휴먼노마드
[아르메니아 신문기사] 2022년 4월 9일자 본문
Հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրն ընթանում է բնականոն հունով: 토지이용자들에게 저렴한 가격으로 질소, 인-칼륨 비료를 구매하는 것에 대한 지원프로그램이 정상적으로 진행되고 있다.
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրն ընթանում է բնականոն հունով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունից: 예레반, 4월 9일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 토지이용자들에게 저렴한 가격으로 질소, 인 및 칼륨 비료의 구매에 대한 지원 프로그램은 정상적으로 진행되고 있다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 경제부에서 유포한 공지문에 명시되었다.
«Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակը բուսաբուծության ճյուղում տնտեսավարողների կողմից գործունեություն իրականացնելու համար բավարար պայմանների ապահովումն է, մասնավորապես՝ հողօգտագործողների համար գնաճի աննախադեպ պայմաններում շուկայական գներից ավելի ցածր գներով պարարտանյութերի ձեռքբերման հնարավորության ստեղծումն է: "아르메니아 공화국의 토지이용자들에게 저렴한 가격으로 질소, 인 및 칼륨 비료의 구매를 지원하는 프로그램 (이하 프로그램)의 목적은 작물분야에서 경제주체들이 작업을 실행하기 위한 충분한 조건의 보장이며, 특히 토지 이용자들이 전례없는 인플레이션 상황에서 시장가격보다 저렴한 가격으로 비료의 구매를 가능하도록 하기 위함입니다.
Ծրագիրը կիրականացվի 2022 թվականին Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում։ 프로그램은 2022년 아르메니아 공화국의 모든 주지방에서 실시될 것입니다.
Պարարտանյութ կտրամադրվի առավելագույնը 3 հեկտար հողատարածքում մշակություն իրականացնելու համար, 비료는 최소 3 헥타르의 경작지에서 경작을 실시하도록 제공될 것입니다.
կսուբսիդավորվի կամ փոխհատուցվի մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի 50%-ը, բայց ոչ ավելի քան 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի հաշվով 9000 դրամը, 공급자에 의해 수혜자들에게 판매한 비료의 판매가격의 50%를 보조받거나 상환받을 것입니다. 하지만 50 Kg이하의 무게를 가진 한 포대의 비료에 대해 9000 드람이 계산되어진다.
մատակարարների կողմից պարարտանյութերի վաճառքը կիրականացվի մարտի 17-ից մինչև հունիսի 15-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում։ 공급자에 의한 비료판매는 언급된 기간을 포함하여 3월 17일부터 6월 15일까지 실시될 것이다.
Մատակարարները ծրագրին մասնակցելու համար մինչև մարտի 11-ը ներառյալ դիմում են նախարարություն՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր։ 공급업자들이 프로그램에 참여하기 위해서 3월 11일까지 부처에 관련 문서를 포함하여 신청서를 제출해야합니다.
Շահառուները ծրագրին մասնակցելու համար մինչև մարտի 21-ը ներառյալ դիմում են համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին` նշելով նախընտրելի մատակարարին և պահանջվող պարարտանյութերի քանակներն՝ ըստ տեսակների»,- նշված է հաղորդագրության մեջ: 수혜자들이 프로그램에 참여하기 위해서는 3월 21일까지 자치구 또는 정착촌의 부서장에게 선호하는 공급업체와 필요한 비료의 수량을 유형별로 언급된 신청서를 제출하여야합니다."라고 공지문에 명시되었다.
Շահառուները ծրագրի շրջանակում պարարտանյութեր պետք է ձեռք բերեն միայն նախարարության կողմից հրապարակված ցանկում ընդգրկված մատակարարներից։ 수혜자는 프로그램의 틀안에서 비료를 오직 부처에서 작성한 목록에 포함된 공급업체에서 구매해야한다.
Համայնքի ղեկավարի կողմից նախարարությանը ներկայացվող վաճառված պարարտանյութերի վերաբերյալ տեղեկատվության ձևաչափ։ 자치구장에 의해 부처에 제출된 판매비료에 대한 정보의 형식
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։ 프로그램의 자세한 내용은 여기에서 다운받을 수 있다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2022년 4월 12일자 (0) | 2022.05.06 |
---|---|
[아르메니아 신문기사] 2022년 4월 11일자 (0) | 2022.05.06 |
[아르메니아 신문기사] 2022년 4월 8일자 (0) | 2022.05.06 |
[아르메니아 신문기사] 2022년 4월 7일자 (0) | 2022.05.05 |
[아르메니아 신문기사] 2022년 4월 6일자 (0) | 2022.05.05 |