휴먼노마드

[아르메니아 신문기사] 2022년 1월 13일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2022년 1월 13일자

LifeChallenger 2022. 1. 14. 21:55
반응형

https://armenpress.am/static/news/b/2022/01/1072830.jpg

 

 

 

Flyone Armenia-ն Թուրքիայից թույլտվություն է ստացել Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ թռիչքների համար: Flyone Armenia는 터키로부터 예레반-이스탄불-예레반 운항에 대한 허가를 받았다. 

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական «Flyone Armenia»-ն Թուրքիայի իշխանությունների կողմից ստացել է թույլտվություն իրականացնելու Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ թռիչքներ: 예레반, 1월 13일, 아르멘프레스: 아르메니아 "Flyone Armenia"는 터키당국에 의해 예레반-이스탄불-예레반 항공편에 대한 허가를 받았다. 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությանն այս մասին հայտնել է «Flyone Armenia» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 "Flyone Armenia" 항공사의 이사회 의장 아람 아나니안이 타스 통신사에 알려왔다.  

 

««Flyone Armenia» ավիաընկերությունը Թուրքիայի ավիացիոն իշխանություններից թույլտվություն է ստացել Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնելու համար։ Առաջին թռիչքը նախատեսվում է փետրվարի 2-ին»,-նշել է Անանյանը: "Flyone Armenia" 항공사는 터키의 항공당국으로부터 예레반-이스탄불-예레반의 운항을 실시하는 것에 대한 허가를 받았습니다. 첫 운항은 2월 2일로 예정되어 있습니다."라고 아나니안은 말했다.

 

 

Մեր առջև դրված առաջնահերթ խնդիրներից մեկը երկրի պաշտպանունակությունը շարունակաբար բարձրացնելն է. Նիկոլ Փաշինյան: 우리 앞에 놓인 최우선 과제들 중 하나는 국가의 국방력을 끊임없이 향상시키는 것이다. - 니콜 파쉬니안

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը հետևողականորեն առաջ է մղելու Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Կառավարության հունվարի 13-ի նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 예레반, 1월 13일, 아르멘프레스: 아르메니아 정부는 지속적으로 아르메니아와 이 지역에 대한 평화로운 발전의 시대를 열기 위한 의제를 추진해 나아갈 것이다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 정부의 1월 13일자 회의동안에 아르메니아 총리 니콜 파쉬니안은 발표하였다. 

 

- հետևողականորեն 지속적으로 

 

«Մենք շարունակում ենք միջադեպեր և զոհեր ունենալ սահմանին: Մեր քաղաքականությունը մենք հռչակել ենք. ես ասել եմ՝ առաջին խնդիրներից մեկը մեր երկրի պաշտպանունակությունը շարունակաբար բարձրացնելն է, մեր երկրի և տարածաշրջանի համար մեր հռչակած խաղաղ զարգացման օրակարգ բացելու համար մեզ ամուր նյարդեր են հարկավոր, որովհետև շատերն անընդհատ փորձելու են ապացուցել, ցույց տալ, մեզ մղել այն մտքին, որ դա հնարավոր չէ»,- նշեց վարչապետը: "우리는 국경에서 사건과 사상자가 지속되고 있습니다. 우리는 우리의 정책을 밝혔습니다. 나는 첫번째 과제들 중 하가 우리나라의 국방력을 지속적으로 향상시키는 것이라 말했었습니다. 우리나라와 이 지역에 대해 우리가 선언한 평화로운 발전에 대한 의제를 열기 위해서 우리는 강한 의지가 필요합니다. 왜냐하면 많은 이들이 끊임없이 그것을 증명하고, 보여주고, 그것이 불가능하다는 생각에 우리를 밀어넣고 있기 때문입니다."라고 총리는 언급하였다. 

 

Կառավարության ղեկավարն ընդգծեց՝ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր երկրի շուրջ ձևավորվի կայուն և անվտանգ միջավայր: 정부의 수장은 우리나라 주변에 안정적이고 안전한 환경을 조성하기 위해서는 최선을 다해야한다고 강조하였다. 

 

«Սա մեր քաղաքական ամենակարևոր անելիքն է, առավելևս՝ պատերազմից և արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո: Մենք այս օրակարգը հետևողականորեն առաջ ենք մղելու»,-վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը: "이것은 특히 전쟁과 정기 국회선거이후 우리의 매우 중요한 정치적 과제입니다. 우리는 이 의제를 지속적으로 추진해 나아갈 것입니다."라고 니콜 파쉬니안은 확신하였다. 

 

 

Նիկոլ Փաշինյանն ու Ղազախստանի նախագահն անդրադարձել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի դուրսբերման գործընթացին: 니콜 파쉬니안과 카자흐스탄 대통령은 집단안보조약기구 평화유지군의 철수절차에 대하여 언급하였다.

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են վարչապետի աշխատակազմից, Ղազախստանի նախագահը տեղեկատվություն է փոխանցել երկրում ստեղծված իրավիճակի կարգավորման վերաբերյալ: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության գործունեության ավարտին և զորամիավորումների դուրս բերման գործընթացին: 예레반, 1월 13일, 아르멘프레스: 니콜 파쉬니안 총리는 카자흐스탄 대통령 카신 조마르트 토카예프와 전화통화를 하였다. "아르멘프레스"에 총리실이 알려온 바에 따르면, 카자흐스탄 대통령은 나라에서 조성된 상황의 해결에 대한 정보를 알려왔다. 이러한 맥락에서 카자흐스탄에 있는 집단안보조약기구 평화유지군의 작전활동의 종료와 철군에 대한 절차가 언급되었다. 

 

 

Վարչապետն իրատեսական է համարում 5 տարում 500 մանկապարտեզի կառուցումը և հիմնանորոգումը: 총리는 5년내 500개의 유치원 건설과 건립에 대해 현실적으로 고려하고 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համայնքներում մանկապարտեզների շինարարությունը կառավարությունը կհամաֆինանսավորի 70-80 տոկոսով։ 예레반, 1월 13일, 아르멘프레스: 자치구에 유치원의 건설에 관해 정부는 70-80% 자금지원을 할 것이다. 

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ "아르멘프레스"가 보도한 바와 같이, 이에 대하여 국무회의시간에 아르메니아 총리 니콜 파쉬니안이 언급하였다. 

 

Երկրի ղեկավարի խոսքով` եթե համայնքը պատրաստակամություն է հայտնում 20 տոկոսով ֆինանսավորել մանկապարտեզի կառուցումը կամ հիմնանորոգումը, ապա կառավարությունը կհամաֆինանսավորի: 국가수장의 말에 따르면, 만약 자치구가 20% 자금을 유치원 건설 또는 건립에 지원할 의사를 밝히면, 정부는 공동자금을 지원할 것이다. 

 

«Այստեղից այլ պարտավորություն էլ պետք է համայնքը վերցնի, որ շահագործման պահից հետո մանկապարտեզի կարիքներն ինքը պետք է հոգա։ Խոսքը պահպանման ծախսերի, աշխատավարձի ֆոնդի մասին է։ Ըստ այդմ, այն համայնքներին, որոնք հայտ կներկայացնեն մանկապարտեզի նորոգման կամ կառուցման համար, կառավարությունը 70-80 տոկոսով ֆինանսավորում կիրականացնի»,- նշեց վարչապետը: "여기에서부터 자치구는 운영순간이후 유치원에 필요한 것들을 스스로 돌봐야만 하는 책임을 져야합니다. 그것은, 유지비용 및 급여기금에 관한 것입니다. 이에 따라, 유치원 신축 또는 건설을 위한 신청서를 제출한 해당 자치구에 정부는 70-80%의 자금지원을 실시할 것입니다."라고 총리는 말했다.   

 

Փաշինյանն ընդգծեց` սա անում են 5 տարում 500 մանկապարտեզ կառուցելու և նորոգելու կառավարության նախագծի համար, և այս բանաձևը, ըստ Փաշինյանի, իրատեսական է դարձնում սահմանած նշաձողին հասնելը: 총리는 이것이 5년내 500개의 유치원을 건설하고 신축하려는 정부의 프로젝트를 위한 것이라 강조하였으며, 파쉬니안에 따르면, 이 결의안은 정해진 목표에 도달하는 것이 현실적이라고 강조하였다. 

 

 

Կպարզեցվի ՓՄՁ գործունեության իրականացման ընթացքում ապրանքների արտահանման գործընթացը: 중소기업의 활동을 수행하는 동안 상품의 수출절차가 간소화될 것이다. 

 

- ՓՄՁ = փոքր և միջին ձեռնարկատիր 중소기업

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության հավանությանն է արժանացել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում ենք հունվարի 13-ին կայացած Կառավարության նիստից, որի ընթացքում նշվել է, որ օրենքում փոփոխություն կատարելը պայմանավորված է փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում ապրանքների արտահանման գործընթացը պարզեցնելու անհրաժեշտությամբ: 예레반, 1월 13일, 아르멘프레스: "국가 의무에 관한" 아르메니아 법률에서 개정을 이행하는 것에 대한 법안이 정부승인을 인가받았다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 1월 13일에 개최된 국무회의에서 회의동안 법안을 개정하는 것은 중소기업의 활동 이행동안 상품의 수출절차를 간소화하는 필요성이 제기되었다고 알려왔다. 

 

Նախագծով նախատեսվում է հնարավորություն ընձեռել տնտեսվարող սուբյեկտներին` չվճարել մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ -ից արտահանվող, ընդհանուր մաքսային արժեքը 1 մլն ՀՀ դրամ եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքների համար գանձվող մաքսավճարները, ինչպես նաև նշված փոփոխությունն ուղղված է մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը։ 해당 초안에 따라 하나의 운송수단으로 한 명의 수취인에게 하나의 운송장을 통해 아르메니아로부터 수출되어진, 일반적으로 관세가치가 백만 유로에 해당하는 금액을 초과하지 않는 금액을 가진 상품에 부과되는 관세를 지불하지 않는 경제주체에게 기회가 제공될 것으로 예상될 뿐만 아니라 언급된 개정은 통관절차의 간소화를 목표로 하고 있다.  

 

Առաջարկվող փոփոխությունն ուղղված է մրցակցային միջավայրի բարելավմանը, մասնավորապես, վերոնշյալ իրավական կարգավորման շրջանակներում տնտեսվարողների ցածր արժողություն ունեցող ապրանքների արտահանման դեպքում վերջիններս ազատվում են պետական տուրքի վճարման պարտականությունից, ինչն էլ կհանգեցնի նշված շուկաներում մատակարարների քանակի ավելացմանը: Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար և ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջարկվող կարգավորումները կնպաստեն մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը, ինչպես նաև՝ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների ֆինանսական և վարչարարական ծախսերի կրճատմանը: 제안되어진 개정안은 경쟁환경의 개선, 특히, 위에서 언급된 법적 규정의 틀안에서 기업의 낮은 가치를 가진 상품을 수출하는 경우 후자는 국가의무의 납세의무에서 면제되며, 이는 또한 언급된 시장에서 공급자의 수를 증가시킬 것이다. 법안이 채택되는 경우, 제안된 규정이 통관절차의 간소화에 기여할 뿐만 아니라 중소기업의 재정 및 관리비용을 절감시키는 상황을 고려하면 그것의 적용효과로 기업 및 투자환경에 긍정적인 효과를 미칠 것으로 예상된다. 

 

Անդրադառնալով օրինագծին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը որդեգրել է արտահանմանը միտված տնտեսություն զարգացնելու քաղաքականություն: Վարչապետն այդ համատեքստում ընդգծել է, որ  խոշոր տնտեսավարողներին ևս պետք է խրախուսել: 이 법안을 언급하면서, 니콜 파쉬니안은 정부는 수출 지향적인 경제개발정책을 채택하였다고 언급하였다. 총리는 이러한 맥락에서 대기업에게도 장려해야한다고 언급하였다. 

 

«Հիմա սա ողջունելով՝ ուրիշ հանձնարարություն եմ տալիս. նայեք էլ որտեղ կա, պարտադիր չէ փոքրին խրախուսենք, կարող է տեղ կա, խոշորին էլ ասենք՝ արտահանման տուրքից ազատում ենք, որովհետև դրա արդյունքում հարյուրավոր աշխատատեղեր կստեղծվեն և այլն»,- ասել է կառավարության ղեկավարը: "현재 이것이 받아들여진다면, 다른 할당이 주어야야만 합니다. 어디 있는지를 보세요. 우리는 소기업을 장려할 필요가 없습니다. 장소가 있을 수 있고, 대기업에도 말할 수 있습니다. 수출의무를 면제할 것이라고, 왜냐하면 그 효과로 수백개의 일자리가 창출될 것이기 때문입니다."라고 정부수장은 말하였다. 

 

Ըստ վարչապետի՝ եթե արտահանմանը միտված տնտեսություն ենք ուզում ստեղծել, ապա ամեն ինչ պետք է անենք, որ արտահանողի առաջ քիչ խոչընդոտ լինի։ 총리에 따르면, 만약 수출 지향적 경제를 창출하기 원한다면, 수출자의 앞에 조금의 장애물도 없도록 최선을 다해야한다. 

 

 

Երևանում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, հրդեհ է բռնկվել: 예레반에서 차량이 가스관과 충돌하여 화재가 발생하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում Արտաշիսյան փողոցում հունվարի 13-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ հրդեհի բռնկմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ՝ժամը 17։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ։ 예레반, 1월 13일, 아르멘프레스: 예레반에서 아르따쉬시안 대로에서 1월 13일 교통사고로 인해 화재가 발생하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 비상사태부는 5시 48분에 국가 위기관리센터에 예레반 아르따쉬시안 대로의 시작부분에서 교통사고가 발생했다는 신고를 받았다고 밝혔다. 

 

- ՃՏՊ = ճանապարհատրանսպորտային պատահա 교통사고

 

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ 소방구조의 "1 BIS" 호출을 통해 비상사태부의 구조서비스 예레반시 구조부의 소방구조 4대대와 화재구조업무조직과의 작전팀이 현장에 도착하였다. 

 

- ԱԻՆ ՓԾ = արտակարգ իրավիճակների նախարարություն Փրկարար ծառայության 비상사태부의 구조대

 

Պարզվել է, որ ավտոմեքենան բախվել է Արտաշիսյան փողոցի թիվ 42/6 շենքին հարակից գազատար խողովակին, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։ 차량이 아르따쉬시안 대로의 42/6 건물에 인접한 가스관과 충돌하였으며, 이로 인해 가스누출이 발생하여 화재가 발생한 것으로 밝혀졌다. 

 

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։ 화재경보 "2호"가 발령되었고 현장으로 비상사태부 구조서비스 예레반시의 구조부에 속한 화재구조대들 중 2대대가 도착하였다.

 

Ժամը 18։16-ին հաստատվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ 6시 16분 화재경보 "3호"가 발령되었으며, 현장에 비상사태부 구조서비스 예레반시 구조부의 화재구조대들중 4개 대대가 도착하였다. 

 

 

Ավտոմեքենայի հարվածից վթարված գազատարի վերականգնման նպատակով դադարացվել է Շենգավիթի որոշ հատվածների գազամատակարարումը: 자동차 출동로 손상된 가스관의 복원을 위해 센가비트의 일부 지역의 가스 공급이 중단되었다. 

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավտոմեքենայի հարվածից հունվարի 13-ին վնասվել է Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցով անցնող միջին ճնշման վերգետնյա գազատարը, որի վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 18։00-ից դադարեցվել է Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հատվածների, այդ թվում՝ Արտաշիսյան, Հովսեփյան, Մայիսի 9-ի փողոցների, Չեխով-Բագրատունյաց փողոցներով պարփակված թաղամասի, «Չարբախի փոս» կոչվող թաղամասի, ինչպես նաև Իսակովի պողոտայի մի հատվածի (ԱՄՆ դեսպանատուն-Ոստիկանության ակադեմիա), Կաշեգործների փողոցի, Արշակունյաց պողոտայի մի հատվածի, «Բրյուսով» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությունից։ 예레반, 1월 13일, 아르멘프레스: 자동차 충돌로 1월 13일 센가비트 행정구역의 아르따쉬시안 대로를 지나는 중압가스관이 손상되었으며, 이에 대한 복원작업을 실시할 목적으로 6시부터 센가비트 행정구역의 일부 구역, 아르따쉬시안, 호브세피안, 5월 9일 대로, 체코브에서 바그라뚜니아츠 대로의 주변지역 뿐만 아니라 이사코비 대로의 일부 구역(미국 대사관-경찰대학), 까세고르츠로, 아르샤꾸니아츠 대로의 일부 구역, "브루소브" 지구의 가스수요자에게 가스공급이 중단되었다. "아르멘프레스"에 이에 대하여 "가즈프롬 아르메니아" 주식회사가 알려왔다. 

 

Ըստ աղբյուրի՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով բաժանորդները կարող են զանգահարել 1-04 հեռախոսահամարով։ 소식통에 따르면, 추가적인 정보를 받기 위해서 가입자들은 104 번호에 전화할 수 있다. 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments