휴먼노마드
[아르메니아 신문기사] 2022년 3월 17일자 본문
Տեսնել և ստուգել բուժհաստատություն կատարած այցերը. Արմեդ համակարգն ընդլայնում է հնարավորությունները: 의료기관의 방문을 보고 확인하세요. ARMED 시스템은 기회를 확장하고 있다.
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուժհաստատություններ այցելելուց, ծառայություններ ստանալուց, հետազոտվելուց ու բուժվելուց հետո, մենք հաճախ մոռանում ենք այդ այցերի, ստացած բուժումների մասին՝ չմտածելով, որ այդ տեղեկությունները կարող են անհրաժեշտ լինել հետագայում առողջական խնդիրներ ունենալու դեպքում։ Մինչդեռ բժիշկների համար շատ կարևոր է իմանալ, թե պացիենտն անցյալում ինչպիսի խնդիրներ է ունեցել, ինչ բուժումներ ու հետազոտություններ է անցել, քանի որ այդ տեղեկությունը նրան օգնելու է՝ արագ կողմնորոշվել ու ճիշտ բուժում նշանակել։ 예레반, 3월 17일, 아르멘프레스: 의료기관을 방문하고, 서비스를 받고, 검사를 받고, 치료를 받은 후 우리는 자주 그러한 방문과 받은 진료에 대해 잊어버리고 그 정보가 향후에 건강문제가 있을 때 필요할 수 있다고 생각하지 않는다. 반면에 의자에게는 환자가 과거에 어떤 문제를 가졌는지, 어떤 질병이나 검사를 거쳤는지 아는 것이 매우 중요하다. 왜냐하면 그 정보는 신속하게 방향을 잡고 올바른 진료를 계획하기 위해 도움이 될 것이기 때문이다.
Բուժհաստատություն կատարած այցերի, ստացած ծառայությունների ու բուժումների մասին տվյալները աշխարհի մի շարք երկրներում հավաքվում և պահպանվում են էլեկտրոնային առողջապահության (eHealth) համակարգերում։ Պացիենտին ընդունելիս՝ բժիշկը նրա թույլտվությամբ բացում է հաշիվ (account)՝ և տեսնում բժշկական պատմությունը (Electronic Health Record)։ Հատկապես այն դեպքում, երբ պացիենտն անհապաղ օգնության կարիք ունի, այդ տվյալների արագ հասանելիությունը կարող է պարզապես կյանք փրկել։ 의료시설에 행하여진 방문, 받은 서비스와 진료에 대한 자료는 세계의 여러 나라에서 수집되고 전자건강시스템(eHealth)에 보관되고 있다. 환자가 입원하면, 의사는 그의 동의하에 구좌(account"를 열고 병력 (Electronic Health Record)을 본다. 특히 환자가 즉각적인 도움이 필요한 경우에 그 자료들의 신속한 접근은 생명을 구할 수도 있다.
Հայաստանում ևս էլեկտրոնային առողջապահության համակարգի՝ ԱՐՄԵԴ-ի միջոցով աստիճանաբար քայլեր են կատարվում՝ այդ որակին հասնելու համար։ 아르메니아 또한 전자건강시스템인 ARMED를 통해 해당 품질에 도달하기 위한 점진적인 단계를 취하고 있다.
Վերջերս ԱՐՄԵԴ-ի բջջային հավելվածի՝ Armed eHealth-ի միջոցով իրականացվում է պիլոտային ծրագիր, որի շնորհիվ քաղաքացին կարող է իր էջում տեսնել, թե երբ, որ բուժհաստատությունում, կոնկրետ որ բժշկի մոտ ինչպիսի ծառայություն է ստացել: 최근 ARMED의 모바일 어플리케이션인 Armed eHealth를 통해 시범 프로그램이 실행되고 있으며, 이 덕분에 시민들은 자신의 페이지에서 언제, 어떤 의료기관에서, 구체적으로 어떤 의자에게서 무슨 서비스를 받았는지 볼 수 있다.
Այս ծրագրի նպատակների և ընթացքի մասին «Արմենպրես»-ը զրուցել է Armed eHealth բջջային հավելվածի և էլեկտրոնային առողջապահության համակարգի՝ ԱՐՄԵԴ-ի սպասարկումն ապահովող՝ «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանի հետ։ 이 프로그램의 목적과 절차에 대해 "아르멘프레스"는 Armed eHealth 모바일 어플리케이션과 전자건강시스템인 ARMED의 서비스를 제공하고 있는 "국립전자건강시스템 오퍼레이터"사의 이사 아베뜨 마누끼안과 대화를 가졌다.
Վարչապետը կանանց կոչ արեց ակտիվորեն մասնակցել մարզերում պարեկային ծառայության ընդունելությանը: 총리는 여성들에게 주지방에서 순찰서비스의 참여를 적극적으로 동참해줄 것을 촉구하였다.
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ոստիկանության պարեկային ծառայություն կներդրվի Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապետը այս մասին ասաց Կառավարության մարտի 17-ի հերթական նիստում։ 예레반, 3월 17일, 아르멘프레스: 아르메니아 총리 니콜 파쉬니안은 경찰의 순찰서비스가 따부쉬, 꼬따이크, 게하르쿠니크와 아라가쪼뜨니 주에 도입될 것이라 발표하였다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 총리는 이에 대하여 3월 17일 정기 국무회의에서 말하였다.
«Հիմա արդեն ոստիկանության կողմից տարածվել է հայտարարություն հավակնորդների ընդունելու վերաբերյալ։ Պետք է ասել, որ ի տարբերություն առաջին մրցույթի, արդեն հետագա մրցույթներին ունենում ենք ռեալ մրցակցություն հավակնորդների մեջ, մեկ տեղի համար արդեն մի քանի հավակնորդներ կան»,- ասաց Փաշինյանը։ "현재 이미 경찰은 후보지선정에 관한 성명을 유포하였습니다. 첫번째 입찰과는 다르게 이미 실질적인 입찰 후보지에서 추가적인 경쟁이 있었으며, 한 곳에는 이미 여러 후보지가 있습니다."라고 총리는 말했다.
ՀՀ վարչապետը կարևոր է համարում, որպեսզի ընդունելության մասին հայտարարությունը բոլոր հնարավոր շահառուներին հասանելի լինի։ 아르메니아 총리는 선정에 관한 발표가 가능한 모든 수혜자에게 도달하는 것이 중요하다고 여기고 있다.
«Առաջինը՝ պարեկային ոստիկանությունում ծառայության անցնելու համար պարտադիր չէ նախկինում ոստիկանությունում աշխատած լինել, բարձրագույն կրթություն ունենալը, բայց կրթական հատվածը ամենևին չեն թերագնահատում, մարդիկ ընդունվում են, դասընթացներ են անցնում, որակավորման քննություն են հանձնում և այդ որակավորման քննությունը հանձնելուց հետո անցնում են աշխատանքի։ Եվ կարևոր է, որ հետագայում էլ նրանք (մենք այդ մեխանիզմները մշակել ենք և կշարունակենք մշակել) պարեկային ոստիկանությունում ծառայողական առաջխաղացում ունենալու համար ոստիկանական ակադեմիայում նորից վերապատրաստում անցնեն»,- ասաց վարչապետը։ "첫째, 순찰대에서 복무하기 위해서는 과거에 경찰에서 일한 경험과 고등교육을 받는 것은 요구되지 않지만, 교육부문은 과소평가되지 않으며, 사람들이 입학하고, 수업을 이수하고, 자격시험에 합격하고 그 자격시험후 근무를 하게 될 것입니다. 또한 향후에도 그들은 (우리는 해당 메카니즘을 연구하였고, 계속 연구해나갈 것입니다.) 순찰대에서 복무하기 위한 경찰학교에서 다시 훈련을 거치게 될 것입니다."라고 총리는 말했다.
ՀՀ վարչապետը նաև կոչ արեց կանանց ակտիվորեն մասնակցել Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերի ոստիկանություն պարեկային ծառայության ընդունելությանը։ 총리는 또한 여성들에게 따부쉬, 꼬따이크, 게하르쿠니크와 아라가쪼뜨니 주의 경찰의 순찰서비스가 안착될 수 있도록 적극적으로 참여해주기를 촉구하였다.
«Եվ Երևանում, և Շիրակի, և Լոռու մարզերում ունենք կին պարեկներ, բայց, կարծում ենք, որ պոտենցիալը շատ ավելի մեծ է: Ուզում եմ կոչ անել, որպեսզի կանայք Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերից ակտիվություն ցուցաբերեն»,- հավելեց վարչապետ։ "또한 예레반에서, 쉬락, 노리주에서 우리는 여성 순찰대가 있지만, 그 잠재력은 훨씬 큽니다. 나는 여성들이 타부쉬, 꼬타이크, 게하르쿠니크와 아라가쪼뜨니주에서 활동을 보여주기를 위해 촉구하고 싶습니다."라고 총리는 덧붙였다.
Վարչապետը գոհացուցիչ չի համարում կորոնավիրուսի դեմ պատվաստումների տեմպի ներկա մակարդակը: 총리는 코로나바이러스에 대한 접종속도의 현수준에 만족하지 않는다.
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհացուցիչ չի համարում կորոնավիրուսի դեմ պատվաստումների տեմպի ներկա մակարդակը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, մարտի 17-ի Կառավարության նիստում ՀՀ վարչապետը նշեց, որ անհրաժեշտ է լիարժեք պատվաստվել՝ հանուն հանրային առողջության։ 예레반, 3월 17일, 아르멘프레스: 아르메니아 총리 니콜 파쉬니안은 코로나바이러스 접종속도의 현수준에 만족하지 않는다. "아르멘프레스"가 보도한 바와 같이, 3월 17일 국무회의에서 아르메니아 총리는 공중보건을 위해 완전한 백신접종이 필요하다고 언급하였다.
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ արդեն Կառավարության երրորդ նիստն է, որն առանց դիմակների են անցկացնում։ 니콜 파쉬니안은 이미 3차 국무회의가 마스크 없이 진행되었음을 상기시켰다.
«Դա կախված է նրա հետ, որ կորոնավիրուսային հիվանդության վիճակն այսօր Հայաստանում բավականին բարվոք է, դեռ երեք շաբաթ առաջ նկատել էինք նոր դեպքերի անկման միտումը ու կանխատեսել էինք, որ նվազող թվեր ենք ունենալու», - ասաց նա: "그것은 코로나바이러스 질환의 상황이 오늘날 아르메니아에서 상당히 좋다는 것과 관련이 있습니다. 3주전 우리는 새로운 확진사례의 감소추세를 확인하였고 감소된 수를 가질 것이라 예상하였습니다."라고 그는 말했다.
Փաշինյանը, սակայն, շեշտեց՝ եթե պատվաստման գործընթացը պատշաճ ձևով չկազմակերպեն, ինչ-որ պահի ստիպված կվերադառնան դիմակների պարտադիր կրման ռեժիմի: 하지만, 파쉬니안은 백신접종이 제대로 구성되지 않으면 언젠가는 마스크의 의무착용제로 돌아갈 수 있음을 상기시켰다.
«Եթե, Աստված մի արասցե, ավելի վատ ընթացք լինի, ավելի խիստ ռեժիմների կանցնենք, այնպես որ իմ կոչը, խնդրանքն է, որ պատվաստումները պատշաճ ձևով շարունակվեն, այն մակարդակը, որ կա, գոհացուցիչ չէ», - ասաց Փաշինյանը: "만약 신이 허락하는 한 보다 나쁜 절차가 있다면, 보다 엄격한 체제로 이동함으로써 백신접종을 제대로 계속하기를 요청 드리며, 현 수준은 만족스럽지 않습니다."라고 파쉬니안은 말했다.
Ի՞նչ բարեփոխումներ են իրականցվել ՀՀ տրանսպորտային համակարգում 2021-ին. Կառավարության հաշվետվություն: 2021년 아르메니아 교통시스템에서 어떤 개혁이 실시되었는가? 정부보고서
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականին ակտիվ աշխատանքներ են տարվել նաև տրանսպորտային ոլորտի բարեփոխումների ուղղությամբ: 2021թ.-ին Հանրապետության տարածքում միասնական երթուղային ցանցի ներդրման աշխատանքների շնորհիվ 2022թ.-ի կեսից Կոտայքի մարզը կսպասարկվի 150 նոր տրանսպորտային միջոցներով, Արարատի մարզը՝ 87, իսկ Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանը՝ 46 նոր տրանսպորտային միջոցներով։ Թվարկված միջոցառումներով 6,5 մլրդ դրամի ներդրումներ կիրականացվեն։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը հղում անելով ՀՀ կառավարության 2021թ. հաշվետվությանը։ 예레반, 3월 17일, 아르멘프레스: 2021년에 교통부문의 개혁을 위한 적극적인 업무가 주어졌다. 2021년에 전국에서 통합노선네트워크의 도입작업 덕분에 2022년 중반부터 꼬타이크 주는 150개의 새로운 교통수단을, 아라라뜨 주는 87대, 아르마비르주의 바하르샤빠뜨 지역은 46대의 새로운 교통수단이 서비스될 예정이다. 나열된 조치에 따라 65억 드람의 투자가 실시될 것이다. 이에 대하여 "아르멘프레스"는 아르메니아 정부의 2021년 보고서를 참조하여 알린다.
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Երևանի համար շուրջ 100 ավտոբուսներ ձեռք բերելու նպատակով ՀՀ-ի ու ՎԶԵԲ-ի միջև ստորագրված «Երևանի ավտոբուսների ծրագիր» համաձայնագրի շրջանակներում ԵՄ-ն Հայաստանին տրամադրել է 5 մլն եվրո դրամաշնորհ: 수도인 예레반과 관련하여 약 100대의 버스를 확보하기 위해 아르메니아와 EBRD간 체결된 "예레반 버스프로그램" 계약서의 틀안에서 EU는 아르메니아에 5백만 유로의 보조금을 제공하였다.
2021 թվականին ներդրվել է ավտոտրանսպորտի տեխնիկական զննության գործընթացի նոր համակարգ, որի շնորհիվ տեխնիկական զննման կտրոնների պահանջը փոխարինվել է վերահսկողության իրականացման էլեկտրոնային համակարգով, որով կբացառվի իրական տեխնիկական զննություն չանցկացնելու արատավոր երևույթը՝ բարձրացնելով ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը։ 2021년 새로운 차량기술검사시스템이 도입되었다. 이로 인하여 기술검사확인서의 요구사항은 전자제어시스템으로 변경되었으며, 이에 따라 도로교통안전수준을 향상시키기 위해 실질적인 기술검사를 수행하지 않은 결함현상을 배제하게 될 것이다.
2021թ.-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և Եվրոպական միության անդամ պետությունների միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը, որով կապահովվի ավիափոխադրողների համար շուկաների հասանելիությունը հավասար մրցակցային պայմաններով, առանց խտրականության և միասնական կանոններով։ 2021년 "아르메니아 공화국과 유럽연합과 유럽연합의 회원국간 공동항공구역에 대한" 합의서가 체결되었으며, 이에 따라 시장접근을 위한 차별없이 통합된 규칙을 통해 동등한 경쟁조건으로 항공사에 보장될 것이다.
2021 թվականին կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրեր է ստացել երկու նոր ավիաընկերություն։ Փոփոխվել է «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների 2018-2022թթ.-ի մաստեր պլանը, որի շնորհիվ Գյումրու «Շիրակ» օդանավակայանում 2021թ.-ին իրականացվել է մոտ 5,5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում. վերանորոգվել է օդանավակայանի վազքուղին, ընդլայնվել է ժամանման սրահը: 2021년에 두개의 신규 항공사가 정기 상업성 항공운송을 실시하기 위한 인증서를 받았다. "츠바르트노츠" 국제공항과 귬리의 "쉬락" 공학의 2018-2022년 마스터 플랜은 변경되었으며, 이로써 귬리의 "쉬락"공항에서 2021년 약 55백만 달러의 투자가 실시되었고 공항 활주로를 수리하고 도착홀을 확장하였다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2022년 3월 21일자 (0) | 2022.04.01 |
---|---|
[아르메니아 신문기사] 2022년 3월 18일자 (0) | 2022.04.01 |
[아르메니아 신문기사] 2022년 3월 16일자 (0) | 2022.03.30 |
[아르메니아 신문기사] 2022년 3월 15일자 (0) | 2022.03.15 |
[아르메니아 신문기사] 2022년 3월 14일자 (0) | 2022.03.14 |