휴먼노마드

[아르메니아 신문기사] 2022년 4월 19일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2022년 4월 19일자

LifeChallenger 2022. 5. 7. 03:44
반응형

https://armenpress.am/static/news/b/2022/04/1080981.jpg

 

 

 

Մայրաքաղաքում վճարովի կայանատեղիները կապույտ գույնով կներկվեն: 수도에서 유료 주차장은 파란색으로 칠해질 것이다. 

 

- ներկել 그리다. 칠하다

 

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում վճարովի կայանատեղիները կներկվեն կապույտ գույնով: 예레반, 4월 19일, 아르멘프레스: 예레반에서 유료 주차장은 파란색으로 칠해질 것이다. 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու նիստի ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սագսյանն ասաց, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի առաջարկով օրենքի նախագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ: "아르멘프레스"가 보도한 바와 같이 예레반의 장로회의에서 예레반 시정부 실무교통부의 부부장 하이크 사크시안은 예레반 시장 흐라챠 사르크시안의 제안에 따라 법안이 이미 회람중에 있다고 말했다. 

 

- աշխատակազմ = աշխատողների համախումբ 직원, 실무팀

- պաշտոնակատար 대리인, 공무원

 

«Օրենքի նախագիծը կմտնի շրջանառության, կստանա դրական եզրակացություն, կկատարվի փոփոխությունը: Քաղաքացիները արդեն գույնով կկարողանան տարբերակել տվյալ կայանատեղին ծառայողական է, թե ընդհանուր հիմունքներով օգտագործվող վճարովի կայանատեղի»,-ասաց նա՝ հավելելով, որ վճարովի կայանատեղիները կապույտ գույնով կներկվեն: "법안은 회람되고, 긍정적인 결론을 얻고, 변경안이 실행될 것입니다. 국민들은 이미 색으로 상기 주차장이 공영주차장인지 일반적으로 이용되어지는 유료주차장인지를 구별할 수 있을 것입니다."라고 그는 유료 주차장이 파란색으로 칠해질 것이라 덧붙이면서 말하였다. 

 

Անդրադառնալով մայրաքաղաքի փողոցների գծանմուշների մասին հարցին՝ Սարգսյանն ասաց, որ դրանք կսկսվեն իրականացվել 10 օրից՝ բարենպաստ եղանակային պայմանների դեպքում: 수도거리의 표지에 관한 문제를 언급하면서 사르크시안은 그들은 기상조건이 좋은 경우 10일부터 실시될 것이라 말하였다. 

 

 

Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը բարձրաձայնեց ՌԴ խաղաղապահների գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու հնարավորությունը: 파쉬니안은 푸틴과의 회담에서 러시아 연방 평화유지군의 활동을 보다 효과적으로 만들 기회를 높게 평가하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի ռազմավարական գործընկերը, երկու երկրները արդյունավետ փոխգործակցում են Եվրասիական տնտեսական միությունում, ԱՊՀ-ում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ 예레반, 4월 19일, 아르멘프레스: 러시아는 아르메니아의 전략적 파트너이며 양국은 효과적으로 유라시아 경제연합, 독립국가연합, 집단안보조약기구에서 상호협력한다. "아르멘프레스"의 특파원이 보도한 바와 같이, 이에 대하여 아르메니아 총리 니콜 파쉬니안은 러시아 연방의 대통령 블라디미르 푸틴과의 회담에서 밝혔다. 

 

- գործակցել = գործակից լինել 파트너가 되다

- փոխգործակցել = փոխադարձ կերպով գործակցել 상호협력하다

- ԱՊՀ = Անկախ Պետությունների Համագործակցություն 독립국가연합

 

«Ինչպես ասացիք, այս այցն ունի ոչ միայն գործնական, այլ նաև խորհրդանշական նշանակություն, որովհետև նվիրված է մեր երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին և ցույց է տալիս, որ մեր երկրների միջև հարաբերությունները գտնվում է շատ բարձր մակարդակում: Հույս ունեմ, որ այս այցի արդյունքներով դինամիկան ոչ միայն կշարունակվի, այլ նաև կլինի առավել արդյունավետ: Մենք իսկապես գտնվում ենք մշտական կապի մեջ, շատ հաճախ հանդիպում ենք, մշտապես ունենում ենք հեռախոսազրույցներ, քանի որ մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը շատ հագեցած է, գործնականում բոլոր ոլորտներում` սկսած տնտեսությունից, ավարտած մշակույթով, կրթությամբ և ռազմատեխնիկական համագործակցությամբ: Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի ռազմավարական գործընկերը, մենք արդյունավետ փոխգործակցում ենք Եվրասիական տնտեսական միությունում, ԱՊՀ-ում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում և ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանն ունի առանցքային դերակատարություն մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում»,- ընդգծեց Փաշինյանը։ "말씀하신대로, 이번 방문은 실용적인 측면 뿐만 아니라 상징적인 의미를 가지고 있습니다. 왜냐하면 양국 수교 30년을 기념하기 때문이며, 그것은 양국간 관계가 매우 높은 수준에 있음을 보여줍니다. 이번 방문을 계기로 (양국의) 역학관계가 지속적일 뿐만 아니라 더욱 효과적이기를 바랍니다. 우리는 정말 끊임없이 연락하고 매우 자주 만나고, 항상 전화통화를 가집니다. 왜냐하면 양국관계에 관한 의제는 경제를 시작으로 문화, 교육 및 군사기술협력에 이르기 까지 실제로 모든 분야에서 매우 충만하기 때문입니다. 러시아는 아르메니아의 전략적 파트너이며, 우린느 효과적으로 유라시아 경제연합에서, 독립국가연합에서, 집단안보조약기구에서 상호 협력하고 있으며 러시아가 우리 지역의 안보와 안정을 보장하는 역할을 하고 있다는 것은 더이상 비밀이 아닙니다."라고 파쉬니안은 강조하였다. 

 

Վարչապետը շեշտեց Վլադիմիր Պուտինի առանցքային դերը 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման և հրադադարի հաստատման գործում: 총리는 2020년 나고르노 카라바흐에서 군사행위의 중단 및 휴전을 수립하는데 있어 블라디미르 푸틴의 핵심역할을 강조하였다. 

 

«Դրանից հետո ռուս խաղաղապահները գործում են Լեռնային Ղարաբաղում, և պետք է ընդգծել, որ ընդհանուր առմամբ, իհարկե, ռուս խաղաղապահների գործունեությունը ապահովում է անվտանգությունը, և թվում է, պետք է նայել, թե ինչ կարելի է անել, որպեսզի խաղաղապահների գործունեությունը առավել արդյունավետ դարձնենք: Եվ իհարկե, գլխավոր քաղաքական հարցը մեր տարածաշրջանում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումն է, հույս ունեմ, որ այսօր այդ մասին նույնպես կխոսենք»,- ասաց Փաշինյանը։ "그 이후 러시아 평화유지군은 나고르노 카라바흐에서 운영되고 있으며 일반적인 측면에서 물론, 러시아 평화유지군의 활동은 안보를 제공한다는 점은 강조되어야합니다. 그리고 평화유지를 보다 효과적으로 만들기 위해 무엇을 할 수 잇는지 살펴보아야합니다. 물론, 주요 정치적 문제는 우리 지역에서 나고르노 카라바흐 분쟁의 해결입니다. 오늘 그것에 대해 이야기 하기를 바랍니다."라고 파쉬니안은 말했다. 

 

 

ՌԴ-ն պատրաստ է մասնակցել ՀՀ երկաթուղային ենթակառուցվածքների, այդ թվում Սյունիքի և այլ մարզերում երկաթուղու վերականգնման նախագծերում: 러시아 연방은 아르메니아 공화국의 슈니크 및 기타 주지방에서 철도재건프로젝트를 포함하여 아르메니아 철도인프라에 참여할 준비가 되어 있다.

 

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանյան կողմը պատրաստ է մասնակցել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների, այդ թվում Հայաստանի Հանրապետության Սյունիքի և այլ մարզերում երկաթուղու վերականգնման նախագծերում: 예레반, 4월 19일, 아르멘프레스: 러시아 측은 아르메니아 공화국의 슈니크 및 기타 주지방에서 철도재건프로젝트를 포함하여 아르메니아 철도인프라에 참여할 준비가 되어 있다.  

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասված է Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո հրապարակված համատեղ հայտարարությունում: "아르멘프레스"가 보도한 바와 같이, 이에 대하여 모스크바에서 아르메니아 총리 니콜 파쉬니안과 러시아 연방 대통령 블라디미르 푸틴의 회담이후 개최된 공동성명에 명시되었다.

 

«Նիկոլ Փաշինյանն և Վլադիմիր Պուտինը ընդգծեցին Հարավային Կովկասում բոլոր տնտեսական կապերի և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունեության ակտիվացման կարևորությունը՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ: "니콜 파쉬니안과 블라디미르 푸틴은 남부 코카서스에서 모든 경제적 유대와 운송노선의 차단해체에 관한 문제에서 아제르바이잔, 아르메니아 및 러시아 부총리이 공동의장을 맡고 있는 3국 실무팀의 활동을 강화할 필요성을 강조하였다. 

 

Ռուսաստանյան կողմը պատրաստ է մասնակցել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների, այդ թվում Հայաստանի Հանրապետության Սյունիքի և այլ մարզերում երկաթուղու վերականգնման նախագծերում»,- ասվում է հայտարարությունում: 러시아 측은 아르메니아 공화국의 슈니크 및 기타 주지방에서 철도재건프로젝트를 포함하여 아르메니아 철도인프라에 참여할 준비가 되어 있다."고 성명에 명시되었다. 

 

 

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments