휴먼노마드
[아르메니아어] 아르메니아에 관한 상식 - 독해연습편(1) 본문
Հայ ժողովրդի ծագումն ու կազմավորումը. Հայկական ավանդություն
아르메니아의 기원과 형성, 그리고 전설
ծագում 기원
կազմավորում 형성
ավանդություն 전설
վերաբերյալ 관련하여
շարք 열
գրի առնել 쓰여지다
համաձայն 1) ~에 따르면 2) ~와 일치하는
հնավանդ զրույց 설화
հսկա 거인
աստվածազուն = աստվածազարմ 고귀한, 신성을 이어받은
սերվել 계승하다
նախահայր 조상 = նահապետ
ներկայացնել 대변하다
ահեղ 강력한
երևելի 주목할 만한
մեծամեծ 위대한
բարիք 선
պատճառ 이유, 원인
սերունդ 세대
համարել 여기다
աղբյուր 근원
միջնադարյան 중세의
անվանում 호칭
տոհմ 부족, 일가
պատերազմ 전쟁 -> պատերազմել 전쟁을 하다
Հայերի ծագման վերաբերյալ հին ու միջին դարերում գրի են առնվել մի շարք ավանդություններ:
Հնավանդ զրույցի համաձայն՝ հայերը սերվել են աստվածազուն Հայկ նահապետից, որն աստվածների հսկա որդիներից էր: 아르메니아인의 기원에 관하여 고대와 중세에 많은 전설들이 쓰여졌다. 설화에 따르면 아르메니아인은 신들중 거인의 아들이었던 고귀한 하이크의 후손으로부터 계승되어 왔다.
Ահա թե ինչպես է ներկայացվում հայոց նախահոր ծագումը Մովսես Խորենացին. «Աստվածներից առաջիններն ահեղ էին և երևելի, և աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի ու մարդկության սկիզբ: Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդը... Սրանցից մեկն էր և Հապետոսթյան Հայկը» : 여기에서 모브세스 호레나친은 아르메니아의 조상의 기원에 대해 대변하고 있다. "신들중 첫번째 자들은 강력했고 뛰어났으며 세계의 위대한 선행의 이유였으며 세상과 인간의 시작이었다. 그 이전에 거인들의 세대가 왔으며 그들 중 하나가 하뻬또스찬 하이크이다."
Հայկական ավանդության համաձայն` համաշխարհային ջրհեղեղից հետո ողջ մարդկությունը սկզբնավորվեց Նոյի երեք որդիներից (Հաբեթ, Քամ և Սեմ): 아르메니아의 전설에 따르면 전세계의 홍수이후 모든 인간은 노아의 세 아들(하벳, 캄과 셈)로부터 시작되었다고 한다.
Ըստ ավանդության՝ Հայկ նահապետը համարվում է Հաբեթի ժառանգներից Թորգոմ նահապետի որդին, այդտեղից էլ միջնադարյան գրավոր աղբյուրներում Հայաստանին տրված «Թորգոմա տուն» և հայերին տրված «Թորգոմյան ազգ» անվանումները: 전설에 따르면, 조상 하이크는 하베트의 자손중 토르곤 일가의 아들로 여겨지며 이로 인해 중세의 기록에는 아르메니아에게 "토르곤의 집"과 아르메니아 사람에게 "토르곤의 나라"라는 호칭을 부여했다.
Ավանդությունը պատմում է, որ Հայկն իր տոհմով պատերազմել է Միջագետքի բռնակալ Բելի դեմ, հաղթել նրան, և այդ օրվանից հայերը սկսել են հաշվել Բուն Հայոց թվականը, որի սկզբնավորումը տեղի է ունեցել Ք.ա. 2492 թ. օգոստոսի 11-ին: 전설에 의하면 하이크는 그의 부족과 함께 메소포타미아의 폭군 벨에 대항하여 전쟁을 치뤘으며 그를 패퇴시켰다. 이날로부터 아르메니아 사람들은 기원전 2492년 8월 11일에 발생한 날로부터 아르메니아인의 원년을 세기 시작했다.
Հայկական ավանդության համաձայն Հայկ նահապետի անունով մեր ժողովուրդը կոչվեց «հայ» և երկիրը` «Հայաստան», իսկ նրա ժառանգներից Արամ նահապետի անունից առաջացան Հայաստանի «Արմենիա» և հայերի «արմեն» անվանումները: 아르메니아의 전설에 따르면 조상 하이크의 이름에서 우리 민족을 "하이"로 나라를 "하야스딴"이라고 불렀으며 그의 자손중 아람의 이름에서 하야스탄의 "아르메니아"를, 아르메니아 인의 "아르멘"이라는 이름을 따왔다.
Հայկական լեռնաշխարհ կամ Հայկական բարձրավանդակ
아르메니아의 산맥과 아르메니아 고원
բնօրրան 요람
բարձրավանդակ 고원
առանձին 별로도, 개별로
կղզի 섬
ռելիեֆ 지형
հետևանք 결과 -> հետևանքով ~에 의해서
կերտել 건설하다
թափվել
Այսպես է կոչվում այն պատմա-աշխարհագրական տարածքը, որը հայ ժողովրդի բնօրրանն է և գտնվում է Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև։ Հյուսիսում Կովկասյան լեռներն են և Սև ծովը, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը։ 아르메니아 민족의 요람이며 이란과 소아시아의 고원 중간에 위치한 역사.지리적 지역을 이렇게 부른다. 북쪽으로는 꼽까스 산맥과 흑해가 있고 남쪽에는 메소포타미나 평원이 있다.
Հայկական բարձրավանդակը տարբերվում է շրջակա տարածքներից. այն ունի 1500-1800 մետր միջին բարձրություն, իսկ առանձին գագաթներ ունեն ավելի քան 3 - 4 հազար մետր բացարձակ բարձրություն։ 아르메니아 고원은 주변의 지역과는 다르다. 그것은 평균 1500-1800 미터의 고도를 가지며 각각의 정상은 절대고도가 3-4천미터이상입니다.
Գերմանացի աշխարհագետ Կարլ Ռիտտերը Հայկական լեռնաշխարհն անվանել է օդով և ջրով հարուստ «լեռնային կղզի»: Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետը Մեծ Մասիսն է (Արարատ, 5,165 մ)։ Բարձրությամբ լեռնաշխարհում երկրորդն է Սավալանը (Հայկական կամ Ղարադաղի լեռներում, Իրան, բարձրությունը՝ 4,811 մետր), երրորդը՝ Սիփանը (Վանա լճի արևմտյան ափի մոտ, բարձրությունը՝ 4,434 մ), չորրորդը՝ Ջիլոն (Կորդվաց լեռներում, 4,168 մ), հինգերորդը՝ Արագածը (Հայաստան, 4,090 մ)։ 독일의 지질학자 카른 리터는 아르메니아 산맥을 공기와 물이 풍부한 "산악의 섬"이라고 불렀다. 아르메니아 산맥의 가장 높은 곳은 위대한 마시스(아라라뜨 5165 미터)이다. 고산지대에서 두번째는 사발란(아르메니아 또는 카라다흐산맥, 이란 고도 4811미터)이고 세번째는 시판(밴 호수의 서쪽 강변에 가깝고, 고도 4434미터)이며, 네번째는 길론(꼬르드바츠 산맥에서 있으며 4168미터)이고, 다섯번째는 아라가츠(아르메니아, 4090 미터)이다.
Երկրի լեռնային ռելիեֆի հետևանքով Հայկական լեռնաշխարհի բնական պայմանները՝ կլիման, հողերը, բույսերը, կենդանիները, բազմազան են։ 나라의 산악지형으로 인해 기후, 토양, 식물, 동물 등 아르메니아의 산악의 자연조건은 다양하다.
Հայկական լեռնաշխարհում ապրել ու իր բազմադարյան պատմությունը կերտել է հայ ժողովուրդը:
Այստեղից են սկիզբ առնում Առաջավոր Ասիայի խոշոր գետեր՝ Եփրատը և Տիգրիսը (թափվում են Պարսից ծոցը), Ճորոխը և Հալիսը (Սև ծով), Կուրը և Արաքսը (Կասպից ծով)։ Դրանց վրա գոյացել են ջրվեժներ ու լճակներ։ 아르메니아의 산악지형에 살면서 아르메니아 사람들은 수세기의 역사를 건설하였다. 여기에서 중앙아시아의 주요 강은 유프라테스와 티그리스(페르시아만으로 이어지는), 코로크와 할리스(흑해), 쿠라와 아라크스(카스피해)이다. 그것들 위에 폭포와 호수가 형성되었다.
Հայկական բարձրավանդակում կան բազմաթիվ լճեր ու լճակներ։ Հատկապես հայտնի են երեք լճերը՝ Սևանը, Վանը և Ուրմիան: Դրանք ոչ միայն Հայկական լեռնաշխարհի, այլև ամբողջ Մերձավոր Արևելքի տարածքով խոշորագույն լճերն են։ 아르메니아의 고원에는 수많은 호수와 연못이 있다. 특히, 세개의 호수가 유명한데 세반, 반과 우르미아이다. 이들은 아르메니아 산악지형뿐만 아리나 중동 전지역에 걸쳐 가장 커다란 호수이다.
연습문제
1. Պատասխանի´ր հարցերին:
1. Համաձայն հնավանդ զրույցի` ո՞ր նահապետից են սերել հայերը:
2. Ու՞մ խոսքերն են. «Աստվածներից առաջիններն ահեղ էին և երևելի, և աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի ու մարդկության սկիզբ: Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդը... »:
3. Ե՞րբ է սկզբնավորվել ողջ մարդկությունը` ըստ հայկական ավանդության:
4. Ովքե՞ր էին Նոյի որդիները:
5. Ու՞մ հետ է պատերազմել Հայկը իր տոհմի հետ:
6. Ե՞րբ և ինչի՞ց հետո է սկզբնավորվել Բուն Հայկական թվականը:
7. Ո՞րն է հայ ժողովրդի բնօրրանը և որտե՞ղ է գտնվում:
8. Որքա՞ն է Հայկական բարձրավանդակի միջին բարձրությունը:
9. Ո՞վ է Հայկական լեռնաշխարհն անվանել «օդով ու ջրով հարուստ լեռնային կղզի»:
10. Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի և Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը:
11. Թվի´ր Հայկական լեռնաշխարհի գետերը և լճերը:
12. Թվի´ր ցանկացած տարածաշրջանի բնական պայմանները:
2. Թարգմանի´ր նախադասությունները:
1. My friend likes to read books about the genesis of the world.
2. After the world-wide flood Noah’s family have remained alive.
3. Hayk is considered as an ancestor of Armenian’s.
4. In ancient time there were many tyranies in the world.
5. After two weeks I must represent my written essay(շարադրություն) about my country.
6. The climate of Armenia is similar(նման) to the climate of my country.
7. Still I haven’t been in the lake of Sevan and haven’t seen waterfalls.
8. Our dormitory is located in the north-west of Yerevan.
9. I think every person must love his cradle-country(fatherland).
10. The highest mountain of Armenian Plateau is Ararat.
도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?
여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다.
'휴먼노마드로 살아 가는 법 > 아르메니아' 카테고리의 다른 글
[아르메니아어] 선사시대(նախնադար) - 독해연습편(3) (0) | 2020.04.02 |
---|---|
[아르메니아어] 아르메니아에 관한 상식 - 독해연습편(2) (0) | 2020.04.02 |
[아르메니아어] 접속사 շաղկապ (0) | 2020.04.01 |
[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 3월 29일자) (0) | 2020.03.29 |
내가 경험한 아르메니아 사람들의 공중보건에 대한 인식 (2020.03.06) (0) | 2020.03.06 |