휴먼노마드
[아르메니아 신문기사] 2021년 12월 30일자 본문
Հայտնի է, թե ինչ տեսակի պատվաստանյութ է նվիրել Հունգարիան Հայաստանին: 헝가리가 아르메니아에 어떤 종류의 백신을 기증하였는지 밝혀졌다.
ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդասիրական օգնության շրջանակներում Հունգարիան 100 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ է նվիրաբերել Հայաստանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: 예레반, 12월 30일, 아르멘프레스: 인도적 지원의 틀에서 헝가리는 10만 도즈의 "아스트라제네카" 백신을 아르메니아에 기증하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 보건부가 알려왔다.
Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին ավելի վաղ հայտարարել էր Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն: 아르메니아에 지원을 제공하는 것에 관하여 헝가리 외교부 장관 뻬떼르 시야르똔이 앞서 밝혔다.
Թե աշխատատեղերի քանակով, թե միջին ամսական եկամտի մասով ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել. ՊԵԿ նախագահ: 일자리 수에서도 평균 월소득에 대해서도 기록적인 수치가 등록되었다. - 국세청장
ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականին թե աշխատատեղերի քանակով, թե միջին ամսական եկամտի մասով ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել: 예레반, 12월 30일, 아르멘프레스: 2021년에는 일자리 수에서도 평균 월소득에서도 기록적인 수치가 등록되었다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին կառավարության նիստում նշեց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 국무회의에서 아르메니아 국세청장 루스탄 바다시안은 언급하였다.
«Հանրապետությունում 2021 թվականի նոյեմբերի տվյալներով եղել է 654 հազար աշխատատեղ: Արդեն ունենք 2021 թվականի աշխատատեղերի միջին ամսական ցուցանիշը, որը կազմել է 634 հազար: Համեմատության համար նշեմ, որ 2020 թվականի միջին ամսական ցուցանիշը եղել է 609 հազար, 2019 թվականին՝ 602 հազար: 2020 թվականի համատ աշխատատեղերի այս տարվա միջին ամսական ցուցանիշը գերազանցում է 25 հազարով կամ 4.1 տոկոսով, 2019-ի համեմատ՝ 32 հազարով կամ 5.3 տոկոսով»,-ասաց Ռուստամ Բադասյանը:
Ներկայացնելով միջին ամսական եկամուտների ցուցանիշը (դեկտեմբեր ամսվա տվյալները ներառված չեն), ՊԵԿ նախագահը նշեց, որ մեկ աշխատատեղի գծով միջին ամսական եկամուտը 2021 թվականին կազմել է 214 հազար դրամ: 2020 թվականին այդ թիվը 203 հազար էր, 2019 թվականին 190 հազար: "공화국에서 2021년도 11월 자료에 따르면 65만 5천개의 일자리가 있었습니다. 이미 우리는 2021년 63만 4천개에 달하는 월평균 수치의 일자리를 가지고 있습니다. 비교를 위하여 2020년 월평균 수치가 60만 9천개였고, 2019년 60만 2천개였음을 언급합ㄴ디ㅏ. 2020년에 비해 일자리의 올해 월평균 수치는 3만 2천개 또는 5.3% 였던 2019년에 비해 2만 5천개 또는 4.1% 초과하였습니다."라고 루스딴 바다시안은 말했다. 월평균 소득수치(12월의 월간 자료는 포함되지 않음)를 발표하면서, 국세청장은 일자리당 월평균 소득액은 2021년도에는 21만 4천드람에 달하였다고 언급하였다. 2020년도 해당 숫자는 20만 3천 드람이었고, 2019년도에는 19만 드람이었다.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է հաշվի առնել նաև այն, որ առկա է նախատեսածից ավելի գնաճ: Նա պարզաբանեց, որ այստեղ գլոբալ երևույթի հետ գործ ունենք՝ կապված կորոնավիրուսի հետ: Ձեռնարկությունները չեն աշխատել, ապրանքների դեֆիցիտ կա, ու որպես հետևանք գներն աճում են: 니콜 파쉬니안은 계획보다 높은 인플레이션이 있음을 고려해야한다고 언급하였다. 그는 여기에 코로나바이러스와 관련된 세계적 현상에 직면해 있음을 밝혔다.사업이 제대로 되지 않고, 상품부족현상이 있었으며, 결과적으로 가격이 인상되었다.
Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն աճել է մոտ 45, պահածոյացված ապրանքներինը՝ 30 տոկոսով: 아르메니아에서 신선 청과물의 수출이 약 45% 증가하였고, 통조림 제품은 30% 증가하였다.
ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից 2021 թվականի արդյունքներով աճել է ինչպես թարմ պտուղ-բանջարեղենի, այնպես էլ պահածոյացված ապրանքների արտահանումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը: 예레반, 12월 30일, 아르멘프레스: 아르메니아에서 2021년 결과에 따르면 신선 청과물 뿐만 아니라 통조림 제품의 수출이 증가하였다. "아르멘프레스"와의 인터뷰에서 아르메니아 경제부 차관 아르만 호조얀은 이에 대하여 말하였다.
Գյուղատնտեսության ոլորտում կիսամյակային տվյալներով աճ է նկատվել, սակայն 9 ամսվա ցուցանիշներով արձանագրվել է նվազում: Խոջոյանը դա հիմնավորեց նաև եղանակային պայմաններով: 농업분야에서 반기자료에 따르면 성장이 관찰되지만 9개월 수치에 따르면, 감소가 기록되었다. 호조얀은 기상조건으로 그것을 설명하였다.
«Կարծում եմ՝ սակավաջրությունն ու արևոտ օրերի ավելի շատ քանակն էր, որ բացասաբար ազդեցին հատկապես հացահատիկի և հատիկընդեղի վրա, դա նաև որոշակի բացասական ազդեցություն ունեցավ բանջարաբոստանային մշակաբույսերի բարձր ցուցանիշների արձանագրման վրա», -ասաց Խոջոյանը՝ խոսելով նաև այդ ռիսկերի մեղմման մասին, նորագույն տեխնոլոգիաների առավել արդյունավետ և մասսայական օգտագործման մասին: "제 생각으로는 물부족과 화장한 날이 보다 많아졌고, 이러한 것들은 특히, 곡물류에 부정적인 영향을 주었습니다. 그것은 또한 채소작물의 높은 수확량 기록에 부정적인 영향을 미쳤습니다."라고 호조얀은 이러한 위험의 완와에 대해 최신기술의 보다 효과적이고 대량적인 활용에 대해 이야기하면서 말하였다.
Սակայն ոլորտում պտղի առումով ավելացում է եղել, ինչն էլ նպաստել է նաև արտահանման ցուցանիշների ավելացմանը: Աճել է նաև վերամշակված, պահածոյացված ապրանքների արտահանումը, վերջին տվյալներով աճը կազմում է 30 տոկոս: Իսկ թարմ-պտուղ բանջարեղենի արտահանումն աճել է 43-45 տոկոսով, 206 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն է արտահանվել: 하지만, 분야에서 과일을 본다면 증가되었다. 이 또한 수출수치의 증가에도 기여하였다. 가공, 통조림 제품의 수출 또한 증가하였으며, 최근 자료에 따르면, 30%에 달하는 증가를 보였다. 그리고 신선 청과물의 수출은 43-45% 증가하였으며 20만 6천톤의 신선 청과물이 수출되었다.
«Մեծ կշիռ է ունեցել ծիրանը՝ 35 հազար տոննա, նախորդ տարի այն 19 հազար տոննա էր, դեղձը՝ 19 հազար տոննա՝ նախորդ տարվա 14 հազար տոննայի համեմատ: Արտահանվել է արդեն շուրջ 18 հազար տոննա խաղող, նախորդ տարի այդ թիվը կազմում էր 24 հազար տոննա, նվազում կա մի փոքր: Բանջարեղենի մասով աճել է լոլիկի արտահանումը՝ ջերմոցային տնտեսությունների ակտիվացմամբ պայմանավորված: Այսօրվա դրությամբ արտահանվել է շուրջ 36 հազար տոննա լոլիկ: Կարտոֆիլի արտահանումն է բավականին մեծ թիվ կազմում՝ 48 հազար տոննա: Ճիշտ է, որոշ շրջաններում նաև կարտոֆիլի բերքատվության անկում է նկատվում, ինչը կապված է սակավաջրության հետ»,-ասաց փոխնախարարը: 이전년도 1만 9천톤이었던 살구는 3만 5천톤의 상당한 무게를 가졌으며, 이전년도 1만 4천톤에 비해 복숭아는 1만 9천톤입니다. 이전 년도의 해당 숫자가 2만 4천톤에 달하였던 포도는 이미 약 1만 8천톤이 수출되어 약간의 감소가 있었습니다. 채소의 경우 비닐하우스 재배의 활성화로 인해 토마토 수출이 증가하였습니다. 오늘 일자로 약 3만 6천톤의 토마토가 수출되었습니다. 감자의 수출은 크게 증가하여 4만 8천톤에 달합니다. 일부 지역에서 감자의 수확량이 감소하고 있는 것은 사실입니다. 이는 물부족과 관련이 있습니다."라고 차관은 말했다.
Ամանորի գիշերը Երևանի մետրոպոլիտենը կաշխատի երկարացված գրաֆիկով: 설날의 야간에 예레반 지하철은 연장근무를 할 것이다.
ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը ամանորի գիշերը կաշխատի մինչև հունվարի 1-ի ժամը 01:00-ն: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Երևանի մետրոպոլիտենի լրատվության վարչությունից, տոնական մյուս օրերին մետրոպոլիտենի աշխատանքները կշարունակվեն սովորական ժամանակացույցով՝ 07:00-ից-23:00-ն: 예레반, 12월 30일, 아르멘프레스: 까렌 데미르치안의 이름을 딴 예레반 지하철은 설날 밤에 1월 1일 1시까지 일할 것이다. "아르멘프레스"에 예레반 지하철의 홍보부가 알려온 바와 같이, 설연휴의 다음 날에 지하철의 근무는 평상시 일정인 7시부터 23시까지 계속될 것이라 말하였다.
Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքի գործողության ժամկետը չի երկարաձգվի: 터키산 제품의 수입금지에 관한 조치기한은 연장되지 않는다.
ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում միջգերատեսչական քննարկումների արդյունքում որոշում է կայացվել չերկարաձգել թուրքական ապրանքների ներմուծման էմբարգոն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: 예레반, 12월 30일, 아르멘프레스: 아르메니아에서 부서간 논의의 결과로 터키산 제품의 수입금지를 연장하지 않기로 한 결정이 내려졌다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 경제부에서 알려왔다.
Նախարարությունից մասնավորապես նշում են, որ վերջին մեկ տարվա ընթացքում թուրքական ապրանքների նկատմամբ արգելքն ունեցել է դրական և բացասական տնտեսական հետևանքներ։ 부처는 특히 최근 일년동안 터키산 제품에 대한 금지는 긍정적 및 부정적 경제결과를 가져왔다고 언급하였다.
«Դրական հետևանքներից են մի շարք նոր հիմնված կամ ընդլայնված արտադրությունները թեթև արդյունաբերության, շինանյութերի և կահույքի արտադրության, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում, սակայն էմբարգոյի գլխավոր բացասական հետևանքն է գնաճի վրա էական ազդեցությունը, ինչը դրսևորվել է հատկապես լայն սպառման մի շարք ապրանքախմբերի վրա։ Քիչ չեն նաև մեր գործարարների կողմից դիմումներն ու խնդրանքները թուրքական ապրանքների ներմուծման վրա եղած արգելանքը հանելու մասին»,-նշում են նախարարությունից: "긍정적 결과에는 경공업, 건설자재 및 가구 제조 뿐만 아니라 농업분야에서 여러 새로운 근본적이거나 확장된 생산이 있다는 것입니다. 하지만 금수조치로 인한 주요 부정적인 결과는 인플레이션에 크게 영향을 미쳤으며, 이는 특히 여러 소비재에 광범위하게 영향을 미쳤습니다. 또한 터키산 제품의 수입에 내려졌던 금지를 해제해달라는 우리 기업으로부터 많은 신청과 요청이 적지 않았습니다."라고 부처는 언급하였다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2022년 1월 11일자 (0) | 2022.01.08 |
---|---|
[아르메니아 신문기사] 2022년 1월 7일자 (0) | 2022.01.08 |
[아르메니아 신문기사] 2021년 12월 29일자 (0) | 2022.01.01 |
아르메니아에서 소자본으로 사업하기 9탄 (제품판매) (0) | 2022.01.01 |
아르메니아에서 소자본으로 사업하기 8탄 (직접신고2) (0) | 2021.12.31 |