휴먼노마드

[아르메니아 신문기사] 2022년 7월 11일자 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아 신문기사] 2022년 7월 11일자

LifeChallenger 2022. 7. 12. 05:46
반응형

https://armenpress.am/static/news/b/2022/07/1087959.jpg

 

 

 

Տնտեսավարողները պետության աջակցությամբ ձեռք են բերել ագրոպարենային ոլորտի 1790 սարքավորում. ինչ արդյունք է տվել պետական ծրագիրը: 기업인들은 국가지원금을 통해 농식품 분야의 1790개의 장비를 구입하였다. 국가 프로그램은 어떤 결과를 초래하였나?

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի մեկնարկից՝ 2018 թվականի վերջից մինչև այս տարվա առաջին 5 ամիսները տնտեսավարողները պետության աջակցությամբ ձեռք են բերել ագրոպարենային ոլորտի շուրջ 1790 միավոր լիովին նոր սարքավորումներ, դիմողների թիվը տարեցտարի ավելանում է. պետությունն այս ծրագրով նպատակ ունի նպաստել ձեռնարկություններում տեխնոլոգիական սարքավորումների արդիականացմանը՝ լուծելով արտադրողականության բարձրացման, ինքնարժեքի իջեցման հնարավորության, մրցունակության բարձրացման հարցեր: 예레반, 7월 11일, 아르멘프레스: 아르메니아에서 농식품 분야의 장비에 대한 임대지원금 프로그램의 개시에 따라 2018년말부터 올해 첫 5개월간 기업인들은 국가 지원금을 통해 농식품 분야의 약 1790대의 완전히 새로운 장비를 구입하였으며, 신청자의 수는 매년 증가하고 있다. 정부는 이러한 프로그램을 통해 생산성 향상, 원가하락의 기회, 경쟁력 향상에 관한 문제를 해결함으로써 기업의 기술장비 현대화에 기여하는 것을 목표로 하고 있다.  

 

«Արմենպրես»-ը պետական աջակցության ծրագրի վերաբերյալ զրուցել է ինչպես գերատեսչության ներկայացուցչի, այնպես էլ ծրագրի շահառուի հետ: "아르멘프레스"는 국가 지원금 프로그램에 대해 부서 담당자 뿐만 아니라 프로그램의 수혜자와 대화하였다. 

 

«Ծրագիրը ենթադրում է ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին լիզինգի միջոցով սարքավորումների տրամադրում: Այն նպատակ ունի մատչելի պայմաններով հնարավորություն ստեղծել տնտեսավարողների համար ձեռք բերելու նոր արդիական սարքավորումներ: Ծրագրից կարող են օգտվել ինչպես ֆիզիկական անձինք, այնպես էլ գրանցված տնտեսավարող սուբյեկտները՝ ԱՁ-ները, ՓԲԸ-ները, ԲԲԸ-ները, ՍՊԸ-ները»,- ասում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը: "프로그램은 농식품 분야의 기업가들에게 임대방식으로 장비를 제공하는 것을 포함하고 있습니다. 그것은 저렴한 조건으로 기업가들에게 새로운 현대 장비를 구매하는 기회를 조성하는 것을 목표로 하고 있습니다. 개인 뿐만 아니라 등록된 사업주체는 프로그램을 이용할 수 있습니다." 라고 아르메니아 경제부의 식품안전 및 농식품개발부장 게보르그 하자리안은 말했다. 

 

Ծրագիրն ընդգրկում է ագրոպարենային ոլորտի գրեթե ամբողջ համակարգը՝ սկսած անասնաբուծությունից, բուսաբուծությունից մինչև վերամշակող արդյունաբերություն, այդ թվում ջերմատնային տնտեսությունների կառուցում, սառնարանային տնտեսությունների կառուցում, կաթի մթերման կայանների կառուցում, նաև հատիկաընդեղենի և պտուղ-բանջարեղենի փաթեթավորման, տեսակավորման, զտման գործունեության համար անհրաժեշտ սարքավորումներ, սպանդանոցային տնտեսության համար անհրաժեշտ սարքավորումներ՝ այդ թվում շարժական, մոդուլային սպանդանոցների ձեռքբերում, ինչպես նաև սպանդանոցային ծառայություն մատուցողի կողմից մսեղիքի տեղափոխման սառնարանային տրանսպորտային միջոցների ձեռքբերում: 이 프로그램은 축산과 식물재배에서 가공산업에 이르기까지 온실농장의 구축, 저온농장의 걸설, 우유저장창고의 건설, 콩류 및 청과류의 포장, 분류, 여과에 관한 활동을 위해 필요한 장치, 이송식, 모듈식 도축장의 구매 뿐만 아니라 도축서비스 제공업체에 의한 냉동운송차량의 구매를 포함하여 도축장에 필요한 장치를 포함한 농식품 분야의 거의 모든 시스템을 다룬다. 

 

Ծրագրի մեկնարկից ի վեր բարձր պահանջարկով պայմանավորված կատարվել է ծրագրի ընդլայնում: Այժմ ծրագրի շրջանակում հնարավորություն կա նաև ձեռք բերելու ավտոամբարձիչներ, գինեգործական և այլ ոլորտի գործունեություն իրականացնող տնտեսավարողներին անհրաժեշտ հումքի արտադրանքի պահման մետաղյա տարողություններ և գինեգործության ոլորտում օգտագործվող կաղնեփայտե տակառներ:

Լիզինգը տրամադրվում է 5 տարի մարման ժամկետով, լիզինգի առավելագույն գումարը կազմում է 1 մլրդ դրամ: Շահառուն դիմելով ֆինանսական կառույցին՝ հայտով պետք է ներկայացնի, թե ինչ սարքավորում է ցանկանում ձեռք բերել, և թե որ ընկերությունից: Բանկն ուսումնասիրում է շահառուի վարկունակությունը, եթե համաձայնում է լիզինգ տրամադրել, ապա շահառուն պետք է լիզինգի արժեքի 20 տոկոսի չափով կանխավճար կատարի, այսպիսով կնքվում է եռակողմ պայմանագիր՝ մատակարարի, ֆինանսական կառույցի և շահառուի կողմից: Նախորդ երկու տարիներին լիզինգը տրամադրվել է մինչև 14 տոկոս տոկոսադրույքով՝ դրամի դեպքում և մինչև 9 տոկոս տոկոսադրույքով՝ արտարժույթի դեպքում, և տոկոսադրույքներն ամբողջությամբ սուբսիդավորվել են պետության կողմից: «Ընթացիկ տարում փոխվել են պայմանները, լիզինգի տոկոսադրույքի վերին շեմ չի սահմանվում, բանկը և շահառուն փոխադարձ համաձայնությամբ են պայմանավորվում վերին շեմի մասով, իսկ պետությունը դրամով տրամադրված լիզինգի մինչև 10 տոկոսային կետն է սուբսիդավորում, իսկ արտարժույթով լիզինգի՝ 6 տոկոսային կետը»,-ասաց Ղազարյանը:

 

Կառավարության որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքի բնակավայրի տարածքում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար սահմանված են ավելի նպաստավոր պայմաններ: Այս դեպքում պետությունը սուբսիդավորում է դրամով տրամադրված լիզինգի 12 տոկոսային կետը, իսկ արտարժույթով տրամադրված լիզինգի՝ 7 տոկոսային կետը:

«Մենք այս ծրագրով խթանում ենք ձեռնարկություններում առկա տեխնոլոգիական սարքավորումների արդիականացումը, որը լուծում է մի քանի խնդիր՝ և արտադրողականությունն է բարձրացնում, և ինքնարժեքի իջեցման հնարավորություն է ստեղծում, և հնարավորություն է ընձեռում արտադրելու ավելի բարձրորակ, մրցունակ արտադրանք, որը կարող է արտահանման մեծ պոտենցիալ ունենալ»,-ասաց Ղազարյանը:

 

Ծրագիրը իրականացվում է 2018 թվականի վերջից: «Կառավարության կողմից իրականացվող բավականին պահանջված ծրագրերից մեկն է: Տարեցտարի ավելանում է այս ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը»,-ասաց Ղազարյանը:

Առաջին տարում՝ 2018 թվականին հաստատվել է ընդամենը 7 լիզինգի հայտ՝ 29.7 մլն դրամի չափով: 2019-ին հաստատվել է 63 շահառուի մոտ 100 լիզինգի հայտ՝ 2.7 մլրդ դրամի չափ: 2020 թվականին հաստատվել է 131 շահառուի 186 լիզինգի հայտ՝ 6.3 մլրդ դրամի չափով, իսկ 2021-ին հաստատվել է 229 շահառուի 342 լիզինգի հայտ՝ 10.6 մլրդ դրամի չափով: Իսկ 2022 թվականի 5 ամիսների արդեն կա հաստատված 70 շահառուի 95 լիզինգի հայտ՝ մոտ 4.3 մլրդ դրամի չափով: Տնտեսավարողները մինչև 1 մլրդ դրամի շեմի լրանալը կարող են մի քանի անգամ դիմել ծրագրից օգտվելու համար:

«Ընդհանուր առմամբ ծրագրի մեկնարկից մինչև ընթացիկ տարվա 5 ամիսները հաստատվել է 500 շահառուի 730 լիզինգի հայտ՝ 23.8 մլրդ դրամի չափով: Եվ այդ լիզինգների շրջանակում ձեռք է բերվել շուրջ 1790 միավոր սարքավորում: Այսինքն՝ պետության աջակցությամբ ձեռք են բերել 1790 նոր սարքավորում: Ծրագրի շրջանակներում կարող են ձեռք բերել միայն նոր, չօգտագործված սարքավորումներ»,-ասաց Ղազարյանը:

Ծրագրի համար դիմողներ կան գրեթե բոլոր ոլորտներից՝ սկսած ֆերմերային տնտեսությունների կողմից կթի ապարատի ձեռքբերումից, մինչև վերամշակող արդյունաբերության ձեռնարկությունների կողմից ձեռք բերվող ամբողջական հոսքային գծեր: Մեծ տոկոս են կազմում ջերմոցային տնտեսությունները, սառնարանային տնտեսությունները և վերամշակող արդյունաբերության ձեռնարկությունների կողմից ձեռք բերված սարքավորումները:

Լիզինգի մարման ժամկետը 5 տարի է, սուբսիդավորումը տրամադրվում է անմիջապես լիզինգի պայմանագրի կնքման պահից, սահմանված է 3 ամիս՝ մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ: Բացի այդ, շահառուներին հնարավորություն է տրվել ֆինանսական կառույցների հետ պայմանավորվածության հիման վրա յուրաքանչյուր տարի սահմանելու լրացուցիչ մինչև 6 ամիս արտոնյալ ժամկետ՝ մայր գումարի մարման համար: Դա նպատակ ունի աջակցել այն ոլորտներին, որոնց բերքի ստացումը սեզոնային բնույթ է կրում: Այդ ոլորտների շահառուները կարող են բերքի մշակության ընթացքում մինչև վաճառքը ազատվել մայր գումարի մարման պարտավորությունից:

«Ծրագրի մեկնարկից հետո դիտարկում ենք և արտադրության և արտահանման ծավալները, աճի դինամիկան ակնհայտ է: Արտադրության և արտահանման ծավալների ակնհայտ աճ ունենք: Այդ աճի մեջ բնականաբար իր ազդեցությունը թողել է այս ծրագիրը»,-ընդգծեց Ղազարյանը:

Ծրագրի շահառու է  Armenia Wine ընկերությունը: 2020-ին և 2021-ին ընկերությունը լիզինգով ձեռք է բերել այգեմիջյան կուլտիվատոր, փայտամանրիչ, սրսկիչ, տուփ հավաքող սարք, ճնշմաչափ, պղտորաչափ:

«Սուբսիդավորվել ենք ամբողջությամբ, 0 տոկոսով ենք վերցրել: Եթե լիզինգով հնարավորություն չստեղծվեր, մենք ստիպված էինք լինելու վճարել ավելի շատ, չէինք կարող առանց այդ սարքավորումների: Բացի այդ, հնարավորություն է ստեղծվել, որ մենք ավելի լավ սարքավորումներ ձեռք բերենք: Եթե չլիներ այս հնարավորությունը, մենք գուցե ձեռք բերեինք արտադրողականությամբ ոչ այնքան լավ, միջին տեխնիկա»,-ասաց ընկերության ֆինանսական տնօրեն Կարինե Սևյանը:

Նրա խոսքով՝ այդ նոր սարքավորումների ձեռքբերումն ինչ-որ առումով ազդել է նաև արտադրողականության ավելացման վրա, դրանք ավելի արագ են աշխատում, երկար կծառայեն: Սևյանն ընդգծեց՝ ծրագիրն իսկապես լավ հնարավորություն է, հուսով են, որ այն շարունակական կլինի:

 

 

ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է զինծառայողի կողմից կատարված պետական դավաճանության ևս մեկ դեպք

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, հանդիսանալով զինծառայող, ծառայության բերումով տիրապետել է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԱԱԾ-ից, նկարագրված պայմաններում վերջինս «ok.ru» սոցիալական ցանցի միջոցով ծանոթանալով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ, հավաքագրվել է նրա կողմից, որից հետո նամակագրության միջոցով նրան է հանձնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող, ռազմական բնույթի տեղեկություն հանդիսացող՝ զորամասի նշանակության, դրա կազմում ընդգրկված ստորաբաժանումների տեսակի, իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքի տեղակայման վայրի, մարտական դիրքերի կահավորվածության, մարտական հերթապահություն իրականացնելու հետ կապված այլ տվյալներ, ինչպես նաև զորամասի հրամանատարական կազմի անհատական և ծառայողական տվյալները, լուսանկարել և ուղարկել է զորամասի շինությունները, մարտական դիրքերը, վաշտի անվանականչի մատյանը, մարտական դիրքի կրակային քարտը, զինվորական գրքույկը՝ այդ կերպ լրտեսության եղանակով կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության, որոնց դիմաց որպես վարձատրություն՝ բանկային փոխանցումների միջոցով ստացել է գումարներ:

 

Պետական դավաճանության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում հիշյալ քաղաքացին ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք, որից հետո հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա դատախազի որոշմամբ վերջինիս ներկայացվել է մեղադրանք, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է զինծառայողներին զերծ մնալ սոցիալական ցանցերով կամ այլ եղանակով կասկածելի անձանց հետ ծանոթություններ հաստատելուց և նրանց հետ ՀՀ անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցեր քննարկելուց և տեղեկություններ փոխանցելուց:

 

 

Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել է 2023-2026-ի հակակոռուպցիոն ռազմավարության մշակման գործընթացը

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի մշակմանը նվիրված աշխատաժողով, որով մեկնարկել է նաև ռազմավարության մշակմանն ուղղված հետագա աշխատանքային քննարկումների և հանդիպումների շարքը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոյին և թիմին՝ նախարարության հետ շարունակական ու արդյունավետ համագործակցության համար:

«Փոխնախարար Թումանյանցն ընդգծել է 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի մշակման աշխատանքներին պետական կառավարման մարմինների և այլ շահառու կողմերի մասնակցության կարևորությունը:

 

Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայանը և գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը, ովքեր ներկայացրել են իրենց գերատեսչություններում առկա խնդիրները, որոնց լուծմանն ուղղված գործողություններն սահմանված են լինելու 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրում:

Միջոցառման մասնակիցները ներգրավվել են երեք աշխատանքային խմբերում՝ քննարկելու և վերհանելու հակակոռուպցիոն քաղաքականության խնդիրները երեք հիմնական ուղղություններով՝ կոռուպցիայի կանխարգելում, կոռուպցիայի բացահայտում, հակակոռուպցիոն կրթություն ու հանրային հաղորդակցության մարտահրավերներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ աշխատաժողովին մասնակցել են պետական կառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, Հայաստանում միջազգային առաքելություն իրականացնող կազմակերպությունների, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև անկախ փորձագետներ:

Նշվում է, որ միջոցառումը տեղի է ունեցել Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի շրջանակներում և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ:

 

 

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments