휴먼노마드

[아르메니아 신문기사] 2022년 4월 8일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2022년 4월 8일자

LifeChallenger 2022. 5. 6. 15:01
반응형

https://armenpress.am/static/news/b/2022/04/1080134.jpg

 

 

 

Նիկոլ Փաշինյանն արդարացվեց Մարտի 1-ի գործով: 니콜 파쉬니안은 3월 1일 사건에 대해 무죄를 선고받았다.

 

- արդարացնել = անմեղ ճանաչել 결백을 인정하다 

 

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վճռաբեկ դատարանը բեկանեց Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրական դատավճիռը: 예레반, 4월 8일, 아르멘프레스: 대법원은 3월 1일 사건에 대해 피고인으로 연루된 니콜 파쉬니안에 대한 기소를 기각하였다. 

 

- բեկանել = չեղյալ հայտարարել 무효화하다, 기각하다

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վճռաբեկ դատարանը ճանաչեց և հռչակեց Փաշինյանի անմեղությունը իրեն առաջադրված մեղադրանքում։ "아르멘프레스"가 전한 바와 같이, 대법원은 그에게 제기된 혐의에 대한 파쉬니안의 결백을 선언하였다.

 

- հռչակել 1) հայտարարել 선언하다, 2) լուր տարածել 소문을 퍼뜨리다

 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք էր ներկայացրել դատարան՝ պահանջելով բեկանելտարիներ առաջ Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրական դատավճիռը և արդարացնել նրան։ 아르메니아 검찰총장 아르투르 다브띠안은 몇년 전 3월 1일 사건에 피고인으로 연루된 총리 니콜 파쉬니안에 대한 유죄판결을 기각하고 그에 대한 무죄판결을 해줄 것을 요구하는 재심소장을 법원에 제출하였다.  

 

- վճռաբեկ 재심

 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 2010 թվականի հունվարի 19-ին Նիկոլ Փաշինյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգություններ կազմակերպելը») և դատապարտել 7 տարի ազատազրկման: Փաշինյանն անազատության մեջ է պահվել 2009-ի հոկտեմբերից մինչև 2011 թվականի մայիսը։ Եվրոպական դատարանի հրապարակած «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործը վերաբերում էր դիմումատուի դատապարտմանը՝ 2008 թվականի փետրվարի 19-ի  նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի շարժմանը մասնակցության համար։ ՄԻԵԴ-ը ճանաչել էր Հայաստանի իշխանությունների կողմից 2008-ի հետընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև խաղաղ հավաքների ազատության իրավունքի խախտումները: Հայաստանի գործող վարչապետը դրամական փոխհատուցման պահանջ չի ներկայացրել պետությանը։ 예레반의 일반관할법원은 2010년 1월 19일에 니콜 파쉬니안에게 아르메니아 형법 제 225조 1항에 따른 (대중선동조직) 유죄를 선고하였으며 7년간의 징역을 판결하였다. 파쉬니안은 2009년 10월 부터 2011년 5월까지 구금되었다. 유럽인권재판소에서 실시한 "파쉬니안의 대 아르메니아" 사건은 2008년 2월 19일 대통령 선거에 대한 항의운동에 가담한 혐의로 신청자의 유죄판결을 선고하였다. 유럽인권재판소는 아르메니아 당국에 의해 2008년 선거이후 니콜 파쉬니안의 자유와 개인면책의 자유 뿐만 아니라 평화로운 집회의 자유를 침해한 사실을 인정하였다. 아르메니아의 현직 총리는 국가에 대해 금전적 보상을 청구하지 않았다. 

 

 

Պարենամթերքի համաշխարհային գները հասել են ողջ պատմության ընթացքում ռեկորդային մակարդակի: 세계식량가격은 역사상 기록적인 수준에 도달하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարենամթերքի գները մարտ ամսին զգալիորեն աճել են ամբողջ աշխարհում՝ հասնելով աննախընթաց մակարդակի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 8-ին հաղորդել Է ՄԱԿ-ի Պարենավորման ու գյուղատնտեսական կազմակերպությունը (ՖԱՕ): 예레반, 4월 8일, 아르멘프레스: 식량가격은 3월 한달간 세계적으로 전례없는 수준에 도달할 정도로 상당히 상승하였다. 이에 대하여 "아르멘프레스"가 보도한 바와 같이 4월 8일 유엔식량농업기구(FAO)가 보도하였다. 

 

«Պարենամթերքի համաշխարհային գները մարտ ամսին զգալիորեն բարձրացել են եւ հասել ողջ պատմության ընթացքում ամենաբարձր մակարդակի»,-ասվում Է կազմակերպության զեկույցում: Փաստաթղթում ընդգծվում Է, որ ՖԱՕ-ի պարենային գների ինդեքսը, որի օգնությամբ հետեւում են առավել տարածված պարենի համաշխարհային գների ամենամսյա փոփոխություններին, մարտին հասել են 159,3-ի նշագծին, ինչը 12,6 տոկոսային կետով բարձր Էր, քան փետրվարին: "세계식량각겨은 3월 한달간 상당하게 올랐으며 역사상 가장 높은 수준에 도달하였습니다."라고 기구의 보고서에 명시되었다. 문서에는 세계식량가격의 월간변동을 추적하는 FAO의 식량가격지수는 3월에 159.3에 도달하였으며 이는 2월보다 12.6% 상승한 것이다. 

 

Դրա հետ մեկտեղ արդեն փետրվարին այդ ցուցանիշը հասել Է ամենաբարձր մակարդակին՝ 1990 թվականին ինդեքսի սահմանումից ի վեր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: 그와 동시에 해당 지수는 1990년 지수가 설정된 이후 이미 가장 높은 수준에 도달하였고 "인터팍스"는 보도하였다. 

 

 

ՀՀ-ում սիրտանոթային հիվանդություններից մահացության ցուցանիշի նվազեցման ուղղությամբ լուրջ արդյունքներ են գրանցվել: 아르메니아에서 심혈관질환으로 인한 사망지수를 감소하는 방향으로 진지한 결과가 기록되었다. 

 

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մահացության թիվը կազմում է 85 տոկոս, որում մեծ մասնաբաժին ունեն արյան շրջանառության համակարգի հիվանդությունները՝ կազմելով 45 տոկոս: Ցուցանիշները բարելավելու, սրտանոթային հիվանդություններից մահացության դեպքերը կրճատելու համար արդեն մի քանի տարի է գործում է «Սրտի անհետաձգելի վիրահատություններ» (stand for life) ծրագիրը: Սուր ինֆարկտի ծանր դեպքերում, բժշկական համապատասխան ցուցումների առկայության պարագայում իրականացվում է անվճար ստենտավորում: Ծրագիրն իրականացվում է 2015 թվականից: 예레반, 4월 8일, 아르멘프레스: 아르메니아에서 가장 흔한 비감염질환으로 인한 사망자 비율은 85%에 달하며, 이중 대부분이 혈액순환계 질병으로 45%에 달한다. 수치를 개선하고 심장질환으로 인한 사망사례를 줄이기 위해 "긴급심장수술(stand for life) 프로그램은 이미 몇년간 운영되고 있다. 급성 심근경색증의 경우에 관련 의학적 징후가 있는 경우 무료 스텐시술이 실시되고 있다. 해당 프로그램은 2015년부터 실시되었다.  

 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախադրության բժշկական օգնության քաղաքականության վարչության hիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Լիանա Բարսեղյանը նշեց, որ ծրագիրը տարիների ընթացքում բավական բարելավվել է. ինչպես ֆինանսավորումն է ավելացել, այնպես էլ բուժման հնարավորություններն են ընդլայնվել: "아르멘프레스"의 기자회견장에서 개최된 기자회견에서 아르메니아 보건부 의료지원정책부의 병원의료지원정책과장 리아나 바르세히안은 해당 프로그램은 수년에 걸쳐 개선되어 왔으며 자금이 증가됨에 따라 치료기회도 확대되었다고 언급하였다. 

 

«2018 թվականից միջամտությունը կատարվում է դեղապատ ստենտով: Դրանից բացի, արտոնյալ պայմաններով իրականցվում է աորտոկորոնար շունտավորման վիրահատություն: Ծրագիրը մեկնարկի ժամանակ իրականացվում էր շուրջ 10 բժշկական հաստատություններում, որոնց հիմնական մասը Երևանում է, 2-ը՝ մարզային: Հետագայում ընդլայնվել է ծրագրի իրականացման աշխարհագրությունը»,-ասաց Լիանա Բարսեղյանը: "2018년부터 약물용출스텐으로 삽입수술을 실행하고 있습니다. 그외에도 관상동맥우회시술이 우선적으로 실시되고 있습니다. 해당 프로그램은 런칭당시에 대략 10개의 의료기관에서 실시하였으며, 그들 중 대다수가 예레반에 위치하였으며, 2개는 주지방에 있습니다. 향후 프로그램의 실행지역이 확대될 것입니다."라고 리아나 바르세히안은 말했다. 

 

- միջամտություն 삽입수술

 

Տարիների ընթացքում ավելացել է նաև շահառուների թիվը: Եթե 2015 թվականին ծրագրի շրջանակում սպասարկվել է 1500 բուժառու, ապա 2021 թվականին արդեն սպասարկվել է 2200 անձ: Հիմնականում ծրագրի շահառուները 60-65 տարեկան անձինք են: Նրանց 70 տոկոսն արական սեռի ներկայացուցիչներն են: Լիանա Բարսեղյանն ընդգծեց, որ տարիների ընթացքում ծրագրի ֆինանսավորումն ավելացնելու շնորհիվ որևէ բուժառու դուրս չի մնացել: Այսօր էլ այնքան ֆինանսավորում կա, որ պահանջարկի դաշտն ամբողջությամբ փակվում է: 수년간 수혜자의 수도 증가하였다. 2015년에 프로그램의 틀안에서 1500명의 환자가 수혜를 받았다면, 2021년 이미 2200명이 수혜를 받았다. 주로 프로그램의 수혜자는 60-65세의 사람이다. 그들중 70%가 남성이다. 리아나 바르세히안은 수년동안 프로그램의 재정이 증가한 덕분에 어떤 환자도 빠진 적이 없다고 강조하였다. 오늘날도 너무 많은 자금이 있어, 수요분야가 완전히 닫혀있다. 

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments