휴먼노마드

[아르메니아 신문기사] 2022년 5월 16일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2022년 5월 16일자

LifeChallenger 2022. 5. 16. 22:59
반응형

https://armenpress.am/static/news/b/2022/05/1083274.jpg

 

 

 

Wildberries-ը Հայաստանում գործարկել է տեղական բիզնեսի կողմից ուղիղ վաճառք իրականացնելու մոդելը: 와일드베리는 아르메니아에서 현지 기업의 직접판매를 실시할 모델을 운영했다.

 

- գործարկել 운영하다

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Wildberries-ը Հայաստանում լոգիստիկ կենտրոն է բացել, որը տեղի գործարարներին հնարավորություն է տալիս ուղիղ վաճառք իրականացնել օնլայն հարթակում: 예레반, 5월 16일, 아르멘프레스: 와일드베리는 아르메니아에서 현지 기업에게 온라인 플랫폼에서 직접 판매를 실시할 기회를 부여하기 위한 물류센터를 열었다. 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընկերությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել: "아르멘프레스"의 보도에 따르면, 당사는 이에 대하여 공지문을 유포하였다. 

 

«Wildberries-ը Հայաստանում բացել է առաջին լոգիստիկ կենտրոնը: Դա թույլ է տվել օնլայն հարթակում գործարկել ապրանքների ուղիղ վաճառք տեղական բիզնեսի ներկայացուցիչների կողմից: Առաջին փուլով վաճառքի «Մարկետփլեյս» մոդելի աշխատանքը Հայաստանի գործարարների համար հասանելի է միայն երկրի ներսում, սակայն ապագայում աշխարհագրությունը կարող է ընդլայնվել դեպի այլ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստան»,- ասված է հաղորդագրության մեջ: "와일드베리는 아르메니아에서 첫 물류센터를 열었습니다. 그것은 온라인 플랫폼에서 현지 기업의 대표들에 의해 상품의 직접판매를 운영하도록 허용합니다. 첫 단계를 통한 판매의 "마켓플레이스" 모델의 운영은 아르메니아 기업을 위해 오직 자국내에서만 접근할 수 있지만, 향후 해당 운영은 러시아를 포함하여 다른 국가로 확장될 수 있읍니다."라고 공지문에 명시되었다. 

 

Wildberries-ը Հայաստանում աշխատանքը սկսել է 2018 թվականից: 2021 թվականին գործարկվել է տեղական բիզնեսի հետ ապրանքների տրամադրման կետեր բացելու հնարավորությունը: 와일드벨리는 아르메니아에서 2018년부터 영업을 시작하였다. 2021년 현지 기업과 상품제공을 위한 지점을 여는 기회를 운영하여 왔다. 

 

2020-2021 թվականների ընթացքում ընկերությունը ուղիղ վաճառքների հնարավորություն է բացել նաև Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի գործարարների համար: 2020-2021년 동안 당사는 직접 판매를 위한 기회를 벨라루스, 카자흐스탄 및 키르키스탄의 기업들을 위해 열었다. 

 

 

ՌԴ զբոսաշրջիկների շրջանում արտասահմանյան երկրներից ամենամեծ պահանջարկը վայելում է Հայաստանը: 러시아 연방의 관광객들 사이 해외국가들 중 가장 큰 수요가 아르메니아에 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում 2022 թվականի հունիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում նախատեսված արտասահմանյան բոլոր չվերթներով ամրագրումների մեծ մասը բաժին է ընկնում Հայաստանին։ 예레반, 5월 16일, 아르멘프레스: 러시아에서 2022년 6월부터 8월까지의 기간에서 예상된 모든 외국 항공편에 따른 예약의 대부분은 아르메니아에 할당되어 있다. 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով «OneTwoTrip»-ին: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 타스 통신사가 "OneTwoTrip"을 참조하여 보도하였다. 

 

«Արտասահմանյան երկրներից ներկայում ամենամեծ պահանջարկը վայելում է Հայաստանը՝ ամրագրումների 18,7 տոկոսով, հաջորդում է Թուրքիան՝ 16 տոկոսով, Ղրղզստանը՝ 14,5 տոկոսով, Ղազախստանը՝ 3,8 տոկոսով և Հունաստանը՝ 3,4 տոկոսով»,-ասված է «OneTwoTrip»--ի վերլուծությունում: Ռուսաստանցիներին հետաքրքրում են նաև Իսրայելը, Իտալիան, Վրաստանը: "아르메니아는 예약 18.7%로 해외국가들 중 현재 가장 큰 수요를 누리고 있으며 터키는 16%, 키르키스탄 14.5%, 카자흐스탄 3.8%와 그리스 3.4%로 이어지고 있다."고 "OneTwoTrip"의 분석에 명시되었다. 러시아인들은 이스라엘, 이탈리아, 조지아에도 관심을 가지고 있다.

 

 

Երևանում իրականացվող անհնազանդության ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 91 քաղաքացի: 예레반에서 실시되고 있는 불복종 시위과정에서 91명의 시민들이 연행되었다. 

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում «Դիմադրության» շարժման կողմից իրականացվող անհնազանդության ակցիաների ընթացքում Երևանում բերման է ենթարկվել 91 քաղաքացի։ 예레반, 5월 16일, 아르멘프레스: 예레반에서 "저항" 운동에 의해 실시되고 있는 불복종 시위과정에서 예레반에서 91명의 시민들이 연행되었다. 

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: "아르멘프레스"가 보도한 바와 같이, 이에 대하여 아르메니아 경찰의 홍보실로부터 알려왔다. 

 

Վաղ առավոտից Երևանի տարբեր փողոցներում «Դիմադրության» շարժումը իրականացրել է ավտոերթեր, որոնց ընթացքում՝ ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, ակցիայի մասնակիցների կողմից ճանապարհային երթևեկության խոչընդոտներ ստեղծելու դեպքեր են արձանագրվել: 아침 일찍부터 예레반의 다양한 거리에서 "저항" 운동은 차량행진으로 실시되었으며, 이 과정에서 경찰이 유포한 공지문에 따라, 시위 참여자들에 의해 도로의 교통방해를 조성하는 사례가 기록되었다. 

 

 

Վարչապետը ՀԱՊԿ երկրների առաջնորդների հանդիպմանն անդրադարձել է կազմակերպության խնդիրներին ու զարգացման հեռանկարներին: 총리는 집단안보조약기구의 정상회의에서 조직적 문제와 발전정망에 대해 언급하였다. 

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների առաջնորդների հանդիպմանը: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դիմավորել է ՀԱՊԿ երկրների առաջնորդներ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին, այնուհետև արարողակարգային տեսալուսանկարահանման արարողություններից հետո Կրեմլի Ալեքսանդրովյան սրահում տեղի է ունեցել հանդիպումը: 예레반, 5월 16일, 아르멘프레스: 총리 니콜 파쉬니안은 크레믈린에서 집단안보조약기구의 회원국들의 정상회담에 참여하였다. 러시아 연방의 대통령 블라디미르 푸틴은 집단안보조약기구의 지도자들, 아르메니아 총리 니콜 파쉬니안, 벨라루스 대통령 알렉산드르 루카센코인, 카자흐스탄 대통령 카신 조마르뜨 또까예프, 타지크스탄 대통령 에모날리 라흐몬 및 키르키스탄 대통령 사디르 자파로프를 맞이하였고, 그런 후 기념식 비디오 촬영을 마친 후 크레믈린의 알렉산드로비안 홀에서 회의를 개최하였다. 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետ Փաշինյանն իր խոսքում շնորհավորել է ներկաներին 1992 թվականի մայիսի 15-ին ստորագրված Հավաքական անվտանգության պայմանագրի 30 և 2002 թվականի մայիսի 14-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն հիմնելու վերաբերյալ որոշման 20-ամյակի կապակցությամբ: "아르멘프레스"에 아르메니아 총리ㄱ실에서 전해온 바에 따르면, 총리 파쉬니안은 자신의 연설에서 참석자들에게 1992년 5월 15일에 창설된 집단안보조약기구 30년과 2002년 5월 14일에 집단안보조약기구 설립된지 20주년을 축하하였다. 

 

Մասնավորապես, վարչապետը ողջունել է ՀԱՊԿ առաջնորդներին և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար: «Իհարկե, մեր կազմակերպության հոբելյանը նաև շատ լավ առիթ է` որոշակի արդյունքներ ամփոփելու և կազմակերպության հետագա զարգացման հեռանկարները քննարկելու համար: 특히, 총리는 집단안보조약기구의 지도자들을 환영하고 따뜻한 환대에 감사를 표명하였다. "물론, 우리 기구의 기념일은 일부 결과를 요약하고 기구의 향후 발전전망을 논의하기 위한 좋은 기회입니다.

 

- հոբելյան 기념일

- ամփոփել 요약하다

- առիթ 이유, 구실

 

Ալեքսադր Գրիգորին, իհարկե, բարձրացրեց ՀԱՊԿ անդամ երկրների միջև փոխգործակցությանը վերաբերող շատ կարևոր հարցեր, և Բելառուսի նախագահը, պետք է ուղիղ ասել, անդրադարձավ բավականին խնդրահարույց հարցերի: Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ ՀԱՊԿ պատմության մեջ դրական շատ բան կա, քանի որ այն տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում եղել է, կա և կլինի կարևորագույն գործոն: Ինչպես արդեն տեսնում ենք` այսօրվա հոբելյանական գագաթնաժողովում քննարկում ենք ոչ միայն հոբելյանական հարցեր, որովհետև ՀԱՊԿ պատասխանատվության գոտում այսօր իրավիճակը բավական լարված է: Եվ ցանկանում եմ անդրադառնալ մի քանի հարցերի, որոնց մասին խոսում էր Բելառուսի նախագահը: 알렉산드르 그리고리는 물론, 집단안보조약기구의 회원국간 상호협력과 관련된 많은 중요한 현안을 제기하였으며 벨라루스 대통령은 상당히 문제의 소지가 있는 현안을 언급하면서 직접 말했습니다. 일반적으로 집단안보조약기구의 역사상 많은 긍정적인 것이 있다고 말해야합니다. 왜냐하면 이 지역에서 안보와 안정을 보장하는 요소가 되어 왔으며, 가장 중요한 요소이며, 그렇게 될 것입니다. 이미 우리가 본 바와 같이, 오늘의 기념제의 정상회의에서 기념일에 관한 문제만 논의하고 있는 것이 아닙니다. 왜냐하면 집단안보조약기구의 책임영역에서 오늘날의 상황은 충분히 긴장되어 있습니다. 그리고, 벨라루스 대통령이 말하였던 몇 가지 문제에 대해 언급하고 싶습니다.

 

Մեր կազմակերպության անդամ երկրների քվեարկության վերաբերյալ. իհարկե, այդպիսի խնդիր գոյություն ունի: Հաճախ մեր քվեարկություններն այնքան էլ համահունչ չեն, պետք է նկատել, որ սա նոր խնդիր չէ և երկար ժամանակ ուղեկցում է մեր կազմակերպությանը: Հայաստանը բազմիցս բարձրացրել է այդ հարցը, աշխատանքային կարգով այն բազմիցս քննարկվել է: Ակնհայտ է, որ այն հետագա քննարկման կարիք ունի: 우리 기구의 회원국의 투표에 관하여, 물론 이와 같은 문제가 있습니다. 자주 우리의 투표가 일관성이 없으며, 이것은 새로운 문제가 아니며 오랫동안 우리 기구에 수반되어 왔음을 유의해야합니다. 아르메니아는 이 문제에 대하여 여러번 제기하였으며, 작업순서에 대해 여러번 논의되었습니다. 향후 논의의 필요성이 있음은 분명합니다. 

 

Ինչ վերաբերում է փոխգործակցությանը և արագ արձագանքման մեխանիզմներին, ապա սա նույնպես շատ կարևոր հարց է Հայաստանի համար, քանի որ ինչպես գիտեք, նախորդ տարի հենց այս օրերին Ադրբեջանի զորքերը ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք, և Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին` 2010 թվականի դեկտեմբերի 10-ի ճգնաժամային իրավիճակներին ՀԱՊԿ արձագանքման կարգի մասին դրույթով նախատեսված մեխանիզմները գործարկելու համար: Այդ փաստաթուղթը հաստատվել է Հավաքական անվտանգության խորհրդի կողմից, սակայն, ցավոք, չենք կարող ասել, որ կազմակերպությունն արձագանքեց այնպես, ինչպես ակնկալում էր Հայաստանի Հանրապետությունը: 상호협력 및 신속대응 메카니즘과 관련하여 이것은 아르메니아에게도 매우 중요한 문제입니다. 왜냐하면 아시다시피, 작년 바로 이맘 때 아제르바이잔의 군대가 아르메니아의 주권영토를 침공하였으며, 아르메니아는 집단안보조약기구에 2010년 12월 10일 위기상황에 집단안보조약기구의 대응절차에 따라 조항에 명시된 메카니즘을 운영하여 줄 것을 요청하였습니다. 해당 문서는 집단안보위원회에 의해 승인되었지만, 안타깝게도 우리는 기구가 아르메니아 공화국이 기대했던 것처럼 대응하였다고 말할 수는 없습니다.  

 

Նաև երկար ժամանակ մենք բարձրաձայնում ենք ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Հայաստանի համար ոչ բարեկամ երկրին զենքի վաճառքի խնդիրը: Այդ զենքն արդյունքում օգտագործվեց Հայաստանի և հայ ժողովրդի դեմ: Սա նույնպես խնդիր է, և, անկեղծ ասած, ՀԱՊԿ անդամ երկրների արձագանքը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և պատերազմից հետո այդքան էլ չոգևորեց Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին: 또한, 오랫동안 우리는 집단안보조약기구의 회원국들에 의해 아르메니아에 우호적이지 않는 국가에게 무기의 판매에 관한 문제를 제기하고 있습니다. 해당 무기는 결과적으로 아르메니아와 아르메니아 국민들에게 사용되어졌습니다. 이것 또한 문제이며, 솔직히 말하면, 집단안보조약기구의 회원국의 대응은 2020년 44일간의 전쟁동안 그리고 전쟁이후 아르메니아 공화국과 아르메니아 국민들을 그렇게 괴롭혔습니다. 

 

Բայց ես ցանկանում եմ ընդգծել Ռուսաստանի Դաշնության և անձամբ նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի առանձնահատուկ դերակատարումը Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման գործում և ևս մեկ անգամ ցանկանում եմ հաստատել` Հայաստանը շարունակում է հավատարիմ լինել Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններին: 하지만, 나는 나고르노-카라바흐에서 휴전에 관한 러시아 연방과 사적으로 블라디미르 푸틴 대통령의 특별한 역할을 강조하고 싶습니다. 그리고 재차 아르메니아는 러시아 연방과 아제르바이잔 대통령 그리고 아르메니아 총리의 2020년 11월 9일 뿐만 아니라 2021년 1월 11일 그리고 11월 26일 3자 성명을 계속하여 준수하고 있음을 확인하고 싶습니다.  

 

- անձամբ 개인적으로, 사적으로

 

Կարծում եմ` արդյունքներն ամփոփելը շատ լավ է և կարևոր: Հայաստանը որպես ՀԱՊԿ հիմնադիր անդամ` հավատարիմ է կազմակերպության հետագա զարգացմանը և կազմակերպությունը համարում ենք անվտանգության և կայունության ապահովման առանցքային գործոն Եվրասիական տարածաշրջանի, Հայաստանի Հանրապետության անվտանգության համար, և ընդհանուր առմամբ, դրական ենք տրամադրված լիովին աջակցելու կազմակերպությանը և նրա հետագա զարգացմանը»: 저의 의견으로는 결과를 요약하는 것은 매우 중요하다고 생각합니다. 아르메니아는 집단안보조약기구의 창립멤버로써 기구의 향후 발전에 전념하고 있으며, 우리는 기구가 유라시아 지역과 아르메니아 공화국의 안보를 위한 안보와 안정을 보장하는 핵심요소라 간주하며 일반적으로 우리는 기구와 기구의 향후 발전을 위해 전적으로 노력하고 있습니다." 
 

Ըստ աղբյուրի՝ այնուհետև ՀԱՊԿ առաջնորդները ստորագրել են ՀԱՊԿ այսօրվա նիստի արդյունքներն ամփոփող փաստաթղթեր: 소식통에 따르면, 집단안보조약기구의 지도자들은 집단안보조약의 오늘 회의결과를 요약한 문서에 서명하였다. 

 

 

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments