휴먼노마드

[아르메니아 신문기사] 2022년 1월 11일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2022년 1월 11일자

LifeChallenger 2022. 1. 8. 15:56
반응형

https://armenpress.am/static/news/b/2022/01/1072631.jpg

 

 

 

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է: 아르메니아 주간 및 공화국의 여러 주요 자동차도로가 얼어붙었다. 

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 11-ի առավոտվա դրությամբ Աբովյանի, Սևանի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Բաղրամյանի, Արթիկի, Աշոցքի, Գորիսի շրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ 예레반, 1월 11일, 아르멘프레스: 1월 11일 아침에 아보비안, 세반, 아쉬따락, 아빠란, 아라가츠, 스삐딱, 바흐라미안, 아르틱, 아쇼츠크, 고리스 지역의 자동차도로와 티크라나센의 굽은 도로에서 곳곳이 얼어붙었다. 

 

- ոլորան 굽은, 갈지자형

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, նշելով, որ Անիի և Աբովյանի շրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 20 մետր։ "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 "도로국"기금은 아니와 아보비안 지역의 자동차도로에 가시성이 20미터로 안개가 짙게 끼었다고 언급하면서 알려왔다. 

 

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ 바르데니아츠 산길은 부착물이 달려있는 차량으로 통과하기 어렵다. 

 

 

Ինչպես են ռեստորանները և մշակութային հաստատությունները պատրաստվում հունվարի 22-ից ուժի մեջ մտնող մուտքի նոր պահանջին: 1월 22일부터 발효되는 새로운 출입에 관한 요구조건에 대해 식당과 문화시설은 어떻게 준비되고 있는가?

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունվարի 22-ից գործելու է հանրային մի շարք վայրեր մուտքը պատվաստման կամ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատով  թույլատրելու պահանջը. թե կոնկրետ ինչ մեխանիզմով են ապահովելու այս պահանջը, օրինակ` առանձին աշխատո՞ղ են կցելու, թե՞ հսկողություն իրականացնելու է աշխատողներից որևէ մեկը, հաստատություններից որոշները դեռ չեն հստակեցրել: Նշում են՝ մեխանիզմները մշակման փուլում են: 예레반, 1월 11일, 아르멘프레스: 아르메니아에서 1월 22일부터 여러 공공장소의 출입은 백신접종 또는 코로나바이러스 음성테스트 결과를 증명하는 증명서로 허용되는 요구사항이 적용될 것이다. 구체적으로 어떤 메카니즘으로 이러한 요구사항이 지켜질지, 예를 들어, 별도의 직원을 고용할지, 아니면 직원들중 어떤 한명이 관리를 실시할 지, 시설들중 일부는 아직 명확하지 않다. 그들은 메카니즘이 현재 개발단계에 있다는 것을 언급한다.  

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Yeremyan projects-ի PR բաժնի ղեկավար Անահիտ Գևորգյանը հայտնեց, որ միանշանակ հետևելու են պահանջին, այժմ ընկերության բոլոր ռեստորանների ցանցի համար ընթացակարգը մշակման փուլում է, թե ինչպես անել, որ վերահսկողությունը ճիշտ կազմակերպվի և իրականացվի:  «Թե կոնկրետ ինչպես ենք անելու՝ մատյա՞ն ենք վարելու, պատասխանատո՞ւ է լինելու, դա կլինի մենեջե՞րը, թե՞ ուրիշ մեկը, ռեստորանը պետք է իր ընթացակարգը մշակի: Եվ դա մշակվում է, որ կարողանանք ճիշտ կազմակերպել՝ հնարավորինս խուսափելով անհարմարություններից և հյուրերի, և աշխատակիցների համար»,-ասաց Գևորգյանը: "아르멘프레스"와의 인터뷰에서 예레미안의 프로젝트의 홍보부장 아나히뜨 케보르기안은 분명히 요구사항이 따를 것이고, 현재 회사의 모든 식당체인점에 대한 절차는 통제를 정확하게 조직하고 실시할 방법에 대해 개발단계에 있다고 발표하였다. "구체적으로 어떻게 할지, 일지를 기록할지, 담당자가 있을지, 그것이 매니저일지, 아니면 어떤 한명일지, 식당은 자신의 절차를 해결해야만 합니다. 그리고 그것은 최대한 손님과 직원들에게 불편하지 않도록 적절이 조직될 수 있도록 설계되었습니다."라고 게보르기안은 말했다. 

 

Մեկ միասնական մոտեցման, հսկողության ձևի միասնական պահանջի վերաբերյալ որևէ պաշտոնական գրություն ընկերությունները դեռևս չեն ստացել: 하나의 통합된 접근법과 통제방식의 공통적인 요구사항에 대해 어떠한 공식적인 서한을 기업들은 여전히 받지 못하고 있다. 

 

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ավելի վաղ ճեպազրույցում հայտնել էր, որ տնտեսավարողները որևէ հավելյալ ծախսեր իրականացնելու, սարք-սարքավորումներ գնելու կարիք չունեն՝ նկատելով, որ բոլորի հեռախոսներում, այսինքն` սմարթֆոններում հասանելի են թե՛ թեստավորման, թե՛ պատվաստման սերտիֆիկատները: 아르메니아 보건부 장관 아나히트 아바네시안은 앞서 브리핑에서 모든 이들의 전화기, 즉, 스마트폰에 검사증명서나 백신접종 증명서가 있음으로 사업가들은 어떠한 추가적인 비용을 지불하거나, 장비를 구매할 필요가 없다고 발표하였다. 

 

Ըստ նախարարի հրամանի՝ հունվարի 22-ից հանրային սննդի օբյեկտների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների և մարզասրահի հաճախորդները, գրադարանների և թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները մուտք են գործում միայն, եթե ներկայացնում են. 장관의 명령에 따르면, 1월 22일부터 대중음식시설과 호텔의 경제주체와 체육관, 도서관 및 극장의 방문객, 콘서트, 영화관 및 기타 문화공연을 실시하는 기관의 관람객은 오직 다음과 같은 것을 제시하는 경우에만 입장이 허용된다. 

 

կամ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, PCR 검사의 음성결과를 확인하는 최대 72시간의 효력을 갖는 증명서.

 

կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նախաորակավորված COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք՝ արտածված ԱՐՄԵԴ համակարգից, 세계보건기구에 의해 사전 증명된 COVID-19 병원체의 항바이러스 검출의 신속검사테스트의 24시간을 효력을 갖는 ARMED 시스템에서 출력된 음성결과를 확인하는 참조서

 

կամ պատվաստման սերտիֆիկատ, բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։ 모바일 어플리케이션의 빠른 응답번호(QR CODE), 또는 모바일 어플리케이션에서 발급된 종이 버전을 통한 백신접종 증명서

 

Սակայն այս պահանջը չի վերաբերում մինչև 18 տարեկան անձանց՝ անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում, ինչպես նաև հղիներին՝ հղիության մասին բժշկական փաստաթուղթ ներկայացնելու դեպքում, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցողներին՝ բացարձակ հակացուցման մասին բժշկական փաստաթուղթ ներկայացնելու դեպքում, ինչպես նաև նախկինում COVID-19-ով արդեն հիվանդացածներին՝ ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքը հավաստող Էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական ԱՐՄԵԴ համակարգից արտածված սերտիֆիկատ ներկայացնելու դեպքում։ 다만, 이러한 요구사항은 18세 미만의 청소년임을 확인하는 서류를 제출하는 경우 뿐만 아니라 임신상태에 대해 의료서류를 제출하는 경우, 문서화된 알레르기 반응을 가진 사람들이 알레르기 반응에 대한 의료서류를 제출하는 경우 뿐만 아니라 과거에 COVID-19에 대해 이미 감염된 적이 있는 사람이 PCR검사의 첫 양성반응으로부터 90일이내 코로나바이러스 질환(COVID-19)의 진단 PCR검사에 관한 첫 양성결과를 확인하는 전자보건통합정보시스템인 ARMED 시스템에서 발행된 증명서를 제출하는 경우에는 적용되지 않는다.   

 

Ըստ Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանի՝ այդ որոշումը բազմաթիվ հարցեր է առաջացնում: Բաբայանը դեռ չգիտի, թե շուտով արդեն ուժի մեջ մտնող պահանջն ինչ մեխանիզմներով է գործելու, ինչպես են իրենք ապահովելու այդ պահանջի կատարումը, ինչպես են ստուգելու: «Ինչպե՞ս ենք մենք գործելու, ի՞նչ մեխանիզմներով, երբ ներկայացումից 5 կամ 10 րոպե առաջ գալիս է հանդիսատեսը, հերթեր են առաջանում, ինչպե՞ս ենք ստուգելու՝ ուժի մե՞ջ է թեստը, թե ոչ, ո՞ր օրն է արված: Պատկերացնո՞ւմ եք, թե քանի հոգի է պետք կանգնեցնել, որ նրանք ստուգեն այդ ամեն ինչը: Կամ, օրինակ, ծնողը գալիս է երեխայի հետ, երեխայի համար պահանջ չկա, ծնողի համար՝ կա, եթե ծնողը չունի թեստի պատասխան կամ պատվաստված չէ, հե՞տ ենք ուղարկում երեխային էլ, երեխան առանց ծնողի չի գալիս: Ինչպե՞ս ենք կազմակերպելու տոմսերի վերադարձը», -ասաց նա: 예레반 호비 투마니안의 이름을 딴 국립인형극장의 예술감독 및 이사장인 루벤 바바얀에 따르면, 이러한 결정은 수많은 질문을 제기한다. 바바얀은 아직 곧 발효될 요구사항이 어떠한 메카니즘을 통해 작동하는지, 그러한 요구사항의 이행을 어떻게 보장할지, 어떻게 확인할지에 대해 모른다. "우리는 어떻게 적용해야할까요? 어떤 메카니즘을 통해 공연전 5분 또는 10분전 관람객이 왔을 때, 대기열을 요구할까요? 테스트가 유효한지, 어떤 날짜에 발행되었는지 어떻게 확인할까요? 그들이 그 모든 것을 확인하기 위해 얼마나 많은 사람을 멈추게 해야하는지 당신은 상상할 수 있나요? 예를 들어, 부모가 아이들과 함께 와서, 아이들에 대한 요구사항이 없고, 부모들에 대한 요구사항이 있어, 부모들이 검사증명서나 백신접종을 받지 않았다면, 우리는 아이들을 돌려보내야하나요? 아이들은 부모없이 오지 않습니다. 어떻게 티켓을 환불해야하나요?"라고 그는 말했다.  

 

 

Ծառերի ապօրինի հատման հետևանքով բուսական աշխարհին պատճառվել է 30մլն դրամի վնաս. քրեական գործն ուղարկվել է դատարան: 나무의 불법적인 벌목으로 인해 생태게에 3천만 드람의 피해를 입혔다. 형사사건은 법원으로 송치되었다. 

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից իրականացված դատախազական հսկողության և դատավարական ղեկավարման տիրույթում ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Թումանյանի անտառտնտեսության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով իրականացված քրեական գործի նախաքննությունը: 예레반, 1월 11일, 아르멘프레스: 아르메니아 로리주의 검찰에 의해 실시된 검찰통제와 검찰통제구역에서 "하얀따르"공사의 투마니안 산림공무원에 의한 공무상 과실에 대해 아르메니아 형법 제 315조 1항과 2항에 따라 실시된 형사사건의 예비조사가 완료되었다. 

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Գլխավոր դատախազությունից, ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Թումանյանի անտառտնտեսության անտառապահը, անտառապետը և անտառպահպանության ինժեները ի պաշտոնե պարտավոր լինելով իրականացնել կանխարգելիչ միջոցառում­ներ և հսկողություն ապօրինի անտա­ռահատումների ու ՀՀ անտառային օ­րենս­դրության այլ խախ­տում­ների նկատմամբ, իսկ անհրաժեշտության դեպքում կազմել անտառխախտման արձանագրություններ և սահմանված ժամկետում ներկայացնել ան­տա­ռապետին, ստուգել բնափայտի մթեր­ման և այլ տե­սակի անտառ­օգտա­գործ­ման իրավունք ընձեռող փաստաթղթերն ու հսկողություն սահ­մանել անտառ­օգտա­գոր­ծողների կողմից դրանց կատարման նկատմամբ, իրենց վրա դրված պարտակա­նութ­­յունները պատշաճ չեն կատարել: "아르멘프레스"에 검찰총장실에서 알려온 바와 같이, 확보된 증거를 통해 투마니안 산림관리인, 산림장 및 산림보호 엔지니어는 공식적으로 불법 벌목과 아르메니아 산림법의 기타 위반에 대해 예방조치와 통제를 취해야할 의무가 있으며, 필요한 경우 산림법 위반 기록을 작성하고 정해진 기간에 산림장에게 제출하여 목재와 기타 유형의 산림이용에 관한 권리를 승인하는 문서를 확인하고 산림사용에 관한 그들의 실행에 관해 그들에게 놓인 책임을 수행하지 않는 경우에 통제를 규정해야함을 입증하였다. 

 

Մասնավորապես, նրանց կողմից նշված անտառպետությունում պարբերաբար շրջայցեր չեն իրականացվել, ինչի հետևանքով հետագայում կատարված ստուգմամբ Թումանյանի անտառտնտեսության մասնաճյուղի Դսեղի անտառպետության թվով երեք պահաբաժիններում հայտնաբերվել են 344 տարբեր տեսակի և տրամագծերով ծառերի ապօրինի հատման փաստեր: Դրա հետևանքով բուսական աշխարհին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 30․000.000 ՀՀ դրամի չափով վնաս։ 특히, 그들에 의해 언급된 산림지에서 정기적으로 순찰이 실시되지 않았으며, 그로 인해 추가적으로 실시된 조사를 통해 투마니안의 산림지 일부지역인 드세흐 산림지의 3개 보호구역에서 각기 다른 유형의 344 그루의 나무를 불법적으로 벌목한 사실이 들어났다. 그로 인해 생태계에 특히 3천만 드람이상의 막대한 규모의 피해를 입혔다. 

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու: 형사사건의 예비조사에 대한 적법성을 위해 감독을 실시한 검사는 공소사실을 확인하고 형사사건은 사실확인을 위해 로리주의 1심법원으로 보내졌다. 

 

Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման շինարարական աշխատանքների միջազգային մրցույթը մեկնարկել է: 메흐리 국경검문소의 건설 및 재건을 위한 국제입찰이 개시되었다.

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հավանություն է տվել Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման նախագծային և մրցութային փաստաթղթերին ու ազդարարել շինարարական աշխատանքների միջազգային մրցույթի մեկնարկի մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մրցույթը հայտարարվել է 2021թ. դեկտեմբերի 23-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) գնումների էլեկտրոնային հարթակում (ECEPP): 예레반, 1월 11일, 아르멘프레스: 유럽부흥개발은행은 메흐리 국경검문소의 건설 및 재건을 위한 프로젝트와 입찰문서를 승인하였으며, 건설공사업무에 대한 국제입찰 개시에 대하여 발표하였다. "아르멘프레스"에 국세청 홍보부로부터 알려온 바와 같이, 입찰은 2021년 12월 23일에 유럽부흥개발은행(EBRD)의 전자조달플랫폼(ECEPP)에 게재되었다.  

 

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2022թ. փետրվարի 15-ն է: 신청마감일은 2022년 2월 15일이다. 

 

 

Տնտեսավարողներ կան, որ կռիվ են տալիս օտար բառերով գրությունների համար. Լեզվի կոմիտեի արձանագրումները: 외국글자로 쓰기 위해 고군분투하는 사업가들이 있다. - 언어위원회의 회의록

 

- կռիվ 싸움

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ցուցանակների վրա շարունակում են գերիշխող լինել օտարալեզու բառերը: Լեզվի կոմիտեն, տարվա ընթացքում ուշադրության կենտրոնում պահելով «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումն ապահովող հարցերը, արձանագրում է, որ խնդրահարույց է ծառայությունների ու սպասարկման ոլորտը, երբ արտաքին գրառումները, ցուցանակներն աչքի են ընկնում օտարալեզու բառերով: 예레반, 1월 11일, 아르멘프레스: 아르메니아에서 표지판에는 계속하여 외국어 글자가 지배하고 있다. 언어위원회는 한해 동안 "언어에 관한" 아르메니아 법률의 요구사항의 이행을 유지하는 문제에 집중함으로써 외부에서 쓰여진 글자를 보았을 때, 외국어 글자를 가진 표지판이 눈에 띄는 것은 서비스와 소비부문에 문제가 있다고 지적하고 있다. 

 

«Մենք ակնկալում ենք, որ ցուցանակների արտաքին տեսքը պետք է նախ հայրենով լինի, հետո օտար լեզվով: Հայաստանում գրագրությունը պետք է լինի հայերեն: Հորդորով դիմում եմ մեր տնտեսավարողներին: Այո, զբոսաշրջիկներ շատ են գալիս Հայաստան, բայց չէ՞ որ մենք չենք ապրում նրանց համար: Սա մեր երկիրն է, և այստեղ հայերենը պետական լեզվի կարգավիճակ ունի: Ամենուրեք պետք է լինի նախ հայերենը, նոր հետո ռուսերեն կամ անգլերեն»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն՝ ամփոփելով 2021 թվականի կատարված աշխատանքները: "우리는 표지판의 겉모습이 먼저 아르메니아로 되고 그 다음 외국어로 되어야한다고 생각합니다. 아르메니아에서 쓰기는 아르메니아어로 되어 있어야합니다. 우리의 사업가들에게 호소합니다. 네, 관광객들이 아르메니아에 많이 옵니다. 하지만 우리는 그들을 위해 살고 있지 않습니다. 이곳은 우리 나라이며 이곳은 아르메니아어가 국어의 지위를 가지고 있습니다. 모든 곳에 먼저 아르메니아어가 있어야하고, 그 다음 러시아 또는 영어가 있어야합니다."라고 "아르멘프레스"의 기자회견장에서 실시된 기자회견에서 이에 대하여 언어위원회의 회장 다비트 귤지니안이 2021년 실시된 업무를 요약하면서 말하였다. 

 

- գրագրություն 쓰기

 

Լեզվի կոմիտեն «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումն ապահովելու նպատակով 2021 թ․ հարուցել է վարչական իրավախախտման վերաբերյալ 76 վարույթ, 72 հայցադիմում ներկայացրել ՀՀ վարչական դատարան։ Հայցերից 8-ը բավարարվել է, 19-ը՝ մերժվել, դատական կարգով 2 գործ կարճվել է. 43 գործ ՀՀ վարչական դատարանում քննության փուլում է, 11 գործով ներկայացվել է վերաքննիչ բողոք, 8 գործով ևս ներկայացվելու է։ Խախտումները հիմնականում արտաքին հարդարանքին են վերաբերում: 언어위원회는 "언어에 관한" 아르메니아 법률의 준수사항의 이행을 유지할 목적으로 2021년 행정위반에 대해 76건의 소송을 제기하였고, 72건의 청원서를 아르메니아 행정법원에 제출하였다. 고소장들 중 8건은 가결되었고, 19건은 기각되었으며, 법원절차를 통해 2건은 종결되었고, 43건은 아르메니아 행정법원에서 조사단계에 있고, 11건은 항소장이 제출되었으며, 8건은 제출될 에정이다. 위반은 주로 외부 단장과 관련이 있다. 

 

 

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է նվազագույն աշխատավարձը դարձնել 100 հազար դրամ: "하야스탄" 정당은 최저임금을 10만 드람으로 제안하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձը դարձնել 100 հազար դրամ: 예레반, 1월 11일, 아르멘프레스: 아르메니아 국회의 야당인 "하야스탄" 정당은 아르메니아에서 최저월급을 10만드람으로 제안하는 법안을 발의하였다.  

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծով խմբակցությունը մասնավորապես առաջարկում է 68 հազար դրամի փոխարեն ամսական նվազագույն աշխատավարձը սահմանել 100 հազար դրամ: "아르멘프레스"의 보도에 따르면, "최저월급에 관한" 아르메니아 공화국의 법률에 대한 개정에 대한 법안에 따라 해당 정당은 특히 6만 8천드람대신 최저월급을 10만 드람으로 제안하였다. 

 

Ընդ որում ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է, որ այդ փոփոխությունն ուժի մեջ մտնի 2022 թվականի հուլիսի 1-ից: 더욱이 야당은 해당 개정을 2022년 7월 1일부터 발효하기로 주장하였다. 

 

Նախագծի հիմնավորումներով նշվում է, որ առաջարկի հիմքում դրված են մի շարք սոցիալ-տնտեսական հիմնավորումներ, մասնավորապես նկատի ունենալով Ազգային վիճակագրական կոմիտեի կողմից՝ ըստ Առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի, կառուցվածքի և էներգետիկայի հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին և աղքատության մակարդակին վերաբերող տվյալները: 초안의 근거에 따르면, 제안의 근거에는 여러 사회경제적 기초, 특히 국가통계청에 의한 고려에 따라 보건부가 고안한 식품의 구성, 구조 및 에너지에 따라 계산된 최저 소비바구니의 가치와 빈곤수준을 검토한 자료가 기반이 되었다.  

 

 

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը: 아르메니아 총리 주재로 개인소득신고의 시스템 도입문제가 논의되었다. 

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը: 예레반, 1월 11일, 아르멘프레스: 총리 니콜 파쉬니안의 주재로 개인소득의 일반신고시스템의 도입에 관한 협의가 개최되었다. 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, թեմայի առնչությամբ վարչապետ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը ներդնելու հարցն ընդգրկված է Կառավարության գործունեության 2021-2026 թվականների ծրագրում: "아르멘프레스"에 아르메니아 정부가 알려온 바와 같이, 이 주제와 관련하여 총리 파쉬니안은 아르메니아 공화국에서 개인소득신고시스템을 도입하는 문제는 정부활동에 관한 2021년부터 2026년도 프로그램에 채택되었다. 

 

«Մենք շատ կարևորում ենք այս համակարգի ներդրումը: Երեկ էլ քննարկում էինք առողջության ապահովագրության համակարգի ներդրման հարցը և հընթացս հանգեցինք այն եզրակացության, որ համընդհանուր հայտարարագրման համակարգը ևս կարևոր է, որպեսզի կարողանանք առողջության ապահովագրության արդյունավետ և արդար համակարգ ունենալ»,-նշել է վարչապետը: "우리는 이 시스템의 도입을 매우 중요하게 여기고 있습니다. 어제도 건강보험시스템의 도입문제를 논의하다가 건강보험에 대한 실효성있고 공정한 시스템을 가지기 위해서는 보편적인 신고시스템도 중요하다는 결론에 이르렀습니다."라고 총리는 언급하였다.   

 

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է առաջարկվող համակարգի ընդհանուր նկարագիրը՝ հայտարարագրման ներկայիս համակարգի հետ համեմատական վերլուծությամբ

Խորհրդակցությանը քննարկվել են հայտարարագրման նպատակներին, պահանջներին, արդյունավետությանը, ծախսային մոտիվացիոն մեխանիզմներին, եկամտահարկից ծախսերի փոխհատուցման ուղղությունների բազմազանեցմանն առնչվող և այլ հարցեր: Անդրադարձ է եղել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման ուղղությամբ առաջիկա անելիքներին: 재무장관인 티크란 하차뜨리안은 제안되어진 시스템의 일반적인 설명을 제출하였다. 현행 신고시스템과 비교분석을 통해 신고목적과 요구사항, 실효성, 비용에 관한 동기부여 메카니즘, 소득세 환급에 관한 방향의 다양성과 관련된 기타 문제가 상의되었다. 

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments