휴먼노마드

[아르메니아 신문기사] 2022년 7월 8일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2022년 7월 8일자

LifeChallenger 2022. 7. 8. 19:09
반응형

https://armenpress.am/static/news/b/2022/07/1087877.jpg

 

 

 

 

Մեկնարկել է էլեկտրոնային ավարտական վկայականների և ատեստատների տրամադրման գործընթացը: 전자졸업증명서와 인증서의 발급절차가 개시되었다.

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական նմուշի ավարտական փաստաթղթերը, այսինքն` հիմնական կրթության վկայականները և միջնակարգ կրթության ատեստատները, այս տարվանից սկսած, տրամադրվում են էլեկտրոնային եղանակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հիմնական կրթության վկայականները և միջնակարգ կրթության ատեստատները ստանալու համար շրջանավարտները պետք է դիմեն իրենց դպրոց, որտեղ նրանց կտրամադրվեն ինչպես ավարտական փաստաթղթի ներբեռնված և տպված տարբերակը, այնպես էլ փաստաթղթի 16 նիշանի ծածկագիրը և տրման ամսաթիվը: 예레반, 7월 8일, 아르멘프레스: 공식양식의 졸업문서, 다시말해 초등 교육 증명서와 중등 교육인증서가 올해부터 전자방식으로 발급되고 있다. "아르멘프레스'의 보도에 따르면, 아르메니아 교육부는 초등교육 증명서와 중등 교육 인증서를  받기 위하여 졸업생은 졸업문서의 다운로드 및 발급버전 뿐만 아니라 문서의 16자리 코드 및 발급일자를 제공할 자신의 학교에 신청해야한다.

 

Աշակերտը կամ ծնողը կարող է մուտք գործել Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգ՝ https://verify.e-gov.am/ կայք, մուտքագրել 16 նիշանի ծածկագիրը և տրման ամսաթիվը, ստուգել փաստաթղթի վավերականությունը, ինչպես նաև ներբեռնել և տպել այն:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից մշակված համակարգի միջոցով հնարավոր է գեներացնել, ինչպես նաև ներբեռնել պետական նմուշի ավարտական փաստաթղթերը՝ հիմնական կրթության վկայականները և միջնակարգ կրթության ատեստատները, և դրանք տրամադրել աշակերտներին: 학생이나 학부모는 아르메니아 공화국 공식문서의 유효성을 확인하는 통합 시스템인 https://verify.e-gov.am/ 페이지에 16자리 코드 및 발급일자를 입력하여 접근할 수 있으며, 문서의 유효성을 확인할 뿐만 아니라 그것을 다운로드하여 인쇄할 수도 있다. 아르메니아 교육부의 국립교육기술센터에 의해 고안된 시스템을 통해 초등 교육 증명서와 중등 교육 인증서 등의 국가양식의 증명서를 다운로드할 뿐만 아니라 생성할 수 있으며, 그것들을 학생들에게 발급할 수 있다. 

 

Ավարտական փաստաթղթերի գեներացման գործընթացն առավել պարզ դարձնելու նպատակով՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը support.emis.am կայքում տեղադրել է համապատասխան ուղեցույցներ՝ նախատեսված դպրոցների տնօրենների համար: 졸업문서의 생성절차를 보다 간편화할 목적으로 국립교육기술센터는 support.emis.am 페이지에 예정된 교장을 위한 관련지침을 게시하였다. 

 

 

Սարքավորումները չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման. կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է: 장비류가 적절한 청소 및 소독이 진행되지 않았다. -유제품 제조사의 활동이 중단되었다.

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով կասեցվել է «Արա-Արեգ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Գեղարքունիքի մարզ, գ. Լճաշեն): 예레반, 7월 8일, 아르멘프레스: 아르메니아 식품안전검사기관장의 명령으로 "아라-아레그) 주식회사에 속한 유제품공장(게하르꾸니그주 느자쉔시)의 생산활동이 중단되었다. 

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ-ից, որոշման հիմքը Տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են: "아르멘프레스"에 아르메니아 식품안전검사기관이 알려온 바와 같이, 결정근거는 검사기관의 게하르꾸니그 주센터 검사관의 통제조치동안 기록된 위생규칙의 위반들이다. 

 

Մասնավորապես՝ այդ արտադրամասում արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը մաքուր և նորոգ վիճակում չեն եղել (մետաղական հատվածները ժանգոտ են, պատերը և առաստաղը վերանորոգման կարիք ունեն), ապահովված չեն եղել բնական օդափոխության պայմաններով և արհեստական օդափոխության համակարգերով, սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաներն ու բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման, փաթեթավորման գործընթացները չեն կատարվել սննդամթերքի աղտոտումը բացառող պայմաններում՝ ապահովելով փաթեթավորման ամբողջականությունն ու մաքրությունը:

Նշված խախտումների վերացման համար Տեսչական մարմինը սահմանել է ժամկետ: 특히, 이 제조업체에서 생산실, 보조실, 탕비실은 청결하고 새로운 상태가 아니었고 (금속부분이 녹슬었고, 벽과 천장은 보수가 필요하였다), 자연스러운 통기조건과 인공통풍시스템이 보장되지 않았으며, 식품과 접촉하는 위치에 있는 장비, 도구, 환경 및 용기는 적절한 청소 및 소독이 진행되지 않았고, 포장공정은 포장의 완결성과 위생성을 보장하기 위한 식품오염을 배제한 조건에서 실시되지 않았다, 언급된 위반사항을 제거하기 위하여 검사기관은 기한을 설정하였다.

 

- պարագա 환경

 

 

Բացահայտվել է թմրամիջոցների 1 մլրդ դրամից ավելի ապօրինի շրջանառությամբ և փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր խումբ: 10억 드람이상의 마약불법유통과 돈세탁에 연루된 범죄조직이 적발되었다. 

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, դատախազության հետևողական համակարգման ներքո ձեռնարկված լայնածավալ դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված մեծ ծավալի ապացույցների և ստացված տեղեկատվության վերլուծության արդյունքում հնարավոր է եղել բացահայտել համացանցային հաղորդակցման հավելվածների, առավելապես՝ «Տելեգրամ» ալիքների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր խումբ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից։ 예레반, 7월 8일, 아르멘프레스: 아르메니아 조사위원회의 특수수사본부에서 조사되고 있는 형사사건의 틀안에서 검찰의 일관된 공조하에 취해진 대규모 사법조치와 작전수사조치로 인해 확보된 방대한 증거와 취득한 정보분석의 결과로 온라인 통신어플리게이션, 특히 "텔레그램" 채널을 통해 마약의 불법유통과 거액의 자금세탁에 연루된 범죄조직을 적발하였다. "아르멘프레스"에 이에 대하여 아르메니아 대검찰청이 알려왔다. 

 

«Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ մեկ այլ հանցանքի կատարման համար հետախուզվող և արտերկրում մշտական բնակություն հաստատած ՀՀ քաղաքացի Դ. Ք.-ն թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու նպատակով «Տելեգրամ» սոցիալական ցանցում ստեղծել և 2019-2022թթ. ընթաքցքում կառավարել է ավելի քան 20.000 հետևորդ ունեցող և թմրամիջոցների վաճառքով զբաղվող 50-ից ավել խանութներից բաղկացած «Կանաչու շուկա» և «Դավիթ Վան Հոկտեմբերյան» ալիքները: Վերջինս վերը նշված նպատակով ստեղծել է կայուն հանցավոր խումբ՝ դրանում ներգրավվելով ավելի քան 10 անձանց, ում միջև կատարել է հստակ դերաբաշխում: Մասնավորապես. թմրամիջոցի ապօրինի աճեցման, պատրաստ­ման, պահելու և փոխադրելու համար խմբի կազմում ընդգրկել է Հ. Լ.-ին, Ա. Մ.-ին, Ա. Օ.-ին և գործով չպարզված այլ անձանց: «Տելեգրամյան» նշված ալիքներում իր հետ համատեղ և իր թույլտվությամբ, ինչպես սեփական թմրամիջոցը, այնպես էլ այլ անձնացից ձեռք բերված թմրւամիջոցներն ապօրինի իրացնելու նպատակով հանցավոր խմբում նա ընդգրկել է Դ. Մ.-ին: Վերջինս նույն ալիքում, թմրամիջոց վաճառելու նպատակով, օգագործել է իր՝ «BOB Marley» անվամբ էջը, իսկ թմրամիջոցների վաճառքի արդյունքում ստացված գումարները էլեկտրոնային գումարների վերածելու և դրանք կանխիկ գումարներով վերջնարդյունքում տնօրինելու, փողերի լվացման և այդ կերպ համացանցով թմրամիջոցների վաճառքի արդյուքնում ստացված դրամական միջոցներն օրինական շրջանառության դաշտ բերելու նպատակով խմբի կազմում ընդգրկել է կրիպտոարժույնթերի փոխանակմամբ զբաղվող Գ.Գ.-ին: Վերջինս իր հերթին ապահովել է կազմակերպված խմբի հանցավոր եկամուտների դրամային շրջանա­ռու­թյան օրինականացումը, որի ընթացքում նրան պատկանող էլեկտրոնային դրամապանակների շրջանառու­թյունը գերազանցել է 1 միլիարդ ՀՀ դրամը»,- ասվում է հաղորդագրության մեջ: "실시된 예비조사에 따르면, 또 다른 범죄를 저지른 수배되고 해외에서 영주권을 획득한 아르메니아 시민 D.K는 마약의 불법유통에 종사할 목적으로 "텔레그램" 소셜 네트워크에 계정을 만들어 2019-2022년 동안 2만명 이상의 팔로워와 마약판매에 연루된 50개 이상의 상점으로 구성된 "그린 마켓"와 "다비트 반 10월" 채널을 관리하였다. 후자가 위에서 언급한 목적을 위해 10명 이상의 사람이 포함된 안정적인 범죄조직을 구성하였고, 그들간에 역할을 명확하게 분배하였다. 특히, 마약의 불법재배, 준비, 보관, 이송에 대하여 H.L, A.M, A.O와 신분이 확인되지 않은 다른 사람을 조직에 포함하였다. "텔레그램"의 언급된 채널에서 그와 공동으로 자신의 허락하에 자신의 마약 뿐만 아니라 다른 사람이 확보한 마약을 불법적으로 판매할 목적으로 범죄조직에 D.M을 가담시켰다. 후자는 동일 채널에서 마약을 판매할 목적으로 자신의 "BOB Marley"이라는 이름으로 페이지를 이용하였으며 마약판매로 인해 받은 자금은 전자화폐로 변환하고 그것을 현금으로 처분하고 자금 세탁 및 그런 식의 범죄를 통해 마약판매로 인해 받은 자금을 합법적 유통분야에 끌어드릴 목적으로 조직에 암호화폐 거래소를 운영하는 G.G를 가담시켰다. 후자는 차례로 조직화된 그룹의 범죄소득 자금유통의 합법화를 보장하였고 그 과정에서 그에 속한 전자지갑의 유통은 10억 드람이 초과하였따."라고 공시문에 명시되었다. 

 

 

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments