휴먼노마드

[아르메니아 신문기사] 2022년 7월 5일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2022년 7월 5일자

LifeChallenger 2022. 7. 5. 19:06
반응형

https://armenpress.am/static/news/b/2022/07/1087560.jpg

 

 

 

Հայաստանը պիտի շարունակի պահպանել կառավարման խորհրդարանական համակարգը. Փաշինյան: 아르메니아는 의회 정부 시스템을 계속해서 유지해야 한다 - 파쉬니안

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրությա օրվա առիթով: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. 예레반, 7월 5일, 아르멘프레스: 아르메니아 공화국의 총리 니콜 파쉬니안은 제헌절과 관련하여 축하메세지를 보냈다. "아르멘프레스"에 아르메니아 총리실 공보처는 구체적으로 메시지에서 다음과 같이 명시하면서 알려왔다. 

 

«Սիրելի հայրենակիցներ, 친애하는 동포여러분

Սիրելի ժողովուրդ, 친애하는 국민여러분

 

Այսօր Հայաստանի Հանրապետությունում նշվում է Սահմանադրության օրը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս: Մեր Սահմանադրության ոչ փոփոխելի հոդվածները ձևակերպել են Հայաստանի Հանրապետության ազգային-պետական տեսլականը: 오늘 아르메니아 공화국에서 제헌절을 기념합니다. 이 기념일을 통해 모든 이들에게 축하를 전합니다. 우리 헌법의 수정불가능한 조항들은 아르메니아 공화국의 국가비전을 형성하고 있습니다. 

 

Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: 그에 따르면, 아르메니아 공화국은 주권적, 민주적, 사회적, 법적 국가입니다. 

 

Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: 아르메니아 공화국에서 권력은 국민에게 있습니다. 국민은 그의 권력을 자유선거, 국민투표 뿐만 아니라 헌법에서 정한 국가 및 지방자치단체와 공직자를 통해 자신의 권력을 행사합니다.  

 

Հպարտությամբ պիտի արձանագրեմ, որ 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանը միջազգայնորեն ճանաչված է որպես ժողովրդավարական պետություն: Իշխանությունը ժողովրդին պատկանելու նպատակն իրագործված է, և մեր մեծագույն խնդիրն է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությունը վերածել երկրի անվտանգությունն ապահովող տևական գործոնի: 2018년 무폭력의, 무혈의, 민주혁명이후 아르메니아에는 국제적으로 민주국가로써 인정받고 있음을 자랑스럽게 말해야합니다. 권력이 국민에게 속한다는 목표는 달성되었으며 우리의 가장 큰 임무는 아르메니아 공화국의 민주화를 국가안보를 보장하는 지속적인 요소로 바꾸는 것입니다.  

 

Պիտի արձանագրեմ նաև, որ սահմանադրական մյուս հիմնարար նպատակներն ամրագրելու ճանապարհին մեծ աշխատանք ունենք անելու, և մեր կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներն ուղղված են հենց այդ նպատակներին: 또한 다른 헌법의 근본적인 목적을 수정하는 과정에서 우리는 해야할 많은 일들을 가지고 있으며 우리 정부에 의해 실시되고 있는 개혁은 바로 그러한 목적을 지향한다는 것을 말해야합니다. 

 

Սահմանադրության օրվա առիթով պիտի առանձնահատուկ ընդգծեմ ՀՀ Սահմանադրության հոդված 3-ի դրույթները, համաձայն որի՝ մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: Պիտի ցավով արձանագրեմ, որ ժողովրդավարությունը, խոսքի, կարծիք արտահայտելու ազատությունը երբեմն հանգեցնում է ատելության խոսքի, հայհոյախոսության, մարդու արժանապատվությունը նվաստացնող խոսույթի: 제헌절과 관련하여 저는 특히 인간의 양도불가능한 존엄성은 자신의 권리와 자유의 불가분의 기초라고 명시된 아르메니아 공화국의 헌법 제 3조를 강조하고 싶습니다. 민주주의와 언론의, 의견표현의 자유는 때때로 증오의 표현, 신성모독, 인간의 존엄성을 훼손하는 표현으로 이어지고 있다는 것을 안타깝게도 말해야합니다. 

 

Ամուր իրավակարգը, անկախ դատական համակարգը, օրինականության մեխանիզմները պիտի դառնան նաև մարդու արժանապատվության պաշտպանության հուսալի երաշխիքներ՝ առանց սահմանափակելու և վնասելու ժողովրդավարական արժեքները, և այս հարցի լուծումը մեր օրակարգի առաջնահերթությունների շարքում է: 강력한 법제도, 독립적인 사법시스템, 적법성의 메카니즘은 민주적 가치를 제한하거나 손상시키는 것 없이 인간의 존엄성을 보호하기 위한 신뢰성 있는 보장이 되어야만 하며, 이와 같은 문제의 해결은 우리 의제의 우선순위에 있습니다.

 

Սիրելի հայրենակիցներ, 친애하는 동포 여러분

 

Տեղյակ եք անշուշտ, որ ձևավորվել է Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը և մասնագիտական հանձնաժողովը ու մինչև տարեվերջ պետք է ներկայացվի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծ: 아시다시피, 헌법개혁이사회와 전문위원회가 구성되었으며 연말까지 헌법개혁의 개념에 관한 초안을 제출해야합니다. 

 

Ակնհայտ համարելով, որ Սահմանադրությունը մշտապես զարգանալու, բարելավելու կարիք ունի, միևնույն ժամանակ պիտի ընդգծեմ համոզմունքս, որ Հայաստանը պիտի շարունակի պահպանել կառավարման խորհրդարանական համակարգը, որովհետև 2021 թվականի իրադարձություններն ապացուցեցին, որ այս համակարգը ճգնաժամեր կառավարելու, քաղաքական բանավեճին ժողովրդի ներգրավման ու վճռական մասնակցության ավելի գործուն մեխանիզմներ է ապահովում: 헌법이 영구적으로 개발되고 개선될 필요성이 있다는 점을 감안하고 동시에 아르메니아가 계속하여 의회정부 시스템을 유지하여야 한다는 나의 믿음을 강조해야만 합니다. 왜냐하면 2021년의 사건은 이러한 시스템이 위기관리, 정치적 토론에 대한 대중의 참여와 과감한 참여에 보다 효과적인 메카니즘을 제공한다는 것을 증명되었기 때문입니다. 

 

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առիթով: Ցանկանում եմ, որ իրավունքը, օրենքը դառնա մեր հանրային, քաղաքացիական հարաբերությունների կարգավորման եթե ոչ միակ, առնվազն առանցքային և վճռական գործոն: 다시 아르메니아 공화국의 제헌절과 관련하여 모든 이들에게 축하를 전합니다. 저는 권리와 법이 우리의 사회적, 정치적 관계의 규제에 있어 유일한 것이 아니라도 최소한 핵심적이고 결정적인 요소가 되기를 희망합니다. 

 

소제목

 

 

 

소제목

 

 

 

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments