휴먼노마드

[아르메니아 신문기사] 2022년 5월 17일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2022년 5월 17일자

LifeChallenger 2022. 5. 18. 02:01
반응형

https://armenpress.am/static/news/b/2022/05/1083382.jpg

 

 

 

Ընդդիմությունը ժամը 11:30-ից դադարեցրել է անհնազանդության ակցիաները. կա 286 բերման ենթարկված: 야당은 11시 30분부터 불복종 시위를 중단하였다. 286명의 수감자가 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմությունը մայիսի 17-ի առավոտից անհնազանդության ակցիաներ է իրականացրել Երևանի տարբեր հատվածներում՝ փակելով փողոցներ. ժամը 11:30-ից «Դիմադրության» շարժման մասնակիցները դադարեցրել են անհնազանդության ակցիաները: 예레반, 5월 17일, 아르멘프레스: 야당은 5월 17일 아침부터 불복종 시위를 예레반의 다양한 구역에서 거리를 봉쇄하며 실시하였으며, 11시 30분부터 "저항" 운동의 참가자들은 불복종 시위를 중단하였다. 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ իրենց առջև դրված խնդիրն այս պահին լիարժեք կատարել են, ժամը 11:30-ից դադարեցնում են անհնազանդության ակցիաները: Նա հայտնել է, որ ժամը 19:00-ին հանրահավաք են հրավիրում Ֆրանսիայի հրապարակում: "아르멘프레스"의 보도에 따르면, 아르메니아 혁명동맹의 회원인 이쉬한 사하텔리안은 자신들 앞에 놓인 문제를 현재 해결하였으며, 11시 30분부터 불복종 시위를 중단하겠다고 발표하였다. 그는 7시에 프랑스 광장에서 집회를 개최할 것이라고 발표하였다. 

 

ՀՀ ոստիկանությունից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ Երևանում «Դիմադրության» շարժման կողմից իրականացվող անհնազանդության ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 286 քաղաքացի: 아르메니아 경찰이 "아르멘프레스"에 예레반에서 "저항" 운동에 의해 실시되고 있던 불복종 시위과정에서 286명의 시민이 연행되었다고 알려왔다. 

 

 

Խծաբերդում գումարտակի հրամանատարը շրջանաձև պաշտպանության անցնելու փոխարեն նահանջի հրաման է տվել. մանրամասներ քրգործից: 흐짜베르트에서 대대장은 원형방어를 하는 대신 퇴각명령을 전달하였다. - 형사사건의 세부사항

 

- շրջանաձև = շրջանի ձև ունեցող 둥근 형태를 지닌

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խծաբերդում գումարտակի հրամանատարի կողմից մարտադաշտն ինքնակամ լքելու, հրամանը չկատարելու և ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից: 예레반, 5월 17일, 아르멘프레스: 흐짜베르트에서 대대장은 스스로 전장이탈, 명령 불이행 및 복무태만을 한 것에 대한 형사사건은 법원으로 송취되었다. "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 검찰이 유포한 공지문에 명시되었다. 

 

«ՀՀ զինվորական դատախազության հետևողական հսկողության ներքո ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ում քննված քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N  զորամասի 2-րդ տանկային աշտարակների գումարտակի շտաբի պետ Ա. Ղ.-ն 2020թ. նոյեմբերի 9-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հրադադարի մասին եռակողմ հայտարարության ընդունումից հետո հրաման է ստացել մարտական հերթապահություն կատարելով ապահովել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի մարտական դիրքերի անվտանգությունը: "아르메니아 군검찰청의 긴밀한 통제하에 아르메니아 조사위원회의 일반군사수사부에서 조사한 형사사건에 따라 확보된 증거를 통해 아르메니아 국방부 N 부대의 제 2 여단 전차대대의 본부장인 A.GH 는 2020년 11월 9일에 아제르바이잔 공화국이 아르차흐 공화국에 대해 야기한 전쟁의 휴전에 대한 삼자 성명을 채택한 이후 전투임무를 수행하여 아르차흐 공화국의 하드루트 지역의 흐짜베르트 마을의 진지의 안보를 유지하라는 명령을 하달받았음이 입증되었다. 

 

- ԶՔԳՎ = զինվորական քննչական գլխավոր վարչություն 일반군사수사부

 

Սակայն 2020թ. դեկտեմբերի 13-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի մասին հայտարարության պայմանների կոպիտ խախտմամբ կատարված անակնկալ հարձակման արդյունքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում նա չի կատարել իր անմիջական պետի հրամանը՝ անցնել շրջանաձև պաշտպանության: Ծավալված մարտի ընթացքում իր ենթակա անձնակազմին Ա.Ղ.-ն տվել է «նահանջ» հրաման և ինքնակամ լքել է մարտադաշտը, որպիսի գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ. Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի պաշտպանության համար զբաղեցրած մարտական դիրքերը և Խծաբերդ գյուղն անցել են հակառակորդի վերահսկողության տակ: 하지만, 2020년 12월 13일에, 아제르바이잔 군대에 의해 휴전에 대한 협정 조항의 구체적인 위반에 따라 이행된 기습공격으로 인해 발생한 전투과정에서 그는 원형방어로 전환하라는 자신의 직속상관의 명령을 이행하지 않았다. 확전되는 과정에서 자신의 예하 부대원에게 A. KH는 "퇴각" 명령을 하달하였으며 스스로 전장을 이탈하였다. 그러한 행동으로 인해 심각한 결과를 초래하게 되어, 아르차흐 공화국의 하드루트 지역의 흐짜베르트 마을의 방어를 위해 구축되었던 진지와 흐짜베르트 마을은 적군의 통제하에 넘어갔다.

 

Բացի այդ, պարզվել է, որ մինչև մարտական հերթապահության մեկնելը, Ա. Ղ.-ն ՀՀ ՊՆ N զորամասի գաղտնի մասից ստացել է ծառայողական գաղտնիք պարունակող՝ Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղի տեղանքը պատկերող «գաղտնի» դրոշմագրով աշխատանքային քարտեզ և էլեկտրոնային կրիչ: 2020թ. դեկտեմբերի 13-ին, հակառակորդի առաջխաղացման հետևանքով նրա կողմից ինքնակամ մարտադաշտը լքելու և մարտական դիրքը հակառակորդի կողմից զբաղեցվելու հետևանքով էլեկտրոնային կրիչն անցել է հակառակորդի տիրապետության տակ: Վերջինս տնօրինել է գումարտակի անձնակազմն անհատականացնող հաստիքացուցակին»,- նշված է հաղորդագրության մեջ: 게다가, 전투임무의 개시전, A. KH는 아르메니아 국방부 N 부대의 기밀부로부터 복무기밀이 포함된 아르차흐 공화국의 흐짜베르트 마을 위치를 표시한 "기밀" 표식이 되어 있는 작전지도와 전자매체를 받았다. 2020년 12월 13일에 적군의 전진으로 인해 그 스스로 전장을 이탈하고 진지가 적군에 의해 함락되는 결과로 인해 전자매체는 적군의 통제하에 넘어갔다. 후자는 대대원의 개인목록을 관리하였다."라고 공지문에서 언급되었다. 

 

 

Խորտկարանի ձեռնարկատերը մարմնավաճառությամբ զբաղվելու համար կանանց 1000 և 5000 դրամ է վճարել: 분식집 주인은 성매매를 알선하기 위해 여성에게 1000 드람 및 5000 드람을 지불하였다.

 

- Խորտկարան = փոքրիկ նախաճաշարան որտեղ զանազան խորտիկներ են մատուցում 다양한 간식이 제공되는 아침식사 식당, 분식집

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու վերաբերյալ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, իրացնելով ստացված տվյալները՝ մայիսի 2-ին ոստիկանության Թումանյանի բաժին են ներկայացվել Լոռու մարզի երկու բնակչուհի։ 예레반, 5월 17일, 아르멘프레스: 경찰의 투마니안 지부에서 매춘을 조장하는 것에 대한 작전정보를 입수하였다. "아르멘프레스"가 경찰이 유포한 공지문을 전한 바와 같이, 입수된 자료에 따르면, 5월 2일 경찰의 투마니안 지부에 노리 주의 주민 2명이 출두하였다. 

 

Նրանցից մեկը հայտնել է, որ 2020-2021 թթ. ընթացքում Վանաձոր-Ալավերդի ճանապարհի խորտկարաններից մեկում, ձեռնարկատիրոջ հորդորով ու համոզմամբ, հաճախորդների հետ փողի դիմաց կատարել է սեքսուալ գործողություններ։ Ամեն հանդիպումից հետո խորտկարանի 61-ամյա ձեռնարկատերը իրեն տվել է 1000 դրամ, իսկ մնացած փողը՝ պահել, սակայն, ըստ նախնական պայմանավորվածության, փողը պետք է հավասար բաժանեին։ 그들 중 한명은 2020년부터 2021년까지 바나조르-알라베르트 국도의 분식집들 중 한 곳에서 주인의 권유와 설득으로 금품을 댓가로 고객들과 성행위를 가졌다고 밝혔다. 모든 만남이후 분식집의 61세 주인은 그녀에게 1000 드람을 주었고 나머지 돈은 보관하였다. 하지만 사전협의에 따르면, 돈은 균등하게 분배해야한다.   

 

Մյուս կինն էլ հայտնել է, որ նույն խորտկարանի ձեռնարկատիրոջ հորդորով ու համոզմամբ շուրջ 3 տարի, նախնական պայմանավորվածությամբ, հաճախորդների հետ փողի դիմաց ունեցել է սեռական հարաբերություն, և ամեն հանդիպումից հետո 61-ամյա ձեռնարկատերը տվել է 5000 դրամ։ 다른 여성은 동일 분식집의 주인의 권유와 설득으로 대략 3년간 사전협의에 따라 고객들과 금품을 댓가로 성관계를 자였으며 모든 만남이후 61세의 주인은 5천드람을 주었다고 밝혔다.

 

Նյութերի նախապատրաստման ընթացքում ճշտվել է խորտկարանի մշտական հաճախորդների ինքնությունը։ Նրանք հայտնաբերվել են, տվել խոստովանական բացատրություն։ 자료의 사전확인과정에서 분식점의 단골고객의 신원이 밝혀졌다. 그들은 연행되어 자백을 하였다. 

 

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով հայտնաբերվել է նաև խորտկարանի 61-ամյա տերը։ 경찰의 투마니아 지부의 경찰관들이 착수한 조치에 따라 분식점의 61세의 주인이 연행되었다. 

 

 

Հավաքի մասնակիցը ձերբակալվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար: 집회 참가자가 정부대표를 향해 폭력을 가한 것에 대해 체포되었다. 

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ քաղաքական ընդդիմության հավաքների մասնակիցների կողմից ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։ 예레반, 5월 17일, 아르멘프레스: 아르메니아 조사위원회 예레반시 조사부의 중범죄수사과에서 아르메니아 형법 제 316조 1항에 따라 개시된 형사사건의 틀안에서 야당 집회 참가자에 의해 경찰관에 대해 폭력을 가한 사건의 정황을 밝히기 위한 수사 및 기타 사법조치가 실시되었다. "아르멘프레스"에 이에 대하여 아르메니아 조사위원회가 알려왔다. 

 

«Նախնական տվյալներով, 2022 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված նախաձեռնության մի խումբ մասնակիցներ Կիևյան փողոցի 15 հասցեի մոտակայքում փակել են ճանապարհը՝ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը:

Նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցները, իրականացնելով հասարակական կարգի պահպանություն, հորդորել են բացել ճանապարհը՝ փորձելով նրանց հեռացնել ճանապարհից, որի ընթացքում նախաձեռնության մասնակիցներից երկուսը ձեռքերով հարվածներ են հասցրել ծառայություն իրականացնող ոստիկանի կրծքավանդակի շրջանին, ինչի արդյունքում վերջինս կորցրել է գիտակցությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: "사전자료에 따라, 2022년 5월 17일 8시 30분경, 야당에 의해 조직된 자주적 행동의 한 무리 참가자들은 다른 시민의 자유로운 이동을 방해하면서 끼예프 거리의 15번지 인근에서 동로를 봉쇄하였습니다. 언급된 장소에서 근무하고 있던 아르메니아 경찰관들은 공공질서유지를 수행하면서 도로를 개방할 것을 권고하였고 그들을 도로에서 떼어내려 노력하였습니다. 그 과정에서 자주적 행동의 참가자들 중 두명은 손으로 근무중인 경찰관의 가슴부위를 타격하였고, 이로 인해 후자는 의식을 잃었습니다." 라고 공지문에 명시되었다. 

 

Ըստ աղբյուրի՝ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է ոստիկանի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած անձանցից մեկի ինքնությունը, ով քաղաքացի Իգոր Յուրիի Խաչատուրովն է: Վերջինս ձերբակալվել է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով: 소식통에 따르면, 착수된 필요조치로 인해 경찰관에 대해 폭력을 가한 사람들 중 시민 이고르 유리 하차뜨로브라는 한 명의 신원이 밝혀졌다. 후자는 정부관리에 대해 폭력을 가한 혐의로 체포되었다. 

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments