휴먼노마드

[아르메니아 신문기사] 2022년 3월 11일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2022년 3월 11일자

LifeChallenger 2022. 3. 12. 04:32
반응형

https://armenpress.am/static/news/b/2022/03/1077628.jpg

 

 

 

ՌԴ-ն վերացրել է օդային հաղորդակցության կորոնավիրուսային սահմանափակումները Հայաստանի և ևս 7 երկրի համար: 러시아 연방은 아르메니아와 또 다른 7개국에 대해 항공통신에 대한 코로나바이러스 제한을 해제하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը չեղարկել է օդային հաղորդակցության սահմանափակումները ևս ութ երկրի համար: Դրանց թվում է նաև Հայաստանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությանը: 예레반, 3월 11일, 아르멘프레스: 러시아는 8개국에 대해 항공통신에 대한 제한을 취소하였다. 거기에는 아르메니아도 포함되었다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 "TASS" 통신사는 러시아 연방의 항공운송국을 참조하여 게재하였다. 

 

Գործակալության փոխանցմամբ՝ COVID-19-ի սահմանափակումները չեն գործի նաև Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի և Իրանի կանոնավոր ու անկանոն չվերթների համար: 통신사에 따르면, COVID-19의 제한은 카자흐스탄, 키르키스탄, 타지크스탄, 투르크멘스탄, 우즈베키스탄, 아제르바이잔과 이란의 정기 및 비정기 항공편에 대해 적용하지 않는다. 

 

«2022 թվականի մարտի 9-ին, Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշման համաձայն՝  կանոնավոր և անկանոն չվերթների համար COVID-19-ի սահմանափակումները վերացվել են դեպի, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Ադրբեջան և Իրան »,- նշված է հաղորդագրության մեջ: "2022년 3월 9일에 러시아 연방정부의 결정에 따라 정기 및 비정기 항공편에 대한 COVID-19의 제한은 아르메니아, 카자흐스탄, 키르키스탄, 타지크스탄, 투르크멘스탄, 우즈베키스탄, 아제르바이잔과 이란에는 해제되었다."고 공지문에 명시되었다. 

 

Ավելի վաղ ամբողջությամբ հանվել էին դեպի Բելառուս, Դոմինիկյան Հանրապետություն, Եգիպտոս , Արաբական Միացյալ Էմիրություններ, Թուրքիա, Ֆինլանդիա, Չեխիա, Շվեյցարիա, Հարավային Կորեա և Կուբա թռիչքների սահմանափակումները։ 앞서 벨라루스, 도미니카 공화국, 이집트, 아랍에미레이트, 터키, 핀란드, 체코, 스위스, 대한민국 및 쿠바행 항공편의 제한이 해제되었다. 

 

 

Ապրիլի 1-ից ավտոմեքենայի առք ու վաճառքի դեպքում զրոյական տեղեկանք ներկայացնելու կարիք չի լինի: 4월 1일부터 자동차의 매매시 제로증명서의 제출이 필요하지 않다. 

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում պարզեցվում է տրանսպորտային միջոցի պետական գրանցման և հաշվառման գործողության վարչարարությունը: 예레반, 3월 11일, 아르멘프레스: 아르메니아에서 교통수단의 국가등록관리에 관한 행정절차가 간소화되었다. 

 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը նշեց, որ հանրային ծառայությունների թվայնացման գործընթացում հերթական կարևոր որոշումն է ընդունվել կառավարության կողմից, որը հեշտացնում է ավտոմեքենայի առք ու վաճառքի գործընթացը: "아르멘프레스"의 기자회견장에서 개시된 기자회견에서 아르메니아 국토관리 및 인프라건설부의 지방자치 정책국장 아쇼뜨 길로얀은 공공서비스의 디지털 과정에서 추가적인 중요한 결정안이 정부에 의해 채택되었으며, 이는 차량의 절차가 용이해졌다고 언급하였다. 

 

«Ինչպես գիտենք, շարժական գույքը հաշվառելու համար պահանջվում է հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկանք, այսպես կոչված զրոյական տեղեկանքի մասին է խոսքը: Հիմա հնարավորություն ենք տալիս ոստիկանությանը փոխգործակցություն ապահովել համայնքային եկամուտների կառավարման համակարգի հետ: Արդյունքում, համակարգի միջոցով ոստիկանության աշխատակիցն ինքը կտեսնի այդ ավտոմեքենայի գույքի հետ կապված պարտավորություններն արված են, թե ոչ»,-ասաց Աշոտ Գիլոյանը: "여러분이 아시다시피, 동산을 등록하기 위해서 납세의무이행에 관한 증명서가 요구되었습니다. 이른바 제로증명서에 대한 것입니다. 이제는 경찰은 자치구의 소득관리시스템과 협력하여 기회를 부여합니다. 결과적으로 시스템을 통해 경찰관은 스스로 해당 자동차 자산과 관련된 의무가 이행되었거나 그렇지 않음을 보게 될 것입니다."라고 아쇼뜨 길로얀은 말했다. 

 

Նոր փոփոխությունն ուժի մեջ է մտնելու ապրիլի 1-ից: Քաղաքացին այլևս ստիպված չի լինի գնալ համայնքապետարան, թաղապետարան զրոյական տեղեկանք վերցնելու համար: Արդյունքում, այդ թղթաբանությունը, ժամանակի կորուստը չի լինի: Քաղաքացին պարզապես կներկայանա ոստիկանություն, զրոյական տեղեկանքի հետ կապված հարցերն արդեն տեղում կհստակեցվեն: 새로운 변경사항은 4월 1일부터 발효된다. 시민들은 제로증명서를 받기 위해 더이상 자치구청과 지역행정처에 갈 필요가 없다. 결과적으로 해당 서류에 시간낭비가 없다. 시민은 단지 경찰에 신고하면, 제로증명서와 관련된 문제를 현장에서 해명할 수 있다.  

 

«Մինչ ոստիկանություն ներկայանալը կարող է նախապես վճարել իր ավտոմեքենայի գույքահարկի գումարը, սակայն եթե նույնիսկ չի վճարել ու ներկայացել է ոստիկանություն մեքենան հաշվառելու համար, միևնույն է ոչ մի խնդիր չկա: Պարտք լինելու դեպքում վճարումը կկազմակերպվի տեղում: Սա շատ կարևոր որոշում է: Զրոյական տեղեկանք բերելը խնդրահարույց էր այն շատ քաղաքացիների համար, որոնց մեքենան գրանցված է հեռավոր համայնքում, իսկ իրենք ապրում են այլ քաղաքում: Նա այլևս ստիպված չի լինի հասնել գրանցման վայր»,-ասաց նախարարության ներկայացուցիչը: Այս գործիքակազմն ուժի մեջ մտնելուց հետո թեթևանում է համայնքապետարանի աշխատանքը: "경찰에 신고하기 전에 사전에 자신의 차량에 대한 재산세를 납부할 수 있지만, 만약 납부하지 않고 경찰에 차량등록을 위해 신고를 한다면, 여전히 문제가 되지 않습니다. 납부할 금액이 있는 경우 납부는 현장에서 이루어질 것입니다. 이것은 매우 중요한 결정입니다. 제로증명서를 가져오는 것은 자동차가 등록된 멀리 있는 자치구에서 있고 자신은 다른 도시에서 살고 있는 시민들에게는 문제였습니다. 그는 더이상 등록지에 갈 필요가 없습니다."라고 부처대표는 말하였다. 이러한 수단이 발효된 후 지방자치단체의 업무는 가벼워지고 있다.  

 

 

ՌԴ-ում տնտեսական 1 տոկոս անկումը կարող է հանգեցնել Հայաստանում 0.7 տոկոս անկման. տնտեսագետ: 러시아에서 1%의 경기침체는 아르메니아에서 0.7% 하락으로 이어질 수 있다. -전문가

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ տարբեր միջազգային կազմակերպությունների գնահատականների` Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքով կարող է գրանցել 6-10 տնտեսական անկում, որից անմասն չի մնա նաև Հայաստանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Մերի Հովսեփյանը: 예레반, 3월 11일, 아르멘프레스: 다양한 국제기관의 보고서에 따르면, 러시아 연방에게 적용되고 있는 제재로 인해 6-10% 경기침체로 기록될 수 있으며, 그중 아르메니아도 빠질 수 없다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 기자회견에서 이에 대하여 "암베르트" 연구센터의 전문가인 메리 호브세피안은 말했다.  

 

«Բնականաբար, Հայաստանը անմասն չի մնա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը մեր հիմնական առևտրատնտեսական գործընկերն է: Վերջերս հրապարակվեցին «Ամբերդ» հետազոտական կենտրոնից փորձագիտական գնահատականները, համաձայն որոնց` Ռուսաստանում տնտեսական մեկ տոկոս անկումը կարող է հանգեցնել Հայաստանում 0.7 տոկոս անկման: Սա նշանակում է՝ եթե ՌԴ-ում լինի 6-10 տոկոս անկում, ապա Հայաստանում կարող է այդ անկումը լինել 4-6 տոկոսի սահմաններում»,- ասաց Հովսեփյանը: "물론, 아르메니아는 러시아가 우리의 주요 무역파트너라는 점을 고려하면 빠질 수 없습니다. "암베르트" 연구센터의 전문가 평가가 최근 게재되었습니다. 그에 다르면, 러시아에서 1%의 경기침체는 아르메니아에서 0.7%의 하락으로 이어질 수 있습니다. 이것은 만약 러시아에서 6-10%의 하락이 있다면, 아르메니아에서 4-6% 범위에서 침체가 있을 수 있음을 의미합니다."라고 호브세피안은 말했다. 

Նրա խոսքով` ՌԴ-ի դեմ պատժամիջոցները ազդել են Հայաստանի արտահանման վրա, որովհետև մատակարարման շղթաները արդեն իսկ խաթարված են, որոշ դեպքերում կասեցված, ինչը ռիսկեր և խոչընդոտներ է առաջացնում հայաստանցի արտահանողների համար: 그의 말에 따르면, 러시아 연방에 대한 제재는 아르메니아의 수출에 영향을 주며, 그로 인하여 공급망이 이미 끊어지고, 어떤 경우에는 중단되어 이는 아르메니아의 수출업자에게 위험과 장애를 야기하고 있다. 

 

«Դրանից բացի, ազդեցությունը կտեսնենք տրանսֆերտների և ներդրումների տեսքով: Եվ, բնականաբար, այս ամեն համատեքստում կնվազի տրանսֆերտների ծավալը»,- ասաց Հովսեփյանը: "그외에도 송금과 투자의 형태로 그 영향을 우리는 보게 될 것입니다. 그리고 물론, 이 모든 맥락에서 송금규모는 줄어들게 될 것입니다."라고 호브세피안은 말했다. 

 

 

Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում են կրակոցներ արձակել Խրամորթ, Փառուխ և Խնապատ գյուղերի ուղղություններով: 아제르바이잔 군대는 계속하여 흐라모르트, 파루흐 및 흐나빠뜨 마을을 향해 발포하고 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ գյուղերի ուղղություններով՝ խաղաղ բնակչության նկատմամբ օգտագործելով ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ներքին գործերի նախարարությունը: 예레반, 3월 11일, 아르멘프레스: 아제르바이잔 측은 계속하여 아스께란 지역의 흐나모르트, 파루흐 및 흐나빠뜨 마을을 향해 민간인에 대해 유탄발사기와 대구경 총기를 사용하면서 휴전체제를 위반하고 있다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 이에 대하여 아르차흐 내무부는 공지문을 유포하였다. 

 

«Ակնհայտ է, որ խաղաղ բնակչությանը թիրախավորելու և ականանետով գյուղերն արկակոծելու հերթական փորձերը նպատակաուղղված են առաջնահերթորեն խուճապ առաջացնելու հասարակության շրջանում:

ԱՀ ՆԳ նախարարությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը և պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի իրավիճակի մասին»,- նշված է հաղորդագրության մեջ: "민간인을 표적으로 삼고 유탄 발사기로 마을을 폭파하려는 추가적인 시도는 가장 먼저 대중들에게 공황을 일으키려는 목적임이 분명합니다.'라고 공지문에서 언급하였다. 

 

 

Դեֆիցիտ չի լինի հանրապետությունում. փոխնախարարը՝ ՌԴ-ից հացահատիկի արտահանման սահմանափակման մտադրության մասին: 공화국에 부족분은 없다. 차관은 러시아 연방으로부터의 곡물수출제한계획에 대해 말하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի այս պահին ունեցած ցորենն առաջիկա ամիսների պահանջարկի բավարարման համար բավական է, այս տարի արդեն իսկ իրականացվել են բավարար չափով ներկրումներ, հացահատիկի դեֆիցիտի խնդիր չի լինի հանրապետությունում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին վստահեցրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը: 예레반, 3월 11일, 아르멘프레스: 아르메니아의 현재 보유중인 밀은 향후 몇 달의 수요를 충족하기에 충분하며, 올해 이미 충분한 양의 수입이 실시되었으며, 곡물부족문제는 공화국에 없다. "아르멘프레스"와의 인터뷰에서 이에 대하여 아르메니아 경제부 차관 아르만 호조얀은 말했다. 

 

Ռուսական լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանը մտադիր է մարտի 15-ից մինչև օգոստոսի 31-ը սահմանափակել ԵԱՏՄ երկրներ հացահատիկի՝ ցորենի, տարեկանի, գարու և եգիպտացորենի արտահանումը: Նշվում է, որ սահմանափակումներից կարող են բացառություններ արվել՝ այն դեպքում, երբ արտահանողը լիցենզիա ստանա ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունից։ 러시아 언론매체에서 떠도는 정보에 의하면, 러시아는 3월 15일부터 8월 31일까지 유럽연합국가로 밀, 호밀, 보리 및 옥수수 등 곡물의 수출을 제한할 예정이다. 수출업체가 러시아 연방의 산업통상부로부터 면허를 득한 경우에는 이러한 제재에서 예외가 될 수 있다.  

 

Այս առնչությամբ Խոջոյանն ասում է. «2022 թվականին արդեն իրականացվել են բավարար չափով ներկրումներ, նաև 2021-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին շուրջ 100 հազար տոննա ցորենի ներկրում է իրականացվել, դա առաջիկա ամիսներին մեր երկրի պահանջարկի բավարարման համար բավական է: Սակայն, իհարկե, ներկրումները պետք է շարունակվեն: Եվ, երբ կունենանք ՌԴ-ի պաշտոնական որոշումը, այդ ժամանակ արդեն մեր գործընկերների հետ կաշխատենք մեխանիզմների վրա»: 이와 관련하여 호조얀은 말하고 있다. "2022년 이미 충분한 양의 수입이 실시되었으며, 2021년 11월-12월에 대략 10만톤의 밀이 수입되었고, 그것은 향후 몇개월동안 우리나라의 수요를 충족하기에 충분합니다. 물론, 수입은 계속되어야합니다. 그리고 러시아 연방ㅇ의 공식적인 결정이 있을 때, 그 때 우리의 파트너와 메카니즘에 대해 협력하게 될 것입니다."

 

Հայաստանը ցորեն ներկրում է Ռուսաստանից: 2021-ին ներկրվել է 275 հազար տոննա ցորեն: Իսկ Հայաստանում արտադրվում է շուրջ 100 հազար տոննա ցորեն: Հայաստանում ցորենի ցանքատարածությունները շուրջ 60 հազար հա են, որից 1700-2000 հա-ն բաժին է ընկնում գարնանացան ցորենին, իսկ մնացած 58 հազար հա-ն՝ արդեն աշնանացան ցորենին: Այսպիսով` փոխնախարարի խոսքով՝ ցորենի առկայության մասին խոսելիս պետք է նկատի ունենալ, որ 2021-ի աշնանն արդեն իսկ իրականացվել է ցորենի ցանք, որի բերքահավաքը կլինի այս տարվա օգոստոս-սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Կառավարությունը 2021-ին իրականացրել է նաև աշնանացան ցորենի բարձրորակ սերմի սուբսիդավորման ծրագիր: 아르메니아는 러시아로부터 밀을 수입하고 있다. 2021년에 27만 5천톤의 밀이 수입되었다. 그리고 아르메니아에서 대략 10만톤의 밀이 생산되고 있다. 아르메니아에서 밀의 파종면적은 대략 6만 헥타리이며, 그것들 중 1700-2000 헥타르는 봄밀이며, 나머지 5만 8천 헥타르는 가을밀을 경작하고 있다. 그러하기에, 차관의 말에 따르면, 밀의 가용성에 대해 말할 때 2021년 가을에 이미 밀의 파종이 실시되었으며, 그 수확은 올해 8월-9월-10월이 될 것임을 명심해야한다. 정부는 2021년 고품질 가을 밀의 씨앗을 지원하는 프로그램을 실시하였다.  

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments