휴먼노마드
[아르메니아 신문기사] 2022년 7월 6일자 본문
ՊԵԿ-ը բացահայտել է ընդհատակյա խաղատան ապօրինի գործունեության դեպք. հարուցվել է քրեական գործ: 국세청은 지하 카지노의 불법활동사례를 적발하였다. - 형사사건이 시작되었다.
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն օրերս բացահայտել է խաղատան ապօրինի գործունեության հերթական դեպքը: 예레반, 7월 6일, 아르멘프레스: 국세청의 수사작전 정보부는 최근 카지노의 불법활동에 대한 추가적인 사례를 적발하였다.
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՊԵԿ-ից, տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի Շենգավիթ համայնքի վարչական տարածքում գործում է ընդհատակյա խաղատուն: Ձեռք են բերվել փաստական տվյալներ և հանգամանքներ, որ Երևանի Բագրատունյաց փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում Երևանի բնակիչներ Ա. Խ.-ի և Ա. Մ-ի կողմից փաստացի կազմակերպվել և իրականացվել է դրամական շահման հնարավորությամբ, խաղարկողի մասնակցությամբ «պոկեր» տեսակի թղթախաղ` «կենդանի խաղ», որը «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքով հանդիսանում է խաղատնային գործունեություն: "아르멘프레스"에 국세청이 알려온 바와 같이, 예레반 센가비트 행정구역에서 지하 카지노가 운영되고 있다는 첩보를 입수하였다. 예레반 바그라뚜니야츠 대로의 건물들 중 한 곳의 지하층에서 예레반의 주민 A.KH와 A. M에 의해 "도박게임, 인터넷 도박게임 및 카지노에 관한" 아르메니아 법률에 따라 카지노 활동으로 규정된 실제로 금전적 이득 가능성 있는 플레이어의 참여로 "포카" 유형의 카드게임 "라이브 게임"이 조직되고 구현되었다는 사실 자료와 정황이 확보되었다.
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ խաղատունը շաբաթվա ընթացքում գործել է հիմնականում երկու օր և միայն գիշերային ժամերին: Քանի որ խաղատունը գործում էր ընդահատկյա, պատահական այցելուներ խաղատան տարածք մուտք գործել չէին կարող: Ընդ որում, խաղատան գործունեությունն իրականացվել է նախապես մշակված սցենարով: Կազմակերպիչները խաղի մասնակիցներին և խաղարկողին նախապես տեղեկացնում էին կայանալիք խաղի և մասնակիցների կազմի մասին, և անձամբ հրավիրում նրանց խաղին մասնակցելու: 취해진 작전수사조치로 인해 카지노는 주중 주로 이틀, 야간에만 운영된 것으로 밝혀졌다. 왜냐하면 카지노는 제한된 시간에만 운영되기 때문에 일반 방문객은 카지노 구역으로 들어갈 수 없었기 때문이다. 게다가 카지노 활동은 사전 정해진 시나리오에 따라 실시되었다. 주최측은 게임의 참가자들과 플레이어에게 사전에 게임과 참가자 구성에 대해 알리고 개인적으로 그들을 게임에 참여시키기 위해 초대하였다.
Սահմանվել են ուսուցչի մասնագիտական չափանիշները. նախագիծ: 교사의 직접적 기준이 정의되었다. -법안
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի մասնագիտական չափանիշները սահմանելու մասին նախագիծը։ 예레반, 7월 6일, 아르멘프레스: 아르메니아 교육부는 공개토론에 공립교육시설의 교사에 관한 직업적 기준을 정하는 것에 대한 법안을 제출하였다.
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են գերատեսչությունից, նախագծով ներկայացվող կարգավորումներով առաջարկվում է ուսուցչի մասնագիտական չափանիշը դիտարկել զարգացման ոլորտների, մասնագիտական գործունեության ձևերի, կարողունակության մակարդակների և մանկավարժի բնութագրերի տեսանկյունից:
Ուսուցչի մասնագիտական չափանիշների համար սահմանվել է զարգացման չորս ոլորտ՝ առարկայի իմացություն, դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ, սովորողին ցուցաբերվող աջակցություն, ինքնազարգացում և մանկավարժական համայնքի հզորացում։ "아르멘프레스"에 부처에서 알려온 바와 같이, 법안에 따라 제출되어진 규정을 통해 교사의 직업적 기준을 개발영역, 직업활동의 형태, 능력수준 및 교육특성의 관점에서 모니터링하는 것이 제안되었다. 교사의 직업적 기준을 위해 4가지 개발영역이 규정되었다. 과목에 대한 지식, 교수법의 접근방식(실용적) 능력, 학습자에게 제공되는 지원, 자기 개발 및 교수법의 역량강화 등 이다.
Որպես մասնագիտական գործունեության ձևեր, ըստ զարգացման ոլորտների, դիտարկվում են առարկայական գիտելիքների զարգացումը, դասընթացների և դասերի պլանավորումը, դասի վարումը, ռեսուրսների կառավարումը, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ինտեգրումը, 21-րդ դարի հմտությունների (քննադատական մտածողություն, ստեղծարարություն, համագործակցություն, հաղորդակցում, տեղեկատվական գրագիտություն, մեդիագրագիտություն, տեխնոլոգիական գրագիտություն, ճկունություն, առաջնորդում, նախաձեռնողականություն, արդյունավետություն, սոցիալական հմտություններ) խթանումը, սովորողների կարիքների ճանաչումը, ուսումնառության գնահատումը, ներառական մեթոդների կիրառումը, մասնագիտական զարգացման համար պատասխանատվության ստանձնումը, կրթական քաղաքականությունների և պրակտիկայի իմացությունը, մասնագիտական բարեվարքությունը և ժողովրդավարական արժեքները։ 직업활동의 형태로써, 개발영역에 따라, 과목에 관한 지식의 개발, 수업과정 및 수업계획, 수업관리, 자원관리, 정보통신기술의 통합, 21세기 역량 (비판적 사고, 창의성, 협력, 의사소통, 정보 활용능력, 미디어 활용능력, 기술 활용능력, 유연성, 리더쉽, 주도성, 효율성, 사회적 역량)의 증진, 학습자의 필요인식, 학습 평가, 포괄적 방법의 적용, 직업개발을 위한 책임감, 교육정책 및 관행에 관한 역량, 직업행동과 민주적 가치가 고려되어야합니다.
Յուրաքանչյուր մասնագիտական գործունեության ձևի համար սահմանվել են հստակ և չափելի կարողունակություններ։ 각각의 직업활동의 형태에 대한 명확하고 측정가능한 능력이 정의되었다.
Հանրային քննարկման ներկայացվեց Ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային ռազմավարության նախագիծը: 공개토론에 가짜뉴스 방지에 관한 국가전략법안이 제출되었다.
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը համատեղ կազմակերպեցին Ապատեղեկատվության դեմ պայքարի ՀՀ ազգային ռազմավարության նախագծի հանրային ներկայացում-քննարկում: 예레반, 7월 6일, 아르멘프레스: 정보자유센터와 아르메니아 총리실의 홍보 및 정보센터는 공동으로 가짜 뉴스 방지를 위한 아르메니아 국가전략법안에 대한 공개발표토론회를 개최하였다.
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռազմավարության գլխավոր նպատակն է ապահովել ՀՀ կառավարության պատշաճ արձագանքն ընդդեմ ապատեղեկատվության՝ կանխարգելելով, նվազեցնելով ու չեզոքացնելով ապատեղեկատվության ռիսկերը։ "아르멘프레스"의 보도에 따르면, 주요전략목표는 가짜 뉴스의 위험을 방지, 감소, 무효화함으로써 가짜 뉴스에 대한 아르메니아 정부의 적절한 대응을 보장하는데 있다.
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի խոսքով՝ այս նպատակով առանձնացրել են 3 հիմնական գերակա ուղղություններ: Առաջին գերակա ուղղությունն է հզորացնել ՀՀ ինստիտուտների կարողությունը՝ ապատեղեկատվությունը կանխելու, հայտնաբերելու, արձագանքելու և վերլուծելու նպատակով: 정보자유센터장 슈샨 도이도얀의 말에 따르면, 이와 같은 목표에 따라 3가지 주요 우선순위가 발표되었다. 첫째 방향은 가짜뉴스를 방지, 탐지, 대응하고 분석하기 위해 아르메니아 기관의 역량을 강화하는 것이다.
Երկրորդ ուղղությունը, որի վրա խարսխվում է ռազմավարությունը, փոխգործակցության բարելավումը և մասնավոր հատվածի մոբիլիզացումն է: 두번째 전략 방향은 상호협력의 개선 및 민간부문의 참여이다.
«Մեծ դեր ենք հատկացրել մասնավոր բիզնեսին, հատկապես ՏՏ-ում ներգրավված ընկերություններին, որոնք էական դեր կարող են ստանձնել հատկապես արհեստական բանականությունը օգտագործելու, առաջնային նորարարական գործիքներ ստեղծելու հարցում: Դրանք կարող են օգնել, որպեսզի և՛ կառավարությունը, և՛ քաղաքացիները արագ հայտնաբերեն կեղծ լուրերը, թացը չորից տարբերեն և դրանց հանդեպ արագ դիմակայություն ձևավորեն»,- նշեց Դոյդոյանը: "우리는 특히 인공지능을 활용하여 주요한 혁신도구를 만드는 문제에서 상당한 역할을 할 수 있는 민간사업 특히, IT 관련 회사들에 큰 역할을 할당하였습니다. 그들은 정부 또는 시민들이 신속하게 거짓 뉴스를 식별하고, 시시비비를 구별하고 그것들에 대해 신속하게 대응하도록 도울 수 있습니다."라고 도이도얀은 말했다.
Ռազմավարության երրորդ ուղղությունն է մեդիաազատությունների ու մեդիագրագիտության վերաբերյալ կրթության մակարդակի բարձրացումը ՝ ձևավորելով ապատեղեկատվության հանդեպ հանրային դիմակայությունը: Դա ենթադրում է մեդիագրագիտության տարածման պետական ռազմավարության մշակման աշխատանքների համակարգում, մեդիագրագիտության ինտեգրում հանրակրթության մեջ, ուսուցչների վերապատրաստումներ, հանրակրթությունից դուրս մնացած խմբերի հետ աշխատանք, հանրային և համայնքային ծառայողների վերապատրաստումներ և կարողությունների զարգացում: 전략의 세번째 방향은 가짜 뉴스에 대한 대중의 저항을 형성함으로써 미디어의 자유와 미디어에 관한 교육수준을 향상하는 것이다. 미디어 활용능력의 확산에 관한 국가전략의 개발업무시스템, 일반교육안에서의 미디어 활용능력의 완성, 교원의 훈련, 일반교육의 밖에 머무는 그룹과의 작업, 공공 및 자치구 직원들의 훈련 및 역량개발을 의미한다.
«Այս նախաձեռնությունը երկամյա ժամանակահատվածի համար է մշակված, և վստահ ենք, որ երկու տարի անց, երբ արդեն կամփոփենք արդյունքները, մենք հպարտությամբ կկարողանանք արձանագրել, որ այն իսկապես որոշակի ազդեցություն է ունեցել մեր երկրում: Կարծում եմ մեր քաղած դասերը ուսանելի կլինեն նաև մեր հարևան երկրների համար»,- ընդգծեց Դոյդոյանը: "이 사업은 2년이라는 기간 동안 개발되었으며 우리는 2년이 지나, 이미 결과를 요약하였을 때 우리는 그것이 실제로 어떠한 영향을 우리나라에 끼쳤는지에 대하여 자랑스럽게 기록할 수 있을 것이라 확신합니다. 우리가 배운 교훈이 우리의 이웃국가들에게도 유익할 수 있다고 생각합니다."라고 도이도얀은 강조하였다.
Աննախադեպ ավելացել են օտարերկրյա պետություններում բնակվող հայերի դիմումները ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Ոստիկանություն: 아르메니아 시민권을 취득하기 위해 외국에 거주하는 아르메니아인들의 신청이 전례없이 증가하였다. -경찰
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որի մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը և տարածքային անձնագրային ծառայություններն աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով, ինչը պայմանավորված է մի շարք գործոնների միաժամանակյա առկայությամբ։ 예레반, 7월 6일, 아르멘프레스: 아르메니아 경찰은 공지문을 유포하였으며, 그안에는 아르메니아 공화국 경찰의 여권 및 비자부와 지역 여권국이 초과근무로 일하고 있으며 이는 여러 요인이 동시에 존재하기 때문이라고 명시되어 있다.
«Տեղեկացնում ենք, որ հիմնականում ամռան ամիսներին, սեզոնային առանձնահատկություններով պայմանավորված, կտրուկ մեծանում է անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար դիմողների քանակը։ Մասնավորապես, աճում են ինչպես մեր հայրենակիցների կողմից հանգստանալու նպատակով արտերկիր մեկնելու համար անձնագիր ձեռք բերելու, դրանում օտարերկրյա պետություններում վավերականության նշում կատարելու համար դիմելու դեպքերը, այնպես էլ օտարերկրյա պետություններից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների կողմից անձնագիր ստանալու կամ փոխանակելու դիմումները։ "주로 여름철, 계절성 특성으로 인하여 여권취득 및 교환을 위한 신청자 수가 급증하고 있음을 알려드립니다. 특히, 우리 동포들이 휴가를 목적으로 해외로 출발하기 위해 여권을 취득이 증가하고 있으며, 그 중에는 외국에서 유효기간을 표시하기 위해 신청하는 경우 뿐만 아니라 외국에서 아르메니아에 도착한 우리 시민에 의해 여권을 취득하거나 교환하는 신청이 늘고 있습니다.
Սակայն 2022 թվականն էապես տարբերվում է նախկին տարիներից, քանի որ աննախադեպ ավելացել են օտարերկրյա պետություններում բնակվող մեր հայրենակիցների ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմումները։ Համեմատության համար անհրաժեշտ է նշել, որ եթե 2021 թվականի հունվար-հունիս ամիսներին ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քանակը կազմել է 3448, ապա 2022 թվականի նույն ժամանակահատվածի համար այն կազմել է 9917 (մոտ երեք անգամ ավելի)։ 그러나 2022년에는 이전 년도와 상당히 상이합니다. 왜냐하면 외국에 거주중인 우리 동포들의 아르메니아 시민권을 취득하기 위한 신청이 전례없이 증가하고 있기 때문입니다. 비교하자면, 2021년 1월-6월기간에 아르메니아 시민권을 취득하기 위한 신청수는 3448건에 달하였다면, 2022년 동일기간에는 9917 건(약 3배이상)에 달합니다.
Անհամեմատ մեծացել են նաև ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու /փոխանակելու/ համար ներկայացվող դիմումները։ Դիմումատուների մեծ քանակ են կազմում օտարերկրյա պետություններում բնակվող ՀՀ քաղաքացիները, որոնք ամռան ընթացքում գտնվելով Հայաստանի Հանրապետությունում՝ դիմում են ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու կամ իրենց ժամկետանց անձնագրերը փոխանակելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մասնավորապես նշված է հայտարարության մեջ: 또한 아르메니아 시민의 여권취득/교환을 위해 제출된 신청서도 비교할 수 없을 정도로 증가하였습니다. 신청자의 대다수는 외국에 거주중인 아르메니아 시민들에 해당합니다. 여름철에 아르메니아 공화국에 있어, 아르메니아 시민 여권을 받거나 해당 기간동안 여권을 교환하기 위해 신청하고 있습니다."라고 "아르멘프레스"의 보도에 따르면, 공지문안에 상세하게 명시되었다.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아 신문기사] 2022년 7월 8일자 (0) | 2022.07.08 |
---|---|
[아르메니아 신문기사] 2022년 7월 7일자 (0) | 2022.07.08 |
[아르메니아 신문기사] 2022년 7월 5일자 (0) | 2022.07.05 |
[아르메니아 신문기사] 2022년 7월 4일자 (0) | 2022.07.05 |
[아르메니아 신문기사] 2022년 7월 1일자 (0) | 2022.07.02 |