휴먼노마드
[아르메니아 신문기사] 2022년 1월 12일자 본문
Ադրբեջանական սադրանքի հետևանքով ևս մեկ զինծառայող է զոհվել: 아제르바이잔의 도발로 인해 또 한명의 군인이 사망하였다.
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հունվարի 11-ին ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո սկսված ինտենսիվ փոխհրաձգության գոտում, նույն օրը, կեսգիշերին հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ զինծառայող` շարքային Վահան Վաչագանի Բաբայանի (ծնվ. 2003թ.) մարմինը` մահացու հրազենային վիրավորումով: 예레반, 1월 12일, 아르멘프레스: 아르메니아-아제르바이잔 국경의 동부방향으로 1월 11일에 아제르바이잔의 군부대가 실시한 도발이래로 격렬한 총격전 구역에서 같은 날 자정에 아르메니아군의 군인인 병사 바한 바차가니 바바얀 (2003년생)의 시신이 치명적인 총상을 입은 채로 발견되었다.
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից: "아르멘프레스"에 이에 대하여 아르메니아 국방부가 알려왔다.
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: 아르메니아 공화국의 국방부는 손실에 대한 깊은 슬픔을 공유하고 사망한 군인의 유족들과 친지 및 지인들에게 유감을 표명하였다.
ՊԵԿ-ը բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր: 국세청은 직원의 미등록 및 금전등록기의 적용규칙에 대한 위반사례를 적발하였다.
- ՀԴՄ = հսկիչ-դրամարկղային մեքենաներ 금전등록기
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում Պետական եկամուտների կոմիտեն 2021թ․ 4-րդ եռամսյակի ընթացքում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր: 예레반, 1월 12일, 아르멘프레스: 세금규정의 개선프로그램의 일환으로 국세청은 2021년 4분기동안 직원의 미등록과 금전등록기의 적용규칙에 대한 위반사례를 적발하였다.
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ռիսկերի խորհրդի կողմից ընտրված տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: "아르멘프레스"에 국세청의 홍보부에서 알려온 바와 같이, 위험관리자문위원회에 의해 선택된 경제활동의 특정영역에서 활동하는 납세자에 대한 절차준수에 관한 행동분석을 실시하였다.
Արդյունքում, հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում 2021թ․ 4-րդ եռամսյակի ընթացքում խոշոր՝ 2019 թվականի արդյունքներով 400.0 միլիոն դրամը գերազանցող իրացման շրջանառություն հայտարարագրած 52 հարկ վճարողների մոտ արձանագրվել է աշխատողի չձևակերպման՝ 7 և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման՝ 50 դեպք: Հանրային սննդի կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնող 138 հարկ վճարողների մոտ 2021թ․ 4-րդ եռամսյակի ընթացքում արձանագրվել է աշխատողի չձևակերպման 38 և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 114 դեպք: 그 결과, 세금절차준수에 관한 개선프로그램의 틀내에서 2021년 4분기동안 2019년의 결산보고에서 4억 드람을 초과하는 고액 매출을 신고한 52명의 납세자에게서 직원의 미등록 7건, 금전등록기 적용규칙위반 50건이 기록되었다. 대중음식업 분야에서 활동하는 138명의 납세자에게서 2021년 4분기동안 직원의 미등록 38건과 금전등록기 적용규칙위반 114건이 기록되었다.
Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային կարգապահության բարելավման ռազմավարության ու դրանից բխող միջոցառումների արդյունավետ և օպերատիվ իրականացման ապահովումը կառավարվում է Ռիսկերի խորհրդի կողմից: 국세청의 세금 및 관세절차준수에 관한 개선전략과 그것으로부터 발생하는 조치의 효과적이고 전술적인 구현의 보장은 위험관리자문위원회에 의해 관리되고 있다.
Հայ խաղաղապահների հրամանատարը հայտնել է Ալմաթիում իրենց առաքելության հիմնական նպատակը: 아르메니아 평화유지군의 사령관은 알마티에서 그들의 임무에 대한 주요목적을 밝혔다.
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալմաթիում Հայաստանի խաղաղապահների ստորաբաժանման հիմնական խնդիրներից մեկն է ահաբեկիչների կողմից տեղական ջրառի թունավորումը թույլ չտալը: 예레반, 1월 12일, 아르멘프레스: 알마티에서 아르메니아 평화유지군의 주요임무들 중 하나는 테러리스트에 의해 현지 식수원의 오염을 방지하는 것에 있다.
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի Հանրապետության խաղաղապահ ստորաբաժանման հրամանատար մայոր Հայրապետ Մկրտչյանը: 타스 통신사를 인용하여 "아르멘프레스"가 보도한 바와 같이, 이에 대하여 아르메니아 공화국의 평화유지군의 사령관인 하이라뻬뜨 므크르뜨치안 소령은 기자들에게 말하였다.
«Հիմնական խնդիրներից մեկը «Բարեկամություն» ջրառի թունավորումը թույլ չտալն էր», - հայտնել է նա:
Մկրտչյանի խոսքով ՝ ջրառը ռազմավարական օբյեկտ է, եւ դրա վարակվելու տեսական սպառնալիք է եղել:
Հայաստանի խաղաղապահներն Ալմաթիում զբաղվում են ոչ միայն «Բարեկամություն» ջրառի պահպանությամբ, այլև ապահովում են խոշորագույն արտադրամասերից մեկի անվտանգությունը: "주요임무들중 하나는 "바레카무츈" 식수원의 오염을 방지하는데 있습니다."라고 그는 밝혔다. 므끄르뜨치안의 말에 따르면, 식수원은 전략시설이며 감염의 이론적 위협에 직면해 있다. 아르메니아 평화유지군은 알마티에서 "바레카무츈" 식수원의 보호뿐만 아니라 가장 큰 생산시설들 중 하나의 안전을 보장하고 있다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2022년 1월 14일자 (0) | 2022.01.14 |
---|---|
[아르메니아 신문기사] 2022년 1월 13일자 (0) | 2022.01.14 |
[아르메니아 신문기사] 2022년 1월 11일자 (0) | 2022.01.08 |
[아르메니아 신문기사] 2022년 1월 7일자 (0) | 2022.01.08 |
[아르메니아 신문기사] 2021년 12월 30일자 (0) | 2022.01.01 |