휴먼노마드
[아르메니아 신문기사] 2022년 3월 16일자 본문
Բացառված է պետական գույքի օտարումը ոչ ռեզիդենտներին. Ավետիսյանը՝ թուրքերին և ադրբեջանցիներին հնարավոր վաճառքի մասին: 비거주인에 대한 국가자산의 양도가 배제되었다. - 아베띠시안, 터기인과 아제르바이잔인에 대한 매각 가능성에 대해.
- օտարում (소유권의) 이전, 양도
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը վստահեցնում է, որ Հայաստանում բացառված է պետական գույքի օտարումը ոչ ռեզիդենտներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավետիսյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրուցում՝ անդրադառնալով լրագրողի փոխանցած ահազանգին, թե թուրքերը հողատարածքներ են ձեռք բերում Հայաստանում, և հարցին, թե քանի՞ գույք է ձեռք բերվել թուրքերի, ադրբեջանցիների կողմից: 예레반, 3월 16일, 아르멘프레스: 국가자산관리 위원회의 회장 아르낙 아베띠시안은 아르메니아에서 비거주인에 대한 국가자산의 양도가 배제되었다고 확신하였다. "아르멘프레스'의 보도에 따르면, 아베띠시안은 이에 대하여 국회에서 기자와의 인터뷰에서 기자가 입수한 터키인들이 아르메니아에서 토지를 사들이고 있으며 터키인들과 아제르바이잔인들에 의해 얼마만큼의 자신이 매각되었는지에 대한 질문에 대변하면서 말하였다.
Ավետիսյանը նշեց՝ հարցն իրեն ուղղված չէ, եթե հողատարածքները ձեռք են բերվում երկրորդային շուկայից, մասնավոր անձանցից: 아베띠시안은 토지가 중개시장이나 개인으로부터 매각된다면 그러한 질문들은 자신과 관계가 없음을 언급하였다.
«Ես գիտեմ, որ ՀՀ օրենսդրությամբ ոչ ռեզիդենտներին հողատարածքներ չեն վաճառվում, արգելվում է վաճառքը: Այսինքն՝ ՀՀ-ում հողատարածքի սեփականություն կարող են ունենալ միայն ՀՀ քաղաքացիները: Իսկ պետական գույքի առումով նմանատիպ դեպքեր բացառվում են, չկան»,-ասաց նա: "아르메니아 공화국의 법률로써 비거주인들에게 토지가 매각되지 않았고, 매각이 금지된 것으로 알고 있습니다. 다시 말해, 아르메니아에서 토지의 소유권은 오직 아르메니아 시민들만이 가질 수 있습니다. 그리고 국가자산과 관련하여 그러한 경우를 제외하고 없습니다."라고 그는 말했다.
Անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանի քաղաքացիները 2010-2021 թթ. ընթացքում 6 անշարժ գույք են ձեռք բերել Հայաստանում՝ Ավետիսյանն ընդգծեց, որ անշարժ գույքն ու հողատարածքը պետք է տարբերակել: Կոմիտեն անշարժ գույքի վաճառքի տվյալներ չունի, սակայն պետական գույք չի օտարվել ոչ ռեզիդենտներին: 아제르바이잔 시민들이 2010-2021년 동안 6건의 부동산을 아르메니아에서 취득한 것을 언급하면서 아베띠시안은 부동산과 토지는 구별되어야한다고 강조하였다. 위원회는 부동산의 매각자료는 없지만 국가자산은 비거주인에게 양도되지 않았다.
Հայաստան-Իրան տնտեսական կապերի վրա չի ազդում. Բադասյանը՝ ադրբեջանցիների կողմից բեռնատարներից մաքսատուրք գանձելու մասին: 아르메니아와 이란의 경제적 유대에 영향을 미치지 않는다. 바다시안은 아제르바이잔에 의해 화물에 대해 관세를 징수하는 것에 관하여.
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանցիների կողմից իրանական բեռնատարներից մաքսատուրք գանձելու հանգամանքը չի ազդում Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունների վրա, իրանական բեռնատարների հոսքը Հայաստան է գալիս նորակառույց ճանապարհով: 예레반, 3월 16일, 아르멘프레스: 고리스-카판 고속도에서 아제르바이잔인들이 이란의 화물에 대해 관세를 징수한다는 정황은 아르메니아와 이란의 경제관계에 대해 영향을 미치지 않으며, 이란화물의 물동량은 신설된 도로를 통해 아르메니아로 오고 있다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վստահեցրեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ադրբեջանցիների կողմից մաքսատուրքի գանձման հետևանքով որքանո՞վ են տուժում Իրանի հետ տնտեսական հարաբերությունները:
«Մեծ հոսքը գնում է Տաթևի նորակառույց ճանապարհով»,-նշեց Բադասյանը: "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 국세청장 루스딴 바다시안은 국회에서 기자와의 인터뷰에서 아제르바이잔들이 관세를 징수하는 결과로 인해 이란과의 관계가 얼마나 피해를 입었는지에 대한 질문에 대답하면서 "큰 물동량은 타테브의 신설도로를 통한다"고 언급하였다.
Անդրադառնալով նորակառույց ճանապարհում առաջացած դժվարությունների վերաբերյալ դիտարկմանը՝ նա ասաց, որ պայմանավորված եղանակով՝ մեկ կամ երկու օր կարող են խնդիրներ առաջանալ, նույն խնդիրները կարող են առաջանալ տարբեր ճանապարհների վրա: 신설된 도로에서 야기되는 어려움에 대한 모니터링을 언급하면서 그는 날씨에 따라 하루나 이틀 정도 문제가 발생할 수 있으며 동일 문제는 다양한 도로에서 발생할 수 있다고 말했다.
«Դա Իրանի հետ մեր հարաբերությունների վրա չի ազդում՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ այն ծավալը, որը մտնում էր Հայաստան, այսպես թե այնպես, նույն ծավալով էլ մտնում է»,-ասաց Բադասյանը:
Նա հիշեցրեց նոր ճանապարհների կառուցման մասին, որոնց գործարկման դեպքում հավելյալ խնդիրներ չեն առաջանա: "아르메니아에 들어온 물량이 어찌되었던 동일 물량으로도 들어오고 있는 점을 감안하면 그것은 이란과 우리의 관계에 영향을 미치지 않고 있습니다."라고 바다시안은 말했다. 그는 새로운 도로의 건설에 대해 상기시켰고, 추가적으로 문제를 야기하지 않을 것이라 언급하였다.
Մենաշնորհների բացառում, տեղեկատվության հասանելիություն. քննարկվել են անշարժ գույքի շուկայի խնդիրները; 독점의 배제와 정보접근. 부동산시장의 문제들이 논의되고 있다.
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի անշարժ գույքի շուկայում հնարավորինս քիչ լինեն անորակ ծառայություններ մատուցող ոչ պրոֆեսիոնալ ընկերությունները: 예레반, 3월 16일, 아르멘프레스: 아르메니아 경제부는 부동산 시장에서 가능한 저급의 서비스를 제공하는 비전문기업의 수를 줄이기 위한 조치를 취하고 있다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարությունում կայացել է հանդիպում անշարժ գույքի խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ: "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 경제부는 부처에서 대형 부동산기업의 대표들과 간담회를 개최하였다고 알려왔다.
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն անշարժ գույքի 15 գործակալների հետ հանդիպման ընթացքում քննարկել է Հայաստանի անշարժ գույքի շուկայի կանոնակարգման, ոլորտում առկա իրավիճակին և զարգացմանն ուղղված հարցեր։ 경제부 차관 나렉 떼리안은 15개의 부동산 중개인들과의 회담과정에서 아르메니아의 부동산시장의 규제, 해당 분야에 존재하는 상황과 개발과 관련된 문제들을 논의하였다.
Կարևորվել է անշարժ գույքի շուկայի կանոնակարգման հարցը՝ պետական մակարդակով շուկայում մենաշնորհների բացառումը, անշարժ գույքի գների վերաբերյալ բաց և հասանելի տեղեկատվական հարթակների ստեղծումը՝ անհարկի գներ սահմանելը և փոփոխությունները կանխելու նպատակով:
Ավելի վաղ Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացրել էր, որ եթե քաղաքացին կամ նրա ծանոթները Հայաստանում բնակարան վարձակալելիս դարձել են խարդախության զոհ, ապա դիմեն նախարարություն, Telegram bot-ում՝ @stopgreedbot՝ ներկայացնելով դեպքը: 부동산 시장의 규제문제, 국가차원에서 시장에서 독과점의 배제와 부당한 가격의 설정과 변경을 방지하는 목적으로 부동산 가격에 대한 공개적이고 접근가능한 정보 플랫폼의 조성이 대두되었다. 앞서 경제부는 시민과 그의 지인들이 아르메니아에서 아파트를 임대하려다 사기 피해를 당한다면 텔레그램 @stopgreedbot에 사건을 신고하도록 신청하라고 알려왔다.
Բացահայտվել են համացանցային հավելվածներով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբեր: 온라인 어플리케이션을 통해 마약의 불법유통을 하던 범죄조직이 적발되었다.
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ դատախազության համակարգման ներքո քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմինների ակտիվ ու արդյունավետ համագործակցության արդյունքում աննախադեպ արդյունքներ են արձանագրվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից։ 예레반, 3월 16일, 아르멘프레스: 아르메니아 검찰청의 주도하에 수사작전 조치를 실시한 기관의 적극적이고 효과적인 협력의 결과로 인해 마약의 불법유통와의 싸움에서 전례없는 결과가 등록되었다. "아르멘프레스"에 이에 대하여 아르메니아 검찰청으로부터 알려왔다.
«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված լայնածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված մեծ ծավալի էլեկտրոնային և այլ ապացույցների, օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին ուղարկված իրավական օգնության միջնորդությունների կատարմամբ ստացված տեղեկատվության պատշաճ վերլուծության արդյունքում հնարավոր է եղել բացահայտել համացանցային հաղորդակցման հավելվածների, առավելապես՝ «Տելեգրամ» ալիքների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող մի քանի կազմակերպված խմբերի: "아르메니아 조사위원회의 중앙수사부서에서 조사한 범죄사건의 틀안에서 착수한 광범위한 수사와 기타 사법활동의 결과로 인해 확보된 방대한 전자 및 기타 증거와 외국 집행기관에 보낸 법률구조중개를 통해 받은 정보에 대한 적절한 분석을 한 결과 인터넷 통신 응용프로그램, 주로 "텔레그램" 채널을 통해 마약의 불법유통에 관여된 여러 조직그룹을 적발할 수 있었습니다.
Նշված քրեական գործի նախաքննության ընթացքում ի թիվս այլ դատավարական գործողությունների` կատարվել են շուրջ 50 խուզարկություններ, համացանցային հասանելիության և բաժանորդային տվյալներ ստանալու 100-ից ավել միջնորդություններ են ներկայացվել դատարան, 10-ից ավել իրավական օգնության միջնորդություններ են ուղարկվել օտարերկրյա իրավասու մարմիններին, որոնցից մեկի հիման վրա քրեական գործ է հարուցվել նաև ՌԴ-ում»,- ասվում է հաղորդագրության մեջ: 언급된 형사사건의 예비조사과정에서 기타 사법조치를 포함하여 대략 50건의 검색, 인터넷 접속과 구독자료에서 받은 100건 이상의 중개가 법원에 제출되었으며, 10건 이상의 법률구조중개가 외국 집행기관에 보내졌으며, 그 중 한 건을 근거로 러시아에서도 형사사건이 개시되었습니다."라고 공지문에 명시되었다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2022년 3월 18일자 (0) | 2022.04.01 |
---|---|
[아르메니아 신문기사] 2022년 3월 17일자 (0) | 2022.03.31 |
[아르메니아 신문기사] 2022년 3월 15일자 (0) | 2022.03.15 |
[아르메니아 신문기사] 2022년 3월 14일자 (0) | 2022.03.14 |
[아르메니아 신문기사] 2022년 3월 12일자 (0) | 2022.03.14 |