휴먼노마드

[아르메니아 신문기사] 2022년 3월 15일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2022년 3월 15일자

LifeChallenger 2022. 3. 15. 19:51
반응형

https://armenpress.am/static/news/b/2022/03/1077894.jpg

 

 

Բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ. ԱԱԾ: 불법이주조직에 종사하는 범죄조직이 밝혀졌다. -국가안보청

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ տարածած հաղորդագրությունից: 예레반, 3월 15일, 아르멘프레스: 불법이민조직에 종사하는 범죄조직이 밝혀졌다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 국가안보청이 유포한 공지문을 알려드립니다. 

 

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման, ինչպես նաև քննչական դեպարտամենտների աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Երևան քաղաքի բնակիչներ Կ․Ե-ն և Ա․Ա-ն 2021-2022 թվականների ընթացքում նախնական համաձայնության գալով իրար հետ, շահադիտական նպատակով կազմակերպել են Հայաստանի Հանրապետության շուրջ երկու տասնյակից ավելի քաղաքացիների անօրինական միգրացիան օտարերկրյա պետություններ, որը կատարել են վերջիններիս կողմից օտարերկրյա պետություններ մուտքի պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթեր և տեղեկություններ ներկայացնելով: "아르메니아 국가안보청의 경제안보와 반부패 뿐만아니라 수사과의 직원들에 의해 확보된 복잡한 작전수사조치 및 수사활동으로 인해 예레반시의 주민인 K.YE와 A.A는 2021-2022년 동안 서로 사전협의를 통해 영리목적으로 그들에 의해 외국입국을 위한 적절한 허가를 받기 위해 허위 문서와 정보를 제출함으로써 아르메니아 공화국의 약 20여명 이상의 시민들에 대해 외국으로의 불법이주를 조직한 것에 대한 사실 자료가 확보되었습니다. 

 

Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի անդամների բնակության հասցեներում, որի արդյունքում հայտնաբերվել են կեղծ փաստաթղթեր պատրաստելու համար նախատեսված սարքեր և սարքավորումներ, կեղծ կնիքներ, դրոշմներ, մի շարք քաղաքացիների անձնագրեր, անօրինական միգրացիայի կազմակերպման դիմաց վճարված գումարներ և հանցագործության կատարման համար նախատեսված այլ իրեր ու առարկաներ։ 예비조사동안 불법이주조직에 종사하고 있는 범죄조직의 조직원의 거주지에 대한 자택수사가 실시되었고, 그로 인해 허위 문서를 만들기 위해 예정되어 있던 장치와 장비, 허위 스탬프, 인지, 여러 시민들의 여권, 불법이주조직에 앞서 지불된 돈과 범죄를 저지르기 위해 예정된 기타 물건과 용품들이 발견되었다. 

 

Հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է երկու անձ, որոնց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություններ են ներկայացվել դատարան»,- նշված է հաղորդագրության մեջ: 범죄를 저지른 것에 대한 직접적으로 연관된 혐의로 두명은 체포되었고, 그들에 대해 예방조치로써 구속영장이 발부되었다. 

 

 

«Աերոֆլոտ»-ը կվերսկսի Հայաստան թռիչքները: "아에로플로뜨"는 아르메니아행 항공편을 재개할 것이다. 

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանյան «Աերոֆլոտ» խոշորագույն ավիաընկերությունը մարտի 22-ից կվերսկսի Հայաստան թռիչքները SSJ100 հայրենական ինքնաթիռներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է փոխադրողը: 예레반, 3월 15일, 아르멘프레스: 러시아 최대의 "아에로플로뜨" 항공사는 3월 22일부터 아르메니아행 항공편을 SSJ100 아르메니아비행기로 재개할 것이다. 이에 대하여 "아르멘프레스"가 보도한 바와 같이, 운송사는 보도하였다. 

 

«Աերոֆլոտ»-ն սկսում Է տոմսերի վաճառքը` Երեւան ամենօրյա կանոնավոր չվերթների համար: «Աերոֆլոտ»-ի չվերթները Հայաստան կվերսկսվեն 2022 թվականի մարտի 22-ից եւ կիրականացվեն Sukhoi Super Jet 100 հայրենական ինքնաթիռներով»,-ասվում Է հաղորդագրության մեջ: "아에로플로뜨"는 예레반 정기 일일 항공편에 대한 티켓판매를 시작하였다. "아에로플로뜨"의 항공편은 아르메니아에서 2022년 3월 22일부터 재개할 것이며 수호이 슈퍼젯 100의 아르메니아 항공편으로 운행될 것입니다."라고 공지문에 명시하였다. 

 

«Աերոֆլոտ»-ը մարտի 8-ից դադարեցրել Էր արտասահման բոլոր թռիչքները, բացի Մինսկ չվերթներից: Երկուշաբթի օրվանից՝ մարտի 14-ից, փոխադրողը վերսկսել Է թռիչքները Բիշքեկ եւ Օշ (Ղրղզստան), իսկ մարտի 21-ից կվերսկսվեն չվերթները Բաքու (Ադրբեջան), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: "아에로플로뜨"는 3월 8일부터 민스크 항공편을 제외하고 모든 해외 항공편을 중단하였다. 월요일인 3월 14일부터 운송사는 비슈케크와 오시(키르키스탄)행 항공편을 재개하였고, 3월 21일부터 바쿠(아제르바이잔)행 항공편을 재개할 것이라고 RIA Novosti는 보도하였다.

 

 

ԱԱԾ-ն բացահայտել է պետական դավաճանության և լրտեսություն կատարելու 9 դեպք, 42 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ: 국가안보청은 국가반역과 간첩활동을 저지른 9건을 발견하였고, 42명이 피고인으로 연행되었다.

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից 2020-2022 թվականների ընթացքում բացահայտվել է պետական դավաճանության և լրտեսություն կատարելու 9 դեպք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը: 예레반, 3월 15일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 국가안보청은 2020-2022년 동안 국가반역 및 스파이 활동을 저지른 9건의 사건을 발견하였다. "아르멘프레스"가 전한 바와 같이, 국방안보 상임위원회의 회의에서 이에 대하여 국가안보청의 차관인 띠그란 하루츄니안이 말했다. 

 

«Այդ դեպքերով ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված 9 քրեական գործերով որպես մեղադրյալ են ներգրավվել 42 անձ: Հիշյալ քրեական գործերից 3 քրեական գործեր մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան և գտնվում են դատաքննության փուլում, 3 քրեական գործեր միացվել են այլ գործերի, 2 քրեական գործերի վարույթը կասեցվել է, 1 քրեական գործով (36 անձանց նկատմամբ) նախաքննությունը շարունակվում է»,- ասաց Հարությունյանը: "해당 사건을 통해 국가안보청의 수사과에서 실시한 9건의 형사사건에 따라 피고인으로써 42명이 연행되었습니다. 위에서 언급한 형사사건들 중 3건의 형사 사건은 기소의견으로 법원으로 송치되어 재판 단계에 있으며, 3건의 형사사건은 다른 사건과 통합되었으며, 2건의 사건의 중단되었으며, 1건의 형사사건 (36명에 대해)에 대한 사전조사가 진행 중입니다."라고 하루츄니안은 말했다. 

 

Եվրոպական արտադրության 100 ավտոբուս, 426 նոր վերելակ, 10 նոր տրոլեյբուս 2022-ին. կայացել է Երևանի ավագանու նիստը: 2022년 유럽산 100대의 버스와 426대의 새로운 엘리베이터, 10대의 새로운 트롤버스에 대한 예레반 장로회의가 개최되었다.

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավական ոլորտում գործունեություն իրականացնող ստորաբաժանումներում կիրականացվի օպտիմալացում: Երևանի ավագանին մարտի 15-ին կայացած հերթական նիստում հավանություն է տվել որոշման նախագծին: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, կարևորելով կառուցվածքային փոփոխության իրականացումը, նշել է, որ այն ոլորտում համակարգված ու միասնական մոտեցմամբ աշխատանքի երաշխիք կլինի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից, համայնքի նկատմամբ հարկային պարտավորությունները չկատարելու մասին նախազգուշացումներն ու դատական ծանուցումներն այսուհետ կուղարկվեն էլեկտրոնային եղանակով, ինչն իր հերթին գործառույթը կդարձնի առավել վերահսկելի և թափանցիկ: 예레반, 3월 15일, 아르멘프레스: 예레반 시정부실의 법률분야에서 활동하고 있는 하위 부문에서 최적화가 수행될 것이다. 예레바나 장로회에서 3월 15일에 개최된 정기 회의에서 결정안을 승인하였다. 시장 흐라챠 사르크시안은 구조적 변화의 구현을 강조하면서 해당 분야에서 체계화되고 통합된 접근방식을 통해 작업이 보장될 것이 언급하였다. "아르멘프레스"에 예레반 시정부실에서 알려온 바와 같이, 자치구역에 대한 납세의무를 이행하지 않는 것에 대하여 사전 경고와 법원의 통지가 지금부터 전자방식으로 보내질 것이며 이는 기능을 보다 투명하고 통제가능하게 만들 것이다. 

 

«Ավագանին հաստատել է նաև Երևանի զարգացման 2021թ. ծրագրի իրականացման ու քաղաքի 2021թ. բյուջեի կատարման հաշվետվությունները: Հարկ է նշել, որ, մինչ ավագանու հաստատմանը ներկայացնելը, զույգ նախագծերը նախ դրվել են հանրային քննարկման, բնակիչների մասնակցությամբ քաղաքապետարանում կազմակերպվել են բաց լսումներ: "장로회는 예레반 발전을 위한 2021년 프로그램의 구현과 시의 2021년 예산 집행보고서를 승인하였습니다. 장로회 승인을 위해 제출하기전 초안은 사전에 공개토론을 거쳤고, 주민들의 참여를 통해 시정부에서 공청회를 조직하였습니다. 

 

Ներկայացնելով 2021թ. բյուջեի կատարման հաշվետվությունը՝ քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը նշել է, որ բյուջեի պլանավորման, ինչպես նաև գնումների գործընթացը ճիշտ և արդյունավետ կազմակերպելու նպատակով բարեփոխումների նոր համալիր ծրագրեր են նախաձեռնվել մի շարք ոլորտներում: 2021년 예산집행보고서를 제출하면서 시장의 제 1 차관인 레본 호브한니시안은 예산계획 뿐만 아니라 조달절차를 정확하고 효과적으로 조직할 목적으로 새로고 다양한 개선프로그램을 시작하였다.  

 

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments