휴먼노마드

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 4월 16일자) 본문

휴먼노마드로 살아 가는 법/아르메니아

[아르메니아어] 뉴스로 배우는 아르메니아어(2020년 4월 16일자)

LifeChallenger 2020. 4. 16. 20:03
반응형

출처 : 픽사베이

 

 

 

Մեկ մարդու գործողությունների պատճառով է որոշվել փակել Նորաշեն գյուղը. Նիկոլ Փաշինյան: 한사람의 행동으로 인해 노라센마을을 봉쇄하다. 니콜 파쉬니안

 

 

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին և Արարատի մարզի Նորաշեն համայնքի մեկուսացման պատճառին: Վարչապետը նախ նշեց, որ Հայաստանում 16 թեստից ընդամենը կորոնավիրուսի 1 դրական դեպք է արձանագրվում, ինչը բավական լավ ցուցանիշ է: 예레반, 4월 16일, 아르멘프레스: 정부내각 총리인 니콜 파쉬니안은 코로나바이러스와 연관된 상황과 아라라뜨 구역에 있는 노라센 공동체의 격리 이유를 언급하였다. 총리는 처음에 지적했다. 아르메니아에서 16건의 검사중 단지 코로나바이러스 1건의 양성판정이 등록되었다는 것은 상당히 좋은 지표라고 지적했다. 

 

 

- անդրադառնալ 언급하다

- մարզ 지역, 지구

- մեկուսացում 격리

- ընդամենը 단지

 

 

«Կրկին ուզում եմ ընդգծել հետևյալը՝ ընդհանուր առմամբ համաճարակի մեր կորը հիմա գտնվում է կառավարելիության տիրույթում, բայց եթե մենք շարունակենք այն վերաբերմունքը, որ շատ հաճախ տեսնում ենք մեր իրականության մեջ, կարող է ունենանք համաճարակի նոր բռնկում: Ես ուզում եմ, որ մեր հանրությունը տեղյակ լինի այն դեպքին, որը տեղի է ունեցել օրեր առաջ Արարատի մարզի Նորաշեն գյուղում:

Մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներից մեկի ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել, և դիմումի հիման վրա մեկուսացման մեջ գտնվող անձն ուղեկցվել է թաղման արարողության՝ իհարկե նախապես զգուշացվելով, որ պետք է պահել հեռավորություն և որոշակի կանոններ պահպանել: Իհարկե, ոստիկանի ու մասնագետի ուղեկցությամբ է նաև գնացել հոգեհանգստի և հուղարկավորության արարողությանը, բայց հասկանալի է, որ շատ հուզիչ պահ է եղել, և նրանք, ի հեճուկս խնդրանքների ու հորդորներին, չեն պահել պայմանները: Եվ հարազատների հետ գրկախառնվել են, երկու օր անց մեկուսացման մեջ գտնվող անձի մոտ թեստը դրական արդյունք է ունեցել, այսինքն՝ հաստատվել է կորոնավիրուսի դեպք: Եվ սրա արդյունքում հիմա պարետատունը որոշում է կայացրել Նորաշեն համայնքն ուղղակի ամբողջությամբ մեկուսացնել»,-  «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը: "다시한번 다음과 같이 강조하고 싶습니다. 일반적으로 전염병의 곡선은 지금 통제가능한 범위에 놓여있습니다. 하지만 우리가 자주 실제에서 보이는 그런 태도를 지속한다면 전염병의 새로운 재발을 가질 수 있습니다. 나는 우리의 사회가 몇일전에 아라라뜨 지역의 노라센 마을에서 발생했던 그런 사례를 깨닫기를 바랍니다. 격리에 놓여있던 시민들중 한명의 가족에게서 불행한 일이 발생했습니다. 그리고 신청서에 근거하여 격리중에 있던 사람은 장례식에 동반되어졌습니다. 물론, 사전에 거리를 유지하고 일정한 규칙을 준수해야한다는 주의를 받았습니다. 당연히, 경찰관과 전문가의 동행하여 그는 장례식과 매장식에 갔습니다. 매우 심금을 울리는 순간이었음이 분명합니다만 그들은 요구와 충고에도 불구하고 조건을 준수하지 않았습니다. 그리고, 친척과 포옹을 했습니다. 이틀이 지나 격리되었던 사람은 검사에서 양성반응을 가졌고, 이로 인해 코로나바이러스 사례가 등록되었습니다. 그리고 이 결과로 지금 최고결정위에서는 노라센 공동체를 완전히 격리하도록 만드는 봉쇄조치가 결정되었습니다." 라고 "아르멘프레스"의 보도에 따르면 총리는 말했다. 

 

- ընդգծել 강조하다

- ընդհանուր առմամբ 일반적으로

- համաճարակ 전염병

- կոր 곡선

- կառավարելիություն 통제 -> կառավարելիության տիրույթում 통제하에 

- տիրույթ 범위

- վերաբերմունք 태도

- բռնկել 재발하다 -> բռնկում 재발

- հանրություն 사회, 집단

- տեղյակ լինել 알려지다

- դժբախտություն 불행, 재앙

- հիմ 근거 -> հիման վրա ~에 근거하여

- ուղեկցել 동반하다

- թաղում 장례 -> թաղման արարողություն 장례식 <-> հարսանեկան արարողություն 결혼식

- մասնագետ 전문가

- հոգեհանգստ 마음의 평안

- հուղարկավորություն 장례식

- հուզիչ 심금을 울리는

- ի հեճուկս ~에도 불구하고

- հարազատ 동일 부모를 가진 -> հարազատներ 친척

- գրկախառնվել 포옹하다

- պարետատուն 최고결정권자

 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նման դեպքերի պատճառով հարազատների միջև հարաբերություններ են քանդվում նաև: «Այսօր հայտնի դեպքեր կան, որ ընտանեկան ու ազգակցական հարաբերություններ ուղղակի փլուզվում են՝ մարդկանց պահվածքի հետևանքով: Այսինքն՝ պետք է շատ լուրջ վերաբերվել այս իրավիճակին: Այսօր մեր մահվան միջին տարիքը 74.6 է: Պետք է հասկանանք, որ մեր գործողությունների պատճառով կարող են մահանալ մեր մերձավորներն ու հարազատները՝ ավագ տարիքի: Այսինքն՝ նաև բարոյական հետևանքների մասին է պետք մտածել: Մեր ռազմավարությունն այն է, որ մենք այս վիրուսին զուգահեռ պետք է ապրենք, բայց որպեսզի մենք դրա արդյունքում աղետներ չբերենք մեր գլխին, անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրն առանձնահատուկ վերաբերվի իր վարքին ու պահվածքին»,- ասաց վարչապետը: 니콜 파쉬니안에 따르면, 이런 사례로 인해 친척들 사이의 관계도 깨어지고 있다. "오늘 가족 및 친척의 관계가 단지 개인행동의 결과로 붕괴된 잘 알려진 사례들이 있습니다. 다시말해서 이 상황을 아주 심각하게 받아들여야만 합니다. 오늘 사망자의 평균나이는 74.6세입니다. 우리는 우리의 행동으로 인해 고령의 사랑하는 이와 친척이 죽을 수 있다는 것을 이해해야만 합니다. 다시말해 그는 도덕적 결과에 대해 생각해야만 합니다. 우리의 전략은 우리가 이 바이러스와 공존하여 살아야한다는 것이지만 결과적으로 재앙을 가져오지 않기 위해서는 각자 자신의 행동과 행위에 대해 특별한 태도를 가질 필요가 있습니다."라고 총리는 말했다.

 

- հարաբերություն 관계

- քանդել 깨지다

- ուղղակի 단순히

- փլուզվել 붕괴되다

- բարոյական 도덕적인

- անհրաժեշտ 필요한

- առանձնահատուկ  특별히

- վարք 행동

- պահվածք 행위

 

Նա նշեց՝ առաջիկայում ապրիլի 24-ն է, և եթե այդ օրը մեր էմոցիոնալ պահվածքի պատճառով հարյուրավոր մարդիկ մահանան, դրանով ցեղասպանության նահատակների հոգիներն ավելի հանգիստ չեն լինի: «Պետք է լինել շատ ճշգրիտ, կարգապահ, ամեն օրվա հետ ավելի լուրջ վերաբերվել իրավիճակին: Մենք ամսի 20-ից տեքստիլ գործարաններին պետք է հնարավորություն տանք, որ աշխատեն, բայց եթե այդ գործարանների աշխատողներն ու գործատուներն առանձնահատուկ պատասխանատվություն չցուցաբերեն, այս որոշումը բերելու է աղետալի հետաևանքների: Այո, մենք պատրաստ ենք մեր պատասխանատվության մասը կրել, և այսօր քննարկում էինք, որ այդ ձեռնարկությունները կլինեն հատուկ հսկողության տակ, թե ինչքանով են պահպանվում կանոնները: 그는 4월 24일이 다가오고 있으며 그날 우리의 감정적 행위로 인해 수백명의 사람이 죽는다면 그로 인해 대량학살 피해자들의 영혼은 안식을 얻지 못할 것이라고 지적했다. "우리는 아주 정확하게 질서를 준수해야하고 매일 상황을 더 심각하게 받아드려야만 합니다. 우리는 이달 20일부터 섬유공장에게 일할 기회를 주어야만 합니다. 하지만 그 공장의 근로자 또는 고용주가 특별한 책임을 보여주지 않는다면 이 결정은 비극적인 결과를 초래하게 될 것입니다, 네, 우리는 책임의 일부를 맡을 준비가 되어 있습니다. 그리고 오늘 그러한 기업들이 규칙을 준수할만큼 특별한 통제하에 있을것이라는 논의했습니다.  

 

- էմոցիոնալ 감정적

- ցեղասպանություն 대량학살

- ճշգրիտ 정확히

- կարգապահ 질서를 준수하는

- աղետալի 비극적인

 

 

Այս պահին արձանագրենք. պետական կառավարման համակարգը կարողացել է իրավիճակն առնել վերահսկողության տակ: Այս փուլից սկսած արդեն յուրաքանչյուր քաղաքացու աջակցությունն է պետք, որ իրավիճակը նեգատիվ ընթացք չունենա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: 이 순간을 기록합시다. 국가행정시스템은 상황을 통제할 수 있습니다. 이 단계에서 시작하여 상황이 부정적으로 발전하지 않도록 모든 시민의 지원이 필요합니다." 라고 니콜 파쉬니안은 지적했다.

 

- արձանագնել 기록하다

- նեգատիվ 부정적

- ընթացք 발전

 

 

 

Հայաստանը Չինաստանից ներկրել է կորոնավիրուսի թեստերի արտադրության համար անհրաժեշտ 100 հազար ռեագենտ: 아르메니아는 중국으로부터 코로나바이러스 진단검사기 생산을 위한 10만개의 시약을 수입했다. 

 

- արտադրություն 생산

- ռեագենտ 시약

 

 

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանից Հայաստան են ներկրվել 100 հազար թեստերի ռեագենտներ, որոնք հանձնվելու են Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին: 예레반, 4월 16일, 아르멘프레스: 중국으로부터 아르메니아는 10만개의 진단검사기의 시약을 수입했으며 그것들은 분자생물학협회에 넘겨질 것이다.

 

- հանձնվել 넘겨지다

- մոլեկուլյար 분자의

- կենսաբանություն 생물학

 

Այս մասին կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ավելացնելով, որ մեր երկրում սկսելու են արտադրել ՊՇՌ թեստեր և այստեղ էլ դրանք սպառվելու են։ «Կարծում ենք, որ նույնիսկ այս փուլում հետազոտությունների ու զարգացման վրա գումարի ծախսն արդարացված է, այս ռիսկը արդարացված է, հուսանք՝ մենք կունենանք վերջնական արտադրանքը հենց այն տեսքով, ինչ տեսքով սպասում ենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ավինյանը: 이것에 대해 정부내각 부총리인 띠그란 아비니안은 우리나라에서 PCR 테스터기가 생산되기 시작할 것이며 여기에서도 그것들이 소비될 것이라고 덧붙여 발표했다. "우리는 심지어 이 단계에서 연구와 개발에 대한 금전적 비용이 적당하며 그 위험이 적당하다는 것을 생각했습니다. 우리가 기대하는대로 바로 그 검사를 갖는 최종생산물을 가지도록 희망을 가집시다." "아르멘프레스"의 보도에 따르면 아비니안은 말했다.  

 

- սպառել 소비하다 -> սպառող 소비자

- հետազոտություն 연구

- արդարացնել 정당화시키다

 

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ևս նշեց, որ նպատակադրման հավակնությունները պետք է առհասարակ ընդլայնել: «Կարծում եմ, որ այստեղ տնտեսելու տեղ չէ, թեև գուցե տարօրինակ է, որ ես նման բան եմ ասում»,- ասաց Ֆինանսների նախարարը: 재정부 장관인 아똠 잔주하지안도 목적한 야망을 전반적으로 넓힐 필요가 있다고 언급했다. "나는 여기에 돈을 아낄 여지가 없거나 내가 말한 것에 대해 전혀 이상하지 않다고 생각합니다." 재정부 장관은 말했다.

 

 

- նպատակադրում 목적

- հավակնություն 포부, 야망

- առհասարակ 전반적으로 

- ընդլայնել 확장하다, 넓히다

- տնտեսել 절약하다

 

 

 

Հայաստանում կարտադրվեն թոքերի արհեստական շնչառության սարքեր: 아르메니아에서 인공호흡기가 생산될 것이다. 

 

- արտադրել 생산하다

- թոք 폐 

- արհեստական 인공의

- շնչառություն 호흡

- սարքեր 장치

 

 

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը 2020 թվականի պետբյուջեում վերաբաշխում կատարեց և առանց մրցույթի՝ դրամաշնորհ տրամադրելու համար գումար հատկացրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: 예레반, 4월 16일자, 아르멘프레스: 정부는 2020년도 국가예산에서 재분배했으며 경쟁없이 최첨단기술산업부에 자금을 할당하였다.  

 

- պետբյուջե 국가예산

- վերաբաշխել 재분배하다 = նորից բաշխել(할당하다) -> վերաբաշխում 평등화

- մրցույթ 경쟁

- դրամաշնորհ 교부금, 보조금 - դրամ+ա+շնորհ(남을 돕기위해 하는 일)

- տրամադրել 제공하다

- հատկացնել 할당하다

- Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն 최첨단기술산업부

 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, որոշմամբ թույլ տրվեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը «Գաղափարից մինչև բիզնես՝ դրամաշնորհներ» միջոցառման համար նախատեսված գումարից Թոքերի արհեստական շնչառական սարքերի ստեղծման գաղափարների մասնագիտական ուսումնասիրության, նախագծման և մակետային նախատիպի մշակման աշխատանքների իրականացման նպատակով 2020-ի առաջին կիսամյակում «Ինժիներական ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը առանց մրցույթի որպես դրամաշնորհ տրամադրել 90 մլն դրամ: "아르멘프레스"에 따르면, 결정안에 따라 최첨단기술산업부의 "발상에서 사업까지 보조금" 행사를 위해 예상되었던 자금으로부터 인공호흡기의 창조적인 아이디어의 전문연구, 디자인 및 프로토타입 모델의 개발작업의 구현할 목적으로 2020년 상반기에 "공학협회" NGO에게 경쟁없이 9천만드람을 제공하도록 승인했다.   

 

- որոշում 결정 -> որոշմամբ (조격)

- գաղափար 아이디어, 발상

- նախատեսել 예상하다, 제공하다 

- նախագծում 디자인

- մակետ 모델

- նախատիպ 원형, 프로토타입

- առաջին կիսամյակ 상반기

- ինժիներական ասոցիացիա 공학협회

- հասարակական կազմակերպություն NGO

 

 

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում իրենց նախարարությունը հայտարարել էր թոքերի արհեստական շնչառական սարքերի ստեղծման գաղափարների մասնագիտական ուսումնասիրության, նախագծման աշխատանքների գործընթաց, և ստացվել են 300 հայտեր ու առաջարկներ: 최첨단기술산업부의 장관인 하꼽 아르샤끼안은 코로나바이러스에 대항한 투쟁의 틀에서 해당부처는 인공호흡기에 대한 창조적인 아이디어의 전문적인 연구, 디자인, 원형개발작업을 발표하였고 300건의 신청서와 제안서를 받았다고 언급했다.

 

- շրջանակ 틀

- նախարարություն 정부부처

 

 

«Այս որոշման արդյունքում հնարավորություն կունենանք թոքերի արհեստական շնչառության սարքերի ներքին պահանջարկը բավարրել, աջակցել առողջապահական համակարգին»,- ասաց Արշակյանը՝ հավելելով, որ 4-6 ամսվա ընթացքում հնարավոր կլինի գալ արտադրական վիճակի և ունենալ աշխատող սարքավորում: Նախարարի խոսքով՝  այս դեպքում սարքերը շուկայական գնից կրկնակի էժան են լինելու: Հնարավորություն  կլինի ամսական արտադրել 40-50 սարք: "이 결정의 결과로 인공호흡기의 국내 수요를 충족하고 보건시스템을 지원할 기회를 갖게 될것입니다."라고 아르샤끼안은 말했으며 4-6개월안에 양산에 들어가고 작업장비를 가질 수 있을 것이라고 첨언하였다. 장관의 말에 따르면 이 경우에 장치는 시장가격보다 두배정도 저렴할 것이다. 한달에 40-50 기가 생산될 수 있다.  

 

- հավելել 덧붙이다

- վիճակ 상태

- սարքավորում 장비

 

 

«Ներկայումս համավարակի պատճառով ամբողջ աշխարհում առկա է ավելի քան 880 հազար թոքերի արհեստական շնչառական սարքի պահանջարկ: Սա նաև հնարավորություն է, որ հայկական ինժեներական ընկերությունները կարողանան մուտք գործել բժշկական սարքերի արտադրման շուկա, որը շատ նեղ ու լուրջ շուկա է»,-ընդգծեց Արշակյանը: "현재 전염병으로 인해 전세계에는 880,000개이상 인공호흡기의 수요가 있습니다. 이것 또한 아르메니아산 공학회사가 아주 협소하고 심각한 시장인 의료장치분야의 시장으로 진입할 기회입니다." 아르샤끼안은 강조하였다. 

 

- պահանջարկ 수요

- ընդգծել 강조하다

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ թեև կա տեսակետ, որ շոգերին զուգահեռ կորոնավիրուսի վարակման ցուցանիշենրի անկում կարող է լինել, բայց հնարավոր է, որ աշնանը, հետո նաև ձմռանն ունենանք վարակի թվի աճ: Այնպես որ, վարչապետը կարևորեց նախագիծը: 총리인 니콜 파쉬니안은 그의 순서에 언급하였다. 비록 열에 따라 코로나바이러스의 감염율이 감소할 수 있다는 의견이 있지만 가을, 이후 겨울에도 감염수가 증가할 수 있습니다. 이때문에 총리는 그 프로젝트를 중요시했다.  

 

- թեև 비록 ~이지만

- տեսակետ 의견

- զուգահեռ 평행의, 유사한

- անկում 감소

 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նկատեց, որ եթե նույնիսկ համաճարակն անցնի, այդ սարքերը մեզ պետք են լինելու, որովհետև դրանք ընթացքում շարքից դուրս են գալիս: 보건부장관 아르센 토로시안은 비록 전염병이 지나가더라도 그것들은 기간의 열에서 벗어났기 때문에 그 장치는 우리에게 필요한 것이다라고 알려왔다.

 

Ըստ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ սա, այո, ռիսկային նախագիծ է, որովհետև հանրային միջոցներ են ծախսում և ապահովագրված չեն, որ կունենան այն արդյունքը, որը նախատեսում են: Ավինյանը, միաժամանակ ընդգծեց, որ սա արդարացված ռիսկ է: 부총리 띠그란 아비니안에 따르면 이것은 위험한 프로젝트이다. 왜냐하면 공적기금이 쓰이며 예상하고 있는 결과를 가진다고 확신할 수 없기 때문이다. 아비니안은 동시에 이것이 합당한 위험이라고 강조했다. 

 

 

 

ԱԺ-ն քննարկեց մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելելու օրինագիծը: 국회에서 일회용 비닐봉지의 판매를 금지하는 법안을 논의했다.

 

- տոպրակ 봉지

- օրինագիծ 법안

 

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների իրացումն արգելող օրինագիծը, որում կատարվել է լրացում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: 예레반, 4월 16일, 아르멘프레스: 아르메니아 국회는 2차 강독에서 최대 50 미크론 두께의 비닐백과 봉지의 판매를 금지하는 개정법안을 논의하였다. "아르멘프레스"의 보도에 따르면 이 프로젝트는 국회회기에서 아르메니아 환경부 장관인 에릭 그리고리안은 제출하였다. 

 

- ընթերցում (입법부의 법안에 대한) 강독

- իրացում 판매

- նիստ 회기

- ներկայացնել 제출하다

 

 

Նախարարը հիշեցրեց, որ նախագիծը մեկանգամյա օգտագործման պլաստիկե տոպարկների մասին է:

«Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կառավարության կողմից ներկայացվել է լրացուցիչ առաջարկ, որպեսզի այս կարգավորումը տարածվի նաև շրջիկ առևտրի կետերի նկատմամբ: Դա առաջին ընթերցմամբ քննարկման նախագծում չկար»,-ասաց Գրիգորյանը: 장관은 이 프로젝트는 일회용 비닐봉지에 대한 것이라고 상시시켰다. "1차에서 2차 강독기간동안 정부에 의해 이 규정을 모바일거래에 관한 것도 확대하기 위해서 추가 제안서가 제출되었습니다. 그것은 1차 강독기간에 논의되었던 프로젝트가 아닙니다." 그리고리안은 말했다.

 

- նկատմամբ ~에 관한

 

 

Այսպիսով նախածով առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում, այդ թվում՝ շրջիկ առևտրի կետերում արգելել մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների` բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրվածը, վաճառքը և իրացումը: 따라서, 이 프로젝트로써 2022년 1월 1일부터 모바일쇼핑지점을 포함한 상업시설 및 상업장소에서는 포장 및 2차 원료의 생산, 구매 및 판매를 제외하고 최대 50 미크론 두께를 가진 비닐백 및 봉지를 금지할 것을 제안하고 있다. 

 

- օբյեկտ 물건

- բացառությամբ 제외하고

 

 

 

 

도움이 되셨다면 바쁘시더라도 1초만 시간을 내주셔서 공감 및 댓글을 달아주시겠어요?

여러분의 공감과 댓글은 글쓴이에게 큰 힘이 된답니다. 

 

 

반응형
Comments