휴먼노마드
[아르메니아 신문기사] 2022년 5월 27일자 본문
Ռուսաստանն աշխատանքներ է իրականացնում Վերին Լարսի անցակետի թողունակության ավելացման ուղղությամբ: 러시아는 베린 라르스 검문소의 통과능력을 증가하는 방향으로 작업을 실시하고 있다.
- թողունակություն = բաց թողնելու անցնելու կարողություն 통과능력
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունը աշխատանքներ է իրականացնում ռուս-վրացական սահմանի անցակետերի, այդ թվում ՝ Վերին Լարսի անցակետի թողունակության ավելացման ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունից: 예레반, 5월 27일, 아르멘프레스: 러시아 연방의 교통부는 베린 라르스 검문소을 포함하여 러시아-조지아 국경검문소의 통과능력을 증대하는 방향으로 작업을 실시하고 있다. "아르멘프레스"가 전한 바와 같이, 이에 대하여 타스 통신사는 러시아 연방 교통부의 언론서비스를 인용하여 보도하였다.
Նախարարությունից նշել են, որ Ռուսաստանից Վրաստան մեկնող մոտ 900 բեռնատար կա, որոնց փաստաթղթերի ձեւակերպման միջին ժամանակը չի գերազանցում 2-3 օրը: 부처는 러시아에서 조지아로 출발하는 약 900대의 트럭이 있으며, 서류처리의 평균시간은 약 2-3일을 초과하지 않는다고 언급하였다.
«Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը աշխատանքներ է տանում անցակետերի թողունակության ավելացման ուղղությամբ, այդ թվում ՝ Վերին Լարսի, որոնք առաջանցիկ տեմպերով են անցնում: Արդեն այս տարվա հուլիսին կներդրվի լրացուցիչ 12 գոտի, մինչեւ տարեվերջ ևս 12-ը: Այսպիսով, Վերին Լարսի անցակետի գոտիների ընդհանուր քանակը կհասնի 39-ի: Ներկայում անցակետի վերակառուցման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 120 մարդ», - հայտնել են գերատեսչությունում: "러시아의 교통부는 빠른 속도로 통과하고 있는 베린 라르스 검문소를 포함하여 검문소의 통과능력을 증대하는 방향으로 작업을 실시하고 있습니다. 이미 올해 7월에 추가적인 12개 체크포인트를 도입할 것이며 년말까지 12개 체크포인트를 추가할 것입니다. 베린 나르스 검문소의 체크포인트의 수는 39개에 달할 것이다. 현재 검문소의 재건작업에 120명 이상이 참여하고 있습니다." 라고 부서에서 발표하였다.
- առաջանցիկ = առաջ անցնող 앞으로 나아가는 -> առաջանցիկ տեմպերով 빠른 속도로
Տրանսպորտի նախարարությունում պարզաբանել են, որ ավելի վաղ այդ անցակետում ամենապիկ ժամանակահատվածներում անցել է մինչեւ 1500 մեքենա: Ընթացիկ տարվա սկզբին տրանսպորտային միջոցների միջին քանակը կազմում էր օրական մինչեւ 900 մեքենա: 교통부에서 이전에 해당 검문소에서 가장 성수기에는 평균 1500대의 차량이 통과하였다고 밝혔다. 금년초 운송차량의 평균 수는 일간 평균 900대에 달하고 있었다.
«Ներկայում ձեռնարկված միջոցները թույլ են տվել կետի թողունակությունը ավելացնել մինչեւ 2 հազար 300 ավտոմեքենա (դրանցից 1000- 1100-ը՝ բեռնատար)»,- ընդգծել են նախարարությունից: "현재 착수된 조치로 검문소의 통과능력은 평균 2300대의 차량으로 증가되는 것을 허용할 것입니다. (그중 1000-1100대는 화물트럭이다)
Հայաստանում արբանյակի կառավարման կենտրոնի ստեղծումը կնպաստի անվտանգության ապահովման աշխատանքների արդյունավետ իրականացմանը. ԳԱԱ: 아르메니아에서 위성관제센터의 설립은 안보업무의 효과적인 수행에 기여할 것이다. - 국립아카데미
- ԳԱԱ = Գիտությունների ազգային ակադեմիան 국립과학아카데미
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) բարձր է գնահատում մեր երկրում տիեզերական առաջատար տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ գրանցված կարևոր քայլը՝ կապված «SpaceX» ընկերության «Falcon 9» հրթիռով Երկրի ուղեծիր «Transporter-5» տիեզերանավի արձակման հետ «Urdaneta» փոքր արբանյակով: Արբանյակից տվյալների ստացման և օգտագործման աշխատանքներին «SATLANTIS» ընկերության հետ միասին մասնակցում է «Գեոկոսմոս» ՓԲԸ-ն, որը հիմնադրվել է Հայաստանի կառավարության կողմից տիեզերական հետազոտությունների ոլորտում գործառույթների իրականացման համար: 예레반, 5월 27일, 아르멘프레스: 아르메니아 국립과학아카데미는 "Space X"사의 "팔콘 9" 로켓으로 "Urdaneta" 소형 위성이 실린 "Transporter-5" 우주선의 지구궤도 발사와 관련하여 우리나라의 최첨단 기술을 사용하는 방향으로 등록된 중요한 발걸음을 높게 평가하였다. 위성으로부터 자료수신과 사용작업을 위해 "SATLANTIS"사와 함께 아르메니아 정부에 의해 위성탐사분야에서 운영수행을 위해 설립된 "게오코스모스" 사가 참여하였다.
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԳԱԱ-ն, որտեղ ընդգծված է, որ այսօրինակ տեխնոլոգիաների ներդրումը մեր երկրում մշակութաստեղծ քայլ է, որը հնարավորություն է տալիս օգտագործելու առաջադեմ գիտելիքը, պատրաստելու համապատասխան որակավորում ունեցող մասնագետների և հիմքեր դնելու նոր մշակումների և տեխնոլոգիաների ստեղծման համար: "아르멘프레스"의 보도에 따르면, 이에 대하여 이와 같은 기술의 도입은 우리나라에서 고급지식을 사용하고, 자격을 갖춘 관련 전문가들을 양성하고 새로운 개발의 토대를 마련하고 기술을 창조하는 것에 대한 기회가 될 수 있는 문화창조적 단계라고 강조한 아르메니아 국립과학아카데미는 공지문을 유포하였다.
«Այս առումով առանձնակի կարևորություն ունի գիտարար հետազոտությունների իրականացումը մի շարք ոլորտներում՝ տվյալների մշակում, գեոլոկացիա, պատկերների ճանաչում և այլն: Այս աշխատանքներում ներգրավելով ՀՀ ԳԱԱ ինստիտուտների, ԲՈՒՀ-երի գիտնականներին, ոլորտի մասնագետներին, կարելի է առաջադրել հիմնարար և կիրառական բնույթի զարգացման էական ծրագրեր: "이와 관련하여 과학적 연구를 수행하는 것은 데이터처리, 지정학, 이미지인식 등 여러 분야에서 특별한 중요성을 갖습니다. 이러한 작업에 아르메니아 국립과학아카데미협회와 대학의 전문가들, 분야의 전문가들을 참여시킴으로써 순수 및 응용성 개발의 필수프로그램을 제안할 수 있습니다.
Հայաստանի գիտնականներն անցյալում ունեցել են մեծ ներդրում տիեզերական հետազոտությունների ոլորտում. Վիկտոր Համբարձումյան, Արտեմ և Աբրահամ Ալիխանյաններ, ովքեր իրականացրել են հետազոտություններ աստղաֆիզիկայի և տիեզերական ճառագայթների ֆիզիկայի ոլորտներում, Գրիգոր Գուրզադյան, ով մասնակցել է «Orion-1» և «Orion-2» ուղեծրային աստղադիտարանների ստեղծմանը և զբաղվել է մոլորակային միգամածության ուսումնասիրությամբ։ Մեր գիտահետազոտական ինստիտուտներում այսօր էլ իրականացվում են մի շարք կարևոր հետազոտություններ, օրինակ, արբանյակներից ստացված տվյալների մշակումը, տիեզերական աղբի մշտադիտարկման և չեզոքացման խնդիրը և այլն: 천체물리학과 우주물리학 연구분야에서 빅토르 함바르추미안, 아르뗌 및 아브라함 알리하니안, "오리온-1"과 "오리온-2" 궤도 천문대 제작에 참여하고 행성간 성운의 연구에 매진한 그리고르 구르자디안 등 아르메니아의 과학자들은 과거 우주탐사분야에 큰 기여를 했습니다. 우리 과학연구기관에서 오늘날에도 예를 들어, 위성으로부터 수신된 데이터의 처리, 우주쓰레기의 모니터링 및 처리문제 등 여러 중요한 연구를 실시하고 있습니다.
Հետևողական քայլերով անհրաժեշտ է վերականգնել մեր նախկին հզորությունը՝ ուղղելով այն երկրի կենսական խնդիրների լուծմանը: Մենք վստահ ենք, որ Հայաստանում արբանյակի կառավարման կենտրոնի և ընդունիչ կայանի ստեղծումը կնպաստի մեր անվտանգության, արտակարգ իրավիճակների կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, կլիմայական փոփոխությունների մշտադիտարկման և այլ կարևոր աշխատանքների արդյունավետ իրականացմանը: 후속조치로써 국가의 중대한 문제의 해결을 위한 우리의 과거 영광을 회복해야만 합니다. 우리는 아르메니아에서 위성관제센터와 수신정거장의 건립이 우리의 안보, 긴급사태의 통제, 환경보호, 기후변화 감시 등 중요한 작업의 효과적인 수행에 대해 기여할 것이라 확신합니다.
ԵԱՏՄ-ն բանակցություններ կսկսի Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ; 유라시아경제연합은 인도네시아와 자유무역협정에 대한 협상을 실시할 것이다.
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) նախատեսում է բանակցություններ սկսել Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստի ընթացքում ունեցած ելույթում այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը: 예레반, 5월 27일, 아르멘프레스: 유라시아 경제연합은 인도네시아와 자유무역협정을 둘러싼 협상을 시작할 예정이다. "아르멘프레스"의 보도에 따르면, 유라시아 최고 경제위원회의 정기 회의동안 가진 연설에서 니콜 파쉬니안은 이에 대하여 밝혔다.
«Միջազգային համագործակցության համատեքստում արդիական է թվում երրորդ երկրների գործընկերների հետ շփումների ձևավորումը և փոխգործակցության կոնկրետ շղթաների կառուցումը: Կարող եմ վստահորեն նշել, որ տարիների ընթացքում Միությունը զգալիորեն ընդլայնել է միջազգային համագործակցության հորիզոնները։ Կարևոր եմ համարում հերթական անգամ ուշադրություն հրավիրել Իրանի և ԵԱՏՄ-ի միջև լիարժեք ազատ առևտրի համաձայնագրի շուտափույթ կնքման հարցում Հայաստանի շահագրգռվածության վրա։ Թեհրանի հետ ժամանակավոր համաձայնագրի գործունեության փորձը հստակ ցույց է տալիս իրանական շուկայի գրավչությունը և համագործակցության հետագա խորացման հեռանկարները։ Այսօր մենք նաև նախատեսում ենք Ինդոնեզիայի Հանրապետության հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը տալ։ Կարևոր է այսուհետ ևս շարունակել հագեցնել միջազգային օրակարգը, որպեսզի և՛ Միության երկրները, և՛ մեր գործընկերները տեսնեն փոխշահավետ համագործակցության շոշափելի արդյունքներ»,- ասել է Փաշինյանը։ "국제협력의 맥락에서 제3국의 파트너와 접촉을 조성하고 구체적인 협력사슬의 구축하는 것이 시급해 보입니다. 저는 몇 년 동안 연합은 국제협력의 지평을 확대하였다고 확실하게 말할 수 있습니다. 이란과 유라시아 경제연합간 자유무역협정이 최대한 빨리 체결하는 문제에서 아르메니아의 관심이 다시 한번 주목받을 수 있을 것 같습니다. 테헤란과의 잠정협정경험은 이란시장의 매력과 협력의 추가적으로 심화될 전망은 보여줍니다. 오늘날 우리는 또한 인도네시아와 자유무역협정을 둘러싼 협상을 시작할 예정입니다. 동맹국에게도, 우리 파트너들에게도 상호이익적 협력의 실질적인 결과를 볼 수 있도록 하기 위해서 이제부터 지속적으로 국제 의제를 채우는 것이 중요합니다."라고 파쉬니안은 말했다.
- շուտափույթ 최대한 빨리
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2022년 5월 30일자 (0) | 2022.05.31 |
---|---|
[아르메니아 신문기사] 2022년 5월 28일자 (0) | 2022.05.28 |
[아르메니아 신문기사] 2022년 5월 26일자 (0) | 2022.05.26 |
[아르메니아 신문기사] 2022년 5월 25일자 (0) | 2022.05.25 |
[아르메니아 신문기사] 2022년 5월 24일자 (0) | 2022.05.25 |