휴먼노마드
[아르메니아 신문기사] 2022년 1월 21일자 본문
Պատգամավորը հայտնեց հայկական սուպերհերոսի վերաբերյալ ֆիլմի նկարահանման մասին: 국회의원은 아르메니아 슈퍼히어로에 대한 영화촬영에 대해 알렸다.
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հայտնեց հայկական սուպերհերոսի մասին ֆիլմ նկարահանելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հակոբյանն այս մասին ասաց ԱԺ-ում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների ընտրության հարցի քննարկմանը: 예레반, 1월 21일, 아르멘프레스: 아르메니아 국회의 "민간 계약" 정당의 국회의원 하라챠 하코비안은 아르메니아 슈퍼히어로에 대한 영화를 촬영하는 것에 대해 알렸다. "아르멘프레스"의 보도에 따르면, 하코비안은 이에 대하여 국회에서 텔레비전과 라디오 위원회 위원 선출문제를 논의하는 동안 말하였다.
Պատգամավորը նախ կարևորեց կինեմատոգրաֆիան հասարակության կյանքում: 그 국회의원은 먼저 영화촬영에 관한 대중들의 삶에 집중하였다.
«Մենք չենք ունեցել դրական հերոսներ: Մեզ պետք են հերոսներ, դրական հերոսներ»,-ասաց Հակոբյանը:
Նա նշեց՝ օրինակ համաշխարհային կինեմատոգրաֆիայի պատմության մեջ կան այդպիսի հերոսներ՝ «Սփայդեր մեն», «Բեթմեն», «Կապիտան Ամերիկա», որոնք հաղթանդամ, բարի գործող մարդիկ են, սուպերհերոսներ են: "우리는 긍정적인 영웅을 가지지 못했습니다. 우리에게는 영웅, 긍정적인 영웅이 필요합니다."라고 하코비안은 말했다. 그는 예를 들어 세계적인 영화의 역사속에는 "스파이더맨", "베트맨", "캡틴 아메리카"와 같은 강하고, 친절한 사람들, 슈퍼히어로가 있다고 언급하였다.
Պատգամավորը ելույթից առաջ Հանրային հեռուստաընկերությունից տեղեկացել է. «Հիմա մենք ունենք արդեն նկարահանված ֆիլմ, ուղղակի հետարտադրական փուլում է գտնվում ֆիլմը՝ հայկական սուպեր հերոսի մասին, որը կարծեմ կոչվելու է «Վիշապ»: Ես կխնդրեմ մեր հեռուստաընկերություններին, պրոդյուսներին, ռեժիսորներին, որ մեզ նվիրեն հերոսներ, իրական հերոսներ, որոնք կգործեն սխրանքներ, այլ ոչ թե երկար տարիներ բերեն այնպիսի կերպարներ հրամցնեն և ունենանք այն հասարակությունը, ինչ ունեցել ենք երկար տարիներ»,-ասաց պատգամավորը: 해당 국회의원은 연설에 앞서 공영방송을 통해 알렸다. "지금 우리는 이미 촬영한 영화가 있으며, 내가 생각하기에는 "드래곤"이라 불릴 아르메니아 슈퍼히어로에 대한 영화는 후반 작업단계에 있습니다. 나는 우리의 방송사, 프로듀서들, 감독들에게 우리에게 수년동안 우리가 가졌던 그러한 사회에 있었던 그와 같은 캐릭터를 수년간 가져오는 것보다 오히려 위업을 달성할 영웅들을, 진정한 영웅들을 선물해달라고 요청할 것입니다."라고 국회의원은 말했다.
- հրամցնել 제공하다
Մայրը և որդին խաբեությամբ հափշտակել են անձանց անվամբ ձևակերպված վարկերի գումարները. գործը դատարանում է: 엄마와 아들은 개인명의로 형성된 대출자금을 속임수로 훔쳤다. 사건은 법원에 송치되었다.
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է խաբեության, վստահությունը չարաշահելու եղանակով շուրջ մեկ տասնյակ անձի առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի բոլոր հանգամանքները, հափշտակության մեխանիզմը, տուժածների շրջանակը: 예레반, 1월 21일, 아르멘프레스: 아르메니아 조사위원회의 아르마비르 주의 수과부에서 사기와 배임으로 대략 10여 명에게 거액의 재산상 피해를 입힌 사건과 관련하여 개시된 형사사건의 예비조사가 완료되었다. "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 조사위원회는 법적 절차에서 실시된 대규모의 수사 및 기타 법적 활동의 결과로 사건의 모든 정황과 절도기제와 희생자의 범위가 밝혀졌다.
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համակցությամբ հիմնավորվել է, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի 27-ամյա բնակիչը, համագործակցելով իր մոր հետ և որոշ դեպքերում գործելով ինքնուրույն, խաբեությամբ, վստահությունը չարաշահելու եղանակով ձեռք է բերել համագյուղացիների, ծանոթների անձնագրերի և բանկային քարտերի տվյալներն ու առանց նրանց գիտության, առցանց եղանակով, ձևակերպել է վարկեր, որոնք հետագայում կանխիկացրել է: 수사를 통해 확보한 사실자료를 종합하여 아르마비르 주의 보스케하뜨 마을의 27살 주민이 그의 어머니와 협력하여, 어떤 경우에는 단독으로, 사기와 배임으로 같음 마을 주민과 지인의 신분증과 은행카드의 자료를 확보하여, 그들 모르게, 온라인으로 대출을 받았으며, 나중에 현금화하였다.
Երիտասարդի մայրը, պատճառաբանելով, թե իբր արտերկրում ապրող որդին գումար է փոխանցել հիշյալ անձանց պատկանող բանկային քարտերին, նրանց խնդրել է իրեն տրամադրել բանկային քարտերը, որից հետո կանխիկացրել է փոխանցված գումարը՝ այդ կերպ հափշտակելով քաղաքացիների անվամբ վերցված վարկերի գումարները: 청년의 어머니는 마치 해외에서 살고 있는 아들이 언급된 사람이 소유한 은행카드에 돈을 이체한 것처럼 주장하여 은행카드를 자신에게 제공해줄 것을 요청하였으며, 이후 시민의 이름으로 받은 대출자금을 그런 식으로 절도하여 이체된 자금을 현금화하였다.
Քննությամբ պարզվել է, որ մոր և որդու հանցավոր գործունեության արդյունքում քաղաքացիներին պատճառվել է ընդհանուր 7,173,429 ՀՀ դրամ գումարի վնաս: 수사를 통해 엄마와 아들의 범죄행위로 인해 시민들에게 총 7,173,429 드람의 피해를 입힌 것으로 밝혀졌다.
Դատախազությունը ներկայացրել է հուղարկավորության ծառայությունների ոլորտում չարաշահումները վերացնելու առաջարկներ: 검찰은 장례서비스분야에서 남용을 제거하기 위한 제안을 제출하였다.
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի դատախազությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում Երևան քաղաքի տարբեր գերեզմանատներում հուղարկավորությունների ծառայությունների, հուղարկավորությունների նպատակով կատարվող հողահատկացումների ոլորտում պարզվել են շարունակվող սխեմատիկ հանցավոր խախտումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ դատախազությունը տեղեկացնում է, որ դրանց նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու նպատակով Երևան քաղաքի դատախազը կոնկրետ առաջարկություններով միջնորդագիր է հղել Երևանի քաղաքապետին: Առաջարկվել է հրատապ կարգով քննարկման առարկա դարձնել դրանք՝ հաշվի առնելով, որ մայրաքաղաքի բնակչությունն ամեն օր առնչվում է հուղարկավորության գործընթացի, հետևաբար նաև ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի, իրավահարաբերությունների թերկարգավորվածության հետ: 예레반, 1월 21일, 아르멘프레스: 예레반시의 검찰청에서 실시된 연구결과 예레반시의 여러 묘지에서 장례서비스와 장례를 위해 실시된 토지할당분야에서 지속되는 도식적인 범죄행위가 밝혀졌다. "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 검찰은 그것들이 행하여지는 이유와 원인을 제거하기 위해 에레반시의 판사에게 구체적인 제안을 포함한 청원서를 예레반시의 시장에게 보내었다고 알려왔다. 수도의 인구가 매일 장례절차에 참여하고 결과적으로 해당 분야에 부패의 위험성과 사법제도가 제대로 작동되지 않는 것을 고려하여 그것들을 긴급토론주제로 지정하는 것을 제안했다.
Դատախազության կողմից, մասնավորապես, առաջարկվել է գերեզմանատեղերի առավելագույն չափերի պահպանման և վերահսկողության բացակայության պայմաններում քաղաքացիների կողմից հողազավթումների պրակտիկան վերացնելու նպատակով գերեզմանատների տարածքը չափագրել լիցենզավորված չափագրողների կողմից, առանձնացնել դեռևս չտրամադրված տարածքներն առանձին-առանձին այն չափերով, որը օրենքով սահմանված չափով կարող է տրամադրվել հուղարկավորության համար, համարակալել տարածքները և հուղարկավորության համար տրամադրել հերթական համարներով: Այս կառուցակարգը կբացառի ավելի «լավ» կամ նախըտրելի տարածքը կոռուպցիոն մեխանիզմների արդյունքում որոշակի անձանց տրամադրելու, սահմանված չափից ավելի մեծ տարածք տրամադրելու կամ գերեզմանատան տարածքից դուրս համայնքներին, այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքները որպես գերեզմանատեղի տրամադրելու ռիսկը: 특히, 검찰은 묘지의 최대규모에 대한 관리와 통제가 없는 상황에서 시민에 의한 토지점유관행을 근절하기 위해 아직 제공되지 않은 구역을 별도로 법률에서 정한 규격으로 매장을 위해 제공할 수 있도록 면허를 가진 측량사들로 하여금 묘지구역을 측량하게 하여 해당 구역에 번호를 매기고, 매장을 위한 일련번호를 제공할 것을 제안하였다. 이러한 구조는 더 "좋은" 또는 선호구역을 부패의 메카니즘으로 인해 특정 개인에게 제공하고, 정해진 규격보다 더 큰 구역을 제공하거나 묘지구역 밖 자치구에, 다른 개인에게 속한 구역을 묘지로써 제공하는 위험을 제거하게 될 것읻다.
Բացի այդ, ըստ ուսումնասիրության, «Բնակչության հատուկ սպասարկման» ՀՈԱԿ-ը վերահսկողական մեխանիզմներ չունի կամ դրանք պատշաճ չի իրականացնում պարզելու համար՝ արդյոք գերեզմանատեղից վերցված և ՀՈԱԿ ներկայացված փաստաթղթերն իրականությանը համապատասխանում են, թե ոչ: Ելնելով դրանից՝ առաջարկվել է մշակել գերեզմանատներում հուղարկավորության թույլտվություն տալուց առաջ ներկայացված փաստաթղթերի իսկությունը ստուգելու մեխանիզմ, ինչը կվերացնի գերեզմանի վարիչների կողմից պաշտոնական կեղծիք կատարելու եղանակով գերեզմանատեղի տրամադրելու հնարավորությունը: 그외에도 연구에 따르면, "인구특별서비스" 기관은 묘지로부터 가져온 제출되어진 문서가 현실과 일치하는지에 대해 파악하기 위한 제어수단을 가지 못하거나 적절하게 구현하지 못하고 있다. 이를 바탕으로 묘지에서 매장허가발급전 제출된 서류의 진위여부를 검사하는 메카니즘을 고안하도록 제안하고 있으며, 이는 묘지관리인에 의해 공식적인 위조를 행하는 방법으로 묘지를 제공하는 가능성을 제거할 것이다.
Հանցագործությունների ընդհանուր թվաքանակն 2021-ին աճել է 14,3%-ով. ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում: 전체 범죄건수가 2021년 14.3% 증가하였다. - 아르메니아 경찰위원회 회의에서
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության կոլեգիայի հունվարի 21-ին տեղի ունեցած նիստի ընթացքում ամփոփվել են ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների 2021 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Նիստը վարում էր և ներածական խոսքով հանդես եկավ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը: Նիստին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ: 예레반, 1월 21일, 아르멘프레스: 아르메니아 경찰위원회의 1월 21일자 개최된 회의동안에 경찰청과 지방기관의 2021년도 작전수색 활동의 결과가 요약되었다. 회의에서는 경찰청장이자 경찰청 소장인 바헤 하자리안이 주도하였으며 취임사를 하였다. 회의에는 경찰위원회의 구성원들과 중앙처장, 주 및 지방청의 수장들이 참가하였다.
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, 2021 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության մասին հաշվետու զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ "아르멘프레스"에 아르메니아 경찰이 알려온 바와 같이, 2021년 작전수색 활동에 대해 경찰청 1차장인 아람 호브한니시안이 보고하였다.
«2021 թ. ընթացքում, չնայած հետպատերազմյան իրավիճակով, ինչպես և Ազգային ժողովի ու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով պայմանավորված ողջ համակարգի գերծանրաբեռնված օրակարգին, ՀՀ ոստիկանությունը կատարել է իր առջև դրված խնդիրները, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերահսկել է օպերատիվ իրավիճակը, պահպանել հասարակական կարգն ու անվտանգությունը: "2021년 동안, 전후상황과 국회 및 지방자치단체의 선거로 인한 전체 시스템의 과중한 의제에도 불구하고 아르메니아 경찰은 앞에 놓인 임무를 수행하였으며, 취한 조치덕분에 작전상황을 통제하고 공공질서와 보안을 유지하였습니다.
Ներկայացնելով հանրապետությունում արձանագրված հանցագործությունների շարժընթացը՝ հարկ է նշել, որ 2021 թ. ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 14,3%-ով կամ 3777 դեպքով (2020 թ.` 26468, 2021 թ.՝ 30245), ինչը հիմնականում պայմանավորված է գողությունների (աճ՝ 1695-ով), ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու (աճ՝ 188-ով), խարդախությունների (աճ՝ 127-ով), ինչպես և առավել լատենտային համարվող թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների (աճ՝ 318-ով) թվի աճով: 공화국에 등록된 범죄 동향을 소개하자면, 2021년 동안 공화국에서 기록된 전체 범죄건수는 14.3% 또는 3777건 (2020년 26468건, 2021년 30245건) 증가하였으며, 이는 대체로 절도(1695건 증가), 교통규칙위반 (188건), 사기 (127건), 잠재적인 것으로 간주되는 마약과 관련된 범죄 (318건)가 증가였음이 집계되었습니다.
Գրանցված 30245 դեպքերի մեջ հիմնական բաժինն ընկնում է ոչ մեծ (17460 դեպք կամ 57,7%) և միջին ծանրության (7988 դեպք կամ 26,4%-ը) հանցագործություններին, որոնք համարվում են առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցատեսակներ և կազմում են գրանցված ընդհանուր հանցագործությունների 84,1%-ը: 기록된 30245건에는 주요 부분은 사회적으로 덜 위험하다고 간주되는 범죄인 경범죄(17460건 또는 57.7%)와 중범죄(7988건 또는 26.4%)가 차지하였으며, 등록된 전체 범죄의 84.1%에 해당합니다.
Ըստ հիմնական հանցատեսակների` աճել են սպանության (50-60), սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված (81-93), գողության (9523-11218), ավազակության (39-41), խարդախության (1716-1843), համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների (154-181), տրանսպորտային միջոցներ փախցնելու (46-54) և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու (1360-1548) դեպքերը: 주요범죄에 따르면, 살인 (50-60), 강간 (81-93), 절도(9523-11218), 강도(39-41), 사기(1716-1843), 컴퓨터를 이용한 절취(154-181), 차량절도(46-54) 및 도로교통규칙위반 (1360-1548)건이 증가하였다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2022년 1월 24일자 (0) | 2022.01.26 |
---|---|
[아르메니아 신문기사] 2022년 1월 22일자 (0) | 2022.01.24 |
[아르메니아 신문기사] 2022년 1월 20일자 (0) | 2022.01.21 |
[아르메니아 신문기사] 2022년 1월 19일자 (0) | 2022.01.19 |
[아르메니아 신문기사] 2022년 1월 18일자 (0) | 2022.01.19 |