휴먼노마드

[아르메니아 신문기사] 2022년 4월 25일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2022년 4월 25일자

LifeChallenger 2022. 5. 8. 03:41
반응형

https://armenpress.am/static/news/b/2022/04/1081508.jpg

 

 

 

 

Բացահայտվել է ծխախոտի անօրինական արտահանման դեպք. ՊԵԿ: 담배의 불법수출사건이 적발되었다 -국세청

 

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցների մասնակցությամբ օրերս «Գոգավան-Պրիվոլնոյե» պետական սահմանային անցակետում հայտնաբերվել և կանխվել է 50 արկղ ծխախոտի անօրինական արտահանման  փորձը: 예레반, 4월 25일, 아르멘프레스: 동부세관부서 직원의 참여로 최근 "고가반-프리볼노예" 국경검문소에서 50 상자의 담배의 불법 수출시도가 적발되어 방지되었다.

 

- արկղ = տախտակից սարքած մեծ քառանկյունի աման 상자

 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, «Գոգավան-Պրիվոլնոյե» մաքսային կետ-բաժին մուտք է գործել ՀՀ-ից դեպի ՌԴ մեկնող բեռնատար տրանսպորտային միջոց: Մաքսային տեսուչների մոտ որոշակի կասկածներ են ի հայտ եկել և որոշում է կայացվել ավտոմեքենան ենթարկել ռենտգեն զննման։ Սակայն վարորդի կողմից ներկայացվել է ավտոմեքենայի անսարքության վերաբերյալ կեղծ պատճառաբանություն, որից հետո վերջինս, առանց ավտոմեքենայի, լքել է մաքսային տարածքը: "아르멘프레스"가 국세청에서 유포한 공지문에서 전한 바와 같이 "고가반-프리볼노예" 세관지점에 아르메니아로부터 러시아 연방으로 떠나는 트럭운송차량이 진입하였다. 세관검사원은 약간의 의구심을 품고 차량에 대한 엑스레이 검사를 진행하도록 결정하였다. 하지만 운전수는 차량의 오작동에 대한 거짓 논쟁을 제시하였고, 이후 후자는 차량없이 세관지역을 떠났다.

 

- պատճառաբանություն 논쟁

 

Նշվում է, որ վարորդը մաքսային կետ-բաժին է վերադարձել երեք օր անց, որից հետո տրանսպորտային միջոցը ենթարկվել է ռենտգեն զննության: Արդյունքում պարզվել է, որ բացի հայտարարագրված ապրանքներից, կցորդում առկա են չհայտարարագրված և առանց ակցիզային պիտակավորման 50 արկղ տարբեր տեսակի ծխախոտ՝ ընդհանուր մոտ 600 կգ քաշով: 운전수는 3일이 지나 세관지점으로 돌아왔고, 이후 운송차량은 엑스레이 검사를 진행한 것으로 나타났다. 결과적으로 신고된 상품이외에도 부착품에는 신고되지 않고 소비자 라벨이 없는 약 600kg의 무게를 가진 50 상자의 다양한 유형의 담배가 존재하였다. 

 

Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն և նյութերը ներկայացվել են ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն՝ գործի հետագա ընթացքն ապահովելու նպատակով։ 사실과 관련하여 세관규정의 위반에 대한 기록이 작성되었고 제품들은 사건의 추가진행을 수행할 목적으로 아르메니아 국세청의 조사운영부에 인계되었다.  

 

 

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը երեք ամսում աճել է 9.6 տոկոսով: 아르메니아의 경제활동지수는 3개월간 9.6% 상승하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թվականի հունվար-մարտին 9.6 տոկոսով ավելացել է նախորդ տարվա հունվար-մարտի նկատմամբ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: 예레반, 4월 25일, 아르멘프레스: 아르메니아의 경제활동지수는 이전년도 1월-3월에 비해 2022년 1월-3월간 9.6% 증가하였다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 아르메니아 통계위원회가 발표한 자료가 증명한다.  

 

Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-մարտին նախորդ տարվա հունվար-մարտի համեմատ ավելացել է 3.1 տոկոսով: 제조상품규모는 올해 1월-3월 이전년도 1월-3월에 비해 3.1% 증가하였다.

 

Գյուղատնտեսական համախառն ներքին արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 5.4 տոկոսով: 농업 총생산규모는 올해 1월-3월에 이전 년도 동일기간에 비해 5.4% 감소하였다.  

 

Շինարարության ծավալը 2022-ի հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 6.2 տոկոսով: 건설규모는 2022년 1월-3월에 이전년도 동일기간에 비해 6.2% 상승하였다.

 

Առևտրի շրջանառությունում հունվար-մարտին 2021-ի մարտի նկատմամբ ավելացումը կազմել է 7.6 տոկոս: 무역거래에서 1월-3월에 2021년 3월에 비해 증가폭은 7.6%에 달한다. 

 

Հայաստանում 2022 թվականի հունվար-մարտին մատուցված ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 22.2 տոկոսով: 아르메니아에서 2022년 1월-3월에 제공되었던 서비스 규모는 이전년도 동일기간에 비해 22.2% 증가하였다. 

 

2022 թվականի հունվար-մարտին սպառողական գների ինդեքսը 2021-ի հունվար-մարտի համեմատ աճել է 7.8 տոկոսով: 2022년 1월-3월 소비자 물가지수는 2021년 1월-3월에 비해 7.8% 상승하였다. 

 

Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը հունվար-մարտին 2021-ի հունվար-մարտի համեմատ աճել է 11.3 տոկոսով: Իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 16.7 տոկոսով: 공산품 물가지수는 1월-3월에 2021년 1월-3월에 비해 11.3% 증가하였다. 그리고 전력생산량은 1월-3월에 이전년도 동일기간에 비해 16.7% 증가하였다. 

 

 

Երևանում ընդդիմությունն անցկացնում է իրազեկման ակցիաներ: 예레반에서 야당은 인식캠페인을 실시하고 있다.

 

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ընդդիմադիր ուժերն անցկացնում են «Դիմադրություն» շարժման իրազեկման ակցիա, որի մեկնարկը տրվել է Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս փողոցից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն իր ելույթում անդրադարձավ Հայաստանի, Արցախի անվտանգությանը սպառնացող վտանգներին՝ դժգոհություն հայտնելով գործող իշխանությունների վարած քաղաքականությունից: Նա նշեց, որ այս օրերին ակտիվ ակցիաներ են իրականացնելու՝ փորձելով ներգրավել քաղաքացիներին մարզերից, հեռավոր համայնքներից: 예레반, 4월 25일, 아르멘프레스: 예레반에서 야당세력은 "저항"운동의 인식 시위를 벌이고 있으며 이것은 아랍키르 행정구역에 있는 꼬미따스 거리에서 시작되었다. "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 혁명연맹 최고위원회의 회원, 국회의장 이쉬한 사하테리안은 그의 연설에서 아르메니아와 아르차흐의 안보에 대한 위협을 언급하면서 현 정권이 추구하는 정책에 대한 불만을 표명하였다. 그는 주지방과 원거리 자치단체로부터 시민들을 끌어당기기 위해  최근 적극적으로 시위를 실시할 것이라 언급하였다. 

 

- ՀՅԴ ԳՄ = Հայ Յեղափոխական Դաշնակցություն Գերագույն մարմին 아르메니아 혁명연맹 최고위원회

 

«Այսօր նման ակցիաների մեկնարկն է: Վաղը Հայաստանի տարբեր բնակավայրերից մեր հայրենակիցները քայլերթով կշարժվեն դեպի Երևան: Նրանք լինելու են տարբեր բնակավայրերում, ներկայացնելու են երկրին սպառնացող վտանգները: Երևան շարժվող մեր հայրենակիցները մայիսի 1-ին հասնելու են Երևան»,-ասաց Իշխան Սաղաթելյանը: "오늘이 그와 같은 시위의 시작입니다. 내일은 아르메니아의 다양한 정착촌에서 온 우리의 동포들이 예레반을 향해 발걸음을 내딛을 것입니다. 그들은 다양한 정착촌에서 있을 것이며, 나라를 위협하는 위험을 제시할 것입니다. 예레반으로 이동하는 우리의 동포들은 5월 1일에  예레반에 도착할 것입니다."라고 이쉬한 사하테리안은 말했다. 

Նա տեղեկացրեց, որ այս ընթացքում Երևանում իրենք կազմակերպելու ենք բողոքի տարբեր ակցիաներ, երթեր, ցույցեր: Մայիսի 1-ին էլ նախատեսում են Երևանում անցկացնել հանրահավաք: 그는 이 기간동안 예레반에서 다양한 시위대, 행진, 공연을 조직할 것이라고 알려왔다. 5월 1일에도 예레반에서 집회가 개최될 예정이다.

Երևանի Ազատության հրապարակում արդեն մի քանի օր է իր թիմակիցների ու համախոհների հետ բողոքի ակցիա է անցկացնում «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ 예레반의 자유광장에는 이미 몇일 동안 그의 동료와 지지자들과 "조국" 정당의 수장 아르투르 바네치안이 시위를 벌이고 있다. 

 

 

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments