휴먼노마드

[아르메니아 신문기사] 2022년 6월 20일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2022년 6월 20일자

LifeChallenger 2022. 6. 22. 20:10
반응형

https://armenpress.am/static/news/b/2022/06/1086367.jpg

 

 

 

Ինչ կտա Starlink արբանյակային ինտերնետ կապը Հայաստանին, ինչ փոփոխություններ են անհրաժեշտ. պարզաբանում է ԲՏԱ նախարարությունը: 스타링크 위성인터넷 연결은 아르메니아에 무엇을 줄 것인가? 어떤 변화가 필요한가? - 최첨단기술부가 설명하다

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Starlink արբանյակային ինտերնետ մատակարարի քարտեզի համաձայն Հայաստանում Starlink ինտերնետ կապը հասանելի կլինի 2023 թվականին։ 예레반, 6월 20일, 아르멘프레스: 스타링크 위성인터넷 제공업체의 지도에 따르면, 아르메니아에서 스타링크 인터넷연결은 2023년에 가능할 것이다. 

 

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան, թե ինչ կտա այն Հայաստանին, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնել են, որ Starlink արբանյակային ինտերնետ կապը Հայաստանի համար կարող է հանդիսանալ լրացուցիչ, իսկ որոշ դեպքերում՝ նաև այլընտրանքային ինտերնետ կապի տեսակ։ Starlink արբանյակային ինտերնետ կապը թույլ կտա մարդկանց օգտվել ինտերնետից հեռավոր վայրերում, որտեղ բացակայում են գծային և շարժական ինտերնետ կապի ծառայությունները: 그것이 아르메니아에 무엇을 줄 것인가에 대한 "아르멘프레스"의 질의에 대답하며, 아르메니아 최첨단기술부는 스타링크 위성인터넷 연결은 아르메니아에게 추가적인 역할을 할 수 있으며 일부의 경우에 다른 유형의 인터넷연결이 될 것이라고 발표하였다. 스타링크 위성인터넷 연결은 사람들이 유선이나 무선 인터넷 연결 서비스에서 제외된 외곽지역에서 인터넷을 사용하도록 허용할 것이다. 

 

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արբանյակային ինտերնետի տրամադրումը կատարվում է ռադիոհաճախականությունների միջոցով, անհրաժեշտ է որոշակի փոփոխություններ իրականացնել Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակում և մի շարք իրավական ակտերում՝ արբանյակային ինտերնետից օգտվողներին ապահովելով այդ հաճախականությունների առանց թույլտվության շահագործման պայմաններ»,-հայտնել են նախարարությունից: "위성 인터넷의 제공이 무선주파수를 통해 수행된다는 사실을 고려하면, 위성 인터넷의 사용자에게 해당 주파수의 승인없이 작동할 수 있는 조건을 보장하기 위한 아르메니아 공화국의 주파수 분포테이블과 여러 사법적 법령에서 일부 변화가 필요합니다."라고 부처는 발표하였다.  

 

Starlink-ը գլոբալ արբանյակային համակարգ է, որը տեղակայված է SpaceX-ի կողմից՝ ապահովելու գերարագ լայնաշերտ, մատչելի արբանյակային ինտերնետ հասանելիություն ամբողջ աշխարհում։ 스타링크는 전세계에 저렴한 위성인터넷의 엑세스를 허용하고 고속 광대역을 보장하는 스페이스엑스에 의해 배포된 글로벌 위성 시스템이다.  

 

 

«Global Startup Ecosystem Index-2022»-ի վարկանիշով Երևանը կովկասյան տարածաշրջանի առաջատարն է: "글로벌 스타트업 생태계 지수-2022"의 순위에 따르면, 예레반은 코카서스 지역의 선두에 있다. 

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Global Startup Ecosystem Index-2022»-ի միջազգային վարկանիշում Երևանը կովկասյան քաղաքների շրջանում առաջատար է։ «StartupBlink»-ն ամեն տարի հրապարակում է աշխարհի ամենաընդգրկուն «Global Startup Ecosystem Index» զեկույցը, որը դասակարգում է 1000 քաղաքների և 100 երկրների ստարտափ էկոհամակարգերը: Նպատակն է տրամադրել որակյալ տեղեկատվություն զարգացումների վերաբերյալ: 예레반, 6월 20일, 아르멘프레스: "글로벌 스타트업 생태계 지수-2022"의 국제 순위에서 예레반은 코카서스의 도시들 중에서 선두에 있다. "스타트업블링크"는 1000개의 도시와 100개 국의 스타트업 생태계 순위를 매기는 매년 세계에서 가장 포괄적인 "글로벌 스타트업 생태계 지수" 보고서를 발표하고 있다. 목적은 개발에 대한 양질의 정보를 제공하는 것이다. 

 

«Երևանը կովկասյան տարածաշրջանի ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքն է: Կովկասում այն շարունակում է մնալ առաջին տեղում: Հայաստանը կշարունակի պահպանել իր դիրքը նաև մոտ ապագայում: 2022 թվականին Երևանը մտել է աշխարհի լավագույն 250 քաղաքների վարկանիշային ցանկ: Երևանը մեծ թռիչք է գրանցել՝ բարելավվելով 38 կետով և զբաղեցրել է 244-րդ տեղը համաշխարհային մասշտաբով: Այս աճը Երևանը բարձրացրեց Արևելյան Եվրոպայի սանդղակով, որտեղ նա այժմ զբաղեցնում է 19-րդ տեղը՝ 2021 թվականի 29-ի փոխարեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է զեկույցում: "예레반은 코카서스 지역의 가장 높은 순위를 가진 도시입니다. 코카서스에서 계속 1위를 차지하고 있습니다. 아르메니아는 가까운 장래에도 그 순위를 계속하여 유지할 것입니다. 2022년 예레반은 세계에서 최고 250개 도시의 순위목록에 위치하였습니다. 예레반은 38점이 상승하여 세계에서 244위를 차지함으로써 큰 도약을 하였습니다. 이러한 증가는 예레반이 동유럽 지역에서 현재 2021년 29위에서 19위를 차지하면서 상승하였습니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면 보고서에 명시되었다. 

 

Նշվում է, որ տարին լավն է եղել Հայաստանի համար, որը զգալի առաջընթաց է գրանցել, բարձրանալով 5 հորիզոնականով, այժմ 100 երկրների շարքում զբաղեցնում է 60-րդ տեղը: 현재 100개국 중 60위를 차지하여 5 단계 상승함으로써 상당한 진전을 이루었기에 아르메니아에 좋은 해였다고 언급하였다. 

 

Թուրքիայի և Ադրբեջանի հետ լարվածության պատճառով, որպես ծով ելք չունեցող, ցամաքային սահմանափակ մուտքով երկիր, ըստ զեկույցի, հայկական էկոհամակարգին հաջողվում է իրական ճկունություն ցուցաբերել: Հայաստանի կառավարությունը վաղուց է դիտարկել, որ նորարարությունը կարևոր նշանակություն ունի երկրի ապագայի համար, և ռեսուրսներ են հատկացվել էկոհամակարգի զարգացման նպատակով: Հայաստանում տեխնոլոգիական ոլորտը 2021թ. ծաղկել է՝ աճը խթանող նոր ներդրումներով: 보고서에 따르면 터키와 아제르바이잔와의 긴장상태로 인하여 해상로가 없어 육지로의 접근이 제한된 국가로써 아르메니아의 생태계는 진정한 유연성을 보여주고 있다. 아르메니아 정부는 혁신이 국가의 미래에 대해 매우 중요한 의미를 가진다고 오랫동안 생각해왔으며 생태계 개발을 위해 자원을 할당하였다. 아르메니아에서 기술분야는 2021년 신 성장동력으로 번창하였다.

 

Հայկական ստարտափերը ի սկզբանե թիրախավորել են համաշխարհային շուկան՝ երկրի փոքր շուկայի պատճառով: Բացի այդ, Հայաստանի կառավարությունը մեծ աշխատանք է կատարում՝ աջակցելով տեխնոլոգիական ստարտափերին: Օտարերկրյա ներդրումներին աջակցելու համար Հայաստանը ստեղծել է ազատ տնտեսական գոտիներ: Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել բյուրոկրատիայի և կոռուպցիայի նվազեցման ուղղությամբ։ 아르메니아 신생기업은 국가의 작은 시장규모로 인하여 처음부터 세계시장을 목표로 삼았다. 그외에도 아르메니아 정부는 기술 신생기업을 육성하기 위하여 많은 노력을 기울이고 있다. 외국투자가들을 지원하기 위하여 아르메니아는 경제자유구역을 조성하였다. 최근 몇 년동안 아르메니아는 관료주의와 부패를 줄이기 위한 상당한 진전을 이루었다. 

 

«Հայկական ստարտափ էկոհամակարգերը դեռ գտնվում են իրենց վաղ փուլերում, երկիրը անելիքներ ունի վերականգնվելու համար: Առկա է չօգտագործված զգալի ներուժ, որը սպասում է ի հայտ գալուն»,-ասված է զեկույցում: "아르메니아 스타트업 생태계는 여전히 초기 단계에 있으며, 국가는 재건하기 위해 해야할 일을 있습니다. 거기에는 발현되기를 기다리고 있는 미개척된 상당한 잠재력이 존재한다."라고 보고서에 명시되었다.

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments