휴먼노마드
[아르메니아 신문기사] 2021년 12월 27일자 본문
ՊԵԿ-ում դեկտեմբերի 31-ին սահմանվել է հերթապահություն. նախատոնական և տոնական օրերին կիրականացվի ուժեղացված հսկողություն: 국세청에서 12월 31일에 근무가 설정되었다. 설이전과 설연휴에 강화된 통제가 실시될 것이다.
ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամանորի կապակցությամբ Պետական եկամուտների կոմիտեի առանձին ստորաբաժանումներում նախատոնական օրը սահմանվել է հերթապահություն: 예레반, 12월 27일, 아르멘프레스: 새해를 맞이하여 국세청의 개별부서에서 설연휴이전에 근무가 설정되었다.
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՊԵԿ-ից, կառույցի նախագահ Ռուստամ Բադասյանի հրամանով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումներն անխափան իրականացնելու նպատակով 2021թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 11:00-ից մինչև 15.00-ն սահմանվել է հերթապահություն: "아르멘프레스"에 국세청이 알려온 바와 같이, 청장 루스딴 바다시안의 명령에 따라 대외경제활동을 실시하는 경제주체 뿐만 아니라 개인에 의한 세관국경을 통해 운송되는 제품에 대한 통관은 차질없이 실행하기 위하여 2021년 12월 31일 11시부터 15시까지 근무가 설정되었다.
Մասնավորապես, հերթապահություն սահմանվել է ՊԵԿ մաքսատուն-վարչություններում, մաքսային հսկողության, մաքսանենգության դեմ պայքարի, տեղեկատվական տեխնոլոգիաների, հետաքննության և օպերատիվ-հետախուզության, իրավաբանական վարչություններում և քարտուղարությունում։ 특히, 근무는 국세청 세관부에서 세관통제, 밀수방지, 정보기술, 조사 및 작전수사, 법률부서 및 사무국에서 설정되었다.
ՊԵԿ նախագահի հրամանով տոնական և նախատոնական օրերին Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, մաքսատուն-վարչությունների, սահմանային մաքսային կետ-բաժինների կողմից սահմանային մաքսային մարմիններում կիրականացվի ուժեղացված հսկողություն: 국세청장의 명령에 따라 설연휴와 설연휴전날에 국세청의 밀수방지부서, 세관부서, 국경세관지점에 의해 국경의 세관기관에서 강화된 통제가 실시될 것이다.
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 11 ամսում աճել է 5.2 տոկոսով: 경제활동지수는 11개월동안 5.2% 증가하였다.
ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021-ի հունվար-նոյեմբերին 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.2 տոկոսով: 예레반, 12월 27일, 아르멘프레스: 아르메니아에서 경제활동지수는 2021년 1월-11월에 2020년 동일 기간에 비해 5.2% 증가하였다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 통계청이 발표한 자료에 나와 있다.
Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-նոյեմբերին 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.7 տոկոսով, շինարարության ծավալը՝ 6.9 տոկոսով: 산업제조규모는 1월부터 11월에 2020년 동일 기간에 비해 2.7% 증가하였고, 거래규모는 6.9% 성장하였다.
Առևտրի շրջանառությունում հունվար-նոյեմբերին աճը կազմել է 7.9 տոկոս, իսկ մատուցված ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 7.3 տոկոսով: 무역매출량에서 1월부터 11월에 7.9% 증가를 하였으며 제공된 서비스 규모는 (무역을 제외하고) 7.3% 증가하였다.
2021 թվականի հունվար-նոյեմբերին սպառողական գների ինդեքսն աճել է 7.1 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 9.9 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը նվազել է 2 տոկոսով:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նկատվել է 16.6 տոկոս աճ: Ընդ որում, արտահանումն աճել է 19.4 տոկոսով, ներմուծումը՝ 15.1 տոկոսով: 2021년 1월부터 11월에 소비자 물가지수는 7.1% 증가하였으며, 산업제조지수는 9.9% 증가하였고, 전력생산량은 2% 감소하였다. 대외무역매출액 규모에서 올해 1월부터 11월에 이전년도 동일기간에 비해 16.6% 증가하였다. 또한 수출은 19.4% 증가하였고, 수입은 15.1% 증가하였다.
Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտած տղաներին պետությունը կաջակցի աշխատանք գտնելու հարցում: 의무병역을 마친 청년들에게 국가는 일자리를 찾는 문제를 지원할 것이다.
ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է իրականացնել նոր ծրագիր, որի գլխավոր շահառուները լինելու են պարտադիր զինվորական ծառայությունն ավարտած տղաները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Նախ գնահատվելու են նրանց կարիքները, հստակեցվելու են, թե կոնկրետ ինչ ուղղություններով հմտությունները զարգացնելու անհրաժեշտություն կա: Այնուհետև նրանք ներգրավվելու են վերապատրաստման ու հմտությունների զարգացման ամենատարբեր ծրագրերում: Համագործակցելով գործընկեր կազմակերպությունների, գործատուների հետ՝ աջակցություն է տրամադրվելու աշխատանք գտնելու հարցում: Մինչև ծրագրի մանրամասների կազմելը հստակեցվելու են նաև այն մեխանիզմները, որոնցով Հայաստանում գործող միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններն իրականացնելու են շահառուների կարիքների գնահատում: Նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ այս ծրագրի հիմքում արցախյան պատերազմի մասնակից տղաների, հաշմանդամություն ձեռք բերած անձանց ուղղված աշխատանքներն են: 예레반, 12월 27일, 아르멘프레스: 아르메니아 노동사회부는 주요 수혜자가 의무병역을 마친 청년들이 될 새로운 프로그램을 계획하고 있다. "아르멘프레스"의 기자회견장에서 실시된 기자회견에서 이에 대하여 아르메니아 노동사회부 장관이 나렉 므크르뜨치안은 말했다. 먼저 그들의 필요성이 평가될 것이며 구체적으로 어떤 방향을 통해 기술개발의 필요성이 있는지에 대해 명확해질 것이다. 그런 다음 그들은 훈련 및 기술발전을 위한 다양한 프로그램에 참여하게 될 것이다. 파트너 조직과, 고용주와 협력하여 일자리를 찾는 문제에 대한 지원을 제공하게 될 것이다. 프로그램의 세부사항을 작성하기 전에 또한 아르메니아에서 운영되는 통합 사회서비스 지역센터가 수혜자의 요구사항을 평가하도록 실시되는 그와 같은 메카니즘이 명확해질 것이다. 나렉 므크르트치안 장관은 이 프로그램의 기초에는 아르차흐 전쟁에 참여한 청년과 장애를 입은 사람들을 위한 작업이라고 언급하였다.
«Այդ աշխատանքներ մեզ ստիպեցին մտածելու մի նոր համակարգի մասին՝ հստակեցնելու, թե պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո ինչ պետք է անի պետությունը, որ այդ տղաները վերապատրաստվեն, զարգացնեն հմտությունները: Մենք հիմա աշխատում ենք այդ համակարգի վրա և եկող տարվա ծրագրերի մեջ են մտնում լայնամասշտաբ վերապատրաստումները: Իհարկե, այստեղ շատ կարևոր է կարիքների գնահատումը, հենց այդ գործընթացից են բխելու մեր հետագա անելիքները»,-ասա Նարեկ Մկրտչյանը: "해당 작업은 우리에게 의무병역서비스를 마친 후 그 청년들이 훈련을 받고, 기술을 개발하게 하기 위해 국가가 무엇을 해야하는지에 대해 명확하게 할 새로운 시스템에 대해 생각하게 했습니다. 우리는 현재 그러한 시스템을 연구하고 있으며 내년 프로그램에서 대규모 훈련을 포함시키려 하고 있습니다. 물론, 여기에서 필요성의 평가가 매우 중요합니다. 바로 그 절차로부터 우리의 추가적인 해야할 일이 나올 것입니다."라고 나렉 므크르뜨치안은 말했다.
Անդրադառնալով պատերազմի մասնակիցներին, ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց ուղղված աշխատանքներին՝ նախարարը նկատեց, որ այս տարի կառավարությունը հաստատեց մի ծրագիր, որով արդեն աջակցություն կցուցաբերվի 90-ականներից ի վեր, երբևէ տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց: Աջակցությունն ուղղված է ինչպես հաշմանդամություն ձեռք բերած անձանց աշխատանքի ընդունելու պարագայում միջավայրի հարմարեցմանը, այնպես էլ աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի մինչև 100 հազար դրամ փոխհատուցմանը: 전쟁참여자나, 군사활동의 결과로 장애를 입은 사람들을 위한 작업을 언급하면서, 장관은 올해 정부는 이미 90년대부터 야기된 군사활동의 결과로 장애를 입은 사람들을 지원할 프로그램을 승인했다고 말하였다. 지원은 장애를 입은 사람들에게 일자리를 제공하는 경우 환경적응 뿐만 아니라 급여에서 계산된 소득세를 최대 10만드람까지 환급하는 것을 목표로 하고 있다.
Նախարարը տեղեկացրեց, որ տարվա ընթացքում ակտիվ աշխատել են ինչպես մյուս գերատեսչությունների, այնպես էլ մասնավոր ընկերությունների հետ պատերազմի մասնակիցների հմտությունների զարգացման ու աշխատանքի տեղավորման նպատակով: «Նրանք իրոք կարող ուժեր են, պետք է նրանց հմտությունները զարգացնել ու հնարավորություն տալ աշխատաշուկայում դառնալ ավելի մրցունակ»,-հավելեց նախարարը: 장관은 한 해 동안 적극적으로 다른 부서 뿐만 아니라 민간기업과 전쟁참여자의 기술개발 및 고용을 창출하기 위해 협력하였다고 밝혔다. "그들은 정말이지 강력한 힘이 될 수 있으며, 그들에게 기술을 개발하고 고용시장에서 보다 경쟁력을 갖을 기회를 부여해야만 합니다."라고 장관은 덧붙였다.
Պետական սեփականության բազմաթիվ գույքեր կոռուպցիոն սխեմայով օտարվել են իրական արժեքից բազմակի էժան գներով: 국가소유의 수많은 부동산이 부패를 통하여 실제가치보다 몇배나 저렴한 가격으로 배제되었다.
ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազության 2021թ. աշխատանքի ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակներում պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել է 2016-2020թթ. ընթացքում պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի օտարման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: 예레반, 12월 27일, 아르멘프레스: 아르메니아 검찰의 2021년 실무프로그램을 통해 계획된 업무의 틀에서 국가이익보호부에 의해 2016년부터 2020년 동안 국가소유인 부동산의 소외과정에서 국가이익보호상태를 연구하였다.
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, ընտրանքային ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքում և ՀՀ տարբեր մարզերում գտնվող բազմաթիվ գույքային միավորների (անշարժ գույք) դեպքերում պետական գույքի օտարման գործընթացներն իրականացվել են կոռուպցիոն չարաշահումներով, որոնք կրել են, ըստ էության սխեմատիկ բնույթ: "아르멘프레스"에 아르메니아 검찰이 알려온 바와 같이, 표본조사연구의 결과에서 예레반시와 아르메니아의 다양한 주에 위치한 수많은 자산단위(부동산)의 경우에 국가자산의 소외과정이 본질적인 계획에 따라 부패남용을 통해 실시되었음이 밝혀졌다.
Մասնավորապես, ՀՀ պետական գույքի կառավարման վարչության (նախկին անվանումը) պատասխանատու պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, առանց իրավական հիմքի և պայմանագիր կնքելու, միևնույն ՍՊ ընկերությանն առաջարկել են իրականացնել անշարժ գույքերի գնահատման աշխատանքներ: 특히, 아르메니아 국가자산관리부(이전 이름)의 담당공무원은 서비스이익에 반하는 공적 지위를 이용하여, "부동산의 평가활동에 대한" 아르메니아 법률 제 9조 2항의 요구사항을 위반하여, 법적근거와 계약의 체결없이, 동일 유한회사에 부동산평가업무를 실시하도록 제안하였다.
Ընկերության մասնագետները նշված ժամանակահատվածում կազմել են գույքերի՝ իրական արժեքից էականորեն ցածր արժեք ունենալու վերաբերյալ գնահատման կեղծ եզրակացություններ, որոնք վավերացվել են ընկերության տնօրենի կողմից: 회사의 전문가는 언급된 기간동안 부동산의 실제 가치보다 훨씬 낮은 가치를 가지도록 허위 평가결론서를 작성하였고, 그것을 회사 대표에 의해 인증되었다.
Հետագայում համապատասխան պաշտոնատար անձանց կողմից այդ եզրակացությունները հիմք են դարձվել նշված անշարժ գույքերի օտարման մրցույթների անցկացման ժամանակ, և դրանք օտարվել են իրական արժեքից ընդհուպ բազմակի անգամներով պակաս գնով: Նման եղանակով իրականացված պետական սեփականություն հանդիսացող գույքերի օտարման հետևանքով, ուսումնասիրությամբ վեր հանված գույքերի պարագայում, պետությանը պատճառված նախնական վնասը կազմում է ընդհանուր շուրջ 790 մլն ՀՀ դրամ: 나중에 해당 공무원에 의해 그와 같은 결론서는 언급된 부동산의 소외입찰을 개최시에 근거가 되었고, 그들은 실제 가치보다 몇 배나 낮은 가격으로 양도되었다. 그와 같은 방법을 통해 실시된 국가소유의 자산의 소외결과, 위에서 확인된 자산의 경우, 국가에게 야기한 초기 피해규모는 총 7억 9천만 드람에 달한다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
아르메니아에서 소자본으로 사업하기 1탄 (시장분석) (0) | 2021.12.29 |
---|---|
[아르메니아 신문기사] 2021년 12월 28일자 (0) | 2021.12.28 |
[아르메니아 신문기사] 2021년 12월 25일자 (0) | 2021.12.25 |
[아르메니아 신문기사] 2021년 12월 24일자 (0) | 2021.12.24 |
[아르메니아 신문기사] 2021년 12월 23일자 (0) | 2021.12.24 |