휴먼노마드
[아르메니아 신문기사] 2022년 2월 4일자 본문
Մարտի 15-ից հանրային սննդի փակ և բացօթյա օբյեկտներում կարգելվի ծխախոտի և դրա փոխարինիչների օգտագործումը: 3월 15일부터 대중음식점의 실내외 시설에서 담배와 그 대체품의 이용이 금지될 것이다.
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թվականի մարտի 15-ից կարգելվի ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումը հանրային սննդի բոլոր օբյեկտներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության «Ֆեյսբուք» սոցիալական հարթակում: 예레반, 2월 4일, 아르멘프레스: 2022년 3월 15일부터 담배제품과 담배제품의 대체품 이용은 대중음식점의 모든 시설에서 금지될 것이다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 보건부 "페이스북" 소셜네트워크에 언급되었다.
Ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը կարգելվի ինչպես փակ, այնպես էլ՝ բացօթյա սննդի կետերում՝ ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ: 담배제품의 이용은 실내와 마찬가지로 실외 음식점인, 매점, 레스토랑, 커피솝, 바, 까페테리아 및 조리제품을 제조 및 판매하는 시설에서 금지될 것이다.
Հայաստանում թոքի քաղցկեղ ունեցող 10 անձանցից 8-9-ի դեպքում պատճառը ծխելն է․ Ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն: 아르메니아에서 폐암을 갖은 10명중 8-9건에서 발병원인이 흡연이다. -종양센터장
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամբողջ աշխարհում քաղցկեղով հիվանդացությունը աճում է, Հայաստանում ամենալայն տարածում ունի թոքի քաղցկեղը, ընդ որում, հիմնական պատճառ է հանդիսանում ծխելը։ 예레반, 2월 4일, 아르멘프레스: 전세계에서 암 발병률이 증가하고 있으며, 아르메니아에서 가장 널리 퍼져있는 것은 폐암이고, 주요 발병원인은 흡연이다.
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը։ "아르멘프레스"와의 인터뷰에서 이에 대하여 V.A 파나르지안 국립종양센터장인 나렉 마누끼안은 언급하였다.
«Փետրվարի 4-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես չարորակ ուռուցքների դեմ պայքարի միջազգային օր։ Քաղցկեղով հիվանդացությունը աճում է, հիմնական պատճառը մարդկանց կյանքի տևողության երկարացումն է։ Կա թյուր կարծիք, որ քաղցկեղի տարածման հիմնական պատճառը կախված է տեղանքից»,- ասաց Մանուկյանը։ "2월 4일은 전세계에서 국제악성종양퇴치일로써 기념됩니다. 암의 발병률은 증가하고 있으며, 주요 원인은 사람들의 수명연장의 확대에 있습니다. 암이 퍼지는 주요원인이 위치에 달려있다는 오해가 있습니다."라고 마누끼안은 말했다.
Վերջինս նշեց, որ իրենք պետության հետ համատեղ ջանք չեն խնայում քաղցկեղի տարածումը կանխելու համար։ Տարվա ընթացքում պարբերաբար ուսումնական հաստատություններում իրազեկման աշխատանքներ են տարվում։ Սոցցանցերում պարբերաբար տեղեկատվական հոլովակներ և պաստառներ են տարածվում։ 후자는 암의 확산을 방지하기 위해 국가와 공동 노력을 아끼지 말아야한다고 언급하였다. 한해 동안 정기적으로 교육기관에서 인식제고가 수행되고 있다. 소셜네트워크에 정기적으로 정보클립과 포스터가 유포되고 있다.
«Փետրվարի 4-ին ամեն տարի ուռուցքաբանական կոնգրեսի օր ենք հայտարարել։ Անցյալ տարի օրվա միջոցառումը անց է կացվել Ծաղկաձորում։ Այս տարի այն անցնելու է ՌԴ-ի Սոչի քաղաքում։ Միջոցառման շրջանակներում բազմաթիվ իրազեկման աշխատանքներ են տարվում։ Լիահույս եմ, որ այս միջոցառումները ավանդական բնույթ կկրեն»,- ավելացրեց Մանուկյանը։ "2월 4일에 매년 종양학회날로 지정되고 있습니다. 지난 해의 행사는 짜흐까조르에서 개최되었습니다. 올해는 러시아 연방의 소치에서 개최될 것입니다. 행사의 틀안에서 다양한 인식제고활동이 수행되고 있습니다. 이러한 행사는 전통적인 성격을 가진다는 것에 나는 희망으로 가득 차 있습니다."라고 마누끼안은 덧붙였다.
Նա նշեց, որ միջոցառումը նպաստում է միջազգային կապեր հաստատել։ Վստահեցրեց, որ միջոցառմանը ներկա են լինելու ոլորտի գիտակներ և բազմաթիվ կենտրոնների տնօրեններ։ Միջոցառմանը Հայաստանից 200 ուռուցքաբան է մասնակցելու։ 그는 해당 행사가 국제적 연대증진에 기여한다고 언급하였다. 그는 해당 행사에는 현장의 전문가와 수많은 센터의 대표가 참석할 것이라 확신하였다. 해당 행사는 아르메니아에서 온 200명의 종양 전문의가 참석할 것이다.
«Բժշկական ոլորտում շատ կարևոր է համագործակցությունը այլ երկրների հետ։ Մենք, չլինելով գիտություն գեներացնող երկիր, պետք է այն երկրների հետ սերտ առնչվենք, որտեղ գիտություն է արտադրվում, Իսկ ՌԴ-ն այդ երկրներից մեկն է»,- նշեց կենտրոնի տնօրենը։ "의료분야에서 다른 나라들과의 협력은 매우 중요합니다. 우리는 과학이 발전된 나라가 아니기에 과학이 발전된 그런 나라들과 긴밀한 관계를 유지해야하며, 러시아 연방은 그런 나라들중 하나입니다."라고 센터장은 언급하였다.
Վերջինս նշեց, որ Հայաստանում ճառագայթային և վիրահատական բուժումն ամբողջովին անվճար է, քիմիոթերապիան կատարվում է համավճարի սկզբունքով։ Նա վստահեցրեց, որ Հայաստանում այդ առումով առաջընթաց կա։ 그는 아르메니아에서 방사선 외과치료는 완전히 무료이며, 화학요법이 공공지불의 원칙에 따라 수행되고 있다고 언급하였다. 그는 아르메니아에서 그와 관련되어 진전이 있다고 확신하였다.
Հայաստանում ամենալայն տարածում ունի թոքի քաղցկեղը, որի հիմնական պատճառը ծխելն է: Թոքի քաղցկեղ ունեցող 10 անձից 8-9-ի դեպքում պատճառը ծխելն է: Ծխելը միաժամանկ առաջացնում է մի քանի՝ թոքի, միզըմպանի, քթըմպանի քաղցկեղ։ Նա ողջունելի համարեց ծխելու հետ կապված սահմանափակումները, որոնք ուժի մեջ են մտել և կմտնեն։ 아르메니아에서 가장 널리 퍼져있는 것에는 폐암이 있으며, 그것의 주요원인은 흡연이다. 폐암을 가진 10명중 8-9건은 흡연에 원인이 있다. 흡연은 동시에 여러 폐와, 요로, 비인두암을 유발한다. 그는 흡연과 관련되어 발효되고 실행될 제한조치를 환영하였다.
ՀՀ վարչապետը խորհրդակցություն է անցկացրել. քննարկվել է մաքսային վարչարարության զարգացման ծրագիրը: 아르메니아 총리는 협의회를 개최하였다. 관세행정에 관한 발전프로그램이 논의되었다.
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ փետրվարի 4-ին կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է մաքսային բարեփոխումների ընթացքը: 예레반, 2월 4일, 아르멘프레스: 총리 니콜 파쉬니안의 주도로 2월 4일에 개최된 협의회과정에서 세관개혁의 절차가 논의되었다.
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, վարչապետին ներկայացվել է մաքսային վարչարարության զարգացման ծրագիրը, որով նախատեսվում է պետական սահմանի անցման կետերում և արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) սպասարկման կենտրոններում էտալոնային մոդելի ներդրում: Բարեփոխմամբ ակնկալվում է՝ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրում, արտահանման խթանում, առևտրի դյուրինացում, կրկնակի հսկողության բացառում, տարանցման ներուժի զարգացում, ներդրումային միջավայրի բարելավում: "아르멘프레스"에 아르메니아 정부가 알려온 바와 같이, 총리에게 세관행정의 발전프로그램이 제출되었고 그에 따라 국경통과지점과 경제자유구역(FEZ)의 서비스센터에서 표준모델의 도입이 예상되고 있다. 개혁에 따라 "원스톱, 단일창구"의 원칙의 도입과 수출장려, 무역촉진, 이중통제제거, 환적잠재력의 개발, 투자환경의 개선이 구상되고 있다.
Նշվել է, որ ծրագիրը մշակվել է ներկայում գործող բիզնես գործընթացների և իրավական կարգավորումների, արդի ԱՏԳ ընթացակարգեր ունեցող երկրների փորձի, միջազգային ուղեցույցների ուսումնասիրության հիման վրա: Մասնավորապես, կատարվել է սահմանահատման և մաքսային ձևակերպումների ընթացակարգերին առնչվող իրավիճակի վերլուծություն, վեր են հանվել մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում են ինտեգրված կառավարմանը, տեղեկատվական բազաների փոխգործակցությանը, ռիսկերի կառավարման համակարգերի կիրառմանը և այլն: 해당 프로그램에는 현재 운영중인 비지니스 프로세스와 법적규제, 현대적인 경제자유구역의 절차를 가진 나라들의 경험과 국제적인 지침의 연구를 기반으로 고안되었음을 언급하였다. 특히, 국경통과와 통관절차와 관련된 현황을 분석하여 통합관리, 데이터베이스의 상호작용, 위험관리시스템의 적용 등 여러 현안이 파악되었다.
Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են մաքսային վարչարարության զարգացման ծրագրի իրականացման հարցեր: Նշվել է, որ այն կնպաստի վերոնշյալ բիզնես գործընթացների վերակառուցմանն ու բարելավմանը: 의견을 교환하는 과정에서 세관행정의 발전프로그램의 이행과 관련된 문제들이 논의되었다. 그것들은 위에서 언급한 비지니스 절차의 재건과 개선에 이바지할 것이라 언급되었다.
Վարչապետն ընդգծել է, որ սահմանային անցակետերում ստուգումները պետք է իրականացվեն ռիսկերի կառավարման համակարգերի հիման վրա, և այս առումով մեծապես կարևոր է էլեկտրոնային տեղեկատվական բազաների փոխգործելիության ապահովումը: Ընդգծելով ծրագրի կարևորությունը՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ընթացք տալ բարեփոխմանը: 총리는 국경통과지점에서 검사는 위험관리시스템을 기반으로 실시되어야하며, 그러한 측면에서 전자 데이터베이스의 구축은 매우 중요하다고 강조하였다. 프로그램의 중요성을 강조하면서 니콜 파쉬니안은 개혁을 진행하도록 지시하였다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2022년 2월 7일자 (0) | 2022.02.16 |
---|---|
[아르메니아 신문기사] 2022년 2월 5일자 (0) | 2022.02.05 |
[아르메니아 신문기사] 2022년 2월 3일자 (0) | 2022.02.03 |
[아르메니아 신문기사] 2022년 2월 2일자 (0) | 2022.02.02 |
[아르메니아 신문기사] 2022년 2월 1일자 (0) | 2022.02.01 |