휴먼노마드

[아르메니아 신문기사] 2022년 4월 18일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2022년 4월 18일자

LifeChallenger 2022. 5. 7. 03:40
반응형

https://armenpress.am/static/news/b/2022/04/1080914.jpg

 

 

 

Երևանում բողոքի ակցիա իրականացնող Արթուր Վանեցյանը ներկայացրեց առաջիկա անելիքները: 예레반에서 시위를 실시하던 아르투르 바네치안은 앞으로의 해야할 일을 제시하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ապրիլի 17-ից անժամկետ բողոքի ակցիա անցկացնող, նստացույց սկսած՝ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի համար անակնկալ է եղել մարդկանց արձագանքը: Լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանը նշեց, որ ի սկզբանե չէր սպասում, որ մեծ հոսք կլինի: 예레반, 4월 18일, 아르멘프레스: 예레반에서 4월 17일부터 무기한 시위를 벌이고, 연좌농성을 벌인 아르메니아 국회 "명예" 정당의 수장인 아르투르 바네치안에게는 사람들의 반응이 의외였다. 기자와의 인터뷰에서 아르투르 바네치안은 처음부터 큰 흐름이 될 것이라 기대하지 않았다고 언급하였다. 

 

«Իմ անձնական որոշմամբ եկել եմ Ազատության հրապարակ: Հայտարարել եմ, որ իրականացնելու եմ անժամկետ բողոքի ակցիա հանուն մեր Արցախի, մեր Հայաստանի անվտանգության: Մարդիկ մոտենում են ու ասում՝ խոստացեք, որ այս անգամ մինչև վերջ գնալու եք: Գալիս են մարդիկ, որոնք երբեք բողոքի ակցիաների չեն մասնակցել, չեն հանդիսանում որևէ կուսակցության անդամ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արթուր Վանեցյանը: "나의 개인적인 결정으로 자유광장에 왔습니다. 나는 우리의 아르차흐와 우리 아르메니아의 안보를 위해 무기한 시위를 벌일 것이라 발표하였습니다. 사람들이 다가왔고 이번에는 끝까지 갈 것이라 약속하라고 말하고 있습니다. 결코 시위에 참여하지 않고 어떤 정당에도 속하지 않는 사람들이 다가왔습니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면 아르투르 바네치안은 말했다.

 

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթին՝ նշելով, որ այն մտահոգության առիթ է դարձել: "명예" 정당의 수장은 아르메니아 총리 니콜 파쉬니안의 최근 연설을 언급하면서 우려의 원인이 되었다고 언급하였다. 

 

Խոսելով առաջիկա անելիքներից՝ Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել ընդդիմադիր մյուս գործիչների հետ: Նախատեսվում է պայքարն իրականացնել ապակենտրոն, ցանցային ճանապարհով: Արթուր Վանեցյանը վստահեցրեց, որ ունեն հստակ գործողությունների պլան: Նա տեղեկացրեց, որ որոշ ժամանակ անց ամենօրյա ռեժիմով քաղաքացիներն ականատես կլինեն այլ բողոքի ակցիաների զարգացմանն ու ընթացքին: 앞으로의 해야할 일에 대해 말하면서 아르투르 바네치안은 다른 야당 인사들과 회담과 토론을 가졌다고 강조하였다. 분산화되고 네트워크화된 방법으로 투쟁을 실시할 예정이다. 아르투르 바네치안은 특별한 활동계획을 가지고 있다고 확신하였다. 그는 일정 시간이 지나면 매일 시민들은 다른 시위의 전개와 과정을 목격하게 될 것이라 전해왔다. 

 

Արդյո՞ք Արթուր Վանեցյանը փորձում է ընդդիմադիր գործողությունների դեմքը լինել: Հարցին ի պատասխան ընդդիմադիր գործիչը նշեց, որ պարզապես իր բողոքի ձայնն է բարձրացնում: 과연 아르투르 바네치안은 야당활동을 대변하려고 할까? 문제에 대한 대답으로 야당인사들은 간단하게 항의 목소리를 높이는 것이라 언급하였다. 

 

«Ես չեմ փորձում ստանձնել ընդդիմադիր գործողությունների դեմքը լինելու պարտավորությունը: Որպես ՀՀ քաղաքացի՝ իմ բողոքի ձայնն եմ բարձրացնում, մարդկանց ուշադրությունն եմ հրավիրում ստեղծված իրավիճակին: Մեր բոլորի նպատակն է ունենալ ուժեղ Հայաստան, ուժեղ Արցախ, ինքնիշխան պետություն, տարածքային ամբողջականությունը պահպանված պետություն, լավ ապրող քաղաքացի: Մենք ոչնչի առաջ կանգ չենք առնելու փրկելու համար մեր հայրենիքը, ժողովրդին: Սա վերկուսակցական պայքար է, այն շարժում է, որը սկսել է հայ մարդը, հայ քաղաքացին»,-ասաց Արթուր Վանեցյանը: "나는 야당의 얼굴이 되는 책임을 지고자 하는 것은 아닙니다. 아르메니아 시민으로써 나의 항의의 목소리를 높이고 있으며, 사람들의 관심을 현 상황으로 이끄는 것입니다. 우리의 시위목표는 강한 아르메니아를 만드는데 있으며, 강한 아르차흐, 주권 국가, 영토보존이 보장되는 나라, 시민들이 잘 사는 곳으 만드는 것입니다. 우리는 우리의 조국과 민족을 위해 앞으로 전진하는 것을 멈추지 않을 것입니다. 이것은 정당을 초월한 투쟁이며 그것은 아르메니아 사람들, 아르메니아 국민들이 시작한 운동입니다."라고 아르투르 바네치안은 말했다. 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments