելով գցել է գետնին, հարվածներ հասցրել որովայնին և որպես զենք օգտագործվող առարկան կոկորդին սեղմելով՝ պահանջել գումար և վերցնելով տղամարդու դրամապանակում առկա ամբողջ գումարը՝ դիմել է փախուստի»,- նշվում է հաղորդագրության մեջ։ "아르멘프레스"에 아르메니아 조사위원회가 알려온 바와 같이, 사전자료에 따르면, 2021년 12월 20일, 12시경, 범죄를 저지른 것으로 추정되는 한 사람이 자신의 "VAZ 21104" 브랜드의, 택시서비스를 제공하는 차량을 타고 세반시의 구역에서 존재하는 주유소에서 바르데니스 시의 44세 주민을 만났으며, 바르데니스를 떠나려는 후자의 소망을 전해듣고 5천 드람으로 그를 이송해주겠다 제안하였다. "가는 도중 세반시 인근지역에 있는 레스토랑으로 들어갔으며, 44세의 남성은 택시서비스의 제공과 음식값을 위하여 1만5천 드람을 운전수에게 건내주었다. 3시 30분경, 드라흐띡 마을 인근지역에서 언급한 택시 운전수는 44세 남성을 공격하였고, 후자는 차량으로부터 내리게 하고, 복부를 가격하고 무기를 이용하여 목을 누르고 돈을 요구하였으며, 남성의 지갑에 있던 모든 돈을 뺏아 도망갔습니다."라고 공지문에 언급되었다.
Ըստ աղբյուրի՝ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով նախաքննություն ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: 소식통에 따르면, 사건과 관련하여 아르메니아 조사위원회의 게하르쿠니크 주의 조사부의 세반 조사과에서 개시된 형사사건에 따르면, 예비조사과정에서 현장검식이 실시되었고, 법의학 조사가 지명되었다.
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյուքնում ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 51-ամյա տաքսու վարորդը: Տղամարդը ձերբակալվել է: 아르메니아 조사위원회는 착수된 조치로 인하여 강도를 저지른 혐의로 51세의 남성 운전사는 연행되었으며, 남성은 체포되었다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2021년 12월 23일자 (0) | 2021.12.24 |
---|---|
[아르메니아 신문기사] 2021년 12월 22일자 (0) | 2021.12.23 |
[아르메니아 신문기사] 2021년 12월 20일자 (0) | 2021.12.21 |
[아르메니아 신문기사] 2021년 12월 18일자 (0) | 2021.12.20 |
[아르메니아 신문기사] 2021년 12월 17일자 (0) | 2021.12.20 |