휴먼노마드

[아르메니아 신문기사] 2021년 12월 29일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2021년 12월 29일자

LifeChallenger 2022. 1. 1. 20:07
반응형

https://armenpress.am/static/news/b/2021/12/1071937.jpg

 

 

 

Գյումրիում 63-ամյա կնոջը սպանել է Երևանի 50-ամյա բնակիչը: 귬리에서 63세의 여성이 예레반의 50세 주민에 의해 살해되었다. 

 

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բացահայտվել է դեկտեմբերի 28-ին Գյումրիում կատարված սպանության դեպքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունից: 예레반, 12월 29일, 아르멘프레스: 12월 28일에 귬리에서 저질러진 살해사건이 밝혀졌다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 경찰청이 유포한 공지문에 전달한다. 

 

«Դեկտեմբերի 28-ին, ժամը 13.50-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում է ստացվել, որ Գյումրիի Բագրատունյաց օղակում գտնվող խանութի մոտ մահացած մարդ կա:

Նշված վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը Բագրատունյաց օղակ թիվ 2/9 հասցեի հագուստի խանութ-սրահում հայտնաբերել է 63-ամյա Անահիտ Իսկանդարյանի դին: Դիակի արտաքին զննությամբ պարանոցի առաջնային հատվածում հայտնաբերվել են կտրած վերքեր: "12월 28일 13시 50분에 구급차로부터 경찰의 쿠마이르 지부에 귬리의 바그라뚜냐츠 지역에 위치한 가게인근에서 살해된 사람이 있다는 신고를 받았다. 언급된 장소로 출발한 경찰 수사팀은 바그라뚜냐츠 지역의 2/9 주소의 옷가게에서 63세 아나히트 이스깐다리안의 시체를 발견하였다. 목의 전면 부위를 조사한 결과 자상이 발견되었다. 

 

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Կումայրիի և Մուշի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 63-ամյա կնոջը սպանել է Երևանի 50-ամյա մի բնակիչ։ Նա նույն օրը հայտնաբերվել է իր բնակարանում ու, սպանությունը կատարելու կասկածանքով, բերման ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին։ Բերման ենթարկվածը ներկայացվել է Շիրակի մարզի քննչական վարչություն և տվել խոստովանական ցուցմունք։ 경찰의 형사과, 경찰의 쉬락주 지부, 꾸마이르와 무쉬지부의 직원이 착수한 작전수사조치 덕분에 63세 여성을 예레반의 50세 주민이 살해했음이 밝혀졌다. 그는 같은 날 자신의 아파트에서 발견되어 살해혐의로 경찰의 쿠마이르 지부에 연행되었다. 연행된 용의자는 쉬락주의 수사과로 이송되어 자백하였다. 

 

Պարզվել է, որ գումարային հարցերի շուրջ պարզաբանումների նպատակով, 50-ամյա տղամարդը դեկտեմբերի 28-ին, ժամը 12.30-ի սահմաններում, գնացել է 63-ամյա կնոջը պատկանող Բագրատունյաց օղակում գործող հագուստի սրահ, որտեղ իր մոտ եղած դանակով երկու անգամ հարվածել է նրա պարանոցին, սրահից վերցրել է սպանվածի պայուսակն ու բջջային հեռախոսը և փախել։ Իր հետ վերցրածն այրել է Երևանյան խճուղու վերջնամասում, իսկ դանակը նետել է Գյումրի-Երևան ճանապարհին: 금전문제에 대한 대략적인 설명을 위하여 50세의 남성은 12월 28일 12시 30분경 63세 여성이 운영하는 바그라뚜냐츠 지역에 위치한 옷가게로 찾아갔고, 그곳에서 자신이 가지고 있던 칼로 두 차례 그녀의 목을 찔렀고, 가게에서 피해자의 가방과 휴대폰을 가지고 도주하였다. 그가 가져온 것들은 예레반 고속도로의 끝자락에서 불태웠고, 칼은 귬리와 예레반 도로에 던졌다. 

 

Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ: 범죄도구에 해당하는 칼을 찾기 위한 조치가 착수되었다"라고 공지문에 명시되었다. 

 

 

Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնում կաշառքի բազմաթիվ դեպքեր են գրանցվել. 9 անձի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան: 귬리의 지방고용센터에서 다수의 뇌물사건이 발생하였다. 9명에 대해 사건은 법원으로 송치되었다. 

 

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2021 թվականի մարտի 19-ին հարուցված, այնուհետև ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գործող Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնում կատարված մի շարք կոռուպցիոն հանցագործություններ: 예레반, 12월 29일, 아르멘프레스: 아르메니아 국가보안청의 수사과에서 2021년 3월 19일에 개시되고 이후 아르메니아 검찰의 쉬락주 수사부에서 조사된 형사사건에 따라 실행된 대규모 수사 및 법적 조치의 결과로 아르메니아 노동사회부 산하 운영중인 귬리의 지방고용센터에서 저질러진 여러 뇌물범죄가 밝혀졌다. 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 검찰은 유포한 공지문을 통해 알려왔다.

 

«Քննությամբ հիմնավորվել է, որ Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ա.Ա.-ն, նախնական համաձայնության գալով իր ենթակայությամբ աշխատող մի խումբ աշխատակիցների հետ, «Զբաղվածության պետական գործակալության» շահառու անձանցից մեկին «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում» ծրագրում, իսկ մյուսին՝ «Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մայրերի՝ մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում» ծրագրում ընդգրկելու և պետության միջոցներից դրամական օգնություն տրամադրելու համար, 2021թ. փետրվարին իր աշխատասենյակում, նրանցից պահանջել և ստացել է՝ մի դեպքում 40․000, մյուսի դեպքում՝ 20.000 ՀՀ դրամի չափով կաշառք՝ որպես մասնաբաժին գումարներ փոխանցելով նույն կենտրոնի երկու աշխատակիցների: "조사를 통해 귬리의 지방고용센터의 이사장 A.A는 자신이 속한 부서에서 일하는 몇 명의 직원들과 사전합의를 통해, "국가고용청"의 수혜자들 중 한명에게 "고용시장에서 경쟁력이 없는 사람들에게 일자리를 제공하는 경우 고용주에게 1회성 보상을 제공하는" 프로그램을, 다른 이에게는 " 아이가 만 2세가 되기전에 육아휴직중인 엄마가 직장에 복귀하는 경우 육아를 업무와 병행하도록 하기 위한 지원금 제공" 프로그램에 선정되고 국가조치들 중 재정지원을 제공하기 위해, 2021년 2월 자신의 사무실에서 그들에게 건당 4만드람, 다른 건에 대해서는 2만 드람의 뇌물을 요구하여 받았으며, 그 중 일부의 돈은 같은 센터의 2명의 직원들에게 전달하였음이 밝혀졌다.

 

Բացի այդ, Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում Ա. Ա.-ն «Զբաղվածության պետական գործակալության» շահառու 2 անձի «Անասնապահական» ծրագրում ընդգրկելու համար 2021 թվականի մարտի 18-ին և 19-ին իր աշխատասենյակում, նրանցից պահանջել ու ստացել  է  զգալի չափերի կաշառք, այնուհետև ստացած կաշառքից որպես մասնաբաժին գումար փոխանցել մի դեպքում իր տեղակալին, մյուս դեպքում՝ կենտրոնի գլխավոր մասնագետին։ 그외에도 귬리의 지방고용센터에 의해 실시된 프로그램의 틀안에서 A.A는 "국가고용청"의 수혜자 2명에게 "가축" 프로그램에 선정되는 것에 대해서 2021년 3우러 18일과 19일에 자신의 사무실에서 그들에게 상당한 규모의 뇌물을 요구하여 받았으며, 이후 받은 뇌물들 중 일부의 돈을 한번은 자신의 대리인에게, 다른 경우는 센터의 수석전문가에게 전달하였다. 

 

Նաև՝ Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում Ա. Ա.-ն իր ենթակայությամբ աշխատող կենտրոնի 2 աշխատակիցների ծանոթների աշխատանքի տեղավորելու հարցում օգնելու համար, 2021թ. փետրվարի 22-ին և մարտի 15-ին իր աշխատասենյակում, ստացել է պահանջված զգալի չափերի կաշառք։ 또한, 귬리의 지방고용센터에 의해 실시된 프로그램의 틀안에서 A.A는 자신의 부서에서 일하고 있는 2명의 센터직원의 지인에게 일자리를 제공하는 문제를 돕기 위해서 2021년 2월 22일과 3월 15일에 자신의 사무시에서 상당한 규모의 뇌물을 요구하여 받았다. 

 

Պարզվել է նաև, որ Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի ծրագրերի իրականացման բաժնի պետ Հ.Ս.-ն, նույն կենտրոնի գործավար-օպերատորի ազգականին «Երիտասարդների աշխատանքային պրակտիկա» ծրագրում ընդգրկելու և պետության միջոցներից դրամական օգնություն տրամադրելու համար, 2021թ. փետրվարի 22-ին իր աշխատասենյակում, գործավար-օպերատորի օժանդակությամբ նրա ազգականից քողարկված եղանակով պահանջել և ստացել է 5.000 ՀՀ դրամ կաշառք»,- նշված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ: 또한, 귬리의 지방고용센터의 프로그램을 실무부서장 H.S는 동 센터의 사무직 직원의 친척에게 "청년고용실습" 프로그램에 선정되고 국가조치로 재정지원을 제공받는 것에 대하여 2021년 2월 22일에 자신의 사무실에서 사무직 직원의 조력으로 그녀의 친척으로부터 비밀리에 5천 드람의 뇌물을 요구하여 받았음이 밝혀졌다"고 검찰이 유포한 공지문에 명시되었다. 

 

 

Երևանի քաղաքապետն ու ՀՀ-ում Չինաստանի դեսպանն այցելել են նոր ավտոբուսների հավաքակայան: 예레반 시장과 아르메니아 주재 중국대사가 신형 버스정류장을 방문하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ այցելել է Երևանի ավտոբուսների հավաքակայան, ծանոթացել նոր ավտոբուսների հարմարություններին: 예레반, 12월 29일, 아르멘프레스: 아르메니아 주재 중화인민공화국의 특명대사인 판융은 예레반 시장 흐라챠 사르크시안과 예레반 버스의 정류장을 방문하여 신형 버스 시설에 대해 알게 되었다. 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քաղաքապետարանից, նշելով, որ Հրաչյա Սարգսյանն ու դեսպանն ավտոբուսով պտույտ են կատարել հավաքակայանում: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 시정부는 흐라챠 사르크시안과 대사가 버스를 타고 투어를 했다고 언급하면서 알려왔다. 

 

Շնորհակալություն հայտնելով աշխատանքային այցի համար՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կարևորել է երկուստեք փոխգործակցության ընդլայնումն ու համատեղ ծրագրերի իրականացումը: 실무방문에 대해 감사를 표명하며 흐라챠 사르크시안 시장은 상호협력의 확대와 공동프로그램의 이행에 대해 중시하였다. 

 

ՉԺՀ դեսպանն իր հերթին շնորհակալություն հայտնելով համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամության համար՝ նկատել է, որ առողջ և կայուն կերպով զարգացող երկուստեք հարաբերությունները նոր նախաձեռնությունների լավ հնարավորություն են: 중화인민공화국의 대사는 자신의 차례에서 협력을 확대할 준비에 대해 감사를 표하며 건전하고 지속적인 관계를 통해 양국의 협력은 새로운 도약을 위한 좋은 기회라고 언급하였다. 

 

«Հուսով եմ՝ մեր համագործակցությունը կլինի երկարատև, որպեսզի մենք ավելի շատ տեխնիկա, այս դեպքում՝ ավտոբուսներ բերենք Երևան: Այս ավտոբուսները շահագործվում են նաև Չինաստանում, որևէ տարբերություն չկա թե՛ գունային առումով, թե՛ կառավարման տեսանկյունից, կարծում եմ՝ շատ հարմար են: Համագործակցության ընդլայնման մեր պատրաստակամությունը հայտնեցի պարոն քաղաքապետին, որպեսզի հետագայում նոր տեխնիկա կարողանանք բերել Հայաստան, Երևան, որպեսզի բնակիչների կյանքն ավելի հեշտացնենք և հարմարավետ դարձնենք»,- նշել է դեսպանը: "보다 많은 장비, 이 경우에는 버스를 예레반에 가져오도록 우리의 협력이 오래 지속되기를 바랍니다. 이 버스들은 중국에서도 활용되고 있으며, 색상적인 면이나 관리적인 측면에서도 어떤 차이도 없습니다. 아주 편리하다고 생각합니다. 향후 새로운 장비를 아르메니아, 예레반에 가져올 수 있도록, 주민의 생활을 보다 쉽고 편안하게 만들도록 협력의 확대에 대한 우리의 준비는 시장님에게 알려드렸습니다."라고 대사는 언급하였다. 

 

Դեսպան Ֆան Յոնգին ներկայացնելով տրանսպորտային համակարգի բարեփոխումների ընթացքը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ տարբեր ուղղություններով ցուցաբերվելու է համալիր մոտեցում: 판융대사에게 교통시스템의 개선과정을 발표하면서 흐라챠 사르크시안 시장은 다양한 방향을 통해 포괄적인 접근 방식이 제시될 것이라 말하였다. 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments