휴먼노마드

[아르메니아어] 선사시대(նախնադար) - 독해연습편(3) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 선사시대(նախնադար) - 독해연습편(3)

LifeChallenger 2020. 4. 2. 14:12
반응형

출처 : 픽사베이

 

 

Նախնադար(선사시대)

 

 

Նախնադար 선사시대

որսորդություն 수렵

հաջորդել 뒤따르다

քարանձավ 동굴

համայնք 공동체

նվաճում 업적

բանական 지능적인

տոհմ 부족

հայտնաբերել 발견하다

բնակավայր 주거지

 

 

  Մարդկության պատմության ամենավաղ շրջանը կոչվում է նախնադար, որը ներկայացվում է 3 հիմնական  փուլով` քարի դար, պղնձի-քարի դար և բրոնզի դար: 인류역사의 가장 이른 시기를 선사시대라고 부르며 석기시대, 동기시대와 청동기 시대 등 주된 3 단계로 대표된다. 

  Քարի դարը(3մլն տարի առաջ մինչև Ք.ա. VI հազարամյակի կեսեր) մարդկության պատմության ամենավաղ  ու ամենաերկարատև շրջանն է: Քարի դարն իր հերթին բաժանվում է 3 ժամանակաշրջանի`հին քարի  դար(պալեոլիթ), միջին քարի դար(մեզոլիթ) և նոր քարի դար(նեոլիթ): 석기시대(3백만년전부터 기원전 6000년 중반까지)는 인류역사의 최초의, 최장의 시기이다. 석기시대는 차례로 3개의 시기인 구석기, 중석기와 신석기로 나뉜다.

  Քարի դարին հաջորդում է պղնձի-քարի դարը(էնեոլիթ), որը տևել է Ք.ա. VI հազարամյակի կեսերից մինչև  Ք.ա. IV հազարամյակի սկիզբը: Սրան հաջորդում է բրոնզի դարը: 구석기 이후 기원전 6000년 중반부터 기원전 6000년 시초까지 동기시대(원시시대)가 이어진다. 그 후에는 청동기시대가 이어진다.

  Հայաստանում բրոնզի դարը սկսվել է Ք.ա. IV հազարամյակի կեսերին և տևել է մինչև Ք.ա. II հազարամյակի վերջը: 아르메니아에서 청동기 시대는 기원전 6000년 중반과 기원전 6000년 초기에 나타난다.

 

  Սկզբում մարդիկ ապրել են քարանձավներում խմբերով և զբաղվել որսորդությամբ: Հին քարի դարի մեծ  նվաճումներից էր կրակի ստացումը և օգտագործումը: 초기에 인류는 동굴에 집단으로 거주했으며 수렵에 종사한다. 구석기의 위대한 업적중에는 불의 획득과 이용이 있다.

  Պալեոլիթի վերջին շրջանում ձևավորվեց բանական մարդը և ստեղծվեցին տոհմական համայնքներ: Հայաստանում հայտնաբերված պալեոլիթյան հնագույն բնակավայրերը Գուգարքում, Արզնիում, Ազոխում են:

구석기의 초기시기에는 지능인간이 형성되었고 부족공동체가 형성되었다. 아르메니아에서 발견된 가장 오래된 석기시대의 주거지는 규가르쿰, 아르즈니움, 아조흠이다.

 

1. Ի՞նչ է նախնադարը և քանի՞ փուլերով է ներկայացվում:

2. Ե՞րբ է սկսվել և ավարտվել քարի դարը:

3. Քանի՞ փուլերի է բաժանվում քարի դարը:

4. Ե՞րբ է ավարտվել հին քարի դարը Հայաստանում:

5. Պալեոլիթյան ի՞նչ բնակավայրեր կան Հայաստանում:

 

 

Ժամանակաշրջանը Հունարեն անվանումը Տևողությունը Նվաճումները
Քարի դար      
հին քարի դար      
միջին քարի դար      
նոր քարի դար      

 

 

կիրառություն 기능

նետ ու աղեղ 활과 화살

ապրուստ 생계

հայթայթել 유지하다, 획득하다.

ընտելացնել -  domesticate                             

մշակել 경작하다.

կազմավորել 형성하다

հավատալիք 믿음

ընդհանուր 공통의

հուշարձան 기념물 - հուշ(기억)+արձան(조각) 

երկրագունդ 지구 - երկիր+ա+գունդ(구)

հողագործական 농경의

անասնապահական 목축의

բազմացնել 사육하다

հնավայրեր 유적지

մոլորակ 행성

զարգանալ 발전하다. 향상하다

պատկերացում 사상

արդյունահանել 추출하다

ձուլել 주물을 뜨다

հնձան 와인주조장

ոտնաման 신발

 

 

  Միջին քարի դարը(մեզոլիթ) տևել է շուրջ 2 հազար տարի` Ք.ա. XII – X հազարամյակները: Այս շրջանում  լայն կիրառություն ստացավ նետ ու աղեղը, որը դարձավ մարդու գլխավոր զենքն ու ապրուստ հայթայթելու  միջոցը: Այս շրջանում սկսեցին ընտելացնել առաջին կենդանիներին և մշակել բույսեր: 중석기는 기원전 12000년에서 10000년까지 2000년동안 지속되었다. 이 시기에 인간의 주된 무기와 생계유지수단으로 활과 화살이 널리 이용되었다. 이 시기에는 최초의 가축사육이 시작되었고 식물을 경작하였다.

  Միջին քարի դարում կազմավորվեցին ցեղեր, որոնց անդամները խոսում էին նույն լեզվով, ունեին  ընդհանուր հավատալիքներ ու սովորույթներ: Պալեոլիթի վերջին շրջանի և մեզոլիթի կարևոր հուշարձան է  Շանիդարը, որը երկրագնդի վաղ հողագործական և անասնապահական առաջին հնավայրերից է: 중석기에는 부족이 형성되었으며 그들의 구성원은 같은 언어로 말하고 공통의 믿음과 관습을 가지고 있다. 구석기의 후기 시기와 중석기의 중요한 기념물은 지구의 초기 농경과 목축이 최초로 나타난 샤니다르 유적이다.  

 

  Նոր քարի դարը(նեոլիթ) սկսվել է Ք.ա. X հազարամյակից և տևել է մինչև Ք.ա. VI հազարամյակի կեսերը: Այս  շրջանում մարդը կարողանում էր իր համար ստեղծել անհրաժեշտ բարիքներ` պահելով ու բազմացնելով  կենդանիներ, մշակելով բույսեր ու աճեցնելով մրգատու ծառեր: Այսպես դրվեցին մարդկային  քաղաքակրթության հիմքերը: Ազգակից և հարևան ցեղերի միավորումով ստեղծվեցին ցեղային  միավորումներ, որոնց հիման վրա հետագայում առաջացան պետական կազմավորումներ: 신석기시대는 기원서 10,000년부터 시작되었고 기원전 6000년 중반까지 지속되었다. 이 시기에 인류는 동물을 지키고 사육하는, 식물을 경작하고 과실수를 생육하기 위해서 필요한 물품을 창조할 수 있었다. 이것이 인류문명의 설립이 이루어진 방법이다. 유사 그리고 이웃부족과의 통합으로 이후 최초국가 형성의 근간이 되는 부족연합체가 생겨났다.

 

 

  Հայաստանում նեոլիթյան հուշարձաններից են Աղձնիքի և Հայոց Միջագետքի «Ոսկե եռանկյունի» տարածքում գտնված հնավայրերը(Պորտասարը, որտեղ հայտնաբերվել են Երկիր մոլորակի ամենահին  տաճարները): Այս շրջանում ավելի են զարգանում կրոնական պատկերացումները, որոնք կապվում էին  բնության երևույթների, աստվածությունների, ոգիների և նախնիների պաշտամունքի հետ: 아르메니아에서 신석기 유적중 아흐츠니크와 아르메니아의 메소포타미아 "황금삼각주" 지역에 위치한 유적지(지구상에 발견된 가장 오래된 사원인 뽀르따사르)가 있다. 이 시기에는 자연현상, 신성, 영혼과 조상숭배와 관련된 종교사상이 더욱 발전하였다.

 

 

  Ք.ա. VI հազարամյակի կեսերին մարդիկ սովորեցին արդյունահանել և ձուլել մետաղը(պղինձը): Էնեոլիթում  զարգացան հողագործությունը, անասնապահությունն ու արհեստները(մետաղագործությունը և  կավագործությունը): Էնեոլիթը տևել է մինչև Ք.ա. V հազարամյակի վերջերը: Հայկական լեռնաշխարհում հայտնաբերվել են բազմաթիվ էնեոլիթյան հուշարձաններ, որոնցից նշանավոր են Առատաշենը, Թեղուտը, Արենին: Այստեղ հայտնաբերվել է աշխարհում գինու հնագույն հնձանը, մարդու ոտնամանը և այլ իրեր: 기원전 6000년 중반에 인류는 금속(구리)을 추출하고 주물을 뜨는 것을 익혔다. 신석기는 기원전 5000 후반까지 지속되었다. 아르메니아의 산악지대에는 아라따센, 테후뜨, 아레니와 같은 수많은 신석기 유물이 나타났다. 그곳에는 세상에서 가장 오래된 와인 주조장, 인간의 신발과 다른 물건이 발견되었다.

 

1. Ո՞րն է մեզոլիթի թվագրությունը:

2. Ի՞նչ կարող ես ասել Շանիդար հնավայրի մասին:

3. Ինչո՞վ է առանձնացել նեոլիթյան շրջանը: Ի՞նչ հուշարձաններ կան:

4. Էնեոլիթյան ի՞նչ հուշարձաններ գիտեք Հայաստանում:

 

  

연습문제

 

 

1. Ու՞մ խոսքերն են. «Աստվածներից առաջիններն ահեղ էին և երևելի, և աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի ու մարդկության սկիզբ: Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդը... »:

ա. Քսանթոս                         գ. Եզովպոս

բ. Խորենացի                       դ. Ռիտտեր

 

2. Ո՞վ Նոյի որդիներից չէ :

      ա. Կամ                                գ. Հաբեթ

      բ.  Սեմ                                 դ. Քամ

 

3. Ո՞վ է Հայկական լեռնաշխարհն անվանել «օդով ու ջրով հարուստ լեռնային կղզի»:

        ա. Ռիտ Կարլեր                     գ. Կարլ Ռիտտեր

        բ. Ռալ  Կիտտեր                    դ.  Կիտ  Ռալեր

 

4. Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռը:

     ա. Արագած                           գ. Սավալան

     դ. Սիփան                              դ. Արարատ

 

5. Ո՞րն է Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը:

    ա. Մասիս                                գ. Թոնդուրեկ

    բ. Արագած                              դ. Ջիլոն

 

6. Ո՞վ էր հայերի ռազմի աստվածը:

    ա.  Վահագն                                գ. Հայկ

    բ. Միհր                                        դ. Բել

 

7. Ո՞րն էր առաջին հայկական կենտրոնաձիգ պետությունը :

   ա.  Հայաստանյան  թագավորությունը      գ. Մեծ  Հայք

  բ.  Արարատյան  թագավորութունը           դ. Փոքր  Հայք

 

8. Ո՞ր դարում են Մակեդոնացու զորքերը ներխուժել Առաջավոր Ասիա:

   ա. Ք.ա. 5-րդ  դար                             գ. Ք.ա. 6-րդ  դար

   բ. Ք.ա. 4-րդ  դար                              դ. Ք.ա. 1-ին  դար

 

9. Ո՞րն է Մերձավոր Արևելքի գործուն հրաբխային գագաթը:

   ա. Սիփան                                   գ. Թոնդուրեկ

   բ. Արարատ                                 դ.  Արագած

 

10. Ե՞րբ է տեղի ունեցել Սպիտակի երկրաշարժը:

    ա. 1888թ.                                   գ. 1989թ.

    բ. 1988թ.                                    դ. 1889 թ.

 

 

Թարգմանիր հայերեն:

 

To descend from -                                      flood –

To note -                                                       genesis –

To arise -                                                      heir –

To be considered -                                      ancestor –

To create -                                                    dynasty –

To occur -                                                    tyranny –

To form -                                                     island –

To invade -                                                 cradle –

To consolidate -                                         absolute –

To include -                                                plateau –

To rebell -                                                  waterfall –

To exist -                                                   plant –

To proclaim -                                            earth –

To be divided -                                         millennium-

Volcano -                                                   earthquake –

Recently -                                                  territory –

Province -                                                 location -

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

반응형
Comments