휴먼노마드
[아르메니아 신문기사] 2022년 5월 6일자 본문
Տան վարկավորման ամբողջ գործընթացը՝ առանց բանկ գալու. առաջին անգամ Հայաստանում: 은행에 가지 않고 주택대출의 전과정을. 아르메니아에서 처음으로
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիաբանկն իր հաճախորդների համար առաջինը Հայաստանում ներկայացնում է տան վարկավորման ամբողջական օնլայն հարթակը: 예레반, 5월 6일, 아르멘프레스: 아메리아은행은 고객을 위해 처음으로 아르메니아에 주택담보의 완전한 온라인 플랫폼을 도입하였다.
https://estate.ameriabank.am/ հարթակի միջոցով կարելի է ընտրել նոր բնակարան` ըստ ամսական վճարման չափի, գույքի տարածքի կամ այլ չափանիշների, և անցնել վարկավորման ողջ գործընթացն օնլայն` առանց բանկ գալու: https://estate.ameriabank.am/ 의 플랫폼을 통해 월간 지급규모에 따라, 자산의 면적 또는 기타 기준에 따라 새로운 아파트를 선택할 수 있으며 대출의 전과정을 은행에 가는 것 없이 온라인으로 진행할 수 있다.
Պարզապես անհրաժեշտ է ներկայացնել օնլայն հայտ և վարկի տրամադրման հաստատումը ստանալու դեպքում տրամադրել անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը, օնլայն ստորագրել պայմանագրերը և այցելել միայն նոտարական գրասենյակ` գործընթացը վերջնականացնելու համար: 단지 온라인 신청서를 제출하고 대출제공승인서를 받는 경우 필요한 모든 정보를 제공하고, 계약서에 온라인 서명을 하고, 과정을 완료하기위해 공증사무소를 방문하기만 하면 된다.
Ի դեպ, հարթակի միջոցով վարկի համար կարելի է դիմել նաև համավարկառուի հետ` հրավիրելով նրան միանալու վարկային հայտին. համավարկառուին պարզապես անհրաժեշտ կլինի հաստատել հրավերը և անցնել նույն քայլերը: 그런데, 플랫폼을 통한 대출은 그와 합류하는 대출신청서에 초대함으로써 공동보증인도 신청할 수 있으며, 공동보증인에게 단지 초대를 확인하고 동일 단계를 거치면 된다.
Հավաքներին մասնակցելու նպատակով բնակիչներին նյութապես շահագրգռելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել: 집회에 참여시킬 목적으로 주민들에게 물질적으로 동기를 부여한 혐의로 두명이 체포되었다.
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում քննություն է տարվում՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքներին մասնակցելու նպատակով Արմավիրի մարզի բնակչին նյութապես շահագրգռելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 예레반, 5월 6일, 아르멘프레스: 아르메니아 조사위원회의 아르마비르 주의 조사부에서 아르메니아 형법 제 163조 3항 2절에 따라 형사사건이 개시되었으며 이 틀안에서 야당에 의해 조직된 집회에 참여시킬 목적으로 아르마비르 주의 주민에게 물질적으로 동기를 부여한 사건의 모든 정황을 밝히기 위해 수사가 진행되고 있다.
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից: 2022թ. մայիսի 5-ին համացանցում տարածվել էր հրապարակում և տեսագրություն, որում երկու անձիք հեռախոսազրույցի ընթացքում քննարկում են կազմակերպված հավաքներին մասնակցելու համար կազմակերպիչներից գումար ստանալու հարցը: "아르멘프세스"의 전언에 따르면, 이에 대하여 조사위원회에서 알려왔다. 2022년 5월 5일 인터넷에 광장에서 두 명이 전화통화중 조직된 집회에 참여하기 위해 주최측으로부터 돈을 받는 문제를 논의하고 있는 영상기록물이 유포되었다.
Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է նշված անձանց ինքնությունը, ովքեր Արմավիրի մարզի՝ 1966 և 1967թթ. ծնված բնակիչներ են: 실시되어진 조치의 결과로 아르마비르 주의 1966 및 1967년생 주민인언급된 사람들의 신원이 밝혀졌다.
Տվյալներ են ստացվել այն մասին, որ քաղաքական ընդդիմության նախաձեռնությունների կազմակերպիչները, Երևանում իրականացվող հավաքներին մասնակցելու նպատակով, Արմավիրի մարզի հիշյալ բնակիչներից մեկին նյութապես շահագրգռել են, վերջինս էլ իր հերթին նյութապես շահագրգռել է այլ անձանց:
Արմավիրի մարզի հիշյալ երկու բնակիչները ձերբակալվել են: 야당의 사전조치로 주최측은 예레반에서 실시되고 있는 집회에 참여시킬 목적으로 아르마비르 주의 상기 언급된 주민들 중 한명에게 물질적으로 동기를 부여하였고, 후자도 그의 차례에서 물질적으로 다른 사람들에게 동기를 부여하였다. 아르마비르 주의 상기 두 명의 주민들은 체포되었다.
ՀՀ վարչապետի հասցեին հայհոյանքներ հնչեցնելու և խուլիգանություն կատարելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ: 아르메니아 총리를 향해 욕설을 하고 폭력을 행한 사건과 관련하여 형사사건이 개시되었다.
- հայհոյանք 욕설, 악담
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ քաղաքացու կողմից ՀՀ վարչապետի հասցեին հայհոյանքներ հնչեցնելու և խուլիգանություն կատարելու դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։ 스테파나게르뜨, 5월 6일, 아르멘프레스: 아르메니아 조사위원회의 예레반시 수사부의 중범죄수사과에서 시민에 의해 아르메니아 총리를 향해 욕설과 폭력을 행한 사건의 정황을 밝히기 위한 목적으로 수사 및 사법적 조치가 실시되고 있다. "아르멘프레스"에 이에 대하여 아르메니아 조사위원회에서 알려왔다.
«Ըստ նախնական տեղեկությունների՝ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2022 թվականի ապրիլի 29-ին՝ ժամը 06:30-ին, Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում քաղաքացին, ՀՀ վարչապետի հանրային գործունեությամբ պայմանավորված, նրա հասցեին հայհոյանքներ է հնչեցրել: "사전정보에 따르면, 2022년 4월 29일 6시 30분경 예레반시의 사야트-노바거리에서 시민은 아르메니아 총리의 공개활동에 대해 그를 향해 욕설을 했다는 자료가 입수되었습니다.
Այնուհետև, ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 06:48-ին, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը վնասել է Երևան քաղաքում գործող սրճարանի պատուհանի ապակիները, ալյումինե հատվածները և գովազդային պաստառները»,- ասվում է հաղորդագրության մեջ: 그리고 나서, 아르메니아 경찰의 아라브키르 지부에서 같은 날 6시 48분에 용의자가 예레반 시에 위치한 커피숍의 창문유리, 알루미늄 부분과 광고 포스터를 손상하였다는 신고가 접수되었습니다."라고 공지문에 명시되었다.
- ենթադրյալ հանցագործություն կատարած անձը 범죄를 저질렀다고 추정되는 사람 = 용의자
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ նշված ենթադրյալ հանցագործությունները կատարվել են միևնույն անձի կողմից, և հիշյալ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 258-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում: 소식통에 따르면, 언급된 추정범죄는 동일 인물에 의한 것으로 밝혀졌으며, 상기 사건과 관련하여 아르메니아 형법 제 137.1조 2항 2절과 제 258조 2항에 따라 개시된 형사사건은 하나의 사건으로 병합되었다.
Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ առաջիկա օրերին շարունակելու են փողոց փակելու ակցիաները: 이쉬한 사하텔리안은 향후에도 거리봉쇄시위가 계속될 것이라 밝혔다.
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմությունը շարունակում է ակցիաները, երթերն ու հանրահավաքները, Երևանի Ֆրանսիայի հրապարակը շարունակում է փակ մնալ: 예레반, 5월 6일, 아르멘프레스: 야당은 시위와 연설 그리고 집회를 계속하고 있다. 예레반 프랑스 광장은 폐쇄상태에 있다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 6-ին օրվա ընթացքում հանրապետությունում անհնազանդության ակցիաներ, երթեր են իրականացվել, մասնակիցները փակել են ճանապարհներ, փողոցներ, ոստիկանները բերման են ենթարկել քաղաքացիների: Երեկոյան արդեն Ֆրանսիայի հրապարակում հարթակից ելույթ ունեցավ «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։ "아르멘프레스"의 보도에 따르면, 5월 6일 낮동안 공화국에서 불복종시위와 연설이 실시되었으며, 참가자들은 길과 도로를 봉쇄하였고, 경찰은 시민들을 구속하였다. 저녁에 이미 프랑스 광장에서 "조국" 정당의 대변인 소스 하꼬비안이 연단에서 연설을 가졌다.
«Սիրելի հայրենակիցներ, գիտեմ, որ դուք ունեք մտահոգություններ, դուք կարող եք ունենալ դժգոհություններ, ասելիք: Ես հասկանում եմ դա, ես էլ, մենք բոլորս ունենք մտահոգություններ: Մենք ունենք հազար ու մի հարց, որ ինքներս մեզ տալիս ենք, մեր երկրի ճակատագրի մասին խոսելիս: Դեռ ապրիլի 17-ից, երբ մենք Արթուր Վանեցյանի հետ Ազատության հրապարակում էինք, հազարավոր քաղաքացիներ հարցնում էին՝ բա հետո ի՞նչ, բա հետո ովքեր: Այս մտահոգությունները չպետք է մեզ պարալիզացնեն, չպետք է դրդեն անգործության, որովհետև անգործության արդյունքն աղետն է»,- ասաց Հակոբյանը, հավելելով, որ խնդրի միակ լուծումը, որպեսզի քաղաքացիները գան Ֆրանսիայի հրապարակ և հայտնեն իրենց մտահոգությունները: "존경하는 동포여러분, 여러분이 우려를 가지고 있고, 여러분이 불만과 할 말이 있을 수 있다는 것을 저는 압니다. 나는 그것을 이해하고 있습니다. 나도, 우리 모두 우려를 가지고 있습니다. 우리는 우리 나라의 운명에 대해 말할 때 스스로에게 묻는 수천가지 질문이 있습니다. 4월 17일부터 우리가 아르투르 바네시안과 자유광장에 있었을 때 수천 명의 시민들은 그 다음에 무엇을, 그 다음에 누구를 이라는 질문했었습니다. 이 우려들이 우리를 마비시켰도 안되고, 아무런 행동을 하지 못하도록 해서도 안됩니다. 왜냐하면 아무런 행동을 하지 않는 결과는 재앙이기 때문입니다."라고 하꼬비안은 시민들을 프랑스과장에 오게 하고 그들의 우려를 표명하기 위한 문제에 대한 유일한 해결책이라 덧붙이면서 말하였다.
«Հայաստան» խմբացության պատգամավոր Արամ Վարդևանյանը նշեց, թե ինչն են փոխելու, եթե հաջողվի իշխանափոխություն անել: «Մենք բերել էինք նախագիծ, որ բալային համակարգը վերացնենք ու վերացնելու ենք .... Օրենսդրական հիմքեր ենք դնելու, որ կալանքը լինի բացառիկ միջոց: Նաև պետք է դիտարկել, որ 2018 թվականին վերջին համաներումն է եղել, այդ հարցն էլ պետք է քննարկել: Չի կարող այսպես մնալ, Հայաստանը չի լինելու ոստիկանապետություն»,- հայտարարեց Վարդևանյանը: "하야스탄" 정당의 국회의원 아람 바르데바니안은 만약 정권교체가 성공한다면 무엇을 바꿀 것인지에 대해 언급하였다. "우리는 등급제를 폐지하고 없애려는 법안을 발의하였고, 구속이 예외적인 조치라는 법적 근거를 마련할 것입니다. 또한 2018년 말에 마지막 사면이 있었음을 고려해야하고 그 문제도 논의되어야합니다. 이대로 있을 수는 없습니다. 아르메니아는 경찰국가가 되지 않을 것입니다."라고 바르데바니안은 말했다.
- դիտարկել 구상하다, 고려하다
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2022년 5월 10일자 (0) | 2022.05.11 |
---|---|
[아르메니아 신문기사] 2022년 5월 9일자 (0) | 2022.05.09 |
[아르메니아 신문기사] 2022년 5월 5일자 (0) | 2022.05.09 |
[아르메니아 신문기사] 2022년 5월 4일자 (0) | 2022.05.09 |
[아르메니아 신문기사] 2022년 5월 3일자 (0) | 2022.05.08 |