휴먼노마드
[아르메니아 신문기사] 2022년 1월 7일자 본문
Կպարզեցվի մաքսային ձևակերպումների և թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացը: 통관 및 허가증 발급절차가 간소화될 것이다.
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 7-ից «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգին միացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, իսկ վերջնականապես ավարտվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգի միացման աշխատանքները, որն ամբողջությամբ արդեն գործում է: 예레반, 1월 7일, 아르멘프레스: 1월 7일부터 "단일창구" 전자시스템에 아르메니아 경제부가 연결되고 마침내 이미 운영중인 국토행정 및 인프라건설부의 시스템에 대한 통합업무가 완료되었다.
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշելով, որ «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգը գործարկվել է 2021թ. հոկտեմբերի 1-ից: Գործընթացն իրականացվում է փուլերով: «Մեկ պատուհան»-ին աստիճանաբար միանում են թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացում ներգրավված 17 պետական գերատեսչություն և կազմակերպություն: Համակարգին առաջինը միացվել է ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն, այնուհետև՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 국세청 공보부는 "단일 창구" 전자시스템이 2021년 10월 1일부터 운영되었다고 언급하면서 발표하였다. 절차는 단계별로 실시되고 있다. "단일 창구"에는 점차적으로 허가증발급절차에 참여중인 17개 정부 부처와 기관이 연결되고 있다. 시스템에 처음 아르메니아 원자력 안전관리위원회가 가입한 이후 아르메니아 공공서비스규제위원회가 가입하였다.
«Մեկ պատուհան» համակարգի ներդրման արդյունքում կպարզեցվի մաքսային ձևակերպումների և թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացը, նվազագույնի կհասցվեն պետական մարմինների հետ շփումները, կխնայվի ժամանակ և ռեսուրս։ "단일 창구" 시스템의 도입결과 통관 및 허가증 발급절차가 간소화되며 국가기관과의 접촉이 최소화되고 시간과 자원이 절약될 것이다.
Համակարգի ներդրման գործընթացը շարունակվում է: 시스템의 도입절차는 계속되고 있다.
ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան է մեկնել 100 հայ զինծառայող: 집단안보조약기구의 평화유지군의 일원으로 100명의 아르메니아 군인들이 카자흐스탄으로 떠났다.
- ՀԱՊԿ = Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն 집단안보조약기구
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստանի Հանրապետություն են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրությունից: 예레반, 1월 7일, 아르멘프레스: 아르메니아 군대는 집단안보조약기구의 평화유지군의 일원으로 카자흐스탄 공화국으로 평화유지군을 파견하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 국방부는 유포한 공지문으로 알려왔다.
«Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՚ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկելու վերաբերյալ որոշումը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ գործունեության մասին պայմանագրի դրույթներին համաձայն, ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստանի Հանրապետություն են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում (թվով` 100 զինծառայող)։
Առաքելության ընթացքում ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը կիրականացնի բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ»,- նշված է հաղորդագրության մեջ: "집단안보조약기구 집단안보이사회의 집단안보협약 제 4조에 따라, 제한적인 기한으로 카자흐스탄 공화국에 집단안보조약기구의 평화유지군을 파견하기로 한 결정에 집단안보협정 규정에 대한 평화유지작전에 대한 협정조항에 따라, 아르메니아 군대는 집단안보평화유지군의 일원으로 카자흐스탄 공화국에 평화유지군(100명의 군인)을 파견하였다. 임무동안 아르메니아 평화유지군은 오직 전략목적의 건물과 기반시설의 보호업무를 실시할 것이다."라고 공지문에 언급되었다.
Նախատեսվում է փետրվարի 1-ից աստիճանական անցում կատարել էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելին: 2월 1일부터 점진적으로 전력시장의 새로운 모델로 전환될 것이다.
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2022 թվականի հունվարի 5-ի նիստում քննարկվել և ընդունվել են հանձնաժողովի 25.12.2019թ. №516Ն-№523Ն որոշումներով հաստատված՝ ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկայի առևտրային և ցանցային կանոններում, ինչպես նաև էլեկտրաէներգետիկական շուկայի պայմանագրերի օրինակելի ձևերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշումների նախագծերը: 예레반, 1월 7일, 아르멘프레스: 아르메니아 공공서비스규제위원회의 2022년 1월 5일자 회의에서 위원회의 2019년 12월 25일 결정안 516N-523N에 의해 승인되어진 아르메니아 전력도소매 시장의 거래 및 네트워크 규칙에서 뿐만 아니라 전력 시장의 계약모델의 형식에서 개정 및 추가를 하는 것에 대한 결정문의 초안이 논의되고 채택되었다.
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, նշելով, որ նախագծերում ամրագրված կարգավորումների համաձայն 2022 թվականի փետրվարի 1-ից նախատեսվում է աստիճանական անցում կատարել էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելին։ "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 공공서비스규제위원회는 초안에 명시된 규정에 따라 2022년 2월 1일부터 점진적으로 전력시장의 새로운 모델로 전환하도록 계획하고 있음을 언급하면서 발표하였다.
Նշված կարգավորումների նպատակը ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման և մրցակցային բաղադրիչների ներդրման համար անհրաժեշտ իրավական և տնտեսական նախադրյալների ստեղծումն է, որոնց համաձայն, մասնավորապես, նախատեսվում է՝ 언급된 규정의 목적은 아르메니아 전력시장의 자유화와 경쟁구성요소의 도입을 위해 필요한 법적 및 경제적 전제조건을 조성하는 것이며, 이에 따라 특히 다음과 같은 것이 예상되어진다.
սահմանել ազատական շուկայական պայմաններում առևտրի իրականացման կանոնները, այդ թվում՝ սպառողների կողմից մատակարարին (երաշխավորված մատակարարին) փոփոխելու կարգը, շուկայի մասնակիցներին ներկայացվող պահանջները, 소비자에 의해 공급자(보증된 공급자)를 변경하는 절차와 시장 참가자에게 요구되는 요구사항을 포함하여 자유시장조건에서 거래실행규칙을 설정한다.
նոր խմբագրությամբ շարադրել սպառողների հետ կնքված պայմանագրերի օրինակելի ձևերը՝ ամրագրելով, որ մինչև 2022 թվականի հունվարի 25-ը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը որոշմամբ սահմանված կարգով և պարբերականությամբ պետք է ապահովի սահմանված պայմանագրի օրինակելի ձևի և դրան համապատասխան պայմանագրերի փոփոխման՝ հանձնաժողովի որոշմամբ ամրագրված կարգավորման մասին սպառողների իրազեկումը։ 위원회의 결정에 따라 결정된 규정에 대한 소비자의 인식하에 2022년 1월 25일까지 "아르메니아 전기네트워크"사의 결정에 의해 설정된 절차와 주기에 따라 규정된 계약서의 샘플양식과 그것과 관련된 계약서를 변경해야 한다고 명시된 새로운 편집본으로 소비자와 체결된 계약서의 샘플양식을 작성한다.
Միաժամանակ, նախատեսվել է կարգավորում առ այն, որ եթե սպառողը մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը գրավոր չի դիմում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ իր հետ կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման վերաբերյալ պայմանագրի լուծման համար, և նույն ամսաթվից շարունակում է էլեկտրական էներգիայի փաստացի սպառումը, այդ պայմանագիրը համարվում է փոփոխված՝ էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման հրապարակային պայմանագրի օրինակելի ձևին համապատասխան, 동시에 만약 소비가가 2022년 2월 1일까지 서면으로 "아르메니아 전기네트워크"사에 그와 체결된 전기에너지 공급에 관한 계약만료를 위해 신청하지 않는 경우 동월부터 전기에너지의 실질적인 소비를 계속하고 전력의 배전서비스와 전력공급에 관한 공공계약의 샘플양식에 동의한 것으로 간주될 것이다.
ամրագրել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում առևտրի իրականացման սկզբունքները, շուկայի նոր մասնակիցների, այդ թվում՝ հաշվեկշռման ծառայություն մատուցող արտադրող գործունեության կանոնները, սակագնային կարգավորման ոչ ենթակա գործունեությունները, 전력의 도매시장에서 균형적인 서비스를 제공하는 제조활동규칙과 관세의 규제대상이 아닌 활동을 포함하여 거래실행원칙과 시장의 새로운 참여자를 구성한다.
առավել արդյունավետ ապահովել էլեկտրաէներգետիկական շուկայի աշխատանքը, բարելավել գործունեության թափանցիկությունը և մրցակցային պայմանները, հստակեցնել ցանցի զարգացման պլանավորման, օպերատիվ կառավարման, ինչպես նաև բաշխման ցանցին սպառողների սպառման համակարգերի կամ նոր հզորությունների միացմանն առնչվող կարգավորումները, 보다 효율적으로 전력시장의 업무를 보장하고 운영의 투명성과 경쟁성 조건을 개선하며, 네트워크 개발계획과 운영관리 뿐만 아니라 유통망에서 소비자의 소비시스템 또는 새로운 용량과 연결된 규정을 명확하게 한다.
էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելին անցումը սահուն և անցնցում կատարելու նպատակով սահմանել անցումային կարգավորումներ։ 전력시장의 새로운 모델로의 전환을 위한 실행의 목적으로 과도기적 규정을 확립한다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2022년 1월 12일자 (0) | 2022.01.13 |
---|---|
[아르메니아 신문기사] 2022년 1월 11일자 (0) | 2022.01.08 |
[아르메니아 신문기사] 2021년 12월 30일자 (0) | 2022.01.01 |
[아르메니아 신문기사] 2021년 12월 29일자 (0) | 2022.01.01 |
아르메니아에서 소자본으로 사업하기 9탄 (제품판매) (0) | 2022.01.01 |